29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մայ Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Գարեգին Բ-ի մասին «Չենք լռելու» նխաձեռնության հաղորդագրությանը, որտեղ նշվում էր, որ Գարեգին Բ-ն Սանահինի վանքի անմխիթար վիճակի մասին հարցին արձագանքել էր, թե «կաթողիկոսը որեւէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ»:
Ստորեւ ներկայացվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հաղորդագրությունը:
«Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կատարած հայտարարության առնչությամբ ցանկանում եմ նշել հետեւյալը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է այդ հանդուգն հայտարարությունները, որոնցով մեղադրանքներ են հնչում Հայ եկեղեցու հասցեին եւ վերագրումներ կատարվում Ամենայն հայոց կաթողիկոսին:
Պրն. Սամվել Կարապետյանն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում զրույցը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Անամոթություն եւ լկտիություն է եկեղեցիների եւ սրբավայրերի պահպանության առնչությամբ ավելի ցավսիրտ ներկայանալ, քան Ամենայն հայոց կաթողիկոսը կամ որեւէ թեմակալ առաջնորդ եւ եկեղեցական:
Նորին Սրբության ուշադրության ներքո են բոլոր վանքերն ու եկեղեցիները, սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ի վիճակի չէ բոլոր վանքերի նորոգությունը միաժամանակ իրագործել եւ բազմիցս այդ մասին ասվել է, որ մեր հոգեւոր ժառանգության պահպանությունն կարելի է իրականացնել միայն պետության հովանավորությամբ եւ աջակցությամբ:
Այդուհանդերձ Մայր Աթոռը իր սուղ միջոցներով հանդերձ հետամուտ է նորոգության առավել կարիքի մեջ գտնվող վանքերի ու եկեղեցիների: Իսկ նորոգված եւ այսօր նորոգվող տաճարները, ինչպես օրինակ` Գեղարդավանքը, Հառիճավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը, Խոր Վիրապը, Ապարանի Ս. Խաչը, Տաթեւը եւ բազում այլք, խոսուն վկայությունն են հնչող մեղադրանքների անհեթեթության»:
Երևանի ավագանին Հուլիսի 19–ին տեղի ունեցած արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկեց Երևան քաղաքի բյուջեում փոփոխություն կատարելու և բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումարներ հատկացնելու անկախության օրան նվիրված տոնը կազմակերպելու համար:
Ավագանու որոշմամբ գումար կհատկացվի նաև քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1–ին, 5 և 6–րդ դասարանի աշակերտների համար գրենական պիտույքների ձեռքբերման նպատակին։
Ավագանին հավանության է արժանացրել քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների բյուջետային փոփոխության առաջարկությունը, ըստ որի կերկարացվեն մանկապարտեզների աշխատաժամերը և կավելացվեն նոր հաստիքներ, ինչպես կբարձրանան վարիչների աշխատավարձերը:
Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև «Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի համաձայնագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Խոսքը Երևանի քաղաքապետարանի և «Ասիական զարգացման բանկի» միջև կնքված համաձայնագրով իրականացվելիք ծրագրի մասին է:
Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև «ԵրևանՏրանսպորտ Օփերեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ համատեղ ընկերություն ստեղծելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծին։ Ընկերությունը, կզբաղվի վճարովի ավտոկայանման ավտոմատացված կայանատեղերի միջոցով կայանման կառավարման համակարգի ներդրմամբ։
Մայրաքաղաքում նախատեսվում է տեղադրել շուրջ 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի։
Երևանում կգործի շուրջ 9600 ավտոկայանատեղ։ Ընկերությունը կապահովի 36 աշխատատեղ, ինչն առաջիկայում կավելանա՝ հասնելով 84–ի։
Միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև «ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ՌԴ Սանկտ Պետերբուրգի Կառավարության միջև 2011-2014թթ. առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար համագործակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիոնի քաղաքապետ, Լիոնի համայնքային միության նախագահ Ժերար Կոլոմբին:
Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում կարևոր դեր ունի ապակենտրոնացված համագործակցությունը: «Ուրախ եմ, որ համագործակցությունը Լիոնի և Երևանի միջև շարունակվում է և իր նպաստն է բերում երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Հայ-ֆրանսիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և փոխադարձ համակրանքը հնարավորություն է տվել մեր հայրենակիցներին լիարժեքորեն ինտեգրվելու ֆրանսիական հասարակության մեջ, ամբողջովին դրսևորել իրենց ունակություններն ու հնարավորությունները:
Համոզված եմ, որ Երևանի և Լիոնի համագործակցությունը շարունակվելու և զարգանալու է նոր նախաձեռնություններով ու հստակ ծրագրերով»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին, նրա աշխատակազմին և Լիոնի խորհրդի անդամներին` հայերի և Հայկական հարցի նկատմամբ ուշադրության և սատարման համար: «Մեր ժողովուրդը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր հասկանում են իր ցավը, ովքեր ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը` պայքարելով ժխտողականության դեմ»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից մամուլում տարածված հաղորդագրության կապակցությամբ, ըստ որի ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում սպայի կողմից բռնության է ենթարկվել ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանը, համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունիցԻրականում տեղի է ունեցել հետեւյալը. շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ նա իրավունք չուներ կրել անձնական հեռախոս եւ կարող էր օգտագործել միայն իր դասակում առկա բջջային հեռախոսը: Իսկ նրա նկատմամբ սպայի կողմից բռնություն գործադրելու մասին լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է եւ արժանի է համապատասխան հանրային գնահատականի:
Հուլիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին բանակցություններում բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար հավելյալ ջանքերի գործադրման հնարավորությունները:
Նախարարներն անդրադարձան Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում եւ 2011 թ. մարտին Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում հրադադարի ռեժիմի ու ռազմական ոլորտում վստահության ամրապնդման, բոլոր վիճելի հարցերի խաղաղ միջոցներով լուծման եւ շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննությունների անցկացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:
Հայաստանի արտգործնախարարը իր ռուսաստանյան գործընկերոջը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Նախագահի պատասխանը՝ ՌԴ Նախագահի ս.թ. հուլիսի 8-ի ուղերձին:
Սևանում շաբաթ և կիրակի օրերին շարժվելու տեղ չկար, մարդկանց հոսքը չէր դադարում, ինչպես միշտ` ամենախիտը թերակղզու հատվածն էր: Ջրի բարձրացման հետևանքով առանց դրա էլ թերակղզում տիրող մշտական ժխորը կրկնապատկվել էր:
Մնամ երթուղայինին սպասող
Նախորդ օրվա փոթորիկի պատճառով երեկ ալիքները հասնում էին մինչև ճանապարհ: Ջուրը գրավել էր ափերը, և մարդիկ այս ու այն կողմ էին նետվում հարմար տեղ գտնելու հույսով: Հարմար տեղ էին փնտրում նաև ավտոմեքենաներով ժամանածները: Տարօրինակորեն շատ էին երթուղային տաքսիները, որոնց վարորդները նույնիսկ նեղություն չէին քաշել երթուղու համարները հանել: Մինչ Երևանի քաղաքապետը խոսում է քաղաքային տրանսպորտի ու սպասարկման որակի բարձրացման մասին, «մարշրուտկաները» գծատիրոջը մուծում են օրվա պլանն ու մարդկանց հասցնում Սևան. հավանաբար սա ավելի ձեռնտու է թե՛ վարորդին, թե՛ գծատիրոջը: Թքած, թե մայրաքաղաքում մարդիկ շոգուկրակին ժամերով կսպասեն իրենց անհրաժեշտ երթուղայինին:
ԱԺ պատգամավորի յուրօրինակ բիզնեսը
Թերակղզում միշտ գործը լավ է եղել, տարածքներն էլ հիմնականում բարձրաստիճան տերեր ունեն, որոնք, օգտվելով մի երկու ամիս փող աշխատելու հնարավորությունից, գործում են ըստ իրենց երևակայության սահմանների: «Ֆլամինգոյից» այս կողմ, որը երեկ ողողված էր ջրով, պատկանում է նախկին կարևորագույն գործերով քննիչ Վարդան Խալաֆյանին`նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի կնոջ եղբորը: Դրանից դեպի եկեղեցի` նախկին դիսկոտեկի մոտ ԱԺ պատգամավոր Վերսանդ Հակոբյանի տարածքն է: Ի դեպ, տարածքի զուգարանների բիզնեսն էլ է պատկանում նրան. ավելի ճիշտ` թերակղզու միակ վճարովի զուգարանը, որը իր լիքը աղբամաններով ու սարսափելի վիճակով սպասարկում է հանգստացողներին` նրանցից գանձելով 50-ական դրամ: Նույնիսկ տարրական պայմաններ չկան, մի տակառ ջուրն ինչ է` չեն բերում լճից, որ դնեն մուտքի մոտ, ու մարդիկ դուրս գալուց լվացվեն:
Դրա փոխարեն` մի արգելաձող է կտրում ճանապարհդ, որը հայտնի չէ ինչ սկզբունքով է իջնում-բարձրանում: Հարցին, թե զուգարանի տարածք մտնելն է՞լ է վճարովի, աշխատակիցն ասաց. «Չէ, պարզապես գիշերը խմած մարդիկ են գալիս, դրա համար ենք դրել»: Իսկ հարցին, թե ինչի են ցերեկը փակում, կամ` մարդկանց մուտքը ոնց են մեքենայի համար նախատեսված ձողով արգելում, տղան ուսերը վեր քաշեց` փոխարենը պարծենալով, որ մի քանի օրից նոր զուգարանները պատրաստ կլինեն վերևի հատվածում. «Ջրով-բանով, մենակ տենաք, քեֆներդ կգա»:
Դե ինչ, ԱԺ պատգամավորի համար վատ բիզնես չէ. անվճար լողափում պետությունը մեկ միլիոն դրամ արժեցող զուգարաններ կառուցեց, իսկ վճարովիներում 50 դրամով միլիոն կաշխատի մասնավորը:
Դրանից քիչ այն կողմ իրենց բիզնեսն են այլ տեսքի բերել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը: Նրանց համատեղ բիզնեսը վատ չէր, սակայն նախկինում ողջ տարածքի ամենահարգի հանգստի գոտին այլևս չկա: Տերերն այդ տարածքում քարե տնակներ են կառուցել ու յուրաքանչյուրը 60-70 հազար դոլարով վաճառում են: Արդեն իսկ տեղավորվածներ կան` մոսկվաբնակ գործարարներ, «Բարի Սամարացին» և այլն: Պարզվում է` համարյա բոլորը վաճառված են:
Կրկին մահեր
Սևանը դաժան է. գրեթե ամեն շաբաթ էստեղ պատահարներ են լինում թե՛ ջրում, թե՛ ցամաքում: Նախ, որովհետև մեր հայրենակիցները հանգստանալ չգիտեն, ու անընդմեջ կրկնվող դեպքերը դաս չեն լինում: Կանայք գալիս են ոսկեղենով զարդարված ու երեկոյան շպարով, հագուստով նստում լողափին, տղամարդիկ էլ հարբում են ու մտնում ջուրը կամ ճոճվելով նստում մեքենայի ղեկին:
ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ հուլիսի 15-ին, ժամը 12.25-ին հաղորդագրություն է ստացվել, թե ժամը 11.53-ին ջրափրկարարը Սևանա լճի «Ֆլամինգո» լողափում` ափից մոտ 20 մ հեռավորության վրա, լողանշանի կողքից ջրից դուրս է բերել անձը չպարզված տղամարդու` առանց կյանքի նշանների: Քաղաքացին տեղափոխվել է Սևան քաղաքի հիվանդանոց:
Պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 1993 թ. ծնված Հրանտ Խաչատրյանն է: Ըստ Սևան քաղաքի հիվանդանոցի տրամադրած նախնական տվյալների, Հ. Խաչատրյանի մահվան պատճառը սրտի տանպոնադա հիվանդությունն է: Այսինքն` սրտի կանգ է գրանցվել, քանի որ երիտասարդը ջուրն է մտել խմած վիճակում:
Ականատեսները պատմում են, որ երբ դուրս են բերել տղային, նա դեռ ողջ է եղել: Եթե անվճար լողափի առաջին բուժօգնություն ցուցաբերողներն ավելի պրոֆեսիոնալ լինեին, հնարավոր է` տղայի կյանքը փրկվեր: Նրան հիվանդանոց են հասցրել մահացած վիճակում: «Սևանի հիվանդանոցում շաբաթ օրը երկու մահ է գրանցվել: Մյուս դեպքերը հնարավոր է այլ հիվանդանոցներ են տարվել» ,- տեղեկացրեց Սևանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Նիկողոսյանը:
Կարևոր մայրուղին` օբյեկտների լույսի հույսին
Ավելի ուշ ծանոթներիցս մեկն ասաց, որ ընկերն է զոհվել ճանապարհային պատահարից: Չնայած դեպքերի առատությանը, Երևան-Սևան մայրուղու նման վտանգավոր ճանապարհը, չգիտես ինչու, լուսավորություն չունի, մնացել է օբյեկտների դիմաց մեկումեջ վառվող լույսերի հույսին: Երեկ ուշ երեկոյան տեղ-տեղ ահավոր մթության քարշակների ու ոստիկանական մեքենաների պտտվող լույսերն այնքան շատ էին, որ ակամայից տագնապ էիր ապրում, մի՞թե դա չի անդրադառնում վարորդների հոգեկան վիճակի վրա: Ինձ թվում է` մարդկանց վրա բացասական են ազդում նաև ճանապարհով մեկ շարված սգո ծաղկեպսակները:
Ի դեպ, լուսավորություն չկա նաև Սևան քաղաքում, եղած մի քանի լույսերը չափազանց խնայողաբար են օգտագործում:
Կամ` քար, կամ` ոչինչ
Մի հետաքրքիր դրվագ ևս. չնայած լավատեղյակ մարդիկ ասում են, որ Սևանում այլևս սիգ չկա, ճանապարհին ձկան վաճառք ազդարարող բացված թևերով մարդկանց պակաս չկար: Ավելին, նրանց «օբյեկտները», չգիտես ինչ տրամաբանությամբ, սկսել են քարից կառուցել: Ճանապարհամերձ կրպակները, որոնք քարից չեն, վերացնելու հրաման կա: Ովքեր չեն կարողանում ժամանակավորը փոխարինել քարե շինությամբ, զրկվում են, իսկ մյուսները կտեղավորվեն ավելի հիմնավոր: Թե որն է դրա նպատակը, այդպես էլ չկարողացանք հասկանալ:
2011թ. հուլիսի 15-ին Գյումրիի քաղաքապետարանը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ իր պահանջն իրականացնելու համար, այն է՝ քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժել «ԳԱԼԱ»-ի հեռարձակող սարքավորումները: Հիմք է ծառայել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի բողոքի մերժումը, որով ուժի մեջ է մնում ՀՀ վերաքննիչ դատարանի, հօգուտ Գյումրիի քաղաքապետարանի, 2011թ. ապրիլի 26-ին կայացրած վճիռը:
Մենք` ներքոստորագրյալներս, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը դիտարկում ենք որպես «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ 2007 թվականից սկսած` իշխանական տարբեր ատյանների նախաձեռնած ճնշումների տրամաբանական շարունակություն, որն, ըստ էության, խոսքի ազատության դեմ ուղղված արշավ է: Հատկանշական է, որ որոշումը կայացվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի այն որոշումից կարճ ժամանակ անց, ըստ որի` Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության գործով Եվրոպական դատարանի վճիռը, և գործընթացը համարվում է փակված: Ցավոք, իրականացան մեր հոռետեսական կանխատեսումները, եւ միջազգային ատյանի այդ որոշումը, փաստորեն, լիովին ազատ արձակեց հայաստանյան իշխանությունների «ձեռքերը»` լռեցնելու իրենց համար անցանկալի նաեւ մյուս լրատվամիջոցներին՝ ինչպիսին է «ԳԱԼԱ»-ն:
Մենք՝ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, շարունակելու ենք սատարել «ԳԱԼԱ»-ին եւ կոչ ենք անում իշխանություններին՝ ձեռնպահ մնալ ազատ խոսքի եւ բազմակարծության դեմ իրականացվող ոտնձգություններից, հատկապես համապետական ընտրությունների նախաշեմին, երբ չափազանց կարեւոր է տեղեկատվության դաշտում բարենպաստ մթնոլորտի ստեղծումը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեւանի մամուլի ակումբ
«Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2005թ. կազմակերպվող «Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի» պաշտոնական բացման արարողությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` կառավարության ղեկավարը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք համահայկական ընդգրկում ունեցող նմանօրինակ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Այսօրինակ ձեռնարկումները մի քանի խորհուրդ ունեն:
Առաջինը մեր միասնականության խորհուրդն է:
Մենք փաստում ենք, որ որտեղ էլ լինենք, մեզ համար կարևորագույն արժեքներն են մեր լեզուն ու գրականությունը, մեր պատմությունն ու մշակույթը:
Մենք ապացուցում ենք, որ մեր երեխաներին փոխանցում ենք այդ արժեքները, որ նրանց սովորեցնում ենք հայ մնալ՝ ճանաչել իրենց ինքնությունը, հպարտանալ իրենց արմատներով ու պատմությամբ:
Երկրորդ՝ ժամանակակից աշխարհում կարևորագույն խնդիրը, որ ծառանում է մարդու առաջ, ինքնաճանաչողությունն է ու ինքնության խնդիրը:
Իսկ որն է հայկական ինքնության խարիսխը, որոնք են հայ ինքնության գիտակցման կարևորագույն տարրերը. իհարկե, մեր պատմությունն ու լեզուն, մեր մշակույթն ու հավատը:
Այս առումով, օլիմպիադայի հիմնական նպատակը, հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը խրախուսելը, խիստ կարևոր է:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արտերկրում բնակվող հայ երեխաները ճանաչեն Հայաստանը և ամուր կապվեն հայրենիքին:
Մենք պետք է Հայաստանում բնակվող մեր երեխաների համար ճանաչելի դարձնենք Սփյուռքը: Այս փոխներթափանցումը միայն հարստացնելու է մեր պատկերացումները, հնարավորություն է տալու ամրացնել մեր միասնականությունը:
Ուրախ եմ, որ տարեցտարի ընդլայնվում է օլիմպիադայի մասնակիցների աշխարհագրությունը և մեծանում է հետաքրքրությունը համահայկական ընդգրկում ունեցող այս միջոցառման նկատմամբ: Կրթական առումով, համահայկական օլիմպիադաների անցկացումը նպաստում է միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը:
Խորհրդանշական է, որ օլիմպիադան նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ձեր սերնդի համար ազատ ու անկախ Հայաստանն արդեն իրողութուն է, անշրջելի ու անբեկանելի իրողություն:
Առաջիկա օրերին, դուք բոլորդ մրցելու եք ձեր գիտելիքներով, սակայն վստահ եմ, որ այդ մրցակցության մեջ պարտվողներ չեն լինելու: Բոլորդ արդեն հաղթել եք, քանի որ շահելու եք ոչ միայն մրցանակներ, այլև ձեզ մնալու են անմոռանալի և վառ հիշողություններ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ հաջողություններ ու ամենայն բարիք»:
2011 թ. օլիմպիադային մասնակցում են 12 երկրներից 130 մասնակիցներ և 20 ուղեկցողներ: Մասնակիցները հայերեն ուսուցմամբ ամենօրյա վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա) սաներն են, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող և համայնքի հետ կապված հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադայի հաղթողների համար նախատեսված են առաջին կարգի՝ 3, երկրորդ կարգի՝ 6 և երրորդ կարգի 9 դիպլոմներ և մրցանակներ: Սահմանվել են հատուկ և խրախուսական մրցանակներ:
Հուլիսի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ:
Համանախագահները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրեցին Բաքվում ունեցած իրենց հանդիպումներից ստացված տպավորությունները:
Միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասաց, որ դրանք հակասում են թե բանակցային գործընթացի տրամաբանությանը, թե միջնորդների դիրքորոշմանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.