Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կարող է նշանավորել Հայաստանի արտաքին քաղաքականության նոր մակարդակ ու երկրի նոր դերակատարում, ավելի ճիշտ՝ պոտենցիալ դերակատարման հստակեցում, որը հնարավոր է դարձել հատկապես վերջին երկու տարիների զարգացումների հետեւանքով:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նախ հստակեցրեց Հայաստանի հետապրիլյան դիրքորոշումը Ղարաբաղի խնդրում, որը հանգում է ինքնորոշման, կարգավիճակի ու անվտանգության ամուր երաշխիքների խնդրի առաջնային լուծմանը, մնացած խնդիրները համարելով ածանցյալ:
Ղարաբաղի խնդրից նա անցում կատարեց հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին: Սերժ Սարգսյանը փաստացի վերջնագիր ներկայացրեց Թուրքիային, տալով 5 ամիս ժամանակ, որից հետո Հայաստանը հետ է վերցնելու իր ստորագրությունը:
Ցյուրիխում 2009 թ. հոկտեմբերին ստորագրելով արձանագրությունները, Թուրքիան Ադրբեջանի պահանջով հետագայում Ղարաբաղի խնդրով նախապայմաններ առաջադրեց Հայաստանին, արձանագրությունների վավերացումը սառեցնելով: Թուրքիան այդպիսով դարձավ Ադրբեջանի խնդիրների «պատանդը» եւ ձեռքից բաց թողեց այնպիսի հնարավորություններ, որոնց կարիքը հիմա արդեն զգում է ամենայն սրությամբ:
Այս երկու տարում շատ բան է փոխվել, Թուրքիան թեեւ հռչակել էր զրո խնդիր հարեւանների հետ սկզբունքը, իրականում խնդիրներ ունի բոլոր հարեւանների հետ: Թուրքիան խրվել է Սիրիայում, որտեղ զրկվել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների աջակցությունից եւ մենակ մնացել իր խնդիրների հետ: Սիրիայի ու ընդհանրապես Մերձավոր Արեւելքի զարգացումները լուրջ սպառնալիք են Թուրքիայի համար, նկատի առնելով Իրաքի Քրդստանում սպասվող հանրաքվեն եւ անկախ պետության հռչակումը:
Փորձագետները նշում են, որ այս իրադարձությունը, չնայած Թուրքիայի ջանքերին, չի կարող իր ազդեցությունը չունենալ Թուրքիայի ներքին զարգացումների վրա, եւ լավագույն ելքը, որ սպասվում է Թուրքիային, երկրի ֆեդերալացումն է:
Այս իրադարձությունների, ու նաեւ Թուրքիայի միջազգային մեկուսացման քաղաքականության համատեքստում օբյեկտիվորեն աճում է հայկական գործոնը թե հայկական խնդիրների համալիրի, թե նաեւ տարածաշրջանի երկրների՝ արաբական աշխարհի, Իրանի հետ հայերի ավանդական կապերի համատեքստում: Դրանք ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն, ինչն անկասկած ուժեղացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:
Թերեւս հենց այս հանգամանքները նկատի առնելով էլ Սերժ Սարգսյանը աշխարհի թիվ մեկ ամբիոնից Թուրքիայի հետ խոսել է վերջնագրի դիրքից: Մինչ այդ, Հայաստան-Սփյուռք համաժողովում նա քննադատել էր Թուրքիայի քաղաքականությունը, Սփյուռքի ներկայացուցիչներին փաստացի կոչ անելով աշխատել սեփական երկրների կառույցների հետ պահանջատիրության դիրքերից:
Կարելի՞ է արձանագրել, որ Հայաստանն ընդլայնում է իր քաղաքականության «համահայկական» ու միջազգային արեալը նոր իրողությունների համատեքստում, ներկայացնելով որոշակի դերակատարության հայտ, ինչն անկասկած համահունչ է գլոբալ բավական լուրջ շահերի ու խնդիրների հետ: Այս առումով, հայկական խնդիրները, այդ թվում Ղարաբաղի հարցը, անցնում են այլ հարթություն, որտեղ փոխվում են այդ խնդիրների դրվածքն ու դրանց կարգավորման տրամաբանությունն ու մեխանիզմները:
Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը, ինչպես նշում է մոսկվաբնակ մեր հայրենակից քաղաքագետը, հանգեցրեց Ցյուրիխին, իսկ ապրիլյան պատերազմը բերել է «նոր Ցյուրիխին»՝ տարածաշրջանի հարյուրամյա ստատուս քվոյի վախճանի արձանագրմանը: Թուրքիայի այս կամ այն հնարավոր պատասխանը իրավիճակը չեն փոխելու:
Խաղը բարդ է ու բազմաշերտ, մեծ հնարավորություններով ու ռիսկերով, ներկայում անիրական թվացող արդյունքներով: Կա՞ համարժեք քաղաքականության հնարավորություն՝ անցյալ դարասկզբի սխեմաներից խուսափելու համար:
23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորոլ է Հայաստանինախագահ Սերժ Սարգսյանին՝ Անկախության օրվա առթիվ, ընդգծելով, որ ռուս-հայկական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝վկայակոչելով Կրեմլի մամուլի հաղորդագրությունը:
Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանը և Ռուսաստանը նշում է երկու կարևոր տարեթիվ՝ դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը և Ընկերակցության, փոխադարձ օգնության և համագործակցության պայմանագրի ստորագրումը:
«Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել երկկողմանի հարաբերությունների ընթացքում, ինչպես նաև հայ-ռուսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պուտինը նաև վստահություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև հետագա հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ:
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը չգիտի այնպիսի տարածքներ, որոնք Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում:
Արձագանքելով ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանն ու պատասխանելով լրագրողներին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցի ժամանակ Հակոբյանը նշեց, որ Արցախում ստեղծված է այնպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի:
«Որևէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի Արցախի Հանրապետության համար: Ավելին ասեմ՝ մեզ ավելի լավ տարածքներ են պետք, որն ավելի կերաշխավորի մեր Հանրապետության անվտանգությունը»,-ասաց Մովսես Հակոբյանը:
Հարցին, թե բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ բանակը կատարելու է այն, ինչ որոշի քաղաքական իշխանությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է տարածքների վերադարձի հնարավորության մասին, ասել է, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում:
«Ռինգն էլ աշխարհի պես չորս կողմ ունի, որտեղ հաղթանակը, ցավն ու հիասթափությունը հաջորդում են իրար: Մարզիկն էլ ռինգում է սահման պահում՝ իր հայրենիքի սահմանը: Չկա ավելի հաճելի զգացողություն, երբ քո հաղթական պայքարով պարտադրում ես բոլորին ոտքի կանգնել ու հետեւել երկրիդ դրոշի ծածանմանը»,- ռինգից դուրս իր զգացողություններն է կիսել «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւի Հայաստանի բազմակի չեմպիոն Նարեկ Ավագյանը: Նարեկը 10 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ մարտարվեստով:
Երիտասարդ մարզիկը մեր երկիրը պատվով ներկայացրել է ոչ միայն Հայաստանում, այլեւ Եվրոպայում ու Ռուսաստանում: Կյանքն ու ռինգը, ըստ նրա փիլիսոփայության, հավասար նժարների վրա են: «Երկուսում էլ պայքար կա, վրիպելու եւ տապալվելու ռիսկ կա: Հաղթում է նա, ով կամք ունի եւ նպատակին հասնելու համառ բնավորություն»: Հենց այդ որակների շնորհիվ էլ Նարեկը գրեթե միշտ հաղթանակներ է տոնել: Նրա մարզական կենսագրության մեջ, սակայն, դեպք էլ է եղել, երբ հաղթել է առանց պայքարի: «Այս տարվա ամռանը Մոսկվայում ACB վարկածով պետք է գոտեմարտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Քենան Ջաֆարլիի հետ: Երբեք մոտիկից ադրբեջանցի չէի տեսել, չնայած ցանկություն էլ չեմ ունեցել: Բայց սա այն դեպքն էր, երբ ճակատագիրն ինձ հնարավորություն էր տվել դեմ առ դեմ հանդիպելու իրական հակառակորդիս, ապացուցելու, որ հաղթանակը ոչ միայն ուժեղին է տրվում, այլեւ՝ արդարին»: Գիտակցելով, թե ինչ պատասխանատվություն է դրված իր ուսերին, Նարեկը ռինգում անքուն գիշերներ է անցկացրել՝ պատրաստվելով վճռորոշ մենամարտին:
«Ադրբեջանցու հետ գոտեմարտելն ու հաղթելն ինձ համար պատվի հարց էր, ազգային արժանապատվության ու, հայավարի ասած՝ թասիբի հարց: Նրան տապալելը գերխնդիր էր դարձել: Պետք է ապացուցեի, որ իրենք կռվել չգիտեն ոչ միայն մարտի դաշտում, այլեւ՝ ռինգում»։ Բայց, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից առաջ է ընկել: Մինչ հաղթական տրամադրված Նարեկը պատրաստվում է ռինգ դուրս գալ, ադրբեջանական կողմը հայտարարում է իր մարզիկի՝ հայի հետ մենամարտելուց հրաժարվելու մասին: «Պարզվեց՝ ադրբեջանցիները լավ ուսումնասիրել էին մարզական կենսագրությունս ու հասկացել, որ խայտառակ պարտություն են կրելու: Երեւի հույս են ունեցել, որ կկաշառեն մրցավարներին ու հաղթանակը կգնեն, բայց երբ հասկացել են, որ գործ ունեն անաչառ մրցավարական թիմի հետ, չեղարկել են գոտեմարտը: Իրենք նույն վախկոտներն են թե՛ մարտի դաշտում, թե՛ ռինգում»: Իր բոլոր հաղթանակների համեմատ Նարեկի համար առանձնահատուկ է ադրբեջանցու հետ չկայացած, բայց կարեւոր մենամարտը: Ասում է՝ մերն արդար պայքարի ոգին է, իրենցը՝ ստորաբար նահանջը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքի Հասանովը մասնակցել է սահմանամերձ գոտում Ադրբեջանի ԶՈւ նոր զորամասի բացման արարողությանը: Այս մասին հայտնում Է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Դատելով նրանից, որ նախարարին և երկրի ԶՈւ ԳՇ պետին ուղեկցում է Ադրբեջանի ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Խագանի Ջեբրայիլով` զորամասը հենց այդ կորպուսի տարածքում է:
Ադրբեջանի ՊՆ 3-րդ բանակային կորպուսի պահպանության տեղամասը ձգվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագոտու երկայնքով:
Նույն օրը Զաքիր Հասանովը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը այցելել են հենց 3-րդ կորպուսի ենթակայության տակ գտնվող առաջնագծի դիրքեր:
razm.info
Բաքուն Իսլամական համագործակցության (ԻՀԿ) անդամ երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության «Ղարաբաղի հարցով շփման խմբի» հանդիպումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այս հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել «Հայաստանի ագրեսիան դադարեցնելու համար» և սահմանափակել բոլոր տեսակի համագործակցությունը Հայաստանի հետ: Մամեդյարովը այդ երկրներին նաև կոչ է արել չթույլատրել իրենց տարածքով զենքի և ռազմական տեխնիկայի տարանցումը Հայաստան:
«Ղարաբաղի հարցով շփման խումբը» Իսլամական համագործակցության կազմակերպությունում ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ՝ 2016 թվականին Ստամբուլում կայացած կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ: Խումբը կազմված է ԻՀԿ-ի անդամ ավելի քան հինգ տասնյակ երկրների արտգործնախարարներից:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում.
«Գլխավոր ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Շնորհավորում եւ հաջողություն եմ մաղթում պարոն Միրոսլավ Լայչակին՝ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Օգտվելով առիթից՝ կրկին շնորհավորում եմ պարոն Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում այդ կարեւոր առաքելությունն իրականացնելու գործում: Ձեր հռչակած գերակայությունները վայելում են Հայաստանի աջակցությունը:
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
2017 թվականը մեզ համար նշանավորվեց Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձով: 1992 թվականի մարտի 2-ին Միավորված ազգերի ընտանիքի այս կենտրոնակայանում ծածանվեց հայոց եռագույնը՝ որպես մեր ժողովրդի կողմից ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացման տրամաբանական եւ բաղձալի արդյունք:
Անցած տարիների ընթացքում Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ եւ պատասխանատու անդամ: Մարտահրավերները շատ էին, սակայն մենք պատվով դրանց դիմագրավեցինք: Ամենակարեւորն ու դժվարը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր:
Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից եւ կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի եւ համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:
Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:
Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետեւողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:
Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:
1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետեւանքները եւ այնուհետեւ ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որեւէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:
2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության եւ ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգեւի: Այդ պարգեւը նրան տեսախցիկների առջեւ հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:
Հարգելի՛ պարոն նախագահ,
Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար եւ բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում եւ թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի եւ այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններ:
Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երեւանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-սփյուռք համաժողովը:
Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:
Ադրբեջանը չունի իրավական եւ բարոյական որեւէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը եւ հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:
Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որեւէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձեւավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու եւ բազմաթիվ այլ իրավունքների մասին է։
Հայաստանը հետեւողականորեն նպաստել եւ նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն եւ ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին եւ ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց եւ տղամարդկանց իրավունքների իրացման համար։
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:
Միեւնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:
Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միեւնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ եւ վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի եւ հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային եւ ներքին մեխանիզմներով:
Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական եւ արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ:
Հարգելի՛ պարոն նախագահ,
Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին եւ պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:
Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձեւաչափից եւ օգտագործված ձեւակերպումներից:
Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դաիսկապես կարեւոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:
Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, եւ մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ եւ պաշտպանել այդ նախաձեռնությունը:
Այսուհանդերձ, մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի եւԹուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:
Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել եւ հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութգզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից եւ ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:
Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:
Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:
Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարեւան պետություններ պարտավոր են հիմնել եւ վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջեւ հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու եւ դրանց լուծումները գտնելու նպատակով:
Մենք հենց այս հավատամքով ենք առաջնորդվում ամենատարբեր ինտեգրացիոն գործընթացներում մեր մասնակցությունն իրականացնելիս: Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է եւ իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաեւ ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին:
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արեւելքում առկա անկայունությունը:
Մենք մեծ ցավով ենք հետեւում Սիրիայի ճգնաժամին եւ հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաեւ այդ երկրի հայ համայնքը: Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է դույզն-ինչ մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները՝տրամադրելով մարդասիրական օգնություն: Մենք նաեւ պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու եւ համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը:
Հարգելի՛ պարոն նախագահ,
Կասկած չունեմ, որ Միավորված ազգերի մեր ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նոր որակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերները: Հենց այդ նպատակով է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի մի շարք խաղաղապահ գործողությունների: Ավելին, մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ եւ Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը:
Հայաստանը, լինելով բարդ տարածաշրջանում տեղակայված, դեպի ծով ելք չունեցող երկիր, ունենալով սակավ բնական պաշարներ, շարունակաբար հայտարարել է, որ իր ամենաարժեքավոր պաշարը մարդն է: Հիրավի, ոչ միայն Հայաստանում, այլեւ Միավորված ազգերի մեր ամբողջ ընտանիքում ամեն ինչի կենտրոնում պետք է պահել մարդուն, պետք է ձգտել խաղաղության եւ արժանապատիվ կյանքի բոլորի համար՝ կայուն մոլորակի վրա:
Շնորհակալ եմ:
ԼՂ հակամարտության բանակցություններ շրջանակում Հայաստանը քննարկում է Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնել, որոնք այժմ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ են, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ gazeta.ru-ի` Արցախի իշխանություններն մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններով, խոսքն առաջին հերթին Աղդամի շրջանի մասին է:
Հայաստանի արտաքին գերատեսչության պատասխանատուն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, նշելով, որ հակառակ դեպքում բանակցությունները կտապալվեն, գրում է gazeta.ru-ն եւ հավելում, որ սա Հայաստանի դիրքերի մեղմացման ազդանշանն է, երբ 2016-ի ապրիլից հետո հայկական կողմը ոչ մի կերպ չէր մեկնաբանում տարածքների վերադարձի մասին հարցը:
Միաժամանակ Նալբանդյանը կրկնել է հակամարտության կարգավորման բանակցություններում սովորական դարձած սպառնալիքը` եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Դա կնշանակի բանակցությունների վերջը` բոլոր հետեւանքներով:
Հայաստանի այս հայտարարությունը կարելի է գնահատել որպես փորձնական քայլ, կարեւոր է, թե Ադրբեջանն ինչ կառաջարկի փոխարենը, ասում է ռուս փորձագետ Զուրաբ Կանանչեւը: «Տարածքները, որոնք հնարավոր է Ադրբեջանին կհանձնվեն, Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած շրջաններն են, որոնց կարգավիճակն այս պահին անվտանգության գոտի ապահովելն է»,- ասել է Կանանչեւը:
Նրա խոսքով այս հայտարարությանն Ադրբեջանի արձագանքը կարող է ծայրահեղ տարբեր լինել` զուսպից մինչեւ զգացմունքային, քանի որ տարածքների հանձնման հարցն ավելի վաղ մի քանի անգամ եւս քննարկվել է: «Պետք է զգուշանալ, քանի որ տաք գլուխները» կարող են այս քայլը գնահատել որպես ապրիլյան ռազմական գործողությունների հետեւանք»,- ասել է Կանանչեւը:
Ավելի վաղ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական ֆորում ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է այն տարածքների վերադարձի հնարավորությունը, որոնք Լեռնային Ղարաբաղի համար վտանգ չեն ներկայացնում:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8մ/վ արագության: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
«Սեպտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր` սեպտեմբերի 19-ին, մայրաքաղաքում օդ ջերմաստիճանը կկազմի 32-34, գիշերային ժամերին` 18-20 աստիճան տաքություն։
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում պատալբանդյանը:
«Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից»,— նշեց նա:
Ադրբեջանի կողմից զենքի գնման վերաբերյալ հարցին ՀՀ արտգործնախարարը պատասխանեց, որ նրանք գումար ունեն, գնում են:
«Այսօր զենքի շուկան այնպիսի դաժան շուկա է, որ զենք վաճառողները պայքարում են իրենց միջև, թե ում գտնեն, որ իրենցից զենք առնեն: Իսկ Ադրբեջանը գումար ունի»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ մեր զինվորները ոչ թե կռվում են ոստիկանական ատրճանակով, այլ ունեն ժամանակակից զենք ու զինամթերք:
«Մենք չունենք այդ նավթի, գազի էժան ձևով ստացած գումարները, միլիարդները, իսկ գիտեք Ադրբեջանի բյուջեն ինչ թվերի է: Մենք մեր հնարավորությունների սահմանու ձեռք ենք բերում զինամթերք, որ պահենք բալանսը, և դա է պատճառը որ մեծ պատերազմ մինչ այսօր չկա»,-շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:
Խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ մոտակա օրերս բարձր մակարդակի այցելություններ են ունենալու:
«Մենք շատ ինտենսիվ կապեր ունենք Իրանի հետ»,-ընդգծեց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.