29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանում ստվերի գնահատման համար մեր կառավարությունը և Ֆինանսների նախարարությունը դիմել են Համաշխարհային բանկին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում 2012թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ լուրջ փորձագետներ և ֆինանսական ռեսուրսներ են տրամադրվել, որպեսզի պարզվի, թե Հայաստանում որքան ստվեր կա՞ և ո՞ր ճյուղերում:
ՊԵԿ նախագահը ցանկանում է, որ մասնագետները կոնկրետ աշխատեն ու ստվերի հետ կապված իրենց առավել հստակ տեղեկություն տրամադրեն, ու որ ամենակարևորն է` խոսքի փոխարեն գործ է ակնկալում. «Շատ-շատերս ենք խոսում ստվերից, մենք էլ ամեն օր դրա հետ կապված աշխատանքներ ենք տանում ` նոր մեթոդներ, կառավարման վարչարարական մեխանիզմներ: Ստվերի մասին կարելի է շատ խոսել։ Երբ խոսում են քաղաքական գործիչները, ինձ համար հասկանալի է, բայց երբ դրա մասին խոսում են մասնագետներն ու չեն նշում՝ որտեղ ինչքան ստեր է, ինձ համար անհասկանալի է: Դրա համար ստվերի մասին նման գնահատական չկա. սկսած փոքր բիզնեսից` մինչև խոշորը մենք ստվեր ունենք: Կարծում եմ` ավելի շատ պետք է պայքարենք ստվերի դեմ, քան խոսենք»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա` նոյեմբերի 1-ի հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնից եւ նշանակվել Հայաuտանի նախագահի խորհրդական:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն քիչ առաջ հաստատել է իր պաշտոնանկության մասին լուրը:
«Ազատություն» ռադիոկայանին Ալիկ Սարգսյանն ասել է ՝ «Ինձ նոր են զանգահարել, գիտեմ որ այդ փոփոխությունը լինում ա», — շեշտելով, թե իր համար անսպասելի ոչինչ չկա․«Ի՞նչ է եղել։ Շատ նորմալ երեւույթ է։ Հավերժական ոչինչ չկա։ Ես շարունակելու եմ ծառայել երկրին, երկրի ղեկավարին, մեր ժողովրդին։ Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվելու»:
Ոստիկանապետ Սարգսյանը Հարցին, պաշտոնից ազատվելը չի բացատրում վատ աշխատանքով, «Նման բան չի կարող լինել․ Որովհետեւ իմ ցուցանիշները շատ լավ են, օպերատիվ իրադրությունը վերահսկվում է, հասարակական կարգի խախտում չունեմ, որեւիցէ հարց ոստիկանության հետ կապված, այս պահին չունեմ»:
Ոստիկանապետը նաեւ տեղյակ է եղել իրեն փոխարինողից, (խոսքը պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի մասին է), որին «պատահական մարդ» չի համարել. «Պրոֆեսիոնալ ա, նորմալ ա, որեւիցէ խնդիր չկա»:
Սարգսյանն ասել է, թե դեռեւս տեղյակ չէ, թե իրեն նոր պաշտոնի տեղափոխում են, արդյո՞ք, թեեւ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Ոստիկանապետը նշել է, որ այժմ գնում է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ եւ ամեն ինչ պարզ կլինի մեկ ժամից.«Ինչ էլ առաջարկի հանրապետության նախագահը՝ ես քննարկելու ոչինչ չունեմ, առանձնապես պաշտոններ չեմ սպասում։ Նախագահը ոնց որոշի՝ պատրաստ եմ ծառայել, էդ իմ կոչումն ա, ես ուրիշ կոչում այս պահին չունեմ»:
Այսօր Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը.«Մենք գոհ ենք եղել Ալիկ Սարգսյանի աշխատանքից, նախագահն էլ է գոհ եղել, սակայն նրան նշանակելու ու ազատելու լիազորությունը նախագահինն է: Որոշվել է, որ պետք է կատարվի դերակատարների փոփոխություն», ասել է ՀՀԿ փոխնախագահը,հրաժարվելով մեկնաբանել Ալիկ Սարգսյանի` այլ պաշտոնի նշանակման հարցը:
Ի դեպ, շրջանառվում է ոստիկանապետին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակելու լուրը: Իսկ Արմեն Գևորգյանին, Վիգեն Սարգսյանից հետո, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի թափուր պաշտոնում նշանակելու հարցը:
Հնարավոր այլ պաշտոնանկությունների մասին հարցին, Սահակյանը խուսափել է կոնկրետ պատասխանել.«Մեծ քաղաքական թիմ է, և անընդհատ հնարավոր է դերակատարների փոփոխություն: Լուրջ փոփոխություններ չեն լինի, բայց ինչ-որ բաներ կլինեն»:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Ինչպես հաղորդեցին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստը նախագահել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Հանրապետականները միաձայն և բուռն ծափահարություններով հաստատել են Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում, մտավորականի ընտանիքում:
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:
1998 թվականից ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:
Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացու մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» մեդալով,
Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով:
Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը անցյալ շաբաթ հրաժարական էր տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից:
Երեւանում, հոկտեմբերի 29-ին, Սարալանջի փողոցում բախվել են 4 ավտոմեքենաներ, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում`Սարալանջի փողոցի նախկին «Երիտասարդական պալատի» հատվածում, BMW մակնիշի 24 OԼ 657 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել շինարարական արգելապատնեշին եւ ընկել հարակից շինհրապարակի տարածք, բախվել են «ՎԱԶ-2110» մակնիշի 19 ՏՕ 449 համարանիշի, «Շկոդա Օկտավիա» մակնիշի Տ 6790 համարանիշի (պատկանում է «Լիդեր» տաքսի ծառայությանը), «Մերսեդես Ե» մակնիշի 24 UO 701 համարանիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել եւ թիվ 1 Համալսարանական հիվանդանոց տեղափոխվել` BMW-ի վարորդ, 27-ամյա Վ. Դավթյանը, ինչպես նաեւ «ՎԱԶ-2110»-ի վարորդ, 61-ամյա Ա. Հայրապետյանը եւ ուղեւորներ` 64-ամյա Հ. Հայրապետյանը, Սուսաննա Գրիգորյանը: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:
«Մերսեդես Ե»-ի վարորդ, 26-ամյա Վ. Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը միջին ծանրության է:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հետաքրքիր հայտարարություն է արել. «Մեր կուսակցության մոտեցումը հետևյալն է` Հայաստանի փրկությունը նախագահական ինստիտուտից ձերբազատվելու մեջ է»:
Նա նշել է, որ ՀՅԴ-ն փորձել է 2005թ. փոխել վիճակը.«Թղթի վրա փոխվեց, իրականում` ոչ»:
Ըստ Դաշնակ գործիչի, երեք նախագահների փորձը ցույց է տվել, որ նախագահական համակարգը Հայաստանի համար ուղղակի թունավոր է. «Որոշ տեղերում միգուցե դա դեղամիջոց է, բայց երբ դեղամիջոցը շատ ես օգտագործում, դա կարող է թունավորել օրգանիզմը: Երբ ամենափոքր անգամ քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցը կարող է լուծվել միայն նախագահի կամ նրան շրջապատող թիմի մակարդակով, նշանակում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության առանձին օղակների հնարավորությունները սահմանափակված, ճնշված են նախագահի կողմից»:
ՀԱԿ-ի կողմից նախաձեռնվելիք Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հնարավոր գործընթացին ՀՅԴ-ի միանալու հավանականության վերաբերյալ Հովհաննիսյանը թերահավատ է. «Դրա համար ընդդիմադիր ուժերը պետք է հաղթեն ընտրություններում:ԱԺ-ում «Դաշնակցությունն» ու «Ժառանգությունը» միասին ներկայացված են 25 տեղով, 27 էլ չկա, որ կարողանան դիմել Սահմանադրական դատարան։ Այսինքն որակական փոփոխություններ պառլամենտի միջոցով կատարելու համար անհրաժեշտ է քանակական ներկայացվածություն, հենց թեկուզ այդ գործընթացի հնարավորությունն ունենալու համար: Այդ դեպքում քո ձեռքում կգտնվի մի գործիք, որը կսաստի իշխանությանը և կպարտավորեցնի նրան աշխատել ավելի խոհեմ»:
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալը քաղաքացու իրավունքն է: Հայաստանում կենսաչափական տվյալներով անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրումն ապահովող օրենքների նախագծերում կներառվի այդպիսի դրույթ:
Կամավորության սկզբունքը կիրառելու առաջարկ արեց «Ընդդեմ մարդկանց համարակալման» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը:
Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հրավիրված «Նույնականացման քարտերի մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ, խորհրդարանական լսումների ժամանակ առաջարկն ընդունվեց գլխավոր բանախոս, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի կողմից:
Փոխոստիկանապետը հավաստիացրեց, որ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովին ներկայացնելիս կամրագրվի կամավորության սկզբունքը:
Այդուհանդերձ, եթե քաղաքացին կամովին կընտրի նույնականացման քարտը, նոր սոցիալական քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չի ունենա: Իսկ ովքեր չեն ցանկանա ունենալ նույնականացման քարտ, սոցիալական քարտը հավասարեցվել է հանրային համարանիշին:
Նույնականացման քարտեր կստանան Հայաստանի Հանրապետության՝ 16 տարին լրացած քաղաքացիները: Այն կլինի կենսաչափական տվյալներով` չիպով, և իր մեջ կներառի քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, թիվը, ամիսը, ծննդավայրը, լուսանկարը, էլեկտրոնային ստորագրությունը, նաև արյան խումբը և ռեզուսը` իր ցանկությամբ: Կենսաչափական անձնագրերում տեղադրված չիպերում ևս ներառվելու են անձի անկետային տվյալները, լուսանկարը և երկու ցուցամատերի ու բթամատերի մատնահետքերը։ Նույնականացման քարտը քաղաքացուն կտրվի 10 տարի ժամկետով:
Կենսաչափական տվյալներով անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրումը` որոնցից առաջինն արտասահման մեկնելու համար է, երկրորդը՝ ներքին օգտագործման, թույլ կտա բարձրացնել փաստաթղթերի պաշտպանվածության աստիճանը, սահմանային անցակետերում հեշտացնել քաղաքացու և նրա փաստաթղթերի համապատասխանության աստիճանը, նվազեցնել անձը հաստատող փաստաթղթի կեղծման հավանականությունը, հեշտացնել պայքարը ահաբեկչության, հանցավորության դեմ:
Հետագայում տվյալների էլեկտրոնային պահոց կարող են ներմուծվել այլ տվյալներ ևս, սակայն դա կարվի օրենքով նախատեսված դեպքում և կառավարության որոշմամբ:
Լսումների մասնակիցների դիտարկմանը, որ չիպը ռադիոհաղորդիչ է, փոխոստիկանապետն արձագանքեց` հավաստիացնելով, որ կառավարությունը հասարակության անդամից շատ մտածում է համակարգի անվտանգ լինելու մասին:
Օսիկյանը նշեց, որ կենսաչափական անձնագրերի վերաբերյալ Եվրամիության խորհրդի կողմից ընդունված բանաձևի քննարկման ժամանակ եղել են երկրներ, որոնք որոշ վերապահումներ են ունեցել առանձին կենսաչափական տվյալների մասով, օրինակ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան` մատնադրոշմների մասով. մնացած երկրներն ընդունել են գաղափարը: Փոխոստիկանապետի դիտարկմամբ` համակարգի ներդրումը ՀՀ քաղաքացիներին թույլ կտա նաև եվրոպական աշխարհի հետ համընթաց քայլել:
Հ.Գ. Համակարգի ներդրումը նախատեսվում էր այս տարվա սեպտեմբերին, սակայն ձգձգվում է և հնարավոր է գործընթացը սկսվի 2012 թվի հունիսից:
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ ներկայացրեց ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդների կազմավորման նոր կարգը և գիտական պարբերականներին ներկայացվող նոր պահանջները:
Անդրադառնալով ԲՈՀ-ի կատարած աշխատանքներին` Արտուշ Ղուկասյանը նշեց, որ 2011-ին ՀՀ-ում ստեղծվել են 49 մասնագիտական խորհուրդներ՝ 2010-ի 62-ի փոխարեն: Բացի այդ, ժամանակավորապես դադարեցվել է երկու խորհուրդների` իրավագիտության մասնագիտական խորհրդի և բժշկական համալսարանում գործող վիրաբուժության խորհդի գործունեությունը:
Տասը ամիսների ընթացքում ԲՈՀ-ի կողմից գիտական աստիճանի վկայագիր են ստացել 454 հայցորդներ, որից 38-ը՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 416-ը` գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է 12-ով, ինչը ԲՈՀ-ի ղեկավարը էական փոփոխություն չի համարում:
Արտուշ Ղուկասյանը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում ԲՈՀ-ի գործունեությունը եղել է ԿԳՆ-ի և կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ ԲՈՀ-ն իր ամբողջ գործունեությունն իրականացնելու համար որոշակի խնդիրներ ուներ: Հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում ԲՈՀ կանոնադրության մեջ էական փոփոխություն է կատարվել` կապված ԲՈՀ-ի գործակալության պետին տրվող օրենքներով և իրավական ակտերով չարգելված այլ լիազորությունների հետ, ինչը, ինչպես նշեց Ա. Ղուկասյանը, տալիս է լիարժեք գործունեություն իրականացնելու հնարավորություն:
Անդրադառնալով ԲՈՀ-ի կատարած աշխատանքներին` Արտուշ Ղուկասյանը նշեց, որ 2011-ին ՀՀ-ում ստեղծվել են 49 մասնագիտական խորհուրդներ՝ 2010-ի 62-ի փոխարեն: Բացի այդ, ժամանակավորապես դադարեցվել է երկու խորհուրդների` իրավագիտության մասնագիտական խորհրդի և բժշկական համալսարանում գործող վիրաբուժության խորհդի գործունեությունը:
Տասը ամիսների ընթացքում ԲՈՀ-ի կողմից գիտական աստիճանի վկայագիր են ստացել 454 հայցորդներ, որից 38-ը՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 416-ը` գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է 12-ով, ինչը ԲՈՀ-ի ղեկավարը էական փոփոխություն չի համարում:
Գիտության բնագավառում առաջատարը տնտեսագիտությունն է, որից տասը ամիսների ընթացքում պաշտպանել են 85 թեկնածուական, բայց ոչ մի դոկտորական աշխատանք: Ֆիզիկա- մաթեմատիկական բնագավառում 60 որակավորման գործերից տասը գիտությունների դոկտորի աստիճանի համար է եղել:
Ամենակարևոր ձեռքբերումը ԲՈՀ-ի նախագահը համարում է մասնագիտական խորհուրդների կայքերը, այսինքն` պաշտպանության հետ կապված բոլոր փաստաթղթերը տեղադրված են մասնագիտական խորհուրդների կայքերում, ինչը հրապարակայնության լիարժեք ապահովում է ընձեռում: Այս տարի շնորհվել է 259 գիտական կոչում, այդ թվում` 51 պրոֆեսորի և 201 դոցենտի գիտական կոչում: Արտերկրում պաշտպանած՝ գիտական աստիճան ստացածների թիվը տասը ամիսների ընթացքում 17 է՝ անցյալ տարվա 26-ի փոխարեն, որից 15-ը՝ ՌԴ-ում, մեկ թեկնածուական՝ Շվեդիայից և մեկն էլ՝ Լեհաստանից:
Բացի այդ, ԲՈՀ-ի կողմից 39 աշխատանք է բեկանվել կամ ուղարկվել կրկնական քննարկման, որոնցից 4-ը՝ դոկտորակական, 35՝ թեկնածուական աշխատանքներ: Բեկանվում են այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի այս կամ այն կետին:
Հաջորդ կարևոր խնդիրը տպագրական գործունեության կազմակերպման հարցն է եղել: Հունվար ամսին ԲՈՀ-ը կունենա գիտական հրատարակություններին ներկայացվող նոր պահանջներ, որոնք խիստ և հստակ կլինեն: Առաջին հերթին գիտական հրատարակությունները պետք է հրատարակվեն գիտական կենտրոնների, գիտական կազմակերպությունների որոշմամբ, ինչը Ա. Ղուկասյանը կարևոր սահմանափակում է համարում և կարծում է, որ եթե առաջին կետը կարողանան հստակ պահպանել, հաջողություններ կունենան և այլ մակարդակներում: Հաջորդ կետը՝ պարբերականը պետք է լինի գիտական կամ գիտամեթոդական, ունենա գիտության մասնագիտական որոշակի ընդգրկում:
Նախորդ կանոնակարգում հայցորդը պետք է լիներ տվյալ հիմնարկի աշխատող վեջին հինգ տարիների ընթացքում, իսկ ներկայիս կանոնակարգում սա այլևս պարտադիր պայման չէ:
ՀԲ-ի դրամաշնորհով բուհերում իրականացվում է փորձնական հավատարմագրման ծրագիր: Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ): Ծրագրի շրջանակում փորձագիտական խմբերի այցերը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններ սկսված են: Ձևավորված փորձագիտական 2 առանձին խմբերը, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ են իրականացնելու հիշյալ բուհերում մինչև նոյեմբերի 4-ը: Միջազգային փորձագետները Նիդեռլանդներից և Մեծ Բրիտանիայից են: Դոկտոր Կլաաս վան Վեենը Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի պրոֆեսոր է, երկար տարիներ զբաղվել է ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման աշխատանքների կազմակերպման և որակի գնահատման հարցերով: Ռիչարդ Լուիսը Վաշինգտոնի համալսարանում հրավիրված պրոֆեսոր է եղել, նաև Բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) նախկին նախագահ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ»-ից հայտնում են, որ փորձագիտական այցին ընդառաջ, փորձնական հավատարմագրման ծրագրի ընթացքում, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները ներկայացրել էին Որակի ապահովման ազգային կենտրոն, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել էին այն: Այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, գնահատման սկզբունքներն ու չափանիշները՝ մշակված: ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում կազմվել է գործողությունների պլան, որով այսօր առաջնորդվում են փորձագիտական խմբերը բուհերում: Այցից հետո արդեն փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը:
Հիշեցնենք, որ ՀԲ-ի դրամաշնորհով փորձնական հավատարմագրման ծրագիրը կիրականացվի հանրապետության 14 բուհերում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.