29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ Գլխավոր դատախազությունը հերթական հաղորդագրությունն է տարածել, ըստ որի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը. ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ Ա. Հարությունյանը 2010թ. ամռանը ծանոթացել է Երեւան քաղաքի բնակիչներ Կ. Գասպարյանի եւ Ա.Մայիլյանի հետ, ովքեր զբաղվել են շենգենյան երկրների մուտքի արտոնագիր ստանալու նպատակով իրենց դիմած քաղաքացիների անուններով փաստաթղթերի փաթեթներ նախապատրաստելով, արտերկրում հյուրանոցային համարներ վարձակալելով, ինքնաթիռի տոմսեր գնելով, ինչպես նաեւ` այլ ծառայություններ մատուցելով: Վերջիններս իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց, որպես վարձավճար, վերցրել են 3000-3600 եվրո գումար: Կ. Գասպարյանը եւ Ա.Մայիլյանը, տեղյակ լինելով, որ Ա. Հարությունյանը երկար տարիներ բնակվել է Աթենք քաղաքում, ծանոթ է քաղաքին եւ հյուրանոցային ցանցին, լավ տիրապետում է հունարենին, խնդրել են նրան Աթենք քաղաքի հյուրանոցներում հյուրասենյակներ վարձակալել` 200-ական եվրո միջնորդավճարի դիմաց, որը փոխանցել են Արտաշատ քաղաքի բնակիչ Վ. Մանուկյանի միջոցով: Ա. Հարությունյանը 2010թ. հունիս ամսից մինչեւ 2011թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում թվով 17 ՀՀ քաղաքացիների համար 1500-1900 եվրոյի սահմաններում Աթենք քաղաքում վարձակալել է հյուրանոցային համարներ: 2011թ. փետրվարի 14-ին Ա. Հարությունյանն ու Վ. Մանուկյանը բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Դեպքի կապակցությամբ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Հարությունյանը դիմել է նույն վարչության 5-րդ բաժնի ավագ օպերլիազորին` խնդրելով օգնել իրեն, նախապատրաստվող նյութերին ընթացք չտալ կամ նյութերից հանել իրենց վերաբերյալ տեղեկությունները: Այդ նպատակով Ա. Հարությունյանը ավագ օպերլիազորին սկզբում առաջարկել է 10 000 եվրո, ապա` 15 000 եվրո կաշառք: Վերջինս հրաժարվել է իրեն առաջարկվող գումարից: Այդուհանդերձ Ա. Հարությունյանը շարունակել է նույն խնդրով պարբերաբար դիմել ավագ օպերլիազորին: Վերջինս 21.02.2011թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի անունով զեկուցագիր է ներկայացրել` հայտնելով, որ իրեն առանձնապես խոշոր չափերի կաշառք են առաջարկում` վերոհիշյալ գործի կապակցությամբ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ա. Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունը: 2011թ. փետրվարի 23-ին` ժամը 11:00-ին, Ա. Հարությունյանը գնացել է ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ աշխատասենյակներից մեկում հիշյալ ավագ օպերլիազորին տվել կաշառքը` 15 000 եվրո գումար: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպել է գործարար Սիլվա Համբարձումյանը: «Գոհ եմ այնքանով, որ Սյունիքի մարզպետը, ով մինջև վերջ հերքում էր, որ ծեծ եղել է, ընդունեց, որ իրականում հարվածել է ինձ: Ես ընդունում եմ նրա հրապարակավ ներողությունը։ Երեխա է ծեծել իր կաբինետում, բայց ոչինչ չի արել: Այն, որ նման մարդը զղջում է, արդեն լավ է»,- ասել է նա:
Բայց արդյո՞ք մարզպետը ներողություն է խնդրել: Նա aravot.am-ին հակառակն է հավատացրել. Թե ինչն է ստիպել գործարարին նման ենթադրություն, կամ հայտարարություն անել, այլ հարց է: Սակայն հրապարակավ նման հայտարարությունը, կարող է բերել նոր հետևանքների, որոնց մասին, ի դեպ նեղ շրջապատում խոսել է Սյունիքի մարզպետը:
Իսկ տիկինը այս ամենից ոգևորվել է և ասել, թե` շարունակում է պայքարը Սուրիկ Խաչատրյանի անձի դեմ. Նա ասել է, թե մտադիր է առաջադրել իր թեկնածությունը ԱԺ ընտրություններում, այն ընտրատարածքում, որտեղ Սյունիքի մարզպետը կառաջադրվի:
«Ես զբաղվում եմ գործարարությամբ դեռ 1990-ականներից: Ես առաջին շաքարավազ ներմուծողն եմ եղել Հայաստան: Ես ցանկություն չունեմ մտնել քաղաքականության մեջ: Ինձ բազմիցս նախարարների պաշտոններ են առաջարկել, սակայն ես հրաժարվել եմ: Ես չեմ ուզում իմ հեղինակությունը կեղտոտվի: Միայն Սուրիկ Խաչատրյանն է՞, բա էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյա՞նը: Ինչքա՞ն հանքեր է բաժանել»,- ասել է Ս. Համբարձումեանը:
Իսկ քանի՞ ազնիվ գործարար կարող է թվարկել տիկինը, իրենից սկսած, որոնց հեղինակությունն անարատ է:Այլ հարց է, որ հանրությունը քաջատեղյակ չէ իրականությունից: Ի դեպ նա ասել է, թե չի կարծում, որ գործարարի հանդեպ նման վերաբերմունքը կգցի Հայաստանի միջազգային իմիջը, քանի որ այդ իմիջը չի էլ եղել:
Իսկ հաշիվ տվե՞լ է իրեն գործարարը, թե ինչպես է ձևավորվում այդ իմիջը: Եթե իր նման արդար գործարարների դեմ տարիներով մի շարք գործեր են քննում իրավապահները, այդ թվում նաև քրեական, ապա մյուս` անմաքուր գործարարների մասին ինչ ասել:Ու դրանից չէ արդյո՞ք, տուժում Հայաստանի չունեցած գործարար իմիջը:
Լրատվամիջոցներից մեկին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ասել էր, թե տարիներ շարունակ դիմում է ԱՄՆ դեսպանատուն՝ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու, սակայն իրեն պարբերաբար մերժում են: Ու ինքը մինչ օրս մուտքի վիզա չի ստացել:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ են պատճառաբանում, երբ երկիր մուտք գործելու թույլտվություն չեն տալիս, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Ի՞նչ իմանամ, իրենցից հարցրեք: Ասում են չենք տալիս, ես ինչ ասեմ»:
Հետաքրքիրն այն է, որ Սամվել Ալեքսանյանը ոչ միայն բազմաթիվ անգամներ է եղել ԱՄՆ-ում, այլև այնտեղ սեփականություններ ունի: Ավելին` նրա կինը տարիներ առաջ իր զավակին ունեցել է հենց ԱՄՆ-ում:
Իսկ զավեշտն այն է, որ լրագրողը լուրջ է ընդունել ԱԺ պատգամավորի ասածն ու հարցում է արել ԱՄՆ դեսպանատուն: Որտեղից էլ, պատասխանել են, թե արտոնագրային գործերի մասին ինֆորմացիա չեն տրամադրում:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր — նախագահ Նարեկ Հարթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է: Այն կատարվել է գործով քննիչ Ռաֆիկ Մկրտչյանի որոշմամբ: Կփոփոխվի նաև նաեւ «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզ» ընկերության կազմակերպչական գծով փոխտնօրեն Անի Մնացականյանի և գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի խափանման միջոցները: Նրանք ևս ստորագրությամբ ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ Նարեկ Հարթունյանը ձերբակալվել էր հարկերից խուսափելու կասկածանքով և նրան տրվել էր նախնական երկու ամիս կալանք:
Դեկտեմբերի 12-ին`ժամը 18.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի-Գեղամասար գյուղերի ավտոճանապարհին (Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կմ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՎԱԶ 2101» մակնիշի 35 ԼԼ 307 պետհամարանիշի և «ԳԱԶ 31» մակնիշի 31 ԼՏ 710 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի բնակիչներ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդ և ուղևորներ`1968 թվականին ծնված Ա. Վանոյանը, 1974 թվականին ծնված Ա.Դաշյանը և 1988 թվականին ծնված Մ.Դաշյանը տեղում մահացել են, իսկ 1974 թվականին ծնված Ս.Ղուկասյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելիս: «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ,1961 թվականին ծնված Ք.Խաչատրյանը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, այնուհետև Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բավարար է:
«Մարդու իրավունքների EXPO 2011» միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ամփոփելով 2011 թվականը:
«Շատերին է հայտնի երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու իմ հրապարակային նախաձեռնությունը: Երեկ Արդարադատության նախարարն իր համերաշխությունը հայտնեց դատական իշխանության համապատասխան մարմնի հետ եւ ես ստացա վերջնական մերժում բոլոր երեք գործերով:
Սա 2011 թվականի իմ ամենամեծ հիասթափությունն է: Հայաստանի անկախությունից ի վեր, ու նաեւ այս տարվա, մարդու իրավունքների պաշտպանության ամենասուր եւ ամենահամակարգային խնդիրը արդար դատաքննության պակասն է: Ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը որեւէ ժողովրդավարական երկրում առաջին հերթին դատական իշխանության խնդիրն է:
Սպառելով այս ոլորտում օրենքով սահմանված իմ բոլոր լիազորությունները եւ դրանցից բխող ներկայիս հնարավորությունները` խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին առաջիկա ընտրությունների շրջանում ծավալվող հանրային քննարկումներում ոչ միայն ներկայացնել դատական իշխանության ներկայիս վիճակը (այդ մասին բոլորը գիտեն եւ բոլորն են խոսում), այլ ընտրողներիս մատուցել արդար դատարան ունենալու գործուն եւ իրատեսական ծրագրեր:
Մեզ ուղղված բողոքներով ամենից շատ դրական լուծումները ստացվել են Պաշտպանության նախարարությունից: Մեր օրենսդրական առաջարկություններն ամենից շատն ընդունել են Առողջապահության նախարարությունը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը»,- նշել է օմբուդսմենը:
ՄԻՊ-ը դժգոհ է նաև ԿԳՆ-ից: Կրթության եւ գիտության նախարարության արձագանքը իրենց կողմից արված հրապարակային քննադատությանը, նա անհարաիր է համարում. «Այնուամենայնիվ դրական ենք գնահատում, որ նախարարությունը նույնիսկ նման արձագանքից հետո ձեռնամուխ եղավ դասագրքերի գնահատման առարկայական հանձնաժողովների ձեւավորումը կանոնակարգելուն»:
Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ Արամ Սաֆարյանին եւ Գագիկ Մինասյանին Ազգային ժողովի կողմից 2012 թվականի բյուջեի քննարկման ընթացքում իրենց ներկայացրած 10 միլիոն դրամի ավելացման հայտի պաշտպանության համար:
Անդրեասյանը նաեւ նշել է, թե 2011թ. հունիսին կայացած «Քաղաքացիական հասարակություն» ֆորումի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի եւ ավելի քան 85 հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության հուշագրեր ստորագրվեցին: «Շնորհակալ եմ այդ բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք այս ողջ ընթացքում եւ նաեւ այսօր մեզ հետ են ու մեր կողքին»,- ասել է նա:
Նա շնորհակալություն է հայտնել նաև վարչապետին եւ ֆինանսների նախարարին` իրենց ֆինանսական անկախությանը նպաստելու եւ արտաբյուջետային ծախսերը կառավարության ուղղակի հաստատումից անկախ դարձնելու համար, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ «ԱրմենՏել» ընկերությանը` Պաշտպանի 116 թեժ գծի անվճար համարի տրամադրման եւ գործարկման համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարված ստուգման արդյունքների հիման վրա: Պարզվել է, որ ոստիկանության փոխգնդապետ, Կոտայքի մարզային քննչական բաժնի պետի, կողմից պաշտոնեական լիազորություններն սահմանզանցնելու դեպքի առթիվ:
Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն՝ փոխգնդապետը, անցնելով իր լիազորությունները, բռնություն է գործադրել իր ենթակայության ներքո աշխատող քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը՝ կասկածելով հանցագործություն կատարելու մեջ:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ
Դեկտեմբեր 7-ին Մարսելի քաղաքապետարանում քաղաքային իշխանությունների եւ տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:
«Մեզ հետ է առաջավոր մարդկությունը եւ քաղաքապետի ելույթից շատ հստակ երեւաց, վերջին իրադարձություններից շատ հստակ երեւաց, թե ինչպիսի դիրքորոշում ունի Ֆրանսիան եւ ֆրանսիական ժողովուրդը: Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երեւան իրոք պատմական այց էր, եւ աշխարհի որեւէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի՝ կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների, ցեղասպանության հետ, որեւէ մեկը այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, եւ մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին»,- նշել է նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, Թուրքիան պետք է ապաշխարի: «Դա ոչ նախապայման է, եւ ոչ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբեւէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել եւ վերաարժեւորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ: Մեր դիրքորոշումը չի փոխվել եւ այն հստակ է՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարեւան երկրներին: Այդպիսի հարեւան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը եւ Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած մեղքը, ծնկի իջավ Վարշավայի գետտոյում»,- ասել է երկրի նախագահը:
Սերժ Սարգսյանը շեշտել է. «Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպականին հարիր լինելու ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում:Ավելի լավ է՝ վաղ: Բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում: Դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը արեց հանուն գերմանացի ժողովրդի»:
Առավոտյան ժամը վեցին 6-րդ վարչության (Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություն) աշխատակիցները եկել են ակտիվիստ, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ, գրող Արմեն Օհանյանի տուն ու առանց ծանուցագիր ներկայացնելու քաշքշելով դուրս են հանել տանից նրան երբ նա հրաժարվել է առանց փաստաբանի գնալ նրանց հետ: Արմեն Օհանյանին բերման են ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն:
Քիչ առաջ Արմենին բաց են թողել: Նա հրաժարվել է մասնակցել քննչական գործընթացին առանց փաստաբանի: Փաստաբանը կլինի ժամը 4-ին: Նրա ասելով, «Վրդովվեցուցիչ է միայն այն փաստը, որ այսպես կարող են ներխուժել տուն ու առանց բացատրությունների քաշքշելով բերման ենթարկել, կարող էին մարդավարի, բայց դե` իրենց ոճի մեջ են»
Հիշեցնեմ, որ Արմեն Օհանյանը մշտապես մասնակցում է ՀՀ կառավարության շենքի մոտ հայկական բանակում զոհված զինվորների ծնողների ակցիաներին: Օհանյանն աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում:
ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմեն Օհանյանը ծանուցագրով կանչվել է ԱԱԾ –ը սակայն չի ներկայացել,որից հետո նրան սահմանված կարգով բերման են ենթարկել: Այժմ նա հարցաքննվելու է ժամը 16-ին, երբ կրկին կներկայանա ԱԱԾ իր փաստաբանի հետ: Գործը, որի շրջանակներում Օհանյանը հարցաքննվելու է որպես վկա, միջնակարգ կրթության կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ է:
Բաղրամյանն ասաց նաև, որ Արմեն Օհանյանի հարցաքննությունը կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ, այլ տվյալ գործի շրջանակներում է:
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ` դեկտեմբերի 6-ին, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ Միքայել Նազարյանը եւ ուղարկվել կադրային ռեզերվ:
Վլադիմիր Գասպարյանը Կենտրոնի պետ է նշանակել Արմեն Ղուկասյանին: Ի դեպ վերջինս մի քանի ամիս առաջ նշանակվել էր ոստիկանության կրթահամալիրի տնօրենի տեղակալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.