29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօրվա ասուլիսում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, խոսելով գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք հարցերից, նշեց, որ բնակլիմայական պայմաններն այս տարի գյուղատնտեսության համար լավ էին` բացի երաշտից, որն ազդեց անջրդի պայմաններում աճեցվող մշակաբույսերի և ջրովի պայմաններում աճեցվող կարտոֆիլի բերքատվության վրա. «Կարտոֆիլի պալարագոյացման փուլում աճը կանգնել է. անցած տարվա չափով կարտոֆիլ կունենանք, մի փոքր ավելի, բայց դա չի ազդի գնի վրա, իսկ գարնանը կարտոֆիլը կթանկանա և ամռանը կլինի 300-400 դրամ»:
Ըստ Բերբերյանի` պարարտանյութերի գները, եթե նախկինում ֆիքսված էին, ամռանը հայտարարեցին, թե ԱԱՀ-ից են ազատում և 20%-ով կէժանանա, բայց այդ հարկատեսակը միշտ էլ չէր գործում, իսկ հիմա 30% գնաճ եղավ. «Որոշ պետական այրեր այդ բիզնեսն իրենց ձեռքը վերցրեցին: Մանրածախ ներկրողները հրաժարվեցին ներկրել, և այսօր ունենք արհեստական դեֆիցիտ՝ պարարտանյութերի շուկայում: Պետությունը խառնվեց բիզնեսին` տեսանք ինչ եղավ: Արջի ծառայություններ պետք չի մատուցել»:
Բերբերյանի խոսքով՝ ուռճացված են և՛ ցորենի, և՛ թե ծիրանի բերքի ցուցանիշները. «Թվեր են նկարում»:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում, այսօրվանից` հոկտեմբերի 24-ին, մեկնարկել է աշնանային արձակուրդը:
Համաձայն Կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-12 թվականների ուստարվա պլանի՝ դպրոցականների աշնանային արձակուրդը, բացառությամբ առաջին դասարանցիների, կտեւի մեկ շաբաթ` hոկտեմբերի 24-30-ը: Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդը նախատեսված է երկու շաբաթ` հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խորհրդի անդամները նախօրեին չնախատեսված հանդիպում են ունեցել պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:
Նախաձեռնության անդամները բարձրացրել են նախազորակոչային շրջանի և բանակում տիրող վիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, մասնավորապես, համակարգում առկա ահռելի չափերի հասնեղ կոռուպցիայի, թալանի, բազմաթիվ հրամանատարների կողմից զինվորի կյանքի, նրա ճակատագրի հանդեպ սրտացավ, հոգատար վերաբերմունքի բացակայության, բոլոր օղակներում հանդիպող աղաղակող խտրականության, հանցավոր սովորույթների դեմ պայքարի պակասի և բժշկական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրները:
Նախաձեռնությունից հայտնում են, որ համատեղ որոշում է ընդունվել սկսել բանակի արատավոր երևույթների դեմ պայքարի աննախադեպ միջոցառումների շարք` հասարակական լայն շերտերի օգնությամբ: Այդ պրոցեսը նախաձեռնությունը որոշել է անվանել Բանակի առողջացման երիտասարդական շարժում: «Չենք լռելու»-ի կազմում արդեն ստեղծվել է բանակում առկա խնդիրների հայտնաբերման խումբ, որը ցանկացած ժամի ցանկացած զորամաս այցելելու հնարավորություն կունենա:
Խմբի գլխավոր սկզբունքը լինելու է ստացված ահազանգերի հիման վրա զորամասերում առկա համակարգային խնդիրները վերհանելը և ՊՆ-ին դրանց լուծման պահանջ ներկայացնելը: «Չենք լռելու»-ն վերահսկողություն է սահմանելու իր կողմից բարձրացված հարցերի լուծման վրա և իրազեկելու է հասարակությանը դրա ընթացքի վերաբերյալ:
Այսօրվանից նախաձեռնությունում գործելու է թեժ գիծ` զինված ուժերում ապօրինությունների և արատավոր երևույթների մասին ահազանգներ ստանալու համար: Ցանկացած ահազանգի հետքերով «Չենք լռելու»-ի` Բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը անհապաղ կայցելի ցանկացած զորամաս, զինկոմիսարիատ կամ բուժհիմնարկ և, հայտնելով ՊՆ-ին առկա խնդրի մասին, կվերահսկի դրա լուծման ընթացքը: Խումբը, կետայիններից բացի, ի հայտ կբերի նաև առկա համակարգային խնդիրները: Համաձայն Վ. Գասպարյանի հեռ ձեռքբերված պայմանավորվածության, սպասվող զորակոչի ընթացքում խումբը պարբերաբար կայցելի նաև կենտրոնական հավաքակայան և կվերահսկի զինվորների` ըստ զորամասերի բաշխման պրոցեսը (ի դեպ, հիշեցնենք, որ այդ պրոցեսի վերահսկումն օրեր առաջ անհնար էր համարել մեկ այլ փոխնախարար` Դ. Տոնոյանը):
«Չենք լռելու»-ն հայտնել է Վլադիմիր Գասպարյանին, որ հավաքման փուլում են գտնվում փաստեր` կապված բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականների խայտառակ վարքուբարքի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու հետ, որոնք շուտով հրապարակելու է: Վ. Գասպարյանը հավաստիացրել է, որ ոչ մի բացահայտում անարձագանք չի մնա:
««Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է հասարակության լայն շերտերին` հանուն մեր տղերքի հանգիստ ծառայելու, (055) 211-529 հեռախոսահամարով կամ chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով հայտնել զինված ուժերի համակարգում իրենց հայտնի կոնկրետ ապօրինությունների դեպքերի մասին: Այս գործում «Չենք լռելու»-ն հատկապես կարևորում է նոր զորացրվածների մասնակցությունը: Ցանկություն հայտնելու դեպքում, կպահպանվի նախաձեռնությանը դիմած անձի գաղտնիությունը»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում:
«Չենք լռելու»-ն դիմում է իր մարզային ներկայացուցիչներին և համակիրներին` հորդորելով հասցնել թեժ գծի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն զինվորներին, նրանց հարազատներին և նոր զորացրվածներին:
Նախաձեռնությունը հայտնում է նաև, որ փոխնախարարի հետ ձեռք է բերվել ևս մի կարևոր համաձայնություն, որի մասին կհաղորդվի առաջիկա ժամերին:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի այն որոշումը, որով խթանիչներ օգտագործելու համար որակազրկվել են 94կգ քաշային Գևորիկ Պողոսյանը և 53կգ Էլեն Գրիգորյանը: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկման որոշումը կայացրել է ծանրորդներից վերցրած մեզի A խմբի նմուշների պատասխանների հիման վրա, սակայն իրենց պահանջով «Վադա» հակադոպինգային համաշխարհային կազմակերպության լաբորատորիայում կհետազոտվեն նաև նախապես վերցված B խմբի նմուշները: «Հնարավոր է, որ թյուրիմացություն լինի»,- նշեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ` հավատալով, որ մեր մարզիկները խթանիչներ չեն օգտագործել, քանի որ նույնը վստահեցրել են նաև մարզիչները: Ի դեպ, Բ խմբի նմուշների ուսումնասիրության համար հայկական կողմը ընդհանուր առմամբ վճարել է 5000 եվրո` յուրաքանչյուր մարզիկի հաշվով 2500 եվրո, իսկ պատասխանները, ըստ Սամվել Խաչատրյանի, պարզ կլինեն մինչև դեկտեմբերի 10-ը:
Իսահակյան փողոցի 18 շենքի դիմաց երեկ` հոկտեմբերի 21-ին, ժ. 16.40-ի սահմաններում վրաերթի է ենթարկվել Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Վահագն Մինասյանը:
34-ամյա Գրիգոր Դոդոյանը` «Լեքսուս GS – 300» մակնիշի 05 ՍԼ 288 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 41-ամյա Վահագն Մինասյանին, ով «օվիրի» պետի տեղակալն է: Նա տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 22-ին, հրամանագիր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Հայաստանում ավարտվեց անկախացումից հետո երկրորդ անգամ անցկացվող մարդահամարը։ Հաշվարարները նախորդող շաբաթվա ընթացքում շրջեցին տնետուն և 33 հարցից բաղկացած թերթիկում լրացրին տվյալներ բնակիչների մասին՝ ըստ իրենց խոսքերի։ Մարդահամարի նպատակ էր ճշտել Հայաստանում փաստացի բնակվող անձանց ազգային, կրոնական պատկանելությունը, սոցիալական վիճակը, եկամուտների աղբյուրները, և ըստ այդմ մշակել պետական ծրագրեր, զարգացման հայեցակարգեր։Այժմ լրացված թերթիկներից տվյալները պիտի մուտքագրվեն համակարգիչ, հետո՝ ամփոփվեն արդյունքները։ Նախնական արդյունքները կհրապարակվեն 2012թ աշնանը, վերջնականները՝ միայն 2013թ։
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմ, Մոսկվա, ուր հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի հոկտեմբերի 23-ին կկատարվի թեմի առաջնորդանիստ եկեղեցու խաչերի օրհնության և օծման արարողությունը:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Նորին Սրբությանն ուղեկցելու է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրը, որը զբաղեցնում է 1,32 հա տարածք, սկսվել է կառուցվել 2006թ-ին: Այն ընդգրկում է մայր եկեղեցին, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային և վարչական մասնաշենքերը, հանդիսությունների սրահները և թանգարանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը և Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաև հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.