29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Դեկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը: Մասնագիտական օրվա առթիվ,Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուղերձում, շնորհավորելով Ազգային անվտանգության աշխատակիցներին, ՀՀ նախագահը պատգամել էր <<շարունակել հաղթահարել բոլոր դժվարությունները և պատվով լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության խնդիրները` համարժեք արձագանքելով առկա մարտահրավերներին>>:
Հանրապետության նախագահի հրամանագրով մի շարք ծառայողներ արժանացել էին պետական բարձր պարգևների և զինվորական կոչումների, որոնք հանձնեց վարչապետ Տ. Սարգսյանը:
Հանդիսավոր նիստին ելույթ ունենալով, ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը նշեց, որ մասնագիտական տոնը Ազգային անվտանգության ծառայության անձնակազմը դիմավորում է գործունեության ոլորտներում արձանագրված ակնառու ձեռքբերումներով: Ելույթում գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը հատուկ ընդգծեց Ադրբեջանի հետախուզության կողմից Թուրքիայում հավաքագրված Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող գործակալների բացահայտումը: Անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները այդ անձանց օպերատիվ մշակումները իրականացրել են հատուկ ծառայությունների գործելաոճի դասական կաններով, օպերատիվ հնարքների ճկուն և հնարամիտ կիրառմամբ, ապահովելով լրտեսական գործունեության սպառիչ, ամբողջական և անհերքելի ապացույցների ստացում: ԱԱԾ տնօրենի հավաստմամբ, կատարված աշխատանքների բարձր պրոֆեսիոնալիզմը պատիվ կբերեր ցանկացած երկրի հատուկ ծառայությանը:
ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը շնորհավորելով աշխատակիցներին քաջառողջություն, ուժ, եռանդ ու հաջողություն մաղթելով, նաև նշեց, որ <<Հայաստանի հատուկ ծառայությունները գոյություն ունեն արդեն 91 տարի: Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ էլ նրանք գործել են Հայրենիքի անմնացորդ նվիրումով, երկրի հաջող ապագայի հավատքով, պետության կայացման դժվարին ճանապարհի ձեռքբերումները պահպանելու, բազում նոր հաջողություններով ամրագրելու մղումով: Համոզված եմ, որ կանցնեն շատ տարիներ, սակայն մեզ հաջորդող սերունդները նույն հպարտությամբ, ոգևորությամբ և արժանապատվորեն կշարունակեն տոնել այս օրը, հավատարիմ կմնան մեր պատգամներին, կկարողնան պահպանել անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները, և ի զորու կլինեն մեր երկրին ու ժողովուրդը զերծ պահել հնարավոր վտանգներից ու սպառնալիքներից>>:
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցների շնորհավորեցին և գերատեսչական պարգևներ հանձնեցին նաև ÐÐ àստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի հրամանագրերով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով, թանկարժեք նվերներով և պատվոգրերով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` 2011թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հանրապետության 106 մարզիկներին, նրանց մարզիչներին (անձնական մարզիչներ, հավաքականի ավագ մարզիչներ, երկրորդ մարզիչներ), բժիշկներին ու մարզական կազմակերպություններին շնորհվել են դրամական մրցանակներ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից:
Պարգևատրվող մարզիկների թվում են` ծանրամարտիկ, Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր Արայիկ Միրզոյանը, կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկներ, աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոններ Նարեկ Խաչատրյանը և Ռաֆիկ Մանուկյանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության երրորդ մրցանակակիր Հարություն Մերդինյանը:
Դրամական մրցանակների արժանացածների թվում են նաև շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի անդամները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Սամվել Տեր—Սահակյանը և այլ մարզաձևեր ներկայացնող մարզիկներ, ովքեր այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում բաձր են պահել Հայաստանի մարզական պատիվը:
Այսօր երեկոյան «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում իր դստեր նշանադրության արարողությունը կնշի «Օջախ» ցանցի սեփականատերը: Օջախի Երեմը որոշել է իր ընտանեկան արարողությունը կազմակերպել վերջերս մոդայիկ դարձած` Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում, հետ չմնալով նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանից, որն իր աղջկա հարսանիքով կատարեց սեփական օբյեկտի բացումը, Կաթողիկոսից, որն այստեղ նշեց իր ծննդյան տարեդարձը:
Նշանադրության արարողությանը հրավիրված են քաղաքական և գործարար վերնախավի ոչ քիչ թվով ներկայացուցիչներ:
Ի դեպ Երեմի տղան, որի հարսանիքին անգամ հայրը նման շռայլություն թույլ չտվեց իրեն, ամուսնացած է,Գեղարքունիքի նախկին մարզպետ Ստեփան Բարսեղյանի աղջկա հետ:
Քիչ առաջ Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց« Նիգ-Ապարան հայրենակցական միության 5-րդ համագումարը։
Ի դեպ դահլիճը լեփ-լեցուն է եղել, սակայն բավականին ցուրտ:
Համագումարում միությունը նոր նախագահ է ընտրել` Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյան:
Նա այս պաշտոնում կփոխարինի Երեւանի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին:
Հիշեցնենք, որ Նիգ-Ապարան հայրենակցական միությունն ունի 2 պատվավոր նախագահ` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Տիգրան Մեծ հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը:
Համագումարից հետո նիգ –Ապարանցիների ընտրյալ մասը իրենց հյուրերի հետ հրավիրվել են տոնական ընթրիքի:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր խոշոր չափի տուգանքի ենթարկեց «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիանա» և «Անի կաթ» ընկերություներին, կաթնամթերքի շուկայում թույլ տված ակնհայտ չարաշահումների համար:
Երեկ «Հայկական Վարկածին» այս մասին տեղեկացրել էր Սննդի անվտանգության պետական տեսչությունը, որի կատարած ստուգումների արդյունքում, ևս հայտնաբերվել էր չարաշահումներ:
ՏՄՊՊՀ նիստին նախագահ Արտակ Շաբոյանը ասաց, որ այս ընկերությունները իրենց որոշ ապրանքատեսակներում օգտագործել են բուսական յուղ, այն է` կոկոսի յուղ, ինչը կենդանական յուղից երկուսուկես անգամ ավելի էժան է, ավելին` ըստ ուսումնասիրությունների` կոկոսի յուղը նույնիսկ բացասական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:Կոկոսի յուղը միակ արգելված հավելանյութը չէ, որ ընկերությունները օգտագործել են: Նրանք կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործել են նաև կաթի փոշի, սակայն չեն մակնշել:
«Այս ձևով ընկերությունները ստեղծել են անբարեխիղճ մրցակցային դաշտ, խաբել սպառողներին և ստացել գերշահույթ»,- ասաց Շաբոյանը:
Հանձնաժողովն ապացուցված համարելով այս բացահայտումները և հաշվի առնելով, որ նշված ընկերությունները նախկինում մեկ անգամ արդեն հայտնվել են հանձնաժողովի տեսադաշտում և զգուշացվել էին ձեռնպահ մնալ օրենսդրության խախտումներից, նրանց նկատմամբ կիրառեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ` տուգանք նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Ըստ այդմ` «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին տուգանվեց 50 մլն դրամի չափով, «Անի կաթը»` 5մլն դրամի և «Դուստր Մարիանա» ընկերությանը` 20մլն դրամի չափով:
Հ.Գ.Ինչ խոսք, տնտեսական ճգնաժամի պայմաններում, այս մեթոդը բյուջե լցնելու արդյունավետ միջոցներից մեկն է, սակայն լավագույնը չէ: Եթե տնտեսվարողները վերջնականապես չսննկացան ու չփակեցին իրենց բիզնեսը, ապա իրենց վճարած միլիոնները հանելու են ժողովրդի գրպանից, իսկ թե ինչ մեխանիզմով, վերահսկողները կտեղեկանան արդեն հաջորդ ստուգումների ընթացքում:
ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին, ժ. 07:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածք` աջ ակնագնդի ջնջխմամբ, վերին կոպի հեմատոմայի տեսքով:
Փաստի առթիվ ԼՂՀ Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից նախապատրաստած նյութերով, ՀՀ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրօր-ի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով այսօր հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշենք որ այս միջադեպին անդրադարձել է «Հայկական Ժամանակ» օրաթերթը. Ըստ որի նախօրեին ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի հետևանքով երեկ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է այս տարվա գարնանային զորակոչին Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին` ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
«ՀայՌուսգազարդի» պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունից տեղեկանում է, որ վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում:
Վրացական կողմը հավաստիացնում է, որ աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Չայկինայի 5-րդ փողոցի Նապոլեոն Ազիզյանի տանը երեկ, ժամը 20.25-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասին ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Սիսվանի փողոցի թիվ 57 տան դիմաց, 30-ամյա Ահարոն Վ.-ն, 20-25 րոպե տևողությամբ հայհոյանքներ է տվել Նապոլեոն Ազիզյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին, աղմկել է և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, վիճաբանել է հասարակական կարգի խախտումը խափանելու փորձ կատարող 25-ամյա Նարեկ Հ.-ի, 38-ամյա Արթուրիկ Ն.-ի և Վարդան Ազիզյանի հետ, հրել և վայր գցել վերջինիս՝ ձախ ձեռքի ափի շրջանում պատճառելով վնասվածք:
Բացի այդ հարձակվել է վիճաբանությունը դադարեցնելու փորձ կատարող ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել նրան, պոկել համազգեստի փողկապը, բռունցքներով հարվածնել նրա կրծքին և ուսին: Ահարոն Վ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Վարդան Ազիզյանին և ոստիկանության ծառայողին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: Սա ոստիկանության տարածած հաղորդագրությունն է:
Պարզվել է, որ Ահարոնը նախկինում Ազիզյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ է իրականացրել, և վիճաբանության առիթն էլ այդ աշխատանքների դիմաց վարձատրության հետ կապված պարտքերի վերադարձի պահանջն է եղել:
Բուռնաշն էլ փողը չի տվել
Հ.Գ. Ի դեպ պարզվում է հենց մեծահարուստները «քցելու» հատկություն ունեն. Մեկ երկու տարի առաջ մեր տունը վերանորոգող վարպետը,անընդհատ անհանգստանում էր ու խոսում վճարելիք գումարի մասին, մի օր էլ նեղված հարցրեցի, թե ինչու է այդքան շատ դժգոհում ու խոսում, ասաց`«Բա ինչ անեմ, Բուռնաշի տունը ռեմոնտ արեցի, վերջում փողի կեսը չտվեց: Նա, որ էդքան փողի մեջ տենց արեց աշխատավոր մարդու հետ, էլ ում հավատաս»:
Ռուզան Ավոյան
Վաղը` Դեկտեմբերի 16-ին ժամը 12:00‑ին, «Վարկած» (Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 422 սենյակ) ակումբի հյուրն է ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:
Թեման` Արտաքին քաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունը ներքաղաքական կյանքի վրա:
Քաջարան համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթանյանը հրաժարական է տվել։
Խմորումները, որ տեղի են ունենում այս տարածքում նոր չեն, սակայն տրամաբանական լուծում չեն գտնում.
Երեկ Աթանյանը ասել էր, որ գտնվում է անելանելի վիճակում, իսկ այսօր հայտարարել թե`հարկադրված է եղել հրաժարական տալ: Ի դեպ Ռաֆիկ Աթանյանը հրաժարվել է նաև ՀՀԿ անդամությունից:
Աթանյանը նախընտրել է ազատել պաշտոնը, քան պատասխանատվություն վերցնել ժողովրդի տարահանման հարցում: Ըստ նրա, Քաջարանի բնակիչները մարտական են տրամադրված ու չեն ուզում լքել բնակավայրը:
Ըստ նրա`տեղական իշխանությունները իր վրա ճնշումներ են գործադրել ` ստիպելով նրան ստորագրել Քաջարանի հողերից 27 հա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին հանձնելու համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ քաջարանցիները պայքարում են ՀՀ Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման դեմ, ըստ որի, Սյունիքի մարզի վարչական սահմաններում, գյուղատնտեսական նշանակության հողերից 181,7 հա տարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ, այն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին տրամադրելու նպատակով, որը ենթադրում է Քաջարանի բնակչության տարահանում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.