29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Քննարկվել է հոկտեմբերի 12-ին մեկնարկող մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն (տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի է www.mta.gov.am և www.armstat.am կայքերում): Գևորգյանը հորդորել է բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին աջակցել գործընթացի պատշաճ մակարդակով կազմակերպմանն ու անցկացմանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել միջազգային և տեղական կազմակերպություններին` գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն` իրազեկման աշխատանքներին աջակցության պատրաստակամության համար:
Փոխվարչապետը նշել է, որ անհրաժեշտ պայմաններն ապահովված են` գործընթացի բնականոն իրականացման համար և հույս է հայտնել, որ միջոցառումը կանցկացվի կազմակերպված:
Տեղեկություններ կան երեկ` հոկտեմբերի 2-ի երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհայտ կորած մարդկանց մասին: Այդ մասին հայտնում տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Նրանք են`
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90 , 010-36-02-97 , 060 44 02 38 հեռախոսահամարներով:
Քիչ առաջ տեղեկություններ եղան Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհայտ կորած մարդկանց մասին:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են,որ նախկինում անհայտ կորածների ցուցակում նշված 49-ամյա Մամիկոն Գասպարյանը, 27-ամյա Ալեքսանդր Բաղդասարովը, 25-ամյա Տիգրան Մեջինյանը, Գյումրիի բնակիչ, 36-ամյա Վարդան Կարապետյանը, Գյումրիի բնակիչ, 41-ամյա Արտակը կապի են դուրս եկել իրենց հարազատների հետ եւ ասել, որ սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել:
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում ամբողջ գիշեր շարունակվել են որոնողա-փրկարարական աշխատանքները:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որհոկտեմբերի 4-ի, առավոտյան ժամը 08:20-ի դրությամբ անհայտ կորածների ցուցակում փոփոխություններ չկան:
Այսօր մեկնարկեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի հոկտեմբերի 3-6-ի քառօրյա նիստերը: Օրակարգում 98 նախագիծ է, որից 17-ը միջազգային պայմանագիր:
Պատգամավորները շնորհավորեցին իրենց գործընկեր` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին ծննդյան օրվա առթիվ:
Օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուց առաջ քվեարկվեցին նախորդ նստաշրջանում քննարկված հարցերը:
Նիստին ներկա է 92 պատգամավոր:
Օրենսդիրն սկսեց օրակարգային հարցերի քննարկումը:
Հոկտեմբերի 2-ին, Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով «Ալավերդիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխվել յոթ քաղաքացի, որոնց մոտ եղել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներքին օրգանների վնասվածքների, նախաբազկի եւ սրունքի ոսկրների կոտրվածքներ:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունում, տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն եւ հարազատների պահանջով տեղափոխվել են մայրաքաղաք: Մեկ տուժած տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` աջ սրունքի դրսային պճեղի փակ կոտրվածքով, առանց տեղաշարժի, վեգոսկրի դրսային եզրի բեկորային կոտրվածքով, տեղաշարժով: Կատարվել է գիպսային անշարժացում, ցավազրկում, եւ հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից: Ընդհանուր առմամբ, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլորը Երեւանի բնակիչներ են:
Քիչ առաջ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց ուշադրություն չդարձնել ոստիկանների կողմից պարբերաբար հնչող զգուշացումներին, թե շուրջօրյա հանրահավաքը արտոնված չէ և ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն հանրահավաքի մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն:
Միաժամանակ, Լևոն Զուրաբյանը կոչ արեց որևէ կոնտակտի մեջ չմտվել ոտիկանների հետ` հիշեցնելով, որ ոստիկանների հետ բանակցել լիազորված են միայն ինքը, Դավիթ Շահնազարյանը, Դավիթ Մաթևոսյանը և Ավետիս Ավագյանը:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 1-ին, ընդունել է նախօրեին Արցախ ժամանած ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտյանին եւ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:Երկուստեք նշվել է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ առկա խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ուղիղ երկխոսության միջոցով:Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը վերոհիշյալ գործընթացների մեջ՝ միաժամանակ նշելով, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Քալիֆորնիայի հետ կապերի խորացմանը՝ այն դիտարկելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր ուղղություններից մեկը:
Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչեւ խաղաղ ցուցարարների գնդակոծում եւ հարյուրավոր մարդկանց բանտարկություն։ Թեեւ նշված խնդիրը մինչ օրս էլ դեռեւս լուծված չէ, բայց միեւնույն է, այդ քառամյա պայքարը պետք է համարել հայ ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական հասունության, կամ ավելին, ազգային արժանապատվության ամենանշանակալի դրսեւորումը, որը վերջիվերջո չի կարող չտալ իր պտուղները։ Մեկանգամյա պոռթկումների ու ընդվզումների ընդունակ են բոլոր ժողովուրդները, բայց, որպես կանոն, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր տեւական համառություն, տոկունություն ու վճռականություն են ցուցաբերում։ Քառամյա հետեւողական պայքարով, զրկանքների դիմանալու ունակությամբ, դուք ապացուցեցիք, որ ձեր համառությունը, տոկունությունն ու վճռականությունը սահման չունեն։ Ուստի բոլորովին մի՛ կասկածեք, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը, հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը, հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, եւ հակառակ ձեր առջեւ ծառացած բոլոր մնացյալ դժվարություններին, դուք վաղ թե ուշ հաղթելու եք։ Ավելին, դուք արդեն իսկ հաղթած եք, քանի որ չեք հաշտվել ձեր դեմ կատարված սոսկալի անիրավության հետ եւ մտադիր չեք համակերպվել բռնատիրության, տգիտության ու գավառամտության առջեւ գլուխ խոնարհելու եւ ճակատագրի անելանելիությանը ենթարկվելու մտքին։
Այս հավատամքը բխում է հետեւյալ սկզբունքային ելակետերի հստակ ըմբռնումից.
1. Հայաստանի ներկա վարչախումբը իշխանությունը յուրացրել է ոչ թե արդար ընտրությունների, այլ լայնածավալ կեղծիքների, բռնությունների եւ սեփական ժողովրդի դեմ կազմակերպված սառնասիրտ սպանդի միջոցով։
2. Վարչախումբը ոչ միայն ընդունակ, այլեւ մտադիր էլ չէ փոխել իր հանցավոր էությունը եւ իրական բարեփոխումների միջոցով հաղթահարել երկրում առկա քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ թեկուզ մասնակիորեն շտկել օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում տիրող անհանդուրժելի վիճակը։
3. Վարչախմբի հետագա գոյությունը խոչընդոտում է պետության բնականոն զարգացումը, ոչնչացնում ժողովրդի ստեղծագործ ոգին եւ, առանց չափազանցության, սպառնում երկրի ազգային անվտանգությանը։
Սրանք այլեւս այնպիսի ճշմարտություններ են, որ լրացուցիչ հիմնավորման կարիք չունեն, որովհետեւ բոլոր հիմնավորումները չորս տարվա ընթացքում բազմիցս ներկայացվել են, իսկ պակասն էլ լրացրել է Wikileaks-ը։ Դժվար է պատկերացնել, որ որեւէ բանական էակ թեկուզ չնչին կասկած ունենա այս ճշմարտությունների նկատմամբ կամ ինչ-որ հույսեր կապի Հայաստանի ներկա իշխանությունների հետ։
Իր վերջին մի քանի ելույթներում Սերժ Սարգսյանը սովորություն է դարձրել անընդհատ կրկնելու, որ Հայաստանը իրավական, ժողովրդավարական եւ բարգավաճ երկիր է դառնալու քսան տարի հետո։ Եթե մի կողմ դնենք նման գուշակումների բացահայտ անլրջությունը, որի դասական նախադեպը քսան տարվա ընթացքում կոմունիզմի կառուցման խրուշչեւյան առասպելն էր, ապա Սարգսյանի ասածի բուն իմաստը հետեւյալն է. քսան տարի էլ դուք օր ու արեւ չեք տեսնելու, քսան տարի էլ ցամաք հացի կարոտ եք մնալու, քսան տարի էլ ձեր միակ նեցուկը լինելու է գաղթականի ցուպը, քսան տարի էլ արդար ընտրություններ տեղի չեն ունենալու, քսան տարի էլ երկիրն անպատիժ թալանելու, խժռելու ու հղփանալու ենք, իսկ քսան տարի հետո կամ էշը կսատկի, կամ իշատերը։ Ավելի ցինիկ կեցվածք կամ ժողովրդի սպասումների նկատմամբ ավելի ծաղրական վերաբերմունք անհնար է պատկերացնել, մանավանդ եթե նկատի ունենանք, որ իր, այսպես կոչված, «նախագահության» երեքուկես տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չի կատարել որեւէ դրական քայլ, որը հիմք տար հավատալու երկրի ապագայի նրա գծած հեռանկարին։
Մի քանի առիթներով ես նշել եմ, ավելին՝ Եղիազար Այնթապցի կաթողիկոսի օրինակով նաեւ լուսաբանել, որ նույնիսկ կեղծված ընտրություններից ու մարտիմեկյան ողբերգությունից հետո Սերժ Սարգսյանը պատեհություն ուներ ինչ-ինչ դրական քայլերի միջոցով շահելու ժողովրդի սիրտը եւ դրա շնորհիվ որոշ օրինակարգություն ձեռքբերելու։ Այդ նպատակին հասնելու համար նա պետք է հստակորեն սահմանազատվեր Ռոբերտ Քոչարյանի արատավոր ժառանգությունից, վճռական պայքար մղեր քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, լրջագույն միջոցներ ձեռնարկեր կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ, անմիջապես ազատ արձակեր բոլոր քաղբանտարկյալներին, բացահայտեր մարտի 1-ի տասը սպանությունները, վերացներ տեղեկատվության էլեկտրոնային միջոցների նկատմամբ հաստատված պետական վերահսկողությունը եւ այլն։ Ի դեպ, ինչպես պարզվում է Wikileaks-ի մի հրապարակումից, մեզանից անկախ, Արեւմուտքի համար եւս հայաստանյան իրադարձությունների նման զարգացումն է եղել ամենացանկալի ու խրախուսելի սցենարը (Wikileaks. 08YEREVAN204. տե՛ս նաեւ «ՀԺ». 6.09.2011)։
Եթե արվեին բանականության եւ հանրային շահերի շրջանակում տեղավորվող այս քայլերը, ապա մենք վաղուց կապրեինք բոլորովին այլ երկրում, ներքաղաքական լարվածությունն այսքան սուր չէր լինի, շատ ավելի բարվոք կլիներ սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթն այսպիսի ահռելի չափերի չէր հասնի, անհամեմատ ավելի ամուր կլինեին Հայաստանի դիրքերը հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում եւ, որ ամենակարեւորն է, կվերականգնվեր ապագայի հանդեպ ժողովրդի անդառնալիորեն սասանված վստահությունը։ Պարզվեց, սակայն, որ թե՛ մենք, թե՛ Արեւմուտքը ավելի լավ կարծիք ունեինք Սերժ Սարգսյանի մասին, քան նա արժանի էր, որովհետեւ հակառակ երկրի ու ժողովրդի շահերի, վերջինս ոչ միայն չգնաց այդ ճանապարհով, այլ ընտրեց վատագույն սցենարը, փորձելով մի կողմից՝ լայնածավալ քաղաքական հալածանքների, բռնությունների, բանտարկությունների, քարոզչական, ոստիկանական եւ հարկային տեռորի միջոցով ավարտին հասցնել ընդդիմության ջախջախման եւ ժողովրդին հլուհնազանդ հոտի վերածելու գործը, իսկ մյուս կողմից՝ որեւէ լուրջ քայլ չձեռնարկելով կոռուպցիայի դեմ իրական պայքարի, օրինականության վերականգնման եւ ժողովրդավարության հաստատման բնագավառներում, ըստ այդմ, ավելի եւս ամրապնդելով ու անհամեմատ ավելի սանձարձակ դարձնելով իր գլխավորած ավազակապետական համակարգը։ Ըստ երեւույթին, ե՛ւ մենք, ե՛ւ Արեւմուտքը, հաշվի չէինք առել խելագարության կանխավարկածը կամ չէինք պատկերացրել ավազակապետական վարչախմբի փչացածության ու հանցավորության աստիճանը։
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. մի կողմից՝ բռնապետական, հղփացած, հանցագործ, իր հոռի բարքերից հրաժարվելու եւ հանրությանն ընդառաջ գնալու մտադրություն չունեցող իշխանություն, իսկ մյուս կողմից՝ այդ իշխանությունը չհանդուրժող եւ նրա մոտալուտ վախճանն ակնկալող ժողովուրդ։ Եթե միջազգային հանրությունը դեռեւս ինչ-որ հույսեր է փայփայում Սերժ Սարգսյանին դարձի բերելու եւ նրան ուղիղ ճանապարհի վրա դնելու առնչությամբ, եւ այդ նկատառումով այսուհետեւ եւս, ինչպես անցյալում, սատար է կանգնելու նրան, դա իր գործն է։ Համենայն դեպս, հակառակ արաբական երկրների իրադարձությունների հետեւանքով ժողովրդավարական աշխարհի դարձվածաբանության էական փոփոխությանը, մենք մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք, որ նաեւ փոխվելու է նրա կողմից Հայաստանի նկատմամբ մինչ այժմ դրսեւորված վերաբերմունքը։ Այսպիսի թերահավատության հիմք է տալիս այն հանգամանքը, որ գերտերությունների եւ միջազգային կառույցների վարքագծում հսկայական դեր է խաղում իներցիայի գործոնը, ինչի պատճառով նրանք շատ դանդաղ են փոխում իրենց նախկինում որդեգրած դիրքորոշումները։ Դրանով է բացատրվում, օրինակ, այն, որ Խորհրդային Միության քայքայումից քսան տարի անց էլ երբեմնի հակամարտ ճամբարներում շատերը դեռեւս չեն կարողանում ձերբազատվել սառը պատերազմի հոգեբանությունից։ Միջազգային հանրության դիրքորոշումը կարող է փոխվել միայն մեկ պարագայում՝ այն է, եթե նա տեսնի, որ Հայաստանի ժողովուրդը չի հաշտվում իր երկրում տիրող խայտառակ վիճակը հանդուրժելու մտքի հետ, եւ միակամ ու վճռական է այդ վիճակը շուտափույթ կերպով փոխելու հարցում։
* * *
Իշխանությանը բանականության դաշտ տեղափոխելու վերջին փորձը մենք կատարեցինք՝ նրա հետ քաղաքակիրթ երկխոսության մեջ մտնելու մեր նախաձեռնությամբ, հուսալով, որ դա է այն ճանապարհը, որը հնարավորություն է պարունակում հաղթահարելու ներկայիս քաղաքական ճգնաժամը եւ փոխզիջումների միջոցով սահուն անցում կատարելու դեպի սահմանադրական կարգի վերականգնումը։ Երկխոսության ընթացքում, սակայն, հասկանալի դարձավ, որ իշխանությունը պատրաստ չէ որեւէ լուրջ փոխզիջման, եւ ընդդիմության հետ բանակցությունները նրան պետք են միայն ԵԽԽՎ-ի հերթական գովասանագրին արժանանալու համար։ Ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ ՀՀ գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանին ներկայացնող անսահման լիազորություններով օժտված մի պատվիրակությունից, որը զլացավ անգամ իր ազդեցությունը գործադրել Կոնգրեսի հանրահավաքները հեռուստատեսությամբ ազդարարելու, հանրահավաքների օրերին տրանսպորտի բնականոն աշխատանքն ապահովելու կամ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը օրենքով սահմանված երաշխավորությամբ փոխելու չնչին հարցերում, ինչը պատճառ դարձավ առկախելու երկխոսությունը։
Ինչպես նշել եմ իմ նախորդ երկու ելույթներում, մեզ համար իսկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից, քանի որ, ինչպես փորձը ցույց է տվել, իշխանությունները հասկանում են միայն ճնշումների լեզուն։ Հետեւաբար, այսօրվանից եւեթ, մենք հարկադրված ենք ավելացնելու մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպել իշխանություններին կատարելու մեր օրինական պահանջները։ Այլ միջոցառումների զինանոցը բավականին մեծ է՝ երթեր, հացադուլներ, տարբեր բնակավայրերում կազմակերպված միաժամանակյա հավաքներ, պիկետներ, գործադուլներ, նստացույցեր եւ շուրջօրյա հանրահավաքներ։ Ընտրությունը ձերն է, դուք եք որոշելու, թե ո՛ր ճանապարհով պետք է ընթանանք։ Ուստի խնդրում եմ՝ վանկարկումով արտահայտել ձեր վերաբերմունքը։
Շատ լավ, ձեր արձագանքն, ակնհայտորեն, միանշանակ է. մեծամասնությունը կողմ է շուրջօրյա հանրահավաքներին։
(Այժմ ինձ թույլ տվեք մի քանի րոպե խորհրդակցել Կոնգրեսի ղեկավարության հետ՝ որոշում կայացնելու համար։ Այդ նպատակով հայտարարվում է հինգ րոպեանոց ընդմիջում։ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի եւ Քաղխորհրդի բոլոր անդամներին խնդրում եմ բարձրանալ հարթակ)։
Եւ այսպես, խորհրդակցության արդյունքում Հայ Ազգային Կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ձեր ցանկությանը եւ այս պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը։ Դրա հետ մեկտեղ, մենք ձեզ հետ պետք է պայմանավորվենք այս միջոցառման ժամկետի, առաջ քաշած պահանջների եւ որոշ կազմակերպական հարցերի շուրջ։ Կոնգրեսի անունից ես առաջարկում եմ շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ, եւ իշխանությունների առջեւ դնել այն նույն պահանջները, որոնք ձեզ ներկայացվել են նախորդ հանրահավաքում։ Դրանք են.
1. Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։
3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։
4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
5. Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը։
6. Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։
7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։
8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան։
Նկատի ունենալով, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է, նախորդ հանրահավաքում ես հարկ էի համարել հայտարարել եւ այսօր էլ կրկնում եմ, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Ավելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով մենք պատրաստ ենք նաեւ, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը իշխանությունների հետ։ Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու համար լիազորում ենք Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանին։ Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց մենք ձեզ հետ միասին կորոշենք՝ շարունակել, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները։
Իսկ այժմ անդրադառնալով կազմակերպական հարցերին, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր վարքի հետեւյալ կանոնները.
– Շուրջօրյա հանրահավաքների բոլոր մասնակիցներից պահանջվում է երկաթյա կարգապահություն, բացառելով ինքնագործունեության որեւէ դրսեւորում.
– Ազատության հրապարակում կարգուկանոնի պահպանման պատասխանատվությունը դրվում է հասարակական կարգադրիչների վրա.
– Չի թույլատրվում ալկոհոլային խմիչքներ օգտագործած մարդկանց մուտքը հրապարակ.
– Բնակչության հանգիստը չխանգարելու համար երեկոյան ժամը 10-ից հետո հրապարակում դադարեցվում են աղմուկն ու երաժշտությունը.
– Խստիվ արգելվում է որեւէ շփում կամ վիճաբանություն ոստիկանության աշխատակիցների հետ.
– Ոստիկանության ներկայացուցիչների հետ տարբեր հարցերի շուրջ բանակցելու համար լիազորված են Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Դավիթ Մաթեւոսյանը եւ Ավետիս Ավագյանը.
– Այս կանոնները խախտող անձինք կհամարվեն սադրիչներ եւ կարգադրիչների կողմից դուրս կհրավիրվեն հրապարակից։
Հարկ եմ համարում նաեւ հատուկ շեշտել, որ, նկատի ունենալով ժողովրդի պահանջով անցկացվող այս միջոցառման խաղաղ բնույթը, իրավապահ մարմինները, «Հավաքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, իրավունք չունեն միջամտելու նրա ընթացքին։
Մեր հաջողության գրավականը խստագույն կարգապահությունն է եւ օրինականության սահմաններում գործելու ունակությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ քառամյա պայքարի ընթացքում մենք ոչ մի օրենք չենք խախտել, երբեք նպատակ չենք հետապնդել ու այսօր էլ մտադիր չենք երկիրը ցնցումների ու քաոսի մատնելու, իսկ, ինչպես մեկ անգամ արդեն հայտարարել եմ, Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի պարագայում պատրաստ ենք դադարեցնել մեր քաղաքական գործողությունները եւ միահամուռ կերպով լծվել հայրենիքի պաշտպանության գործին։ Ես բոլորիդ յոթօրյա անմոռանալի տոնախմբություն եւ զվարթ տրամադրություն եմ մաղթում, որովհետեւ դառնությամբ, մաղձով ու բարկությամբ ոչ մի լավ գործ գլուխ չի կարող գալ։
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքում հերթական տոպրակները ցուցադրեց` 8 կգ քաշով: Դրանցում, ըստ նրա, իշխանական կոալիցիայի երեք կուսակցությունների` Հայաստանի հանրապետական, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամատոմսեր էին, որոնք հիշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները տրամադրել էին ՀԱԿ-ին` պնդելով, որ իրենց ուժով են պարտադրել անդամակցել այդ կուսակցություններին: Արամ Մանուկյանը նշեց, որ գերակշռողը ՀՀԿ անդամատոմսերն են ու դրանք փետրվարին իրենց տրամադրված տոմսերը չեն, քանի որ դրանք ԱԱԾ-ն առգրավել է: Այսօր ցուցադրվածները բոլորովին նոր են: Դրանք Անդրանիկ Մարգարյանի և Սերժ Սարգսյանի ստորագրությամբ են:
«Սա ձեր ցանածի արդյունքն է, չանեիք էսպիսի կեղտոտություն, ձեր հանդեպ էսպիսի կեղտոտություն չէին անի: Սա ժողովուրդն է, որին ահաբեկել են` ընդգրկելով իրենց շարքերը»,- ասաց Արամ Մանուկյանը` նշելով, որ անգամ կրթությունն է կուսակցականացված, որը հանցագործություն է: Նա հիշատակեց մի թիվ` Շիրակի մարզում դպրոցների 320 տնօրեններից 310-ը ՀՀԿ-ական են:
ՀՀՇ վարչության նախագահը կոչ արեց ՀՀ ազնիվ քաղաքացիներին` բերել, հանձնել անդամատոմսերը, մաքրել իրենց խիղճը. գաղտնիությունն ապահովվում է:
Ազատության հրապարակում քիչ անց կմեկնարկի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Այս պահին հրապարակի հարթակում են Կոնգրեսի մի շարք գործիչներ, այդ թվում՝ Սմբատ Այվազյանը, Դավիթ Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չի ժամանել: Մարդկանց հոսքը դեպի հրապարակ շարունակվում է: Հանրահավաքի մասնակիցների ձեռքին Կոնգրեսի տարբեր տարածքային կառույցները ներկայացնող ցուցանակներ են, հայոց եռագույնն ու արտահերթ ընտրություններ պահանջող ցուցապաստառներ:
Ֆրանսիայի հրապարակում ոստիկանական տասնյակ մեքենաներ են կայանած: Մեծ թվով ոստիկաններ կան նաև Օպերայի տարածքում:
Կառավարությունում այս օրերին գլխավոր խնդիրը բյուջեն է:Մինչ Ազգային ժողով ուղարկվելը հետո պետության գլխավոր փաստաթուղթը լուրջ փորձությունների է ենթարկվում: Դատելով կառավարության քայլերից կարելի է ենթադրել, որ գերատեսչություններն այնքան էլ տեղյակ չեն, թե ինչի հույս կարող են ունենալ հաջորդ տարի. նախարարներն ընդամենը սրտի դողով սպասում են վերևինների ողորմածությանը, և գաղափար անգամ չունեն, թե ինչ է տրվելու իրենց կառույցին:
Երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ասաց, թե` շատ մեծ անհանգստություն ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն: Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում:
Ներկայացրած 2012թ. բյուջեի նախագծում եկամտային մասը, որի հավաքման խնդիրը դրվում է Գագիկ Խաչատրյանի գլխավորած կառույցի վրա, 910 մլրդ դրամ պետք է լինի, որի 96 տոկոսից ավելին հարկերն էին: Նախկինում հարկերն ընդհանուր եկամուտների ավելի համեստ մասն էին կազմում` 90-91 տոկոս, իսկ հիմա 100 մլրդ դրամով ավելի շատ էր հանձնարարված հավաքել: «Գոնե նշեք, թե տնտեսության ո՞ր ճյուղերն են զարգանալու, ինչի՞ հաշվին պետք է ավելանան մեր եկամուտները»,- խնդրեց ՊԵԿ նախագահը, սակայն պատասխան չստացավ: Դատելով տնտեսության վիճակից՝ դժվար է պատկերացնել, թե Հայաստանում տնտեսության ո՞ր ճյուղերն են զարգանալու։
Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարումը վերջին շրջանում հարցականի տակ է. Չար լեզուներն ասում են, նրանից վերցրեցին ու խլեցին արտերկում ունեցած գործարանը, հնարավո՞ր է, որ ՊԵԿ ղեկավարի անհանգստությունը կամ, այլ կերպ ասած, 100 մլրդ դրամ հավաքելուն «չհարմարվելը» ճակատագրական ու պաշտոնանկության առիթ դառնա…
Երեկվա նիստում չարդարացան նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հույսերը:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ևս հրահանգեցին կրճատել ծախսերը:
— Բայց էլ որտե՞ղ կրճատենք,- փորձեց արդարանալ նախարարը:
— Էլ տեղ չկա՞,- զարմացավ վարչապետը և հորդորեց,- որ լավ ման գաք` կգտնեք:
Երևանի քաղաքապետի խնդիրն էլ հեշտ չէր: Պարզվեց` մետրոյի սակագինը բարձրացնելուց հետո կառավարությունը կրճատել է քաղաքապետարանին հատկացվող սուբսիդիան.
«Մենք գնացինք էդ ռիսկին, բարձրացրինք վարձը, բայց արդյունքում քյաշ փողը ավելի պակաս ա, սուբսիդիան քչացրել եք, 400 մլն գալիս ա, բայց 500 մլն քչացրել եք սուբսիդիան, ըտենց ոնց կլնի: Մեր ասածն էն ա, որ թողնեք անցած տարվա նման, ոնց կար»:
Քաղաքապետին խոստացան քննարկել:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն էլ ասելիք ուներ.«Ինչքա~ն չեմպիոն ենք տալիս, ամիսը հենա` մեկ կամ երկու ոսկի ենք տալի, էն էլ ֆինանսական շարժ չկա: Պարգևատրում, բան… վերջին անգամ էլ ասեցիք` չգան»,- փակագծերը բացեց սպորտի նախարարը` դիմելով վարչապետին, որը,ստացվեց, մերժել էր ընդունել ոսկե մեդալի արժանացածներին: Վարչապետը հանկարծակիի եկավ, բայց իրեն չկորցրեց և փորձեց շտկել իրադրությունը:
«Դե, ամսի 28-ին չընդունեցինք, մի օր հետո կընդունենք: Մի´ վախեցեք, ոչ ոք չի կարող խուսափել խրախուսանքից: Եթե Դուք կարողանաք պլանավորել, թե քանի չեմպիոն եք տալու, մենք դա կարող ենք բյուջեում նախատեսել, բայց պլանի չկատարման պատասխանատվությունը պետք է վերցնեք ձեզ վրա,- իբր կատակի տվեց վարչապետը և փորձեց սվաղել անհաճո բացահայտումը:
Հետո արդեն վարչապետը զգաց, որ նախարարների աշխուժանալն այնքան էլ իր շահերից չի բխում, եթե ամեն մեկը որ սկսի ինչ-որ բան ասել, Աստված գիտե` ուր կարող է հասնել… հիշեցրեց իր հանձնարարականը` ամբողջությամբ տիրապետել իրենց ոլորտներին, թե ինչ է արտադրվում իրենց ոլորտներում, ինչքան հարկ կարելի է հավաքել: «2012 թվականն էլ կարող է ճգնաժամային լինել, մեր ուժերը պետք է ուղղվեն ռեզերվների և ռեսուրսների բացահայտման վրա»,- հրահանգեց վարչապետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.