29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ոսկու գինը գրեթե ամեն օր բարձրանում է, դինամիկ բարձրանում է նաև շաքարավազի գինը իր բոլոր հետևանքներով:
Այսօր գրեթե 100 դրամով թանկացել է շաքարավազը` 350 դրամից հասնելով մինչեւ 450 դրամ: Հայաստան շաքարավազի մենաշնորհային ներկրողի` ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը շաքարավազի շուկայում ունի ամենամեծ մասնաբաժինը` 99,99 տոկոս: Շուկան նա է թելադրում, ինչ մեր երկրում շնորհիվ նրա ընչաքաղցության չափազանց «զգայուն» է:
Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում շաքարավազի 1 կգ այսօր արդեն արժե 430 դրամ` երեկվա 377 դրամի փոխարեն: Շաքարավազի 1 պարկը նախկին 18 հազար 300 դրամի փոխարեն վաճառվում է 3050 դրամ թանկ՝ 21 հազար 350 դրամով:
Պատճառաբանությունը մեկն է. միջազգային շուկայում գները բարձրացել են: Իսկ միջազգային գներին մերոնց կամայական մոտեցումը պատկան մարմիններին կարծես չի էլ հուզում: Մեր երկրում թանկացումը կատարվում է «առանց հետադարձի» սկզբունքով:
Շարունակվում է Հայ ազգային կոնգրես-իշխանական կոալիցիա վեցերորդ հանդիպումը: Պատվիրակությունները ներկայացել են ամբողջական կազմով: Արդեն ավելի քան երկու ժամ է ընթանում է քննարկումը, քանի որ կողմերը հակասող տեղեկություն են տվել քննարկումների թեմաների մասին, շատ ավելի հետաքրքրական է դարձել ներսում կատարվողը: Լրագրողներին մնում է ենթադրություններ անել:
Սակայն քիչ առաջ, կոալիցիայի խմբից Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ աշխատանքը կշարունակվի մինչև 17:15: Տիկին Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել հարցին` թե կոնկրետ ինչ են քննարկում կողմերը, դժվարացավ ասել նաև, թե արդյո՞ք այսօր կողմերը հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք որ, ՀԱԿ-ը պնդում էր, որ քննարկվելու է միայն օգոստոսի 9-ի կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանների միջև եղած միջադեպը, կոալիցիոն աշխատանքային խմբի անդամները ասել էին, թե հակված են անցնել նաև երկխոսության համար հաստատված օրակարգային հարցերի քննարկմանը:
Այսօրվա ասուլիսին «Հզոր ապագա» կուսակցությունը, կամա թե ակամա բացահայտեց իր ստեղծման շարժառիթը. Իսկ դրան նպաստեց կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանի հետ տեղի ունեցած միջադեպը:
Ըստ Կիրակոսյանի, իրենք ցանկացել են միանալ «Օրինաց երկիր»-ին, սակայն իրենց ներսից որոշ ուժեր շահարկելով ՝ փորձել են սեպ խրել դեռ չձևավորված միության միջև։ Արկադի Կիրակոսյանը պատմեց, որ շաբաթ գիշերը ժամը 1:30 ինքը վատ է զգացել և փորձել է տաքսիով տուն գնալ, սակայն «Հզոր ապագայի» անդամ Վահե Զարոյանը, որը ՕԵԿ-ին միանալուն դեմ է, նրան հետ է քաշել:
«Տեղի ունեցած միջադեպի ընթացքում ես ստացա մարմնական վնասվածք, հաղորդում տվեցի ոստիկանություն»,- ասաց նա՝ «Թեթև, մի թեթև մարմնական վնասվածք էր, հիմա դատաբժշկական փորձաքննություն պիտի լինի, չեմ կարող հրապարակել»: Թե ի՞նչ պատճառով է կուսակցի հետ վեճի արդյունքում, թեթև վնասվածքը դարձել ոստիկանությունում հայտարարություն տալու առիթ, Կիրակոսյանը գերադասեց լռել, սակայն ասաց, որ լրատվամիջոցները խեղաթյուրել են փաստերը` թե ոստիկան է հարձակվել, որը հայհոյել է երկրի նախագահին և իրեն. «Ոստիկան եղել է, բայց նա չի միջամտել»: Իսկ «Հետք»-ի հետ զրույցում Կիրակոսյանը նշել էր, որ այդ գիշեր ժամը 2:15 իրեն հարվածել և հայհոյել է ոստիկանը։ Հետո ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանը միայն հայհոյել է, իսկ հարվածել է ոմն Վահե:
Ապա` «հզոր ապագա» կառուցող կուսակցության նախագահ Կիրակոսյանը, նշեց, որ իրենք դեռ չեն ասել «Օրինաց երկրին», որ ուզում են իր հետ ընտրություններին մասնակցել դաշինքով, հետո էլ թե` ասել են, սակայն չեն քննարկել «ֆորմատը»: Վերջում չմոռացավ ամենակարևորի մասին` շեշտեց, որ սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Պարզվում է, կուսակցության 1300 անդամներից միայն 12–ը՝ Վահե Զարոյանի ղեկավարությամբ, դեմ են այդ միավորմանը։ Ուստի նրանց պատրաստվում են հեռացնել կուսակցության շարքերից:
Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում ֆեյսբուքյան էջը շարունակում է ակտիվորեն գործել չնայած ամառվա տապին։
Նրանք հանդես են եկել առաջարկով` Ազգային Մրցունակության հիամնադրամին։
«Տեղեկացնում ենք, որ սկսած 2010 թվականից ևս երկու հայաստանյան գիտական ամսագիր ձեռք են բերել Ազդեցության Գործակից (ԱԳ — IF http://en.wikipedia.org/wiki/Impact_factor).
Journal of Contemporary Physics (ISSN 1068-3372) IF = 0,268
Journal of Contemporary Mathematical Analysis (ISSN 1068-3623) IF = 0,172
Առաջարկում ենք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին խրախուսավճարներ տրամադրել վերոնշյալ պարբերականներում վերջին երկու տարիների ընթացքում (2009-2010՝ այն տարիների, որոնց ընթացքում հաշվարկվել է ԱԳ-ն) տպագրված երիտասարդ գիտնականներին»։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ նամակ է ուղղել Ազգային մրցունակության հիմնադրամին, որում` միանալով գիտնականների առաջարկին կոչ է արել խրախուսել Հայաստանի մրցունակ երիտասարդ գիտնականներին։ Շատ ողջունելի կոչի է միացել տիկին Բախշյանը։ Սակայն չգիտես ինչո՞ւ նրա կոչը պայմանավորված է իրադարձությամբ` երկու հայաստանյան գիտական ամսագիր ձեռք են բերել Ազդեցության Գործակից, ու կարծես միանգամյա խնդրանքի է նման, «Կոչ եմ անում Ազգային Մրցունակության Հիմնադրամին հատուկ միջոցառումով անդրադառնալ այս իրադարձությանը և մեր մրցունակության հզորացման հարցում նրա կարևորությանը», այնինչ, պետք է հարցը դնել հստակ և կտրուկ` առավել կարևոր, առավել ունակ, առավել ռեալ, առավել հեշտ իրագործելի, առավել եկամտաբեր, առավել հեռագնա-խոստումնալից մրցունակային ոլորտ համաշխարհային ազդեցության առումով քան գիտությունը, այսօրվա օրով Հայաստանում ոչ մի ոլորտ չունի։ Հենց մրցունակության առումով։
Նրան պատասխանել են, մեջբերեմ մի քանի կտոր` «Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր 12/08/2011-ին թվագրված նամակի համար, որը պաշտոնապես ստացվել է 17/08/2011-ին», — այսինքն, նորագույն տեխնոլոգիաների դարում, ու մանավանդ, ներկայացված լիենելով Ֆեյսբուքում, մեր ԱՄՀ-ն, կամ ինչպես առաջարկեցին գիտնականների էջում` ՄԱՀ-ը էջ ունի` National Competitiveness Foundation of Armenia , նամակը տեղ է հասել 5 օրում, պատասխանել են 6 օրից։ Ճիշտ է ասում Արամ Պապայանը` «Բայց ինչ օպերատիվություն, ժողովուրդ։ Սկի խորհրդային կառույցները էսքան ծանրաքարշ չէին։ Էս որ դա՞րն է։ Կարո՞ղ է մրցունակության հիմնադրամը ինտերնետ չունի՞, կարո՞ղ է հոսանք չունենան, պետք լինի հավաքվենք իրենց օգնե՞նք»: Հաջորդ մեջբերումը ՄԱՀ-ի պատասխանից. «Գիտական ամսագրերի կայացմանը նպաստող և դրանցում տպագրվող երիտասարդ հոդվածագրերի խրախուսման ծրագրեր մինչ այժմ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից չեն իրականացվել: Սակայն, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը պատրաստ է քննարկել Ձեր առաջարկությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գալիք նիստի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբեր ամսին»։ «Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ նման որոշումները կայացվում են հոգաբարձուների խորհրդի նիստում, որի վրա ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան նման մանր ծրագրերի։ Այսինքն կպնելու տեղ ոնց որ թե չունենք, մարդիկ չեն կարող առանց նիստի որոշում կայացնել», — գրել է Կարապետ Մկրտչյանը։
Այո, կպնելու տեղ իրոք չունեն… Միայն թե` հարգելի ՄԱՀ, ձեզնից ոչ ոք չի խնդրում նպաստել գիտական ամսագրերի կայացմանը , այլ ընդամենն անել այն, ինչ պետք է անի մրցունակության հիմնադրամը` խրախուսի առավել մրցունակային ոլորտները, ճիշտ կողմնորոշվելով նրանց առաջնայնության մեջ երկրում, այլ ոչ թե զբոսաշրջությունը գերադասել գիտությանը։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նույնպես դիմել է վարչապետին նմանատիպ կոչով։ Բայց եկեք հիշենք, որ պարոն Հովհաննիսյանն առաջներում էլ ավելի մեծ հնարավորություններ ուներ ծրագիրն իրականացնելու` ԱԺ նախագահ, նախարարներ… Էդ ինչո՞ւ հենց հիմա ե՞ն հասկացել, որ` «պետության կողմից գիտության ոլորտին հատկացվող բյուջեական միջոցները հեռու են բավարար լինելուց և անկարող են մրցունակ գիտական առաջընթաց ապահովել։ Ըստ էության անարդյունավետ է օգտագործվում կամ փոշիանում ոչ միայն տասնամյակների ընթացքում ձևավորված ահռելի գիտական ներուժը, այլ նաև բյուջեից գիտությանը հատկացվող միջոցները, քանի որ, ծառայելով ոչ թե զարգացմանը, այլ գոյատևմանը միայն, դրանք պարզապես դանդաղեցնում են գիտության վերջնական մահը Հայաստանում» … Նա դեռ պատասխանի չի արժանացել ՄԱՀ-ի կողմից։
Իսկ գուցե բավակա՞ն է բոլորս իրար խաբխբելով զբաղվենք, գուցե հնարավոր է անկախ ամեն ինչից նստել ու մտածել գիտության կարևորության մասին մեր երկրի ու ազգի այլ երկրների ու ազգերի հետ արժանապատիվ գոյակցելու մասին։ Գուցե՞ մի կողմ դնելով անձնական նեղ կամ կուսակցական շահերը, չմտածելով PR-ի մասին են մարդիկ կոչեր հնչեցրել իրենց նամակներին և ջատագովն են լինելու դրանց ճակատագրին հետամուտ լինելուն` հայ գիտության հույսի` երիտասարդ գիտնականների համար արժանապատիվ ու ապահով կյանք ապահովելու Հայաստանում, որպեսզի նրանք մեզ պարզերես անեն մեր այդքան պաշտած «արտասահմաններում»… Հուսամ` այդպես է։
Նայում ենք հիմնադրամի կայքը։
«Հիմնադրամի թիրախ ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը, որտեղ առկա է զարգացման մեծ, սակայն ոչ իրագործված ներուժ, ինչպես նաև հստակ մրցակցային առավելություն համաշխարհային և տարածաշրջանային շուկաներում: Հիմնադրամը նաև իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ տարբեր ոլորտների զարգացման համար: Այս ծրագրերը մշակվում են համաշխարհային ցանցերով գիտելիքի, փորձի և հմտության փոխանակման նպատակով։
Հիմնադրամը գործում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով` ներգրավելով ռազմավարական նշանակության ներդրումներ, որոնք հնարավորություն կստեղծեն խթանելու զարգացման գործընթացը և զարգացնելու ազգային մրցունակությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված է տարբեր երկրներում ապրող վեց անվանի հայ գործարարներից, ՀՀ կառավարության վեց անդամներից և Հայաստանում միջազգային դոնոր համայնքի մեկ ներկայացուցչից»:
Ղեկավարում է խորհուրդը Վարչապետ Տիգրան Սարգսյանը, հիմնադրամի գործադիր տնօրենն է Արման Խաչատուրյանը: Ի դեպ` վերջինիս աշխատավարձը կազմում է 6 200 000 դրամ ամսեկան։ Այս առիթով մի երիտասարդ գիտնական, Հովակիմ Զաքարյանը, գրառում է կատարել գիտնականների էջում`
«Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարն ստանում է 6,2մլն դրամ»…
ինչ խոսքը, երևում է` այս հիմնադրամը սեփական աշխատավարձների օրինակով է ուզում ցույց տալ մեր հասարակությանը թե ինչ բան է ժամանակակից ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Որպես Հ.Գ. նշեմ, որ հիմնադրամի նախագահի մեկ ամսվա աշխատավարձը համարժեք է իմ` ԳԱԱ կրտսեր գիտաշխատողի, 16 տարվա աշխատավարձին։ Էսպիսի հասարակարգում ենք ապրում։»…
Այո, այսպիսի երկրում ենք ապրում, որովհետև 6 200 000 դրամը մոտավորապես այն գումարն է, որը պահանջվում է «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» ամսագրերում 2009 և 2010 թվականներին (այսինքն` այն թվականներին, որոնց ընթացքում տպագրված հոդվածների հղումներով է “Thomson Reuters”-ը հաշվարկել ազդեցության գործակիցները) երիտասարդ գիտնականների տպագրությունները խրախուսելու ողջ ծրագրի համար։ Ոչ ավել, ոչ պակաս։ Հիմնադրամ, որն իրականացնում է «նյու վասյուկի» կարգի աշխարհացունց ծրագրեր, հսկայական գումարներ ծախսելով պրոյեկտների վրա, որոնց ոչ իրականացման ժամկետն է հայտնի, ոչ եղանակը, ոչ էլ թե ինչ կստացվի։ Կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը թիրախային ոլորտներն են, միթե՞ հիմնադրամը ասենք, զբոսաշրջությունը խթանելու համար Տաթևի վերածննդի ծրագրի վրա կարող է հսկայական գումարներ ծախսել, իսկ ընդհանուր առմամբ 6 200 000 դրամ չի՞ կարող հատկացնել, խրախուսելու և խթանելու համար ոչ պակաս կարևոր մրցունակային ոլորտ` գիտությունը։ Միթե՞ պարզ չի, որ Ազգային Մրցունակության հիմնադրամը պարտավոր է խրախուսել իրենց հրապարակումներով այդ մրցունակությանը նպաստած երիտասարդ գիտնականներին։ Թե՞ վախենում են, որ երիտասարդները կոգևորվեն ու կսկսեն հոդվածներ գրել։
Այո, մրցունակության առումով առավել կարեւոր ոլորտ, քան գիտությունը չի կարող լինել։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ «մրցունակության» կոչված հիմնադրամի ռեակցիան եւ նրա նախագահի` վարչապետի լռությունը երիտասարդ գիտնականների առաջարկների վերաբերյալ։ Հո մենակ գործադիր տնօրենի կենսագրականին նվիրված ճոռո ամպագոռգոռ բառաշարով չի, որ էս երկրում պետք է փակեն մարդկանց աչքերը ու վճարեն խելքից դուրս բարձր աշխատավարձեր։ Այդ Ամերիկյան Համալսարանի մագիստրոսի կոչումը և այլ կոչումներ աշխարհում մասնագետների մոտ ծիծաղ կառաջացնեն, չեն արժևորվի` մրցունակ չեն, նրանք չարժեն մեր մեկ երիտասարդ գիտնականի մեկ IF հոդվածի ազդեցության 1/10-ը։ Երիտասարդ գիտնականները տեսնում են և ընդվզում են` հերիք է խաբել հանրությանն ու մեզ` մենք, իհարկե, չենք էլ խաբվել երբևիցե, պարզապես լռել ենք, քանի որ խաբված էր հանրությունը, դա ձեզ հաջողվել էր։ Բայց ո՛չ, պետք է ասել` «բոլ ա»։ Ի՞նչ է ընդհանրապես անում այդ Ազգային Մրցունակության հիմնադրամը, ի՞նչն է նրա համար մրցունակության չափորոշիչ, ո՞ւմ համար է։ Մրցունակության իրական ցուցանիշն ապահովողին է պետք աջակցել, և գիտնականներն են այդ մարդիկ։
Գիտե՞ք, ես ինձ օգտագործված եմ զգում իմ երկրում։ Ես վճարում եմ հարկեր պետբյուջե, որը ֆինանսավորում է զանազան հիմնադրամների աշխատակազմի աստղաբաշխական աշխատավարձերը` «Լույս» հիմնադրամի տնօրենի աշխատավարձը 10 000 ԱՄՆ դոլար է, այդ գումարի հարկերը վճարում է հիմնադրամը, այսինքն`նա ստանում է մաքուր 10 000 դոլար։
Ազգային Մրցունակության հիմնադրամի տնօրենի աշխատավարձի կեսը գալիս է մասնավոր սեկտորից, կեսը` պետբյուջեից, ուրեմն` իմ ու ձեր գրպանից։ Ու այդ աշխատանքը վատ է կատարվում` ազգային մրցունակություն չի ապահովում, մենք աշխարհում դառել ենք «չմո» ազգ։ Վարչապետն ու իր թիմը բազմաթիվ նման կառույցների միջոցով քամում են պետբյուջեն, հանրային մասնավոր ռեսուրսները, նրանց համար մենք` հայությունս, նամուսի ու թասիբի, անվան ու «պրեստիժի» գերի, այստեղ թե սփյուռքում, հարմար արոտավայր ենք։ Մեզ թասիբի են գցում Գյումրու տեխնոպարկերով, Դիլիջաններով, նմատանտիպ փուչիկներով, նրանք արդուկում են մեր ուղեղը, խաբում են ողջ հայությանը, նրանք զբաղված են երկիրն ու արտերկրյա հայությանը շահագործելով ու թքած ունեն մնացած ամեն ինչի վրա։
Իսկ ո՞նց սենց դառանք, ախր` անկախանում էինք, երազում էինք այլ Հայաստան, էս ո՞նց հասանք ստեղ… Ես երեւի գիտեմ…
Երբ Լեոնիդ Ազգալդյանը, որը Մոնթեի հետ միասին ինձ համար ՀԱՅ մարդու, նվիրյալի, առաքինության կերպարներ են, հերոսներ, կռվում էին հանուն Արցախի անկախության ու հայրենիքի բարօրության չէին գնացել զոհվելու, այլ պայքարելու զոհվեցին խորհրդավոր մինչև այսօր, ինձ համար անտրամաբանական պայմաններում, ուրիշներն իրենց համար կեղծ կենսագրականներ էին դզմզում… Ու… բան չկա, ամեն ժամանակներում ամեն ազգերի մեջ եղել են նմանատիպ կերպարներ, բայց մեզ մոտ բոլորին հայտնի կեղծ ու կեղտոտ բաները «պռախոդ» ունեցան, ի տարբերություն նորմալ երկրների ու նորմալ ազգերի։ Դրա համար նույնպես մենք պարտված ենք այդ պատերազմից 20 տարի անց։ Ու հիմա, այդ պատերազմի տարիքի երիտասարդները, կամ քիչ առաջ ծնված, որ չնայած զրկանքներին մեծացել են ու մեզ համար պարծանք են դարձել` գիտնականնե՛ր, վիրավորված են այդ հիմնադրամների գործունեությունից, ու ես խոսում եմ նրանց անունից ևս…
Եզրափակեմ երիտասարդ գիտնական Կարապետ Մկրտչյանի հարցով` «Անկեղծ ասած ես թերահավատորեն եմ մոտենում: Թե՞ հիմնադրամը նրա համար է, որ ազգը մրցունակ ոչ մի բան չանի, իսկ հիմնադրամը հարստանա։ Եթե կա այդպիսի հիմնադրամ, ինչու՞ մինչև հիմա դրա որևէ գործունեությանը, որը կապ ունի ազգային մրցունակության հետ, ծանոթ չենք: Եթե որևէ մեկը գիտի թե ի՞նչ կարևոր գործ է արել այդ հիմնադրամը իր գոյության տարիների ընթացքում, խնդրում եմ գրեք»…
Հ.գ. Ավարտելուց հետո մի անգամ էլ անցա նախաձեռնության էջով, ու հանդիպելով էջի ադմինիստրատորի կողմից արված այս գրառմանը շատ տխրեցի… « փնտրեք այստեղ` New Titles with First Journal Impact Factor Armenia բառը և կգտնեք հայաստանից ԱԳ ստացած երկու պարբերականների անունները, սակայն անմիջապես խնդրում ենք համեմատել արդյունքները Turkey բառի որոնումից հետո բերված արդյունքների հետ»։
Ես փնտրեցի. Թուրիքա` 22, Հայաստան`2… Իսկ դեռևս տասիհինգ տարի առաջ հարաբերությունը հակառակն էր` արդ, հանցագործ չէ՞ մեր կառավարությունը։
Կիրակի օրը մայրաքաղաքի Կասյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկում բացված գյուղմթերքի առաջին բացօթյա շուկան, ոչ միայն չարդարացրեց գնորդների սպասումները, այլև խայտառակեց գյուղնախարության միջոցառումն ու նախարարին, որը ստիպված էր խոստովանել, որ իրենց հիմար դրության մեջ են դրել:
Վաճառվող գյուղմթերքի գները չէին զիջում շուկայական գներին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի թանկ էին: Գնորդները բողոքում էին, որ դեղձի 1 կիլոգրամը վաճառվել է 400 դրամով, այնինչ Մալաթիայի շուկայում կարելի է գտնել 250 դրամով: Նույնը խաղողը` նորաբաց շուկայում խաղողի 1 կգ-ն արժեր 600-700 դրամ:
Գյուղնախարարը բացատրություն էր գտել` առաջին ձեռքից գնված գյուղատնտեսական ապրանքների թանկությունը վերավաճառողների կազմակերպած դավադրությունն էր. Ըստ Կարապետյանի, նրանք վաղ առավոտյան եկել էին շուկա և արկղերով գնել էժան ապրանքը: Բացման պահից 1 ժամ անց վաճառասեղաններն արդեն դատարկ են եղել:
Քանի որ շուկայի առաջին օրը տապալվել էր ու վերավաճառողները շուկայի բացման առաջին րոպեներին իսկ գնել էին ապրանքների մեծ մասը, Սերգո Կարապետյանին մնում էր գոնե հաջորդ անգամ ավելի լավ մտածել անելիքի մասին.Նախարարն անձամբ էր մոտենում վաճառողներին և ճշտում գյուղացիների բնակության վայրերը:
Չնայած այսօրվա անակնկալին, շուկան գործելու է ամեն կիրակի: Սակայն այս անգամ նախարարի անհաջող ձեռնարկի փոխարեն, վերավաճառողների դեմ կպայքարեն գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողները: Սպասենք հաջորդ կիրակիին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ ազատ արձակել օգոստոսի 9-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներից երկուսին` Սարգիս Գեւորգյանին եւ Արտակ Կարապետյանին, իսկ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը թողնվել է ուժի մեջ:
Մասնավորապես Սարգիս Գեւորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանքը փոխարինել չբացակայելու ստորագրությամբ, որը բավարարվել է:
Արտակ Կարապետյանի դեպքում փաստաբան Վարդուհի էլբակյանը միջնորդել է կալանքը փոխարինել 3 միլիոն դրամ գրավով, միջնորդությունը կրկին բավարարվել է:
Սակայն նույն փաստաբանի` Վարդուհի Էլբակյանի մեկ այլ միջնորդություն մերժել է: Տիգրան Առաքելյանը, որը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն (316 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր) կմնա նախնական կալանքի տակ: քանի Դատարանը բավարար չի համարել նրա փաստաբանի ներկայացրած հիմքերը: Փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի վճիռը Վճռաբեկ դատարանում:
Հ.Գ. Այսօր պետք է կայանար ՀԱԿ-կոալիցիա բանակցությունների հերթական փուլը, սակայն Լեւոն Զուրաբյանի եւ Դավիթ Հարությունյանի հեռախոսազրույցից հետո այն հետաձգվել է մինչեւ օգոստոսի 23-ը:
Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը. «Մամուլի էջերում հաճախ կարելի է հանդիպել թվերի տրամաբանությունը չհասկանալու հետեւանքով կամ ուղղակի գիտակցված խեղաթյուրումների, ուղղակի սուտ, բայցեւ բարձրագորգոռ վերնագրերի կամ ապատեղեկատվության: Ընդամենը վերջերս էր, երբ Պետեկամուտների կոմիտեն հերթական ծրագրային ժամանակահատվածն ավարտեց ծրագրային ցուցանիշների գերակատարումով, բայց տեղեկատվության առանձին միջոցներ «լուսաբանեցին» թերհավաքագրումների վերաբերյալ սեփական հայտնագործությունները: Վերջին նման լրագրողական վերլուծությունը ընդդիմադիր թերթերից մեկում տպագրված հոդվածն էր 2011թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մի քանի խոշոր ընկերությունների վճարած հարկերի նվազման մասին:
Եվ կրկին մշտական սխալը` թվերի պարզ համադրություն — մակերեսային դիտարկում- խորը գնացող բոցաշունչ քաղաքական եզրակացություններ: Շտապում ենք հավաստել, որ հոդվածում բերված պարզ համադրումները ճիշտ են. այո, այդ մի քանի ընկերությունների կողմից պետբյուջե վճարումների նվազում է արձանագրվել առաջին կիսամյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բայց մի քիչ ավելի անաչառ վերլուծողը կարող էր նկատել, ասենք, որ.
1. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նվազեցրել իր ապրանքաշրջանառությունը, հետեւաբար նաեւ պակաս հարկ է վճարել, քանի որ ի տարբերություն 2010-ի, 2011 թվականին դադարեցրել էր «Pepsi Cola» ապրանքատեսակի ներմուծումը հանրապետություն: Փոխարենը հանրապետությունում հիմնադրվել է նոր ձեռնարկություն` նոր հարկատու, որը շահագործման է հանձնել «Pepsi Cola» ապրանքատեսակ արտադրող ժամանակակից գործարան` ստեղծելով նոր աշխատատեղեր եւ ձեւավորելով լրացուցիչ հարկային բազա (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
2. Չի կարելի, չնշելով «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից գանձված ընդհանուր մուտքերի կառուցվածքում հարկային մուտքերի աճի մասին, ընդգծել մաքսային մուտքերի նվազման փաստը` առանց ճշտելու դրա հնարավոր պատճառը: Իսկ տարբերության պատճառը, ընդամենը նրանում է, որ նշված կազմակեր-պությունը 2010 թվականին նոր մասնաճյուղ գործարկելու նպատակով հան-րապետություն է ներկրել 100 մլն դրամից ավել արժողությամբ հիմնական միջոցներ եւ տարբեր սարքավորումներ, որոնց համար էլ ժամանակին կատարել է մաքսային վճարումները (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
3. «Մուլտի Գազ» ՍՊԸ մուտքերի նվազումը պայմանավորված է իրացման շրջանառության նվազմամբ: Միեւնույն ժամանակ, գազալցակայանների գործունեությամբ զբաղված հարկ վճարողների ֆիսկալ իրացման շրջանառությունը ողջ հանրապետությունում 2011թ. առաջին կիսամյակում կազմել 17.5 մլրդ դրամ եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 1.4 մլրդ դրամով կամ 8.7 տոկոսով: Ավելի քան 270 գազալցակայաններից շուրջ 100-ի ֆիսկալ շրջանառությունները նվազել են մոտ 3.3 մլրդ. դրամով, իսկ շուրջ 160-ի մոտ` 4.8 մլրդ. դրամով ավելացել: Սա նշանակում է, որ նշված ոլորտում շարունակում է խորանալ մրցակցությունը: Նման մրցակցության եւ գերիշխող դիրքերի խարխլման պայմաններում ծնվում են նոր կազմակերպություններ (2011թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ գազալցակայանների թիվը ավելացել է շուրջ 10-ով) եւ տեղի է ունենում իրացման շրջանառությունների բնական վերաբաշխում (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
4. իր շրջանառությունն ավելացնող (եւ ավել հարկեր վճարող) մրցունակ գազալցակայանները շուկայում սեգմենտ են վերցնում նաեւ վառելանյութ ներկրող եւ իրացնող կազմակերպություններից: Հետեւաբար այս կազմակերպությունների բյուջետային վճարումների նվազման բանալին հենց նրանց իրացման շրջանառությունների նվազումն է (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
5. չի կարելի համեմատել «Կոտայք» գարեջրի գործարանի երկու ժամանակահատվածների մուտքեր, որոնցից մեկում (2011 թ-ի մայիս-հունիս), կապված սեփականատերերի եւ կառուցվածքային փոփոխության հետ, գործարանն աշխատել է ոչ լրիվ կարողություններով (միայն թե չասեք` տեղյակ չէիք դրա մասին): Արդյունքում իրացված գարեջրի ծավալը պակասել է մոտ 44.0 տոկոսով, որի հետեւանքով էլ մոտ 21.4 տոկոսով պակասել են հարկային վճարումները:
6. «Ալեքս Գրիգ» ՍՊԸ ընդհանուր մուտքերի նվազումը եւս դետեկտիվ ֆիլմերի սյուժեներից չէ: ՊԵԿ որդեգրած եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից բազմիցս ողջունված քաղաքականության համատեքստում այս կազմակերպության պարտավորությունների մի մասը մարվել է ձեւավորված նախկին գերավճարի հաշվին (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ): Բացի դրանից, բավական հեշտ է նաեւ ստուգել, որ 2011թ. ներկրումների ընդհանուր ծավալում մաքսատուրքով չհարկվող ապրանքատեսակների տեսակարար կշիռն է ավելացել:
7. «Ապեյրոն» ՍՊԸ մուտքերի նվազման դինամիկան էլ պայմանավորված է տվյալ բիզնեսի կազմակերպման առանձնահատկություններով եւ կառուցվածքային փոփոխություններով: Նվազել է ոչ թե տնտեսվարող սուբյեկտի հարկելիությունը, այլ պակասել կոնկրետ նրա կողմից որոշ ապրանքանիշերի ներկրման ծավալը, որն առանձնացվել ու ներմուծվել է (հետեւաբար եւ հարկվել) այլ կազմակերպության կողմից` կապված արտադրող գործարանների պահանջներից եւ մրցակցությունից (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ) »:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որպեսզի նա ծառայողական քննություն նշանակի եւ ստուգի օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում փաստաբան Վահե Հովսեփյանի եւ Ստեփան Ոսկանյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները: Ծառայողական քննության արդյունքների մասին ոստիկանապետը պետք է տեղյակ պահի Գլխավոր դատախազին:
Աղվան Հովսեփյանը ոստիկանապետին ուղարկել է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ անդրադարձ կատարվել Փաստաբանների պալատի խորհրդի որոշմանը եւ տեղի ունեցած միջադեպին:
Այսօր Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել փաստաբան Վահե Հովսեփյանը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա տեղեկացրել է, որ պահանջում է քրեական գործ հարուցել մեղավորների դեմ` հաշվի առնելով օգոստոսի 9-ին իր եւ փաստաբան Ստեփան Ոսկանյանի դեմ կատարված ապօրինությունները: Նա ասել է, թե իրենց նկատմամբ կատարվածը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ:
Փաստաբանների պալատի խորհուրդն օգտոստոսի 12-ին տարածած հայտարարության մեջ ընդգծել էր, որ խոչընդոտվել են փաստաբանների լիազորությունները, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: Փաստաբաններին ոստիկանության բաժնում զրկել են նաեւ ազատությունից:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր վերջին ասուլիսում հերքել էր, թե փաստաբաններին քաշքշել են կամ թույլ չեն տվել բաժին մտնել
Այսօր «Հնչակյան» կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը ասուլիսում հայտարարել է, թե Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը ոչինչ չի որոշի:
Շիրխանյանը գնահատելի է համարել երկխոսության երեւույթը, մի սեղանի շուրջ նստած իշխանությունն ու ընդդիմությունը, բայց գործնական արդյունքներ, ըստ նրա երկխոսությունից սպասել պետք չէ. «Երկխոսության շրջանակում չեն քննարկվում սոցիալական խնդիրներ, մինչդեռ հենց դա է հանդիսանում այօրվա ակտուալ խնդիրը»:
Բանախոսի համոզմամբ վեճն ընթանում է հիմնականում արտահերթ ընտրությունների շուրջ, բայց դա միայն գործող դեմքերի, ոչ թե համակարգի փոփոխություն կարող է բերել, մինչդեռ .«Վերցնենք, օրինակ, տնտեսությունը. երեք ամիսը մեկ Համաշխարհային բանկը թելադրում է Հայաստանին, թե ինչ անել: Եթե փոխենք երկրի բոլոր ղեկավար անձանց, թեկուզ եւ արտահերթ ընտրությունների ճանապարհով, ապա ի՞նչ կփոխվի: Նույն բանը կանի այլ մարդ, իսկ երկրում ոչինչ չի փոխվի: Պետք է համակարգը փոխել»,-համոզված է Շիրխանյանը:
«Այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել՝ տեղեկացնելով ձեզ, որ ստացել եմ նամակ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամից, որը նվիրված է մեր համագործակցությանը և այն ֆինանսական հնարավորություններին, որ մենք ունենալու ենք 2011-2014 թթ։
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացել է ՀՀ ֆինանսավորման հնարավորությունը, և դա առաջին հերթին պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով, ինչպես նաև կառավարման բարձր մակարդակով։
Համաշխարհային բանկի կողմից կատարողականը գնահատվել է բարձր, և դա հնարավորություն է տվել Համաշխարհային բանկին արտոնյալ միջոցները, որ տրամադրվելու են Հայաստանի Հանրապետությանը, 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնել»:
«Մենք ձեզ հետ միասին, հիմա ունենալով շուրջ 305 մլն ԱՄՆ դոլարի պորտֆել, պետք է կարողանանք հստակեցնել այդ միջոցների օգտագործման ժամանակացույցը։ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող այդ միջոցների համար ֆինանսական տարին սկսվում է հուլիսից, այսինքն` մենք ունենք որոշակի գումարներ 2011-2012 թթ., 2012-2013 թթ. և 2013-2014 թթ. համար։ Անհրաժեշտ է, որպեսզի մեր նախարարները մինչև սեպտեմբերի 1-ն ավարտեն իրենց բանակցությունները Համաշխարհային բանկի հետ և վարչապետին ներկայացնեն հստակ ժամանակացույց՝ այդ միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ։ Դա անհրաժեշտ է, քանզի մենք արդեն հստակ պատկերացում ունենք, որ 2012 թ. հուլիսից մենք ունենալու ենք շուրջ 122 մլն ԱՄՆ դոլար, և մենք կարող ենք 2012 թ. հուլիսից այս միջոցներն արդեն իրացնել։
Դա նշանակում է, որ մինչև 2012 թ. հուլիսը դուք արդեն հստակ ժամանակացույց պետք է ունենաք և պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ, որ այդ միջոցների իրացումն սկսենք հենց հուլիսից։ Դա նշանակում է, որ ծրագիրը պետք է հստակեցվի, օբյեկտները, որոնք պետք է կառուցվեն, բոլոր նախնական փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն, համաձայնեցված լինեն բոլոր գերատեսչությունների հետ, և այդ ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք, որ այս նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտենք։
Խոսքը գնում է ջրի, ոռոգման համակարգի, ճանապարհաշինարարության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, հարկային, մաքսային և ֆինանսական կառավարման ավտոմատացման ոլորտների մասին։ Դրա համար այսօր մենք ֆիքսում ենք հանձնարարական թվարկված ոլորտների պատասխանատուներին, որ մինչև սեպտեմբերի ավարտն ինձ ներկայացվի արդեն հստակ ժամանակացույց ըստ այս ռազմավարության, որ մենք Համաշխարհային բանկի հետ հաստատել ենք»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.