29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել քաղաքի զարգացման ծրագիրը` ընդգրկելով համապատասխան նոր ներդրումային առաջարկներ:
«Պետք է ընդլայնել Երեւանի Կենտրոն հասկացությունը, օրինակ հետիոտնի համար նախատեսված նոր փողոցների հաշվին, եւ այդ տարածքներում ձեւավորել մշակութային, ժամանցային վայրեր եւ բիզնես կենտրոններ»,- այսօր` հոկտեմբերի 10-ին, հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հերթական խորհրդակցության ժամանակ:Հաղորդում է քաղաքապետի մամլո ծառայությունը
Եթե քաղաքապետը կարևորում է իր խոսքի արժեքը, եթե ասվածը, սոսկ PR չէ, ուրեմն, պարոն Կարապետյանը նախևառաջ կրպակներից պետք է ազատի Աբովյան փողոցը, որից ավելի պահանջարկ վայելող փողոց, հետիոտների համար դժվար է պատկերացնել: Հիշեցնենք, որ նա այդ մասին խոսել է իր խորհրդակցություններից մեկի ժամանակ, և խոստացել «ազատագրել» Աբովյան փողոցը:
Բնապահպաններն ու Շիրակամուտի բնակիչներն ահազանգում են, որ երեկ շինարարական տեխնիկա է տեղափոխվել Թռչկանի ջրվեժի մոտ, որտեղ շինարարական աշխատանքներ են սկսվել:
Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարը հրաման էր տվել կասեցնել շինարարական աշխատանքները Թռչկանի ջրվեժի մոտ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր:
Հանդիպման արդյունքում պաշտպանության նախարարի և զինվորական դատախազի միջև համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման և պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որը կվերանայի զինված ուժերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը և առաջարկություններ կմշակի դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես, շեշտվել է ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան հանցակազմերի համար պատժաչափերի խստացման և դրա արդյունքում ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և այլ իրավական ակտերի դրույթների վերանայման անհրաժեշտությունը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել փորձագիտական ակտիվ օժանդակություն ցուցաբերել աշխատանքային խմբի գործունեությանը:
«Այստեղ հավաքել ենք գյուղական համայնքների ղեկավարներին, որպեսզի լուրջ խնդիրներ քննարկենք: Ձեր ելույթից այս մարդիկ կարող է մտածեն, թե ճգնաժամը եկել, չոքել է մեր դռանը»,- Գյուղական համայնքների առաջին համաժողովի ընթացքում Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափի ելույթին արձագանքեց նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ դեռևս որևէ մեկը չի բնորոշել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքն այստեղ առկա է:
«Չի կարելի վատ սպասումներ ձևավորել: Փորձագետների կարծիքն այս առումով միանշանակ չէ։ Շնորհակալ ենք, որ միշտ մեզ զգուշացնում եք, որ կա ճգնաժամ, ընդունում ենք, որ կա, բայց այդ ալիքն այստեղ չի հասել»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Ժան Միշել Հափը, տեղեկացնելով, որ ՀԲ պորտֆելի մոտ վաթսուն տոկոսից ավելին տեղակայված է Հայաստանի գյուղական վայրերում, նշեց, որ հայկական տնտեսությունը դեմ առ դեմ կանգնած է եվրոգոտու ճգնաժամից առաջացած խառնաշփոթի առջև: Վիճակն, ըստ նրա, ավելի է վատանում սննդամթերքի գների աճի պատճառով: Ժան Միշել Հափի դիտարկմամբ՝ գյուղատնտեսությունը Հայաստանում մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած:
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նախագահի արձագանքից հետո կեսկատակ-կեսլուրջ նկատեց, որ «Ժան Միշելի ելույթից հետո կարելի է ենթադրել, որ Համաշխարհային բանկը կմեծացնի Հայաստանի ֆինանսավորումը»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, «Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով կդիմի Սահմանադրական դատարան:
Նա բաց նամակով դիմել է լրագրողներին.
«Հարգելի լրագրող,
Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով ես այս շաբաթ կդիմեմ ՀՀ Սահմանադրական դատարան:
Զբաղվելով մասնավոր փաստաբանական գործունեությամբ եւ տարիներ շարունակ դասավանդելով տեղեկատվական իրավունք՝ 2009 թվականի մարտին առաջարկեցի օրենսդրական փոփոխության մի գաղափար, որի էությունն էր ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը եւ քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանել այդ արարքների համար: Իրականում, իմ առաջարկը գրեթե բառացի կրկնությունն էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականին ընդունված 1577 բանաձեւի: Իմ առաջարկից մեկ տարի չորս ամիս անց մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ ընդունվեց օրենք, որն էականորեն (միգուցե դրականորեն) տարբերվում էր իմ նախագծից:
Խոնարհաբար ընդունելով իմ համոզմունքների ազատ արտահայտման համար լրագրողական համայնքում առկա քննադատությունն ու բացասական վերաբերմունքը` չեմ կարող հրաժարվել հետեւյալներից.
-Խոսքի ազատությունը շատ կարեւոր արժեք է, եւ նույնքան կարեւոր է անձի (նույնիսկ Ձեր չսիրած անձի) արժանապատվությունը եւ մասնավոր կյանքը:
-Ներկայիս օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ լավ կիրառման դեպքում կարող է արդյունավետ երաշխավորել եւ խոսքի ազատության, եւ անձի արժանապատվության իրավունքը:
-Քաղաքացիական հայցերի ներկայիս քանակն ինքնին չէր վտանգի խոսքի ազատությունը, եթե այդ ազատությունը որոշ գործերով չվտանգեր ներկայիս օրենսդրությունն ապօրինի եւ անարդար կիրառող դատավորը (այսուհետ՝ անօրեն դատավոր):
Օրենքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհությունները վկայում են, որ ինչպես այլ, այնպես էլ խոսքի ազատության ոլորտում անօրեն դատավորը վարկաբեկում է լավ օրենքը եւ ՀՀ օրենսդրությունը, վարկաբեկում է լավ դատավորին եւ ողջ դատական համակարգը, վարկաբեկում է մեր իշխանության բոլոր թեւերին ու պետությանը: Անօրեն դատավորի գործոնի վերացումը իմ, լրագրողի, արդար դատավորի եւ մարդու իրավունքներով մտահոգ ամեն անհատի գործն է: Հետեւաբար, խոսքի ազատության պաշտպանության համար այսօր իրականում անհրաժեշտ է հանրային գործուն վերահսկողություն օրենքի կիրառման եւ արդարադատության իրականացման նկատմամբ: Այս համոզմամբ էր գրվել իմ ապրիլյան ուղերձը դատավորներին: Այս նպատակով էր մայիսին իմ կողմից հիմնվել Տեղեկատվական վեճերի խորհուրդը:
Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ իմ համոզմունքներն ու մոտեցումները կարող են ընկալվել որպես օրենսդրական փոփոխության գաղափարն առաջարկողի կանխակալություն, ինչպես նաեւ հասկանալով այն պնդումը, որ օրենքի ներկայիս կիրառումը դատարանների կողմից պայմանավորված է օրենքի ոչ միանշանակ կարգավորումներով՝ որոշել եմ մեր այս մտահոգությունները փոխանցել ՀՀ Սահմանադրական դատարանի քննությանը:
Ձեր գործի հանդեպ խորին եւ անկեղծ հարգանքով,
Կարեն Անդրեասյան. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «ԱրմԹեք կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի բացմանը: Այս տարի համաժողովն անցկացվում է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության, «Վիասֆեր» տեխնոպարկի, Հայկական Զարգացման գործակալության, տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Յունիքոմփ» ընկերության աջակցությամբ:
Համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումների հետագա աճին: «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և ընդլայնված մասնագիտական ցանց: Համաժողվին ելույթով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների ու մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի և ԱՊՀ այլ երկրներից:
* * *
Ողջունելով ներկաներին համաժողովի բացման կապակցությամբ՝ վարչապետ Սարգսյանը նշել է. ««ԱրմԹեք»-ը կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով և նպատակ ունի աջակցել այս ոլորտում մեր երկրի շարունակական զարգացումը, խթանել միջազգային գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումների հետագա աճը: Այդ տեսակետից, վերջին երեք տարիների ընթացքում այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել արմատական փոփոխոխություններ: Առաջին հերթին դա պայմանավորված է ինտերնետի հասանելիության կտրուկ աճով: Մասնավորապես, եթե 2008 թվականին ինտերնետ կապի գինը մեկ մեգաբիտ վայրկյանի համար մեկ միլիոն 200 հազար դրամ էր, ապա 2011 թ. այն արժե 50 հազար դրամ: Այսինքն, սա ամենաէական և արմատական փոփոխությունն է, որն ինտերնետը դարձնում հասանելի մեր քաղաքացիների համար: Եթե 2008 թ. Հայաստանում ինտերնետից օգտվում էր 80 հազար, ապա այս տարի նրանից օգտվում է արդեն 341 հազար մարդ: Բջջային հեռախոսի միջոցով ծառայություններից օգտվողների թիվը եթե 2008-ին կազմում էր մեկ միլիոն 300 հազար, ապա այսօր կազմում է 3 միլիոն 331 բաժանորդ: Հասկանալի է, որ այսպիսի փոփոխություններն ինտերնետ հասանելիության տեսակետից նշանակում են, որ որակապես փոխվել է Հայաստանի հասարակությունը, ինտերնետը մուտք է գործել գրեթե բոլոր բնագավառներ: Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում նորամուծություններն էապես բարձրացնում են մեր տնտեսության արդյունավետությունը: Այսօր դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կատարում հեղափոխական փոփոխություն արտադրողականության մեջ: Դա նպաստում է անվտանգության բարձրացմանը, տեղեկացվածության հասանելիությանը, և ինչն ամենակարևորն է, փոխվում է հասարակության մտածողությունը: «ԱրմԹեք» համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կառավարությանը ոլորտի մասակիցների հետ միասին նայել դեպի ապագան, բացահայտել Հայաստանի հարաբերական առավելություններ ու շեշտադրումներ կատարել դրանց վրա:
Այդ տեսակետից, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր հարաբերական առավելությունը մեր տաղանդաշատ մասնագետներն են: Դա է պատճառը, որ այս ոլորտում մենք սկսել ենք մասնագիտանալ առաջին հերթին բարդ ծրագրային արտադրանքներ տալու մեջ: Դրա համար մենք ունենք փայլուն օրինակներ, որոնցից կթվարկեմ մի քանիսը.
Առաջինը, Հայաստանի Հանարապետության կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորոցիայի միջև կնքված համագարոծակցության հուշագրի շրջանակում 2011-ի մայիսին Երևանում բացվել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, որի նպատակն է «Մայքրորոսֆթ» կորպորոցիայի գործիքների և ծրագրերի կիրառմամբ ստեղծել մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման միջավայր՝ ձեռներեցության հմտությունների կատարելագործման, նորարական գաղափարների ձևավորվաման, թեստավորման և առաջ մղման համար: Ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից, «Մայքրոսոֆթի», Ամերիկայի Միացյալ Նահանագների միջազգային զարգացման գործակալության, Հայաստանի կառավարության և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ: Ներկայում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի դասընթացների, սեմինարների և փորձի փոխանակման միջոցով կիրառելով նորարական և արդյունավետ միջոցներ, աջակցություն է ցուցաբերվում նաև փոքր և միջին ձեռնարկություններին: Այն տարածաշրջանում ամենախոշոր «Մայքրոսոֆթի» ինովացիոն կենտրոնն է և հանդիսանում է Կենտրոնական Եվրոպայում համանման կենտրոնների ստեղծման մոդել: Մենք հպարտանում ենք, որ «Մայրքսոֆթի» հետ ունենք այսպիսի լուրջ առաջընթաց:
Երկրորդը, 2011-ի նոյեմբերին ԵՊՀ-ի տարածքում կբացվի հայ-հնդակական ուսումնական կենտրոնը: Այն Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և հնդկական «C-DAC» կենտրոնի կողմից ու համարվում է տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենախոշոր ներդրումը: Ծրագրի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատուժի զարգացմանը և կծառայի որպես բարձր արագագործությամբ հաշվողական համակարգերի հետազոտական կենտրոն: Այստեղ է տեղակայվելու հնդկական «PARAM» գերհամակարգիչը, որի միացումը «Armcluster»-ին կդարձնի այն տարածաշրջանում ամենախոշոր համակարգչային կլաստերը և կխթանի հետազոտական աշխատանքների իրականացումը՝ բիոտեխնոլոգիաների, օդերևութաբանության, բնապահպանության և հարակից այլ ոլորտներում:
Ֆինլանդիայի կառավարության, «NOKIA» ընկերության և համաշխարհային բանկի կողմից ԱՊՀ տարածաշրջանում հայտարարված մրցույթին մասնակցել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և հաղթել: Այժմ դրա շնորհիվ 2011-ին Հայաստանում կստեղծվի մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար: Այն կլինի ողջ աշխարհի համար նախատեսվող հինգ հիմնական լաբորատորիաներից մեկը և ուղղված կլինի բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ մոբայլ լուծումների ու արտադրանքների առևտրայնացման, տեխնիկական և կառավարման հմտությունների զարգացման, տարածաշրջանային ձեռնարկությունների և մասնագետների միջև կապերի հաստատման և ներդրումների ներգրավման համար:
Գյումրու տեխնոպարկի ծրագրի շրջանակում այս տարվա ամռանը բացվել է «D-Link International» կազմակերպության ծրագրային մշակումների տարածաշրջանային լաբորատորիան: «D-Link International»-ը թայվանական ընկերություն է, որը ցանցային և հեռահաղորդակցային սարքավորումների արտադրության և վաճառքի համաշխարհային առաջատարներից մեկն է և ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Ելնելով Հայաստանում արդեն իսկ իրականացված ծրագերրի արդյունքում գրանցված բացառիկ հաջողություններից՝ առաջիկայում «D-Link» կազմակերպությունը նախատեսում է Գյումրիում կառուցել իր համաշխարհային կենտրոններից մեկը՝ մեկնարկային առնվազն 60 աշխատատեղով: Ուրախ ենք, որ այդ մասին ընկերության պատասխանատուները հայտարարությամբ հանդես կգան «ԱրմԹեք-2011» համաժողովի ընթացքում:
Այս տարվա աշնանը պաշտոնապես կհայտարարվի աշխարհի խոշոր ինժեներական կազմակերպություններից մեկի՝ սինգապուրյան «ST Kinetics» ընկերության մուտքը Հայաստան: Այս ընկերությունը Հայաստանում բացել է մասնաճյուղ, որի առաջնային ծրագիրը կլինի հետազոտությունների և մշակումների լաբորատորիայի և ավտոնոմ մեքենաների ու ավտոնոմ սարքավորումների պլատֆորմի հիմնումը: Այստեղ մշակված ալգորիթմերը կվաճառվեն ողջ աշխարհում: Առաջիկա տասը տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել տարեկան 1-2 մլն դոլար: «ST Kinetics»-ը զբաղվում է ցամաքային համակարգերի և տրանսպորտային՝ օդային և ծովային միջոցների ճարտարագիտական սարքավորումների ամբողջական ծրագրավորմամբ:
Այս նախաձեռնությունները, որ ներկայացրեցի, առաջին հերթին հիմնված են Հայաստանում առկա գիտակ, հմուտ մասնագետների վրա, որոնք կարողանում են առաջարկել լուծումներ: Մեր այս հարաբերական առավելությունը մենք պարտավոր ենք զարգացնել:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը վերջին երեք տարիների ընթացքում դինամիկ զարգացում է ունեցել, չնայած համաշախարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամային միտումներին, որոնց բացասական ազդեցությունը մենք զգում էինք նաև մեր տնտեսության վրա:
«Դիջիթեք» ցուցահանդեսը և «ԱրմԹեք» համաժողովը վկայում են, որ մենք դեռևս ունենք չբացահայտված բավականին մեծ ներուժ և այս ոլորտում աճի տենմպերը մոտակա տարիներին ևս լինելու են բարձր:
Այս բնագավռում ունենք 300 ձեռնարկություն, ընդ որում, ուրախալի է, որ և «Դիջիտեք» ցուցահանդեսում, և «ԱրմԹեք» համաժողովում նկատվում է մասնակիցների և հետաքրքության աճ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունենք 5500 մասնագետներ, իսկ եթե սրան ավելացնենք նաև հեռահաղորդակցության ոլորտը, ապա մասնագետների թիվը կկազմի 10 հազար: Չնայած այս ցուցանիշին՝ մենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնակիցների հետ հանդիպումների ժամանակ արձանագրել ենք մի կարևոր հանգամանք: Այս բնագավառում տարեկան մեր երկրում առկա է 1000 մասնագետի պահանջարկ: Դա նշանակում է, որ այսօրվա աճի ներուժը տարեկան կազմում է 20 տոկոս, և դա այն պահանջարկն է, որ ներկայացնում են այսօր հաջողությունների հասած գործող ընկերությունները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր արտադրանքի տարեկան ծավալները հասնում են 200 մլն դոլարի: Համախառն ներքին արդյունքի մեջ իր տեսակարար կշռով այն այսօր համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, սակայն աճի տեմպերով այն վերջինիս երեք տարիների ընթացքում գերազանցելու է:
Համաժողովնի մասնակիցներին ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք և հավաստիացնում, որ այն սերտ համագործակցությունը, որ գոյություն ունի կառավարության և մասնավոր հատվածի միջև, շարունակվելու է: Տարբեր ձևաչափերով մեր պարբերական հանդիպումներն էապես օգնում են մեզ բացահայտելու այն խոչընդոտները, որոնք դեռևս առկա են այս ոլորտում, դրանց վերացումը կարող է էլ ավելի նպաստել ոլորտի զարգացմանը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ այն ջանքերի ներդրման համար, որոնք նպաստում են, որպեսզի Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում աշխարհում զբաղեցնի իր արժանի տեղը»:
Ինչպես հայտնում է «Խոսքի իրավունք» միավորումը` իրենց հասած տեղեկություններով` Արտաշատի թիվ 4 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին ստիպում են «կամավոր» ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք իբր համաձայն են աշխատավարձի 25% նվազման հետ: «Խոսքի իրավունքը» իր մտահոգությունն է հայտնում այս երևույթի վերաբերյալ` չբացառելով, որ հանրապետության այլ դպրոցներում սա նույնպես առկա է:
Այսօր, ժամը 10.28-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երևանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել է 2 մարմին:
ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ ավտոմեքենայում գտնվել են 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք-նստացույցի 8- րդ օրը վերջին հանարահավքում ելույթի ժամանակ հայտարարեց, որ ՀԱԿ-ը դադարեցնում է իր շուրջօրյա հանրահավաքները:
Հաջորդ հանրահավաք- հանդիպումը լինելու է հոկտեմբերի 28-ին, որի ժամանակ կներկայացվի ՀԱԿ-ի հետագա քայլերի ծրագիրը:
ՀԱԿ առաջնորդը նաև հայտարարաեց, որ այսօրվանից իրենց հիմնական պահանջը լինելու է ոչ թե արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Նա ժողովրդին կոչ արեց պատրաստ լինել նաև անժամկետ շուրջօրյա հանրահավաքների:
Մտահոգված եմ Հոկտեմբերի 2‑ին ժամը 19‑00‑ ի սահմաններում, Տավուշի մարզում, Թումանյանից Բագրատաշեն տանող ճանապարահատվածի Հայաստան‑Վրաստան M6 միջպետական մայրուղու 86‑րդ կիլոմետրում, Այրում կայարանի մոտ, սողանքի հետևանքով ճանապարհամերձ սարի փլուզման փաստով, և այդ առիթով դիմում եմ ձեզ.
Սողանքի հիմնական պատճառը , նշված ճանապարահատվածի սպասարկող «Ճանշին» կազմակերպությունների, հանձինս ՀՀ տրանսպորտի նախարարության «հայավտոճան» ՊՈԱԿ‑ի մեղքն է:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ՀՀ տրանսպորտի նախարարության նախարար` Մանուկ Վարդանյանն ի վիճակի չէ վերահսկել ճանապարհաշինարարության ոլորտը, նա իր ոչ մասնագիտական կարողություններով քայքայել է «Ճանշին» կազմակերպությունների աշխատանքը:
Ինչ վերաբերվում է ներկայիս «Հայավտոճան»ՊՈԱԿ‑ի տնօրեն մանկապիղծ Սերոբ Տեր‑Պողոսյանի քավոր` Հենրիկ Քոչինյանին, ցավով եմ նշում, որ նա նույնպես մասնագետ չէ և ոչ էլ առանձնակի ցանկություն է դրսևորում, որևէ բան անելու: Զարմանալի է, որ ստրատեգիական անչափ կարևոր այս ոլորտը վստահվել է Քոչինյան Հենրիկին այն դեպքում, երբ նա ոչ միայն մասնագետ չէ, այլև տարիներ շարունակ փոշիացրել է մի ողջ մարզի ռեսուրսները:
Լավագույն ելքը երկրի համար` նրանք երկուսն էլ պետք է անհապաղ հրաժարականի դիմում ներկայացնեն:
Որպես երկար տարիների փորձ ունեցող ճանապարհաշինարար, մերկապարանոց հայտարարություններ չանելու համար, բերեմ մի կոնկրետ օրինակ` Հիշեցնեմ, որ 2010 թվականին ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ստուգվել է ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից իրականացված ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման 2007‑2008 թթ իրականացված ծրագրերը: Նշված ժամանակահատվածում իրականացվել է 5 միլիարդ 31 միլիոն դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ: Արդյուքում պարզվել է , որ ընդհանուր` ավելի քան 354 միլիոն դրամի չափով խախտումներ են հայտնաբերվել` ծավալային հավելագրումների , անարդյունավետ ծախսերի և անորակ աշխատանքներ կատարելու տեսքով: Արդյունքում` այդ ժամանակահատվածի «Հայավտոճան» ՊՈԱԿ‑ի տնօրեն` Կարեն Գևորգյանը, առանց քրեական պատասխանատվություն կրելու, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Իսկ ՀՀ վերահսկիչ պալատն ընդամենը գլուխ է գովում, որ յուրացված գումարներից ինչ որ չնչին գումար հաջողվել է վերադարձնել պետբյուջե:
Կարեն Գևորգյանը (1998‑2010) քանդելով ճանշին համակարգը, իր գրպանած, շրջանառությունից ստացված եկամուտների մի մասը մուծում է պետբյուջե, իսկ զգալի մասը օգտագործում իր կարիքների համար, իր թալանած գումարներով նույնիսկ սեփականաշնորհում է նախկին «ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման» նախարարության շենքը, մայրաքաղաքի ուղիղ կենտրոնում հսկայական տարածքով մի շինություն, ձևակերպելով իր աղջկա անունով (հասցե` կորյունի 21):
Ահա ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների վատ սպասարկման և վերանորգման հիմանական պատճառներից մեկը:
Հարգելի նախագահ, ես որպես մասնագետ, վստահեցնում եմ Հայաստանում սողանքները շատ են և դրանք լուրջ մոտեցման կարիք ունեն, որպեսզի չկրկնվի այս ողբերգությունը, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման վերանորոգման և նորմալ շահագործման համար կոչ եմ անում Հայաստանի Հանրապետությունում գտնվող իրեն հարգող ճանապարհաշինարարներին.
Միավորվել և պահանջել կառավարությունից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգից հանել «ՀայավտոՃան» կազմակերպությունը և կցել կամ ՀՀ կառավարությանը, կամ ՀՀ նախագահին` որպես ստրատեգիական նշանակություն ունեցող առանձին միավոր:
(1986‑2003թթ.) Երևանի թիվ մեկ «Ճանշին» վարչության պետ` Վահան Առաքելյան
Arakelyan Vahan@ rambler.ru հեռ.093664455
Հ.Գ.Ի դեպ` ՀՀ գլխավոր դատախազությանը խնդրում եմ վերը նշվածը ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին և գործին պաշտոնական ընթացք տալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.