29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը լրագրողներին բացատրում էր, թե ինչն է պատճառը, որ ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը:
Ինչպես ոստիկանությունն է փաստում, թե հանցագործությունների աճ է գրանցվել, որովհետև դրանք սկսել են ավելի ինտենսիվորեն հաշվառել, այնպես էլ պրն. Սարգսյանը համոզում էր, որ ՃՏՊ-ն ԱՊՊԱ-ի շնորհիվ է գրեթե կրկնակի աճ ունեցել, քանի որ նրանք գրանցում է նույնիսկ աննշան վնասները.«Չոր թվերին նայելով՝ պարզապես երևում է, որ ՃՏՊ-ների քանակի և դրանց հետևանքով վնասների աճ է արձանագրվել, սակայն մտահոգիչ որևէ բան չկա, քանի որ սա կապված է ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ, քանի որ եթե նախկինում փոքր մարմնական վնասվածքների դեպքում մարդիկ փոխհամաձայնության գալով հեռանում էին դեպքի վայրից, ապա հիմա նույնիսկ մի թեթև քերծվածք ստացած դեպքերը դուրս չեն մնում ՃՈ հաշվառումից»:
Բացի ԱՊՊԱ- ից նշվեց մեկ այլ պատճառ. տրանսպորտային միջոցների թվի ավելացում։ Այս տարի, ըստ Սարգսյանի, ներկրվել է 15 428 տրանսպորտային միջոց, որը երկու անգամ ավելի է նախորդ տարվանից. «Սա կապված է նաև տրանսպորտային միջոցների աճի հետ: Մենք խնդիր ենք դրել զոհերի թիվը նվազեցնելու առումով, դա ինչ-որ չափով ստացվել է, վիճակը կարող եմ համարել բավարար»։
ՃՈ –ի աշխատակիցը հրապարակեց մինչև տարեւերջ ունենալիք մոտավոր թիվը` մոտ 2000 պատահար, 350 զոհ, ինչը նա նորմալ համարեց. «400 000-ից ավելի տրանսպորտային միջոց է շահագործվում, դրանից խուսափել հնարավոր չէ»,- ասաց Սարգսյանը:
Ըստ ներկայացված վիճակագրության.
2011 թվականին, այսօրվա դրությամբ, Հայաստանում 1206 ճանապարհատրանսպորտային պատահար է հաշվառվել, որի հետևանքով զոհվել է 156 մարդ, վիրավորվել 1794 մարդ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվն ավելացել է 166-ով, զոհերի թիվը՝ 8-ով, վիրավորներինը՝ 388-ով։
Յոթ ամիսների ընթացքում հայտնաբերվել է ՃՏ կանոնների 417 457 խախտում, որը մոտ 5000-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
ՃՏ կանոնների խախտման համար նախորդ յոթ ամիսներին արձանագրություն է կազմվել 6288 հետիոտնի նկատմամբ:
Հայաստանում վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով։ Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv հիդրոօդերևութական կանխատեսումների գործակալության կայքից։
Եղանակը կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով։ Գրեթե ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ. Արարատյան դաշտում էական տեղումներ չեն սպասվում։ Երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վ։
Մայրաքաղաքում կդիտվի ամպամածության ավելացում, սակայն էական տեղումներ չեն սպասվում։ Գիշերը սպասվում է +16 — +18 աստիճան, վաղը ցերեկը՝ +31 — +33։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մի շարք հաստիքային փոփոխություններ են կատարվել. փոխատեղվել են հինգ ՔԿՀ-ների պետեր և տեղակալներ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ է նշանակվել քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Գենադի Սարգսյանը:
Նրա պաշտոնը վստահվել է «Էրեբունի» ՔԿՀ պետ Հովհաննես Պետրոսյանին:
«Էրեբունի» ՔԿՀ պետի պաշտոնում Հ.Պետրոսյանին կփոխարինի «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Մարատ Գրիգորյանը ծառայությունում թերացման համար հրաժեշտ է տվել պաշտոնին: Նրա փոխարեն նշանակվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Արամ Սարգսյանը:
«Հրազդան» ՔԿՀ-ի պետ է նշանակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը:
«Վարդաշեն» ՔԿՀ -ի պետի տեղակալ Էդիկ Գրիգորյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» նույն պաշտոնին:
Թե ով կլինի «Կոշ» ՔԿՀ- ի նոր պետը, և ով կփոխարինի Գրիգորյանին «Վարդաշենում» տեղակալի պաշտոնում, պարզ կլինի երկուշաբթի:
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով` ոստիկանության գնդապետ Աշոտ Սահակյանն ազատվել է ՀՀ Ոստիկանության ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնից և գրանցել կադրերի ռեզերվում:
Նշված պաշտոնում նրան փոխարինել է ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:Վերջիս ոստիկանության շտաբի պետի տեղակալ էր:
Կադրային փոխատեղում է եղել նաև քրեակատարողական հիմնարկներում. <Նուբարաշեն > ՔԿՀ-ի պետի պաշտոնից ազատվել է Տիգրան Նավասարդյանը նշանակվելով <Հրազդան > ՔԿՀ-ի պետ: Նրա փոխարեն նշանակվել է Գենադի Սարգսյանը, որը տարիներ առաջ պաշտոնավարել է «Նուբարաշեն»-ում:
«Այն հացամթերքը, որից այսօր օգտվում է հայ սպառողը, հիմնականում անորակ է, առանց համապատասխան բաղադրության մասին պիտակավորման, արտադրավայրից, արտադրելուց մինչև ապրանքի տեղափոխումն ու վաճառքի կազմակերպումն արվում են անթույլատրելի: Այն շատ հաճախ կազմակերպվում է նկուղային, հակասանիտարահիգիենիկ վայրերում, օգտագործվում են ցածրորակ նյութեր, բարելավիչներ, իսկ մթերքի տեղափոխումն իրականացվում է ոչ պակաս հակահիգիենիկ ձևով` անպետք արկղերով, ոչ համապատասխան տրանսպորտային միջոցներով, որոնք գիշերները ծառայում են հացի, իսկ ցերեկները` մարդկանց տեղափոխելու համար: Հացը այդպես հասնում է խանութ, իսկ խանութներում գոյություն չունի ֆիքսված գին, բաղադրություն, անվտանգության սերտիֆիկատ, որոնք սպառողը իրավունք ունի պահանջել:
Հացամթերքի շուկան անվստահելի է, իսկ չէ՞ որ հացի արտադրության համար պատասխանատու են մի շարք կառույցներ, օրինակ` Սննդի անվտանգության պետական ծառայությունը, Էկոնոմիկայի նախարարության տեսչությունը եւ այլն»,- այսօր ասուլիսի ակումբի պահակի տեղում չլիենլու պատճառով բացօթյա կայացած ասուլիսին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի և սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Մելիտա Հակոբյանը խոսեց նաեւ պոլիէթիլենային տոպրակների մեջ թարմ հացի փաթեթավորման մասին, չէ՞ որ այսօր ամբողջ աշխարհում հայտարարված է պոլիմերային աղետ, շատ պետություններ օգտագործում են թղթե տոպրակներ, որովհետեւ պոլիէթիլինային տոպրակները առաջացնում են տարբեր հիվանդություններ ինչի արդյունքում հացամթերքը կլանում է վնասակար նյութեր: Դա ըստ բանախոսի տարբեր հիվանդությունների մասով աճի ու որոշ հիվանդությունների երիտասարդացման պատճառներից մեկն է Հայաստանում:
Որպես հիմնախնդրի համալիր լուծում՝ ասոցիացիան նախկինում կառավարությանն առաջարկել և հիմա էլ շարունակում է պնդել, որպեսզի հացամթերքի արտադրությունն իրականացվի բարդ ընթացակարգով:
«Մենք դիմել ենք կառավարությանը` հացի արտադրությունը բաց ընթացակարգով կազմակերպելու համար, այսինքն` ամեն արտադրող պետք է վճարի 25 հազար դրամ եւ իրավունք ունենա հաց արտադրել: Դա բնավ չի հանգեցնի հացի գնի բարձրացմանը»,- ասաց տիկին Հակոբյանը:
Մելիտա Հակոբյանը նշեց, որ այս խնդիրների լուծմանը խանգարում է նաեւ սպառողների մոտ գիտելիքի պակասը:
Հ.գ. Ես վեց տարի է ապրում եմ Երեւանում, ու մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչ հաց առնեմ: Ոչ մեկը դուրս չի գալիս: Հացը բոլ ա, բայց ի՞նչ հաց ա…
Այսօր Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիայի պատվիրակությունների երրորդ հանդիպման ավարտից հետո կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ հանդիպմանը քննարկվել է երկու հարց «Հաջորդ հանդիպումը սկսելու ենք օրակարգային առաջին հարցի քննարկումից, Կոնգրեսի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց թե՛ հիմնավորումները, թե՛ փաստարկները, թե՛ լուծումները»:
Ըստ Հարությունյանի «Երկխոսությունն այն հարթակն է, որը վերջնագրերով, պայմաններով չի կարող առաջնորդվել։ Այստեղ բոլորս մի նպատակ ենք հետապնդում, որպեսզի ժողովրդի վիճակը ավելի բարելավվի, և հենց դա էլ երկուսիս դրդում է ավելի ինտենսիվ դարձնել մեր հանդիպումները։ Մենք ոչ մի վերջնաժամկետ չունենք, բայց հակված ենք աշխատել միասին»:
Հարությունյանը հայտնեց, նաև որ օրերս կատարված ոստիկանության գործողությունները ՀԱԿ երիտասարդների նկատմամբ և հանրահավաքների օրերին հանրահավաքին մասնակցել ցանկացողների՝ մարզերից Երևան գալու խոչընդոտների խնդիրը ևս իրենց ուշադրության կենտրոնում է. և առաջին հարցի առնչությամբ կատարվում է ծառայողական քննություն։
Իր հերթին քննրակման ավարտից հետո Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարություն է տարածել. Այն այսօր ներկայացվել է կոալիցիայի ներկայացուցիչներին, ապա կոնգրեսի համակարգողը ընթերցել է լրագրողների համար.
«Հայ Ազգային Կոնգրեսը հուլիսի 19-ին ներկայացրել էր պահանջներ, որոնց իրականացումը կստեղծեր բարենպաստ պայամաններ և մթնոլորտ երկխոսության համար: Եթե ուղիղ եթերով երկխոսության հեռարձակման կամ Կոնգրեսին ամեն ռաունդից հետո կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու պահանջների կատարումը կլիներ ուղղակի բարի կամքի դրսևորում, ապա Հանրային հեռուստատեսությամբ և մյուս հեռուստաալիքներով Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքի վերացումը, ինչպես նաև հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկման, տարաբնույթ խոչնդոտների հարուցման, մասնավորապես հանրային և այլ տրասնպորտային միջոցների աշխատանքի կազմալուծման դադարեցումը Սահմանադրության և օրենքներից բխող պահանջ է, որը պետք է կատարվեր ցանկացած օրինապաշտ իշխանության կողմից:
Պարզվում է սակայն, որ անգամ ընթացող երկխոսության պայմաններում իշխող կոալիցիան շարունակում է դրսևորել արհամարանք Հայաստանում գործող Սահմանդրության և օրենքների նկատմամբ, խախտում քաղաքացիների՝ ազատորեն տեղեկություններ տարածելու իրավունքը, խոչնդոտում մասնակցել հանրահավաքներին, ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքում: Դրա վկայությունն է Հայ Ազգային Կոնգրեսի օգոստոսի 2-ի հանրահավաքի նախօրեին ոստիկանության հարձակումը հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող երիտասարդների վրա, ինչի մասին անմիջապես տեղեկացվել է իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Դրա վկայությունն է նաև հանրահավաքի օրը Հայաստանի մարզերում տրանսպորտի միջոցների աշխատանքի համատարած կազմալուծումը, որի մասին եղան բազմաթիվ հրապարակումներ Հայաստանյան լրատավական միջոցներում և որոնց մասին մեր կառույցների միջոցով հավաքված տվյալները նույնպես այսօր փոխանցում ենք իշխանության պատվիրակությանը:
Իշխանության նման կեցվածքը խորացնում է կասկածները, որ Կոալիցիան իրականում զբաղված է երկխոսության իմիտացիայով և ընդունակ չէ հանուն երկրի ժողովրդավարացման և քաղաքական առճակատման լիցքաթափման իրականացնել անգամ ընդդիմության այն առաջարկները, որոնք ուղղակիորեն բխում են Սահամանադրության և օրենքների պահանջներից: Հարց է ծագում. եթե բանակցությունների սեղանին նստած իշխանական կոալիցիան ի վիճակի չէ ապահովել օրենքի տարրական պահանջների կատարումը երկխոսության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և գոնե նման փոքր հարցերում ընդդիմությանը և հասարակությանն ընդառաջ գնալու նպատակով, ինչպես՞ կարելի է ակնկալել, որ նման իշխանության հետ հնարավոր է համաձայնության գալ երկրում բախտորոշ համակարգային փոփոխություններ կատարելու շուրջ, որոնք իշխանություններից շատ ավելի մեծ համարձակություն և ճկունություն են պահանջելու:
Կոալիցիայի նման պահվածքը ծանր հարված է հասցնում իշխանությունների վստահելիությանը, լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու և կատարելու Կոալիցիայի կարողությանը, թունավորում երկխոսության շուրջ մթնոլորտը:
Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը պահանջում է Կոալիցիայի պատվիրակությունից անմիջապես ձեռնարկել քայլեր, որոնց հետևանքով կպատժվեն վերոհիշյալ ապօրինությունների համար մեղավորները, կվերականգնվի վստահությունը երկխոսության գործընթացի վերաբերյալ և կդրվեն հիմքեր դրա արդյունավետության համար»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին երջանկություն, բարօրություն եւ ամենայն հաջողություններ:
Բարձր գնահատելով Ձեր ջանքերը մեր երկրների միջեւ փոխշահավետ գործընկերության եւ բազմաբնույթ համագործակցության զարգացման ուղղությամբ` վստահ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ երկկողմ հարաբերություններն այսօր առավել քան երբեւէ ամուր են:
Մեր ժողովուրդների միջեւ ավանդական ջերմ հարաբերությունները եւ պետությունների միջեւ հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ունեն հետագա զարգացման եւ ամրապնդման զգալի ներուժ: Մենք վճռական ենք խորացնելու եւ ավելի ամրապնդելու մեր երկրների միջեւ համակողմանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ եւ կորով: Համոզված եմ, որ Ամերիկայի բարեկամ ժողովրդին ծառայելու Ձեր դժվարին աշխատանքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է հանքային, գազային և նավթային ոլորտում մասնագիտացած «International Minerals & Mines Limited» կազմակերպության ներկայացուցիչներին` ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի մեր երկրում ներդրումների իրականացմանը:
Կողմերը քննարկել են ՀՀ-ում հանքահումքային ոլորտում իրականացվելիք ծրագրերին առնչվող մանրամասներ:
Հանդիպման ավարտին վարչապետ Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և «International Minerals & Mines Limited» կազմակերպության միջև: Հուշագիրն ստորագրել են` հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ «International Minerals & Mines Limited» ընկերության կողմից`ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչը: Հուշագրի նպատակն է սահմանել կողմերից պահանջվող այն քայլերը, որոնք ուղղված են ձեռնարկության կողմից այրվող թերթաքարերի պաշարների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ինչը ժամանակի ընթացքում Հայաս¬տանի Հանրապետությունում կապահովի անհրաժեշտ պայմաններ՝ այս պաշարներն առևտրային հիմունքներով վերջնականորեն մշակելու համար:
***
«IMM Energy Limited» կազմակերպությունն ունի ամբողջապես սուբսիդավորվող ձեռնար¬կություններ` «IMM Energy Georgia» և «IMM Energy Armenia», որոնք գործում են Թբիլիսիում: Երևանում ձեռնարկությունը պատրաստվում է հիմնել «IMM Energy Armenia»-ի կենտրոնակայանը: Հայաստանում «IMM Energy Limited» կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է` վերհանել համապատասխան ներդրումային կապիտալը, ինչպես նաև ամբողջությամբ հետազոտել և մշակել մեր երկրի տարածքում գոյություն ունեցող այրվող թերթաքարերի պաշարները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ ռազմական ինստիտուտի սպաները բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին. «Դուք, համալրելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, նոր ու հաստատուն քայլերով զարկ եք տալիս մեր բանակի հզորացմանը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները կայացել են ու լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին:
Խոսելով հասարակության մեջ սպայի դերի ու նշանակության մասին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Սպա լինելը աշխարհայացք է, իսկ զիվորական լինելը՝ ապրելակերպ: Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, պատասխանատու: Հավատացած եղեք, որ անբասիր ծառայությամբ աչքի ընկած հայրենիքի նվիրյալները հաստատուն քայլերով կբարձրանան վեր՝ լրացնելով հայ զորավարների փայլուն համաստեղությունը»:
Անդրադառնալով սպաների սոցիալական ապահովության հարցերին` պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հետայսու սպաների և նրանց ընտանիքների խնդիրները լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանն իր ելույթում նշել է. «Ռազմական ինստիտուտն արդեն 17 տարվա պատմություն ունի, այն զգալի ներդրում է ունեցել ՀՀ զինված ուժերում: Այս ընթացքում 3500 սպաներ համալրել են ազգային բանակը՝ շարունակելով Հայաստանի զինված ուժերի հավիտենական երթը»:
Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներին են ներկայացվել Աշտարակ-Թալին (Ծրագիր 2) ճանապարհահատվածի երկշարքանի երթևեկելի մասի քառաշարք երթևեկելի մասի վերակառուցման, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման (Ծրագիր 1) և Երևան-Արարատ (Ծրագիր 1) ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմաններում և կապալի պայմանագրի հատուկ պայմաններում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից առաջարկվող փոփոխությունները: Խորհուրդը հաստատել է նշված փոփոխությունները և հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բադալյանին` մրցութային փաստաթղթերի լրամշակված տարբերակը ներկայացնել ԱԶԲ-ի պաշտոնական հաստատմանը:
Նիստում հաստատվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2011 թ. ամփոփ բյուջեի ճշգրտված տարբերակը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.