29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հուլիսի 30-ին մեկնել է կարճատեւ արձակուրդի, որի մի մասը կանցկացնի արտերկրում: ախագահի մամուլի ծառայությունից։
Օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Օգոստոսի 12-ին նախագահը կմեկնի Ղազախստան` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Լուգանսկի և Դոնեցկի մարզերում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Վիկտոր Ֆյոդորովիչ,
Ցավով ընդունեցի մարդկային զոհերի պատճառ դարձած` Լուգանսկի մարզի «Սուխոդոլսկայա-Վոստոչնայա» հանքահորում վթարի և Դոնեցկի մարզի Մակեևկայի Բաժանովի անվան հանքավայրում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը:
Այդ ողբերգական իրադարձությունների կապակցությամբ իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և անկեղծ ցավակցություն հղում Ձեզ և Ուկրաինայի ժողովրդին:
Հուսով եմ` արգելափակված հանքագործներին փրկելու գործողությունը հաջողությամբ կիրականացվի»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է «Volvo Truks corporation» և «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նրանց այցելության ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները` միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների և գյուղատնտեսության ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի, բեռնատարների հավաքման, նշված ընկերությունների մասնակցությամբ մեր երկրում բեռնատար ավտոմեքենաների տարածաշրջանային նշանակության մասնագիտացված երաշխիքային սպասարկման կենտրոնի հիմնադրման, մինչև 5 տոննա բեռնատարողությամբ սառնարանային թափքերի հավաքման կազմակերպման հնարավորություններին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության համար գյուղատնտեսական ոլորտը համարվում է գերակա ճյուղ և այդ համատեքստում կարևորել նոր գյուղտեխնիկայի ներդրումը: Գործադիրի ղեկավարը հյուրերին է ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ցուցաբերել օժանադակություն` ներկայացվող ծրագրերի իրականացման նպատակով, որոնց հաջող ընթացքի պարագայում պետության աջակցությունը կլինի շարունակական:
«Volvo Truks corporation» և «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունները համագործակցում են միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Սպայկա» ընկերության հետ:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին` ընդունելության համար, ապա հույս հայտնել, որ նախատեսվող ծրագրերի իրականացումը մեծ դեր կարող է ունենալ երկիրը զարգացնելու կառավարության ռազմավարության մեջ:
«Volvo Group»-ն աշխարհի առաջատար ընկերություններից է կոմերցիոն տրանսպորտի լուծումների, իսկ «Bernard Krone GmbH»-ն` կիսակցորդների և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության բնագավառում:
Այսօր` հուլիսի 29-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Միջազգային անվտանգության եւ զենքերի չտարածման արցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերին:
ԱԱԽ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունների առկա մակարդակը եւ ընդգծել են հետագա համագործակցության խորացման կարեւորությունը:
Գենզերը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանում սահմանային անվտանգության զարգացման ոլորտում իրականացված քայլերը, ողջունել է սահմանների կառավարմանը եւ ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը` ընդգծելով ոլորտի կարեւորությունը զենքերի ապօրինի տարածման դեմ պայքարի եւ միջազգային անվտանգության ապահովման համատեքստում:
Բաղդասարյանը նշել է, որ վերջին երկու տարում սահմանների կառավարման ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցվել` հաստատվել է սահմանային անվտանգության ռազմավարությունը, ընդունվել է սահմանային ենթակառուցվածքների զարգացման ծրագիր եւ ընթացքում է համապատասխան գործողությունների ծրագրի իրականացումը` ԵՄ ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ և ՄԱԶԾ-ի աջակցությամբ` որպես իրականացնող գործընկեր: Բաղդասարյանը կարեւորել է նաեւ ԱՄՆ-ի դերն այս գործընթացներում` տեխնիկական աջակցության տեսքով, ինչը մեծապես կնպաստի լավագույն արդյունք ստանալու նպատակի կենսագործմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Կարեւորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը` Բաղդասարյանը հույս է հայտնել, որ ապագայում դրանք արդյունքների կհանգեցնեն` Թուրքիայի կողմից կառուցողական դիրքորոշման դրսեւորման պարագայում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրեական գործերին առնչվող խնդիրների մասին:
Ա. Իշխանյանը հավաստիացրեց, որ Հելսինկյան կազմակերպությունը շարունակելու է պայքարել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրեական գործերը բացահայտելու համար, իսկ Արթուր Սաքունցն ընդգծեց, որ խաղաղ պայմաններում բանակում 10 զինծառայողի մահացության դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։ Հաղորդագրություն է ստացվել միայն 44 դեպքի մասին, որոնց մի մասի հաղորդագրությունները լրատվամիջոցներին է հասել ծնողների նախաձեռնությամբ։ «Դրա պատճառն այն է, որ ՊՆ-ն այս զինծառայողների մասին տվյալները պետական գաղտնիք է համարում։ Եթե ՊՆ-ն տվյալներ է տալիս ԱՄՆ Պետդեպին, ուրեմն պարտավոր է ամեն դեպքի մասին իրազեկել հանրությանը՝ ոչ միայն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհվածների առումով, այլև` զինադադարի խախտման դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին»,- ասաց Սաքունցը և տեղեկացրեց, որ վերոնշյալ 54 դեպքերի առնչությամբ ընդամենը 15 քրեական գործ է հարուցվել։ Իրավապաշտպանը պնդեց, որ, որ պաշտպանության նախարարն անձամբ պատասխանատու է ամեն զինվորի կյանքի համար. և որ իր ղեկավարած կառույցը անբավարար է գնահատում նրա գործողությունները։
Հուլիսի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Երևանի Կոմիտաս և Փափազյան փողոցներում մանրածախ առևտրով զբաղվող քաղաքացիների պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է փողոցային առևտրի արգելման և կրպակների ապամոնտաժման հարցը, արձանագրվել, որ այն իրագործվում է օրինականության, մասնավորապես` սեփականության և վարձակալության իրավունքի կոպտագույն խախտումներով:
Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հետամուտ են լինելու այս հարցի օրինական և արդարացի լուծմանը, ընդհուպ` դատական կարգով:
Ընդգծվել է նաև, որ նմանատիպ հարցերի լուծման լավագույն տարբերակը հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն է վարչախմբի դեմ մղվող համազգային պայքարին:
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Մինչ այդ, երկու երկրների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Լեհաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, քննարկումներին և ամփոփել արդյունքները:
«Ցանկանում եմ Ձեզ խորին շնորհակալություն հայտնել այս այցի համար Հայաստան: Ես այստեղից հեռանում եմ խորապես համոզված, որ Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցությունը կարևոր է և իմաստավորված: Մենք կարող ենք նաև հայ-լեհական երկկողմ շատ սերտ հարաբերություններ կառուցել, որի ներուժը կա»,-ասել է Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորվել են ջերմ հարաբերություններ, և Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրի Նախագահին: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրն, իրոք, ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին Եվրամիության անդամ երկրներն են, և այդ ճանապարհին բարեկամների աջակցությունը չափազանց կարևոր է:
Երևանի քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են , որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 29-ին` ժամը 05.47-ին: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.59-ին, մարվել` 06.12-ին: Ամբողջությամբ այրվել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության աշխատասենյակում պահարանը փաստաթղթերով:
Եվս մեկ հրդեհ բռնկվել է Գեղարքունիքի մարզի Սևանալճի թերակղզում`ճամերանի շենքում: Դեպի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 28-ի`ն ժամը 22.43-ին: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.55-ին, մարվել` 01.10-ին:
Այրվել է Վազգենյան դպրանոցի ճաշարանի տանիքը` 500 քմ. մակերեսով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ գործակցության ընթացքից և կարևորել դրա հետագա խորացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են պետություն-մասնավոր հատված համագործակցության (PPP) շրջանակում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերին ՄՖԿ-ի հնարավոր մասնակցության հարցին: Այդ համատեքստում վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիրն է: Մասնավորապես, նա նշել է, որ ՀՀ կառավարության և «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով ձեռք է բերվելու պրոտոնային արագացուցիչ` ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն հիմնելու նպատակով: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը վկայում է գիտական ներուժի կիրառման մասին և հնարավորություն կտա արդիականացնել առողջապահության ոլորտը: Նշենք, որ ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցաքաբանության գերազանցության կենտրոն։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Թոմաս Լյուբեքը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցում է ՀՀ կառավարությանը տնտեսական բարեփոխումների հարցում:
Հանդիպման ընթացքում արծարծվել է Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցման գործում կորպորացիայի հնարավոր օժանդակության հարցը: Այս առնչությամբ հյուրերը վարչապետին են ներկայացրել տարբեր երկրներում ՄՖԿ-ի աջակցությամբ նմանատիպ ծրագրերի իրականացման փորձը:
Քննարկվել են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում «Doing Business»-ի բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը` միտված հարկային, մաքսային և տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ գործարար միջավայրի բարելավումն առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար:
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի և երկակի ու ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման, ԶՈԶ չտարածման և սահմանների անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակության միջև:
Ամերիկյան կողմը բարձր գնահատեց արտահանման վերահսկման ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկված իրավական բարեփոխումները և համապատասխան ընթացակարգերի գործնական կիրառումը: Ընդգծվեց ՀՀ հյուսիսային մաքսային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ կատարվող աշխատանքը:
Հանդիպմանը քննարկվեցին նշված ոլորտներում ՀՀ և ԱՄՆ միջև արդեն իսկ հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացման հետ կապված խնդիրներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.