29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ սեպտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնաթող ղեկավար Կարեն Կարապետյանը` անսպասելի, տարբեր ենթադրությունների առիթ տված ու մինչ օրս իր կողմից չբացատրված հրաժարականի համար: Նախորդ Ամսվա մարդ ճանաչվել էր երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում երկամսյա կալանքը օգոստոսին առիթ հանդիսացավ ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարի:
Ինչպես հայտնում է «Չենք լռելու» նախաձեռնությունը` ամսվա մարդ անվանակարգին կարող են հավակնել տվյալ ամսվա ընթացքում առավել նշանակալի գործունեություն ծավալած, հանգամանքների բերումով իրադարձությունների կիզակետում հայտնված և հանրային քննարկման առարկա դարձած թեմաների հերոս հանդիսացող մարդիկ:
2011 թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կրկին դուրս է եկել օրենքով սահմանված 4+-1.5 տոկոս միջակայքից եւ կազմում է 6.2 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:Հիշեցնենք, որ օգոստոսին գնաճի տեմպը 4.8 տոկոս էր:
Գնաճի արագացումը, ինչպես և սպասվում էր, տեղի է ունեցել սեզոնային գործոնների ազդեցությունների չեզոքացման հաշվին:
Պատահական չէ, որ գնաճի ամենաբարձր տեմպ արձանագրվել է պարենային ապրանքների մասով` 10.3 տոկոս: Ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 3.5 տոկոս, իսկ ծառայությունները` 2.2 տոկոս:
Նշենք, որ շաքարավազը 12 ամսյա կտրվածքով թանկացել է 46.4 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով` 20.9 տոկոսով: Կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 22.7%, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ`1.2% գնաճ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 29–ին Վարշավայում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված հետագա քայլերը քննարկելու համար։ Համանախագահները կրկին հաստատել են մայիսի 26–ին Դովիլում նախագահներ Մեդվեդևի, Օբամայի, Սարկոզիի հանձնառությունը՝ խաղաղ կարգավորման հասնելու համար կողմերին օգնելու հարցում։ Համանախագաները նաև ներկայացրել են առաջիկա ամիսների (մինչև դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպումը) աշխատանքային պլանը»։
Հայտարարության տեքստում նշվում է նաև, որ համանախագահները շարունակելու են աշխատել կողմերի հետ՝ ուրվագծելու համար հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման հիմք հանդիսացող Հիմնարար սկզբունքների հարցում առկա ներկայիս տարաձայնությունները, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման ուժեղացմանը, տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմռնման աջակցմանն ու մթնոլորտի բարելավմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են առաջարկելու։
Համանախագահները նախատեսում են մոտ ապագայում տարածաշրջան այցելել՝ վերոնշյալ աշխատանքային պլանն իրկանացնելու համար։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրամիության «Արեւելյան գործընկերության» երկօրյա գագաթաժողովին, որը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին:
Այսօր կայացել է նրա հանդիպումը ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, ՀՀ նախագահը հանդիպելու է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
Նշենք, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը ստեղծվել է ԵՄ կողմից եւ ուղղված է 6 երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) մերձեցմանը ԵՄ-ի հետ:
Օրերս Երևանի Տերյան 62 հասցեում գտնվող շենքի բակում տեղի է ունեցել հերթական ապօրինի ծառահատումը. ըստ շենքի բնակիչների՝ հատվել է 16 ծառ: Տեղի ունեցածը մտահոգել է բնակիչներին, որոնք անմիջապես դիմել են Երևանի քաղաքապետարան, ոստիկանություն և ծառահատումը արձանագրվել է իրավասու մարմինների կողմից:
Բնակիչները մտավախությամբ, որ ծառահատման նպատակը քաղաքի կենտրոնում բակային տարածքի և կանաչ գոտու հաշվին հերթական շինություն կառուցելն է, դիմել են նաև «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, հարցի մասին բարձրաձայնելու և պատկան մարմինների ուշադրությունը գրավելու հարցում աջակցության խնդրանքով. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել.
«Հաշվի առնելով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդեգրած քաղաքականությունը Երևանի կանաչ տարածքների հաշվին շինությունների կառուցման անթույլատրելիության մասին` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն դիմում է քաղաքապետին` խնդրելով շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին, ինչպես նաև հայտնել քաղաքապետարանի դիրքորոշումը այդ տարածքում շինության հնարավոր կառուցման վերաբերյալ»:
Այսօր մի շարք լրատվամիջոցներ սենսացիա համարեցին ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանի հայտարարությունը թե` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրությանը իրենց մրցակից է համարում միայն ՀՀԿ-ին, իսկ ընդդիմությանը հարգում, բայց մրցակից չի համարում:
Մենք փորձեցինք պարզաբանել իրո՞ք Բոստանջյանը ակնարկել է կոալիցիայից դուրս գալու մասին ԲՀԿ-ի որոշումը, որը Քոչարյանի վերադարձի ֆոնին, իրատեսական կարող էր լիներ.«Ես նման հայտարարություն չեմ արել, ոնց կարող եմ ասել, որ մեզ մրցակից եմ համարում ՀՀԿ-ին, որ մի հատ էլ մտածեն, թե իմ ասածը կուսակցության որոշումն է: Ես մրցակից կարող եմ համարել նույնիսկ մեկ քաղաքացու, ով գնում է ընտրության:Մենք կոալիցիայում ենք և կլինենք: Դա նրանց ուղեղի պակասությունից է, որ իմ ասածից նման բան են հասկացել: Ես ՀԱԿ-ին եմ համարում եմ ՀՀԿ-ի մրցակիցը: Ես այդքան էլ դեբիլ չեմ, որ նման անհիմն հայտարարություն անեմ: Պարզ է բոլորին էլ, որ քաղաքական պայքարի գնալիս, մեր կամքից անկախ կդառնանք մրցակից, բայց դա չի նշանակում,որ կոալիցիայում չենք»,- իր վրդովմունքը չկարողանալով թաքցնել, պարզաբանեց Բոստանջյանը:
Հայաստանում իրականացվելու է աշխատավարձերի ռեֆորմ: Այս մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում` պարզաբանելով, որ հաջորդ տարի քաղծառայողներին տրամադրվելու է սոցիալական վճարների փաթեթ: Դրանով նրանք կարող են իրականացնել ապահովագրական պոլիսների միջոցով առողջապահական ծախսերի փակում, հիպոթեկի վճարում, հնարավորություն են ունենալու ընտանիքի ուսանողների վարձերը վճարել: «Այս բոլոր միջոցառումները, որոնք լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում, դրդում են մեզ փոխել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, լրացուցիչ միջոցներ ակնկալել նաև Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և Եվրամիությունից»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը Չինաստանի ժողովրդին մաղթել է խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն և բարգավաճում։ Այնուհետեև Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս տոնական օրն առանձնահատուկ ուրախությամբ ցանկանում եմ ասել, որ վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի փոխհարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են բացառապես աճման կորով:
Որպես երկրի վարչապետ, ուրախ եմ ընդգծել, որ վերջին տարիներին նկատվում է կայուն աճ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի և ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Չխորանալով մանրամասներում` կցանկանայի առանձնացնել մեր երկրների միջև ապրանքաշրջանառության շարունակական աճը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում առաջնային նշանակություն են ձեռք բերել լեռնահանքային արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները: Վերջին տարիների համագործակցության բարձրակետը «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունն է, որով մենք իրավամբ հպարտանում ենք:
Առևտրատնտեսական համագործակցության գործիքակազմի կատարելագործման համատեքստում կցանկանայի առանձնացնել Հայ-չինական գործարար համաժողովը, որը տեղի ունեցավ այս տարի Երևանում: Համաժողովը, որն, ըստ էության, դարձավ մեր երկրների կողմից երբևիցե կազմակերպված առավել լայնածավալ համատեղ միջոցառումը, նպատակաուղղված էր նոր կապերի հաստատմանը և փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների բացահայտմանը: Այս առումով ավելորդ չէ առանձնացնել նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի նիստը նույնպես կայացավ ապրիլին:
Աշխարհում երկրների մեծամասնության համար շարունակվող տնտեսական դժվարությունների պայմաններում առևտրատնտեսական համագործակցության աճի նման դինամիկան, իհարկե, մեծամասամբ պայմանավորված էր այնպիսի օբյեկտիվ գործոնով, ինչպիսին Չինաստանի աննախադեպ զարգացումն է վերջին տասնամյակներում: Սակայն, խորապես համոզված եմ, որ մեր հարաբերությունների զարգացման գործում մենք այսպիսի ինտենսիվության չէինք հասնի, եթե չունենայինք ամուր քաղաքական հենասյուն և փոխըմբռնման բարձր մակարդակ, որոնք բնորոշ են Չինաստանի և Հայաստանի հարաբերություններին:
Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս Չինաստանի` այսօր համաշխարհային տնտեսության անվիճելի առաջնորդներից մեկի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը: Եվ մենք լի ենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու վճռականությամբ` ոչ միայն փոխհարաբերություններում առկա դինամիկան պահպանելու, այլև Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության նոր ուղիներ և նոր փոխշահավետ ոլորտներ փնտրելու նպատակով:
Ձեր երկրի համար այս տոնական օրը կցանկանայի շնորհակալություն հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Չինաստանի կառավարությունն ամեն տարի անհատույց օգնություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը, ինչն, անկասկած, նպաստում է վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այս տարի հունիսին Երևանում տեղի ունեցավ 40 մլն յուան արժողությամբ շտապօգնության 88 մեքենաների ընդունման-հանձնման պաշտոնական արարողությունը: Իրագործման փուլում է Հայաստանին քաղաքային նշանակության ավտոբուսների տրամադրման ծրագիրը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանն այդ անհատույց օժանդակության համար:
Կցանկանայի նաև նշել մեր երկու երկրների միջև արագ զարգացող հումանիտար համագործակցությունը: Մեր երկրներում պարբերաբար անցկացվում են մշակույթի օրեր և մշակութային փոխանակությանն ուղղված տարբեր միջոցառումներ: Այս առումով, հատկապես, պետք է առանձնացնել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը: Հաշվի առնելով հայ ուսանողների` Չինաստանում ուսանելու նկատմամբ աճող հետաքրքրությունը, չինական կողմը 20-ով ավելացրել է կառավարական կրթաթոշակների թիվը 2012-2013 ուսումնական տարվա համար:
Ավարտելով խոսքս, թանկագին հյուրեր, կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել բոլորին տոնի առթիվ և մաղթել երջանկություն ու բարեկեցություն»:
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանգչունը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակից և վստահություն հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի նպաստ երկու պետությունների ժողովուրդների: «Հայ-չինական երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի արդյունքում վերջին տարիներին ընդլայնվել են այն ուղղությունները, որոնց շուրջ երկու պետությունները զարգացրել են հարաբերությունները միմյանց միջև: Դրա վառ վկայությունը երկկողմ առևտրաշրջանառության մակարդակի բարձրացումն է»,- ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: Վերջինս շնորհավորել է նաև վարչապետին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:
Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը միջազգային շուկա է հանելու իր անօդաչու թռչող սարքերը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
«Հայրենական Անօդաչու թռչող սարքերը, որոնց շարքում արժե առանձնացնել «Կռունկ-25»-ը, հաջողությամբ կիրառվում են հետախուզության մեջ` տեղեկության ձեռքբերման համար, եւ մենք կարծում ենք, որ մեր սարքերը միանգամայն մրցունակ կլինեն միջազգային շուկայում»,-հայտնել է նա:
Նրա խոսքով, Հայաստանը մտադիր է միջազգային շուկա հանել նաև ռազմական մեկ այլ արտադրանք: Տոնոյանի խոսքով, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք մշակումներ ներկայացվելու են զենքերի միջազգային շուկայում: Դրանց շարքում են, օրինակ, ՀՀՊ С-125-ը, հրետանային հետախուզության օպտիկ-էլեկտրական համակարգերը եւ այլ զինատեսակներ:
Ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Սվանտե Կորնելը հայտարարել է, որ տարածաշրջանում նոր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականություն կա։
Մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները նա ասել է, որ վրաց–ռուսական պատերազմը խախտել է Բաքվի ու Երևանի միջև հավասարակշռությունը։
«Այսօր պետք է փորձել կանխել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության թեժացումը։ Սակայն, գործնականում տեսնում ենք, որ ԱՄՆ վարչակազմը Բաքվին հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային հանրության համար կարևոր չէ», – հայտարարել է փորձագետը։
Կորնելի կարծիքով, Բաքվում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ կարող են հաղթել հնարավոր պատերազմում և «ինչ–որ պահի ազգային առաջնորդը կարող է որոշել, որ ավելի լավ է պատերազմ սկսել, նույնիսկ պարտվելու ռիսկի առկայությամբ, քան ընդհանրապես ոչինչ չանել»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.