29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ֆեյսբուքում «Հայաստանի Անկախության տոնին օտար զորախմբերի և դրոշների դեմ» կարգախոսի տակ ստեղծված «Բողոքի երթ» միջոցառման էջում 64 հրավերն ընդունած ֆեյսբուքահայերից մոտ 10 ակտիվիստներ այսօր առավոտյան 11-ի սահմաններում փորձել են Հանրապետության հրապարակում ռուսական և օտար դրոշների ներքո շքերթի դեմ ակցիա անցկացնել, բայց ոստիկանները արգելել են: Նրանցից խլել են ցուցապաստառները, որոնց վրա գրված է եղել «Հայաստանը Ռուսաստանի մարզ չէ», «Ոչ օտար դրոշներին»:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդի նախագահ Լևոն Բարսեղյանը ոստիկաններին ներկայացրել է ակցիայի նպատակը, որից հետո նրանցից մեկն ասել է, որ վերևում իրենցից լավ հասկացողներ կան, գտել են, որ այս ակցիան չպետք է կայանա, որից հետո ակտիվիստները Լևոն Բարսեղյանի փոխանցմամբ իրենք սկսել են վանկարկել. «Ազատ, անկախ Հայաստան»:
Այնուհետեւ Լևոն Բարսեղյանը և Առնո Քուռը բերման են ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն:
Ոստիկանական բաժանմունքից Լեոն Բարսեղյանը հեռախոսով տեղեկացրել էր, որ իրեն եւ նկարիչ Առնո Քուռին առանց պատճառաբաման ու հիմքերի պահում են բաժանմունքում:
«Հավանաբար սպասում են շքերթի ավարտին, քանի որ մեր ակցիան հենց զորահանդեսին ռուսական զորքի մասնակցության դեմ էր ուղղված», — նշել է բերման ենթարկված «պառադը հարամող» լրագրողը: Նա հայտնեց նաեւ, որ հրաժարվել է բացատրություններ տալ ոստիկաններին մինչեւ փաստաբանի ժամանումը:
Լեոն Բարսեղյանին ու Առնո Քուռին ազատ են արձակել մոտ 13.30-ին, առանց արձանագրություն կազմելու:
«Ոչ մի պատճառաբանություն չեղավ, միայն սկսեցին աջ ու ձախ ստել, թե ինձ ոստիկանություն են կանչել պարզապես զրուցելու համար, սակայն տեսանյութերը կան և բոլորն էլ տեսել են, թե մեզ ինչպես են բերման ենթարկում»-, ասել է Բարսեղյանը 1in.am-ին:
Մեկ այլ բողոքի ակցիայի` բանակում կասկածելի հանգամանքներում զոհված զինվորների գործերի բացահայտումը պահանջող զոհվածների հարազատներին ու քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր ցուցապաստառներով ցանկացել են միանալ շքերթին նույնպես ոստիկանները արգելել են: Ակցիայի նախաձեռնողներից ՀՀ զինված ուժերում սպանված սպա Արտակ Նազարյանի քույրը` լրագրող Ծովինար Նազարյանն է պատմում.
«Մենք մայրերի հետ մետրոյից քայլում էինք դեպի հրապարակ, պաստառները բացած չէին, ոլորած գրկներս էին: Ազգային անվտանգությոնից մեկը մոտեցավ, սկսեց քաշքել մամային, ես ասեցի որ բաց թողնի, Լալա Ասլիկյանը հեռախոսով նկարում էր, ասեցին` մի նկարեք, ու Լալայի հեռախոսը խլեցին: Ես հանեցի ապարատս ու սկսեցի նկարել, սկսեց հիմա էլ ինձնից խլել` ասեցի, որ կջնջեմ նկարածներս, եթե բաց թողնի: Բաց թողեց: Հետո հեռացանք մի քիչ կանգնած էինք, մարդիկ անցնում էին, ոմանք նայում էին, մեկ էլ կարմիր բերետավորներից մեկը ապարատս թռցրեց ու փախավ: Մոտեցա ԱԱ աշխատակցին, էս անգամ նա սիրալիր էր, ասեցի, որ ոստիկանները գողացել են իմ ապարատը, ես չեմ վստահում, չեմ հավատում, որ միայն էդ նկարներն են ջնջելու, հնարավոր է ուրիշ բաներ էլ ջնջեն: Մի խոսքով` վերադարձրեցին ապարատս առանց նկարների:
Մոտ 40 րոպե մեր պաստառներով կանգնել էինք Վերնիսաժի մոտ, մեր դիմացը կարմիր բերետավորներն էին, հետեւը` ազգային անվտանգությունը: Մայրերին պաստառներով ի վերջո ուղեկցեցին առաջ, ուր էլ նրանք կանգնեցին»:
Երեւանում ընթացող զորահանդեսին մասնակցել են ոստիկանության եւ ԱԱԾ զորքերը:
Սպանված զինվորների մայրերի երթը 21 09 2011
Լուսանկարները` © Ocean
Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին փառապանծ տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ:
Սա հիրավի համաժողովրդական տոն է, բոլոր հայերի տոնը` աշխարհի տարբեր ծայրերում: Տոն, որն իրականություն դարձրեց աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի` հազարամյակների քաղաքակրթություն ունեցող հայ ժողովրդի դարավոր երազանքը` կառուցել իր պետականությունը իր հողի վրա, դաստիարակել սերունդներին իր նախնիների ոգով` միշտ վառ պահելով հայրենի օջախի կրակը:
Մենք նվաճեցինք մեր անկախությունը չափազանց բարդ ու դժվարին ճանապարհով: Այն հնարավոր դարձավ մեր համախմբվածության ու միասնականության շնորհիվ: Դա մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Եվ յուրաքանչյուր հայի պարտքն է` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, անել ամեն ինչ, որպեսզի այդ հաղթանակը կրկնապատկվի ու հավերժանա, որպեսզի հայոց անկախ պետականությունը ամրապնդվի ու զորանա և մեր ժողովուրդն այսուհետ միայն հաղթանակներ տոնի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»:
Երեկ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի Գեներալ նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին:
Դեյվիդ Ջոնսթոնը, շնորհավորել է նշանակման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ`հույս հայտնելով որ ՀՀ դեսպանի դիվանագիտական փորձը կնպաստի հայ-կանադական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
«Կանադայի իշխանությունները բարձր են գնահատում տարբեր բնագավառներում Հայաստանի հետ աճող դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները: Մեր ժողովուրդները հպարտ են իրենց մշակույթային եւ առևտրային փոխգործակցության դրական ընթացքով: Ակնկալում ենք շարունակել ընդհանուր նպատակների իրագործմանն ուղղված մեր հետևողական քայլերը միջազգային ասպարեզում, մասնավորապես` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միջոցով»,- ընդգծել է նահանգապետը: Իսկ ահա համատեղ առանձնազրույցի ժամանակ քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարթություններում:
Նորանշանակ դեսպանը իր շնորհակալությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության հարցում Կանադայի` որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, թե անկախ Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկն էլ ավանդ չունի անկախության գործում. «Ավանդ չկա, դա լոկ խոսքեր են, որովհետև երեք նախագահներն էլ՝ մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, մտածել են իրենց հարստացման մասին»: Հարցին, թե ո՞ր նախագահն է ավելի քիչ մտածել իր հարստացման մասին, Կարապետյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այսպիսի գումարներ չկային»:
Կարապետյանի խոսքով՝ այսօր Հայաստանն անկախ չէ, քանի որ մեծ ազդեցություն ունի ոչ միայն Ռուսաստանից, այլև` Արևմուտքից: Նրա համոզմամբ` այսօր հայության համար չկան ապրուստի բավարար միջոցներ. շարունակում են մեծարել ու շքանշաններ շնորհել օլիգարխներին, որոնք ոչինչ չեն արել Հայաստանի ժողովրդավարացման համար:
ԺԿ նախագահը վերջում պարզապես ավելացրեց, որ թեև հրավիրված էր ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված երեկվա միջոցառմանը, բայց ներկա չի եղել` «որովհետև սա չի մեր երազած անկախությունը»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, խոսելով անցյալի մի շարք բացթողումների մասին, հիշեց, որ 1991թ. բնակչության 60 տոկոսը դեմ էր անկախությանը, ՀՀՇ-ի պատգամավորների 40 տոկոսը նույնպես դեմ էր ԽՍՀՄ-ից դուրս գալուն, որովհետև մեր արդյունաբերության 40 տոկոսը հանվում էր միութենական շուկա: «ՀՀՇ-ի առաջնորդների մեջ չկար ոչ մի ինժեներ, ոչ մի տնտեսագետ. մարդիկ էին, որոնք ռոմանտիկ մթնոլորտով տարված, չէին մտածում, թե մենք ինչ սոցիալական վճար պիտի տայինք այդ անկախության դիմաց: Երկիրը մի օրում աղքատ դարձավ»,- ընդգծեց Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ անկախության տարիների սոցիալական սարսափելի վիճակի պատճառով ՀՀ-ում սկսվեց արտագաղթը:
Ըստ նրա` ճիշտ չէր ՀՀՇ ղեկավար Ա. Մանուկյանի այն հայտարարությանը, թե անկախության հանրաքվեին մասնակցել է ավելի քան 2 մլն. մարդ. «Անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող մարդկանց 40 տոկոսը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Մանուկյանի մատնանշած թիվը մասնակցած լիներ հանրաքվեին, ապա ընտրատարածքներում պետք է լինեին «կիլոմետրանոց հերթեր»:
«Մենք դատապարտված էինք լինել անկախ, որովհետև ԽՍՀՄ-ը փլուզվում էր»,- հավաստիացրեց սոցիոլոգը՝ պարզաբանելով, թե այդ ժամանակ հասարակությունը դեմ էր անկախությանը: Նրա պարզաբանմամբ՝ անկախանալու մեր բանաձևի հիմքն ազատական էր, ֆաշիզմ չկար: «Մենք քայքայում ենք սատանայի որջը, դա Ռեյգանի խոսքն էր»,- ասաց նա::
Ադիբեկյանի խոսքով՝ այսօր Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է տարածաշրջանում, ինչի շնորհիվ էլ որոշակի աջակցություն է ստանում , «բայց դեռ չենք տեսնում անկախության քաղցր պտուղները, որ կարողանանք բարեկեցիկ ապրել»: «Մենք պետք է դաս քաղենք անկախության գործընթացից, հասկանանք, որ խնդիրների մեծ մասը չի լուծվել, և դրանք պետք է լուծվեն ապագայում»,- ընդգծեց Ա. Ադիբեկյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծում վերջին երկու օրերի ընթացքում ակնհայտորեն աճել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` միայն սեպտեմբերի 18-ին և 19-ին ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 450 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 100 անգամ: Պարզ է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողությունների նմանօրինակ աշխուժությունը նկատվում է հենց այս օրերին . նրանք փորձում են որևէ կերպ ազդել կազմակերպվող միջոցառումների ընթացքի վրա:
Ըմբռնելով հակառակորդի մտադրությունը` ՊԲ հրամանատարությունը վստահեցնում են,որ մեր ուժերը ոչ միայն ի վիճակի են ճնշելու թշնամու գործողությունները, այլև անհրաժեշտության դեպքում նրանք արժանի հակահարված կստանան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Ազգային ժողովում հրավիրել է ընդունելություն, որին մասնակցել են ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորները:
Ընդունելության ժամանակ իր շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ասել է.
«Ձե՛րդ Սրբություն, Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Ձե՛րդ Սրբություն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս այս հիասքանչ տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Այսօր հավաքվել ենք նշելու ամենանվիրական ձեռքբերման, մեր անկախ հայրենիքի ծննդյան տարեդարձը: Ինչպես ցանկացած տարեդարձ, այս դեպքում էլ մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք հիշում բոլոր բերկրալի պահերը, վերապատմում քաղցր հուշերը, հպարտությամբ նշում ձեռքբերումները: Այսինքն ճիշտ այնպես, ինչպես 20-ամյա պատանու հոբելյանի օրն իրենց կպահեին բոլոր բարի կամեցողները, հարազատներն ու ծնողները: Այս օրերին հաճույքով հիշում ենք հոբելյարի առաջին քայլերը, ի լուր աշխարհի արտասանած առաջին խոսքերը, հաղթահարած առաջին բարձունքներն ու ամենամեծ հաջողությունները: Դա, անշուշտ, բնական է, և ոչ այլ ինչ է, քան բոլորիս անսահման սիրո ուղղակի արտահայտությունը: Եթե հիշում եք, ճիշտ այդպես է պահել իրեն մեզնից յուրաքանչյուրը սեփական զավակների 20-ամյակները նշելիս:
Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ տարեդարձը նաև կորուստների ու սխալների մասին է կրկին հիշեցնում` մե՛ր կորուստների ու մե՛ր սխալների մասին: Այո՛, ունեցանք նահատակներ, ովքեր իրենց անձնազոհ սխրանքով նորանկախ երկրի համար ապրելու ճամփա հարթեցին: Մենք մեր մոմերն ենք վառում նրանց պայծառ հիշատակին, իսկ նրանց հերոսության շնորհիվ այս օրերին նաև բազում տոնական տորթերի վրա հազարավոր տոնական մոմեր կվառվեն: Դրանք կլինեն կյանքի մոմեր, ու հենց դրա համար էր մի ողջ ժողովուրդ մահվան դեմ ելել:
Ունեցանք նաև կորուստներ ու սխալներ, որոնք մեր չիմացության կամ անկազմակերպվածության արդյունք էին: Այդ սխալների համար առնվազն հարկ է ներողություն հայցել: Անշուշտ, քսանամյա պատանուն այդ ներողությունն ամենևին էլ պետք չէ, այն հենց մեզ է պետք. մեզ, որ առանձին դեպքերում չկարողացանք պահպանել մեր ընկերների կյանքը, որ դեռ չենք կարողացել ապահովել բոլոր ընտանիքների բարեկեցիկ ու արժանավայել կենցաղը, որ երբեմն անգամ չենք վարանել բառի բուն իմաստով իրար դեմ ելնել, որ ծննդյան տոնակատարության պահին անգամ տոնական սեղանի շուրջ ունենք դատարկ աթոռներ: Տա՛ Աստված, որ մե՛նք կարողանանք ներել մեզ` ժամանակին հասկանալով ու ուղղելով մեր բոլոր սխալները:
Հարգելի՛ գործընկերներ,
Անկախության ողջ ընթացքում մեր խորհրդարանն իր ուրույն դերն ու նշանակությունն է ունեցել պետության կայացման ու զարգացման գործում: Ցավոք, մեր պատգամավորներից ոմանք հեռացան կյանքից` մնալով բոլորիս հուշերում: Այսօր մեր շնորհավորանքն ու երախտագիտությունը պետք է ուղղենք նրանց ընտանիքներին: Հավերժ հիշատակ նրանց, և թող սերունդները մշտական հպարտությամբ հիշեն նրանց վաստակը:
Անկախ Հայաստանի բոլոր պատգամավորներին, ովքեր իրենց նպաստն են բերել մեր երկրի կայացման, զարգացման, հզորացման սուրբ գործին, ուզում եմ ասել շնորհակալություն: Ունեցել ենք և ունենք քաղաքական տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ, բանավիճել ենք, եկել ենք ընդհանուր համաձայնության կամ մնացել յուրաքանչյուրս մեր կարծիքին, հասկացել ենք իրար, երբեմն` ոչ: Էականն այն է, որ բոլորիս պետք է միավորեր և պետք է միավորի հզոր Հայաստանի պատկերացումը, մեր զավակների համար մեր երազած պետությունը իրական դարձնելու մղումը, և համոզված եմ, այս հարցում եղել ենք, կանք ու պիտի լինենք միասնական` անկախ դրան տանող ճանապարհների տարբեր ընկալումներից ու պատկերացումներից:
Բոլորդ էլ տարբեր տարիների զբաղված եք եղել օրինաստեղծ աշխատանքով: Ո՞վ կարող է ավելի լավ, քան դուք, պատկերացնել, որ պետության և նրա օրենսդրության հանդեպ հարգանքով ներշնչված, մեր քաղաքացիների անվտանգ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի ապահովմանն ուղղված ցանկացած քայլ, ջանք, գործողություն, մոտեցում կամ տեսակետ արժանի է հարգանքի: Եվ պետք է հստակ բարձրաձայնենք, որքան էլ տարբեր լինեն նշված մոտեցումները` դրանք մեր հարստությունն են:
Վստահ եմ` մեր ուժն ու եռանդը պետք է ծառայեցնենք անկախության սերնդին կայացած քաղաքական մշակույթ կտակելու գործին: Քաղաքական մշակույթ, որը կբացառի հանրության տարանջատումը յուրայինների և օտարների, որը ենթադրում է առողջ բանավեճ` հանուն պետության և քաղաքացու ավելի լավ ներկայի և շատ ավելի լավ ապագայի։
Կարծում եմ, որ մեր ողջ հասարակությունը, և մանավանդ այստեղ ներկա գտնվող պատգամավորները, ունեն առաքելություն` ձևավորել քաղաքական պայքարի և գործունեության նոր ավանդույթներ, այնպիսիք, որոնք հետագա տարիների և տասնամյակների համար կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն հնարավոր ցնցումներն ու անկայունությունը մեր երկրում: Աստիճանական, բայց հաստատուն առաջընթացը, վստահ եմ, մեր պարագայում այլընտրանք չունի: Համաձայնեք, որ այստեղ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված:
Հավատում եմ, որ մեր հասարակությունը բավականաչափ հասուն է դրա համար: Առավել ևս, որ այդ հասունացման ճանապարհին մենք ունեցել ենք ոչ միայն նշանակալի ձեռքբերումներ, այլև ունենք դառը փորձ:
Մեր 20-ամյա պետության համար գալիս են և մասամբ արդեն եկել են այնպիսի ժամանակներ, երբ մեր սխալները կարող են շատ թանկ արժենալ, բայց կա և հակառակը: Դրանք ժամանակներ են, երբ մեր ճիշտ կեցվածքն ու վարքը կարող են սպասվածից անհամեմատ ավելի մեծ դրական արդյունքներ արձանագրել: Արդյունքներ, որոնց արժանի են և որոնց սպասում են մեր երկիրն ու ժողովուրդը:
Այս լավատեսությամբ ու հավատով մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և ասում.
Կեցցե՛Հայաստանի Հանրապետությունը»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ Գարեգին Ազարյանի հիշատակը հարգելով:
ԿԸՀ-ն նիստ էր գումարել` օրակարգում ունենալով հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
ԿԸՀ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գարեգին Ազարյանի վաղահաս մահից հետո: Նա ութ տարի շարունակ ղեկավարում էր հանձնաժողովը:
Նիստում ԿԸՀ նորանշանակ անդամ Տիգրան Մուկուչյանը ընթերցեց և ստորագրեց ԿԸՀ հանձնաժողովի պարտավորության տեքստը:
Հանձնաժողովի նիստում միաձայն ԿԸՀ նախագահ ընտրվեց Տիգրան Մուկուչյանը: Նրա թեկնածությունը միակն էր:
«Սարդարապատ» շարժման հայտարարությունը.
Անկախության հանրաքվեի և Հայաստանի հանրապետության 20-ամյակը պատեհ առիթ է հասկանալու համար հայոց պետականության ներկա վիճակը և հեռանկարները:
Երրորդ հանրապետությունը լույս աշխարհ եկավ դառնալու համար այն անցումային միավորը, որը պետք է խորհրդային կայսրության փլատակների տակից հաներ Խորհրդային Հայաստանը, ստեղծեր հայկական բանակ և ազատագրեր Արցախը,` դարձնելով Հայաստանը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ:
Սակայն Հայաստանի Հանրապետության իրար հաջորդող վարչախմբերը միայն արտաքնապես ձևափոխեցին խորհրդային կառավարման համակարգը, և ոչ միայն չմաքրեցին երկիրը կոռուպցիայի ժանգոտ շերտից, այլև այն զարգացնելով հասցրեցին բարոյա-հոգեբանական «փտախտային» վիճակի` կանգնեցնելով ժողովուրդը վերոհիշյալ պատմական ձեռքբերումների ճակատագրական կորստի իրական վտանգի առջև: Արդյունքում, հանրապետությունը այս տարելիցը նշում է ոչ որպես ուժերի ծաղկման շրջանում գտնվող «երիտասարդ», այլ որպես «զառամյալ ծերունի», որի «վայ» վերնախավը ոչ միայն անկարող գտնվեց անկախ երկիր ստեղծելու, այլև իր հանցավոր կառավարմամբ հայրենիքը հասցրեց սնանկության այնպիսի մի եզրի, որից փրկվելու միակ միջոց է թվում Հայրենիքից արտագաղթ-փախուստը:
Մեծ հաշվով ամբողջ հայրենաբնակ ժողովուրդը պատրաստ չեղավ դիմագրավելու մահաբեր ճառագայթների նման անտեսանելի և գլոբալիզացիացման նոր «շորեր» հագած հին թշնամուն` նյութապաշտությանը: Այդ պայմաններում ազգային արժեքային ավանդական համակարգը դրսևորեց իմունային անբավարարություն և չկարողացավ պայքարել վայրի ընչաքաղցության, անմարդկային դաժանության և մարտնչող տգիտության վարակների դեմ: Արդյունքում Հայաստանի հասարակությունը ոչ միայն չհասավ իրական անկախության, այլև գլորվեց օտարման «ճահիճը»` քաղաքա-տնտեսական «վերնախավի» օտարում երկրից, պետականությունից և ժողովրդից, հասարակության օտարում իշխանությունից, հասարակության անդամների օտարում մեկը մյուսից եւ ի վերջո ամենավտանգավորը` հասարակության օտարում իր հայրենիքից։
Սակայն այլընտրանքային նոր որակի գործընընթաց սկսելու համար ասպարեզ են գալիս նոր ուժեր: Նոր ուժեր, որոնք արտահայտվում են օրեցօր ավելացող և թափ հավաքող բազմազան քաղաքացիական նախաձեռնությունների տեսքով, որոնց հաջողությունները վկայում են Չորրորդ հանրապետությամբ հղի նոր իրականության մասին: Այս նոր որակը շեշտակիորեն հակադրում է իրեն նյութապաշտության, հակամարդկայնության և ապազգայնության մարմնավորում դարձած` քրեածին օլիգարխներից բաղկացած, և դրսերում օտար հովանավորող փնտրող իշխող խառնուրդին:
Երրորդ hանրապետության «խավարի» խտանալուն հետևելու է նրա «ձմեռվա» ավարտը:
Ու ծնվելու է Չորրորդը և դեռ գերելու է իր ծննդյան «գարնանային» ողջ հմայքով և մեր ժողովրդի նորանալու հավերժական կարողությամբ, վերջ տալու համար արտագաղթին, տնտեսական անկմանը, և հալածանքներին: Չորրորդ hանրապետության ժողովուրդը ոչ միայն ազատվելու է իր վզին փաթաթվող ճորտի կարգավիճակից, այլև ներշնչվելով իր մոտ և հեռու անցյալի լավագույն զավակների ցուցաբերած արծվային վարքով` լինի դա Արցախյան հերոսամարտ, Սարդարապատ թե Ավարայր, տեր է դառնալու իր նորացող երկրին ուղղակիորեն մասնակցելով իր ճակատագրին առընչվող բոլոր որոշումների կայացմանը: Հայը, լինի նա հայրենաբնակ թե աշխարհասփյուռ, իրավամբ հյուր չի լինելու իր հայրենիքում, և իր ճակատագիրն ինքն է որոշելու …
Շնորհավորելով Հայաստանի և սփյուռքի բոլոր առողջ ուժերին անկախության 20-ամյակի կապակցությամբ այդուհանդերձ դատապարտում ենք ներկա ողբերգական վիճակից ուշադրությունը շեղող և տոնակատարությունը “ժանտախտի ժամանակ խրախճանքի” վերածող բոլոր փորձերը և կոչ ենք անում ընդլայնել պայքարը կեղեքող իշխանավորների դեմ` հասնելու համար նրանց հեռացմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակացությամբ Կառավարության նիստերի մեծ դահլիճում հրավիրել էր ընդունելություն, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում նշանակալի ավանդի համար նշված ոլորտների մի խումբ անձինք Տիգրան Սարգսյանի հրամանագրերով պարգևատրվել են վարչապետի հուշամեդալներով և շնորհակալագրերով:Միջոցառման ժամանակ բացվել է լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի՝ Հայաստանի անկախության պատմությունը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսը: Շնորհավորելով ներկաներին ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է.«Սիրելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք,մի քանի օրից մենք ձեզ հետ միասին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ` հոբելյանական տարին:Խորհրդանշական է, որ հենց այս վայրում՝ մեր կողքի դահլիճում, 20 տարի առաջ բարձրաձայնվեց և ընդունվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Անկախությունը նախ և առաջ ընտրություն է: Ընտրություն, որը մարդ արարածի հնարավորությունն է, իսկ մեր պարագայում 20 տարի առաջ դա մեր ազգի, քաղաքացիների գիտակցված ընտրությունն էր, որը հնարավոր դարձավ հանրաքվեի արդյունքում, և մենք ընտրեցինք անկախությունը:
«ԱՅՈ» ասացինք անկախությանը և հռչակեցինք Հայաստանի Հանրապետություն: Հանրային պետություն, ուր ամեն քաղաքացի պատասխանատու է իր երկրի համար:
Պատասխանատվությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, և աշխարհասփյուռ հայության համար փորձության ենթարկվեց անմիջապես: Փորձությունը ծանր էր և առաջին հայացքից ուժերից վեր մի երկրի համար, որ դեռ չէր ապաքինվել 1988 թվականի աղետալի երկրաշարժից:Հրաշալի Ֆոտոլուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի այս լուսանկարներում մենք տեսնում ենք այդ փորձության վավերագրությունը: Այն ուղին, որ թրծեց մեր նորանկախ պետության կամքը, ուժը և հավատը: Մեր անկախությունը սկսվեց պարտադրված պատերազմով, որից մենք հաղթանակած դուրս եկանք:Անկախությունը հասունության դրսևորում է, երբ մենք ինքնուրույն ենք կարգավորում մեր կյանքը: Ինքնուրույն ենք կազմակերպում մեր ներկան և ծրագրում ենք մեր ապագան: Այսօր մենք պարտավոր ենք հաղթանակել նաև խաղաղ պայմաններում: Իսկ այդ հաղթանակները մեզ կտրվեն միայն Հանրապետության ամեն քաղաքացու կողմից սեփական դերը կարևորելու և գործին պատասխանատվությամբ վերաբերվելու պարագայում:Այսօր Հայաստանում մեծանում է անկախության սերունդը: Պատանիներ, երիտասարդներ, որոնք ծնվել են Անկախ Հայաստանում: Մենք պարտավոր ենք անել հնարավորը այս սերնդի համար: Ձեզանից յուրաքանչյուրը օրինակ է երիտասարդների համար: Ձեր գործով, ձեր քաղաքացիական կեցվացքով, ձեր մասնագիտական որակներով դուք եք, որ պետք է ուղղորդեք անկախության սերնդին:Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տոնի առիթով: Մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն և երկար տարիների կյանք: Այս Քսան տարին մենք անցել ենք միասին: Այս քսան տարին փորձություն էր, որ մենք հաղթահարեցինք և մտանք հասունության փուլ այն համոզմունքով և տեսլականով, որ ապագան մերն է լինելու:
Փառք Հայաստանի Հանրապետությանը,
Փառք Հայ ժողովրդին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.