29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տիրող տնտեսական վիճակը և իրականացվող բարեփոխումների ընթացքը: Իր հերթին, Վիկտոր Օրբանն անդրադարձել է Հունգարիայի տնտեսությանը, այնտեղ առկա վիճակին: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում` տնտեսական բարեփոխումների և վերակազմավորման ընթացքի վերաբերյալ: Վարչապետերը միմյանց հրավիրել են այցելել իրենց երկրներ:
Նշենք, որ Վիկտոր Օրբանը հանդիսանում է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահը: Հանդիպման ժամանակ խոսակցություն է ծավալվել նաև ԵԺԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դիմել է ԵԺԿ-ի ասոցացված անդամակցության համար:
Այսօր թերթերից մեկն անդրադարձել էր ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդին` հայտնելով, որ շուտով նոր խորհուրդ է ձևավորվելու:
Երբ բացահայտվեց ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության հակումը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատասխանելով իր` Սերոբ Տեր-Պողոսյանի հետ ունեցած առնչության հարցերին, հայտնեց, թե` չի ճանաչել վերջինիս, մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ մարդը կարող էր նման բանի ընդունակ լինել, թե` նրա հետ երբևէ կապ չի ունեցել, ընդամենը ճանաչում էր որպես կոստյում շալվարով իր հասարակական խորհրդի նիստերին մասնակցող, հիմա էլ աչքը վախեցել է, ցրել է հասարակական խորհուրդը, իսկ նորը կձևավորի, երբ որ բոլոր անդամների դոսյեները մանրակրկիտ կստուգվեն և այլն:
Որ իսկապես ՀՀ ոստիկանությանը կից գործող հասարակական խորհուրդը անցյալ տարվա վերջին դադարեց գործել, հայտնի էր: Բայց գործունեության դադարեցման պատճառը եղել է ոչ թե Սերոբ Տեր-Պողոսյանը, այլ ամեն ինչ շատ ավելի պարզ բացատրություն է ունեցել. ամեն ինչի մեղավորը, ըստ մեր տեղեկությունների, Ալիկ Սերգեյիչի արտաշատցի լինելն էր (խոսքը իսկական արտաշատցի լինելու մասին է, որովհետև, ասում են, օրինակ, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որ նույնպես արտաշատցի է, բավական առատաձեռն է), իսկ արտաշատցիները, ինչպես հայտնի է, Հայաստանում վանեցիների ավանդույթները շարունակողներն են:
ՀՀ ոստիկանապետը պարզապես զլացել է մի երկու կոպեկ ծախսել այս կառույցի համար: Հասարակական խորհուրդ կոչվածը անգամ մի սենյակ չի ունեցել հավաքվելու համար, անդամները ևս ոչ մի բան չեն կարողացել անել, անգամ անդամի հարազատի թաղման արարողության համար Սերգեյիչը զլացել է մի ծաղկեպսակ առնելու փող տալ: Նոր ձևավորվելիք հասարակական խորհրդի նախագահը, մեր տեղեկություններով ևս, Ֆելիքս Բախչինյանը չի լինելու: Այստեղ ևս պատճառը նույնն է. Բախչինյանը դարձավ այս խորհրդի նախագահ` ինչ-ինչ հույսեր փայփայելով, բայց վերջում տեսավ, որ ոչ մի օգուտ էլ չկա արտաշատցու հույսով ապրող այս կառույցից, որն անգամ ամենատարրական անհրաժեշտության բաները չի ապահովում, ձեռքը թափ տվեց և հեռացավ:
Ինչ վերաբերում է ոստիկանապետի հայտարարությանը, թե հասարակական խորհրդի անդամների կենսագրությունները մեկ առ մեկ ստուգվելու են և այլն, ապա սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայտարարություն հայտարարության համար` ինչ-որ բան արդարացնելու ցանկությամբ. ինչ-ինչ, բայց Հայաստանում բոլորն էլ գիտեն, թե ով-ով է, այնպես որ ասել, թե նույն հասարակական խորհրդում չգիտեին, թե ով էր Սերոբ Տեր-Պողոսյանը, ավելի քան անլուրջ է: Ի վերջո նա երկու տարի աշխատել է վարչապետի խորհրդական, և եթե նույնիսկ այդ մակարդակի մարդու աշխատանքի ընդունելիս չգիտեն նա ով է, ուրեմն պետությունը իրոք խնդիր ունի::
Ինչ վերաբերում է այս խորհրդի նոր անդամներին, ապա նախկին անդամներին ընդամենը արդեն հայտնել են, որ նոր գրքույկներ են տալու: Այնպես որ, ճիշտ է, այս մարդիկ առանձնահատուկ ակնկալիքներ ունենալ չեն կարող, որևէ օգուտ չկա ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ լինելուց, սակայն գոնե հույս, որ ճանապարհային ոստիկանի կանգնեցնելու դեպքում ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամի գրքույկը կարող է հարց լուծել, երևի թե կարող են փայփայել:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Տիգրան Կարապետյանն ԱԼՄ-Հոլդինգ հեռուստաընկերության շենքը վաճառել է «Բեկոն» ՍՊԸ-ի տնօրենին, որին նույնիսկ չի ճանաչում: Կարապետյանը չժխտեց փաստը. «Դա իմ սեփականությունն է, և ես վաճառել եմ»: Հարցին, թե ճի՞շտ է, որ վաճառել է «Բեկոն» ընկերության տնօրենին, Կարապետիչը փորձեց սրամտել. «Ճիշտն ասած՝ չգիտեմ, գործարքը դեռ ընթացքի մեջ է: Միգուցե նա է, ես դեռ չգիտեմ, տեղեկանալու դեպքում անմիջապես կհայտնեմ ձեզ»: Եթե հավատանք նախկին շոումենին, ուրեմն՝ իր սեփականությունը նա վաճառում է մեկին, ում անունը նույնիսկ չգիտի:
Իսկ հարցին, թե վաճառելուց հետո որտեղ է բնակվելու, չէ՞ որ ԱԼՄ-ի շենքը նաև նրա տունն էր, ուր հաճախ հողաթափերով էր գնում հաղորդում վարելու, Տիգրան Կարապետյանն ասաց. «Ես Այգեձոր փողոցում հիանալի, գեղեցիկ տուն ունեմ, այնպես որ դուք մի անհանգստացեք»:
Հունիսի 7-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 419 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 25 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 46-ը, կրճատում 2,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 92-ը, կրճատում 7,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 42-ը,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 16-ը,
«Սևան» — ազատ է արձակվել 49-ը,
«Հրազդան» — ազատ է արձակվել 19-ը,
«Աբովյան» — ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 86-ը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:
Երեկ հայտնի դարձավ, որ մի կերպ գոյատևող «Նաիրիտ» ընկերությունը, որն անգամ աշխատավարձերն ու հոսանքի վարձը չի կարողանում ժամանակին վճարել, կրկին միլիոնավոր դոլարներ է ստանալու։ Եվ այս անգամ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից է ստանալու, որը 400 մլն դոլար տրամադրելու է Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների զարգացման ու արդիականացման նպատակով։ Թեև ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ «Նաիրիտ» գործարանի հայտը դեռ քննարկման փուլում է, բայց կասկած չկա, որ վարչապետն ամեն ինչ կանի իր հովանավորած «մեռելին» կենդանացնելու համար, և սնանկության եզրին գտնվող, ֆինանսական «լվացքատան» վերածված և ՀՀ տնտեսվարող սուբյեկտների հետ դատական գործընթացներում խճճված «Նաիրիտի» գլխին կրկին վարկային անձրև է տեղալու։ Մանավանդ որ՝ ռուսներից փող վերցնելու և այդ փողի մի մասը «զալոգ» դնելու փորձ վարչապետն արդեն ունի։ Վերջին անգամ նման «օպերացիա» արվեց տարիուկես առաջ, երբ «Նաիրիտը» 100 մլն դոլար պոկեց ռուսական վարկից, որի մի մասը կուտակած պարտքերի դիմաց ստիպված էր թողնել որպես գրավ ԱՊՀ միջպետական բանկում։ Ճիշտ է, «վարկ պոկել» արտահայտությունն այնքան էլ «Նաիրիտին» չի վերաբերում։ Այս դեպքում խոսքը եղբայրական նվեր ստանալու մասին է՝ Տիգրան Սարգսյանը, չարաշահելով պաշտոնական դիրքը, իր եղբորը՝ «Նաիրիտի» փոխտնօրեն Աշոտ Սարգսյանին, ձեռնարկության ամենահեղինակավոր պաշտոնյային և «հարց լուծողին» է նվիրում Հայաստանին որպես ֆինանսական օժանդակություն հատկացվող վարկերը։ Ինչպե՞ս ծախսվեց ռուսական փողը, ի՞նչ արդյունք տվեց, ի՞նչ գներով իրացվեց «Նաիրիտի» արտադրանքը և իրացվե՞ց արդյոք՝ հայտնի չէ:
Պարզ է, սակայն, որ տրամադրված միջոցները չբարելավեցին ձեռնարկության վիճակը: Պարտքերի մեջ թաղված գործարանը չի ստանում բավարար հոսանք, աշխատավարձ է բաժանում ուշացումով, իրացումն աննշան է: Հանուն արդարության, սակայն, պետք է ընդունել, որ մութ գործարքների, փողերի լվացման արդյունքում, որոնց մասին բավական գրվել է և կարիք չկա կրկին հիշեցնելու, «Նաիրիտի» և սրա հետ կապված վարչապետ Սարգսյանի վիճակը այնքան էլ չի լավացել։ Բանն այն է, որ ԱՊՀ միջպետական բանկի հիմնական բաժնետեր Ռուսաստանը չի վստահում մեր «պայթած» հսկային։ 2006 թվականին բանկը ֆինանսավորեց «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ի ձեռքբերումը, «Rhinoville Property Limited» ընկերության համար $70 մլն-ի վարկային գիծ բացելով, 5,3 տարով` մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը, տարեկան 12,5% տոկոսադրույքով։ Հենց այս պարտքի դիմաց էր, որ մեր վարչապետից, որպես երաշխիքային գումար, պահանջվեց ռուսական հակաճգնաժամային վարկի մի զգալի մասը։ Իսկ անցյալ տարվա մարտին ԱՊՀ միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը, փողերի հետդարձով հետաքրքրված, ժամանեց Երևան և վարչապետից «չորով» ուզեց «Նաիրիտի» պարտքը՝ տոկոսներով։ Ճիշտ է, այս և բանկի մյուս պաշտոնյաների այցելությունների մասին պաշտոնական լուրեր չկան։ Չի հրապարակվել նաև գումարի ստույգ չափը։ Ըստ որոշ գնահատականների՝ առնվազն 200 մլն դոլար է։ Ի դեպ, այդ ժամանակ ռուսական ցասումն ամպի պես ոչ միայն մեր վարչապետի գլխին կուտակվեց, այլև՝ “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ” («Rhinoville Property Limited») ընկերության, որի տնօրենը՝ Ալլա Կուլիկովան, հանկարծամահ եղավ, իսկ նրա ամուսնու՝ ԱՊՀ Միջպետական բանկի փոխնախագահ Սերգեյ Կուլիկովի դեմ քրեական գործ հարուցվեց ծառայողական դիրքի չարաշահման համար: Հենց Կուլիկովն էր նպաստել, որ «Ռայնովիլին» պատկանող «Նաիրիտին» 70 մլն վարկ տրվի: Թե ինչով ավարտվեց այս գործարքը, ճի՞շտ է, որ տիկին Կուլիկովան հանկարծամահ է եղել, և այլ մանրամասներ գործարանից ճշտել հնարավոր չէ: Մի պահ մերձկառավարական շրջանակներում լուրեր պտտվեցին, որ «Նաիրիտը» առաջարկվել է ռուսներին՝ որպես հերթական «Գույք պարտքի դիմաց», և որ ռուսները մերժել են ընդունել այս «մեռելին» և բարձր մակարդակով շարունակել են փողերը հետ ուզել։ Շարունակելով տրամաբանական շղթան՝ դժվար չէ կռահել, թե ուր է գնալու ԵվրԱզԷՍ-ի վարկը. իհարկե, ռուսական փողերի հետդարձն է ապահովելու, իսկ ճռճռան դասախոսությունները հավատարիմ լրատվամիջոցների ականջների համար են, որոնց ՀՀ ազգաբնակչությունը վաղուց դադարել է հավատալ, քանի որ «Նաիրիտի» հետ կապված խոստումները «ճռռում» են արդեն երրորդ անգամ։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն հունիսի 7-ին այցելեց Վայոց Ձորի մարզ` վերջին օրերին արձանագրված արտակարգ իրավիճակների հետևանքներին ծանոթանալու, դրանց վերացման հետ կապված հարցերը տեղում քննարկելու նպատակով: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Ս. Բագրատյանը, ՀՀ տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության նախարարությունների, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուներ:
Վերջին օրերին Արփա գետի վարարման հետևանքով վնասվել է Եղեգնաձորի կամուրջը: Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկեց կամրջի վերակառուցման հնարավորությունները: Հանձնարարվեց գյուղատնտեսության նախարարությանն առաջարկներ ներկայացնել ափապաշտպան կառույցների ամրացման վերաբերյալ:
Եղեգնաձորում Ա. Գևորգյանը ծանոթացավ նաև Շահումյան 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ամրացման աշխատանքներին, որոնք իրականացվում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Տեղում քննարկվեց նաև մեկ այլ բազմաբնակարան վթարային շենքի ամրացման հնարավորությունը:
Ա. Գևորգյանի հաջորդ կանգառը Շատինում էր, որտեղ օրեր առաջ փլուզվել էր գյուղը մարզկենտրոնին կապող գլխավոր ճանապարհը: Ներկայումս աշխատանքներ են տարվում համայնքի և մարզկենտրոնի միջև երթևեկության ապահովման ուղղությամբ: Փոխվարչապետը ծանոթացավ իրավիճակին և կատարվող աշխատանքներին: Տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարվեց ուսումնասիրել ճանապարհի վերակառուցման նպատակահարմարությունը` հաշվի առնելով, որ այն գտնվում է սողանքային գոտում, ինչպես նաև շրջանցիկ ճանապարհի կառուցման նախահաշիվ ներկայացնել: Սողանքի հետևանքով վնասվել է Եղեգնաձորի ոռոգման ինքնահոս համակարգի ջրատարի մոտ 200 մետրանոց հատվածը, որին քանդման վտանգ է սպառնում: Ջրտնտպետկոմի նախագահ Ա. Անդրեասյանին հանձնարարվեց սեղմ ժամկետներում ներկայացնել վթարի վերացման հնարավոր տարբերակները և անհրաժեշտ ֆինանսական ծավալները:
Ըստ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության, փոխվարչապետը եղավ նաև Վայքի հատվածում, որտեղ վարարումների հետևանքով մոտ 15 հա տարածք ողողվել է ջրով: Տեղեկացվեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետներն արդեն կատարել են համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքներն առաջիկայում կներկայացվեն կառավարության քննարկմանը:
Մարզպետին հանձնարարվեց հրատապ կարգով աշխատել համապատասխան նախարարությունների հետ` ստեղծված իրավիճակին լուծումներ տալու և հետևանքները վերացնելու ուղղությամբ:
«Կա ժամանակ դատ բացելու և ժամանակ՝ համաձայնվելու» վերտառությամբ իմ վերջին հոդվածում ես հորդորեցի ամերիկահայ համայնքին համախմբվել և սկսել կյանքի կոչել Հայոց ցեղասպանության թանգարանը և հուշահամալիրը, որը գտնվում է Վաշինգտոնում Սպիտակ տնից երկու թաղամաս այն կողմ։
Ես այդ առաջարկությունը ներկայացրեցի այն բանից հետո, երբ դաշնային դատավորը վճիռ կայացրեց, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» թանգարանի շենքերի օրինական սեփականատերն է։ Բազմաթիվ ամերիկահայեր հույս ունեին, որ դատարանի վճիռը վերջ կդներ արդեն մի քանի տարի շարունակվող իրավական քաշքշուկներին, որոնց պատճառով ձգձգվեց Ցեղասպանության թանգարանի ստեղծումը և ծախսվեց մի քանի միլիոն դոլար փաստաբանների վրա։
Թեև հայկական համայնքում շատերը ողջունեցին իմ կոչը՝ համախմբել ջանքերը և կյանքի կոչել Թանգարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այնուամենայնիվ Հայկական համագումարի առաջնորդները չհամաձայնեցին և որոշեցին բողոքարկել դատարանի վճիռը։ Անշուշտ, Համագումարն իրավունք ունի բողոքարկելու , սակայն դա չի կարող լինել գործի ճիշտ ընթացքը։ Դատավարությունը շարունակելն էլ ավելի կձգձգի ԱՄՆ-ի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծումը և կվնասի ոչ միայն ամերիկահայ համայնքի, այլ նաև հենց Համագումարի շահերը։
Համագումարի անդամներին ու սատարողներին պետք է մտահոգի իրենց որոշ առաջնորդների՝ դատական վեճը շարունակելու համառությունը։ Շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե նրանք իրենց սահմանափակ միջոցներն ուղղեին կազմակերպության սոցիալական և քաղաքական գործունեությունը ընդլայնելուն, որոնք վերջին տարիներին զգալիորեն նվազել են տնտեսության անկման և Վաշինգտոնի, Լոս Անջելեսի և Երևանի իր գրասենյակներից աշխատակազմի փորձառու անդամներին աշխատանքից հեռանալու պատճառով։ Կազմակերպության եկամուտն առավել ևս նվազեց՝զրկվելով Համագումարի մի քանի դոնորների աջակցությունից, այն բանից հետո, երբ Համագումարի առաջնորդներից ոմանք ներգրավվեցին վիճահարույց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովում (ՀԹՀՀ)։ Համագումարը հաստատեց, որ ֆինանսական միջոցների սակավությամբ էր պայմանավորված Միացյալ հայկական հիմնադրամից իր հեռանալը, որը հանդիսանալով յոթ խոշորագույն հայամերիկյան բարեգործական և կրոնական կազմակերպությունների կոալիցիա՝ 1988 թվականի երկրաշարժից ի վեր Հայաստանին և Արցախին տրամադրել է ավելի քան 600 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն։
Նման հանգամանքներում, Համագումարի առաջնորդների համար կարող է անարդյունավետ լինել մի քանի միլիոն դոլար ևս ծախսել վճիռը բողոքարկելու վրա, հատկապես, երբ Դատավորը վճռել է, որ իրենց սեփական իրավաբանական ծախսերը վճարելուց բացի, պարտավոր են փոխհատուցել նաև Ջերարդ Գաֆեսճյանի փաստաբանական ծախսերի մի մասը, որը կարող է զգալի գումար կազմել։ Այս միջոցները կարող էին առավել արդյունավետ օգտագործվել Վաշինգտոնում Համագումարի լոբբիստական գործունեությունը կրկին ակտիվացնելու համար կամ ֆինանսավորելու համար այլ արժանի ծրագրեր, ինչպիսին է Ցեղասպանության թանգարանը։
Համագումարի առաջնորդները չպետք է նաև իրենց ջանքերը վատնեն դատական գործը մամուլի միջոցով մի անգամ ևս դատելու վրա։ Անցած շաբաթ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթը ստացել է խմբագրին ուղղված մի նամակ՝ Հայկական համագումարի հիմնական սատարողներ ազնիվ և բարերար մի զույգի անունից։ Նրանք իրենց անհամաձայնությունն էին հայտնում «Կա ժամանակ դատ բացելու և ժամանակ՝ համաձայնվելու» վերտառությամբ հոդվածիս կապակցությամբ։ Հետաքրքրական է, որ այս նամակի որոշ տողեր նման էին Համագումարի կողմից մեկ շաբաթ առաջ հրապարակված մամլո հաղորդագրությանը։ Իրականում, տեքստը նման էր փաստաբանի կողմից կազմված դատական գործի շարադրանքի, քան ընթերցողի կարծիքն արտահայտող նամակի։ Զարմանալիորեն, այս նամակն ուղարկվել է ԱՄՆ-ում և Կանադայում 10 հայկական թերթերի և կայքեջերի՝ խնդրելով նրանց հրապարակել դա որպես պատասխան իմ հոդվածին, որը սակայն լույս չէր տեսել այդ թերթերից շատերում:
Ես իսկապես հույս ունեմ, որ Համագումարի առաջնորդներն իզուր չվատնեն իրենց ջանքերը նամակագրական արշավներ կազմակերպելով և ապարդյուն բանավեճերի մեջ մտնելով մամուլի անդամների հետ, քանի որ ոչ մի իմաստ չկա թերթերի միջոցով դատավարությունը նորից կրկնելու։ Այս հարցն արդեն իսկ լուծվել է դատական կարգով՝ անկախ դաշնային դատավորի կողմից։
Այնուամենայնիվ, անցած շաբաթ վեճերի և մեղադրանքների տակ խորը թաքնված հույսի մի նշույլ հայտնվեց։ Հայկական համագումարի նախագահ պարոն Հրայր Հովնանյանը «Բաց նամակով» առաջարկեց, որ «միգուցե նա կարողանա համոզել բոլոր շահագրգիռ կողմերին համաձայնել բողոքարկում չներկայացնել», եթե պարոն Գաֆեսճյանը երաշխավորի Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծումը։
Քանի որ պարոն Գաֆեսճյանն արդեն իսկ հայտնել է դատարանում նման պատրաստակամությունը, ժամանակն է վայր դնել սրերը և փորձել իրականացնել մեր հիմնական խնդիրը՝ հիմնել համահայկական մի մարմին, որը կստեղծի Հայոց ցեղասպանության թանգարանը Վաշինգտոնում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հարութ Սասունյան,
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Քիչ առաջ մենք մի նամակ ստացանք ուղղված «Ժառանգություն» Կուսակցության ղեկավար Ռաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանին
Նամակը ներկայացնում ենք որպես վարկած՝ խթանելու համար ՀՀ-ում բիոմետրիկ նույնականացման փաստաթղթերի ներդրման հետ կապված քննարկումը:
«Հարգելի պարոն Հովհանիսյան,
Բիոմետրիկ նույնականացման փաստաթղթերի ներդրումը իր մեջ վտանգ է պարունակում մարդկության և Հայաստանի համար: Բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման ետևում կանգնած ուժերը Հայաստանում թաքցնում են, որ բիոմետրիկ պարամետրերը պարունակում են տեղեկություններ անձի առողջական և հոգեբանական առանձնահատկությունների մասին և որ չիպը բիոմետրիկ փաստաթղթերում հանդիսանոում է չիպ-ռադիոկայան:
Նույնականացման քարտերը չիպ-ռադիոկայանով դա նույն կատարելագործված սոցքարտերն են, որոնք դատապարտված էին որպես հակաօրինական Սահմանադրական Դատարանի կողմից:
Շատ վիրավորական է անպետք հակասահմանադրական սոցքարտերի ներդրումը որպես հոգեբանական խորամանկություն-միջոց սովորեցնել բնակչությանը ավելի վտանգավոր նախագծին. նույնականացման քարտին և բիոմետրիկ անձնագրին: Իսկ հետո, երբ որ բոլորին հոգեբանորեն կկոտրեն և կստիպեն հանձնել մատնահետքերը բիոմետրիկ փաստաթղթերի համար, կսկսեն պահանջել ուրիշ բիոմետրիկ պարամետրեր, օրինակ, աչքի ծիածանափայլ թաղանթը:
Խոստումները անձնական տվյալների պաշտպանության մասին ծիծաղելի են: Խակերները բացում էին նույնիսկ Պենտագոնի կայքը: Բացի դրանից, համակարգչային համակարգի տերերից, որտեղ պահվում են մեր տվյալները, մենք պաշտպանված չենք: Որոշ քաղաքական ուժերը, որոնք գաղտնի ղեկավարում են Արևմուտքի տնտեսությունը կենսաչափական տվյալների համակարգչային անալիզի միջոցով, պլանավորում են հայտնաբերել և ոչնչացնել այն կրիտիկական մտածելակերպ ունեցող մարդկանց, որոնք կարող են իրենց իշխանության համար վտանգ ներկայացնել: Սակայն կտուժեն նաև սովորական քաղաքացիները:
Այս նախագիծը վտանգ է ներկայացնում անկախ պետությունների ազգային անվտանգության համար, քանի որ բիոմետրիկ բժշկական և հոգեբանական տեղեկությունները ապագա քաղաքական գործիչների ուժեղ և թույլ կողմերի մասին հայտնի են լինելու միջազգային ուժերին, որոնք կանգնած են այս նախագծի ետևում: Այս տեղեկությունները, չի բացառվում, կարող են ստանալ նաև Հայաստանի տարածաշրջանային թշնամիները:
Բոլոր դեպքերում կա բժշկական գաղտնիքի և անձի անձեռնմխելիությանը ոտնահարում, քանի որ համաձայն գիտական տվյալների, բիոմետրիկ տվյալները պարունակում են տեղեկություններ անձի առողջության և հոգեբանական առանձնահատկությունների մասին: Համաձայն իրիդոլոգիայի- հոգեբանական և ֆիզիոլոգիական տեղեկությունները կարելի է ստանալ աչքի ծիածանափայլ թաղանթից: Համաձայն դերմատոգլիֆիկայի-հոգեբանական ստատուսը, արանձնահատկությունները և հիվանդությունների մեծ ցանկը կարելի է որոշել մատնահետքերից: Կան ապացույցներ, որ Բաումանի ինստիտուտը Մոսկվայում, որը մի կողմից ամենախոշոր բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստների ցուցակում է, մյուս կողմից` ստեղծել է հատուկ սարքեր, որոնք, օգտագործելով մատնահետքերը և աչքի ծիածանափայլ տաղանթը, համակարգչային ծրագրի միջոցով որոշում են մարդու հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակը և հիվանդությունները ( իբր մասնագիտական ընտրության համար, профотбор):
Վերջերս բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որոշել են Հայաստանում մատնահետքերը նույնականացման քարտի չիպ-ռադիօհաղորդչի մեջ չմտցնել, թողնելով մատնահետքերը միայն էլեկտրոնային անձնագրում արտասահման գնալու համար: Սակայն դա միայն հոգեբանական խորամանկություն (հոգեբանական մանիպուլյացիյա): Մատնահետքերը հետո են մտցնելու, երբ որ մեծամասնությունը ընտելանալու է նույնականացման քարտին: Դա նման է այն բանին, որ սոցքարտերը օգտագործվում են հոգեբանական խորամանկության կարգով, որպես միջոց բոլորին սովորեցնելու նույնականացման քարտին: Շատերի կարծիքով սեպտեմբերի 11-ի 2001թ. ահաբեկչությունը կազմակերպված էր բիոմետրիկ փաստաթղթերի ներդրումը և որոշ երկրների վրա հարձակումը արդարացնելու համար: Սեպտեմբերի 11-ի 2001 թ. ահաբեկչության պաշտոնական վարկածը պարունակում է բազմաթիվ տրամաբանական սխալներ, որոնք ցույց են տալիս պաշտոնական վարկածի սուտը:
Բիոմետրիկ բիզնեսը նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի և դրա հետ կապված սարքերի ներդրմանը-դա հսկայական գումարներ են:
Լրացում. Չիպը- էլեկտրոնային տվյալների պահոց է, նա ունի պասսիվ ռադիոհաղորդիչ, որը ստանում է էներգիա Էլեկտրամագնիսական ինդուկցիայի միջոցով RFID-րիդերից: Միանալով, չիպը փոխանցում է բիոմետրիկ տվյալները RFID-րիդերին: RFID նշանակում է Radio Frequency Identification, ռադիոհաճախանական նույնականացում:
Նշենք, բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որպես կանոն թաքցնում են,
որ ի հակառակ իրենց պնդումների էլեկտրոնային անձնագրի պաշտպանվածության մասին, որոշ մասնագետները ապացուցել են, որ հնարավոր է կեղծել RFID-չիպերը, գողանալով տեղեկությունները հեռավորության վրա, ստեղծելով RFID-չիպը նոր տվյալներով կեղծ անձնագրի համար: Այս ամենի մասին կարդացեք հոդվածում
Նշենք նաև, որ բոլոր գործողությունները (վճարումները, պատվերները, դիմումները), որոնք հնարավոր է կատարել տնային համակարգչից նույնականացման քարտի միջոցով, օգտագործելով թանգ RFID-ռիդերը, որի մասին նույնականացման քարտերի լոբբիստները Հայաստանում լռում են, կարելի է կատարել արանց նույնականացման քարտի, շատ անգամ ավելի էժան հատուկ մուլտիֆունկցիոնալ համակարգչային ծրագրի միջոցով: Արդեն հիմա որոշ մարդիկ մոտավորապես այս ձևով կոմունալ վճարումներ են կատարում: Այսպիսով, բացի դրանից, որ նույնականացման քարտը Սահմանադրության և մարդու իրավունքների ոտնահարումն է, դա ըստ էության թանկ ավելորդություն է:
Այսպիսով, գախտնի ուժերը, որոնք կանգնած են այս հրեշավոր նախագծի ետևում նախատեսել են հետևյալ քայլերը. սկզբում սոցքարտեր, հետո սոցքարտեր RFID-չիպով (նույնականացման քարտեր) դեռ արանց մատնահետքերի և միաժամանակ էլեկտրոնային անձնագիր մատնահետքերով RFID-չիպում, դա հոգեբանորեն նախապատրաստում է մարդկանց հաջորդ քայլին՝ կպահանջեն մատնահետքերը արդեն նույնականացման քարտերի մեջ, իսկ երբ որ մարդիկ կընտելանան նաև այս քայլին, կսկսեն մտցնել նորանոր բիոմետրիկ պարամետրեր, օրինակ` աչքի ծիածանափայլ թաղանթը: Եվ վերջանալու է դա, երբ ռադիոհաղորդիչ-չիպը պարտադիր կարգով տեղադրվելու է մարմնի մեջ:
Ամեն մի քայլը այս մանիպուլյատիվ շխթայի մեջ հոգեբանորեն նախապատրաստում է հաջորդ քայլին: Հենց գործի այդպիսի ընթաղցքի մասին զգուշացնում էին տարբեր երկրներում իրավապաշտպանները:
Այսպիսով բիոմետրիկ պաստաթղթերը պետք է մերժել բազմաթիվ պատճառներով. և քանի որ վերջի հրեշավոր նպատակը բացահայտված է, և որովհետև միջանկյալ քայլերը ինչպես ապացուցված էր վերևում, նույնպես հրեշավոր են և պարունակում են Սահմանադրության և մարդու իրավունքների և բարոյականության բազմաթիվ խախտումներ և վտանգ են ներկայացնում և անձի, և երկրի և մարդկության համար:
Հաշվի առնելով բոլոր վերոհիշյալ փաստարկները,
խնդրում ենք Ձեզ, քվեարկեք ընդդեմ հետևյալ նախագծերի.
Կ-673-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “ նույնականացման քարտերի մասին”
Կ-6732-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին” ,
Կ-6731-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” և
Կ-6733-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0, “Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին”, որոնք նպատակ ունեն ներդնել Հայաստանում, հակասահմանադրական, հակամարդկային, երկրին վնասող նույնականացման քարտերը և էլեկտրոնային անձնագրերը: Մենք չենք բացառում, որ կան օրակարգում նախագծեր, որոնք իրենց մեջ պարունակում են որպես մաս նաև նույնականացման քարտերի և էլեկտրոնային անձնագրերի ներդնումը:
Մենք դեմ ենք նաև
Կ-6731-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 և
Կ-6733-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 նախագծերին, քանի որ դրանք նշում են հակասահմանադրական նույնականացման քարտը և նույնպես նպաստում են այս հակասահմանադրական փաստաթղթերի ներդրմանը:
Խնդրում ենք Ձեզ, դեմ քվեարկեք ցանկացած նախագծերին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի (նույնականացման քարտերի և էլեկտրոնային անձնագրերի) ներդրմանը:
Խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել այս հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող և երկրի անվտանգությանը սպառնող նախագծերի կանխարգելման ուղղությամբ:
Նախապես շնորհակալություն
Հարգանքներով՝ մի խումբ գիտնականներ
Ռուբեն Ալանակյան, Արսեն Ղազարյան, Լիանա Գրիգորյան, Իդա Հակոբյան, Սերգեյ Կասպարյան, Սմբատ Բալայան, Մելս Ստեպանյան, Հրաչյա Հակոբյան, Վ. Հարությունյան, Արսեն Նազարյան, Հակոբ Թումանյան, Գոհար Չիլինգարյան, Լուսա Մեղրաբյան, Սիրանուշ Պողոսյան, Կարեն Սարգսյան»:
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Կարեն Բաբայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ:
Ալիկ Սարգսյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը ազատվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ:
Հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 400 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 43-ը,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 91-ը,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 24-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 42-ը,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 14-ը,
«Սևան» — ազատ է արձակվել 48-ը,
«Հրազդան» — ազատ է արձակվել 19-ը,
«Աբովյան» — ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,
«Կոշ» — ազատ է արձակվել 77-ը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.