23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 27-29-ը Հայաստանում անձրեւառատ կլինի:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Աշունը 1 ամիս ուշացումով որոշեց գալ Հայաստան: Սեպտեմբերի 27-29-ին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, եւ բոլոր մարզերում կտեղան անձրեւներ»:
Երկարատեւ ընդմիջումից հետո տեղումներ են սպասվում նաեւ Երեւանում: Մայրաքաղաքում, դարձյալ Սուրենյանի փոխանցմամբ, անձրեւ չի եղել արդեն գրեթե 40 օր:
Ինչ վերաբերում է առաջիկա օրերին սպասվող եղանակի տեսության մանրամասներին, ԱԻ նախարարությունը հաղորդում է.
Սեպտեմբերի 25-26-ն առավելապես հյուսիսային շրջաններում, իսկ 27-29-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Երեւանում սեպտեմբերի 25-26-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:
Սեպտեմբերի 25-ին ամենաբարձր ջերմաստիճանը կդիտվի Արարատի, Արմավիրի եւ Վայոց ձորի (նախալեռներ) մարզերում ու կհասնի մինչեւ +33:
Սեպտեմբերի 26-ին ամենաբարձր ջերմաստիճանը դարձյալ +33-ը կլինի եւ կգրանցվի դարձյալ միայն վերոնշյալ շրջաններում :
Սեպտեմբերի 27-ին հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը, որ կգրանցվի, +32-ն է: Այն կդիտվի Արարատում, Արմավիրում եւ Արագածոտնի նախալեռներում:
Սեպտեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը չի բարձրանա +28-ից: Այդքան ջերմություն կդիտվի Սյունիքի հովիտներում:
Սեպտեմբերի 29-ին ամենաբարձր ջերմաստիճանը՝ +26, դարձյալ կդիտվի Սյունիքի հովիտներում:
Գիշերային ժամերին նույնպես եղանակն աստիճանաբար կցրտի: Արդեն սեպտեմբերի 29-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ընդհուպ մինչեւ +3 աստիճան: Այն կարող է դիտվել Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում:
Հայերենը քրդերենի, արաբերենի, ասորերենի ու էթնիկ թուրքմենների լեզվի հետ մեկտեղ կարող է դառնալ Քուրդիստանի պետական լեզուներից մեկը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցով հանրաքվեն անցկացվում է այսօր։ Հանրաքվեի մասնակիցներին առաջարկվում է պատասխանել այն հարցին, թե նրանք, արդյոք, ցանկանու՞մ են, որպեսզի Քուրդիստանա դառնա անկախ պետություն։ Մասնակիցների թիվը կազմում է 5,2 մլն մարդ, ձայնի իրավունք ունի տարածաշրջանի յուրաքանչուր չափահաս բնակիչ։
Հանրաքվեի Գերագույն խորհրդի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն խոսել են քրդական ղեկավարության ծրագրերի մասին Բաղդադից անկախանալու դեպքում։ Փաստաթուղթն երաշխավորում է տարածաշրջանում ապրող բոլոր էթնոկոնֆեսիոնալ խմբերի ազգային, քաղաքական, կրոնական, մշակույթային և վարչական իրավունքները։
Անկարան բազմիցս առարկել է հանրաքվե անցկացնելու դեմ` հայտարարելով, որ այդ քայլը «վտանգի տակ է դնում Թուրքիայի ազգային անվտանգությունը».
ԱՄՆ–ի ու Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ խոսել են Քուրդիստանի հանրաքվեի լուրջ հետևանքների մասին։
«37 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին օր է եղել, որ գնդակահարվել է 120 մարդ»
Երևանում բացվել է «Հակախորհրդայինները» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է Խորհրդային Միությունում տեղի ունեցած Մեծ տեռորի 80-րդ տարելիցին:
Ինչպես բոլոր խորհրդային հանրապետություններում, այդպես էլ Հայաստանում, բռնությունները խլել են հազարավոր կյանքեր: 80-ականների վերջին խորհրդային մամուլը գրում էր, որ ստալինյան քաղաքական բռնաճնշումների արդյունքում զոհվել է ավելի շատ թվով մարդ, քան երկրորդ աշխարհամարտի ընթացքում, այսինքն ավելի քան 20 միլիոն մարդ:
Խոսքը՝ 1937-ից մինչև Ստալինի մահն ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած թե՛ բռնաճնշումների, թե՛ բռնի տեղահանումների, թե՛ հազարավոր գնդակահարությունների մասին է, որոնց արդյունքում, ըստ կազմակերպիչների, մոտ 60 հազար Հայաստանի քաղաքացի է զոհվել, աքսորվել, մահացել ճամբարների անտանելի պայմաններում:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, ցուցանմուշները կազմվել են բռնությունների զոհ դարձած անձանց քնչական գործերից, 4 տարվա լարված աշխատանքի արդյունքում կազմվել է մեծ ծավալով շտեմարան. «Ամեն մի զոհը՝ մարդկային կորուստ է: Ստալինյան բռնատիրության զոհերի կենսագրություններից յուրաքանչյուրը շատ թանկ է մեզ համար»: Ազգագրագետը նշել է, որ ցուցադրության նպատակը ժամանակակից մարդուն կատարված եղելությունների հետ ծանոթացնելն է:
«Շատ բաների մասին մենք տեղյակ չենք: Օրինակ, սրահներից մեկում ներկայացված են փաստեր դեպորտացիաների մասին, որոնք Հայաստանում սկսվել են 37 թվին, դրանք ունեցել են խմբային բնույթ, անհատական: Ներկայացրել ենք Ղրիմի հայերի աքսորը, համշենցի հայերի աքսորը: Բավական շատ փաստաթղթեր կան 49 թվականի աքսորի վերաբերյալ, այդ թվում Ադրբեջանի, Վրաստանի, ներքին գործերի նախարարների զեկույցները, նաև Կրասնոդարի համապատասխան ղեկավարի, թե իրենք քանի մարդ են աքսորել»,- ասել է Հրանուշ Խառատյանը:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասել է, որ բռնության են ենթարկվել խորհրդային բոլոր պետությունների ժողովուրդները, և անմարդկային բռնության չափերը եղել են մեծ ծավալների:
«Մեր պատմությունը, որքան էլ այն մեզ համար ցավալի լինի, չպետք է մոռացության մատնվի: Դերակատարներին, դահիճներին, զոհերին պետք է իմանանք: Ստալինը Վրաստանում 37թ.-ին տեռոր է արել, Հայաստանում տեռոր է արել, քրդերի, լեհերի նկատմամբ հատուկ որոշումներ են կայացվել: Բռնությունը տարիք և ազգություն չի ճանաչել: Բռնել են, գնդակահարել են, որպես ազգի դավաճանի ընտանիքի անդամ աքսորել են նաև կանանց, երեխաներին»,- նշել է Ամատունի Վիրաբյանը:
Ազգային արխիվը սկսելու է հրատարակել այս ուսումնասիրությունների արդյունքները հինգ հատորով, որտեղ տեղ են գտնելու ոչ միան զոհերի, այլև դահիճների անունները:
«Բոլորի անունները: Պատմությունը կիսատ չպետք է լինի, պատմությունը պետք է լինի ամբողջական: 37 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին օր է եղել, որ գնդակահարվել է 120 մարդ»,- ասել է Ամատունի Վիրաբյանը:
Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովի մեր պատվիրակները ֆեյսբուքում նոր լուսանկարներ են հրապարակել:
Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին տրամադրել են նկարներ տեղի նախկին հայկական եկեղեցուց:
«Սա նախկին հայկական եկեղեցին է Բաքվում, որը չի գործում։ Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Եկեղեցու տարածքը և շենքը փակ է։ Մեր պատվիրակները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել եկեղեցու տարածք»,-գրում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը սեպտեմբերի սեպտեմբերի 22-ին Բաքվում մասնակցում էին Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արեւելյան գործընկերության երկրներում կանանց առողջության եւ գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: Նրանք Հայաստան վերադառնալու են այսօր:
Սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բացի հրաձգային զինատեսակներից, առաջնային գծի հարավարևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում պահպանել թելադրողի իրենց դերը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
«Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, անդրադարձել էր նաև ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին:
«Խոսքն այն տարածքների վերադարձի մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությանը հետևեցին Արցախի պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր միաբերան նշում էին, թե Արցախում այնպիսի տարածքներ չկան, որոնց վերադարձի դեպքում անվտանգության համակարգին վնաս չի հասցվի: Երեկ էլ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Նալբանդյանը նշել է, թե ինքը խոսել է հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին: Որքան էլ արտաքին գերատեսչության ղեկավարը փորձում է արդարանալ և սրբագրել իրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե առանց հստակ երաշխիքների և վստահության ամրապնդման՝ նման քայլի դիմելը սխալ է:
-Պարոն Եվսեև, ՀՀ արտաքին գործերի նախարարն իր ելույթում խոսել էր այն տարածքների վերադարձի մասին, որոնք անվտանգությանը վնաս չեն հասցնելու: Որպես ռազմական փորձագետ՝ կարո՞ղ եք ասել՝ կա՞ն արդյոք Արցախում նման տարածքներ:
-Իհարկե, այդպիսի տարածքներ չկան, քանի որ հենց անվտանգության նկատառումներից ելնելով՝ ամեն ինչ կազմված է, գրված և թեկուզ փոքր խաթարումը կարող է ավելի վատ հետևանքների հանգեցնել: Կարծում եմ, որ առկա իրավիճակի, Ադրբեջանի հռետորաբանության և վարքագծի ֆոնին ցանկացած տարածքի հանձնում կհանգեցնի բացառապես իրավիճակի էլ ավելի թեժացման և մարտական գործողությունների վերսկսման, ինչը Ռուսաստանի համար անթույլատրելի է: Եվ ես ինչքանով հասկացա, Արցախը պատրաստ չէ ոչ մի տարածք զիջել»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի երկու հայ ըմբիշներ մտել են եզրափակիչ եւ կպայքարեն չեմպիոնի կոչման համար:
66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը կիսաեզրափակիչ մրցամարտում հաղթեց Ադրբեջանի բանակի ներկայացուցչին, եզրափակիչում ուժերը կչափի ռուսաստանցի Ալեքսեյ Կիյանկինի հետ:
71 կգ քաշային Արմեն Հակոբյանը, որը քառորդ եզրափակիչում նույնպես հաղթել էր էր ադրբեջանի ըմբիշին, վճռորոշ մենամարտում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ադամ Կուրակի հետ:
Մեր մյուս երկու ըմբիշները՝ 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը եւ 75 կգ քաշային Արմեն Բաղդասարյանը, անհաջողության մատնվեցին նախնական փուլերում եւ դուրս մնացին պայքարից:
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը եւ Ադրբեջանի պատվիրակությանը՝ համաժողովի կազմակերպման եւ հրավերի համար, անդրադարձել հայկական պատվիրակության՝ Բաքու ժամանելու որոշմանը՝ նշելով, որ որոշումը մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանը, նախեւառաջ, իրեն համարում է եվրոպական արժեհամակարգի կրող եւ ընտանիքի մաս, հետեւաբար չէր կարող զերծ մնալ նման կարեւոր համաժողովին մասնակցությունից եւ քննարկումներից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Եվրանեսթ ԽՎ-ին Հայաստանի մասնակցությունը, կարեւորել նոյեմբերին Բրյուսելում ՀՀ — ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Նա նաեւ անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանական մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության եւ սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին եւ նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար:
Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նաեւ ընդգծել է այն հանգամանքը, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին եւ առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների եւ մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական եւ կրոնական տարբերություններից: Արմեն Աշոտյանը հորդորել է նաեւ ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ եւ քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետեւանքներն է ունենալու ողջ տարածաշրջանի համար:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ ադրբեջանական կրթական համակարգում հակահայկական կարծրատիպերի ձեւավորման խնդիրներին, հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան:
Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել Azerbajan: childhood in hate աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության եւ ատելության քարոզչությունը Ադրբեջանում։
Այսօր Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:
Կոնֆերանսի ընդմիջմանը հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Մամուլի ասուլիսից հետո լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել, ինչին համարժեք արձագանքել է հայկական կողմը: Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը:
Այն նույն ժամանակ, երբ «Ելք» դաշինքը հայտարարում է, որ պատրաստվում է խորհրդարանում ներկայացնել օրինագիծ Հայաստանի և ԵՏՄ-ի միջև կնքված համաձայնագիրը անվավեր ճանաչելու մասին, Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված մի համաձայնագիր, որն իրավական հիմք է ստեղծում Հայաստանի Զինված ուժերի և սպառազինության նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության համար:
Խոսքը «2016թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագրի» մասին է, որը, հնարավոր է, հայտնվի հաջորդ քառօրյայի օրակարգում:
Կառավարությունը փորձում է ներկայացնել, որ այդ համաձայնագիրը դեռևս 2013թ. հունիսի 25-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի տրամաբանական շարունակությունն է: Մինչդեռ մի բան է ռազմատեխնիկական համագործակցությունը, որը ենթադրում է զենքի ու զինամթերքի առևտուր, մեկ այլ բան է այդ համագործակցության արդյունքում ստացված զենքի ու զինամթերքի նկատմամբ վերահսկողությունը:
Ըստ ԱԺ ներկայացված համաձայնագրի՝ համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում «Ռազմական նշանակության արտադրանք մատակարարող կողմն իրավունք ունի դրա առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնել, իսկ այն կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, անհրաժեշտ պայմաններ է տրամադրում վերջինիս հսկողության իրականացման համար»: Սա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարելով՝ շարունակում է վերահսկողություն սահմանել մատակարարված զենքի նկատմամբ, և Ռուսաստանն է որոշում՝ զենքը նպատակայի՞ն է օգտագործվել, թե՞ ոչ: Օրինակ՝ կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ Ռուսաստանը որոշի, որ Հայաստանին մատակարարված հրետանային արկերն օգտագործվել են ոչ նպատակային, քանի որ դրանցով կրակ է արձակվել Ադրբեջանի ուղղությամբ: Սա այնքան էլ տեսական հնարավորություն չէ, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանին համարում է իրեն բարեկամ և դաշնակից երկիր: Այդ դեպքում Ռուսաստանը կարող է կիրառել սանկցիաներ, որոնք նախատեսված են համաձայնագրով:
Կամ՝ ի՞նչ է նշանակում այդ զենքի առկայությունը ստուգելը: Գաղտնիք չէ, որ Հայաստանը ռազմական օժանդակություն է տրամադրում Արցախի Հանրապետությանը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ եթե Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում, ապա իրավունք չունի այդ զենքը փոխանցել Արցախ, քանի որ ռուսական կողմի տեսուչները ստուգման արդյունքում կարող են արձանագրել, որ զենքը բացակայում է, թե՞ նրանք իրավունք ունեն տեսչական ստուգումներ իրականացնել նաև Արցախի Հանրապետության տարածքում և Արցախում կիրառվող զենքի նկատմամբ ևս վերահսկողություն սահմանել՝ որոշելով դրա նպատակային և ոչ նպատակային կիրառումը: Իսկ որ Ռուսաստանը տեսչական ստուգումներ իրականացնելու իրավունք է ստանում՝ ֆիքսված է համաձայնագրով:
«Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես հետևյալ պարտավորությունները. տրամադրել անհրաժեշտ պայմաններ առաքող կողմին ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն սահմանելու համար, երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը, ռազմական նշանակության արտադրանքը ՀՀ տարածք առաքելու պարագայում, չի հրաժարվի հսկող խմբին ընդունելուց: Համաձայնագրով նախատեսվում է, որ առաքված ռազմական նշանակության արտադրանքի ոչ նպատակային օգտագործման կամ դրա բացակայության հաստատված և ակտի մեջ գրանցված փաստերը հիմք են հանդիսանում պայմանագրերի համապատասխան դրույթների կիրառման, ինչպես նաև նմանատիպ խախտումների կանխմանն ուղղված միջոցների մշակման վերաբերյալ կողմերի լիազորված մարմինների կողմից խորհրդակցությունների և բանակցությունների անցկացման համար»,- ասված է համաձայնագրի մեջ:
Ինչպես նշեցինք, այս համաձայնագիրը նշանակում է, որ Հայաստանը փաստացի կորցնում է Ռուսաստանից գնված զենքի նկատմամբ վերահսկողությունը, այդ զենքը նույնիսկ Հայաստանի տարածքում գտնվելով՝ շարունակում է մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ, քանի որ Ռուսաստանն է որոշելու՝ այդ զենքը կիրառվել է նպատակային, թե ոչ: Սա նշանակում է, որ Հայաստանը չունի ո՛չ «Իսկանդերներ», ո՛չ «Սմերչ» համակարգ, ո՛չ էլ մյուս այն զինատեսակները, որոնք գնել կամ ստացել է Ռուսաստանից, որովհետև դրանք կիրառելուց առաջ պետք է հստակեցնի, թե արդյո՞ք դրանց օգտագործումը նպատակային է, թե ոչ, և անընդհատ պետք է հաշվետու լինի դրանց առկայության վերաբերյալ:
Կարող են ասել, որ այս համաձայնագիրը ենթադրում է փոխադարձություն, բայց չէ՞ որ Հայաստանը Ռուսաստան ռազմական նշանակության արտադրանք չի մատակարարում, որ փոխադարձության սկզբունքով վերահսկի, թե ասենք ուր են լողում ռուսական սուզանավերը կամ որ ուղղությամբ են տեղաբաշխված միջմայրցամաքային հրթիռները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.