23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 27-ին, ժամը 13:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Combined Hall» դահլիճում պետք է տեղի ունենար «Policy Forum Armenia» կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի բանախոսությամբ «Սփյուռք-Հայաստան փոխհարաբերություններ. ներկան և հեռանկարները» թեմայով քննարկում։
«Կոնգրես» հյուրանոցի ներկայացուցիչը հուլիսի 26–ին «Սարդարապատ» նախաձեռնության պատասխանատուին իրազեկեց, որ «Combined Hall» դահլիճը տեխնիկական պատճառներով չի կարող սպասարկել այդ միջոցառումը, թեև առկա էր փոխադարձ պայմանավորվածություն։
Հայաստանի իշխող ռեժիմը՝ հավատարիմ իր որդեգրած ներքին հակաժողովրդական քաղաքականության, վերջին երկու ամսում երկրորդ անգամ անուղղակի միջամտությամբ արգելում է «Սարդարապատ» նախաձեռնության կազմակերպված միջոցառումները։
Այնուամենայնիվ, Policy Forum Armenia» կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի հետ կլոր սեղանը տեղի կունենա հուլիսի 27-ին, ժամը 13։00-ին ՄԻԺԻ գրասենյակում /հասցեն՝Այգեձոր 4/1/։
«Սարդարապատ» նախաձեռնության մամուլի ծառայություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթացել Սարյանի ստեղծագործության տարբեր շրջանները ներառող հավաքածուին, թանգարանի երեք հարկերում կազմակերպված մշտական ցուցադրությանը: Հանրապետության ղեկավարը դիտել է նաև ս.թ. հուլիսի 15-ին բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված է ինչպես Մ. Սարյանի տուն-թանգարանից, այնպես էլ Հայաստանի ազգային պատկերասրահից, Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանից, Սարյան ընտանիքի հավաքածուից ավելի քան չորս տասնյակ ստեղծագործություն:
Այցի ընթացքում Հանրապետության ղեկավարին ներկայացվել են Սարյանի տուն-թանգարանի ներկայիս խնդիրները՝ կապված հիմնանորոգման, լրացուցիչ որոշակի շինարարական աշխատանքների իրականացման, թանգարանի պահոցի, արխիվի, նոր ցուցադրության պատշաճ կազմակերպման, նաև՝ թանգարանի 45-ամյա հոբելյանը բարձր մակարդակով նշելու հետ: Նախագահ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուին:
Ողջունելով հյուրերին կառավարությունում, վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում երկկողմ հարաբերություններում արձանագրվող հաջողությունները:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ում անցկացվելիք մարդահամարին ԱՄՆ տեխնիկական օժանդակությանը, էներգետիկ ուսումնասիրությունների վերաբերյալ ստորագրված հուշագրին, Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, Հայաստանում մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումներին, այդ թվում` կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարին ուղղված միջոցառումներին և արդյունքներին:
Կողմերը խոսել են նաև սեպտեմբերի երրորդ տասնօրյակում անցկացվելիք հայ-ամերիկյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի աշխատանքների վերաբերյալ, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր:
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդի նոր ռոտացիոն կազմին ծանոթանալուց հետո նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:
Նիստում ներկայացվել է ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը: Մասնավորապես, անդրադարձ է արվել էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և ընկերությունների ներկայացուցիչներին աշխատանքային խմբի շրջանակներում քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները և ներկայացնել առաջարկություններ:
Օրակարգային հարցերի շարքում քննարկվել է էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի և կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների խնդիրը: Այս կապակցությամբ, վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ էր տվել ՀՀ ոստիկանապետին, որոնց կատարման վերաբերյալ զեկուցել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է ՀՀ վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` գունավոր և սև մետաղների առքուվաճառքի իրականaցման իրավական կարգավորման նպատակով: Արծարծվել են նաև կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի ու շինությունների օգտագործման դեպքում առաջացող խնդիրները:
Մեկ այլ հարցով քննարկվել են էլեկտրոնային առևտրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրները, մասնավորապես, մաքսային ոլորտում: Վարչապետի հանձնարարականով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի ոլորտում առկա օրենսդրական բացերը և երկամսյա ժամկետում կներկայացնի համապատասխան առաջարկություններ:
Նիստում բարձրացվել է նաև հանրապետության դպրոցները նոր համակարգիչներով համալրելու հարցը: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունն այս տարի այդ նպատակով կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 700 մլն դրամ. հանրապետության բոլոր դպրոցներն այսօր ունեն ինտերնետ ու ժամանակակից համակարգիչներ, հետևաբար, ըստ վարչապետի, հին համակարգիչների տեսակարար կշիռը բավական փոքր պետք է լինի:
Հայաստանի իշխանությունները միշտ էլ Ջավախքի հանդեպ կրավորական կեցվածք են ունեցել հարցերը էլ ավելի չսրելու, Ղարաբաղի, շրջափակման խնդիրների և այլ պատճառաբանություններով: Իշխանությունների այս կեցվածքին համամիտ չեն Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, որոնց վրացական իշխանություններն արգելել են ելույթ ունենալ Ջավախքում` հուլիսի 24-ին կազմակերպված տերյանական օրերին նվիրված միջոցառման ժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորները հայտարարեցին, որ ջավախահայ գործիչները ևս չհամարձակվեցին հակադրվել ստեղծված իրավիճակին: Արծվիկ Մինասյանի պնդմամբ` վրացական իշխանություններին հասկանալի էր, որ հայ պատգամավորները խոսելու էին ջավախահայերի իրավունքների ու խնդիրների մասին, ու հենց դրա պատճառով էլ թույլ չեն տվել ելույթ ունենալ:
«Հայապահպանության առումով Ջավախքում բարդ իրավիճակ է, և մենք իսկապես ունենք մեր մշակութային, լեզվական ժառանգության, եկեղեցու պահպանության խնդիրներ»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ խիստ տարօրինակ է, որ ռուսատյացությամբ լեցուն Վրաստանում նախընտրելի է հայկական միջոցառումն անցկացնել ռուսերեն, ոչ թե հայերեն. «Սա նշանակում է, որ վրացական իշխանությունների համար հայերենը շատ ավելի վտանգավոր է, շատ ավելի թշնամական լեզու է, քան ռուսերենը»:
Վերջում պատգամավորները պահանջեցին իշխանություններից` հստակ հայեցակարգ որդեգրել Ջավախքի խնդիրների լուծման համար և ձեռնարկել կոնկրետ քայլեր:
Լոռու նոր մարզպետի պաշտոնում կնշանակվի Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Տեղեկությունը հաստատվել է գրեթե պաշտոնական աղբյուրից: Նշանակման մասին կհայտարարվի առաջիկա հինգշաբթի օրը` հուլիսի 28-ին, կառավարության նիստում:
Հիշեցնենք որ, կառավարությունը հուլիսի 14-ին հավանություն էր տվել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին պաշտոնից ազատելու առաջարկին: Մարզպետի պաշտոնանկությունը ուժի մեջ է մտնում 2011 թ. օգոստոսի 12-ից` նրա արձակուրդից վերադառնալուց հետո: Լոռու մարզպետի պաշտոնը, կոալիցիոն հուշագրով վերապահված է Հանրապետական կուսակցությանը:
Արթուր Նալբանդյանը Ալավերդու քաղաքապետն է 2005 թվականից: Քաղաքապետ է ընտրվել որպես անկուսակցական եւ ընտրվելուց հետո, անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը: Այժմ կուսակցության Թումանյանի տարածքային կազմակերպության ղեկավարն է: Նա մեր ունեցած տեղեկություններով բավականին «թափով» անձնավորություն է տարածաշրջանում, և հեղինակություն ունեցող մեկը, որի նշանակումը պայմանավորված է,առաջիկա ընտրություններում նրա ունեցած հեղինակային գործոնով:Հետաքրքիր է, Լոռին, որը հայտնի է իր կրիմինալ դրսևորումներով, այնուամենայնիվ չունեցավ ոստիկան- մարզպետ, ի տարբերություն Շիրակի, Գեղարքունիքի,Արարատի:
Ըստ ռուսական Regnum գործակալության, Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվային փաստաթղթերի կեղծման և դրանցից ձերբազատվելու փորձերն արտացոլված են սկանդալային WikiLeaks կայքի հրապարակումներում։
Լիբանանյան «Ջումհուրիա» թերթը գրել է, որ 2004 թվականի հուլիսի 12-ին Ստամբուլում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանից Պետդեպարտամենտ է ուղարկվել N04ISTANBUL1074 հաղորդագրությունը, որում ներկայացված են անմիջականորեն այդ խնդրին առնչվող թուրք և օտարազգի պատմաբանների մեկնաբանություններն ու վկայությունները։ Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտը Հայոց ցեղասպանության խնդիրն է և Թուրքիայի կողմից դրա ճանաչումը։
Հայկական սփյուռքը հավաքել է բազմաթիվ վկայություններ ու փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ «թուրքական կառավարությունը նախապես պլանավորել և 1915-1916 թվականներին ոչնչացրել է Օսմանյան կայսրությունում բնակվող ավելի քան 1 միլիոն հայերի»։
Իր հերթին Թուրքիան հրապարակել է տվյալ իրադարձություններին առնչվող իր համար շահեկան մի շարք փաստաթղթեր, ըստ որոնց՝ մի քանի հարյուր հազար հայեր բռնագաղթեցվել են՝ ի պատասխան «բազմաթիվ թուրք-մուսուլմանների դաժան սպանությունների», որոնց հեղինակը եղել են «հայ զինյալները»: «Հայկական կողմը խնդիրներ չունի», քանի որ ի հավելումն հազարամյա պատմության ու հարուստ մշակութային ժառանգության, «1915 թվականի աղետալի իրադարձությունները հանդիսանում են ժամանակակից ինքնության կարևոր տարր»,- նշված է դիվանագիտական հաղորդագրության մեջ:
«Թուրքական ինքնության աջակցության» հարցում Թուրքիայի մոտեցումը ավելի բարդ իրավիճակում է:«Անգամ այսօր համարվում է, որ ինչպես պետության ցանկացած ներկայացուցչի, այնպես էլ փոփոխվող կառավարությունների կողմից հայերի նկատմամբ իրագործված որևէ սխալի ընդունումը կասկածի տակ կդնի երկրի սահմաններն ու մարդու իրավունքները, ինչպես նաև հայերի կողմից պահանջվող փոխհատուցման հարցում կթուլացնի Թուրքիայի դիրքորոշումը»։
Հայ և օտարազգի պատմաբանները մատնանշում են թուրքական կառավարության քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ ամեն գնով խոչընդոտում է ազատորեն սեփական արխիվներ ներթափանցելու գործընթացը:
Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը 1970-1980-ական թվականներին բազմիցս դիմել է ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ ընդգծելով, որ թուրքական արխիվների ղեկավարությունը բազմիցս հայտարարել է «չլիազորված և թշնամաբար տրամադրված օտարազգիների կողմից փաստաթղթերի կիրառման պաշտպանության անհրաժեշտության» մասին։ Սակայն, հետազոտողների վկայությամբ՝ «Հայկական հարցին» անմիջականորեն առնչվող ավելի քան 70 միլիոն փաստաթղթեր ինդեքսավորվել են, և թուրք չինովնիկները խոչընդոտում են դրանց ստացմանը։
Թուրքիայի Ազգային արխիվի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Յուսուֆ Սարընայը ԱՄՆ հյուպատոսարանի դիվանագետներին հայտարարել է, որ արխիվ ներթափանցելու համար անհրաժեշտ է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության վիզան:
Թե՛ հայ, թե՛ այլազգի հետազոտողների մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում արխիվային փաստաթղթերի պահպանման ու ամբողջականության վերաբերյալ։ Մի շարք թուրք բարձրաստիճան զինվորականներ խոստովանում են, որ պատմական ճշմարտության կեղծման առաջին փորձը ձեռնարկվել է 1919 թվականին, իսկ արխիվից մի շարք կարևոր փաստաթղթեր հափշտակվել են 1918 թվականին՝ նախքան դաշնակից զորքերի կողմից Ստամբուլի օկուպացիան:
Ըստ Բերքթայի, կարևոր փաստաթղթերի երկրորդ «մաքրման» գործընթացն իրականացվել է այն ժամանակ, երբ Թուրգութ Օզալն արխիվները բացելու մտադրություն է հայտնել։ Վերջինս տվյալ ժամանակահատվածում արխիվում աշխատող Բերքթային պատմել է իր «հաջողությունների» մասին. «Ես իրոք պատառոտեցի հայերին»։
Այդ նույն համատեքստում արտահայտվել է նաև Թուրքիայում ԱՄՆ գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Թոնի Գրինվուդը՝ ԱՄՆ հյուպատոսարանի պաշտոնատար անձանց տված հարցազրույցում։ Նա հայտարարել է, որ բարձրաստիճան զինվորականների խումբն արխիվում իրականացրած հետազոտության ժամանակ փաստաթղթերի ստուգում է անցկացրել։
Մի շարք թուրք պատմաբաններ վստահեցնում են, որ արխիվի ներսում ընթանում է «Հայկական հարցին» առնչվող փաստաթղթերի մաքրման անդադար գործընթաց։
Անցեալ շաբաթ հայկական եւ յատկապէս հայաստանեան լրատուադաշտը ողողուեցաւ Սանահինի վանքին վերանորոգումը ահազանգող անհրաժեշտութեան առիթով ծաւալած քննարկումներով, մեկնաբանական յօդուածներով, սուր քննադատութիւններով: Հարցը արագօրէն տեղափոխուեցաւ ոչ պաշտօնական ելեկտրոնային դաշտ, եւ գրութիւններ, վերագրումներ, ստուգուած ու չստուգուած «տեղեկութիւն»ներ յագեցուցին այս անգամ պլոկներն ու ընկերային ցանցերը:
Այսօրուան բաց համակարգին, համացանցային հաղորդակցութեան, տեսակէտներ փոխանակելու, բանավէճեր կազմակերպելու ներկայ դրութիւնը բոլորին կարելիութիւն տուած է կարծիք յայտնելու, հաստատում կատարելու, իր տեսակէտներով հասանելի դառնալու զանգուածներուն:
Անհակակշռելի, անվերահսկելի ոլորտ է այս մէկը, ուր հասանելիութեան բազմապատկումը տեղի կ՛ունենայ կայծակնային արագութեամբ եւ ուր խիստ խնդրոյ առարկայ կը դառնայ հանրային կարծիքին վրայ ազդելու պաշտօնական եւ անպաշտօն հաղորդագրութիւններու եւ գրութիւններու տարողութիւններուն տարբերութիւնը:
Այսպէս է նաեւ, որ ցարդ զանգուածային լրատուամիջոցներու գծած սահմանները կը հատուին արագօրէն եւ այլընտրանքային լրատուամիջոցը կը գործէ արդիւնաւէտ եւ արագ: Այնքան մը, որ մամլոյ նշանաւոր ներկայացուցիչներ յատկապէս երիտասարդ ընթերցողին հասանելի դառնալու համար անհրաժեշտութիւնը կը զգան իրենց պաշտօնական կայքէջերուն առընթեր տեղ գրաւելու ընկերային ցանցերու վրայ: Օրուան օրինաչափ կշռոյթն ու եղանակը ասոնք են, որոնց հետ պէտք է քայլ պահել անկասկած:
Խնդիրը կը բարդանայ, երբ ելեկտրոնային այս տարածքներուն վրայ կը հատուին այն սահմանները, զորս մինչ այժմ տպագիր թէ ելեկտրոնային կամ այլ լրատուամիջոցներ լռելեայն գծած էին իրենց հաղորդումներուն բովանդակութիւնները սահմանափակելու առումով: Ոչ անպայման «թապու» նիւթեր չարծարծելու մասին է խօսքը: Այլ` մեր ազգային ու հոգեւոր արժեհամակարգի բաղադրիչ-խորհրդանիշերուն մասին պատշաճութիւնները յարգելու:
Այդ արժեհամակարգին բաղադրամասերէն` հայոց բանակի պատահարները, «Եութիուպ»ի ճամբով ցուցադրուեցան համայն աշխարհին, նաե՛ւ մեր թշնամիներուն, եւ ոգի ի բռին շատեր շաբաթներով խոշորացոյցերը կեդրոնացուցած պահեցին հայոց սպայակազմին եւ հայ զինուորին բարոյալքումը շեփորելու համար: Սխալ չհասկցուինք: Պատահարները արդարացում չունէին: Յանցաւորները անպայման պատասխանատուութեան պիտի կանչուէին: Այսուհանդերձ համացանցի ճամբով տեսանիւթը տարածելը, պլոկներու ճամբով պաշտօնատարներու հրաժարական պահանջելը եւ բանակի մարտունակութիւնը կասկածի տակ առնելը նուազագոյն ըսելաձեւով առողջ ներշնչումներ չունին:
Համացանցի շուկայի սպառման այլ «ապրանք էր» հայրենի կրթակարգը, որուն վարկն ու հեղինակութիւնը կը հարուածուէին հիմք ունենալով ուսուցիչ-աշակերտ բռնութեան դէպք մը, որ կը ցուցադրուէր, կը տարածուէր, կը մեկնաբանուէր, կ՛ընդհանրացուէր: Հայ դպրոցը եւս բնականօրէն մեր ազգային ընդհանուր արժեհամակարգին մէկ կարեւոր բաժինն էր: Հարուածները ուրեմն բանակին եւ դպրոցին ճամբով մեր արժեհամակարգին ուղղուած էին:
Այժմ` եկեղեցին: Անպայման, որ ոչ միայն Սանահինը, այլ նաեւ այլ վանքեր, հոգեւոր մշակոյթի գլուխ գործոցներ պէտք է արժանանան եկեղեցւոյ եւ պետութեան յատուկ հոգատարութեան: Այստեղ երկրորդ տեսակէտ չկայ: Խնդիրը այս հարցերը արծարծելու եղանակն է, սրտցաւութեան առընթեր չարախնդութիւն մտցնելն է, պատշաճութիւնները անցնելու երեւոյթն է, հայ հոգեւորականութեան հասցէին անպատկառ արտայայտուիլն է, հարցը շահարկելով կաթողիկոսի հրաժարական պահանջելն է:
Եւ եթէ բանակի հեղինակութիւնը հարուածած պահուն պլոկի կամ ընկերային ցանցի մասնակիցը պարտաւոր է մտածելու հակառակորդի խաղին ներքաշուած ըլլալուն մասին, ապա հայ եկեղեցին ա՛յս ոճով քննադատողը պիտի մտածէ, թէ մեր հոգեւոր ու բարոյական անվտանգութեան սպառնացող բազմաթիւ աղանդները ինչպէ՞ս կ՛օգտուին նման իրավիճակներէ:
Քննադատելի եւ սրբագրելի շատ խնդիրներ ունինք ազգովին: Այս իրականութիւնը պէտք չէ անտեսել: Կառուցողականութիւնը սակայն պարտադիր մօտեցում է եւ ցուցանիշ` մեր հաւաքական գիտակցութեան: Մանաւանդ համընդհանուր արժեհամակարգի խնդիրներու հրապարակային քննարկումներուն ընթացքին:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակային համակարգի շտեմարանից առանձնացված տվյալների ճշգրտումից հետո 3.381 կենսաթոշակառուի վճարվել է հունիսի կենսաթոշակը, հուլիսի 1-ի դրությամբ առկա են չճշգրտված տվյալներով 6.249 կենսաթոշակառու, և գործընթացը շարունակվում է:
Ըստ նախարարի` պարզվել է, որ հաշմանդամ ճանաչված 816 կենսաթոշակառուների ԲՍՓ գործակալության կողմից տրամադրված քաղվածքների, հաշմանդամների հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգի շտեմարանի և կենսաթոշակների տեղեկատվական շտեմարանի տվյալների միջև առկա են հաշմանդամության խմբերի անհամապատասխանություններ, որի արդյունքում արձանագրվել է 1299.9 հազար գումար:
Նախարարը հավաստիացրեց, որ 2012 թ. հունվարից կենսաթոշակային համակարգի բազան ամբողջությամբ նույնականացված կլինի:
Ա. Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ, հուլիսի 1-ի դրությամբ, ծառայության աշխատակազմի 42 տարածքային ստորաբաժանումներում ավարտվել է կենսաթոշակի գործերի գույքագրումը, և կատարված ուղղումների արդյունքում 1 ամսում խնայվել է 10.991.6 հազար դրամ: Տարիքային թույլատրելի սահմանից 1 տարի շուտ կենսաթոշակի անցած անձանց վճարվել է կենսաթոշակ, թեև նրանք աշխատել են: Ըստ նրա՝ վճարված ավել գումարը մոտ 12 մլն դրամ է, որը պետք է ետ գանձվի: 5 դեպքերում կրկնակի կենսաթոշակ է վճարվել, գերավճարը կազմել է 3 մլն 343 հազար դրամ: Կարգավորվել են նաև ներքին կառավարման խնդիրները, ինչի արդյունքում ողջ հանրապետությունում կենսաթոշակները վճարվում են յուրաքանչյուր ամսվա առաջին 2-3 աշխատանքային օրերի ընթացքում:
Մարդկանց տվյալները ճշգրտելու, կատեգորիաները հստակեցնելու, ինչպես նաև պետական բյուջեում համապատասխան միջոցների արդյունքում ավելացել են հաշմանդամ զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող գումնարները: Պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողի ընտանիքի անդամերին և հրամանատարական կազմի զոհված զինծառայողի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող գումարի չափերն աճել են 21%-ով, իսկ շարքային կազմի զինծառայողների երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող գումարի չափն աճել է 50%-ով:
Ա. Գրիգորյանի խոսքով, ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների տվյալների ճշգրտման արդյունքում 3 հազար ընտանիք դուրս է մնացել համակարգից: Հունիսի դրությամբ, ընտանեկան նպաստի իրավունք ունի 92.698 ընտանիք: Ըստ նրա, հնարավոր է` հանրապետությունից դուրս գտնվող կենսաթոշակառուները վերադառնան տարեվերջին և ստանան իրենց թոշակները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ: Այս տարի օլիմպիադային, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, մասնակցել են 11 երկրից ժամանած 128 պատանիներ և աղջիկներ:
Հանրապետության ղեկավարը ողջունել է օլիմպիադայի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին, շնորհավորել և հաջողություններ մաղթել հաղթողներին ու բոլոր մասնակիցներին: Նախագահը կարևորել է համահայկական օլիմպիադային մասնակցությունը. «Հայրենասիրությունը վերացական հասկացություն չէ, այն դրսևորվում է որոշակի գործերով: Ի՞նչ է հայրենասիրությունը իմ պատկերացմամբ դպրոցականների համար. դա առաջին հերթին այն է, երբ նա սիրում է իր ծնողներին, հարգում իր ընկերներին, այդ թվում` ավագ ընկերներին, ուսուցիչներին և բարեխղճորեն ուսում ստանում, գիտելիք ձեռք բերում: Հայրենասիրությունը հայ զինվորի համար այն է, երբ նա կատարելապես տիրապետում է իր զենքին, դժվարություններից չի խուսափում և պատրաստ է իր հայրենիքը պաշտպանել: Կարևորն այն է, որ նա հաստատակամ է, որ նա չի ճողոպրելու թշնամու առջև, որ իր պարտականությունները պատրաստակամորեն է կատարելու»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հատկապես հայոց լեզվի, հայ գրականության և հայագիտության բնագավառում օլիմպիադային մասնակցության վերաբերյալ, ընդգծելով, որ մեր մտածողության, ինքնության հիմքը` մեր լեզուն և գրականությունն է, և հայ լինելը հենց առաջին հերթին դրանով է պայմանավորված: «Մենք ասում ենք, որ հազարամյակների միջով անցել և հասել ենք 21-րդ դար, որ պատմության դժվարին ճանապարհներին շատ ժողովուրդներ են մնացել, իսկ մենք եկել հասել ենք մինչև 21-րդ դար: Դա պայմանավորված է նաև մեր լեզվով, գրականությամբ, մեր հավատով: Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, ցանկանում եմ, որ որտեղ էլ լինեք, ձեզ հայ զգաք, որպեսզի ձեր կապը հայրենիքի հետ լինի հաստատուն: Ցանկանում եմ, որպեսզի դուք մշտապես վստահ լինեք, որ, այո՛, ունեք հայրենիք, որը կոչվում է Հայաստան և որը մշտապես պատրաստ է ձեզ գրկաբաց ընդունել»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Այնուհետև Սերժ Սարգսյանը պատասխանել է օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի հայեցի դաստիարակության կենտրոն, հայորդաց տնից եմ՝ Մոսկվայից: Սովորում եմ Մոսկվայի ֆիզիկա-ինժեներական ինստիտուտում, դառնալու եմ ատոմակայանների մասնագետ: Իմ երազանքն է՝ վերադառնալ Հայաստան և աշխատել Մեծամորում: Ի՞նչ հնարավորություններ, ի՞նչ պայմաններ կլինեն: Կարո՞ ղ եմ, արդյոք, գալ և լավ աշխատել ու լավ ապրել:
Ս. Սարգսյան-Ոչ թե կարող ես, այլ մենք խնդրում ենք, որպեսզի դու ավարտելուց անմիջապես հետո գաս Հայաստան: Կունենաս աշխատավարձ, համենայնդեպս՝ Հայաստանի միջին աշխատավարձի կրկնապատիկը, «Երիտասարդ ընտանիքներին` բնակարան», «Երիտասարդ ընտանիքներին` ավտոմեքենա» ծրագրերից օգտվելու հնարավորություն կունենաս, Հայաստանում կգտնես քո զույգին, և կյանքը կշարունակվի: Այո՛, մենք քեզ խնդրում ենք, վերադառնալ Հայաստան և այստեղ քո երկրին օգուտ բերել: Ի դեպ, այս հանդիպումից հետո մեկ այլ դահլիճում հանդիպելու եմ աշխարհի լավագույն բուհերում սովորող հարյուր հայ ուսանողների հետ, որոնց ֆինանսավորումն իրականացնում ենք մենք՝ «Լույս» հիմնադրամով: Նրանց բոլորին էլ եմ կոչ անելու գալ այստեղ:
Ես Իրանից եմ՝ Նոր Ջուղայից: Հարգելի՛ պարոն Նախագահ, այս օլիմպիադան հրաշալի պայմաններ է ստեղծել մեզ համար, որպեսզի ներկայանանք այստեղ, ավելի մոտենանք Հայաստանին, կապ հաստատվի մեր և Հայաստանի միջև, սիրենք ու ճանաչենք, գտնենք նոր ընկերներ, սովորենք և մրցենք, բայց, ցավոք, այս մրցույթը՝ օլիմպիադան, երկու տարին մեկ է կազմակերպվում: Կարո՞ղ եք հանձնարարել, որ այս մրցույթը կազմակերպվի ամեն տարի:
Ս. Սարգսյան- Եթե բոլորը համակարծիք են, ապա` այո:
Մեծարգո՛ պարոն Սարգսյան, ես եկել եմ Ջավախքից, անունս Հովսեփ է: Ինչպես գիտենք, այս տարի լրանում է Հայաստանի անկախության 20-ամյակը, և մեր այս հրաշալի օլիմպիադան նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին: Դուք ինքներդ մասնակից եք եղել Հայաստանի զարգացմանը և բարգավաճմանը: Ըստ Ձեզ՝ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը և ամենամեծ կորուստը ո՞րն է:
Ս. Սարգսյան- Կորուստների, սխալների մասին սիրում են խոսել նրանք, ովքեր փորձում են պատասխանատվության սեփական բաժինը իրենց ուսերից ուրիշի ուսերին բարդել: Այնպես որ, ճիշտ չէ, որ մենք խոսենք կորուստներից, սխալներից, այլ ավելի ճիշտ է դասերից խոսենք: Իսկ դասը միակն է, հայ ժողովուրդն այդ դասը շատ լավ է յուրացրել, դրա համար էլ, երբ 20-րդ դարի վերջին հնարավորություն ընձեռվեց օգտվել և անցյալի սխալներն ուղղել, այսինքն՝ ունենալ անկախ պետություն, հայ ժողովուրդն այդ հնարավորությունը չկորցրեց: Եվ դրան մենք կարողացանք հասնել ու կարողացանք մեր պետությունն ու պետականությունը պաշտպանել, պաշտպանել նաև Արցախ աշխարհը՝ պայմանավորված նրանով, որ մեր ժողովուրդը պատմության դասերը շատ լավ է սերտել: Եվ այդ ամենագլխավոր դասը մեր ժողովուրդն արտահայտել է իր մեծ բանաստեղծի շուրթերով. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Մեր ամենամեծ ձեռքբերումը՝ մեր երկու հայկական պետություններ են, մեր պետականությունն է: Իսկ ամենակարևոր դասն այն է, որ մենք կարող ենք ցանկացած հաջողության հասնել, եթե լինենք միասնական, եթե ազնիվ լինենք դպրոցից սկսած, բարեխիղճ, պարտաճանաչ լինենք՝ զինված ուժերում մեր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս և լինենք լավ, ակտիվ քաղաքացի մեր կյանքում:
Պարո՛ն Նախագահ, ես Սիրիայից եմ՝ Հալեպից, ճեմարանի աշակերտ եմ: Մենք, որպես դրսում ապրող երիտասարդներ, չենք մոռացել մեր հայրենիքը, մեր արմատները, մեր Հայաստանը, ի՞նչ կարող ենք անել մեր հայրենիքի համար:
Ս. Սարգսյան-Լավ հայ լինել և հորդորել ձեր բարեկամներին, հարևաններին, որ գան Հայաստան՝ եթե ոչ մշտապես բնակության համար, ապա, գոնե տարին, երկու տարին մեկ անգամ: Մենք Հայաստանից դուրս ունենք յոթ միլիոն քույրեր և եղբայրներ: Պատկերացնո՞ւմ ես, եթե գոնե տարին մեկ անգամ յուրաքանչյուր հայ գա Հայաստան: Մի քանի տարի գալուց հետո, կարող է հանկարծ մտափոխվեք ու մնաք Հայաստանում, մեր երկիրը շենացնեք, բոլորս միասին աշխատենք, այստեղ գտնեք շատ լավ ընկերներ, բարեկամներ: Ի վերջո, բոլորիս հայրենիքը Հայաստանն է: Մենք մշտապես պետք է հիշենք, որ կովկասյան լեռներից այս կողմ մի փոքրիկ երկիր կա, որ հսկայական երկրից մնացել է մի մասունք, և այդ մասունքը բոլորինս է:
Իմ անունը Աննա է, ես Մոսկվայից եմ: Ուզում եմ Ձեզ մի փոքր ռոմանտիկ հարց տալ: Օլիմպիադային պատրաստվելու ընթացքում մենք շատ գրողների հետ ենք ծանոթացել և գիտենք, որ Դուք ավարտել եք բանասիրական ֆակուլտետը: Ես կցանկանայի իմանալ, թե ո՞վ է Ձեր ամենասիրելի բանաստեղծը և Դուք ի՞նչ կարող եք կարդալ:
Ս. Սարգսյան- Ես սիրում եմ Նարեկացի, սիրում եմ Քուչակ, Չարենց, սիրում եմ Սևակ, շատ-շատերին: Գիտեք, մենք ունենք փայլուն բանաստեղծներ, ովքեր գոհարներ են ստեղծել: Իսկ լավագույն բանաստեղծություններից մեկը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է, որը կկարդամ ձեզ համար:
Վանաձորի N5 ավագ դպրոցից եմ: Մեծարգո՛ Նախագահ, հարցս հետևյալ է՝ ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը և ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին ամուր ընտանիք ունենալու համար:
Ս. Սարգսյան-Ընտանիքն ամեն ինչ է, առանց ընտանիքի ոչինչ չի կարող լինել: Եթե մարդը չունի նորմալ ընտանիք, և նրա գլխավոր նպատակներից մեկը այդ ընտանիքի կայունությունը չէ, այդ մարդը չի կարող լուրջ հաջողությունների հասնել, և եթե անկեղծորեն ասեմ, ապա չի կարող լուրջ ծառայություններ մատուցել ո՛չ իր ժողովրդին, ո՛չ իր երկրին: Ակնհայտ մի բան կա ինձ համար` մարդը չի կարող մի տեղ լինել ազնիվ, մյուս տեղում` անազնիվ, մի տեղ լինել բարոյական, մյուս տեղում` անբարոյական: Այդպես չի լինում: Եվ մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, քաղաքականության մեջ կան անբարոյական մարդիկ, բայց այդ մարդիկ իրենց ընտանիքում էլ անբարոյական են և, ընդհանրապես, իրենց կյանքի ընթացքում են անբարոյական:
Ես Անի Խուդաբաշյանն եմ՝ Թեհրանից: Ուղղակի մի խնդրանք ունեմ՝ ես այսօր հպարտ եմ, որ մեր երկրում գրականության և մեր լեզվի պահպանման այսպիսի մրցույթներ գոյություն ունեն: Մենք աշխարհի հնագույն ազգերից ենք` ի շնորհիվ մեր լեզվի և մեր կրոնի: Եվ ես երազում եմ, որ օրերից մի օր հոգևոր նույնատիպ ձեռնարկներ ու օլիմպիադաներ գոյություն ունենան մեր երկրում: Ձեզնից ուղղակի այդ եմ խնդրում, որ հովանավորեք և նախագծեք հոգևորական օլիմպիադաներ մեր երկրում, որպեսզի 21-րդ դարում, երբ չարի ծուղակներն անընդհատ տարածվում են, դրա դեմ մեր հավատով կանգուն մնանք ու հպարտանանք, որ հայ ենք:
Ս. Սարգսյան- Հայաստանում բոլոր աշակերտներն ուսումնասիրում են հայ եկեղեցու պատմություն, և կարծում եմ, որ շատ լավ ու ճիշտ առաջարկություն է: Մենք քո առաջարկությունն անպայման կքննարկենք: Ես ուզում եմ տեղյակ պահել քեզ և քո ընկերներին, ընկերուհիներին, որ մենք խիստ հետաքրքրված ենք մեր եկեղեցու հարատևությամբ, մեր հավատքի անաղարտությամբ և, իհարկե, նրա պատմությամբ: Սեպտեմբերի 21-ի նախօրյակին մենք կբացենք Մատենադարանի նոր շենքը, որտեղ ամբողջությամբ ամփոփված կլինի դարերի ընթացքում, նաև` եկեղեցու մասով եղած հսկայական գրականությունը: Այդ գրականությունն ուսումնասիրման կարոտ ունի, այդ գրականությունն ուրիշների հետ հաղորդակցման անհրաժեշտություն ունի, և մենք գնալով այս խնդիրները դարձնելու ենք ավելի առօրեական:
Արարատի մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցից Գրիգոր Համբարձումյանն եմ: Մեծարգո՛ Նախագահ, Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն պետություններից մեկը և ժամանակի ընթացքում եղել է նաև աշխարհի հզորագույն պետություններից մեկը` Տիգրան Մեծի ժամանակ: Սակայն, նույնը չենք կարող ասել Հայաստանի ներկա վիճակի մասին: Ինձ ուղղակի հետաքրքրում է` մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ:
Ս. Սարգսյան — Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք:
Ծաղկաձորում Նախագահը հանդիպում է ունեցել նաև «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ ուսումնառության մեջ և կյանքում: Կրթաթոշակառուները շնորհակալություն են հայտնել Հանրապետության ղեկավարին` ուսանողներին աջակցելու ծրագրի համար և նշել, որ արտերկրում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու են ի նպաստ հայրենիքի հզորացման ու զարգացման:
«Լույս» հիմնադրամի նախորդ և այս ուսումնական տարվա կրթաթոշակառուները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ փորձում են ստացած գիտելիքները կիրառել Հայաստանի զարգացմանն ուղղված որոշակի նախագծեր մշակելու նպատակով:
Նախագահը հանդիպման ավարտին «Լույս»-ի կրթաթոշակին արժանանալու հավաստագրեր է հանձնել նոր ընդունված ուսանողներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.