29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկի պատի տակ, երեկ, գտել են 19-ամյա Արթիկից զորակոչված Արմեն Համլետի Մողրովյանի դիակը:
Ըստ Պաշտպանության նախարարության, զինվորի դիակի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել: Նշվում է, որ Արմեն Մողրովյանը հանկարծամահ է եղել. դիահերձման արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների շրջանառության սուր խանգարման հետեւանքով:
Սեպտեմբերի 1-ի առավոտյան անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում` ճանապարհի երթևեկելի մասին հարակից ձորակում, հայտնաբերեց կնոջ դիակ` պարանոցի շրջանում երկակի ճմլման ակոսի հետքով:Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ, և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին պարզվեց, որ հայտնաբերվածը որպես անհայտ կորած հետախուզվող, 1960 թ. ծնված, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի դիակն է:Պարզվեց նաև, որ օգոստոսի 31-ին անհետացել է Աբրահամյանի ամուսինը` 56-ամյա Յուրիկ Սրաբյանը:ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական գործողությունների շրջանակում մանրակրկիտ ու ծավալուն աշխատանք կատարվեց. ճշտվեցին Աբրահամյանի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած անձանց ալիբիները, մանրամասնվեցին կնոջ գործունեության հանգամանքները, վերականգնվեցին դեպքին նախորդած օրերի իրադարձությունները, քննության առնվեցին դրանց պատճառահետևանքային կապերը: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ կատարվածի պատկերն ամբողջացավ և հանցագործությունը բացահայտվեց:Պարզվեց, որ Ալվարդ Աբրահամյանը աշխատանքային ու ֆինանսական հարաբերությունների մեջ է եղել Երևանի բնակիչ, 58-ամյա Վաղարշակ Աբաջյանի հետ: Նրանց միջև տարաձայնություններ են ծագել, որոնց միջամտել է Աբրահամյանի ամուսինը: Խնդիրները պարզաբանելու նպատակով Վաղարշակ Աբաջյանը, նրա որդին` Հակոբը, և Յուրիկ Սրաբյանը օգոստոսի 31-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղ, որտեղ գտնվող մի կիսակառույցի տարածքում հայր ու որդի Աբաջյանները նախ ծեծի են ենթարկել Սրաբյանին, ապա խեղդամահ արել և դիակը գցելով փոսի մեջ ու քարերով ծածկելով` հեռացել են:Երևան վերադառնալիս նրանք ճանապարհի տարբեր հատվածներում դեն են նետել Սրաբյանի` նախապես հանած հագուստն ու կոշիկները` նպատակ ունենալով դիակի հայտնաբերման դեպքում բացառել նրա ինքնությունը պարզելու հնարավորությունը:Արդեն երևանում Աբաջյանները Ալվարդ Աբրահամյանին խաբեությամբ տարել են Չարենցի կամարի մոտ, որտեղ Վաղարշակ Աբաջյանը խեղդամահ է արել նրան:Քննությամբ պարզվել է, որ Յուրիկ Սրաբյանի դին թաքցնելով, իսկ Ալվարդ Աբրահամյանի դին թողնելով սպանության վայրում` Աբաջյանները նպատակ են ունեցել կնոջ սպանությունը բարդել ամուսնու վրա. իբր Սրաբյանը սպանել է կնոջն ու անհետացել:Հոկտեմբերի 26-ին Աբաջյանները բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին ու սպանության կասկածանքով ձերբակալվել:
Երեկ երեկոյից մինչ այսօր`15:20 ընկած ժամանակահատվածը մեր`armversion.com կայքը տեխնիկական խնդիրների պատճառով չէր գործում, որի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը և 9 հասարակական կազմակերպություններ որոշել են համատեղ գործարկել արագ արձագանքման ծառայությունը:
Հոկտեմբերի 31-ին Պաշտպանի գրասենյակում տեղի ունենալիք ասուլիսը կծանուցի աշխատանքների մեկնարկի մասին:
Պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ մասնակից հասարակական կազմակերպություններն են. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, «Հայաստանի մանկական ասոցիացիա» ԲՀԿ-ն, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ն, «Մարդու իրավունքների քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր դիմել է երեւանցիներին, ասելով. «ես շատ-շատ եմ սիրում ձեզ, եւ դեռ շատ բան ունենք անելու միասին, եւ անելու ենք մեր սիրելի Երեւանի ու մեր երկրի համար»:
Հրաժարականի դիմում ներկայացրած Կարեն Կարապետյանն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում:
«Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ, եւ հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որեւէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով», — ասել է Կարեն Կարապետյանը:
«Ներողամտություն եմ հայցում անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաեւ այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ ուներ երկրի բարձրագույն իշխանությունը եւ հանրությունը իմ պաշտոնավարման հետ կապված», — ասել է Կարեն Կարապետյանը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ 2011թ. հոկտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել հանուն Թռչկանի ջրվեժի փրկության պայքարողը (հավաքական կերպար):
«Որպեսզի Հայաստանի ամենահիասքանչ ջրվեժներից մեկը չդառնա ՀԷԿ, միմյանց ճանաչեցին և բնապահպանների հետ միասին պայքարի ելան մինչ այդ բնապահպանության հետ որևէ առնչություն չունեցող հարյուրավոր երիտասարդներ, իրենց սոցիալական կարգավիճակով, կրթությամբ, անհատական առանձնահատկություններով միանգամայն հակադիր բևեռներում գտնվող մարդիկ: Նրանց միավորում է Հայաստանում առկա ամենաթողությունը, որի զոհն են դառնում ոչ միայն մեր քաղաքացիները, այլև բնաշխարհի հրաշալիքները: Անտեսելով շիրակյան ցուրտը` երիտասարդներն այս օրերին իրական մի վրանային քաղաք են կանգնեցրել Թռչկանի մերձակայքում` գիշեր-ցերեկ պաշտպանելով ջրվեժն ընդմիշտ լռելու վտանգից: Այս պահին էլ նրանք այնտեղ են, իսկ բնապահպանության նախարարը ձև է բռնել, թե ոչինչ տեղի չի ունենում:
«Չենք լռելու»-ն հիշեցնում է Թռչկանի փրկության շարժման կարգախոսներից մեկը` «ՀԷԿտի՛ր Թռչկանից»»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության ղեկավարը և Լիտվայի հարկային պետական ծառայության պետը քննարկել են հայ-լիտվական տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Լիտվայի հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասը Նախագահին ներկայացրել են երկու գերատեսչությունների միջև հարկային ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ տեխնիկական գործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են այսօր ստորագրված «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ԼՀ ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագրով:
Կարևորվել է նաև հարկային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի մասնակիցները վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են տասներկու տարի առաջ այս օրը ոճրագործներին զոհ գնացած ՀՀ պետականաշինության երախտավորների հիշատակը։
Աջակցություն էցուցաբերվում անտառամերձբնակավայրերի անապահով ընտանիքներին
ՀՀ կառավարությունը որոշել է ոչ արտադրական նպատակով թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ընտանիքների համար սահմանել բնօգտագործման վճարների գծով արտոնություն` ըստ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և սահմանափակումների 100 տոկոսի չափով։ Ակնկալվում է, որ որոշման ընդունումը թույլ կտա անտառամերձ բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքներն առաջնահերթ ապահովել անվճար թափուկ վառելափայտով. նախկինում թափուկ վառելափայտ էր հատկացվում 1 խմ—ն 1200 դրամով։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ որոշումն ունի նաև հստակ սոցիալական ուղղվածություն. «Սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիներն այս հարցն արծարծել էին ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Եղավ Նախագահի հանձնարարականը` ուսումնասիրել իրավիճակը և գտնել այնպիսի լուծում, որը, մի կողմից, չի վտանգի անտառները, բայց մյուս կողմից կապահովի, որպեսզի բնականոն առաջացած թափուկներն այդ շրջաններում ապրող մեր գյուղացիները կկարողանան օգտագործել։ Այս որոշումն ապահովում է հենց այդ լուծումը։ Ավելորդ քաշքշուկ այլևս չի լինի, նաև իրավապահ մարմինները կարող են իրենց ուշադրության կենտրոնում պահել այս որոշումը` հնարավորություն տալով մեր գյուղացիներին օգտվել այդ թափուկներից»։
Հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ գյուղատնտեսության գերակա ճյուղ լինելը, կարևոր համարելով ջերմոցային տնտեսության զարգացումը և այդ համատեքստում արտաքին շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի առաջմղման շղթայի ձևավորման նշանակությունը, կառավարությունը որոշել է մասնակցություն ձեռք բերել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում դրա 49 տոկոսի չափով և այդ նպատակով յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով գնել ընդամենը 490 բաժնետոմս։ Նշված 4 մլն 900 հազար դրամը կհատկացվի ՀՀ կառավարության աշխատակազմին։ Որոշվել է նաև «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում ՀՀ պետական բաժնեմասի կառավարման իրավասությունը լիազորել ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականին` նրա համաձայնությամբ։ Ծրագիրը, որը հիմնականում նախատեսված է իրականացնել մասնավոր կապիտալի ներգրավմամբ, բացի ներդրողների համար շահավետ գործունեության ապահովումից, կունենա նաև մակրոտնտեսական և սոցիալական մի շարք դրական արդյունքներ։ Նշելով այս հանգամանքը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այս փորձնական ծրագիրն աշխատատեղերի բավական մեծ աճ է խոստանում. «Եթե ջերմոցային տնտեսությունների զարգացման այս մոդելն իրեն արդարացնի, ապա մենք Հայաստանում՝ ջերմոցային տնտեսությունների մեծ ցանց ունենալու շնորհիվ ակնկալում ենք 40-50 հազար աշխատատեղերի ստեղծում։ Հիմնվող ընկերության նպատակը Հայաստանի Հանրապետությունում նման բիզնես ծրագրերի ներդրմանն օժանդակելն է»։
Իր նիստում կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին թույլատրել է իրավաբանական անձանց սպասարկելու նպատակով իրեն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում բացել դեպոզիտային բանկային հաշիվ` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարումների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու համար։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թ. պետական ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին։ Ծրագրի նպատակն է իրականացվող միջոցառումներով կանխել ժողովրդագրական բացասական միտումները և կայունացնել իրավիճակը։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը թույլատրել Երևանի Մարտիրոս Սարյանի տուն—թանգարանի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ։ Փաստաթղթերի մշակմամբ կստեղծվեն թանգարանի հիմնանորոգման, լրացուցիչ չորրորդ հարկի և թանգարանին կից նոր կցակառույցի շինարարության նախադրյալներ։
Օրինագծերի փաթեթը նպաստելու է հարկային եկամուտների ավելացմանը
Իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ հարկային և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որն ուղղված է հարկային եկամուտների ավելացմանը, գործարար միջավայրի բարելավմանը և ստվերային տնտեսության դեմ պայքարին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, մասնավորապես, մաքսային օրենսդրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ է Եվրամիության փորձագետների եզրակացությունը, քանի որ դրանք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին։ Բացի այդ, պետք է հաշվի առնվեն Ազգային ժողովի կոալիցիոն գործընկերների առաջարկություններն ու դիտողությունները, այնուհետև քննարկման արդյունքներն ամփոփվեն ՀՀ Նախագահի մոտ հրավիրվելիք խորհրդակցությունում։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դատական ծառայության մասին» և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է նշված օրենքների կանոնակարգումները համահունչ դարձնել ընտրական օրենսգրքի մոտեցումներին։ Գործադիրն սկզբունքային առարկություն չի արտահայտել նախաձեռնության վերաբերյալ։
Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որի ընդունման դեպքում, հեղինակի կարծիքով, էապես կմեծանան երաշխավորման ֆոնդի միջոցները և կապահովվի առավել մեծ կայունություն։ Կառավարության եզրակացության համաձայն նախագիծը լրամշակման կարիք ունի և ընդունելի կլինի իր առաջարկությունների հիման վրա լրամշակվելուց հետո։ Գործադիրը լրամշակման անհրաժեշտություն է մատնանշել նաև «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և ևս յոթ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի վերաբերյալ, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մելիքյանը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Միաժամանակ, նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ օրենքի նախագծի մշակումը ներառված է ՀՀ կառավարության 2011 թ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, նախագծի հեղինակին առաջարկվել է համագործակցել կառավարության հետ` ճշգրտելու օրինագծի կարգավորման առարկայի և իրավահարաբերությունների շրջանակը։ Տիգրան Սարգսյանը շեշտել է միասնական նախագծով հանդես գալու և պատգամավորներին օրինագծի մշակման աշխատանքային խմբում ընդգրկելու կարևորությունը։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Պարզեցվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացը
Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և դրանց սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացը պարզեցնելու, քաղաքացիներին (իրավաբանական անձանց) ավելորդ պարտականություններով չծանրաբեռնելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր երկու որոշումներում և վերացրել նշված գործընթացներն իրականացնելիս տեխնիկական զննության և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոններ ներկայացնելու պահանջը։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ինչը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքից, որի համաձայն փոփոխվելու են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը։ Մասնավորապես, կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներն այլևս չեն ունենալու ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։ Այսպիսով, կադաստրի ոլորտում սկսվել է համակարգային բարեփոխում, որի նպատակն է գործառույթների իրականացման վարչարարության բարելավումը։
Կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Ուսուցման ազգային հիմնադրամ», հաստատվել դրա կանոնադրությունը։ Նոր հիմնադրամը լինելու է բաղկացուցիչ մասը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի, որի նպատակն է այդ ոլորտի միասնական քաղաքականության իրականացումը։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվի 2011 թ. գումարներն ուղղվում են Արտաշատի լճի և դրա շրջակայքի էկոլոգիական բարելավմամբ բնապահպանական ռիսկերի նվազեցման և հանգստյան գոտու ստեղծման ծրագրի ֆինանսավորմանը։
Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` մինչև իրականացվող ծրագրերի ավարտը։ Մեկ այլ որոշմամբ Երևանի Զաքյան փողոցի N2 շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք է ամրացվել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` հետագայում այն ՀՀ փաստաբանների պալատին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար։ Առաջիկայում այդտեղ գործելու է փաստաբանների դպրոցը։
ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից կամ այլ տնտեսական հանցագործություններից և խաղային խաբեություններից խուսափելու նպատակով պատշաճ վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան ՀՀ տարածքում Ազգային վիճակախաղ կազմակերպելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել «Ամայա գեյմինգ գրուպ» կորպորացիայի հետ, որը հիմնադրվել և գործում է Կանադայի Քվեբեկի նահանգի օրենսդրության համաձայն, կնքել պայմանագիր, որով ՀՀ տարածքում կիրականացվի շահումով խաղային սարքերի կենտրոնական հաշվետու համակարգի և ազգային վիճակախաղի ներդրումը։ Նաև որոշվել է վերը նշված կորպորացիայի սեփականություն հանդիսացող և ՀՀ տարածքում գրանցված «Ամայա—Արմենիա» ՍՊԸ հետ հիմնադրել 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով և երկու հասարակ բաժնետոմսով «Պետական լոտո» ՓԲԸ, որի 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժեքով կպատկանի Հայաստանի Հանրապետությանը, իսկ մնացած 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժեքով` «Ամայա—Արմենիա» ՍՊԸ—ին։ Ակնկալվում է, որ վերը նշված պայմանագիրն ստորագրելու արդյունքում ՀՀ պետբյուջեի եկամուտը 2012 թ. կավելանա երկու, իսկ 2013 թ.` շուրջ յոթ միլիարդ դրամով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Գեղարքունիքի մարզի Դդմաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին։
Գործադիրը փոխել է Սյունիքի մարզի Սյունիքի, Արագածոտնի մարզի Ոսկեվազի, Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքների հողերի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման, բնակելի կառուցապատման, փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։ Մեկ այլ որոշմամբ փոխվել է Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքային համայնքի հողերի մի մասի կատեգորիան` գյուղատնտեսական արտադրության օբյեկտների կազմակերպման համար։
Կառավարությունը որոշել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին տալ վտանգավոր` բժշկական թափոնների վնասազերծման արտոնագիր։
Կառավարության շենքի առջև շարունակվող ակցիայի ժամանակ, երբ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Լալա Ասլիկյանը մոտեցել է գետնին պառկած Վարդգես Գասպարիին ոստիկանությունն, այս անգամ բերման է ենթարկել Ասլիկյանին:
Այս պահին ակցիան շարունակվում է, ոստիկանության շենքի մոտ, որը հատուկ ջոկատայինները շրջափակել են. ներս են թողել Ասլիկյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանին: Նախնական տեղեկություններով արձանագրություն է կազմվում:
Արդեն կես ժամից ավել է Լալա Ասլիկյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը կանգնած է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի մուտքի մոտ և նրան թույլ չեն տալիս մուտք գործել ոստիկանության բաժին: Մոտ 20 ոստիկան կանգնած են ոստիկանության բաժնի մուտքի մոտ, իսկ 30-ը ավելի հեռու` խոչընդոտելով ցուցարարներին մոտենալ ոստիկանության բաժնի շենքին:
Ժամը 14.20. Լալա Ասլիկյանն ազատ արձակվեց:
Ոստիկանության կայքում հայտարարություն է տեղադրվել կառավարության շենքի դիմաց այսօրվա ցույցերն արգելելու մասին։
«Կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև հնարավոր իրավախախտումները կանխելու և խափանելու, հավաքի իրավախախտ մասնակիցների նկատմամբ ուժի գործադրումը հնարավորինս բացառելու նկատառումներով` ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետերով և 12-րդ հոդվածով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանությունը ՀՀ կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի մասնակիցներին առաջարկել է հավաքն անցկացնել ՀՀ կառավարության շենքին հարող տարածքում:
ՀՀ ոստիկանության կողմից հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության նախորդ նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ, որոնք վերստին ժամանում էին հավաքի վայր, պարբերաբար և տևական ժամանակահատվածի ընթացքում խոչընդոտել են Կառավարական տուն 1 շենք ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև թույլ են տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ, սադրել բախումներ ոստիկանության ծառայողների և հավաքի մասնակիցների միջև»,- ասվում է Ոստիկանության հայտարարությունում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.