29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. նոյեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ: Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:
Վերջերս տարբեր լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազին փոխարինելու է գալու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, գրում է «Իրավունքը».- Իսկ այս պահին, ըստ որոշ տեղեկությունների, գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է նրա տեղակալը՝ պարոն Թամազյանը, իսկ թե որն է դրա պատճառը հարցով՝ դիմեցինք գլխավոր դատախազի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանին, ով ասաց. «Ուղղակի գլխավոր դատախազը մեկնել է արձակուրդի երկու շաբաթով, հետևաբար՝ նրա փոխարեն պաշտոնակատար է նշանակվել պարոն Թամազյանը։ Պարոն Հովսեփյանը արձակուրդից կվերադառնա երկուշաբթի օրը՝ ամսի 5–ին»:
Դարձյալ մեկ դատական հայց է սպասվում բարի համբավի արատավորման թեմայով. այսօր «Լև գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Արմֆուդ» ֆիրմային հասցրած վնասը փոխհատուցելու պահանջով առաջիկա օրերին դիմելու են դատարան:
««Արմֆուդ» ընկերության արտադրած կաթի մեջ ստաֆիլակոկ չկա, և հարցի շուրջ բարձրացրած աղմուկը վնասել է ընկերության հեղինակությանը»,- ասաց նա:
«Սույն թ.-ի նոյեմբերի 4-ին հեռուստատեսության տարբեր ալիքներով ՀՀ գյուղնախարարության համապատասխան ստորաբաժանման անունից հանրությանը տեղեկացվեց, թե իբր քաղաքացու կողմից իրենց ներկայացված, խանութից գնված կաթի մեջ հայտնաբերվել է «ստաֆիլոկոկ» բակտերինա, որը պատկանում է «Արմֆուդ» ֆիրմային անվանումը կրող «Էյ-էս.Բի սոֆտ» ընկերությանը: Այդ հայտարարությունից անմիջապես հետո նույն փորձարարական լաբորատորիային, ինչպես նաև այլ լաբորատորիաներին են ուղարկվել «Արմֆուդի» կաթի նմուշները, ինչպես հում, այնպես էլ պաստելիազացված վիճակում: Տեղեկացնում եմ Ձեզ և ներկաներին եմ տրամադրում փորձարկման արձանագրությունները, համաձայն որի՝ կաթի մեջ բացակայում է «ստաֆիլոկոկ» բակտերիան»,- «Լեվ գրուպի» տնօրենը:
«Արմֆուդ» ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանի կարծիքով Սննդամթերքի անվտնագության պետական տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանին պետք էր շոու սարքել. «Բախչագուլյանի 100 օրը լրանում էր, և նա պետք է ցույց տար, թե ինչ-որ բաներ է անում»,– հայտարարեց տնօրենը: Սակայն չհստակեցրեց թե ինչո՞ւ է ընտրվել հենց իրենց ընկերությունը:
Բաղդասարյանը համակարծիք էր տնօրենի հետ. հայտարարությունը վնասել է ընկերության բարի համբավը և ընդամենը շոու է «Արմֆուդ»-ին շուկայից դուրս մղելու համար: Չնայած իրենց հայտարարություններին «Լեվ գրուպի» տնօրենը չժխտեց, որ արտադրության մեջ կարող են լինել բազմաթիվ բացթողումներ: Ասել կուզի`չոփ եղել է, բայց գերան են սարքել:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ չունի: Ի պատասխան մամուլի հրապարակունմերի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.
«CNews» լրատվամիջոցը, նոյեմբերի 29-ին հրապարակել է «ՄՏՍ ընկերությունը Հայաստանի պոտենցիալ նախագահին վարկավորել է 90 միլիոն ամերիկյան դոլար գումարով» վերնագրով հոդված, որով տարածվել է կեղծ տեղեկատվություն` հղում կատարելով «շուկայի մասնակիցներին» եւ «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրին»:
Հոդվածում, մասնավորապես, նշվում է, իբրեւ թե «Ղ-Տելեկոմ» Ընկերության («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքային նշան) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ ունի, եւ այդ նպատակով «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերությունը (ՄՏՍ) նրան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Բացի այդ, հոդվածում նշվում է, թե իբր Ընկերության կողմից բարեգործական գործունեության իրականացման համար օգտագործվող միջոցների աղբյուր կարող են հանդիսանալ Լիբանանի հայկական համայնքի կողմից հավաքված միջոցները:
Կարելի է միայն ենթադրել, թե ովքեր են կեղծ տեղեկատվությունը տարածող «շուկայի մասնակիցները» եւ «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրը», եւ թե հատկապես ինչ նպատակներ են նրանք հետապնդում: Ենթադրյալ մրցակիցների նմանատիպ գործողություններն անպարկեշտ են, անազնիվ եւ միանգամայն անընդունելի:
Անգամ առանց վերոհիշյալ տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու` հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Նախագահի թեկնածու կարող է լինել վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացիություն ունեցող, հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող ֆիզիկական անձը: Ռալֆ Յիրիկյանը ոչ միայն չունի որեւէ քաղաքական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու քաղաքական հավակնություն, ինչի համար նա հստակ հայտարարել է բազմիցս, այլեւ չի համապատասխանում թեկնածու առաջադրվելու համար պահանջվող չափանիշներից եւ ոչ մեկին:
Ինչ վերաբերում է Ընկերության սոցիալական գործունեությանը, ապա այն իրականացվում է բացառապես Ընկերության միջոցների հաշվին՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հաստատված ծրագրի շրջանակներում: Ընկերությունը հպարտ է Հայաստանում գործարար մտածելակերպի նոր մշակույթի ներդրման եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խոշոր ծրագրերի իրականացման առաջամարտիկը լինելու համար: Ցավալի է, որ նման նախաձեռնությունները կարող են դառնալ էժանագին եւ անհարիր շահարկումների առարկա»:
Վաղը` Դեկտեմբերի 2-ին ժամը 12:00‑ին, «Վարկած» (նախկին Ընտրություն, Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 422 սենյակ) ակումբի հյուրն է ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը:
Թեման` Վարչապետին ուղղված ֆաքսերի ճակատագիրը:
Դամասկոսի դեմ որպես պատժամիջոցների կիրառում հաջորդ շաբաթ Արաբական Միացյալ Էմիրությունների ավիափոխադրողները դադարեցնելու են դեպի Սիրիա կատարվող թռիչքները:
Խոսքը ԱՄԷ-ի խոշորագույն և հիմնական ավիափոխադրողների` Emirates և Etihad Airways ընկերությունների մասին է:
Նշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին այսօր հայտարարել էր Սիրայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին: Դրանք բաղկացած են 9 կետից. Սիրիայի հետ ամեն տիպի վարկային հարաբերությունների դադարեցում, թուրքական բանկերում սիրիական կառավարական հաշիվների սառեցում, Սիրիայի Կենտրոնական բանկի հետ համագործակցության դադարեցում, Սիրիայի նախագահի հետ ռազմավարական համագործակցության սառեցում, Սիրիային ամեն տիպի զենքի և ռազմական նշանակության ապրանքների մատակարարման արգելում:
Ի դեպ Reuters գործակալությունը հղում անելով Twitter-ում Դուբայի էմիրի մամուլի գրասենյակի հաղորդագրությանը, հայտնում է, որ դեռ հայտնի չեն այդ որոշման մանրամասները:
Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ շատ բարդ է միանգամից արձագանքել ՍԴ որոշումներին, քանի որ դրանք բարդ իրավական փաստաթղթեր են եւ հավելել, որ իր գնահատականը բազմաշերտ է, քանի որ բարդ խնդիրները միանշանակ պատասխան չեն կարող ունենալ.
«Ունեմ անձնական հիասթափություն ՍԴ կայացրած որոշման առումով: Կցանկանայի, որ ՍԴ-ն, հակասահմանադրական ճանաչելով «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» հոդվածը, մեկ հարվածով լուծեր բոլոր լրատվամիջոցների խնդիրները: Միաժամանակ դժվարանում եմ ասել համակարգային առումով դա ճիշտ կլիներ, թե` ոչ: Մի քանի թերթերի համար դրական լուծումներ ստանալով` կարող էինք հայտնվել օրենսդրական վակուումում` չպաշտպանելով անձի արժանապատվությունը», — ասել է նա:
Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսի 18-ին, ՀՀ ՔՕ-ում ՄԻ պաշտպանի հեղինկությամբ կատարված փոփոխությունների արդյունքում ապաքրեականացվել էին վիրավորանքի և զրպարտության հանցակազմերը:
Մարդու իրավունքների պաշտպանը լրատվամիջոցներին առաջարկել է խոսքի ազատության պայքարում համատեղ աշխատել երկու ուղղությամբ:
«Ինչ վերաբերում է ընդհանուր գնահատականին, ես հասկանում եմ, որ թերևս այսօրվա հանդիպման ինտրիգը դա է: Ես կուզեի որոշակի ճշտումից սկսել:Երբ ՍԴ որոշումից անմիջապես հետո ինձ հարցրեցին՝ ինչպես եք վերաբերվում դրան, որովհետև եղան մամուլում մի շարք հրապարակումներ, որ ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ին, ես այդ ձևակերպման հետ ֆորմալ համաձայն չէի : Այս օրերին, թե որևէ լրագրողի պատասխանել եմ, ապա ասել եմ միայն դա։ Այսինքն, չեմ գտնում, որ ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ին: Ըստ օրենքի՝ ՄԻՊ-ը չի դիմում ՍԴ՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել որևէ օրենք, Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է ՍԴ-ից ստուգել սահմանադրականությունը»…Էնպես չէ, որ ես դիմել էի հակասամանադրական ճանաչելու, ի սկզբանե չէի ուզում որ ճանաչվեր և հիմա էլ ուրախացել եմ, որ չի ճանաչվել: Դա էդպես չէ, և նրանք ովքեր դա այդպես են մեկնաբանում արդար չեն գոնե իմ հանդեպ, իմ գործողությունների հանդեպ: Ինչ բերավերում է բուն էությանը, ապա ՍԴ հակասահմանադրական չճանաչելը ունի հետևյալ բացասական հետևանքը. այն լրատվամիջոցները որոնք այսօր ունեն խնդիրներ դատարաներում՝ այդ գործերով, իսկապես դրանց համար այդ որոշման այդպիսի ձևը դրական լինել չի կարող»,- նշել է Կարեն Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ ինքը կուզեր մի հարվածով լուծել բոլոր խնդիրները. «Ես որպես մասնագետ խղճի խայթ ունեմ»:
Կարեն Անդրեասյանը առաջարկել է միասին պաշտպանել խոսքի ազատությունը: Ըստ նրա ինչպես Եվրոպայում է, Հայաստանում ևս օլիգարխները պետք է փորձեն վերականգնել իրենց արժանապատվությունը , այլ ոչ թե փորձեն սննկացնել թերթին։ Կարեն Անդրեասյանը համարում է, որ օլիգարխները պետք է ամաչեն, այն դեպքերում, երբ հնարավորություն կա թերթը չսննկացնելու համար, միչդեռ նրանք գնում են այդ քայլին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրոդի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցով՝ անցկացված մրցույցթի արդյունքներով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպության» գործադիր տնօրեն է ընտրվել Արա Հովսեփյանը:
Կազմակերպության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար կազմակերպված մրցոյթին ներկայացվել էր 15 հայտ:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը վրացի իր գործընկերոջ հետ քննարկել է ճանապարհների`մասնավորապես Կազբեգի-Լարս ճանապարհի վիճակը: Այդ մասին նախարարն ասել է Թբիլիսիում` հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում:
Կազբեգի — Լարս ճանապարհի վերաբերյալ, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այժմ փակ է և մեր վարորդները այնտեղ պատանդ են մանացել և մեր նախարարության վերաբերմունքը առավել քան տարօրինակ է. Վրացական կողմը նոյեմբերի 12-ից փակել է Վերին Լարսի անցակետը` պատճառաբանելով, որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս մեծ մեքենաների անցումը: Մոտ 200 մեքենաներ երեք շաբաթից ավելի է մնացել են այդ հատվածում:
Իսկ Վարդանյանն ասում է, թե «Վրաստանի նախագահը հրահանգել է, որ անհապաղ, երբ թույլ տան եղանակային պայմանները, կարգավորվի այդ մեքենաները դուրս բերելու հարցը», ու ընդամենը հույս հայտնում, որ հնարավոր կլինի մաքրել ճանապարհները:
Որքանո՞վ է արդարացված այս պարագայում հույսով ապրելու հեռանկարը:
Բացի այդ նախարարն նշել է. «Թեեւ մենք պարբերաբար քննարկել ենք այդ խնդիրները, այս անգամ քննարկվել է Հյուսիս-Հարավ միջպետական ճանապարհի խնդիրը, քանի որ կարիք կա այն զարգացնել Բաթումի ուղղությամբ, որպեսզի առնվազն 150 կմ-ով կրճատենք այն»:
Ճանապարհների վիճակը առավել անմխիթար է նաև Հայաստանում ու խոսելով Տավուշի մարզում սողանքի հետեւանքով քանդված ճանապարհի մասին, նախարարն ասել է, թե Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում այլ ճանապարհներով փոխադրումները կազմակերպելու համար:
Ըստ նախարար Վարդանյանի, այս պարագայում, ճանապարհի փլուզումը որեւէ կերպ չի ազդել բեռնափոխադրումների ծավալի վրա, պարզապես սողանքի պատճառով ավելացել է բեռնափոխադրողների ճանապարհի երկարությունը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 29-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին եւ նրանց ներկայացրել իրավիճակը շփման գծում:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին, ում Սեյրան Օհանյանը շնորհավորել եւ մաղթել է արգասաբեր աշխատանք:
Հանդիպման ընթացքում համանախագահները Հայաստանի պաշտպանության նախարարին են ներկայացրել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքը եւ ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը` միաժամանակ փաստելով, որ շփման գծում արձանագրվող միջադեպերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ներդնել միջադեպերի միջազգային հետաքննության գործուն մեխանիզմներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ ադրբեջանական դիպուկահարների սադրանքները վտանգում են հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու Մինսկի խմբի համանախագահների ջանքները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.