23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանը վերջերս խստացրել է ներմուծվող կոնյակի որակի և անվտանգության պահանջները թե հայկական, թե այլ երկների արտադրության կոնյակների համար։ Սահմանվել են նոր չափանիշներ և փորձաքննության նոր մեթոդներ, օրինակ՝ իզոտոպային անալիզներին վերաբերող։ Սա անորոշություն է առաջացրել հայ կոնյակագործների շրջանում, քանի որ դեռ չգիտեն՝ գործարաններում այսօր եղած հայկական կոնյակը, որը սպասում է արտահանման իր հերթին, կհամապատասխանի՞ այդ չափանիշներին, թե՞ ոչ։ Բացի այդ, նոր պահանջները ենթադրում են կոնյակի որակի, հետևաբար՝ նաև գնի բարձրացում, ինչից էլ առաջանում է երկրորդ հարցը՝ արդյոք ռուս սպառողները պատրա՞ստ են ավելի բարձր գին վճարել կոնյակի համար։
Հիշեցնենք, որ հայկական կոնյակի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։Հայաստանից արտահանվող կոնյակի 90%-ից ավելին է առաքվում Ռուսաստանում։
Անդրադառնալով Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելուն՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին. «Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել»։
Այս հայտարարության բովանդակային տարբաղադրումը հետեւյան կետերում է ամփոփում մեր պաշտոնական ռազմաքաղաքական հայեցակարգը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող երկու բեւեռային միաւորների նկատմամբ.
ՀԱՊԿ-ի առնչությամբ` ՀՀ-ի զինված ուժերն ու ՀԱՊԿ-ի համակարգը փոխադարձաբար ունեն շատ կարեւոր նշանակություն։ Այստեղ շեշտվել է ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգության ընդհանուր համակարգում. այս նշանակությունը որակվել է նույնիսկ առանցքային։
ՆԱՏՕ-ի առնչությամբ` նշվել են երեք ուղղությունները (քաղաքական, ժողովրդավարական եւ խաղաղար առաքելություններ) եւ շեշտվել ՀՀ լայն համագործակցությունը հաւասարապես այս երեք ուղղություններով։
Բացատրությունների հիմնական նպատակը այն է, որ Վրաստանում կայացած զորավարժություններին հայկական կողմի չմասնակցելը չպետք է քաղաքականացված մեկնաբանությունների դուռ բացի։
Անդամակցելով ՀԱՊԿ-ին, բայց ոչ ՆԱՏՕ-ին, այսուհանդերձ պաշտոնական Երեւանը շարունակում է հաւասարակշիռ եւ այս դեպքում երկկողմ հարաբերությունները։ Ուղղությունների հաւասարակշիռ պահպանման այս վարքագիծը թե՜ ռազմաքաղաքական, թե՜ դիւանագիտական եւ թե՜ ընդհանրապես միջազգային հարաբերություններում առանցքային բնույթ է ստացել հայկական կողմի համար։
Աշխարհագրական դիրքը, տարածաշրջանում կիրառվող աշխարհաքաղաքականությունը, տարբեր պետությունների շահագրգռվածության նշաձողի անվերջանալի բարձրացումը, անտանգության հետ առնչված տարբեր իրադարձությունների արձանագրումը` հանգամանքներ են, որոնք հաշվի են առնվում հայկական կողմից եւ մղում, որ նշված ոլորտների վերաբերյալ մշակված հայեցակարգերում ներառվեն։
Համապատասխան գերատեսչությունն առանց նախապես հայտարարելու թե պիտի մասնակցի թե ոչ Վրաստանում կայացող զորավարժություններին, որոշել է այս հանգրվանին չմասնակցել։ Իհարկե, որոշումը բնականաբար կունենա իր պատճառականությունը։
Եւ եթե ռազմաքաղաքական մի բեւեռային միաւորի հետ համագործակցությունը առանցքային բնույթ ունի, մինչ երկրորդի դեպքում երկարամյա եւ լայն ձեւաչափ, այդ բնականաբար ենթադրում է, որ առանցքայինի նման բոլոր ծրագրերին ինքնաբերաբար մասնակցություն չի արձանագրվում։
Այստեղ կա տարբերություն, որը բացատրվում է ռազմական, քաղաքական, դիւանագիտական եւ ապահովական հարթությունների վրա տիրող իրավիճակներով եւ դրանցից մեկնած կայացած անդամակցություններով։ Մեկի դեպքում լիարժեք անդամակցություն է, մյուսի` համագործակցություն։
Այս հանգամանքները նկատի ունենալով արտառոց երեւույթ չպետք է փնտրել ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններից մեկին Երեւանի չմասնակցելու որոշման մեջ։ Այս բոլորով հանդերձ, այս ոլորտում եւս թե՜, թե՜-ն կիրառվում է հայկական կողմից։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հակառակորդը լարվածությունն ավելացնում է: Լրագրողների հետ զրույցում այդ մասին այսօր ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը, ով Երևանում մասնակցում էր «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին:
«Փոխհրաձգություններ են ընթանում հրաձգային զենքերից, հիմնականում դիպուկահարներ են աշխատում հակառակորդի կողմից, ինչի հետևանքով, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունենում»,- նշեց պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետը:
Ինչ վերաբերում է ռազմական արդյունաբերությանը, ապա Առուստամյանի խոսքով՝ այն բավականին զարգացել է:
«Եթե մինչև ապրիլյան գործողությունների սկիզբը սահմանային ինժեներական կահավորվածությունը գրեթե 30 տոկոս էր, ներկա դրությամբ հասցվում է կատարյալ վիճակի»,-ասաց Առուստամյանը:
Նա չցանկացավ հրապարակել, թե ինչ զենքի տեսակներ ունենք, սակայն նշեց, որ բավականին լուրջ զենքի տեսակներ են, որոնք արտադրվում են տեղում: Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները վաղուց էին ընթանում, նմուշները նոր են ստացվել:
Արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակը լարելուն հասցեական արձագանքելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին ուղղված հայկական կողմի կոչերը մեծամասամբ մնացել են անպատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
«2013-ից Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ պետական սահմանին: Այս խնդրին հասցեական արձագանքելու վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին ուղղված հայկական կողմի կոչերը մեծամասամբ մնացել են անպատասխան: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է սպառազինման քաղաքականությունը՝ ընդլայնելով ձեռք բերվող սպառազինության շուկաներն ու տեսականին»,-ասաց ՊՆ փոխնախարարը:
Նրա խոսքով՝ 2016-ի ապրիլի Ադրբեջանի սանձազերծած գործողություններն աննախադեպ էին ՝ հաշվի առնելով շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությունը, կիրառվող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակները, ներգրաված ուժերի և միջոցների քանակը:
«Բանակցային գործընթացում լուրջ բեկում չլինելու դեպքում պետք է համակերպվել այն մտքի հետ, որ առաջնագծում բախումները կրելու են շարունակական բնույթ: Այս սպառնալիքին դիմագրավելու համար մենք որդեգրել ենք առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության, պահպանության և պաշտպանության իրականացման միջոցառումներ՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը մարտավարական և օպերատիվ մակարդակում սաստելու նպատակով»,-ասաց Զաքարյանը:
Հայաստանի պատվիրակությունը չի մեկնել Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին:
Համապատասխան տեղեկատվությունը հաստատել են վրացական աղբյուրները: Երկրի ՊՆ մամուլի խոսնակ Նինո Տոլորդավան հայտարարել «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկյանին, որ հայկական կողմից որևէ բացատրություն վրացական կողմը չի ստացել:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ռուսաստանյան ՏԱՍՍ-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել որոշումը:
Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լատվիայի զինծառայողները:
Ընդ որում, 2017-ի օգոստոսին Հայաստանը մասնակցել էր «Noble Partner-2017» զորավարժություններին:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +25+29,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +25+29,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +31+33,
Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +25+29,
Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,
Տավուշում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +25+29,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +33+35,
Արարատում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +34+36,
Արմավիրում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +34+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +25+29,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +34+36,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +17+22, ցերեկը` +32+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +26+29,
Արցախում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +27+30:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:
Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: ժամը 13:30-ի դրությամբ աշխատանքները ավարտվել են:
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ:
Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը:
Պատերազմի կրակների և ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ և աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով և վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ:
Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային ավանդույթներին, բայց նաև ժամանակակից է և ընդունակ տեղայնացնելու այն լավագույնը, որ մարդկությունը ստեղծել է գիտության ու մշակույթի, տնտեսության ու քաղաքականության և այլ ասպարեզներում:
Անցած քսանվեց տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն:
Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ: Արցախի պաշտպանները գիտեն կռվել և հանուն ինչի կռվել: Արցախի զինված ուժերը պաշտպանում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և մեծ հաշվով՝ ողջ հայության անվտանգությունը:
Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը:
Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ Պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է և ողջ հայությունը:
Այս փառավոր օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջև:
Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հայկական Instigate Robotics ընկերությունը ներկայացրել է օդում անսահմանափակ ժամանակով թռիչք իրականացնելու համար նախատեսված անօդաչու թռչող սարք, որն աշխատում է լարով:
Անօդաչուն ՀՀ ԱԻՆ Armsecurity միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոյի թիմին ներկայացրեց Instigate Robotics ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը:
Անօդաչուն ոչ թե մարտկոցով է սնուցվում, այլ ունի արտաքին սնուցում՝ լարով: Սարքը ունի նաև նաև լրացուցիչ մարտկոց, որը նախատեսված է ծայրահեղ դեպքերի համար: Այն աշխատում է 200 վոլտ ուժգնությամբ գեներատորով:
ԱԹՍ-ի մեկ օրինակ էլ Սինգապուրում է փորձարկումներ անցել՝ նավահանգստի նավերը մոնիթորինգ անելու համար:
«Մի օրինակ տվել ենք Սինգապուրին, հիմա իրենք լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Այս մեկը 30 մետր էր բարձրանում, հիմա ուզում են, որ 60 մետր բարձրանա, հետագայում՝ 100 մետր: Նրանց պահանջներից է նաև այն, որ [սարքի] ղեկավարումը ներքևից տրվի օպտիկայով․ ոչ թե ռադիողեկավարում լինի, այլ օպտիկայով լինի», — նշեց ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը:
Ինժեների խոսքով՝ աշխատում են նաև լարը փաթաթող և տվող կոճի աշխատանքի վրա, նպատակն է այնպես անել, որ «սահուն տա ու սահուն փաթաթի, չխճճվի լարը»:
Փորձարկվել է մաքսիմում 50 մետրանոց լարով: Լարը պետք է դիմանա 400 վոլտ լարմանը և վնասվածքների դեպքում կարճ միացում չտա, որովհետև այն հաճախակի կոճի վրա փաթաթվելու և արձակվելու է: Անհրաժեշտ է, որ բազմաթիվ անգամ ճկվելուն դիմանա: Քաշի խնդիր կա, եթե գտնեն ավելի թեթև և երկար լար, որը կբավարարի պահանջները, սարքը կարելի կլինի նաև ավելի բարձրացնել. «..Բայց այնպես չէ, որ կարելի է կիլոմետրով բարձրացնել: Սահմանափակ է բարձրությունը, ժամանակն է անսահմանափակ»:
Անօդաչուի ռոտորների շրջանակը տիտանից է՝ ձևավորված հեծանիվի անիվի կաղապարի հիմքի վրա, ինչը թույլ է տալիս թռիչքի ժամանակ տատանողական շարժումները հասցնել նվազագույնի: Սարքը հիմնականում բաղկացած է անջրաթափանց մասերից:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=u8GwqvSIXqU
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.