29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նա ներկա է գտնվել Հայոց երբեմնի Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին, որոնց կազմակերպման նպատակով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով՝ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Նախագահը մասնակցել է նաև «Բերքի տոն-2011» ավանդական տոնակատարությանը, որին մարզի բնակավայրերը ներկայացրել են տարվա իրենց բերք ու բարիքը:
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է նաև Արտաշատ քաղաքի լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են ընթացիկ տարվա հուլիսի 6-ին նախագահի` Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականներից հետո: Արտաշատի երբեմնի այցե¬քարտը համարվող լիճը, որը կառուցվել է դեռևս 1971թ., վերած¬վել է գարշահոտ ճահճացած տարածքի: «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, լճի վերակա¬ռուց¬մամբ հնարավոր է լուծել քաղաքի համար կարևոր էկոլոգիական խնդիրը, որի համար կպահանջվի շուրջ 235 մլն դրամ: Նախագահին զեկուցվել է, որ ֆինանսական միջոցների հատկացման խնդիրը լուծված է, և լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետում կավարտվեն:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում չափազանց կարճ ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության առաջընթացը գնահատելով՝ ՄԱԶԾ աղետների կանխարգելման և վերականգնման բյուրոն Հայաստանը ճանաչեց ձեռքբերումների երկիր։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ն իր անդամ երկրների միջև կազմակերպում է աղետների ռիսկերի նվազեցման լավագույն փորձի փոխանակման այցելություններ։ Այս անգամ որպես դրական փորձի օրինակ էր ընտրվել Հայաստանը։ Աղետների ռիսկի նվազեցման բնագավառում որպես ձեռքբերում առանձնացվել էին ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինված ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի, ԱՌՆ Ազգային Պլատֆորմի և ազգային դիտացանցի ստեղծումը։
Հոկտեմբերի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն էր այցելել ՄԱԿ-ի անդամ 11 երկրների (Տաջիկստան, Ղըրղըզստան, Ուզբեկստան, Վրաստան, Ուկրաինա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Կոսովո, Խորվաթիա, Սլովակիա, Շվեյցարիա) տարբեր փորձագետներից կազմված մեծաթիվ պատվիրակություն։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հյուրերին ներկայացրել էր նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները և զարգացման ծրագրերը։ Հյուրերը նաև եղել էին ճգնաժամային կառավարման կենտրոնում և տեղում ծանոթանացել դրա աշխատանքին։
Այս պահին «Սիրահարների այգու շրջակայքում հավաքվել են մի խումբ ԲՀԿ‑ականեր վանկարկելով` « Ես առաքելական եմ »: Նրանք «Ոչ աղանդներին» շարժման մասնակիցներն էին միանման ` վարդագույն բլուզներով և մի շարք աղանդներ մերժող պաստառներով:
Այգում էին գտնվում նաև «Բանակն իրականում» ակցիայի մասնակիցները: Անհասկանալի է նրանց հանդիպումը պատահական էր, թե կազմակերպված, սակայն «Բանակի» խումբը հավատացած էր, որ այս ամենը կազմակերպվել է ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, և ակցիայի մասնակիցները հորդորեցին «առաքելականներին» միանալ իրենց: Արդեն կոնֆլիկտ էր սկսվելու նրանց միջև: Սակայն ակցիայի մասնակիցները շտապում էին Ավան, որտեղ պետք բերեին մահացած զինվորի դին:
«Ժառանգություն» կուսակցությունը այսօր ասուլիս էր հրավիրել խոսելու իր համար ամենացավոտ թեմայի մասին. կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը սկսեց հենց այդ «նոտայից».Նրա համոզմամբ, հակառակ որոշ մարդկանց պնդումների, «Ժառանգությունը» լայն ժողովրդականություն է վայելում: «Մեր հարցումների համաձայն` եթե ընտրությունները կայանան վաղը, ամենքիչը կրկնակի թվով, քան ներկայումս ենք, մուտք կգործենք խորհրդարան»,- վստահեցրեց նա` խորհուրդ տալով չլսել ամեն տեսակ «տնաբույծ» քաղաքագետների և սոցիոլոգների գնահատականները, թե իբր «Ժառանգությունն» առաջիկա խորհրդարանական ընտրություների ընթացքում խորհրդարան դժվար թե մուտք գործի:
Հարցին` ի՞նչ տվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանի հացադուլը` Խուրշուդյանը պատասխանելով, ձեռքի հետ էլ քար նետեց Տեր –Պետրոսյանի ուղղությամբ. «Դա շատ լավ նախադեպ էր, երբ նման դիրքի քաղաքական գործիչն ինքը գնաց ինքնազոհողության, այլ ոչ` մնացածների նման բավարարվեց ժողովրդին անձնազոհության կոչեր անելով»: Նա նաև զգուշացրեց. Որ «Ժառանգությունը» ոչ մի ուժի թույլ չի տա ընտրությունների ժամանակ իր «ուսին հենվելով» քաղաքական դաշտ գալ», չնայած դրան, հայտարարեց, թե` «Ժառանգությունը» բաց է քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության համար.«Համագործակցության ձևաչափերի մասին խոսելը դեռևս շուտ է, դեռևս վաղաժամ է խոսել նաև` ում հետ հատկապես կհամագործակցենք: Միաժամանակ` չենք բացառում քաղաքական համագործակցությանն ուղղված ակցիաներ: Միայն մեր ընտրազանգվածի պատվերին ենք սպասում, որպեսզի ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկենք»:
Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ իր կուսակցությունը ոչ մի ուժի դեմ դռները չի փակելու ու պատրաստ է համագործակցելու ՀԱԿ-ի հետ: «Եթե համագործակցության արդյունքում հնարավոր է հասնել ժողովրդի հիմնական պահանջներին, ինչո՞ւ չհամագործակցել»:
Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի թեմային` Խուրշուդյանը նկատեց, որ ժողովրդի հետ շփումները վկայում են, որ մարդիկ չեն ցանկանում նրա վերադարձը:
Այսօր, ժամը 12.30-ին ՀՀ տարածքում՝ Գառնիից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։
Երևանում և Աբովյան քաղաքում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետևել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 և 3.0 մագնիտուդով։
Մենք` բանակում դեռևս չծառայած երիտասարդներս, միավորվելով «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խմբում, խիստ մտահոգված ենք բանակում գրեթե ամեն օր տեղի ունեցող զինվորների մահվան դեպքերով, որոնք ավանդականորեն ներկայացվում են իբրև ինքնասպանություն:
Դրանք տեղի են ունենում այն պատճառով, որ պաշտպանության նախարարությունը չի կարողանում տիրապետել զորամասերում տիրող վիճակին: Դրանից բացի, զինվորների հարազատները չունեն բանակի վերահսկողության որևէ հնարավորություն, ինչպես դա ընդունված է այլ երկրներում, օրինակ` Վրաստանում:
Բանակի իրավիճակը պաշտոնապես վերահսկող կազմակերպությունները հանցավոր գեներալիտետի կամակատարն են և անգամ ձեռք են տալիս նրանց` մեր եղբայրների արյան հաշվին հարստանալու իմաստով:
Եվ այդ ամենը տեղի է ունենում պաշտպանույան նախարարի գիտությամբ և անմիջական հովանավորությամբ: Ելնելով դրանից, մենք պահանջում ենք Սեյրան Օհանյանի անհապաղ հրաժարականը:
Դրանից բացի, մենք կոչ ենք անում բոլոր առողջ երիտասարդական ուժերին միանալ մեզ այդ պահանջում և հրապարակավ հայտնել իրենց կարծիքը:
Հատկապես ակնկալում ենք «Չենք լռում» և «Հիմա» նախաձեռնությունների, ինչպես նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» երիտասարդական թևերի միասնությունը և սպասում նրանցից յուրաքանչյուրի պատասխանին:
Ամեն օր զինվոր են սպանում, ամեն օր քեզ ու ինձ են սպանում: Միացիր ու ասա, որ ապրելու ենք…
«Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խումբ
Մահվան ելքով հերթական միջադեպը բանակում տեղի է ունեցել այսօր, հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում Իջեւանի զորամասում։
Մահացածը Երեւանի բնակիչ ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է:Մելքոնյանը զորակոչվել էր 2011թ. Գարնանային զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից:
Նշենք, որ Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, Խարբերդ գյուղի բնակիչ 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:Նա ԼՂՀ պաշտպանության բանակ էր զորակոչվել Շենգավիթի զինկոմիսարիատից: Ներսիսյանը հրազենային վնասվածք է ստացել ծնոտի հատվածում:
Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի զորամասում մարտական դիրքում հերթապահության ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող,դարձյալ Խարբերդի բնակիչ 19-ամյա Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը
Նույն թեմայով`
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է հերթական մեծածավալ բողոքի ակցիան, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: Այս առնչությամբ նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
SOS!!! Save Our Soldiers!!! Փրկեք մեր զինվորներին!!!!
Վերջին 5 օրում ևս երեք զինվոր է «ինքնաՍՊԱՆՎԵԼ» ՀՀ բանակում:
Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ. աշնանային զորակոչի մասին հրամանագիրը:
Վերջին զոհերը`
Հոկտեմբերի 9- Վլադիմիր Ասատրյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 12- Յուրիկ Ներսիսյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 13- Արամ Մելքոնյան, 21 տարեկան, Երևան
Այս ցուցակը աճում է ժամ առ ժամ: Պետք է հենց հիմա քայլեր ձեռնարկել` դա կանխելու համար: Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ և առողջ:
Հոկտեմբերի 14-ին, 13:00 կկայանա բողոքի ցույց ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբ
Սվետլանա Անտոնյանի ֆոտոշարքը այսօրվա բողոքի ակցիայից` «Բանակն իրականում»
Այս ցնցող հարցազրույցում երգիչը, դեմ է դուրս գալիս բոլոր կարծրատիպերին, այդ թվում « ցեղասպանություն » տերմինի շուրջ մղվող պատերազմին, ինչը սառեցնում է հարաբերությունները Թուրքիայի հետ և վնաս է հասցնում Հայաստանի շահերին:
Ցնցող խոսքեր, որոնք պարզաբանում և ավելի վառ են դարձնում սեպտեմբերի 4-ին ֆրանսիական հեռուստատեսության « Vivement dimanche » հաղորդաշարին տրված հարցազրույցում արտահայտած մտքերը: Ինչպես նաև ձեռք է պարզում թուրքական կառավարությանը: Կգտնվի՞ որևէ մեկը` այն բռնելու համար:
Նովել դ’Աղմենի ամսագիր /Nouvelles d’Arménie Magazine (NAM): Դուք նոր ընկերներ ձեռք չբերեցիք « Vivement dimanche »-ին տված ձեր հայտարարություններով:
Շարլ Ազնավուր: Ես արդեն սկսել եմ զզվել այս ամենից: Մենք երբեք չենք շահի գործը: Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք ովքեր դեռ հիշողության ունեն, մահանան, և այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում Հայ դատը: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչեց այն, ինչ պետք է ճանաչեր, ոչ ավելին: Ոչ մի երկիր մեզ ընդառաջ չի գալու, երբեք: Ավելին, արաբները, ովքեր հեղափոխություն են անում, երազում են ունենալ քեմալական նմուշի կառավարություն: Դա ջուր է լցնում թուրքական ջրաղացին, նրանք գնալով հարստանում և էլ ավելի մեծ դիրքեր են գրավում: Նրանք արդեն մեծ քսանյակի անդամ են և այլևս անգամ ջանք չեն գործադրում Եվրամիություն մուտք գործելու համար:
Այս ու՞ր ենք գնում: Եվ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի…Ո՞ւ մ է դա ձեռնատու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է և անհանգստացնում: Եվ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է: Ես ցանկանում եմ հարցս ուղղել թուրքերին. եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կանվանեք մի ողջ ժողովրդի ոչնչացում: Ինչպե՞ս եք դուք ինքներդ ձեր մեջ դա անվանել տարիներ շարունակ: Ի՞նչ բառով է Աթաթուրքը որակել կատարվածը: Դա եմ ցանկանում. իմանալ ինչպես են դա անվանել « ցեղասպանություն » բառը հորինելուց առաջ: «Կոտորա՞ծ: Հայերի ջա՞րդ» Այսպիսով, եթե դուք չեք ցանկանում օգտագործել « ցեղապանություն » բառը, խոստովանեք գոնե որ դա կոտորած է: Երբ կհասնենք դրան, մեծ քայլ արած կլինենք: Հայաստանը լուրջ վտանգի մեջ է, իսկ մարդիկ կենտրոնանում են միայն « ցեղասպանություն » բառի վրա: Ես չեմ հասկանում ինչո՞վ է դա օգնելու երկրի առաջընթացին: Ու՞ր է մեզ տանում այդ տրամաբանությունը: Բոլոր նրանք, ովքեր ինձ քննադատում են նման մտքեր արտահայտելու համար, որտե՞ղ են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում: Եվ դեռ ցանկանում են ինձ դասե՞ր տալ: Այդ ես պետք է նրանց դաս տամ: Ես այդ մասին խոսել եմ Ամերիկահայ մի իրավաբանի հետ, որն ունի 300 մասնագետից բաղկացած փաստաբանական գրասենյակ: Նա մյուսների պես էր մտածում: Բայց երբ ես նրան բացատրեցի իմ տեսակետը, նա համաձայնեց ինձ հետ: Ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց մի բան ես հաստատ գիտեմ. մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որը երկրորդ անգամ է մահանում: Իսկ մարդիկ դեռ տերմիններից են խոսում…
NAM: Այնուամենայնիվ դուք ձեզ շատ ակտիվ դրսևորեցիք այդ խնդրի քննարկման հարցում, մասնավորապես պաշտպանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը ֆրանսիական Սենատի առջև: Դուք խոսեցիք Սենատի առաջ…
Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ:
NAM: Դուք մասնակցել եք ցույցերին…
Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ:
NAM: Դուք հոդվածներ եք տպագրել թերթերում…
Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ: Դա մեզ ինչի՞ հանգեցրեց, ի՞նչ տվեց: Եթե մետրերով չափենք իրերի իրական վիճակը և սկսենք Ա կետից, քանի՞ միլիմետր ենք առաջ շարժվել: ԶՐՈ:
NAM: Դուք իսկապես կարծում եք, որ առաջ չե՞նք շարժվել:
Շ. Ազնավուր: Չենք շարժվել և չենք շարժվելու: Երբեք: Ինձ պարբերաբար հրավիրում են Թուրքիա: Նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարն ինձ հրավիրեց անցկացնել արձակուրդս իր տանը. Ուրեմն եկեք պայմանավորվենք և որոշենք թե ինչ պետք է նրանցից պահանջենք: Բայց մենք չպետք է քաղաքական խաղ խաղանք այս կամ այն կողմի շահերը պաշտպանելով: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն հարցը, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը, ինձ բացարձակապես չի հուզում: Ես միայն մի բան եմ ցանկանում, որ սահմանները բացվեն և այս երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել:
NAM: Դրանով դուք աշխարհի՞ն եք դիմում:
Շ. Ազնավուր: Այո: Ես միշտ լավն եմ խոսում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք հետաքրքիր ժողովուրդ են: Չկա ոչ մի թուրքաբնակ հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Հնարավոր է, որ դուր չգա նրանց վերաբերմունքը, նրանց քաղաքականությունը, բայց ոչ ժողովուրդը որպես այդպիսին: Իմ նպատակն է խթանել առաջընթացը:
NAM: Այնուամենայնիվ դուք հիասթափված չե՞ք 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների խախտումից:
Շ. Ազնավուր: Դրանք մի երեկո ստորագրվեցին, հաջորդ օրը արժեզրկվեցին: Ես հիասթափված չէի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ հենց այդպես է լինելու: Ինչու՞: Որովհետև թուրքերի հետ ոչ մի պայմանագիր երբևէ չի վավերացվել: Միշտ լինում է մի այնպիսի պահ, երբ նրանք ետ են կանգնում և այլս ոչինչ հնարավոր չէ անել: Նրանց ներկայիս ռազմավարական դիրքը նպաստում է այդ տենդենցին: Նրանք իրենց ուժեղ են զգում և հետևաբար ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների: Այսպիսով, ի՞նչ անենք: Ես անձամբ կողմ եմ ոչինչ չանելուն: Բայց ինձ վրա այլևս հույս մի դրեք… ամենևին: Ես զզվել եմ: Ես չեմ ուզում անիմաստ ջանք թափել: Թուրքերն այն ժողովուրդն են, որոնց միշտ քարոզել են կեղծ ճշմարտություններ: Նրանց սուտ բաներ են սովորեցրել: Ուրեմն սկսենք նրանց այդ թյուր տեղեկություններից, և նրանց հակառակը սովորեցնենք:
NAM: Պետք է բավականաչափ խելացի լինել երկու կողմերի համա՞ր էլ:
Շ. Ազնավուր: Պարզապես խելացի գործել է պետք: Նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել: Իմ հերթին ես ձեզ մի հարց տամ. արդեն որքա՞ն ժամանակ է, որ թուրքերը մեր տարածքներում են ապրում: Ես չեմ խոսում այն ամենի մասին, ինչ կատարվել է դրանից հետո…միայն առաջ:
NAM: Դարեր: Մոտավորապես հազար տարի…
Շ. Ազնավուր: Գերմանացիները այլևս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, իսկ մենք (franciatsineres) էլ չենք հիշում Ռուռը: Պետք է խելացի լինել և հասկանալ իրերի իրական կողմը: Ես ավելի հեռու եմ գնում: Նույնիսկ եթե նրանք մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այդտեղ ապրի: Ոչ ոք: Խելամիտ լինենք: Հաշվարկենք ամեն ինչ:
NAM: Բայց դուք չեք կարծում, որ հայկական իշխանությունները քաջատեղյակ են իրավիճակին և լավ գիտեն թե ինչ են անում:
Շ. Ազնավուր:Ես չգիտեմ: Հաջորդ անգամ կխոսեմ այդ մասին նրանց հետ: Ես չեմ ցանկանում որևէ քայլ անել առանց նրանց կարծիքը հաշվի առնելու: Բայց կարծում եմ նրանց համար առաջնայինը սահմանների բացումն է: Դրսում բառերի պատերազմ է, իսկ ներսում մարդիկ տառապում են:
NAM: Ներեցեք ինձ, բայց չե՞ք կարծում, որ հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես գոյություն ունեցող համակարգն է, որը հույս չի ներշնչում ժողովրդին: Եվ սա դեռ առանց հաշվի առնելու Ղարաբազյան հարցը: Այս հարցում էլ պե՞տք է զիջումների գնալ:
Շ. Ազնավուր: Իհարկե: Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիոզ լինե՞լ. գնացեք և ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին:
NAM: Բայց հայկական հարցի վերաբերյալ ո՞րն է ձեր տեանկյունը:
Շ. Ազնավուր: Ես համաձայնություն եմ ուզում: Ես ցանկանում եմ, որ թուրքերը ճանաչեն տեղի ունեցածը: Բայց ես թքած ունեմ « ցեղասպանություն » բառի վրա: Ի՞նչ կտա մեզ, եթե նրանք օգտագործեն այդ բառը: Թող ճանաչեն կոտորածը: Ժամանակին հենց դա էին ասում: Բոլորը խոսում էին կոտորածից… Եվ հանկարծ միանգամից, 50-ական թվականներից սկսեցին կենտրոնանալ « ցեղասպանություն » բառի վրա, ինչը շատ դժվար է ընդունել, նույնիսկ երբ այն համապատասխանում է իրականությանը:
NAM: այնուամենայնիվ
Շ. Ազնավուր: Նրանք չեն ցանկանում ընդունել այն փաստը, որ որոշել են վերացնել մի ողջ ժողովուրդ: Ուրեմն պետք չէ մոռանալ այն ինչ տեղի է ունեցել. Բայց հարկավոր է այսուհետ գնալ դեպի հուսալին, դեպի հույսը: Սահմանակից թուրքերը հայերին դեմ չեն: Դիարբեքիրի քաղաքապետը բացահայտորեն հայտարարեց, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը: Կան կարևոր մարդիկ, որոնք բավականին հետաքրքիր բաներ են ասում, բայց կան նաև այնպիսիները, որոնք հակառակն են ասում: Կարևորն այն է, որ թուրք ժողովուրդը քայլեր է անում, ինչպիսին արեց Հրանտ Դինքի թաղման ժամանակ:
NAM: Իսկ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ի՞նչ եք մտածում: Այդ կողմից Հայաստանին ավելի շատ վտանգ է սպառնում, քան Թուրքիայի կողմից: Ի՞նչ եք դուք առաջարկում:
Շ. Ազնավուր: Դա ընդհանուր փաթեթի մի մասն է: Դա նորմալ է: Ուղղակի պետք է ազնիվ լինել. Արդյո՞ք Ղարաբաղը պատկանում էր ադրբեջանցիներին մինչև Ստալինի նվիրաբերությունը: Մյուս կողմից արդյո՞ք Ղարաբաղը Հայաստան է: Ոչ, դա ինքնավար երկիր է: Ճի՞շտ է, թե ոչ:
NAM: Այսինքն, այստեղ նույնպե՞ս պետք է նահանջել:
Շ. Ազնավուր:Ոչ, բայց պետք է ընդունել, որ Ղարաբաղը առանձին երկիր է, ինչպիսին Ադրբեջանը և Հայաստանը: Միգուցե ես ուտոպի՞ստ եմ:
NAM: Դուք համաձայնեցնու՞մ եք հայկական իշխանությունների հետ, երբ նման դիրքորոշումներ են արտահայտում:
Շ. Ազնավուր:Երբ ես զրուցում եմ հայկական իշխանությունների հետ, նրանք ինձ միշտ ասում են, որ ես իրավացի եմ: Բայց նրանք ոչինչ չեն անում: Նույն բանն է նաև Ֆրանսիայում: Իշխանությունների հետ անիմաստ է խոսել: Ինչպիսին էլ նրանք լինեն:Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ որ բան կանի մեզ համար: Ամեն ինչ անօգուտ է, քանի որ Թուրքիան շատ կարևոր երկիր է Ֆրանսիաի համար: Հնարավոր չէ անտեսել Թուրքիային: Ֆրանսիայում մարդիկ իրենց շատ ուժեղ են կարծում, բայց երբ գալիս է ընդունելու ժամը, ամեն ինչ փոխվում է: Ֆրանսիան Հայաստանի համար ոչինչ չի անի: Արդեն 90 տարի է, որ սպասում ենք որևէ քայլի: Գրքեր են գրվել, տարբեր բնագավառի մարդիկ են ելույթ ունեցել հայկական հարցի օգտին, սակայն դրանից ոչինչ չի փոխվել: Իսկ դուք սպասում եք, որ այսօր հրաշքներ կկատարվե՞ն, երբ կան բացառիկ խոչընդոտներ, որոնք խանգարում են հայկական հարցին: Կարելի է ուտոպիստ լինել, բայց շատ երազել հարկավոր չէ: Ես չեմ երազում: Իմ կյանքն ապացուցում է, որ ես չեմ երազել երբևէ: Ես աշխատել եմ: Ես քաղաքական գործիչ չեմ: Ես այդչափ խելամտություն և զարգացվածություն չունեմ, որպեսզի հաստատեմ այն ամենն ինչի մասին խոսում եմ: Բայց ես սրտանց եմ խոսում, որովհետև ես այդպես եմ մտածում:
NAM: Դուք միշտ հետաքրքրվու՞մ եք քաղաքականությամբ:
Շ. Ազնավուր: Ես հետաքրքրվում եմ քաղաքական գործիչներով, լինեն տղամարդ, թե կին, և սպասում, թե ինչ են նրանք անելու: Խոստումներ…խոստումներ….Երեկ իմ համերգին ներկա էր իմ ընկեր Բեզանսենոն: Ես նրան հարգում եմ , սիրում եմ: Նա անկեղծ է: Նա աշխատում է զօր ու գիշեր իր ելույթների վրա: Մյուսների մասին ոչինչ չգիտեմ: Նրանց համար այդ ելույթները գրվում են:
NAM: Դուք գո՞հ եք ձեր համերգային նոր շրջանից:
Շ. Ազնավուր: Ես շատ գոհ եմ: Ես շատ մարդկանց ցույց տվեցի իրենց տեղը: Նրանք, ովքեր վատ բաներ էին գրում իմ մասին, հիմա դեռ փոքր վերապահումներով են ինձ վերաբերվում, թեև գնալով ավելի քիչ վերապահումով: Միևնույնն է, նրանք ինձ երբեք չեն ների իմ հաջողությունների համար: Կներեն միայն երբ մահանամ: Բայց ես դեռ չեմ պատրաստվում մահանալ: Լսեք ինձ, Արա: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որը կամաց-կամաց մահանում է: Որքա՞ն են նրանք մնացել: Ինձ ասում են 2,3 միլիոն: Իշխանությունները նշում են 3,6 միլիոն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոն, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ու՞մ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞: Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ ինքն իրեն տա այդ հարցը. ինչ եմ ես անում իմ պապերի հողի համար, ի՞նչ եմ ես անում սա մերժելով, կամ մյուսն ընդունելով: Եվ նա կհասկանա, որ ոչինչ չի անում: Ինչպես տեսնում եք ես շատ հարցեր բարձրաձայնող մարդ եմ:
NAM: Իրականում այն ինչ դուք ցանկանում եք, դա հայ ժողովրդին ուշքի բերե՞լն է:
Շ. Ազնավուր: Հարկավոր է նրան ուշքի բերել, թուրքերին նույնպես: Ամեն ինչ մեր երկու ազգերի մեջ է որոշվելու, եթե մենք բարի կամքի տեր մարդիկ ենք:
NAM: Բայց դուք կարծես «բռնաբարում» եք հայերին: Դուք դա գիտակցու՞մ եք:
Շ. Ազնավուր:Ես իմ ողջ կյանքի ընթացքում «բռնաբարել» եմ իմ հանդիսատեսին: Ինչու՞ պետք է նույն կերպ չվարվեմ իմ հարազատ ժողովրդի հետ: Մի օր իմ քույրն ինձ ասաց. Դու կարծում ես, որ որևէ մի թուրք կարող է քեզ սպանե՞լ: Իսկ ես կարծում եմ, որ հայը նույնպես դա կարող է անել, նույն պատճառներով: Ես ռիսկի եմ դիմում: Դա իմ ոճն է: Եվ եթե սկսում եմ բարձրաձայնել, ուրեմն կբարձրաձայնեմ մինչև վերջ: Միգուցե ես սխալվու՞մ եմ: Ուրեմն թող ինձ լուծում առաջարկեն, այլ ոչ թե չգիտեմ թե ինչ: Ոչ մի բողոք, և ոչ մի տաբու: Մի օր ես խոսեցի մուսուլմանացված հայերի խնդրի մասին ՀՀ նախագահի հետ և նրան ասացի, որ պետք է մի բան անել: Այդ մարդիկ դժբախտ են, քանի որ ընդունված չեն ոչ մի կողմից (ոչ թուրքերի, ոչ հայերի). Պետք է նրանց օգնել: Մենք իսլամին դեմ չենք, մենք վեց հիասքանչ մսկիթ ունենք Հայաստանում, որոնք պահպանվել են ի հեճուկս Ստալինի` դրանք քանդելու հրամանին: Իրանն ամեն ինչ անում է դրանք վերանորոգելու համար: Մենք ազգ ենք, իսկ ազգը բնականաբար բաղկացած է տարբեր մարդկանցից. լավ կամ վատ, տարբեր կրոններից. քրիստոնյա, հրեա, մուսուլման, դա նորմալ է: Հարկավոր է, որ Հայաստանը փոխի իր մտածելակերպը և ընդունի տարբեր հավատքի հայերին, ինչպես Եվրոպան է ընդունում տարբեր հավատքի մարդկանց:
NAM: Դուք ճանաչում եք ՀՀ երեք նախագահներին: Դուք կարո՞ղ եք մեզ հետ խոսել նրանց մասին:
Շ. Ազնավուր: Ոչ դա իմ գործը չէ: Նրանք բարի կամքի տեր մարդիկ են, բայց երբեմն իրավիճակները փոխում են կամքը …Ամեն դեպքում երբեք ոչ մի նախագահ ինձ չի ասել « ոչ »: Ավելի լավ կլիներ երևի, որ ասեին: Արա, այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ: Ես կուզենայի իմանալ: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտե՞լ, լավ խմե՞լ, սեփական խանութն ունենա՞լ և ցեղասպանության մասին խոսե՞լ: Դա է նշանակում լինել հա՞յ: Դա շատ քիչ է:
Հայերեն թարգմանությունը` Հասմիկ Այվազյանի
1‑ին լրատվական
Տավուշի մարզում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը այս պահի դրությամբ հասցեատեր չունի:
Այսօր լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ի պատասխան հարցին թե ով է, պատասխանատու այս հարցում, ասաց. «Ինձ թվում է` ոչ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը. դա կամ պետք է լինի Արտակարգ իրաիճակների նախարարության կամ Տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնությունը»: Ըստ նրա տեղի ունեցածն ընդամենը աղետ է, բայց ոչ աշխատանքի, արտադրական պայմաններում տեղի ունեցած վթար, և իրավիճակը չի կարգավորվում սոցիալական օրենսդրության դաշտում:
Իսկ կառավարությունը դեռևս չի քննարկել և հստակ չի, թե այդ ընտանիքներին օգնելու նախաձեռնությունը ում կողմից պետք է լինի:
«Ճիշտն ասած` պետք է նայենք` սոցիալական ինչպիսի աջակցություն է ցուցաբերվում, բայց չեմ կարծում, որ սողանքի հետևանքնով մահացած մարդկանց ընտանիքներին օգնությունները սոցիալական ոլորտին առնչվող աջակցության տեսակ են, այլ, ինձ թվում է, կառավարության համապատախան որոշմամբ ինչ-որ քաղաքականություն կիրականացվի», -ասաց նախարարը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.