29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո այցի առաջին օրը na աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Խորհրդարանականներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում, գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բոլոր ոլորտներում ամրապնդվում և խորանում է: Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանսիա իր պաշտոնական այցի շրջանակում, այնուհետ՝ նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան կատարելիք առաջիկա պետական այցի ընթացքում նախատեսված հանդիպումներն ու բանակցությունները նոր հանգրվանային կետ կդառնան Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին:
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նրանց՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած և մինչ այժմ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, նրանց ցավը հասկանալու և իրենց երկրում ապրելու, արարելու հնարավորություն ստեղծելու համար: Սերժ Սարգսյանը հայ-ֆրանսիական սերտ հարաբերություններին մաղթել է հարատևություն:
Սեպտեմբերի 27-ին Բեռլինում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ։
Բունդեսթագի նախագահը, ողջունելով իր գործընկերոջը, շնորհավորեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ եւ նշեց, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Բեռլին նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցությանը, որը լավ հիմքերի վրա է դրված։ Պրն. Լամմերթը անհրաժեշտ համարեց Հայաստանի և Գերմանիայի միջև բոլոր ուղղություններով գործակցության խորացումը` նշելով, որ համագործակցության զարգացման չօգտագործված մեծ ներուժ կա։ Նա կարևորեց մեր երկրում ընթացող ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները։
ԱԺ նախագահը նշեց, որ մեր երկիրը կարևորում է Գերմանիայի հետ հարաբերությունների ընդլայնումը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերով, ու հայ-գերմանական համագործակցությունը դիտում որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում։ Նա շեշտեց նաև Հայաստանի և Գերմանիայի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է։ Նրա խոսքով` այսօր հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում և Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ:
Հայաստանը կարևորություն է տալիս նաև ԵՄ Արևելյան գործընկերությանը, որը մեկնարկեց 2009 թ. մայիսին։ «Մենք մտադիր ենք ակտիվորեն համագործակցել ԵՄ կառույցների և առանձին անդամ պետությունների հետ Ար-ելյան գործընկերության շրջանակներում։ Հայաստանն ակնկալում է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման քայլերին և ծրագրերին, մասնավորապես` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում», -ավելացրեց Աբրահամյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը և հայ-թուրքական հարաբերություններին։ Մասնավորապես ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` Աժ նախագահը նշեց, որ Թուրքիան ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս հարցում, այլև հակառակը` սկսեց առաջ քաշել նախապայմաններ, որոնք որևէ առնչություն չունեն արձանագրություններում ամրագրված դրույթների հետ։
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ընդունելությանը:
Նախագահի մամուլի գրասենյակի հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ ԱՄՆ-ում իր այցի օրերին մեծ հպարտություն է ապրել՝ ներկայացնելով հայ ժողովրդին: Նշելով, որ այժմ գտնվում է մի քաղաքում, որտեղ Հայաստանից դուրս ապրում է հայերի ամենահոծ հատվածը, Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի տեղական իշխանություններին, քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսային եւ հայ ժողովրդի բոլոր բարեկամներին՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող ջերմ եւ բարյացակամ վերաբերմունքի համար:
«Հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ հնարավորություն են ստացել ազատ ապրելու, զարգանալու, իրենց բարեկեցությունը ապահովելու եւ, բնականաբար, իրենց լուման ունենալու եւ՛ քաղաքի, եւ՛ Միացյալ Նահանգների հաջողությունների մեջ: Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին այդպիսի վերաբերմունքի համար: Մեր բարեկամությունը հավերժ է, եւ ես շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում բավականաչափ ամրապնդվել են: Գիտե՞ք, շատ տարօրինակ մի բան կա՝ մենք ունենք հազարամյակների պատմություն, բայց նշում ենք մեր անկախության 20-ամյակը: Մենք երիտասարդ ժողովրդավարության երկիր ենք, բայց 1700 տարի ղեկավարվել ենք այդ գաղափարներով: Այսօր էլ բարեկամների աջակցությունը եւ մեր ներուժն օգնում են առաջընթաց ապահովելու մեր երկրում»,-ասել է ՀՀ նախագահը:
Ավարտելով աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ՝ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա:
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, սեպտեմբերի 26-ին, Պոտսդամում այցելել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան:
Հովիկ Աբրահամյանը շրջել է Լեփսիուսի տուն-թանգարանում, հանդիպում ունեցել թանգարանի գիտաշխատակազմի հետ: Տուն-թանգարանի տնօրեն, «Յոհաննես Լեփսիուս» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Հանց-Ուլրիխ Շուլցը մանրամասն ներկայացրել է Լեփսիուսի կյանքն ու գործունեությունը:Նշենք, որ գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով: Նա դատապարտել է թուրքական իշխանությունների` հայերի բնաջնջմանն ուղղված գործողությունները եւ իր երկրի կառավարությունից պահանջել ջանքեր գործադրել դադարեցնել հայերի կոտորածները: Պարոն Շուլցը ԱԺ նախագահին նվիրեց Լեփսիուսի «Հայ ժողովրդի վիճակը Թուրքիայում» աշխատությունը:
Դիմելով ներկաներին` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լեփսիուսին, քանի որ նա առաջինն էր, որ իր աշխատություններում եւ հոդվածներում բարձրաձայնեց Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ պետական մակարդակով իրագործվող մասսայական բնաջնջումը եւ սպանդը: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը արժանանալու է համընդհանուր ճանաչման ու դատապարտման: «Յոհաննես Լեփսիուսը միայնակ դուրս եկավ պայքարի հանուն հայ ժողովրդի եւ փորձեց անել հնարավորը հայերի ջարդերը կասեցնելու համար: Պայքարեց բռնության ու անարդարության, վայրագությունների եւ դաժանության դեմ` հետագայում իր կյանքը նվիրելով աշխարհասփյուռ հայերի ճակատագրի բարելավմանն ուղղված բարեգործությանը: Ահա թե ինչու այս թանգարանի, ես կասեի Հիշատակի տան նշանակությունը անցնում է ոչ միայն Բրանդենբուրգ երկրամասի, այլ նաեւ Գերմանիայի սահմաններից: Դոկտոր Լեփսիուսի կյանքը մենք հիրավի դիտում ենք որպես ժամանակաշրջանի հայ ժողովրդի պատմության մաս»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահի խոսքով` պատմական արդարության վերականգնումը Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է նաեւ երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման համատեքստում: «Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը որպես պատմական իրողություն, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ փորձ է կատարվել բարելավել հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բարելավել առանց նախապայմանների:
Միջազգային բարձր միջնորդությամբ Ցյուրիխում ստորագրվել են սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններ: «Ցավոք, Թուրքիան պատրաստ չէր, եւ այսօր էլ պատրաստ չի իր տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործընթացը` արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո առաջ քաշելով նախապայմաններ, ինչը բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ձգտումով Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը եւ հայրենազրկման իրողությունը: Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Պոտսդամում այցելեց «Սեսիլ հոֆ», որտեղ 1945 թ. տեղի է ունեցել Պոտսդամի հայտնի կոնֆերանսը:
Սեպտեմբերի 27-ին նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ, իսկ երեկոյան Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Բեռլինի մեծ համերգասրահում կայանալիք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգին եւ պաշտոնական ընդունելությանը:
ԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ ս.թ. մայիսի 27-ից սկսվել և սեպտեմբերի 21-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես և պատժաչափի կրճատման գործընթացը:
Սեպտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 590 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 424 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ են արձակվել 67-ը, կրճատում` 11,
«Էրեբունի» — ազատ են արձակվել 125-ը, կրճատում` 86,
«Վարդաշեն» — ազատ են արձակվել 35-ը, կրճատում` 26,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ են արձակվել 31-ը, կրճատում` 13,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ են արձակվել 49-ը, կրճատում` 46,
«Վանաձոր» — ազատ են արձակվել 20-ը, կրճատում` 18,
«Սևան» — ազատ են արձակվել 84-ը, կրճատում` 82,
«Հրազդան» — ազատ են արձակվել 32-ը, կրճատում` 13,
«Աբովյան» — ազատ են արձակվել 8-ը, կրճատում` 20,
«Գորիս» -ազատ են արձակվել 19-ը, կրճատում` 11,
«Կոշ» — ազատ են արձակվել 120-ը, կրճատում` 98:
21.09.2011թ. դրությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքայի պատիժների կրման բաժնում հաշվառված դատապարտյալները, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 26.05.2011թ. «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, դատարանների և դատախազության կողմից ազատվել են պատժի հետագա կրումից:
Դատարաններ -799 դատապարտյալ,
Դատախազություն — 439 դատապարտյալ,
Ընդամենը — 1238 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կրման բաժնում հաշվառված այն դատապարտյալների նկատմամբ, որոնց դեմ հարուցված գործերին կիրառելի է 26.05.2011թ. «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Աժ որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը, դատարանների և դատախազության կողմից կիրառվել է պատժի կրճատում:
Դատարաններ-93 դատապարտյալ,
Դատախազություն-17 դատապարտյալ,
Ընդամենը 109 դատապարտյալ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու սեպտեմբերի 27-ին Չեբարկուլի զորավարժարանում կայանալիք ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվող «Ցենտր 2011» ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի եզրափակիչ միջոցառումներին: Հայաստանը այդ զորավարժությանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով:
ՀՀԿ-ն դեռ վաղ է համարում ընտրությունների մասին խոսելը: Այս մասին «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում և համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջև»,- քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա դիտարկումներով. «որոշակի գործընթացներ տեղի են ունենում ընդդիմադիր դաշտում, հնարավոր են համագործակցության նոր մոդելներ»:
«Ազգային ժողովի հերթական 5-րդ գումարման ընտրություններին ընդառաջ դեռևս 8 ամիս ժամանակ կա, սակայն կարծում եմ, որ նախընտրական միտումները աստիճանաբար ի հայտ են գալիս։ Սրա մեջ պետք է միայն ողջունելի երեւույթներ տեսնել։ Ես ողջունում եմ այն հանգամանքը, որ մեզանում ընտրական գործընթացներում հետաքրքրություն կա եւ հասարակության, եւ քաղաքական ուժերի կողմից։ Դա ժողովրդավարական համակարգի համար ձեռքբերում պետք է համարել»,- շեշտեց պատգամավորը:
Ըստ նրա` կան քաղաքական ուժեր, որոնք նախընտրել են ավելի արագ ընթացք տալ նախընտրական գործընթացներին. «Բնականաբար ընտրազանգվածի ուշադրությունը գրավելու խնդիր գոյություն ունի, սեփական ընտրազանգված ձեւավորելու եւ նախընտրական ծրագրեր ներկայացնելու խնդիր կա։ Ինչպես ասում են, ժամանակը չի սպասում, ուստի իշխանական կառավարման պատասխանատվություն չկրող քաղաքական ուժերը փորձում են նախընտրական տրամադրություններ զարգացնել»:
Ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում դեռևս շարունակվում են զորահանդեսի մասին քննարկումները : Այս կապակցությամբ այսօր ասուլիսի էին հրավիրված հոգեբան Սամվել Խուդոյանը, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ովքեր հիմնական շեշտը դրեցին ՀՀ զինված ուժերի զորահանդեսի միջազգային արձագանքների` ՀՀ-ում և տարածաշրջանում հոգեբանական ազդեցության վրա:
Ադիբեկյանը զարմանալի համարեց, որ մեր զորահանդեսը այսքան մեծ արձագանք ստացավ միջազգային ասպարեզում, այդ մասին վկայում են տարբեր կայքերում տեղ գտած նյութերը: Նրա համոզմամբ, եթե Ադրբեջանի զորահանդեսին ութսուն կայք է արձագանքել, ապա մեր զորահանդեսից հետո դրանց թիվը հասավ 830-ի. «Քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, այսպիսի զորահանդեսներ շատ կտեսնենք, որոնք կան և կմնան միջազգային խնդրի կիզակետում: Ադրբեջանի մասին կարծիքները երկու բանի մասին են խոսում: Մի կողմը սևացնում է, մյուսը ասում է, որ առավելությունները պայմանավորված են մեծ եղբոր` Ռուսաստանի հաշվին»:
Հոգեբան Խուդոյանը զորահանդեսների ազդեցությունը բաժանեց երեք մասի`թշնամիների, բարեկամների և չեզոք մնացածների:
Չեզոք հատվածի մեջ նշեց Անգլիայի և Ամերիկայի անունները: Նրա խոսքերով` անգլիացիներին հիացրել էր կրոնավորների երթը, Գերմանիայի դեսպանը ևս բարձր գնահատական էր տվել:
Իսկ ահա մեր բարեկամ ռուսական կողմը հոգեբանական շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ ռուսական զորահանդեսն էլ էր այդ երթին մասնակցում: Իսկ թշնամի Ադրբեջանի մոտ դժգոհություն և անվստահություն է նկատվել:
Մեզ մոտ շքերթն ապահովության զգացում է առաջացրել և ակնհայտ ինքնավստահություն ալիք է զգացվում:Եվ ի տարբերություն Ալիևի` Սերժ Սարգսյանի «դուխն ու ոգին» ավելի բարձր է եղել: Ադրբեջանը պարբերաբար շեշտել է Հայաստանի ու Ղարաբաղի անունը, ինչը միանշանակ խոսում է ներքին անվստահության մասին:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ այս ամենին հավելեց, որ իսկապես մեր զորահանդեսից շատ են խոսում, որն արդեն վկայում է մեր առավելության մասին. «Ադրբեջանի և Հայաստանի համեմատականների մասին խոսում են ոչ թե ադրբեջանցի փորձագետները, ռազմական փորձագետները, այլ քաղաքական գործիչները և այլոք»:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թվով 6 անձանց կողմից Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ Արարատի մարզում որոշ չարաշահումներ են հայտնաբերվել հողահատկացման և դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նույն մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Գինեվետ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա հանդիսանում է արդյունաբերական նշանակության:
Ըստ նախաքննության նյութերի` Գինեվետ համայնքի ղեկավարը հրավիրել է ավագանու նիստ` 30 հա հողամասը որպես արդյունաբերական տարածք ներկայացնելու, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ընդգրկելու և արդյունաբերական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու համար:
2010թ. ապրիլի 13-ին կեղծ տեղեկություններ պարունակող հողաշինարարական գործը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` այդ հողատարածքը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու համար: Առանց գյուղատնտեսական հողատարածքն արդյունաբերականի փոխելու կառավարության որոշման և ՀՀ տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության` Վ. Հովակիմյանը Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին հանձնարարել է իբրև արդյունաբերական նշանակության հողատարածք կառուցապատման նպատակով վարձակալության տրամադրելու համար անցկացնել մրցույթ և որպես հաղթող ճանաչել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին, որը և կատարվել է 2010թ. մայիսի 5-ին:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ չարաշահումներ են հայտնաբերվել նաև մարզի տարածքում որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես` 2007-2010թթ. ընթացքում պետության ֆինանսավորմամբ իրականցվել են Արարատի մարզի Վեդու թիվ 2, Նոյակերտի և Ոսկետափի թիվ 2 դպրոցների վերանորոգման աշխատանքները, որոնցից Վեդու թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մանուելա» ՍՊԸ-ն, իսկ Նոյակերտի և Ոսկետափի թիվ 2 դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «ՆՆԱ» ՍՊԸ-ն:
Քննության տվյալներով, Վ. Հովակիմյանը` որպես մարզպետ, «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի 1.12 կետի «բ» ենթակետի համաձայն պարտականություններ ունենալով տնօրինելու պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկելու այդ միջոցների նպատակային օգտագործումը, այն չի կատարել, ստորագրել է ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունները: Արդյունքում` 2008-2010թթ. ընթացքում «Մանուելա» ՍՊ ընկերության տնօրեն Է. Բազիկյանի կողմից խարդախության միջոցով կատարվել է 23 715 970 դրամի հավելագրում, իսկ «ՆՆԱ» ՍՊ ընկերության տնօրեն Ն. Անդրեասյանի կողմից` 12 699,6 հազար դրամի հավելագրում:
Արդյունքում, նախաքննական մարմնի գնահատմամբ, Արարատի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետ Գ. Եղիազարյանի և քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նախկին մարզպետ Վ. Հովակիմյանի կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել են ծանր հետևանքներ առաջացնող ընդհանուր 36 415 570 դրամ վնաս:
Պետությանը պատճառված վնասը հայտնաբերվել է ՀՀ ֆինանսների նախարարի` 2010թ. նոյեմբերի 18-ի թիվ 18-Ա հանձնարարագրի համաձայն կատարված ստուգման արդյունքում: Նախաքննության ընթացքում «ՆՆԱ» ՍՊ ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը վերականգնվել է ամբողջությամբ, իսկ «Մանուելա» ՍՊ ընկերության կողմից` մասնակի` 8 254 620 դրամի չափով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով, Ռ. Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ. Սանթոյանին` 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, Է. Բազիկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ն. Անդրեասյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Հայաստանի պետության ու ժողովրդի համար, նաեւ ողջ հայության համար գերխնդիր է մնում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը: Այդ մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:
«Այստեղ ունենք այն, ինչ ունենք եւ ինչին դուք քաջ տեղյակ եք: Ցավոք, նշելու արժանի նորություններ դեռ չունենք: Իմ դիրքորոշումը չեմ կարծում, որ տարբերվում է ձերինից: Արցախն արդեն 20 տարուց ավել վայելում է իր անկախությունը եւ չի կարող կարգավորման արդյունքում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն, ինչն արդեն ունի եւ ինչը վաստակել է իր որդիների արյամբ»,- նշել է նախագահը:
Ըստ Սարգսյանի, Ղարաբաղի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը որեւէ դեպքում չեն կարող հարցականի տակ դրվել: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք շարունակում ենք բանակցությունները Ադրբեջանի հետ: Բանակցությունները չէի անվանի ոչ արդյունավետ, սակայն մյուս կողմից, Կազանը լավագույն օրինակն էր, որ Ադրբեջանը կառուցողականությամբ շատ աչքի չի ընկնում: Մեր նպատակը եղել եւ մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում՝ ճանաչմանը Ադրբեջանի կողմից: Անհարկի, միակողմանի զիջումները բացառվում են, եւ այդ մասին առիթ ենք ունեցել բազմիցս խոսելու: Եղել եւ մնում ենք համոզված. կարգավորման ընթացքում իրական արդյունք արձանագրելու համար անհրաժեշտ են քայլեր եւ գործողություններ, որոնք կնպաստեն հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- նշել է Սարգսյանը:
Վերջինս նկատել է, որ քՔանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժի սպառնալիքի կիրառումը, քանի դեռ Ադրբեջանում առկա է հայատյացության մթնոլորտը, իրական առաջընթացի մասին խոսելը շատ բարդ է լինելու: «Եվ պետք է բոլորս հստակ պատկերացնենք. այն, որ տարիների ընթացքում Հայաստանը դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացատրվում է նրանով, որ Հայաստանը փորձել է արդյունք ձեւակերպել բանակցությունների միջոցով: Միաժամանակ պետք է հասկանանք` Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն՝ կարագացնի մեր կողմից ԼՂՀ ճանաչումը»,- նկատել է Սարգսյանն ու հավելել. «Միասին մենք դեռ շատ անելիքներ ունենք այս գործընթացը հաջողությամբ մինչեւ վերջ հասցնելու համար: Համոզված եմ, որ ԼՂՀ-Սփյուռք կապերի ակտիվացմամբ մեր միասնական օրակարգի կարեւոր տեղերից մեկում պետք է դիտարկվի ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.