29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողներ սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ) և շարքային Մովսես Աշոտի Բադալյանը ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայություն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը և «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը անդրադարձան վերջին օրերին Հայաստանյան մի քանի թերթերի խմբագիրների հայտարարությանը, որտեղ խմբագիրները կոչով դիմել էին Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով հստակեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի զրպարտության ու վիրավորանքի մասին դրույթների համապատասխանությունը սահմանադրությանը:
Տպագիր մամուլի խմբագիրները հույս ունեն, որ ՍԴ-ի դրական պատասխանից հետո թերթերի դեմ հարուցված բոլոր վարույթները կկասեցվեն:
Արամ Աբրահամյանը նշեց, որ ինքը Սահմանադրական դատարանից ոչ մի հույս չունի և քաղաքացիական օրենսգրքում զրպարտության և վիրավորանքի դրույթները Սահմանադրական դատարանում հակասահմանադրական ճանաչելը համարժեք է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն:
Ըստ նրա` օրենքն ընդունվեց հապճեպ. հաշվի չառնվեց դատական պրակտիկան, ինչպես նաև օլիգարխների, պաշտոնյաների քաշային հարաբերակցությունը, որոնք փորձում են սնանկացման միջոցով վրեժ լուծել լրատվամիջոցներից. «ՀՀ քաղաքացիական օրենքում «Զրպարտության և վիրավորանքի» հոդվածների ապաքրեականացումը ի սկզբանե ճիշտ էր, բայց օրենքն ընդունվեց հապճեպ՝ հաշվի չառնելով Հայաստանի իշխանավորների ու օլիգարխների և մամուլի հարաբերությունները: Այսպիսով, օրենքը հնարավորություն տվեց սնանկացնելու միջոցով վրեժ լուծել նույն այդ իշխանավորներին ու օլիգարխներին դուր չեկած լրատվամիջոցներից, »- հավելեց Աբրահամյանը:
«Երկիր» և «Ժամանակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրները, ի տարբերություն Աբրահամյանի` հուսահատ չեն. «Մի քիչ ավելի հույս ունեմ, որ այդ դրույթները ՍԴ-ն կճանաչի հակասահմանադրական», -նշեց Եսայանը:
Ըստ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի` հոդվածների ապաքրեականացումից հետո բուռն արշավ սկսվեց թերթերի դեմ և նրա մոտ այնպիսի տպավորություն է եղել, որ «օլիգարխները սպասում էին, որ դրույթներն ապաքրեականացվեն և նոր միայն սկսեն արշավը»: Նա նաև հավելեց, որ եթե նախկինում նրանցից ոմանք, երբ դժգոհություններ էին ունենում ԶԼՄ-ներից, ծեծում էին խմբագրին կամ մեքենան վառում, ապա հիմա փոխել են իրենց մարտավարությունը. «Բազմիցս ասել եմ, որ ավելի լավ է՝ մի ծեծ ուտեմ, քան թերթը կանգնի փակման առաջ: Օրենքի ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների դեմ արշավ է սկսվել: Կարծես մարդիկ սպասում էին դրան, որ հայցերով դիմեին դատարաններ: Վիճակը ծայրահեղ է և լուծման կարիք ունի»:
Բաբաջանյանը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ հետո գուցե կարգավորվի. «Ես ՍԴ-ից հույսեր ունեմ, որովհետև իրավիճակը շտկելու հեղինակը ՄԻՊ Կարեն Անդրեասյանն է: Եթե օմբուդսմենը գնացել է այս քայլին, ուրեմն իշխանությունը փորձում է օմբուդսմենի միջոցով խնդրին լուծում տալ»,-ավելացրեց բանախոսը:
«Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը ևս հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, դրական որոշում կկայացնի:
Նա ևս կարծում է, որ անելանելի վիճակ է, և ամեն ինչ այնտեղ է հասել, որ ցանկացած մեկը երեք միլիոնի հայցով կարող է դիմել դատարան. «Երեք միլիոնը մեր իրականության մեջ լուրջ գումար է լրատվամիջոցների համար»:
Հ.Գ Դե ինչ շուտով պարզ կլինի ՄԻՊ-ը դիմել է ՍԴ իրենից հեռացնելու անցանկալի մեղադրանքները, թե՞ իրոք հանձնարարություն է ստացել հարցը դրական լուծել:
Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԱԽ մամուլի գրասենյակը:
Սեպտեբերի 6-ին Արարատ քաղաքում իր երկու անչափահաս` 6-ամյա և 4-ամյա զավակներին կախելու միջոցով սպանած Ռոզա Ալոյանն անմեղսունակ է ճանաչվել:
Այսօր ոստիկանությանն է տրամադրվել ստացիոնար-դատահոգեբուժական եւ դատահոգեբանական հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ռոզա Հակոբի Ալոյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: Պարզվել է, որ Ռոզա Ալոյանը տառապում է շիզոֆրենիա-պարանոյիդ ցնորված զառանցանքային համախտանիշ հոգեկան հիվանդությամբ: Նախաքննական մարմինը կհարուցի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ եւ գործը կուղարկի դատարան:
Դատարանին է վերապահված վճիռ կայացնելու իրավունքը, թե որ հոգեբուժարանում կպահեն Ռոզային: Իսկ դատավճռից հետո նա ընդմիշտ կապաստանի հոգեկան հիվանդների խիստ ռեժիմի պահման վայրում: Այլ պարագայում Ալոյանին սպասվում էր ցմահ ազատազրկում:
Ի դեպ 34-ամյա որդեսպան կինը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Շիզոֆրենիա հիվանդությունը, նոպայից դուրս վիճակում, թույլ է տալիս գիտակցել սեփական արարքը, այնպես որ կինը ժամանակ առ ժամանակ անդրադառնալու է իր կատարածին:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, երեկ` հոկտեմբերի 19-ին, շարունակվել է «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում հարցաքննվել էր հենց Տեր-Պողոսյանը, այս դատական նիստում հարցաքննությունը շարունակվում էր: ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող հատուկ գործերով վարչության ,սույն գործով մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը մարտական է տրամադրված նա գտնում է, որ մեղադրանքը մինչև վերջ պաշտպանելու են` իրենց դիրքորոշումը հստակ է:
«Սկզբունքային որեւէ հարց առանձնացնել հնարավոր չէ, քանի որ, ի վերջո, անձը զբաղվել է սեքսուալ գործողություններով անչափահասների, մանկահասակների հետ. Հարցն այն է, թե արդյոք նա գիտակցե՞լ է այդ ամենը, եւ որքանո՞վ է զղջում իր արարքների համար: Ի դեպ, ինքն իրեն մեղավոր ճանաչում է, ընդունում, որ սեռական հարաբերություններ է ունեցել անչափահաս տղաների հետ, զղջում է դրա համար, բայց դա հիմա միայն, իսկ թե այն ժամանակ գիտակցել ու զղջացել է թե չէ, հենց դա էլ շատ կարեւոր էր մեզ համար պարզելը»,-լրագրողների հետ զրույցում ասաց:
Մեղադրող Արամ Ամիրզադյանն էլ տեղեկացրել է որ Սերոբ Տեր-Պողոսյանը հարցաքննության ժամանակ չի ընդունել այն փաստը, որ դեռեւս 2005 թվականին, Ախթալայում ունեցել է սեռական բնույթի գործողություններ անչափահասների հետ, այլ պնդում է, որ դա եղել է 2008-2009 թվականներից: Այսինքն` մեղադրողը գտնում է որ դա ընդամենը միտում է` անչափահաս տղաների տարիքն ավելի մեծ ներկայացնելու համար:
Անչափահասների հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար մեղադրվող գործարարն ունեցել է առանձին բնակարան, բնակարան է եղել նաեւ Կոմբինատի չորրորդ հարկում, բայց հիմնական վայրը եղել է Տեր-Պողոսյանի նախկին բնակարանը:
Գործարարն ընդունել է, որ ինքը սեռական բնույթի գործողություններ է կատարել, սակայն արդարացել է, որ դրանց հետ կապված բռնություն չի կիրառել: Սակայն դա պատկերը չի փոխում նա օգտագործել է տղաների անօգնական վիճակը, թեկուզ և ոչ ֆիզիկական` այլ նյութական: Զարմանալի է, որ չափազանց փոքր այդ բնակավայրում, երբ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, տարիներ շարունակ ոչինչ չի իմացվել, և միայն ինչ որ գործոնի ազդեցությունն է ստիպել մեր իրավապաներին գործի անցել:
Արդյո՞ք նրանք չունեն մեղքի իրենց բաժինը, որ տարիներ շարունակ թույլ են տվել լլկել մեր երեխաներին, աչք փակելով իրականության վրա: Ով չգիտի, որ քիչ թե շատ հայտնի մարդականց մասին օպերատիվ տվյալներ կոչվող «տեղեկությանը», իրենք տիրապետում են, որ ցանկացած բնակավայրում կան ինֆորմացիա փոխանցող հատուկ մարդիկ,որոնք չէին կարող չիմանալ այդ մասին: Ուրեմն ինչո՞ւմն է բանը. ոստիկանության ապաշնորհ աշխատանքը, թ՞ե մանկապիղծի խաթրին չկպչելու պատվեր ունենալը:
Դատական նիստին ավարտվել է մեղադրող կողմը միջնորդել է 2 նոր վկաների, ովքեր մինչ այս պահը դեռեւս գործում ներառված չեն եղել,հրավիրել: Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունն ու հաջորդ դատական նիստին` հոկտեմբերի 24-ին կլսեն դատակոչված վկաներին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ընդունած մի քանի օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել է, մասնավորապես, «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Ռոդենի արձանի տեղի հարցը դեռեւս վերջնական չէ: Այս մասին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում, ի պատասխան քաղաքացիներից մեկի դժգոհության, որը վերաբերում էր Ռոդենի քանդակի տեղադրման վայրին, գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Մասնավորապես, քաղաքացին դժգոհել է, որ այդ հրաշալի գործը անմատչելի է քաղաքացիների համար. մոտենալու, նայելու, զգալու եւ սովորելու ոչ մի հնարավորություն չկա: Իսկ Շուշան Սարդարյանը իր պատասխանում նշել է, որ արձանը տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի Հայաստան կատարած այցի շրջանակում՝ հրապարակի գեղարվեստական ձեւավորման համատեքստում:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանում` Ֆրանսիայի հրապարակում, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից բացվել է Ռոդենի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ իր ելույթում, Նիկոլա Սարկոզին արտասանել է «ցեղասպանության» բառը:
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ:
Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել թիվ N զորամասի դասակի հրամանատարի ներկայացրած հաղորդումը, ըստ որի, թիվ N զորամասի զինծառայողին սպանելու և ծառայության կանոնները խախտելու մեջ մեղադրվող մեկ այլ զինծառայողի նկատմամբ համեմատաբար մեղմ՝ 8 տարի 6 ամիս ժամկետով պատիժ սահմանելու և հետագայում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար մեղադրյալների հարազատներից ստացել է 7.500 ԱՄՆ դոլար, որից 7.000 դոլարը փոխանցել է կայազորի զինվորական դատախազության դատախազին: Ըստ հաղորդման՝ վերջինս, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելով առանձին պաշտոնատար անձանց հետ, որպես միջնորդ հանդես գալով, գումարը փոխանցել է նրանց:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավործության հատկանիշներ, որոնք ստուգելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական գործողություններ, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 14.10.11թ. հարուցվել է քրեական գործ, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Հաղորդում ներկայացրած անձի, ինչպես նաև հաղորդման մեջ հիշատակված անձանց անունները չեն հրապարակվում՝ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով, ինչպես նաև` հաղորդում ներկայացրած անձի նկատմամբ շահագրգիռ անձանց կողմից հնարավոր ներգործության դրսևորումները բացառելու նպատակով:
Ով չգիտի, որ մեզանում բարձրաստիճան չինովնիկների գույքը գրանցված է քրոջ, զոքանչի, ազգականի. լավագույն դեպքում կնոջ անունով. այս վերջին իրողությունն էլ արձանագրել են «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, տարածելով ստորև բերված հաղորդագրությունը.
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը հայտնի է դարձել, որ Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքի (առդիր)` Ռուզաննա Բեգլարյանը Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է դարձել 2009թ.-ին: Այդ նույն ժամանակահատվածում այգում մեծ թափ սկսեցին ստանալ ծառահատումներն ու շինարարությունը:
Տարիներ շարունակ այգու տարածքում գործող թեթև սրճարանը դարձել է մի քանի հարկանի բետոնապատ շինություն` գրավելով մոտ երկու անգամ ավելի մեծ տարածք, քան Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշված մակերեսը: Չնայած որ սրճարանը կառուցվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում, այն սահմանված կարգով չի համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ:
Կառուցապատման արդյունքում խախտվել են քաղաքացիների առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու ու հանգստի սահմանադրական իրավունքները, ՀՀ մի շարք օրենքների պահանջներ ու միջազգային պարտավորություններ:
ՀՀ Նախագահի, գլխավոր դատախազի և Երևանի քաղաքապետարանի կողմից անտեսվել են 20.000 քաղաքացիների կողմից նրանց ուղղված դիմումները, ՀՀ բոլոր ատյանների դատարանները մերժել են 116 քաղաքացիների հայցը: ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է նաև քննության առնել «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների դիմումը:
Այս բացահայտմամբ պարզ դարձավ` ում հովանավորության պատճառով էր, որ ՀՀ քաղաքացիներին չհաջողվեց օրինական հիմքերով և եղանակներով կանխել Ուսանողական այգու ոչնչացումը: Փաստորեն, ՀՀ Նախագահը դարձել է Երևանում հանրային տարածքների գրավման ու անօրինական կառուցապատումների փաստացի «տանիք»:
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Սեպտեմբերի 23-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգել էր Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողների մասին:
Հիշեցնենք, որ Մայր բուհի 12 ուսանողներ հայտնել էին նախաձեռնությանը, որ բանավոր քննությունների ժամանակ ԵՊՀ մի շարք դասախոսների կողմից դրսևորվում են կամայականություններ, իսկ համալսարանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում անաչառ քննությունների անցկացման ուղղությամբ:
Այդ օրն ավարտվել էր քննական լուծարքային շրջանը, որի ընթացքում, նրանց խոսքերով, կոռուպցիոն ռիսկերն «աճում են երկրաչափական պրոգրեսիայով»: Ուսանողների հավաստմամբ, իրենք ԵՊՀ-ից հեռացման վտանգի տակ էին հայտնվել «այդ կամայականությունների և դասախոսին կաշառք չտալու սկզբունքայնության պատճառով»:
Նրանք պահանջում էին, որպեսզի ռեկտորատը իրենց ևս մի` արդար քննության անցկացման հնարավորություն ապահովի` հանձնաժողովների ներկայությամբ:
Երեկ ուսանողները հայտնել են նախաձեռնությանը, որ ԵՊՀ ղեկավարությունը, թեև նախաձեռնությանը դիմած ուսանողների մասին մամուլում զանազան ոչ կոռեկտ կարծիքներ արտահայտելուն (գործից անտեղյակ, անբան մարդիկ, պոռոտախոսությամբ զբաղվողներ և այլն), փաստացի լուծել է խնդիրը` հանձնաժողովների ներկայությամբ քննություններ հանձնելու ևս մեկ շանս ընձեռելով: Բոլոր 12 ուսանողներն էլ ստացել են դրական գնահատականներ:
Ի դեպ, մամուլի միջոցով ԵՊՀ-ից «Չենք լռելու»-ին հայտնել են, որ բուհում բոլոր քննությունները բաց են և հրավիրել ներկա գտնվել դրանց: Նախաձեռնությունը հայտնում է, որ անպայման կօգտվի այդ հնարավորությունից ձմեռային քննաշրջանի ընթացքում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հորդորում է կրթական համակարգում անարդարությունների բախված բոլոր անձանց դիմել chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.