23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ձեռքբերումներ:
«Դուք հայ թատրոնի նշանավոր դեմքերից եք, արվեստագետ, որի հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը մեր ազգային մշակույթին նվիրվածության վառ տարեգրություն է:
Ձեր տաղանդի և վարպետության շնորհիվ թատրոնում և կինոյում ստեղծել եք բազում կերպարներ, որոնք իրենց մեջ ներառում են արվեստագետ-մտավորականի աշխարհընկալումն ու գեղագիտական հմայքը, լի են կյանքի ու մարդկանց հանդեպ անսահման սիրով:
Այսօր էլ շարունակելով թատերարվեստին ծառայելու շնորհակալ ուղին՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքներն եք փոխանցում երիտասարդ արվեստագետներին, հայ թատրոնի և կինոյի ապագա դերասաններին»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի շուրջ վերջին զարգացումները թե՛ ռուսական, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին: Եթե մենք և ռուսները հույսեր էինք փայփայում, որ «Արարատ»-ն այնուամենայնիվ չի լուծարվի, ապա ադրբեջանական ԶԼՄ-ները չարախնդալով սպասում էին հայկական թիմի վերջնական տապալմանը: Ռուսական «Ռոսսիա 24» հեռուստաալիքը մի քանի անգամ անդրադառնալով «Արարատի խնդրին», նույնիսկ ուղիղ միացում էր նախաձեռնել սեպտեմբերի 7-ին կայացած Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրի «Արարատ»-«Ռեզան» հանդիպումից: Շատերը և մասնավորապես ադրբեջանցիները սպասում էին, որ վերոնշյալ հանդիպումը վերջինը կլինի:
Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատ»-ը տվյալ մրցավեճում հերթական հաղթանակը տարավ, որից հետո հայտարարվեց, որ հայկական ակումբը չի լուծարվելու և շարունակելու է պայքարը ռուսական լիգայում: Այս տեղեկությունը, բնականաբար, այնքան էլ դուր չի եկել հատկապես Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներին: Ավելին, մեր հարևանները մեծ աղկում են բարձրացրել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժներից հետո: Մասնավորապես, Ռուսաստանում հեղինակավոր հեռուստաընկերությունը մի քանի անգամ ցուցադրել է նաև Մոսկվայի «Տորպեդո» մարզադաշտում գտնվող «Արարատ»-ի երկրպագուներին, որոնք «զինված» են եղել Հայաստանի, Արցախի պետական դրոշներով: Ադրբեջանցիների մոտ վայնասուն է սկսվել այն բանի համար, որ ամբողջ Ռուսաստանը և «Ռոսսիա 24» հեռուստաալիքը այս երկրի սահմաններից դուրս դիտող միլիոնավոր մարդիկ տեսել են, թե ինչպես են հայերը Մոսկվայում, պաշտոնական հանդիպման ժամանակ ծածանում Արցախի դրոշը: Ադրբեջանական ԶԼՄ-ները «Ռոսսիա 24»-ի ղեկավարությանն անվանել են կեղտոտ սրիկաներ:
«Մի քանի կոպեկի դիմաց ռուսները պառկել են հայերի տակ՝ հեռարձակելով խայտառակ այդ ռեպորտաժները: Ակնհայտ է, որ «Ռոսսիա 24»-ի ղեկավարությանը կաշառել են: «Արարատ»-ը խաղում է Ռուսաստանի երկրորդ լիգայում, և առանց գումարի ոչ ոք չէր անդրադառնա ցածր կարգ ունեցող և չկայացած թիմին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Երեկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանի ֆուտբոլի միությանը՝ պահանջելով պատժել «Արարատ» ակումբին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել, որպեսզի հետագայում առաջնության հանդիպումների ժամանակ չլինի Արցախի դրոշը: Ռուսաստանի ֆուտբոլի միությունը տեղի ունեցածին որևէ կերպ չի արձագանքել: Հիշեցնենք, որ «Արարատ»-ի ստեղծումը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ադրբեջանցիների շարքերում: Բանն այն, որ 2013 թվականին Մոսկվայում հիմնվել էր ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտզալի թիմը, որը, սակայն, մատնված է անուշադրության: «Սիրտս մռմռում է «Արարատ»-ի համար, լացս գալիս է: Ամոթ է, հայերը լուրջ նպատակներ են դրել իրենց առջև, ստեղծում են համազգային թիմ, իսկ մենք… Հայերի չափ էլ չկանք, ամոթ է: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, փրկենք «Ղարաբաղ»-ը, այն ևս համազգային թիմ դարձնենք: Ես դիմում եմ Ռուսաստանում բնակվող բոլոր ադրբեջանցիներին, խնդրում եմ օգնեք «Ղարաբաղ»-ին: Ռուսաստանի երրորդ դիվիզիոնում հանդես գալու համար մեզ անհրաժեշտ է 4-5 միլիոն ռուբլի, որը չունենք: Նշեմ, որ «Արարատ»-ի տարեկան բյուջեն կազմում է 240 միլիոն ռուբլի: Տեղս չեմ գտնում, շատ ամոթ է: Որպես հայրենասեր՝ միակ մխիթարությունս այն է, որ Աղդամի «Ղարաբաղ»-ը մի քանի անգամ ավելի ուժեղ է Երևանի «Արարատ»-ից: Մեր «Ղարաբաղ»-ը վերջին երեք տարիներին հանդես է եկել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում, իսկ «Արարատ»-ը եվրագավաթների խաղարկությանը վերջին անգամ մասնակցել է 9 տարի առաջ և դուրս մնացել առաջին իսկ որակավորման փուլից»,- հայտարարել է Մոսկվայի «Ղարաբաղ»-ի խաղացող-մարզիչ Էլնուր Վելիևը:
Վերջինիս հայտարարությունը որևէ արձագանք չէր գտել: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ «Արարատ»-ի համար «լաց լինող» ադրբեջանցիները որևէ առիթ բաց չեն թողնելու այս թիմի վրա ճնշում գործադրելու համար: Ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժից հետո բարձրացված աղմուկն ու Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի նամակը դրա վառ դրսևորումներից են:
https://www.youtube.com/watch?v=tGvLxk0YkgE
Aysor.am-ը գրում է. Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը կրակոցներ է արձակել Վազաշեն գյուղի դպրոցի ուղղությամբ, կայքի փոխանցմամբ, տեղեկացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը։
Գյուղի բնակիչներից Փիրուզա Գրիգորյանը տեղեկացրեց, որ կրակոցների ժամանակ ինքը շտապել է նախակրթարան՝ երեխային վերցնելու։ «Ես մանկությունից սովոր եմ կրակոցներին, բայց երբ ականն ընկավ կողքս ու հողը թափվեց վրես, շատ վախեցա, հարևաններն օգնության հասան», – պատմեց կինը։
«Մենք՝ ավագներս, տագնապի մեջ չենք ընկնում, բայց երեխաներ կան, որ ցնցումների մեջ են ընկնում, ծնողները շտապ վազում են դպրոց՝ հասկանալու հո վատ բան չի՞ պատահել», – Վազաշեն այցելած լրագրողներին ասաց գյուղի դպրոցի տնօրենը։
2017 թվականի օգոստոսի 4-ին մի շարք կազմակերպություններ դիմում էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով հանձնարարել բնապահպանության նախարարությանը լրջագույնս ուսումնասիրել և գնահատել միջազգային փորձագիտական երեք կազմակերպությունների հաշվետվություններն Ամուլսարի ոսկու ծրագրի մասին, քանի որ նրանցում հստակ նշված է, որ նման ծավալների հանքարդյունահանման հետևանքով աղտոտված ջրերի վնասազերծման ծախսերը կարող են բազմապատիկ գերազանցել պետության գանձարան մուծվելիք հարկերը, իսկ անկանխատեսելի դեպքերում՝ ամբողջովին մնալու են պետության և Հայաստանի քաղաքացիների ուսերին։
Խնդիրը նրանում է, որ այդ հետազոտություններում առկա են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք լուրջ կասկածի տակ են դնում Լիդիանի ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը, բավարար որակյալ, թարմ տեղեկատվությունը, հիմնավորվածությունը, ամբողջականությունը, ՀՀ օրենսդրության պահանջներին ու սահմանափակումներին համապատասխանությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նախատեսվող միջոցառումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի ծրագրի արդյունավետությունը։
Նաև բնապահպանության նախարարությանն առաջարկվել էր, որպեսզի այն՝ հաշվի առնելով ի հայտ եկած նոր էկոլոգիական գործոնները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն, ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի ՇՄԱԳ հաշվետվությանը 2016թ․-ի ապրիլի 29-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 դրական եզրակացությունը (մեր դիմումի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ)։
Դիմումը տալուց 25 օր անց ստանում ենք գրեթե ոչինչ չասող և հիմնական հարցադրումները հերթական անգամ անտեսող 1,5 էջանոց պատասխան՝ այս անգամ էլ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Սահակյանի ստորագրությամբ (տես այստեղ)։
Պարզվում է նախարարությունը որոշել է միայն տեղեկացնել, որ չի կարող ուժը կորցրած ճանաչել արդեն իսկ տրված դրական եզրակացությունը, քանի որ իրենց կարծիքով միջազգային անկախ փորձագիտական կազմակերպությունների ուսումնասիրություններում առկա հայտնաբերումները չեն կարող դիտվել որպես էկոլոգիական նոր գործոն։ Հետո ներկայացրել են իրենց այդ կարծիքն իբր հաստատող ինչ-որ կցկտուր հիմնավորումներ, որոնց իմաստ չենք տեսնում այս ձևաչափով անդրադառնալ, այլ ցանկանում ենք նշել միայն մեկ կարևոր փաստ․
Պատասխանում ընդհանրապես չկա ոչ մի հիշատակում այն մասին, որ բնապահպանության նախարարությունն ինքնուրույն ուսումնասիրել և գնահատել է միջազգային փորձագիտական երեք կազմակերպությունների մոտ 160 էջ կազմող հաշվետվություններն Ամուլսարի ոսկու ծրագրի մասին ու թե ինչ եզրակացության է հանգել։
Այդ ամենն անելու փոխարեն, նախարարությունը որպես ապացույց հերթական անգամ մեզ է հրամցրել լեռնահանքային ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող օֆշորային Lydian International ընկերության պատասխան հիմնավորումները, որոնք իբրև թե չեզոքացնում են միջազգային անկախ փորձագետների ներկայացրած լուրջ կասկածները թթվային ապարների դրենաժի ռիսկերի և մակերևութային ու ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտման հարցերի հետ կապված։
Այս պատասխանից մեկ անգամ ևս ակնհայտ է դառնում, որ երիցս ճշմարիտ են միջազգային անկախ փորձագետները, որոնք եկել են հետևյալ եզրակացության․
«Հայաստանի կառավարության կողմից Ամուլսարի նախագծի շրջակամիջավայրի վրա ազդեցության մասին
տրված պետական փորձագիտականեզրակացությունում որևէ ձևով չի հիշատակվում թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ),
դրա կանխման և վերահսկողության անհրաժեշտությունը, առվակների,
գետերի և ջրամատակարարման հնարավոր երկարաժամկետ աղտոտումը
կամ հոսքերի ուղղությամբ դեպի ներքև ԹԱԴ—ի արտազատման բնապահպանականկամ առողջապահական հետևանքները:
Ըստ ամենայնի, ՀՀկառավարությունում չկա փորձագիտական ներուժ, որը կարող է ճանաչել, գնահատել և մշտադիտարկել Ամուլսարի
ԹԱԴի կանխարգելումը կամվերահսկել դրա հնարավոր հետևանքները Հայաստանի բնակչության համար»:
Ստացվում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է խոշոր հանքարդյունաբերական ծրագրի էկոլոգիական ռիսկերի միջազգային անկախ գնահատում, իսկ բնապահպանության նախարարությունն այդպես էլ հավես կամ գիտելիք չունեցավ, որպեսզի ուսումնասիրի Ամուլսարի վերաբերյալ այդ կազմակերպությունների հաշվետվություններն ու ներկայացնի իր մասնագիտական կարծիքը։ Չէ՞ որ ավելի հեշտ է գրել և ասել, որ հավատում ենք Լիդիանի ներկայացրած փաստարկներին ու չունենք լուրջ փորձաքննություն իրականացնելու ներուժ՝ դրանով խուսափելով պատասխանատվության որևէ բեռ կրելուց։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Ամեն տարի անփոփոխ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը:
Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից
Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները’ Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին’ հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում’ բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն’ լուսավորյալ: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն’ քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:
Արցախը պատկանում է ոչ միայն արցախցիներին, այլ՝ համայն հայությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Արցախի ԱԺ հատուկ նիստում իր երդմնակալությունից հետո հայտարարել է Բակո Սահակյանը:
Նշենք, որ այսօր՝ Արցախի Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը:
Հատուկ նիստին ներկա է եղել 31 պատգամավոր: Նիստը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է՝ դահլիճ բերելով Արցախի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը:
Այնուհետև օրենքով սահմանված կարգով նախագահ Բակո Սահակյանը երդում է տվել ժողովրդին. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:
Երդմնակալությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է ԱԺ նախագահի շնորհավորանքը:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր խոսքում նշել է. «Դուք ղեկավարում և պիտի ղեկավարեք հերոսական ժողովրդի։ Օրհնյալ լինի Ձեր ընտրությունը, օրհնյալ լինի Ձեր առաջնորդությունը ամբողջ հայոց աշխարհի համար, հատկապես պատմական Արցախի համար։ Տա Աստված, որ Ձեր առաջնորդությամբ մենք ավելի ու ավելի հասնենք մեր ազգային իղձերի և երազների իրականացմանը։ Թող Աստծո աջը միշտ Ձեզ հետ լինի»։
Շնորհակալություն հայտնելով հատուկ նիստին մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է. «Արցախը պատկանում է ոչ միայն արցախցիներին, այլ՝ համայն հայությանը: Անցած տարիների ընթացքում մենք իրականացրել և իրականացնում ենք առաքելություն՝ ուղղված հայ ժողովրդի պատիվը բարձր պահելուն։ Ապագայում նույնպես մենք ամեն ինչ անելու ենք հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու համար»։
Ամփոփելով նիստը՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երդմնակալության հանդիսավոր միջոցառմամբ երկրում քաղաքական նոր փուլի սկիզբ է դրվում, որի գլխավոր նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացումն է՝ առկա իրողությունների հաշվառմամբ:
«Խորապես համոզված եմ, որ նախագահ Բակո Սահակյանի փորձառությունը, ժողովրդավարական գործընթացները զարգացնելու վճռականությունը, երկրի տնտեսական, սոցիալական ու հանրային-քաղաքական կյանքում սկսած բարեփոխումները շարունակելու կամքը, անվտանգության ու պաշտպանական համակարգերի հանդեպ նրա ընդգծված ուշադրությունը, Զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման ուղղությամբ հետևողական ջանքերը, զինծառայողների սոցիալական խնդիրների հանդեպ հոգատարությունը բավարար հիմքեր են՝ քաղաքական ուղեգիծն անշեղ պահելու և մեր ժողովրդին հուզող խնդիրներին համարժեք լուծումներ գտնելու դժվարին ու պատասխանատու գործում»,- կարևորել է Աշոտ Ղուլյանը:
Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և Կառավարության անդամները, Գերագույն դատարանի նախագահն ու վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների նախագահները, հանրապետական անկախ կառավարման մարմինների ու հանձնաժողովների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջանային վարչակազմերի ղեկավարները, Արցախի քաղաքական կուսակցությունների պատասխանատուներ, ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ ու հանրային գործիչներ:
Նշենք, որ Բակո Սահակյանը նախագահ է ընտրվել հուլիսի 19-ին խորհրդարանի կողմից: Երրորդ անգամ նախագահ ընտրված Սահակյանը պաշտոնավարելու է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Բուդապեշտում հաշվետվություն կներկայացնի, որով Հայաստանի և ևս 8 հավաքականներ կզրկվեն աշխարհի 2017թ. առաջնությանը մասնակցելուց, որը կկայանա Անահայմում: Կորակազրկվեն այն երկրների ֆեդերացիաները, որի ամենաքիչը 3 ներկայացուցիչների դոպինգ թեստերը 2008 և 2012թթ. օլիմպիական խաղերում դրական են ցույց տվել:
Հիշեցնենք, որ 4 հայ ծանրորդների դոպինգ թեստերը վերանայելուց հետո դրական արդյունքներ էին տվել: Եթե ինֆորմացիան հաստատվի, ապա աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ղազախստանի (10 դրական թեստ), Ռուսաստանի (10), Բելառուսի (7), Ադրբեջանի (5), Չինաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Թուրքիայի (3-ական) հավաքականները, հայտնում է Armfootball.com-ը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին մեկնաբանել է այս տեղեկությունը. «Դա ընդամենն առաջարկ է, որը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Բուխարեստում կայանալիք IWF գործադիր խորհրդի արտահերթ նիստում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական գրություն չի ստացել, սակայն մենք միջազգային ֆեդերացիային արդեն համապատասխան նամակ ենք պատրաստում»:
Հանրապետության տարածքում արդեն 20 օր է անձրևներ գրեթե չեն դիտվել, վերջին անձրևները եղել են օգոստոսի 17-ին, որից հետո մինչ օրս կրկին հաստատվել է առանց տեղումների եղանակ, փաստում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Չոր եղանակը ուղեկցվել է բարձր ջերմային ֆոնով։ Այսօր աշնան 6-րդ օրն է, սակայն օդի ջերմաստիճանը շարունակում է մնալ ռեկորդային բարձր։ Երեկ Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +37,2 աստիճանի, որը 0,7 աստիճանով գերազանցել է 2007թ.–ի սեպտեմբերի 5-ին գրանցված ռեկորդը` +36,5 աստիճանը։ Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, սպասում ենք էլ ավելի բարձր ջերմաստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի +38 աստիճանի, որը կրկին համարվում է ռեկորդային բարձր՝ այս օրվա համար, և նորման գերազանցում է 6-8 աստիճանով», – նշում է օդերևութաբանը։
Նրա խոսքով, բացի բարձր ջերմային ֆոնից և առանց տեղումների եղանակից, օդում խոնավությունը գրեթե բացակայում է։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Երևանում ցերեկը հարաբերական խոնավությունը նվազում է մինչև 10-15 տոկոս, որը շատ ցածր ցուցանիշ է։
«Սեպտեմբերի 7-8-ին Հայաստան Սև ծովի շրջաններից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սեպտեմբերի 7-ին կեսօրից հետո Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 8-ից կրկին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ», – նշում է Սուրենյանը։
«Սեպտեմբերի 9-11-ին Հայաստանը նորից կգտնվի արաբական անապատներից եկող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով», – օդերևութաբանի խոսքերը մեջբերում է shamshyan.com–ը։
ՀՀ ՊՆ տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն անդրադարձել է Ռուսաստանում անցկացված «Բանակ-2017» ցուցահանդեսում Հայաստանի ներկայացրած հայկական արտադրության և մշակման սպառազինությանը։ Այս մասին փոխնախարարը զրուցել է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ։
Ավելի վաղ Դավիթ Փախչանյանը «Այսօր» լրատվակայքին հայտնել էր, ցուցահանդեսին ներկայացված միջոցները արդեն օգտագործվում են բանակում, կամ դրանց վերջին արդիականացված տարբերակն են, որոնք դեռ չեն օգտագործվում, բայց օգտագործվելու են։
«Հայ Զինվորին» տված հարցազրույցում ՊՆ տեղակալn անդրադարձել է «Բանակ-2017» ցուցահանդեսին ներկայացված X-55M անօդաչու թռչող սարքի արդիականացված տարբերակին՝ նշելով, որ բարելավվել են ԱԹՍ-ի օպտիկայի, էլեկտրոնիկայի բնութագրերը, ճնշման գոտում աշխատելու հնարավորությունները:
«Այժմ այն կարող է հետախուզական տվյալները իրական ժամանակում փոխանցել հրետանային, համազորային ստորաբաժանումներին: Զգալիորեն աճել են նաև թռիչքի աշխատանքային բարձրությունն ու տևողությունը»— հայտնել է փոխնախարարը:
Դավիթ Փախչանյանի խոսքով՝ արդիականացված անօդաչուն դիմացկուն է և բարդ պայմաններում աշխատում է անխափան: Այն կբարձրացնի հայկական ուժերի հետախուզական հնարավորությունները:
«Բանակ 2017» ռազմական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել էր նաև «Շղարշ» ՌԷՊ միջոցը։ Փոխնախարարը հայտնել է, որ համակարգն արդեն գործարկվում է զինված ուժերում: Այն ստեղծվել է Հայաստանում՝ «Էլ Թեք Քոմփ» ընկերության կողմից, որն այլ մշակումներ էլ է կատարում պաշտպանության նախարարության համար: Ընկերության արտադրանքից միայն մեկ նմուշ է ցուցադրվել: Որոշեցվել է մյուսները դեռ չներկայացնել:
Ըստ ՀՀ ՊՆ տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի՝ այն արդյունավետ ճնշում է GPS ու GLONASS համակարգերի ազդանշանը՝ մի շարք ժամանակակից ռազմական միջոցների զրկելով մարտավարական կարևոր հնարավորություններից:
«Շղարշը» բնութագրվում է բարձր հզորությամբ և կարող է շահագործվել բարդռելիեֆային պայմաններում: Այն թեթև է, շարժունակ. մեկ զինվորն էլ կարող է տեղափոխել ու կիրառել», — նշել է Դավիթ Փախչանյանը։
Հայաստանը ցուցահանդեսին ցուցադրել է նաև 3K01M օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգը։ Փոխնախարարը նշել է, որ համակարգը կարողանում է օպտիկական սարքերը բացահայտել մինչև դրանց աշխատանքը:
«Համակարգը որսում է հակառակորդի օպտիկական սարքավորումներից անդրադարձվող ճառագայթները եւ հզոր լազերային ճառագայթի միջոցով վնասում դրանք», — նշել է փոխնախարարը:
Համակարգը նախագծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկում: Դավիթ Փախչանյանի խոսքով՝ այն հայտնաբերում է հակառակորդի ռազմական նշանակության օպտիկական, օպտիկա-էլեկտրոնային հետախուզության սարքերը ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում․
«Սարքը այսօր մարտական խնդիր է կատարում զորքերում և ապահովում է 100% արդյունավետություն: Մենք կատարելագործելու ենք հնարավորությունները»:
Ամբողջությամբ կարդացեք razm.info-ում։
Հայաստանցի մասնագետները արդիականացրել են «Ֆագոտ» հակատանկային համալիրը՝ դրան համակցելով գիշերային տեսանելիության սարք։ Այդպիսով մի քանի անգամ մեծացել են թիրախի հայտնաբերման և խոցման հնարավորությունները:Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթին հայտնել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Փախչանյանը։
«Խիստ կարևոր է գիշերային պայմաններում մարտ վարելու հնարավորություններն ընդլայնելը․․․Բայց ավելի ընդգրկուն արդիականացման ծրագիր ունենք»— նշել է Դավիթ Փախչանյանը:
«Ֆագոտ» հակատանկային համալիրը ցուցադրվել է նաև Ռուսաստանում կայացած «Բանակ-2017» ռազմական ցուցահանդեսի ժամանակ։ Համակարգի մասին ՀՀ ՊՆ փոխնախարարը զրուցել է նաև «Այսօր» լրատվակայքի հետ։
Նախարարը նշել է, որ
«Մեկ կոնկրետ երկրից շատ կոնկրետ հետաքրքրություն եղավ համակարգի հանդեպ։ Պիտի գնանք իրենց տեղում ցուցադրենք»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.