29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության, երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կորի Ուդովիչկին։
Այցի շրջանակում Ուդովիչկին կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստանի առջև ծառացած զարգացման հիմնական մարտահրավերները, առաջիկա 5-10 տարիների ընթացքում երկրի հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև ՄԱԶԾ-ի դերը ազգային զարգացումը բարելավելու հարցում։
Սկսվել են կիսամյակային ամփոփումները:
Այսօր ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել ու ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքները, ըստ օրակարգի ներկայացվել հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։Այս մասին հաղորդում են ծառայությունից. բարեփոխումների արդյունքում զգալիորեն բարելավվել են ծառայությունում իրականացվող աշխատանքների որակն ու արդյունավետությունը, մասնավորապես՝ 2011 թվականի առաջին կիսամյակային կտրվածքով բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 6.8 մլրդ. դրամի սահմանագիծը։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարուցվել է 42,761 կատարողական վարույթ՝ 2010 թվականի նույն ժամանակահատվածի 37,828-ի դիմաց, աճը կազմել է 113%։
Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պարտապանների օգտին բռնագանձվել և վերականգնվել է 6,848,426,092 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում բռնագանձված և վերականգնված 5,530,391,967 դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 123 տոկոս, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 1,098,112,313 դրամ, նախորդ տարվա 649,366,178 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 169%, իրավաբանական անձանց օգտին՝ 4,166,769,769,491 դրամ, նախորդ տարվա 3,054,872,519 դրամ գումարի դիմաց, աճը՝ 136 %, ֆիզիկական անձանց օգտին՝ 867.064.361 դրամ, նախորդ տարվա 754,761,263 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 115%, հայցի ապահովումներով վերականգնվել է 716,479,927 դրամ, նախորդ տարվա 1,071,392,007 դրամ գումարի փոխարեն: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 14,090 վարույթների: Ավարտված և կարճված կատարողական վարույթների աճը կազմել է 156 %
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Միհրան Պողոսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի լուծման առնչությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
ՀՀ նախագահը նշել է, որ այսօրվա խորհրդակցությամբ շարունակվում է դատաիրավական համակարգի խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպումների շարքը: Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրում իրականացվող իրավական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներին, հասարակության անդամների համար արդարադատության մատչելիության ապահովման, դատարանների գործունեությունն ավելի թափանցիկ և արդյունավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքին: Հանրապետության ղեկավարի խոսքով, այդ առաջնայնությունները մինչ օրս եղել են համակարգում առկա հիմնախնդիրների շուրջ անցկացվող քննարկումների առանցքում և, բնականաբար, դրանք շարունակվելու են մնալ որպես այդպիսին:
«Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների և մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես և սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է»,-ընդգծել է Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, անցած ժամանակահատվածում դատաիրավական համակարգի զարգացման ուղղությամբ կատարվել է որոշակի դրական աշխատանք, և արդյունքներն արդեն այսօր շոշափելի են: Դա պետք է ընդգծել, սակայն համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման գործընթացը, ըստ Նախագահի, բերում է մի անխուսափելի հարցադրման. արդյո՞ք միայն ինստիտուցիոնալ կամ օրենսդրական փոփոխություններն ի վիճակի են այս ոլորտում բերել ցանկալի արդյունքների:
«Կարծում եմ` ոչ: Ժամանակի մարտահրավերներն օբյեկտիվորեն պահանջում են, որ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված ինստիտուցիոնալ նորարարություններն ունենան արագ, պրակտիկ դրսևորում, ինչպես նաև անմիջական և ազդեցիկ նշանակություն այդ խնդիրների վրա: Այս խնդիրները հրատապ են և առաջնային: Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների և մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես և սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է:
Այսօր արդեն կարելի է փաստել, որ հասարակական իրավագիտակցության և իրավաընկալման մեջ նկատվում են լուրջ փոփոխություններ. մարդիկ ավելի հաճախ են դիմում փաստաբանների օգնությանը, աճում է իրենց իրավունքների պաշտպանության համար դատարաններ դիմող անձանց, բնականաբար և` դատական գործերի քանակը: Սակայն արդյո՞ք միայն դատական գործերի քանակի աճը դատարանների հանդեպ հասարակության վստահության բարձրացման չափանիշ է: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք պետք է տանք բացասական պատասխան և ասենք, որ այստեղ մտածելու տեղ կա:
Այս համատեքստում ևս մենք պետք է արձանագրենք, որ դատարանների նկատմամբ հասարակության վստահության պակասը շարունակում է մնալ արդիական և չլուծված: Ընդ որում, այդ բացասական երևույթը ծնող պատճառները հաճախ գտնվում են հենց մակերեսին, մեր աչքի առաջ, և դրանով ավելի են ընդգծում առկա դժգոհությունների կամ տարակուսանքների արդարացված լինելը:
Նման պատճառներից են անկատար այն գործընթացները, որոնք պետք է դատարաններում ապահովեն գործերի արագ և արդյունավետ քննությունը: Համաձայնեք, որ երկարատև և շարունակ հետաձգվող դատավարությունները, դատական գործերի ամիսներ, նույնիսկ տարիներ տևող քննությունները ոչ միայն չեն բարձրացնում արդարադատության համակարգի հանդեպ վստահությունը, այլև ստվեր են գցում այդպիսի դատավարությունների արդյունքում կայացված դատական ակտերի օրինականության և արդարացիության վրա: Եվ, եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ որոշ գործերով նախաքննությունը ևս տևում է ամիսներ, ապա նույնիսկ ամենաօբյեկտիվ արդարացի դատավճիռը չի ունենում այն արդյունքը, որ պետք է ունենա:
Ուստի, այս խորհրդակցության ընթացքում ես ակնկալում եմ ձեզնից թե՛ իրենց բովանդակության, և թե՛ իրականացման ժամկետների առումով նշված խնդիրների լուծմանն ուղղված հստակ առաջարկությունների ներկայացում:
Կասկածից վեր է, որ դատաիրավական բարեփոխումների լույսի ներքո բարձրացված նման և շատ այլ խնդիրներ ձեզանից, մեզնից, բոլորիցս պահանջում են ամենօրյա քրտնաջան աշխատանք` դրանից բխող համալիր և հետևողական լուծումներով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցությանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զեկուցել է 2009-2011 թվականների դատաիրավական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հաշվետվության, ինչպես նաև 2012-2014 թվականների դատաիրավական համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի մասին:
ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է դատական գործերի քննության արագության և արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնների վերաբերյալ զեկույցը:
Զեկուցված հարցերի բովանդակության և իրականացման ժամկետների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին
ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնաբանում է Forbes-ի աղմկահարույց հոդվածը.
«Նշված հոդվածի վերնագիրը խոստանում է հետաքրքիր ընթերցանություն, այնուամենայնիվ ոչ պարզ և անհասկանալի մեթոդաբանությունը, ինչպես նաեւ հաշվարկներում օգտագործված երկրների փոքր ընտրությունը, խիստ սահմանափակում է վարկանշման օգտակարությունը: Չնայած մեթոդաբանությունը վիճելի է (ինչու միայն 4 ցուցանիշ, ինչու են ընտրված հատկապես այդ ցուցանիշները, ինչու 3 տարվա համար եւ այլն), սակայն մենք փորձել ենք նշված մեթոդաբանությամբ կատարել նույն հետազոտությունը, օգտագործելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների բազան (համատեղելիությունը ապահովելու համար): Միևնույնն է, արդյունքները ամենևին մոտ չեն իրար, և դա նվազեցնում է վերլուծության արժանահավատությունը:
Առաջինը, հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը տալիս է ինստիտուցիոնալ և տնտեսական քաղաքականությունների վերաբերյալ գնահատականներ, որոնք չափվում են CPIA (երկրի քաղաքականություն և ինստիտուցիոնալ գնահատական) ինդեքսի միջոցով, համաձայն որի Հայաստանը համարվում է առաջատար երկրներից մեկը (ինդեքսի չափման նվազագույն շեմը 3.75 է) ավելի քան 8 տարի, իր վերջին 4.1 ինդեքսով առավելագույն 6.0-ից, իսկ տնտեսական քաղաքականության ենթաինդեքսը կազմել է 4.7` առավելագույն 6.0-ից: Եթե սա է ՀԲ-ի կողմից Հայաստանին տրված ընթացիկ գնահատականը, ապա այդ դեպքում ինչպես կարող է ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկն ունեցող երկիրն աշխարհում ունենալ ամենավատ տնտեսությունը: Տրամաբանորեն անհնար է ունենալ աշխարհում ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկը, որի արդյունքում երկրում ձևավորվում է ամենավատ տնտեսությունը: Ավելին, եթե կատարենք համեմատություն, ապա համաձայն պարոն Ֆիշերի ստացած արդյունքների` Գվինեայի տնտեսությունը Հայաստանի համեմատ ավելի լավն է, մինչդեռ Գվինեայի տնտեսական քաղաքականությանը տրված ՀԲ-ի գնահատականն է 2.7, ինչը գրեթե 2 անգամ փոքր է, քան Հայաստանի ցուցանիշն է: Սա կասկածելի է դարձնում պարոն Ֆիշերի մեթոդաբանության տնտեսագիտական տրամաբանությունը (տվյալների աղբյուրն է` World Bank CPIA):
Նրանց, ովքեր ծանոթ չեն CPIA ցուցանիշներին, տեղեկացնենք, որ ցուցանիշի հստակ և հանգամանալից մեթոդաբանությունը հասանելի է ՀԲ-ի ինտերնետային կայքէջում, որին հիմնվելով փորձառու տնտեսագետը կարող է գնահատել երկրի ներկա քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակի որակը: CPIA-ն ունի 4 ենթաինդեքսներ` Տնտեսական կառավարում, Կառուցվածքային քաղաքակա¬նություններ, Քաղաքականություններ ուղղված սոցիալական արդարությանը, Պետական հատվածի կառավարում և ինստիտուտներ: Գործնականում նշված 4 քաղաքական չափորոշիչներով ավելի լավ կատարողական ունեցող երկրները կունենան լավ տնտեսական միջավայր: (Լրացուցիչ տեղեկատվության համար տես Համաշխարհային բանկի կայքէջը (http://www1.worldbank.org/operations/CPIA2010/ARM.pdf)):
Երկրորդ, դժվար է գտնել որևէ տնտեսագիտական տրամաբանություն` օգտագործված մեթոդաբա¬նության վերաբերյալ. ինչու է գնաճի համար վերցվել միայն մեկ տարվա փաստացի ցուցանիշ և 2 տարվա գնահատական (2011-2012), իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, ընթացիկ հաշվի և ՀՆԱ-ի աճի համար` վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները (քանի որ հոդվածի գնահատա¬կանները մեկնաբանելու համար թափանցիկ մեթոդաբանությունը անհասանելի է): Նշված տվյալները, տարբեր ժամանակահատվածների դիտարկման պատճառով, անհամադրելի են, ինչն աղավաղում է իրական պատկերը:
Երրորդ, մեր մասնագետների կողմից ընդհանուր ինդեքսը հաշվարկելու համար կատարվել են նույն հաշվարկները` օգտագործելով նույն աղբյուրի` ԱՄՀ WEO-ի տվյալների բազան 184 երկրների համար (ցուցակից հանվել են այն երկրները, որոնք 2008-2012թթ համար չունեն ամբողջական տվյալներ բոլոր 4 ցուցանիշների վերաբերյալ` թողնելով 176 երկիր) և հոդվածում նկարագրված նույն մեթոդաբանությունը, այսինքն` ՀՆԱ-ի աճի և գնաճի երեք տարվա միջին վիճակագրությունը (ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները), ավելացրած մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի և ընթացիկ հաշվի հաշվեկշռի վերջին 3 տարիների միջին ցուցանիշները: Արդյունքում ստացվել է բացարձակ այլ պատկեր: Օրինակ, գնաճի (ժամանակահատվածի վերջին տվյալներով) և ՀՆԱ-ի աճի համար հաշվարկվել են 3 տարվա միջին ցուցանիշները` 2008-2010թթ. ժամանակահատվածի համար, ապա երկրների ցուցանիշները խմբավորվել են ըստ բարելավման կարգի` վատագույնից դեպի առաջատարը (ամենացածր մեկ շնչի հաշվով ՀՆԱ և բարձր ընթացիկ հաշվի պակասուրդ) և Հայաստանը երբևիցե չի հայտնվել առաջին տասնյակում (Հավելված 1): Ավելին, ընթացիկ հաշվի փաստացի միջին ցուցանիշը առաջին 10 (վատագույն) երկրների համար -33.7 է (Լիբերիան առաջատարն է -46.6 ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի փաստացի 3 տարվա միջինը -13.9 է` շատ հեռու 10 երկրների միջինից: Նմանապես, առաջին 10 երկրների մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջինը 313.3 դոլար է (Բուրունդին առաջատարն է` 163.6 դոլար ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի ցուցանիշը 3022.1 է` նորից շատ հեռու առաջին 10 երկրների միջինից:
Վերցնենք մյուս երկու ցուցանիշները, որոնք օգտագործվել են պարոն Ֆիշերի կողմից` ՀՆԱ-ի աճը (2008-2010 թվականների համար) և գնաճի 3 տարվա միջին ցուցանիշը (2010-2012 թվականներ համար) և կատարենք նույն վարժությունը: Նորից ստացվել է նույն պատկերը` Հայաստանը չի հայտնվել առաջին 10 վատ տնտեսություն ունեցող երկրների շարքում (երկրները դասակարգվել են ըստ ավելի բարձրից ցածր գնաճի և ավելի ցածրից բարձր ՀՆԱ-ի աճի): Վատագույն 10 երկրների գնաճի միջին ցուցանիշը 15.6 է (Վենեսուելան առաջատարն է 29.9% ցուցանիշով), իսկ Հայաստանինը` 6.8% (Հավելված 2): Վատագույն 10 երկրների համար ՀՆԱ-ի աճի միջին ցուցանիշը -3.6%է (Լատվիան առաջատարն է 7.5%-ով), իսկ Հայաստանի ցուցանիշը` -1.5% ` հաշվի առնելով նաև 2009 թ-ի խորն անկումը` -14.2% (Հավելաված 1):
Ավելին, հրապարակված բոլոր ցուցանիշների ուղղությամբ հաշվարկվել են նաև այլ տարբերակներ` ստուգելու համար այն վարկածը, թե արդյոք Հայաստանը կարող է ինչ-որ կերպ հայտնվել վատ երկրների շարքում, դրանք են` երեք տարվա փաստացի միջին ցուցանիշներ (հիմնված 2008-2010թթ. փաստացի վիճակագրական տվյալների վրա, Հավելված 1), երեք տարվա միջին ցուցանիշներ (2010-2012թթ.` ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները, Հավելված 2) և հինգ տարվա միջին ցուցանիշներ (2008-2012` ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները, Հավելված 3): Ստացված արդյունքները ներկայացված են հավելվածներով:
Փաստորեն, եթե բոլոր 4 ցուցանիշներով Հայաստանը վատագույն 10 երկրների ցանկից դուրս է, այդ դեպքում ինչպես է նշված 4 ցուցանիշներով հիմնված նրա հաշվարկային ընդհանուր ցուցանիշը Հայաստանը դասում վատագույն երկրորդ տեղում: Այս պարզ վարժությունը ցույց է տալիս, որ պարոն Ֆիշերի բացահայտումները կասկածանքի տեղիք են տալիս»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հանդես է եկել հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ ՀՀ օբուդսմենը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածության է առաջադրել Արտակ Մելիքսեթյանին, Արմեն Սմբատյանին և Տաթևիկ Օհանյանին։
Տաթևիկ Օհանյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի մամուլի քարտուղարն է: Ինչպես հաղորդվում է Պաշտպանի գրասենյակի հրապարակած կենսագրականում, Տաթևիկը ՀՀ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել 2007թ. հուլիսից և աշխատում մինչ օրս։ Իսկ Տաթևիկի շեֆը, որը չի հաղթահարել ՄԻՊ-ի մրցույթը, կներկայացվի Վճռաբեկ դատարանի կողմից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից: Թե ինչով է պատճառաբանվում վարչապետի որոշումը այս պահին պարզ չէ, առայժմ Գրիգորյանին կփոխարինի նրա տեղակալը` Ալվինա Ավագյանը:
Հայատստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 12-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրանսեյակից տեղեկացնում են , որ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ սփյուռքի նախարարությունը. «Մեզ համար անհասկանալի պատճառներով «Հրապարակ» թերթը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասին:
Թերթի սույն թվականի հուլիսի 12-ի համարում տպագրվել է նյութ, ըստ որի` թալանվել է Հրանուշ Հակոբյանի բնակարանը:
ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ հրապարակումը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը այսօրվա` հուլիսի 12-ի համարում գրել էր, որ հայաստանյան պաշտոնյաների բնակարարանների կողոպտիչների գրոհը շարունակվում է: Իրենց հասած տեղեկություններով` անհայտ գողերը վերջերս թալանել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը և մինչ այժմ չեն հայտնաբերվել: «Որոշ տեղեկություններով` տարել են մոտ 46 հազար դոլար արժողության ոսկյա զարդեր»,- գրել է թերթը` հիշեցնելով, որ «օրեր առաջ ավազակային հարձակման էր ենթարկվել Աջափնյակի նախկին թաղապետը, իսկ դրանից առաջ` Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը»: Ըստ թերթի` «այս դեպքում էլ գողերը չեն հայտնաբերվել»:
Դժվար է կողմնորոշվել` որն է ճիշտ, որը` հորինովի պատմություն, բայց որ պաշտոնյաների բնակարանները կողոպտելուց նրանց իմիջը տուժում է` փաստ է. մեկ էլ պարզ է դառնում, որ աշխատավարձով աշխատող պաշտոնյան աներևակայելի գանձերի տեր է: Առաջին հերթին սա է պատճառը, որ չիովնիկները, հայտնվելով տուժողի կարգավիճակում, լռում են: Լրացնենք շարքը. ժամանակին թալանել էին Օվիրի նախկին պետ Ալվինա Զաքարյանի բնակարանը, սակայն իրավապահները դրա մասին պաշտոնապես չհայտարարեցին, մոտ 6 -7 տարի առաջ նման բան խոսվեց նաև ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանից թալանած շատ մեծ գումարների մասին: ԿԲ նախագահի ունեցվածքի նկատմամբ ոտնձգություն կատարած անձը հիմա էլ կալանավայրում է, սակայն այն ժամանակ էլ դրա մասին լռեցին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի ներկայացուցիչներին` նախագահ Բոուդվին Վերհելստի գլխավորությամբ: Նրանք Հայաստան են ժամանել 2011 թ. հուլիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում կառույցի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Ուրախ եմ, որ «Էգմոնտ» խումբն իր հերթական նիստը որոշել է անցկացնել Հայաստանում: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում ընդունել բազմաթիվ երկրների պատվիրակություններ, քննարկել ֆինանսական հետախուզության մարմինների առջև ծառացած խնդիրները, առկա պրոբլեմները և հետագա անելիքները: Հայաստանը բավական լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, և համոզված ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնն այսօր համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին: Հայաստանի իշխանությունները մշտապես մեծ ուշադրություն են դարձրել փողերի լվացման խնդիրներին, և մեր երկրի վարկանիշն այդ տեսակետից միշտ համարվել է բարվոք»:
Բոուդվին Վերհելստը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Էգմոնտ» խմբի գործունեության ուղղությունները: Նա անդրադարձել է կառույցի ընթացիկ լիագումար նիստում քննարկվող հարցերին, մասնավորապես, առկա մարտահրավերներին, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության և տեղեկատվության փոխանակման միասնական ցանցի ձևավորման հեռանկարներին:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ փորձի փոխանակումը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում կնպաստի ֆինանսական հետախուզության անդամ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.