29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի կառավարության այսօրվա նիստում թերևս ամենահետաքրքիրը վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջեւ տեղի ունեցած երկխոսություն էր:
Վարչապետն իբր տեղյակ չէ իրականությունից, խոսեց տնտեսական մրցակցության հրատապությունից. «Եթե մեզ հաջողվի ապահովել մրցակցության արդար պայմաններ, ապա հասկանալի է, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ»: Այնուհետեւ ասաց, թե` Հանձնաժողովին տրվել են լրացուցիչ լիազորություններ ու գործիքներ, եւ հարցրեց Շաբոյանին. «ի՞նչ էական փոփոխությունների հանգեցրեց մրցակցային դաշտում, և 2011 թվականին մենք ի վիճակի՞ ենք լինելու ապահովել էական առաջընթաց այդ բնագավառում»:
Ըստ Շաբոյանի ուսումնասիրվել է 13 ապրանքային շուկա, որոնցից 12-ը ունեն գերկենտրոնացում: Նա թվարկեց այդ շուկաները`ձվի, սուրճի, կարագի, նաև մի շարք ոչ պարենային ապրանքների շուկաներ` շինանյութի` ցեմենտ, գաջ, նաև պարարտանյութերի, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, ապա տեղեկացրեց, որ տուգանել են և թվարկեց տուգանքների չափը նախորդ տարիների համեմատ:
Իսկ ի՞նչ եք անելու, բացի տուգանելուց, որ գները չթանկանան, հարցրեց վարչապետը: Վարչապետը ավելի ազնիվ կգտնվեր, որ չնեղեր Շաբոյանին, եթե մրցակցության հետ կապված հարցեր կան, ապա դրանց հասցեատերը պետք է լինի տվյալ ժամանակի իշխանության բուրգի գագաթում հայտնված ուժը, ոչ թե Շաբոյանը:
Վարչապետն ասաց, նաև որ օրենսդրական փոփոխություններով լծակներ արդեն տրվել են հանձնաժողովին և եթե պետք լինի նոր լծակներ կտրամադրվեն, եթե արդեն տրված գործիքները ծառայում են բուն նպատակին, այսինքն, մրցակցային միջավայրը Հայաստանի Հանրապետությունում բարելավվում է:
Հետաքրքի՞ր է ինչ նոր գործիքի մասին է խոսքը, բայց դե, ինչպես ասում են` լավ երազ է թող կատարվի:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի այլ հրամանագրերով Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ համատեղության կարգով նշանակվելով նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Վիեննա):
Պատմությունը կրկնվում է. մեր իրականության համար կարելի է ասել պատմության դառը դասերն են կրկնվում ու ցավոք բավականին հաճախ, միայն թե դրան ուշադրություն դարձնող չկա:
Միշտ էլ եղել է այնպես, որ մեր մեծ մտածողները` տաղանդավոր մարդիկ, ստեղծագործել են դրսում` Հայաստանից դուրս, լավագույն դեպքում Թիֆլիսում: Անհասկանալի է, իրենց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի, թե Հայաստանում եղած սոցիալտնտեսական վիճակի պատճառով, որն այդպես էլ կարծես դարեդար չի փոխվում:
Մի հետաքրքիր պատմություն գալիս է հաստատելու այս միտքը. Վրաց տաղանդավոր դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին գնում է Իտալիա ու հանդիպում Ֆեդերիկո Ֆելինիին: Խոսում են դեսից-դենից, իտալացի ռեժիսորը հարցնում է. «Սերգոն ի՞նչ եղավ, ի՞նչ է անում»: Դերասանուհին ասում է, թե նա արդեն դուրս է եկել բանտից (Սերգեյ Փարաջանովին այլախոհության համար խորհրդային ղեկավարությունը փակել էր բանտում): Ֆելինին հարցնում է. «Ֆիլմ նկարո՞ւմ է» Ճիաուրելին պատասխանում է` ոչ: Իտալիայից վերադառնալով՝ դերասանուհին հանդիպում է Էդուարդ Շևարդնաձեին և պատմում հանդիպման մասին, արդյունքում Վրացական ԽՍՀ ղեկավարը հրահանգում է Փարաջանովին «բերման ենթարկել» Վրաստան, և ֆիլմ նկարելու հնարավորություն տալ: Այդպես, Փարաջանովը ստեղծում է իր «Սուրամի ամրոցի լեգենդը» և «Աշիկ Քերիբը»:
Այդ ֆիլմերը Փարաջանովը կարող էր նկարել Հայաստանում: Բայց նկարում է Վրաստանում, քանի որ այդ երկրի ղեկավարը կարողացավ գնալ ընդդեմ կարծրատիպերի և արգելքների: Ի դեպ, այդ նույն Շևարդնաձեն գաղտնի թույլտվություն է տվել Թենգիզ Աբուլաձեի հռչակավոր «Ապաշխարանք» ֆիլմի նկարահանմանը, որը մեծ էկրան դուրս եկավ միայն գորբաչովյան «պերեստրոյկայի» տարիներին:
Ինչու Հայաստանում չմնաց Փարաջանովը, չմնացին նաև շատերը, նրանց հետ վավերագրական կինոյի մյուս հանճարը` Արտավազդ Փելեշյանը: Նա էլ, ասում են, Հայաստանից երես թեքեց այն բանից հետո, երբ իր ֆիլմի համար հատկացված գումարը հայտնվեց մեկ ուրիշի գրպանում և այդ ուրիշը ֆիլմ նկարեց դրանով:
Այսօր կրկնվում է պատմությունը. «Էսօր հայ ժողովուրդը շատ տաղանդավոր ու խելացի է, չենք կարող բոլորին աջակցել»,- պատասխանել են տալիս կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արմեն Գասպարյանին ՀՀ մշակույթի նախարարությունում:
Մշակույթի նախարարությունը հակամշակութային է
Գասպարյանը խնդրում էր աջակցել` մասնակցելու Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Քրիստոնեական (կաթոլիկ) ֆիլմերի և հեռուստահաղորդումների միջազգային «Magnificat» 7-րդ կինոփառատոնին, որի հրավերը ստացել էր, և որի մրցութային ծրագրում ընդգրկված էր իր ֆիլմը` «Հայկական հացը»: Հյուրանոցային և այլ ծախսերը հոգում էր հրավիրող կողմը, խնդիրն ընդամենը ճանապարհածախսի ապահովումն էր` մոտ 200 հազար դրամ:
Գասպարյանը հիմնականում արտերկրում աշխատող ռեժիսոր է, Հայաստան գալուց առաջ նա բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում և ֆիլմեր նկարում` տարբեր երկրների ֆինանսավորմամբ: «Հայկական հացը» ևս համատեղ ֆինանսավորմամբ ֆիլմ էր` Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Հայաստան: Առաջին երեք երկրները պատրաստ են լինում սկսել ֆիլմի ֆինանսավորումը, բայց քանի որ ֆիլմն ամբողջությամբ Հայաստանի մասին էր, պայման է դրվում, որ Հայաստանը ևս` գոնե խորհրդանշական մասնակցություն ունենա, թեկուզ` 10 տոկոսի չափով: Գասպարյանը դիմում է մշակույթի նախարարություն: Նախարարությունից սկզբում բանավոր համաձայնություն են տալիս, հայտնում, որ իրենք էլ են շահագրգռված, բայց երբ արդեն բանը հասնում է պաշտոնական պատասխանի, մերժում են: Մյուս երեք համաֆինանսավորողներն արդեն որոշ գումար հատկացրել էին` չկասկածելով, թե հայկական կողմը կարող է մերժել, սակայն տեղեկանալով այդ մասին, դադարեցնում են հետագա ֆինանսավորումը: Ռեժիսորը, սակայն, սեփական ուժերով և տարբեր տեղերից որոշ գումար հայթայթելով՝ նկարում է ֆիլմը: Գասպարյանը դիմում է նախարարություն` փառատոնին մասնակցելու գոնե ճանապարհածախսի հարցում աջակցելու խնդրանքով. առանց այն էլ` ֆիլմն ավարտին հասցնելու համար պարտքեր էին կուտակվել:
Փառատոնին ևս Գասպարյանը մասնակցում է սեփական միջոցներով: Վերադառնում է Երևան, և երբ նախարարությունում իմանում են, որ ֆիլմը հաջողության է արժանացել («Հայկական հացը» ստանում է առաջին մրցանակ` ազգային պատմության ցավոտ թեմաները բացահայտելու պրոֆեսիոնալիզմի համար, բացի դրանից, նաև Հունակաթոլիկ եկեղեցին ֆիլմն արժանացնում է հատուկ մրցանակի` ցեղասպանության ենթարկված հայ քրիստոնյաների հավատապահպանական արիության խորաթափանց վկայության համար), Գասպարյանին հորդորում են մի անգամ էլ դիմում գրել նախարարի անունով` փառատոնին մասնակցության ծախսերը փոխհատուցելու համար: Ռեժիսորը գրում է, և կրկին մերժվում:
Այս ընթացքում, Հայաստան վերադառնալուց ի վեր, ֆիլմ նկարելու հետ կապված տարբեր հանդիպումներ ունենալով` Գասպարյանն իր համար վերջնականապես բացահայտում է, թե ինչ ասել է Հայաստանի մշակույթի նախարարություն և, ընդհանրապես, Հայաստանում ինչ է կատարվում այս ոլորտում:
Պետական բյուջեից կինեմատոգրաֆիային հատկացվում է 500 հազար եվրոյի կարգի գումար: Բայց անհնար է, որ անգամ ամենատաղանդավոր ռեժիսորն ամենատաղանդավոր սցենարի համար, դրանից գումար ստանա: Գեղարվեստական ֆիլմերի համար գումար հատկացնողը «Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը, սակայն, ինքնուրույն չի գործում: Եթե որևէ ֆիլմ անգամ հավանության է արժանանում այստեղ, ապա այդ ֆիլմը պետք է դեռ նախարարության կազմում գտնվող խորհուրդների հավանությանն էլ արժանանա: Իսկ այնտեղ նստածների գլխավոր խնդիրը պետբյուջեից ոլորտին տրվող գումարը յուրայինների միջև կիսելն է` անկախ նրանից, որ գեղարվեստական ֆիլմի փոխարեն յուրայինը, դիցուք` նախարար Հասմիկ Պողոսյանի ամուսնու բաժակի ընկեր Սուրեն Բաբայանը կստեղծի կարճամետրաժ ֆիլմ, որը ոչ մեկին պետք չէ, կամ ընդհանրապես՝ ստեղծված ֆիլմերը ո´չ միայն Հայաստանից դուրս ոչ մեկին չեն հետաքրքրի, այլև Հայաստանում էլ դրանցով հետաքրքրվող չի լինի:
Ըստ Գասպարյանի, վավերագրական ֆիլմերի «մաֆիան» «Հայք» կինոստուդիայի տնօրեն, համատեղության կարգով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի ղեկավարությամբ է գործում: Այստեղ էլ նա է յուրայինների մասին հոգ տանում:
Պետբյուջեից գումար է հատկացվում նաև փառատոների մասնակցության և նմանատիպ այլ ծախսերի համար: Հանդիպման ժամանակ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտնում է Գասպարյանին, որ սկզբում այդ գումարը, ճիշտ է, իրենց էր տրված, բայց նախարարը վերցրեց իրենցից, այնպես որ 39 մլն դրամի բաշխումը որոշում է բացառապես Հասմիկ Պողոսյանը: Իսկ Հասմիկ Պողոսյանը, որոշում է, որ այդ գումարը սպառվել է, և հիշյալ ռեժիսորին գումար տրամադրելն ավելորդ շռայլություն կարող է լինել նախարարության համար:
Արմեն Գասպարյանի «Հայկական հացը» ֆիլմը հրավիրված է նաև նոյեմբերի 1 — 9-ը Մոսկվայում անցկացվող «Лучезарный Ангел» միջազգային բարեգործական 8-րդ կինոփառատոնին, որն ընթանում է Սվետլանա Մեդվեդևայի և պատրիարք Կիրիլի բարձր հովանու ներքո: Մշակույթի նախարարին որևէ փառատոնի մասնակցությանն աջակցելու խնդրանքով դիմում գրելը Գասպարյանն այլևս համարում է անիմաստ և պատրաստվում է Հայաստանից վերջնականապես չհիասթափվելու համար այս անգամ դիմել նախագահին:
Գասպարյանի ճանապարհածախսի հարցը լոկ ֆոն է հասկանալու համար, որ Հայաստանում պաշտոնյաները բացարձակ անհամապատասխան են իրենց զբաղեցրած պաշտոններին. այլ կերպ չի կարելի մեկնաբանել նախարարության փաստարկը, թե` «Հայ ազգը շատ տաղանդավոր է, դրա համար չեն կարող աջակցել բոլորին»: Հուսով ենք երկրի նախագահը նման մոլորության մեջ չէ:
Վարչապետ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է ներկաներին, որ կառավարությունն Ազգային Ժողովին է ներկայացնելու հարկային մեծ փաթեթ, որի նպատակն է ընդլայնել մեր երկրի հարկային բազան, ինչն էլ կնպաստի 2012 թվականին ընթացիկ տարվա համեմատ հավաքագրել 101 միլիարդ դրամ ավելի հարկ. «Այս խնդիրը լուծելու համար թիրախավորել ենք այն ոլորտները, որոնցում պետք է բացահայտենք առկա եկամուտները: Դրանց մի մասը պետք է մուտքագրվի պետական բյուջե՝ մեր առջև դրված խնդիրն իրականացնելու համար: Այսինքն, մի կողմից պետք է նվազեցնենք բյուջեի դեֆիցիտը, իսկ մյուս կողմից՝ չնվազեցնենք ծախսերը: Դրա միակ ճանապարհն ավելի շատ հարկեր հավաքելն է, ինչի համար էլ փորձելու ենք հայթայթել լրացուցիչ եկամուտներ, որոնք բիզնեսին լուրջ հարված չեն հասցնի, սակայն միևնույն ժամանակ թույլ կտան լուծել այս կարևոր տնտեսական խնդիրը»,- նշել է վարչապետը:
Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը համարելով աղքատությունը, որին նպաստել է նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, վարչապետը նշել է, որ դրա հաղթահարման կարևոր գործիքներից մեկը սոցիալական նպաստների ու թոշակների բարձրացումն է: «2012-ին մտադիր ենք միջոցառումներ իրականացնել նաև բիզնեսի զարգացումը խթանելու համար: Պետական բյուջեի միջոցների մի մասն էլ ուղղվելու է այս քաղաքականության իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որի համաձայն տարեկան 1,5 միլիարդ դրամ պետք է ներդրվի տեղական ձեռնարկություններին օժանդակելու համար, որն էլ կնպաստի վերջիններիս ապրանքների արտահանմանը, միջազգային կապերի հաստատմանը և այլն: Այսինքն, մի կողմից մենք փորձում ենք հավաքագրել եկամուտներ, մյուս կողմից դրանք ծախսել արդյունավետ կերպով՝ սոցիալական խնդիրների, աղքատության կրճատման և բիզնես միջավայրի զարգացման համար: Այս բարդ խնդիրն իրականացնելու համար կառավարությունն ակնկալում է նաև ձեր աջակցությունը»:
Այնուհետև քննարկվել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին հուզող մի շարք կարևորագույն խնդիրներ ու ներկայացվել են համապատասխան առաջարկներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հոկտեմբերի 14-16-ին անցկացվելու է հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» խորագրով համաժողով: Այս տարի Հայաստանի անկախության 20-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ հոկտեմբերի 16-ին կնշվի գյուղատնտեսության օր: Կառավարության որոշմամբ այսուհետ յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը նշվելու է որպես «ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օր»:
Տոնի շրջանակներում մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում անցկացվելու են տարբեր միջոցառումներ, տոնավաճառներ, ցուցահանդեսներ եւ այլն: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ համաժողովի գործնական մասը կանցկացվի մարզահամերգային համալիրում, իսկ տոնական միջոցառումները’ հյուսիսային պողոտայում:
Համաժողովին կմասնակցեն շուրջ 9 երկրների 40 ֆերմերներ, որի շրջանակներում կքննարկվեն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, առկա խնդիրները և իրականացվող ծրագրերը:
Իռլանդիայի հավաքականին 1:2 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում շնորհավորել է իռլանդացիներին` հաջողություն մաղթելով անցումային հանդիպումներում. «Դուք գերազանց հավաքական ունեք, բայց ես նաեւ հպարտ եմ մեր տղաներով, որոնք գերազանց աշխատանք կատարեցին ընտրական մրցաշարում», — Մինասյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հայաստանի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Անդրանիկ Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ:
Պաշտոնապես մարդահամարը սկսվում է հոկտեմբերի 12-ից, սակայն կիրակի օրը մեր տուն եկավ մի երիտասարդ, ներկայացավ, ու սկսեց գրանցել իր հարցերի պատասխանները:
Հարցերը վերաբերվում էին փաստացի բնակվողներին ` նրանց կրթությանը, զբաղվածությանը, աշխատանքին, բիզնես է, թե պետական աշխատանք և էլի մի շարք հարցեր, որոնք երիտասարդը տալիս էր բավականին անվստահ: Ի դեպ, չէին հաշվում երկրից բացակայող անձանց, նույնիսկ չհարցրեցին, թե ինքան ժամանակով են բացակայում: Փոխարենը հարցնում էին ` քանի՞ անգամ եք ծննդաբերել ու բոլորը ո՞ղջ են:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ են հայտարարված օրվանից ավելի վաղ սկսել աշխատել , երիտասարդն ասաց. «Աշխատանքները շատ են, չենք հասցնի»:
Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպած «Պետական եւ մասնավոր համակարգերում դատական ակտերի հարկադիր կատարման արդի խնդիրներն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Վարչապետն իր խոսքում նշել է. «Մեզ համար հետաքրքիր է ուսումնասիրել միջազգային փորձը, մասնավորապես, մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման առումով: Գիտենք, որ կան երկրներ, որտեղ այս մեխանիզմն արդյունավետ կերպով է կիրառվում՝ չնայած պետական հարկադիր կատարման ինստիտուտի առկայությանը»:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ մեր երկրի ԴԱՀԿ համակարգում ներդրվել է էլեկտրոնային մեխանիզմ՝ աճուրդներն այս եղանակով կազմակերպելու նպատակով: «Կարծում ենք՝ այդ եղանակի ներդրումը ԴԱՀԿ-ի գործունեությունը դարձնում է առավել թափանցիկ, որով բարձրանում է նաեւ մեր քաղաքացիների վստահությունը վերջինիս նկատմամբ: Պետք է խոստովանել նաեւ, որ դեռեւս էլեկտրոնային եղանակով գործառույթների ծավալները մեծ չեն եւ դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանում հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բուռն զարգացումներ տեղի են ունենում միայն վերջին հինգ տարիների ընթացքում, ինչի արդյունքում ինտերնետից օգտվողների քանակն սկսել է կտրուկ աճել: Եթե 2008-ին ունեինք ընդամենը 45 հազար ինտենետից օգտվող, ապա այդ թիվն այսօր հասնում է 341 հազարի: Սա մեզ հնարավորություն է տալիս նաեւ ԴԱՀԿ-ի բնագավառում կիրառել ժամանակակից մոտեցումներ եւ նրա գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ»:
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս գիտաժողովը հնարավորություն կտա գտնել լուծումներ, որոնք կնպաստեն բացահայտել նոր գործիքներ եւ օրենսդրական մեխանիզմներ՝ ԴԱՀԿ-ի աշխատանանքերի արդյունավետության բարձրացման նպատակով:
Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչներ:
ԵԽԽՎ-ն դադարել է արժեքների կազմակերպություն լինելուց և ավելի ու ավելի վերածվում է շահերի կազմակերպության: Նման համոզմունք հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն` ի պատասխան լրագրողի հարցի` հնարավոր է, որ Վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետի ավարտից հետո ԼՂ հարցով ենթահանձնաժողովը դադարի գործելուց: Նա նկատեց, որ այս պահին հստակ պատասխանել հնարավոր չէ. տարբեր տարբերակներ են առկա: Ամեն ինչ կախված է քաղաքական կոնյունկտուրայից:
Ըստ Հարությունյանի`Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը չի կարող լուծել իր առջև դրած խնդիրները: Ենթահանձնաժողովի ստեղծումը միտված էր ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը, սակայն այդպես էլ չծառայեց իր նպատակին:
«Սա արդեն երկրորդ նստաշրջանն է, որ մենք մորատորիում ենք հայտարարել փոխադարձ մեղադրանքներին, սակայն այն որևէ դրական արձագանք չստացավ ադրբեջանական պատվիրակության կողմից»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.