29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց «Սպայկա» ընկերություն և ծանոթացավ դրա նոր ենթակառուցվածքներին: Վերջերս «ՍՊԱՅԿԱ»-ն արժանացել է պետության աջակցությանը. նոր սարքավորումների ներկրման համար կառավարությունը 3 տարով հետաձգել է ԱԱՀ-ի վճարումը:
Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը հայտնեց, որ այս տարի ծրագրում են մթերել 35 հազ. տոննա թարմ միրգ և բանջարեղեն։ Այսօրվա դրությամբ մթերվել է 1500 տ ծիրան ու 500 տ կեռաս, որը փաթեթավորվում և արտահանվում է Ռուսաստան և ԱՊՀ երկրներ: Աշնանը ծրագրվում է նաև խաղող արտահանել Եվրոպական երկրներ:
Ընկերության զարգացման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ծիրանը մթերում են շուրջ 600 դրամ/կգ, իսկ կեռասը մոտ 650-700 դրամ/կգ գնով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընկերության հետ աշխատող ֆերմերներից մեկը հայտնեց, որ ծիրանի մթերումները սկսվում են կիլոգրամը 200 դրամից: Կարկուտից վնասված միրգը չի մթերվում:
Ընկերությունը նախատեսում է 2010-2012 թթ. իրականացնել 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից մոտ 45 միլիոնն արդեն ներդվել է: Բեռնափոխադրող համակազմը ներկայիս 85 միավորից 2012-ին հասցվելու է 200 միավորի: Երևանում և մարզերում ստեղծելու է սառնարանային համալիրների ցանց, աշնանը Երևանում գործարկվելու է մինչև 45 մլն տարա պահածոյացված մթերքի արտադրական ձեռնարկություն՝ «Արարատ Ֆրուտ» և «Աարարտ Ֆուդ» բրենդների ներքո:
«ՍՊԱՅԿԱ»-ն նախտեսում է նաև գործունեություն ծավալել ջերմոցային տնտեսության ոլորտում. այս տարի հոկտեմբերին կհիմնվի 12 հա, 2012-ին ծավալը կհասցվի 40 հա-ի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
Հուլիսի 13-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կայացել է ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի եւ վերջերս գրանցում ստացած «Ջավախքյան սփյուռք» կազմակերպության ղեկավար Աղասի Արաբյանի հանդիպումը: Հայաստանի դեսպանը համոզմունք է հայտնել, որ կազմակերպության գործունեությունը կնպաստի Ջավախքի հայերի մշակութային ավանդույթների պահպանմանն ու սոցիալ-աշխատանքային հարցերի լուծմանը:
Ռուսաստանում վրացահայերի ունեցած խնդիրները բավականին շատ են: Օլեգ Եսայանին է ներկայացվել Սամցխե-Ջավախքում հայերի վիճակի վերլուծությունը: Մասնավորապես ջավախքցիների սեզոնային աշխատանքային ներգաղթի խնդիրները:
Մտքերի փոխանակություն է կայացել որոշ հարցերով, օրինակ` «Բավրա» անցակետով Ջավախքի բնակիչների անցումը հեշտացնելու, գյուղատնտեսական ապրանքների ներկրման, կրթական եւ այլ հարցերով:
Հանդիպման արդյունքներով, կողմերը պայմանավորվել են փոխգործակցել տարբեր հարցերում:
«Վիվասել-ՄՏՍ» ընկերության պաշտոնական կայքից հասանելի հեռախոսահամարին զանգահարելն արդեն իսկ մեծ փորձություն է, ստիպված ես լսել հեռախոսային ավտոմատ օպերատորի բոլոր հրահանգները, սեղմել աստղանիշերն ու մյուս կոճակները, դիմանալ այդ ամենին մի քանի րոպե, որից հետո մեկ էլ անջատվում է, հետո էլի ես փորձում, էլի … ու մեկ էլ…
— Բարև Ձեզ, ներեցեք, կարո՞ղ եք օգնել, ինձ հարկավոր է կապվել Ձեր ղեկավարի հետ, տվեք խնդրում եմ կա´մ իր ընդունարանի, կա´մ ձեր լրատվական ծառայության համարը:
— Ես ձեզ ո՞նց կարող եմ հեռախոս տալ: Գնացեք եկեղեցի, մոմ վառեք, ձեզ ընդեղ կօգնեն:
Ու վերջ… Այս մեկը չափից դուրս անսպասելի էր ու չափից դուրս արտառոց` անգամ հայաստանյան ընկերությունների աշխատակիցների սպասարկման կուլտուրայի ոչ պատշաճ դեպքերին քաջածանոթների համար:
Հետաքրքիր է` տեղյա՞կ է հեռուստաէկրաններից ամենաշարքային փիառի ու գովազդի միջոցով իր համար բարեգործի համբավ ապահովող այս ընկերության ղեկավարը, թե իր աշխատակիցները բաժանորդների, քաղաքացիների, լրագրողների հետ շփվելու ինչպիսի յուրահատուկ կարգուկանոն են մշակել:
Ի դեպ, տարօրինակն այն էր, որ ես ներկայացա որպես լրագրող, որին ընդամենը հեռախոսահամար էր պետք. այնպես չէր, որ աշխատողը, որն ասաց, թե ինժեներ է, անունն էլ` Կարեն, մտածած լիներ, որ քաղաքացի է զանգահարել, օգնություն կամ մատաղի փող է խնդրում:
Ռալֆ Յիրիկյանը հայտնվել է Հայաստանի ամենաանհասանելի մարդկանց առաջին հորիզոնականում, ստացվում է, որ նրա հետ կապվելը հնարավոր է միայն եկեղեցի գնալու և Բարձրյալի օրհնությունը ստանալուց հետո:
«Վիվասել-ՄՏՍ»-ի ղեկավարի կամ գոնե նրա լրատվականի հետ կապվելը պայմանավորված էր դարձյալ ընկերության կողմից թույլ տրված կամայականության պարզաբանման մտադրությամբ: Ժամանակին «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ հասարակության նեգատիվ վերաբերմունքը հասել էր գագաթնակետին հատկապես այն պատճառով, որ ֆիքսված հեռախոսակապի բազմաթիվ բաժանորդների պարտավորեցնում էին վճարել Մոզամբիկի կամ մեկ այլ պետության հետ երբևէ չկայացած խոսակցության դիմաց գոյացած պարտքերը: Հիմա նույնը «Վիվասել»-ում է. բազմաթիվ անգամներ ֆիքսել էի, որ լիցքավորված գումարները զարմանալիորեն արագ սպառվում են: Բայց վերջինն ուղղակի ռեկորդային էր և չափազանց զարմանալի: Հաստատ ինչ-որ բան այն չէր, ու այս անգամ որոշեցի պարզել, թե ինչպե՞ս կարող էր նման բան լինել:
Վիվասելի` Ամիրյան փողոցի վրա գտնվող սպասարկման կետում աշխատակիցը ստուգում է և սկսում թվարկել` ըհը, 10 դրամ, ասենք` 5 դրամ, եսիմ ինչ, ու մեկ էլ թե` ռոումինգային խոսակցություն է եղել: Իրականում նման բան չի եղել, բայց, փաստորեն, քանի որ Վիվասելը որոշել է գնալ ԱրմենՏելի ճանապարհով, որևէ բան ապացուցել չես կարողանում: Չի ապացուցում անգամ հեռախոսի մեջ ֆիքսվածը, որտեղ րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան պահպանված են բոլոր խոսակցությունները: Բախտի բերմամբ, թե ինչպես, այդ երեք օրվա մեջ առանձնապես շատ զանգեր չէին եղել: Բացատրությունն ինչ-որ կերպ գտնվում է: Հուլիսի 10-ին գնացել էի Արմավիրի մարզ, սահմանամերձ գյուղերից մեկը, և ասում են` ռոումինգը միացել է: Բայց ինչպե՞ս, գոնե կարո՞ղ էր ծանուցել` ուզու՞մ եմ, թե՞ ոչ: Ոչ մի բացատրություն: Դե, միացել է: Լավ, միացել է, բայց ես որևէ մեկի հետ չեմ խոսել, ինչու՞ եք նման գումարներ գրանցել: Ոչ մի պատասխան: Խնդրում եմ ինձ տրամադրել իրենց մոտ գրանցված իմ զանգերի տվյալները: Մերժում են: Խնդրում են անցնել բողոքների բաժին: Անցնում եմ: Այնտեղ նույն պատմությունը: Իրենք որևէ բան անել չեն կարող, իրենք էլ տեսնում են, որ իմ հեռախոսի մեջ գրանցված է ամեն ինչ, և դա չի համապատասխանում իրենց ներկայացրածին, բայց, միևնույն է, եղածը եղած է: Խնդրում եմ դարձյալ տրամադրել իրենց ցուցակը: Դարձյալ` մերժում: Չեն կարող: Հետո պարզում եմ, որ նման իրավունք այս աշխատակիցները չունեին, և փաստորեն, որպես բաժանորդ, իրավունքներս խախտվել են:
Խախտվել են նաև սովորական մարդկային իրավունքներս, ինձնից գողություն է կատարվել, և որ ամենակարևորն է` այդ գողությունը որևէ մեկը չի էլ պատրաստվում վերադարձնել կամ ընդունել սեփական սխալը:
Այսինքն` պատմությունը կրկնվում է: Հետո արդեն, երբ փորձում ես պարզել` դա ընկերությունում ընդունված կա՞րգ է, թե՞ ամեն դեպքում աշխատակիցներն են չարաշահել իրենց իրավունքները, քեզ ուղարկում են «եկեղեցի մոմ վառելու», քանի որ, երևի թե, Ռալֆ Յիրիկյանն արդեն կիսաստվածի կարգավիճակ է ստացել, ուղղակի շարքային մահկանացու անտեղյակները չգիտեն դրա մասին, և ուրեմն` Հայաստանի չթագադրված արքայի «դրանիկներն էլ» արքայի շուքի տակ անձեռնմխելիների շարքն են անցել և կարող են ուր ասես ուղարկել բաժանորդներին, առավել ևս հարցեր պարզել ձգտող լրագրողներին:
Ճիշտ է, «մոզամբիկների» պատճառով ֆինանսապես տուժածներին այդպես էլ չհաջողվեց որևէ բան ապացուցել, նրանք ուզած-չուզած ստիպված եղան վճարել չեղած խոսակցությունների համար, քանի որ հեռախոսներն անջատվում էին պարտքերի պատճառով, սակայն դրանից հետո ԱրմենՏելի բաժանորդների թիվը կտրուկ նվազեց, և ընդհանրապես այս ընկերության անունը Հայաստանում մինչ օրս էլ ընկալվում է բացառապես տհաճությամբ, եթե ավելի խիստ չարտահայտվենք: Նեգատիվ վերաբերմունքից այդ ժամանակ շահողը նոր բջջային օպերատոր դարձած Վիվասելն էր, որ, փաստորեն, արդեն հասնելով ու անցնելով ԱրմենՏելին, որոշել է գնալ նրա ուղիով:
Միանգամից գնում եմ «Օրանժ» և փոխում բջջային օպերատորիս, նույնն էլ խորհուրդ եմ տալիս բոլոր ծանոթներիս` այլևս չօգտվել մի ընկերությունից, որտեղ, ըստ էության, մարդուն ռեկետ են անում և չեն բարեհաճում անգամ բացատրություն տալ կամ եթե վրիպում ու սխալ է եղել` ուղղել, այլ` ուղարկում են եկեղեցի:
Կարծում եմ, այսքանից հետո չարժե կապվել այդ ընկերության` ամպերից վեր գործող տնօրենի հետ: Օդից միլիոններ աշխատող այս ընկերությունում լկտիությունն ուղղակի ընդունված կարգ է դարձել, ու նման աշխատակիցներ պահող ղեկավարի պահվածքն ընդամենը շինծու ներկայացում է:
Գործադիրն այսօրվա նիստում փոփոխություն և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման մեջ, քանի որ այն չէր տարածվում ներմուծվող սննդամթերքի վրա, ինչը նվազեցնում էր լիազոր մարմնի վերահսկողության արդյունավետությունը։ Փաստաթղթի ընդունումը հնարավորություն կտա ապահովել սննդամթերքի շղթայական հետագծելիությունն ինչպես Հայաստանի տարածքում արտադրող կամ փաթեթավորող տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ ներմուծող կազմակերպությունների նկատմամբ:
ՄԱԿ–ն ու Երևանի քաղաքապետարանը այսօր ստորագրել են հուշագիր, որի արդյունքում Երևանն այսուհետ ավելի գեղեցիկ կլինի: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ–ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի և Երևանի քաղաքապետի վավերացված փոխըմբռնման հուշագրով, նրանք միասին կբարեկարգեն մայրաքաղաքը։
«Կարելի է ասել ծրագիրն արդեն մեկնարկել է` հայտարարվել են տենդերները: Ծրագիրը կտևի 2 տարի և կիրականացվի Երևանի 4 տարբեր վայրերում: Անհրաժեշտ 0,5 միլիոն դրամի 50 տոկոսը տրամադրել է Երևանի քաղաքապետարանը»,– տեղեկացրել է Գերչևան: Կողմերը վստահ են, որ «Գեղեցիկ Երևան» ծրագիրը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է հուշարձանների պատվանդանների ու դրանց հարակից տարածքների բարեկարգում, քաղաքի տարբեր վարչական շրջաններում շենքերի ու շինությունների արտաքին տեսքն ապահովող վերանորոգման աշխատանքներ:
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել մի շարք բնապահպանական կազմակերպություններ և առկա բնապահպանական իրավիճակով մտահոգ քաղաքացիներ: Ակցիային մասնակցում էին «Էկոդար» ՀԿ ղեկավար Հրայր Սավզյանը, «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, Սոնա Այվազյանը, հեծանիվներով ակցիայի մասնակիցները և ուրիշներ: Նրանք բողոքում են հանքավայրերի շահագործման, շրջակա միջավայրի ապականման դեմ:
Ակցիայի մասնակիցների տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Հայաստանում արդեն գործում են 465 հանքարդյունաբերական արտոնագրեր, ևս 170 տեղամաս ուսումնասիրության փուլում է և, համապատասխան պաշարների բացահայտման դեպքում, կշահագործվի առանց սահմանափակման ու հապաղման: Այդ ընկերություններն աշխատում են արտոնյալ պայմաններով և աղտոտման դիմաց ոչ մի լումա չեն մուծում: Ըստ հայտարարության` Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված ընդերքի նոր օրենսգիրքն առաջ է մղվում` բացարձակապես անտեսելով փորձագետների ու ՀԿ-երի հնչեցրած մտահոգությունները: Չեն առաջադրվում բնական պաշարները ողջամտորեն օգտագործելու նախադրյալներ, բնապահպանական սահմանափակումներ, աղտոտման դիմաց վճարման երաշխիքներ, տեղեկատվության թափանցիկություն և այլն:
Ակցիայի մասնակիցները պահանջում են կասեցնելարտոնագրերի տրամադրումը` մինչև ընդերքի օգտագործման ռազմավարության մշակումը, կասեցնել նաև` ընդերքի նոր օրենսգրքի ընդունման գործընթացը:
Ակցիայի մասնակիցները պաստառների վրա նշել էին այն մարդկանց անունները, որոնք առնչվում են հանքերի շահագործմանը` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հերմինե Նաղդալյան, Վարդան Այվազյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան, Սերոբ Տեր-Պողոսյան և այլք: Վերջինս մանկապղծության համար մեղադրվող ոչ անհայտ Սերոբ Տեր-Պողոսյանն է: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին. «Հեռացեք», «Հանքերը` մեզ, Սերոբը` ձեզ» և այլն:
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Վերջինս նշեց, որ ընդերքի մասին օրինագիծը մշակել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, իսկ բնապահապանության նախարարությունը, հաշվի առնելով ՀԿ-երի առաջարկները և միջազգային փորձագետների եզրակացությունները, հավանություն է տվել այդ օրենսգրքին: Հարությունյանն ասել է նաև, որ այն շահագործող ընկերությունները, որոնք խախտումներ են արձանագրում կամ աղտոտում են շրջակա միջավայրը, տուգանքներ են վճարում:
Կազանի հանդիպումէն ետք ազրպէյճանական տեղատուութիւն մը աւելի քան զգալի է գէթ յայտարարողական մակարդակի վրայ: Ազրպէյճանցի քաղաքական մեկնաբանները հիասթափուած ոճով կը խօսին բանակցութիւններու ապարդիւն ըլլալուն մասին` Կազանէն որեւէ արդիւնքով դուրս չգալու փաստին առջեւ գտնելով իրենք զիրենք: Ազրպէյճանի ղեկավարը` նախագահ Ալիեւ պարտի բացատրութիւն տալ իր կատարած աննախադէպ յայտարարութիւններուն, որոնք Կազանը կը նկատէին Արցախի լուծման վերջին կարելիութիւնը:
Հայաստանի Հանրապետութեան նախագահին ուղերձը` երիտասարդ սպաներու համաժողովին, բարացուցական էր այն առումով, որ դուրս գալով համաժողովի սրահի դռներէն, արագօրէն կը բախէր պաշտօնական Պաքուի ամենաբարձր մակարդակի դռները, ուր գործող պաշտօնատարները կը փութային մեկնաբանելու նախագահ Սարգսեանի ելոյթը` զայն նկատելով ներքին շուկային ուղղուած խօսք: Ընդհանրապէս Պաքուի ղեկավարներուն ռազմաշունչ յայտարարութիւնները կը մեկնաբանուէին նման միտումներով: Այժմ ազրպէյճանական փորձ կը կատարուի ապակողմնորոշելու իրաւամբ ստեղծուած ընդհանուր կարծիքը:
Ռուսիոյ արտաքին գործոց նախարարի գործուղումը Երեւան, նախագահներ Օպամա-Մետվետեւ Արցախի խնդիրին շուրջ եղած հեռաձայնային հաղորդակցութիւնը եւ անկէ առաջ տակաւին Ֆրանսայի արտաքին գործոց նախարարին կատարած յայտարարութիւնը` նոր առաջարկներու շուրջ բանակցելու, յստակ դարձուցած են արդէն, որ բանակցելի հիմնարար սկզբունքներուն վրայ պիտի աւելնան նորերը:
Իրողութիւնը լաւապէս կը թուի հասկցած ըլլալ «Թրենտ» լրատու գործակալութեան փորձագէտներու խումբի անդամ Ֆիքրեթ Սատիխովը, որ յայտարարած է, թէ Ռուսիոյ նախագահ Տմիթրի Մետվետեւի առաջարկներուն մէջ անպայման պէտք է տեղ գտնեն նոր նրբութիւններ. այլապէս ոչ մէկ յառաջխաղացք պիտի արձանագրուի: Կարելի չէ Ազրպէյճանին թելադրել նախապէս անկարելի պայմաններ: Եթէ դարձեալ պիտի կրկնուին այս բոլորը, ինչ որ եղած է նախորդ հանդիպումներուն ընթացքին, ապա ոչ մէկ արդիւնքի պիտի յանգինք, ըսած է Սատիխով:
Ճի՛շդ է այս բանաձեւը: Ի հարկէ, ոչ թէ իրաւացի է Սատիխովը, այլ ճիշդ է անոր գնահատականը` տեղի ունեցող իրադարձութիւններուն մասին: Ազրպէյճանցի փորձագէտը կը հաստատէ ռուսական միջնորդութեան գերակայութիւնը. տակաւի՛ն, կը հաստատէ նաեւ, որ ռուսերը մատրիտեան նորացուած սկզբունքներուն աւելցուցած են նոր առաջարկներ, որոնք յայտնապէս ազրպէյճանանպաստ չեն թուիր ըլլալ: Եզրակացնելու համար, որ ռուսական հովանաւորութեամբ նման ընթացք մը չի կրնար տեղաշարժ ապահովել բանակցութիւններուն:
Ազրպէյճանցի փորձագէտին կատարած գնահատականին համահունչ է նաեւ Ազրպէյճանի նախագահին յայտարարութիւնը, կատարուած` երկրի կառավարութեան նիստին, եւ որ կը վերաբերէր մատրիտեան նորացուած սկզբունքներուն: Ըստ Ազրպէյճանի նախագահին, «սկսան առաջ քշուիլ նոր առաջարկներ»: «Երբեմն այդ առաջարկները կը փոխէին վերջին եօթը տարուան ընթացքին մեր վարած բանակցութիւններու էութիւնը եւ հիմնական սկզբունքները», վստահեցուցած է Ալիեւը եւ աւելցուցած. «Այդ իսկ պատճառով, մենք այժմ կը բախինք նոր իրավիճակի հետ»:
Այլեւս պարզ է, որ մենք կը խօսինք վերստին նորացուած (կամ նորա-նորացուած) հիմնարար սկզբունքներուն մասին: Առաջին հայեացքով այս խնդիրին չառնչուող լրատուութիւն մը հետզհետէ մտածել կու տայ, որ Ազրպէյճանի թիւ մէկ դաշնակիցը եւս գիտակցած է այսօրուան իրադրութեան էութեան: Այսպէս. Թուրքիան կը սկսի 12.7 միլիմեթր տրամաչափի «Իսթիքլալ» դիպուկահար հրացանի արտադրութիւնը, որ նախագծած են ազրպէյճանցի մասնագէտները:
Դիպուկահար հրացաններու պատրաստութիւնը, պարզ եւ արագ տրամաբանութեան համար, նախ անշուշտ բանակցային գործընթացին համար չէ եւ երկրորդ` պատերազմի վերսկսման յատուկ միջոց չէ: Լրատուութիւնը աւելի շատ կը համապատասխանէ ներկայ գոյավիճակը (սթաթիւս քոն) շարունակելու: Աւելի ճիշդը` ներկայ շփման գիծին վրայ ազրպէյճանական հրադադարի խախտումները շարունակելու:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, մաղթել բարեկամ Ֆրանսիային հետագա զարգացում և բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ բարօրություն:
Նա նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության համար առանձնահատուկ դերակատարություն ունեն, և Հայաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր մակարդակներում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.