29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ԱԺ քննարկմանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում են փոփոխություններ նույնականացման քարտերի, հանրային ծառայությունների, ՀՀ քաղաքացու անձնագրի, ՀՀ քաղաքացիական կացության ակտերի մասին և մի շարք այլ օրենքներում:
Ըստ այդմ`«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ -ում ներդնել կենսաչափական տվյալներով համակարգ, որի ներդրմամբ Եվրոպական Միությունում ՀՀ քաղաքացիների մուտքն ու ելքն ավելի թափանցիկ կդառնա, կբացառվի անձնագրերի կեղծումը, նաև հնարավորություն կստեղծվի` կանխել հանցագործություն կատարած անձի փախուստը:
Կենսաչափական քարտերը ծառայելու են Հայաստանի սահմաններից դուրս գալու, իսկ նույնականացման քարտերը` ներքին սպառման համար: Սոցիալական քարտերն էլ դառնալու են հանրային համարանիշ:
Կենսաչափական անձնագրերը շրջանառության մեջ կդրվեն 2012-ից: Դրանք, ըստ Օսիկյանի կարժենան 50-60 եվրո:Նույնականացման քարտի արժեքը կլինի 3 — 4 հազար դրամ: Քանի որ մեր երկրի քաղաքացու համար կենսաչափական անձնագրերը թանկ են, ապա որոշվել է հին անձնագրերը դեռ որոշ ժամանակ թողնել ուժի մեջ:
— Մեկ շաբաթից Հայաստանը տոնելու է անկախության 20-ամյակը: Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ այդ հոբելյանի մասին ու թույլ տվեք շնորհավորել Ձեզ գալիք տոնի առթիվ:
— Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին Անկախության 20-ամյակի կապակցությամբ:
— Անկախ Հայաստանի 20 տարիների ուղիղ կեսը բաժին է ընկել Ձեր նախագահության տարիներին: Այդ 10 տարիների ընթացքում անկախ պետականության Ձեր ընկալումը ենթարկվե՞լ է որոշակի փոփոխությունների` պայմանավորված ձեռք բերվող փորձով, լուծվող խնդիրների ծավալների փոփոխությամբ, այլ գործոններով:
— Այո, իհարկե: Նախ, աշխարհն ինքնին բավականին արագ է փոփոխվում, և պետք է կարողանալ ներդաշնակորեն ներգրավվել այդ փոփոխություններին: Ի դեպ, դա վերաբերվում է և երկրին, և քաղաքացիներին: Այլ կերպ պարզապես հետ կընկնես: Իհարկե, նաև կառավարման փորձը և բնազդը օգնում են արագ կողմնորոշվել բարեփոխումների ուղղվածության ընտրության, նրանց արագության և խորության հարցերում: Գլոբալիզացիայի գործընթացն, օրինակ, արդեն թելադրում է տնտեսական քաղաքականության որոշ չափորոշիչներ, որոնց անտեսումը պարզապես կործանարար է երկրի տնտեսության համար: Պետք է ընկալել նոր ծնվող միտումները, և ոչ թե վազել-հասնել դրանց: Հայաստանը պարզապես պարտավոր է և կարող է համաշխարհային ցուցանիշներից շատ ավելի արագ զարգանալ:
— Դուք հանդիպել եք մեծ ու հզոր երկրների ղեկավարներին, նրանց հետ քննարկել եք բարդ խնդիրներ ու ենթադրում եմ, որ միշտ չէ, որ եկել եք ընդհանուր հայտարարի: Ո՞րն է այն «բանալին», որը թույլ է տալիս թեկուզ փոքր, բայց անկախ երկրի ղեկավարին «ոչ» ասել աշխարհի հզորներին:
— Պարզապես պետք չէ բարդութավորվել: Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է և արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը և ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի հետ համաձայն չես: Ինձ մոտ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի և Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը:
— Այն տղաներն ու աղջիկները, որոնք ծնվել են 1991 թվականին, այսօր 20 տարեկան են: Սա այն սերունդն է, որը խորհրդային կարգերը չի տեսել ու լավագույն դեպքում գիտի դրանց մասին ծնողներից կամ գրքերից: 10-15 տարի հետո այս սերունդը պետք է որոշիչ դեր խաղա Հայաստանի ապագայի ձևավորման հարցում: Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ այդ երիտասարդներին:
— Կարծում եմ, որ խորհուրդներն օգտակար են միայն այն ժամանակ, երբ դրանց հասցեատերը հասկանում է, որ ունի դրանց կարիքը, այդ պատճառով չեմ սիրում խորհուրդներ տալ: Ավելի շուտ, կցանկանամ, որպեսզի նրանք իրենց գիտելիքներով և ստեղծարարությամբ դառնան Հայաստանի մրցակցային առավելության գործոնը:
— 30 տարի հետո անկախ Հայաստանը կլինի 50 տարեկան: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանն այդ ժամանակ:
— Չգիտեմ: Ավելի քան 50 տարի առաջ Սոմալին և Հարավային Կորեան ունեին ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը մեկ շնչի համար, իսկ այսօր այդ երկրները հնարավոր չէ անգամ համեմատել: Սոմալին պատառոտվում է տարաձայնություններից, բնակչությունը սովի է մատնված, իսկ Հարավային Կորեան դարձել է հզոր արդյունաբերական երկիր և համաշխարհային առաջատարներից է տնտեսության մի շարք ոլորտներում: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, հեռանկարները տեսնելու ունակություն և զարգացման ճիշտ մոդելի ընտրություն: Համոզված եմ, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Թե ինչպե՞ս այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը:
— Գլոբալիզացիայի, աշխարհով մեկ մարդկանց ազատ տեղաշարժի, ինտերնետի, սոցիալական ցանցերի և առհասարակ տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պարագայում ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ անկախ պետության գաղափարը գնալով կորցնում է իր սկզբնական նշանակությունը և ի վերջո կունենա խորհրդանշական նշանակություն: Որքանո՞վ իրական եք համարում այդպիսի սցենարը:
— Եվրամիության մոդելը, իհարկե, նման մտքերի առիթ դառնում է: Սակայն այդ մոդելը գործում է միայն Եվրոպայում, ունի ընդգծված եվրոպական առանձնահատկություն և, տեսանելի հեռանկարում, ինտեգրացիայի նման աստիճան որևէ այլ տեղում չի սպասվում: Հենց նույն ԵՄ-ում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել ազգային պետություններից, չէ՞ որ դա պետությունների միություն է: Կարծում եմ, որ անկախ պետությունները դեռևս երկար ժամանակ կշարունակեն լինել միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտները:
— 20 տարի առաջ Ստեփանակերտ այցելեցին Բորիս Ելցինը և Նուրսուլթան Նազարբաևը: Ինչ հիշողություններ ունեք այդ այցելությունից: Միգուցե կա՞ն մանրամասներ, որոնք հանրությանը հայտնի չեն: Երբ նայում եք այսօրվա դիրքերից, ի՞նչ եք կարծում. այդ այցը կարող էր իրական արդյունքներ տալ, թե իրավիճակն արդեն այնպիսին էր, որ Ադրբեջանը պատրաստ չէր զիջումների և պատերազմը անխուսափելի էր:
— Այո, ես լավ եմ հիշում այդ այցը: Լեոնարդ Պետրոսյանի հետ միասին բանակցություններ էինք վարում Բորիս Ելցինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ` Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին մեր պատկերացումների վերաբերյալ: Իսկապես, կան այդ իրադարձությունների մանրամասներ, որոնք դեռևս հայտնի չեն հանրությանը: Սակայն չեմ կարծում, որ եկել է ժամանակը դրանց մասին հրապարակային խոսելու համար: Դա միջնորդների անկեղծ փորձն էր դադարեցնել հակամարտության տարածումը, սակայն այդ ժամանակ, կարծում եմ, դժվար թե հնարավոր էր որևէ բան փոխել: Գործընթացը զարգանում էր այլ տրամաբանությամբ` ԽՍՀՄ փլուզման համատեքստում:
«Կարեն Կարապետյանը նպարտակահարմար գտավ իր եռանդն օգտագործել այլ բնագավառում: Ես ցավով եմ դա ասում, քանի որ մենք նրա հետ համերաշխ, արդյունավետ աշխատել ենք և որպես ՀՀ նախագահի աշխատակամի ղեկավար, և ՀՀԿ գործադիր մարմինի անդամ»,- ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես կուզեի՝ նա իր ուժերն օգտագործեր քաղաքական դաշտում, բայց ինքը որոշեց իր եռանդը ներդնել տնտեսական դաշտում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն օրերս իր դիմումի համաձայն ազատվեց Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Այսօրվանից պաշտոնապես կսկսվեն Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Հայաստանի պատմության թանգարանում կբացվեն միանգամից երեք ցուցահանդես՝ «Հայաստանի երեք հանրապետությունները. Նվաճումները և խորհրդանիշները», «Հայաստանի Հանրապետության նամականիշներ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները»:
Տոնական միջոցառումների շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հուշ-երեկոներ, փառատոներ, գրական ցերեկույթներ ու երեկույթներ և այլն:
Նշենք նաև, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում բացվելու են Մատենադարանի, օդանավակայանի նոր մասնաշենքերը, հեծանվահրապարակը: Իսկ գլխավոր միջոցառումները նախատեսված են սեպտեմբերի 21-ին` Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, իսկ երեկոյան՝ մեծ տոնական համերգ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը կարծիք հայտնեց այն մասին,որ Անկախության շրջանում մեր ունեցած կորուստների արդյունքն այսօրվա համատարած անբարօրությունն է, նյութապաշտությունը, անարդարությունը, մարդու արժանապատվության ոտնահարումն ամեն քայլափոխի և մարդկանց այլասերումը: Նա նաև նշեց, որ Երրորդ հանրապետության կորուստները թվարկելու համար ժամանակը չի բավականացնի։
Սեֆիլյանի համոզմամբ՝ մերօրյա խորհրդանիշը ոսկե հորթն, է և տարեցտարի մեր ժողովրդի մի մասը՝ հիմնականում «քաղաքական էլիտա կոչեցյալը», առավոտից երեկո այդ ոսկե հորթին է երկրպագում: Սեֆիլյանը ավելացրեց, որ Երրորդ հանրապետության վախճանի մասին պետք է մտածել այսօրվանից, որպեսզի այնպես չլինի, որ «համակարգի փլուզումից հայ ժողովուրդը մնա փլատակների տակ»:
««Սարդարապատը» համոզված է, որ երրորդի վախճանն է, և ժողովուրդը հղի է Չորրորդ հանրապետության ծնունդով, ուստի պետք է գործել»,- հայտարարեց նա՝ կարծիք հայտնելով, որ չորրորդ հանրապետության ծնունդը չի լինելու այսօրվա «նյութապաշտական ճահճի» մեջ:
Ինչ վերաբերում է քսանամյա անկախության ձեռքբերումներին, Սեֆիլյանը հայտարարեց. «Դժբախտաբար, ձեռքբերումների շարքի թվարկումը երկար չէ, դրանցից կարևորագույնը երկուսն են, առաջինը՝ որ Երրորդ հանրապետությանը հաջողվեց դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, և երկրորդ ձեռքբերումը Արցախի հայապահպան հողերի վերադարձն է իր հարազատ տիրոջը»:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:25-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը: Վիրավորի վիճակը միջին ծանրության է: ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացնում են, որ միջադեպի առիթով տարվում է քննություն:
Այսօր Էջմիածնում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը` տեղափոխվել հիվանդանոց:
Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այժմ ճշտվում են դեպքի մանրամասները: Պաշտոնական տեղեկություն կհաղորդվի լրացուցիչ:
Երևան քաղաքի բյուջեն մոտ մեկ միլիարդ դրամի եկամուտ է ունեցել. Քաղաքապետարանը տեղեկացրել է, որ այս տարվա առաջին 8 ամիսներին 953 մլն 839 հազ. դրամ ավելի եկամուտ է ստացել, քան նախորդ տարի:
Մայրաքաղաքի եկամուտները 2011 թ. օգոստոսի վերջին կազմել են 18 մլրդ 92 մլն 499.8 հազ. դրամ, իսկ 2010 թ. նույն ժամանակահատվածում՝ 17 մլրդ 138 մլն 660.5 հազ. դրամ:
Այս տարի, նախորդ տարվա համեմատ, ավելացել է նաև համայնքի արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար եկամուտը` 581 մլն 849.3 հազ. դրամից դառնալով 633 մլն 49.8 հազ. դրամ:
««1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ-ն սեպտեմբերի 15-ին Ա. Բաբաջանյանի անվան դահլիճում կազմակերպում է Հրանտ Դինքի 57-ամյա հոբելյանական միջոցառում։
Ծրագրի համերգային մասում ելույթ կունենան աշուղներ, երաժիշտներ և պարային համույթներ: Ի դեպ, ներկայացվելիք ստեղծագործությունների մի մասը հատուկ գրվել է հենց այդ օրվա համար։
Հայոց ցեղասպանության 95-100-ամյա հոբելյանական «Ավետիս Ահարոնյան» առաջին աստիճանի ոսկե շքանշանով կպարգևատրվեն Երգիչ-երգահան, դերասան Շառլ Ազնավուրը, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և այլք։
«Սիրելի հայրենակիցներ,
Ս.թ. օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը, Կոնգրես–իշխանություն բանակցությունների շրջանակում, ներկայացրեց «Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման և լեգիտիմ իշխանության ձևավորման անհրաժեշտության հիմնավորում» վերնագիրը կրող ընդարձակ փաստաթուղթը։ Նկատի ունենալով, որ արձակուրդային շրջանում մի շարք թերթերի հրատարակության դադարեցման պատճառով ձեզանից շատերը հաստատաբար հնարավորություն չեն ունեցել հանգամանորեն ծանոթանալու այդ փաստաթղթին, ես նպատակահարմար եմ համարում որոշ չափով անդրադառնալ նրան, որովհետև այլ կերպ հասարակության լայն շրջանակների համար անհասկանալի կմնա, թե ինչու ենք մենք երկրում կուտակված լրջագույն խնդիրների միակ լուծումը տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման մեջ։ Ամենևին մտադրություն չունենալով մեխանիկորեն համառոտագրելու այդ փաստաթուղթը, ես ընդամենն ուզում եմ կատարել մի քանի շեշտադրումներ, որոնք, իմ կարծիքով, չափազանց կարևոր են առկա ներքաղաքական ճգնաժամի էությունն ու նրանից ելք գտնելու հրատապ պահանջն ընկալելու համար։
* * *
Հայ ազգային կոնգրեսի՝ մեղադրական եզրակացություն հիշեցնող այդ հիմնարար փաստաթղթում, փաստագրական հարուստ նյութի ընդգրկմամբ, համակողմանիորեն ներկայացված են ՀՀ նախագահի և Ազգային ժողովի օրինակարգության (լեգիտիմության) բացակայության բոլոր հիմքերը, քննված երկու հարթության վրա՝ իրավական և քաղաքական։
Օրինակարգության բացակայության իրավական հիմքերի տակ հասկացվում են իշխանության ձևավորման գործընթացում կատարված օրինախախտումները, ընտրակեղծիքները և բռնությունները, իսկ քաղաքական հիմքերի տակ` իշխանության չարաշահման, հանցավոր գործունեության, սահմանադրական գործառույթների խեղման, ապաշնորհ կառավարման կամ պաշտոնեական անկարողության սիստեմատիկ դրսևորումները։ Այսօրվա ելույթում ես կանգ կառնեմ միայն իրավական հիմքերի վրա, քաղաքական հիմքերի քննարկումը թողնելով հաջորդ հանրահավաքին։
Մի կողմ դրած 2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում մանրամասնորեն արձանագրված ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ կատարված զեղծարարությունների, վստահված անձանց, դիտորդների և լրագրողների աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման անհամար փաստերը, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընդամենը մեկ առանցքային իրողության վրա, որն ինքնին լիովին բավարար էր այդ ընտրությունները չեղյալ հայտարարելու և նոր ընտրություններ նշանակելու համար։ Խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ որպես ՀՀ նախագահի թեկնածուի գրանցման հարցին, որը ես առաջին անգամ պաշտոնապես բարձրացրել եմ 2008թ. մարտի 5-ին, Սահմանադրական դատարանի նիստում։ Խնդիրն այն է, որ Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի համաձայն՝ «Գրանցման պահից ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց և իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները։ Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատարը՝ ԱԺ նախագահը կամ վարչապետը, հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում, շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները»։ Հոդվածի ընդգծված մասում ամենայն հստակությամբ նշված է, որ վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր առաջադրվել ու գրանցվել՝ այն է, եթե նա զբաղեցներ ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակը։ Իսկ քանի որ վարչապետ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ չուներ, հետևաբար նրա գրանցումը բացարձակապես անօրինական է եղել, և նա, Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտմամբ, փաստորեն բռնազավթել է Հայաստանի բարձրագույն իշխանությունը։
Հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանում առարկություններով հանդես եկավ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, նշելով մասնավորապես հետևյալը. «ՀՀ Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի երկու նախադասությունների համադրումից կարելի է հանգել այն եզրակացության, որ վարչապետը հանդիսանում է «պետական ծառայության մեջ գտնվող»։ Սակայն, հաշվի առնելով 2002 թվականի հունվարի 9-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «հանրային ծառայություն» հասկացության սահմանումը, և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում սահմանված պետական ծառայության տարատեսակները՝ քաղաքական և հայեցողական պաշտոնները պետական ծառայություն չեն համարվում։ Այդ իսկ պատճառով ՀՀ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և, հետևաբար, վարչապետը պետական ծառայության մեջ չի գտնվում։ Դ. Հարությունյանը խնդրո առարկայի կապակցությամբ փաստեց ՀՀ Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի դրույթների միջև առկա հակասությունը, ինչը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան լուծվում է հօգուտ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի այն նորմի, որի համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է» (ՍԴ 2008թ. մարտի 8-ի որոշում, § 9)։ Թվում է, թե գործ ունենք երկաթյա տրամաբանության և սպառիչ իրավաբանական հիմնավորման հետ։ Սակայն իրականում Դավիթ Հարությունյանի փաստարկները ոչ այլ ինչ, քան փաստաբանական աճպարարություն չի կարելի անվանել, քանի որ նրանցում նենգափոխված կամ դիտավորությամբ լռության են մատնված երկու սկզբունքային պահեր։ Առաջին. ընտրությունների ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնակատար չհանդիսացող վարչապետի աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվելու վերաբերյալ Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածում ամրագրված պահանջն իմպերատիվ է, իսկ իմպերատիվ հոդվածները մեկնաբանության ենթակա չեն։ Եվ երկրորդ, որն ավելի կարևոր է. ընտրությունների հարցում Ընտրական օրենսգիրքը գերակայության ունի մյուս օրենքների նկատմամբ, ինչը բխում է օրենսգիրք հասկացության վերաբերյալ 2002թ. ապրիլի 3-ին ընդունված «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5–6-րդ մասերի պարունակած սահմանումից, որի համաձայն. «Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերի համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է։ Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքին»։ Իսկ սա աներկբայորեն նշանակում է, որ ընտրությունների ընթացքի կամ արդյունքների վիճարկման հարցում այլ օրենքների հետ հակասությունների առաջացման պարագայում նախապատվությունը պետք է տրվի Ընտրական օրենսգրքին։ Այլ կերպ ասած, Ընտրական օրենսգիրքը ընտրությունների ոլորտի իրավահարաբերությունների կարգավորման միակ ուղեցույցն է, եթե կուզեք, այդ ոլորտի սահմանադրությունը կամ Աստվածաշունչը, հետևաբար ցանկացած ընտրության օրինականությունը պետք է գնահատվի բացառապես այդ օրենսգրքի իրավազորության շրջանակում։ Ուստի տվյալ հարցում այլ օրենքների վկայակոչումը, ակնհայտորեն միտված լինելով աճպարարությամբ իրավաբանական խառնաշփոթ ստեղծելուն, որևէ կապ չունի արդարադատության հետ։
Սահմանադրական դատարանն, ի պատիվ իրեն, ավելի բարձր իրավագիտակցություն դրսևորելով, չընդունեց Դավիթ Հարությունյանի հիմնավորումները և, դրանք իր որոշման նկարագրական մասում արձանագրելով հանդերձ, չընդգրկեց բուն որոշման մեջ։ Բայց դրա հետ մեկտեղ, դատարանն, աններելի փոքրոգություն ցուցաբերելով, իր որոշման մեջ ընդհանրապես որևէ գնահատական չտվեց Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածին, թեև, ունենալով վերջինիս վերաբերյալ թե՛ դիմող, թե՛ պատասխանող կողմի կարծիքները, պարտավոր էր համապատասխան վերաբերմունք արտահայտել դրանց նկատմամբ։ Սահմանադրական դատարանն, ի դեպ, նույն կերպ վարվեց նաև արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման անթույլատրելիության վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածի հետ կապված իմ դիտարկման հետ։ Այս ամենը ինձ հիմք տվեց 2008թ. մարտի 11-ին հայտարարելու հետևյալը. «Սահմանադրական դատարանը, իրավական փակուղու առջև չկանգնելու կամ անհարմար վիճակի մեջ չընկնելու համար, խուսափեց անդրադառնալ անցած ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող ամենաանառարկելի հիմքերին։ Սակայն, գերադասելով անտեսել այդ հիմքերը՝ Դատարանն ընկավ ավելի անպատվաբեր և խայտառակ վիճակի մեջ, փաստորեն լռելյայն անվավեր ճանաչելով անցած ընտրությունները և ական դնելով Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ» (ԼՏՊ, «Վերադարձ», էջ 224. այդ ժամանակ ես դեռ օրինակարգություն բառը չէի հայտնաբերել)։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանն, ըստ էության, կայացրեց ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում՝ ևս մեկ անգամ, ինչպես 1998 եւ 2003 թթ. նախագահական ընտրությունների պարագայում, ապացուցելով իր լիակատար կախվածությունը գործող իշխանություններից և դառնալով ավազակապետության գոյատևման ամենահիմնական երաշխավորը։ Իսկ թե ինչպիսի ճնշման տակ է Սահմանադրական դատարանը կայացրել 2008թ. նախագահական ընտրություններին վերաբերող իր չարաբաստիկ որոշումը, պարզվում է Wikileaks-ի օրերս հրապարակած մի փաստաթղթից՝ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի 7.03.2008 թվակիր զեկուցագրից, որին, վստահ եմ, ձեզանից շատերը ծանոթ են։ Ուստի, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։
Եթե կարծում եք, թե սրանով Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի հետ կապված խեղկատակությունն ավարտվեց, ապա չարաչար սխալվում եք։ Շառից-փորձանքից հեռու մնալու և այդ խեղկատակության հետքերն իսպառ ջնջելու համար, 2011թ. մայիսի 26-ին ընդունված նոր Ընտրական օրենսգրքում այդ հոդվածը փոխարինվեց 87.2 հոդվածով, որի համաձայն. «Հանրապետության նախագահի թեկնածուները, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնողների, որպես թեկնածու գրանցվելուց հետո՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց։ Հանրապետության նախագահի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը նախընտրական քարոզչության ժամանակ առավելություն ստանալու համար»։ Այսինքն՝ հետին թվով վերացվեց որպես նախագահի թեկնածու գրանցվելուց հետո աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվելու վարչապետին վերաբերող պահանջը, անուղղակիորեն խոստովանելով 2008 թվականին թույլ տրված աղաղակող իրավախախտումը։ Ի դեպ, նախկինում թույլ տրված իրավախախտումները օրենսդրական փոփոխությունների միջոցով հետին թվով սրբագրելու կամ օրինականացնելու երևույթը, կարծես, ավանդույթ է դառնում ներկա իշխանությունների համար, քանի որ նույն ողորմելի հնարքը կիրառվել է նաև իմ տնային կալանքի հետ կապված բացահայտ կամայականությունը կոծկելու հարցում (տե՛ս «ՀԺ». 12.05.2011)։ Հույսը դրել են այն բանի վրա, որ հին օրենքները ժամանակի ընթացքում կմոռացվեն, և այլևս ոչ ոք չի հիշի նախկինում կատարած իրենց հանցագործությունները։
Ցավոք, Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի խախտման նկատմամբ անլուրջ վերաբերմունք ցուցաբերեցին նաև միջազգային դիտորդական առաքելությունները, դրանով իրենց մեղսակցությունն ունենալով ընտրությունների կեղծման գործում։ Հալած յուղի տեղ ընդունելով այդ հոդվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008թ. հունվարի 7-ի պարզաբանումը, ԵԱՀԿ «Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)» դիտորդական առաքելության ղեկավար Գերդ Արենսը 2008թ. փետրվարի 20-ի իր զեկույցում բավարարվեց արձանագրելով հետևյալը. «Հակասություն է առաջացել այն բանի շուրջ, որ Սերժ Սարգսյանը ակտիվ ընտրարշավ է անցկացնում՝ շարունակելով գործել որպես վարչապետ։ ԿԸՀ-ն պարզաբանեց, որ վարչապետը կարող է ընտրարշավ անցկացնել առանց պաշտոնը թողնելու։ Պարոն Սարգսյանն իր պաշտոնական դիրքի շնորհիվ ստացավ լրացուցիչ լուսաբանում և քարոզարշավի առավելություն»։ Օգտվելով Արենսից, բայց ավելի առաջ գնալով, ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը 2008թ. ապրիլի 14-ի իր զեկույցում հայտարարեց. «Քարոզարշավի հակասության գլխավոր կետը Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ որպես թեկնածու գրանցվելուց հետո պահպանել վարչապետի պաշտոնը։ Թեեւ, ըստ օրենքի, նա իրավունք ուներ այդպես վարվելու, սակայն այդ որոշումը նրան ընտրարշավային անարդար առավելություն ընձեռեց»։ Ուշագրավ է, որ թեև երկու հարգարժան անձնավորություններն էլ ընդգծում են, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնական դիրքի շնորհիվ «լրացուցիչ լուսաբանում և քարոզարշավի առավելություն» կամ «ընտրարշավային անարդար առավելություն» է ձեռք բերել, բայց զլանում են դրանից եզրակացնել, թե այդ հանգամանքն ինչպիսի ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ինչն անհարիր է միջազգային դիտորդական առաքելության ղեկավարի բարձր կարգավիճակին։ Զգալով իր սխալը, Գերդ Արենսը հետագայում փորձեց ինչ-որ կերպ շտկել այն, 2008թ. մայիսի 30-ի իր վերջնական զեկույցում նշելով հետեւյալը. «VII.5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես պարզաբանեց, որ պետական ծառայող հանդիսացող թեկնածուները պարտավոր են ազատվել իրենց աշխատանքային պարտականությունների կատարումից, մինչդեռ քաղաքական և հայեցողական պաշտոն զբաղեցնողները, չլինելով պետական ծառայողներ, կարող են պահպանել իրենց պաշտոնները։ Այս որոշումը կայացնելիս,– շարունակում է Արենսը,– ԿԸՀ-ն հավանաբար գերազանցել է իր իրավասությունները, քանի որ Ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ-ն լիազորված է միայն որոշումներ կայացնել աշխատանքային ընթացակարգերի կապակցությամբ եւ ցուցումներ հրապարակել Օրենսգրքի կիրառման վերաբերյալ»։ Այսինքն, ըստ Արենսի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենք մեկնաբանելու իրավունք չուներ, ինչով, կարծում եմ, ասված է ամեն ինչ։
Այս մանրամասները ես նշում եմ՝ ցույց տալու համար, թե որքան անփույթ ու անպատասխանատու են վարվել միջազգային դիտորդները Հայաստանի օրենսդրության պահանջների հետ։ Այդ անփութությունն ու անպատասխանատվությունն, ի դեպ, թվարկվածներից բացի, դրսևորվել է նաև այլ դեպքերում։ Այսպես, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի և Ջոն Պրեսկոտի 2008թ. ապրիլի 15-ի համատեղ զեկույցում նշված է, թե իբր Սահմանադրական դատարանը «հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստարկն այն մասին», որ այդ դատարանն իրավասու չէր նիստեր գումարել և վճիռ կայացնել Արտակարգ դրության պայմաններում։ Զեկույցի հեղինակներն, ակներևաբար, տեղյակ չեն, որ Սահմանադրական դատարանը ոչ թե հերքել է իմ փաստարկը, այլ ապօրինաբար խուսափելով իր պարտականությունից, այն պարզապես անպատասխան է թողել։ Մի այլ այսպիսի սխալ կամ թյուրիմացություն տեղ է գտել Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի 2011թ. ապրիլի 14-ի զեկույցում. «§10. Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ներում կարող է շնորհվել միայն համապատասխան անձի կողմից իր մեղքն ընդունելու դեպքում»։ Հայաստանի օրենսդրության մեջ այդպիսի դրույթ չկա եւ չէր էլ կարող լինել, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի՝ «Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»։ Ես գիտեմ, թե ով է Կոլոմբիեին, Պրեսկոտին և Ֆիշերին մատուցել այս սխալ տվյալները, ով է, փաստորեն, մոլորեցրել ու չափազանց անհարմար վիճակի մեջ դրել նրանց։
Ոմանց կարող է տարօրինակ թվալ, թե ինչու եմ ես հարկ համարել Սերժ Սարգսյանի օրինակարգությունը կասկածի տակ դնող անթիվ փաստարկների շարքում առանձնացրել հատկապես Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի խախտման փաստը և այսքան հանգամանորեն կանգ առել դրա վրա։ Պատասխանում եմ. որովհետև այդ խախտումն է, որ ամենաբախտորոշ դերն է խաղացել 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման գործում։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, օրենքի տառին համապատասխան, չեղյալ համարեր Սերժ Սարգսյանի ապօրինի գրանցումը, ապա Հայաստանն այսօր կունենար ուրիշ նախագահ։ Իսկ եթե, նույնպես օրենքի տառին համապատասխան, Սարգսյանն ազատվեր իր աշխատանքային պարտականությունների կատարումից ու զրկվեր պաշտոնական դիրքի շնորհիվ ձեռքբերած «ընտրարշավային անարդար առավելությունից», ապա այդ դեպքում ևս ընտրությունների ելքը բոլորովին այլ կլիներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, միջազգային դիտորդական առաքելությունների և Սահմանադրական դատարանի մեղքով կամ օրհնությամբ կատարված այս վրդովեցուցիչ օրինազանցությունն, իր բախտորոշ նշանակությամբ, ըստ էության հավասարազոր է 1998 և 2003 թվականների ընտրությունների ժամանակ 10 տարվա քաղաքացիության և բնակության ցենզի խախտմամբ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության ապօրինի գրանցմանը։ Չեմ կասկածում, սակայն, որ երբ էլ լինի, Սահմանադրական դատարանն, իր ներկա կամ նորացված կազմով, թեկուզ միայն այդ հիմքերով, չեղյալ է հայտարարելու թե՛ 1998, թե՛ 2003, և թե՛ 2008 թվականների նախագահական ընտրությունների արդյունքները։ Դրանից, անշուշտ, անցյալ իրականությունը չի փոխվի, բայց այնուամենայնիվ դա կարևոր դեր կխաղա հասարակության մեջ լիարժեք իրավագիտակցության ձևավորման և արդարադատության գաղափարի արմատավորման գործում։
2008թ. նախագահական ընտրությունների օրինականությունը լուրջ կասկածի տակ դնող մի նորահայտ փաստ էլ տեղ է գտել Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկում՝ Ջոզեֆ Փենինգտոնի 2008թ. մարտի 7-ով թվագրված զեկուցագրում։ Դրանում Փենինգտոնը ԱՄՆ պետքարտուղարությանն իրազեկում է, որ դեսպանատան աշխատակիցները մարտի 3-ին մասնակցել են ԵԱՀԿ հետընտրական աշխատանքային խմբի հանդիպմանը, որը կազմակերպել էր ԵԱՀԿ առաքելության ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչը։ Հանդիպման մասնակիցների մեծամասնությունը դժգոհություն է հայտնել փետրվարի 19-ի ընտրությունները ԺՀՄԻԳ-ի առաքելության կողմից «ընդհանուր առմամբ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող» գնահատելու առթիվ։ Ըստ Փենինգտոնի՝ տեղեկություն կա, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հակված է եղել ընտրությունները որակել որպես «Ժողովրդավարական չափանիշներին մասնակի համապատասխանող», սակայն ԵԱՀԿ և ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ճնշման տակ, ի վերջո որոշել է դրական գնահատական տալ հայաստանյան ընտրություններին։ Իսկ ըստ Բոյանիչի՝ տրված գնահատականը ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջև ձեռքբերված կոնսենսուսի արդյունք է եղել (մանրամասն տե՛ս «ՀԺ». 31.08.2011)։ Ամենաուշագրավն ու կարևորն այս փաստաթղթում իմ կողմից ընդգծված վերջին երկու նախադասությունների պարունակած տեղեկություններն են, որոնց համաձայն՝ ԺՀՄԻԳ-ի առաքելությունը փետրվարի 19-ի ընտրություններին գնահատական է տվել ԵԱՀԿ և ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ճնշման տակ և ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջևւ ձեռքբերված կոնսենսուսի արդյունքում։ Սա նշանակում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը փաստորեն չի կատարել իր բուն պարտականությունը և, անկախ գնահատական տալու փոխարեն, ենթարկվել է ԵԱՀԿ անդամ երկրների կառավարությունների կայացրած քաղաքական որոշմանը։ Այս իրողության մի այլ ապացույց անձամբ ինձ փոխանցել է ԺՀՄԻԳ-ի առաքելության ֆրանսիացի անդամներից մեկը։ Վերջինիս վկայությամբ՝ 2008թ. փետրվարի 19-ի՝ լույս 20-ի գիշերը կայացած ԺՀՄԻԳ-ի առաքելության նիստի ընթացքում Գերդ Արենսը մի քանի անգամ զանգահարել է իր վերադաս կազմակերպության ղեկավարներին և նրանց հետ համաձայնեցրել նախնական զեկույցի ձևակերպումները։ Այս ամենը լիովին ապացուցում է բազմիցս կրկնված մեր այն պնդումը, որ անցած նախագահական ընտրությունների օրինականությունն ու արդյունքները գնահատելիս, Արևմուտքը բացահայտորեն առաջնորդվել է աշխարհաքաղաքական նկատառումներով։ Եվ այսպիսի բարոյականության տեր մարդիկ են, ահա, որ իրենց բարձրագույն դիրքից մեզ պիտի ժողովրդավարություն և օրինապահություն սովորեցնեն։
* * *
Անցնելով ՀՀ Ազգային Ժողովի օրինակարգության խնդրին, ուզում եմ միանգամից զգուշացնել, որ ես չեմ պատրաստվում մանրամասնորեն ձեզ ներկայացնել դրա բացակայության բոլոր իրավական հիմքերը, այլ, այս դեպքում ևս, հարկ եմ համարում կանգ առնել միայն դրան առնչվող ամենաառանցքային հարցի վրա։ Խոսքը վերաբերում է ոչ թե սովորական օրենքների, այլ, այս անգամ արդեն, Սահմանադրության խախտման մի արտառոց երևույթի, որը, սիստեմատիկ բնույթ կրելով, պարզապես խարխլում է Ազգային Ժողովի՝ որպես պետության օրենսդիր մարմնի բացառիկ իրավազորության հիմքերը և անիմաստ դարձնում նրա գոյությունը։ Ինչպես պարզվում է Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության ս.թ. օգոստոսի 9-ին հրապարակված փաստաթղթից, Ազգային Ժողովի 131 պատգամավորներից 76-ը զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, այն պարագայում, երբ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը խստիվ սահմանում է, որ «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»։
Անշուշտ, ձեռնարկատեր-պատգամավորներից ոմանք կպատճառաբանեն, թե իբր իրենց ունեցվածքը հանձնել են հավատարմագրային կառավարման, բայց մի կողմից՝ նրանց մեծագույն մասը երեքուկես տարվա ընթացքում անձամբ հազարավոր գործարքներ է կնքել, փաստաթղթեր ստորագրել ու բանկային գործողություններ կատարել, մյուս կողմից՝ անգամ իրապես իրենց ունեցվածքը հավատարմագրային կառավարման հանձնած պատգամավորները շարունակել են շահույթ ստանալ, իսկ երրորդ կողմից, որ ամենակարևորն է, Սահմանադրությունը, ձեռնարկատեր-պատգամավորի ունեցվածքը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում, նրա մանդատը ճանաչելու դրույթ չի պարունակում։ Այսինքն, եթե ձեռնարկատերը, սեփական ունեցվածքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո, պատգամավորի իր կարգավիճակը պահպանելու իրավունք ունենար, ապա այդ իրավունքը պետք է անպայման հստակորեն ամրագրված լիներ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածում, ինչպես արված է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարող պատգամավորների պարագայում։
Օրինականության և սկզբունքի տեսակետից, իհարկե, կարևորը իրավախախտ պատգամավորների թիվը չէ, այլ բուն երևույթը, քանի որ եթե 76-ի փոխարեն այդպիսի մեկն էլ լիներ, նա անմիջապես պետք է զրկվեր իր մանդատից։ Սակայն, եթե ոչ օրինականության կամ սկզբունքի, ապա Ազգային ժողովի գործառութային իրավազորության տեսակետից, 76-ն այնպիսի մեծ թիվ է, որը ոչ մի պարագայում չի կարելի անտեսել, և նկատի չունենալ նրա աղետալի հետևանքները։ Հաշվի առնելով, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 76 պատգամավորները կազմում են Խորհրդարանի անդամների 58%-ը, իսկ օրենքներն Ազգային Ժողովում ընդունվում են առնվազն 66 ձայնով, դա նշանակում է, որ ոչ մի օրենք չի կարող ընդունվել առանց սահմանադրախախտ պատգամավորների քվեների։ Այդ իրողությունը, սակայն, իրականում շատ ավելին է նշանակում՝ այն է, որ 2007 թվականից ի վեր Ազգային ժողովի կողմից ընդունված բոլոր օրենքներն անվավեր են և չեղյալ պետք է համարվեն։
Ինչպես իրավացիորեն նշված է Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության օգոստոսի 9-ին հրապարակված փաստաթղթում, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 76 պատգամավորների առկայության պատճառով Ազգային ժողովը փաստորեն վերածվել է մի լոբբիստական կոռուպցիոն կառույցի, այսինքն՝ անհատ օլիգարխների, խոշոր բիզնեսի, տնտեսական կլանների ու մոնոպոլիստների շահերի սպասարկմանը ծառայող կազմակերպության, որը չի կատարում ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմնի իր հիմնական գործառույթը և, նկատի ունենալով բիզնեսի խիստ վերահսկողությունն ու կախվածությունը գործող իշխանություններից, զրկվել է իր բացառապես քաղաքական ու օրենսդիր բովանդակությունից և գործադիր իշխանությանը հակակշռելու հնարավորությունից, դառնալով կառավարության կցորդն ու նրա օրենսդրական նախաձեռնությունների դակիչը (էջ 2, 60)։
Ապշել կարելի է, թե տարիներ շարունակ պատկան մարմինները կամ պետական իշխանության բարձրագույն ատյանները ինչպես են հանդուրժել Սահմանադրության զանգվածային խախտման այս խայտառակ փաստը։ Որո՞նք են այդ պատկան մարմինները կամ պետական իշխանության բարձրագույն ատյանները։ Առաջին հերթին, բնականաբար, ինքը Ազգային ժողովը, որը պարտավոր էր իր գումարած առաջին իսկ նիստում, Սահմանադրության 67-րդ հոդվածին համապատասխան, բոլոր ձեռնարկատեր-պատգամավորներին զրկել իրենց մանդատներից։ Սակայն նկատի ունենալով այն, որ ոչ ձեռնարկատեր պատգամավորներն Ազգային ժողովում փոքրամասնություն են կազմում, նրանք չէին կարող և այսօր էլ ի զորու չեն որոշում ընդունել այդ խնդրի վերաբերյալ։ Այսինքն ստեղծվել է մի փակուղային վիճակ, ինչը նշանակում է, որ Ազգային ժողովն ուղղակի բռնազավթված է օլիգարխիայի կողմից։ Ազգային ժողովին համահավասար կամ նրանից ավելի, այս խախտումը պետք է հուզեր և վրդովեցներ Հանրապետության նախագահին, որը, Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է հետևել «Սահմանադրության պահպանմանը» և ապահովել «օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»։ Բայց ի՞նչ հետևելու կամ ապահովելու մասին կարող է լինել խոսքը, երբ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ինքն է իր ղեկավարած կուսակցության թեկնածուների ցանկում ընդգրկել տասնյակ ձեռնարկատերերի ու քրեական տարրերի։ Եվ վերջապես, նշված խախտումը պետք է դառնար Սահմանադրական դատարանի քննության առարկան, ինչը, սակայն, նույնպես տեղի չի ունեցել։ Թեև վերջինս դա կարող է պատճառաբանել ընթացակարգային սահմանափակումներով, մասնավորապես, համապատասխան դիմումի բացակայության հանգամանքով, սակայն միևնույն է, այդպիսի պատճառաբանությունը նրան չի ազատում, եթե ոչ իրավական, ապա թեկուզ բարոյական պատասխանատվությունից։ Ի՞նչն է Սահմանադրական դատարանին խանգարում, օրինակ, ի նշան բողոքի սահմանադրախախտության այս ճչացող երևույթի դեմ, իր ողջ կազմով հրաժարական տալ, ինչպես, ասենք, 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման առիթով քաջաբար վարվեցին ՀՀ ինը ազնիվ դիվանագետներ և գլխավոր դատախազի տեղակալներից մեկը։ Այդ խորհրդանշական քայլը, իրավական պետության կայացման և իրավագիտակցության արմատավորման տեսակետից, շատ ավելի մեծ օգտակարություն կունենար, քան Սահմանադրական դատարանի ողջ նախորդ գործունեությունը։ Թերևս ես իդեալիզմի գիրկն եմ ընկնում, բայց համոզված եմ, որ առանց իդեալիզմի՝ իրավական, ժողովրդավարական և բարոյական պետություն կառուցել հնարավոր չէ։
ՀՀ Ազգային ժողովի օրինակարգության հարցին բոլորովին մի այլ կողմից է մոտեցել Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ), 2008թ. ապրիլի 17-ին ընդունած իր Թ. 1609 բանաձևում նշելով հետևյալը. «Ճգնաժամի հիմնարար և խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է՝ իրենց գործառույթները կատարելիս լիովին ապավինելու ժողովրդավարական չափանիշներին, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին։ Մասնավորապե՛ս, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է՝ որպես հարթակ ծառայել տարբեր քաղաքական ուժերի միջև քաղաքական բանավեճի և փոխզիջումների ձևավորման համար։ Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով «ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին» մոտեցման վրա, ըստ էության բացառում է ընդդիմության որևէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին և երկրի կառավարմանը։ Դրա արդյունքում Հայաստանի քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային Ժողովում» (§6–6.1)։
* * *
Գործադիր և օրենսդիր իշխանությունների ոչ օրինակարգ լինելու բացահայտ իրողությունից բացի, Հայաստանում մեծ հարցականի տակ է նաև դատական իշխանության օրինակարգությունը, որովհետև խախտված է նրա անկախության՝ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքը (հոդված 94)։ Ի՞նչ անկախության մասին կարող է լինել խոսքը, երբ ՀՀ Վճռաբեկ դատարանի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2010 թվականին Հայաստանի դատարանները կայացրել են դատապարտման 4402 վճիռ (99.23%) և արդարացման ընդամենը 34 վճիռ (0.77%), իսկ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարաններ ներկայացված 3570 միջնորդություններից բավարարվել է 3474-ը (96.19%) և մերժվել ընդամենը 136-ը կամ 3.81%-ը (տե՛ս «ՀԺ». 20.05.2011)։ Եթե որևէ ուրիշ հիմնավորում չլիներ անգամ, ապա միայն այս թվերն ինքնին, ակնհայտորեն, ցույց են տալիս, որ Հայաստանի դատարանները արդարադատության իրականացման մարմիններից ուղղակի վերածվել են հակաժողովրդական պատժիչ ատյանի, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց գործադիր իշխանության մշտական թելադրանքի՝ իրողություն, որը նույնպես տեղ է գտել ԵԽԽՎ վերոհիշյալ Թ. 1609 բանաձեւում. «Հակառակ հաջող օրենսդրական բարեփոխումներին, դատարանները դեռևս զուրկ են անհրաժեշտ անկախությունից՝ որպես անաչառ իրավարար հասարակության վստահությունը շահելու համար։
…Դատական անկախության բացակայության արտահայտությունն է նաև այն փաստը, որ դատարանները չեն վիճարկում մարդկանց նախնական կալանքի ենթարկելու անհրաժեշտությունը և հիմնականում բավարարում են դատախազների համապատասխան դիմումները՝ առանց պատշաճորեն քննելու նրանց հիմքերը» (§6.3)։ Նման և ավելի խիստ գնահատականներ են տրված նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2009 և 2010 թվականների տարեկան զեկույցներում, ինչպես, օրինակ, «Դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին։ …Կա ինքնապարտադրված ակնկալիք, որ դատարանները մեղավոր են ճանաչելու բոլորին, ում մեղադրանք է առաջադրված» կամ «Շատ դատավորներ վախենում են հաշվեհարդարից, եթե արդարացման վճիռ կայացնեն իշխանությունների համար կարևոր, զգայուն գործերով»։
Ես չեմ ուզում ավելի ծավալվել դատարանների անկախության բացակայության հարցի շուրջ, որովհետև այն հանգամանորեն քննության է ենթարկված Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության օգոստոսի 9-ի արդեն բազմիցս վկայակոչված փաստաթղթում (էջ 34–37)։ Միայն հարկ եմ համարում ընդգծել հետևյալը։ Այն, որ անկախ չեն սովորական դատարանները, ինչպես ասում են, դեռևս դժբախտության կեսն է։ Իսկ որ, ինչպես տեսանք, անկախ չէ նաև Սահմանադրական դատարանը, դա արդեն, կարելի է ասել, պետության վերջն է։ Ի դեպ, ՀՀ Սահմանադրական դատարանի կախվածությունը գործադիր իշխանությունից անվիճելի իրողություն է նաև ամերիկյան դիվանագետների տեսակետից, ինչի մասին վկայում են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ. Փենինգտոնի 2008թ. մարտի 7-ի, 2008թ. մարտի 14-ի և 2009թ. մայիսի 19-ի՝ «Wikileaks»-ում հրապարակված զեկուցագրերը։
* * *
Այսպիսով, թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր, և թե՛ դատական իշխանությունների ոչ օրինակարգությունն այլևս մի այնպիսի անառարկելի իրողություն է, որ հրատապ անհրաժեշտություն և անհետաձգելի խնդիր է դարձնում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը։ Եթե դրա վերաբերյալ ոմանց մոտ դեռևս ինչ-որ կասկածներ կային, դրանք վերանում են Wikileaks-ի վերջերս հրապարակված փաստաթղթերի լույսի ներքո։ Ես նկատի ունեմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության և ՀՀ Սահմանադրական դատարանի վրա գործադրված ճնշումներին վերաբերող տեղեկությունները և մանավանդ այն սենսացիոն փաստը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գնահատականներով, 2008թ. նախագահական ընտրություններում ես ստացել եմ ոչ թե 21.5, այլ 30–35 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել (տե՛ս «ՀԺ». 6.09.2011)։ Իսկ թե ինչու է ԱՄՆ կառավարությունը, այս բանն իմանալով հանդերձ, թիկունք կանգնել չընտրված նախագահին և, դրան զուգահեռ, ժողովրդավարության դասեր տվել մեզ, դա արդեն ուրիշ հարց է, որը չեմ էլ ուզում մեկնաբանել։
Սահմանադրական կարգի վերականգնման հարցը մենք փորձեցինք լուծել իշխանությունների հետ ձեռնարկված քաղաքակիրթ երկխոսության ճանապարհով, որը, սակայն, ինչպես ձեզ հայտնի է, ժամանակավորապես առկախված է Հայ ազգային կոնգրեսի դեմ անցյալ ամսին սանձազերծված ոստիկանական հալածանքների նոր ալիքի և մեկ քաղբանտարկյալի առկայության պատճառով։ Երկխոսության և քաղբանտարկյալների առկայության անհամատեղելիությունը մեզ համար, իսկ ինչպես վերջերս պարզվեց, նաև նախագահ Օբամայի համար, սկզբունքի հարց է, որից մենք երբեք չենք կարող հրաժարվել։ Եթե իշխանությունները շուտափույթ կերպով չլուծեն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ապա մենք ստիպված ենք լինելու մտածել, որ նրանք հատուկ են կազմակերպել ոստիկանության և Կոնգրեսի երիտասարդության միջև տեղի ունեցած միջադեպը, կամ առնվազն օգտագործել այդ պատրվակը՝ երկխոսությունը վիժեցնելու համար, դժգոհ լինելով վերջինիս ընթացքից։ Մոտակա օրերին Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին։ Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով։ Այլ լեզու ասելով, ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ, այլ հանրահավաքների հաճախակիացման և ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում։
Մեզ համար ի սկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետև այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից։ Հետևաբար, երկխոսության առկախումը, կամ նույնիսկ նրա վերջնական դադարեցումը, մեր ծրագրերը չի փոխում, և մեր նպատակը մնում է նույնը, այն է՝ անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը և ավազակապետության ամբողջական կազմաքանդումը։ Մենք առաջնորդվում ենք ոչ թե կենաց-մահու պայքարի խելահեղ գաղափարով կամ «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, այլ ժողովրդի ու պետության առջև մեր պարտքը մինչև վերջ կատարելու և մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորություններն օգտագործելու սառը գիտակցությամբ։ Եթե մնացյալ մտահոգ քաղաքական ուժերը ևս, երկրորդական խնդիրները մի կողմ թողած, առաջնորդվեին այս գիտակցությամբ, մենք վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.