29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Արտաշես Փարսադանյանի պարզաբանումները ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան պատճառ դարձած հիվանդության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը մահացել է 2011թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ N զորամասում։ Հարազատները պնդում են, որ մահվան պատճառը, բանակում առկա ամենաթողությունն է, որը և պատճառ է դարձել ջրծաղիկ հիվանդության ծայրաստիճան բարդանալու։
ՊՆ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:
Հ.Գ. Եթե ՊՆ ուժերի ռազմաբժշկական վարչության պետն իր պարզաբանումներում մեր ժամանակներում զինվորի մահվան պատճառ դարձած ջրծաղիկը, որպես այդ հիվանդության տարատեսակ, համարում է անկանխատեսելի և հայտարարում է, որ այն զարգանում կայծակնային արագությամբ, ուստի իրենք անզոր են դրա դեմ, ուրեմն վստահ լինենք, որ հերթական ամենաթողությունը բանակում այս անգամ էլ է արդարացվելու ու մնալու անպատիժ:
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հետ տոնական աշխատանքային առաջին օրը պաշտոնանկ է արել եւ կադրերի ռեզերվ ուղարկել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին:
Վարչության պետի պաշտոնում նշանակվել է ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Նա ոստիկանության իրավաբանական վարչության պետն էր և բոլորովին վերջերս էր նշանակվել ակադեմիայի պետի տեղակալի պաշտոնում:
Մեր ունեցած տեղեկություններով Քոչարյանն, ինչպես ասում են, Վովայի կադրը չէ. նա պատրաստված և սկզբունքային ոստիկանի համարում ունի, որը և հաշվի է առնվել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է.
Ս.թ. դեկտեմբերի 28-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Արարատ քաղաքի սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային միավորման գլխավոր մասնագետ Արսեն Հովհաննեսյանը: Քաղաքացի <Ա>-ին` օրենքով սահմանված կարգով ամենամսյա նպաստ հատկացնելու դիմաց` վերջինս պահանջել և ստացել է 50.000 դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
«Jose» համալիրի շուրջ տարաբնույթ խոսակցությունները չեն դադարում.
Օրերս ասացին, թե այն վաճառում են, նույնիսկ գինն էին նշել, մինչդեռ համալիրի տնօրենը հավատացնում է, որ այլոց խոսակցություններից է իմացել այդ մասին: Դեռ չի մարել աղմուկը աղմկահարույց պատմության, ակումբի տերերի ու ինչ որ միլիոնավոր դոլարների պարտքի հետ կապված:
Իր այցելությունները սանիկի համալիր չժխտեց նաև Նավասարդ սրբազանը: Հենց այն սանիկի, որը նրան «Բենթլի» էր նվիրել: Այստեղ կարելի է հաճախ տեսնել հանրածանոթ դեմքերի: Չնայած բարձր գներին համալիրը այցելուների խնդիր կարծես թե չունի:
Երեկ «Jose» համալիրն իր այցելությամբ պատվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և էլի ինչ որ մարդկանց ընկերակցությամբ մինչև ուշ գիշեր մնալով համալիրի սրահում:
Ֆլորենցիան շարունակում է մնալ ամենամոդայիկ ու ամենաթանկ համալիրը: Չնայած դրան միջոցառումները հաջորդում են մեկմեկու:
Ամանորի գիշերն այստեղ միայն մուտքն արժե 20 հազար դրամ:
Վաղը` դեկտեմբերի 27-ին,այստեղ իր Ամանորյա տոնն է նշելու Արմենիա հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ տարեվերջին իր դստեր հարսանյաց հանդեսով սեփական` Ֆլորենցիա համալիրի բացումը կատարեց Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նորապսակների ոտքն էր խերով, թե Ֆլորենցիան իրոք գրավիչ է, բայց նման պահնաջարկը լավ եկամուտ է խոստանում տիրոջը: Այստեղ իր ծննդյան տարեդարձը տոնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր դստեր հարսանիքը կատարեց Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, Արմնյուզն իր հոբելյանական տոնն անցկացրեց, օրեր առաջ դստեր նշանադրությունը ճոխ նշեց Օջախի Երեմը, աղջկան կնության տալով իր ընկերոջ` Լոնդոնում ուսանած որդուն:
Պարոն Վարչապետ,
Հայկական ԶԼՄ-ները արդեն ահազանգում են, որ «Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի–Աշխեն Գործունյանը հեռանում է Հայաստանից` վաճառելով իր ընկերությունը:
Ինչպես տեղեկանում ենք տիկին Գործունյանի կենդանի խոսքից, նա հեռանում է Հայաստանից` բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով, որովհետեւ մեր երկրում բիզնեսի գոյատեւման համար հարկավոր է «կռիշ» եւ որ Հայաստանում քաղաքացին, գործարարը պաշտպանված չեն։
Նրա ղեկավարած ընկերության հարկային պարտավորությունների հետ կապված գոյացել է մեծ պարտք, որը նա համաձայն է վճարել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, սակայն երկրիս բյուրոկրատիայի կողմից այդ հնարավորությունը չի տրվել նրան, և, պահանջվել է պարտքը վճարել «24 ժամվա ընթացքում»։
Եւս մեկ հայազգի գործարարը, ով 16 տարի շարունակ Հայաստանում է եւ իր հայրենիքում ներդրել է ոչ միայն փողեր, այլեւ իր կյանքի լավագույն տարիները, ըստ էության խոստովանում է այն անտանելի պայմանների մասին, որոնցում ոչ միայն հնարավոր չէ բիզնես զարգացնել, այլեւ ապրել ու մնալ:
Մի՞թե սա համաշխարհային մեծություն եւ ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ասած ներքին ցեղասպանության շարունակություն չէ, չնայած որ իշխանությունների ջանադրությամբ պետական լրատվամիջոցով ազդարարվեց, թե մեծն շանսոնյեի խոսքերը սխալ են թարգմանվել: Մի՞թե սա է Հայկական աշխարհը, որտեղից հեռանում են ոչ միայն այս հողի վրա հազարամյակներով ապրած, ստեղծագործած ու պայքարած մարդկանց ժառանգները, այլեւ հայրենադարձ մեր հայրենակիցները, ովքեր առանց ձեր «Արի տուն» կանչի եկել են, բայց սրտի կսկիծով հեռանում են այն ժամանակ երբ Ձեր կառավարությունն է «կանչում»:
Ձեր կառավարության նախարարները վերջին տարիներին ԱԺ-ում օրենքների ընդունման հիմնավորումները ներկայացնելիս անընդհատ շեշտում են բիզնես միջավայրի բարելավման նպատակը, բայց պարզվում է` դրան զուգահեռ գործարարները վկայում են այդ պայմանների վատթարացման մասին:
Խոսում եք հարկային ոլորտի բարեփոխումներից, բայց այդ բարեփոխումների հետեւանքը սա է, երբ մեր երկրիս հարկային մարմինն ու դատարանը փաստացի «անցանկալի անձի» համար երկիրը լքելու ժամանակ են տալիս նաեւ հայրենադարձ գործարարին:
Ձեր գլխավորած կառավարության ընդունած որոշման կատարողները այս օրերին Սյունիքի Քաջարան գյուղի բնակիչներին հորդորում են իրենց նախնիների գերեզմանները առնել ու տեղափոխվել սահմանապահ այդ գյուղից, որպեսզի կառավարության բարեհաճությունը վայելող պղնձամոլիբդենային կոմբինատը (որին 1 տարի առաջ վարկ էլ տվեցիք` ռուսական 500 միլիոն դոլարի պարտքից, որը մենք բոլորս ենք վճարելու) ազգային հարստությունը խտանյութի տեսքով կոպեկներով վաճառի օտարին:
Ձեզանից ոչ մեկ չի էլ հետարքրվում, թե մարդիկ ինչո՞ւ են հեռանում սեփական հայրենիքից: Ձեր իշխանության ներկայացուցիչներն անգամ արդարացնում ու հիմնավորում են դա, որպես ժամանակակակից գլոբալացվող աշխարհի օրինաչափություն, իսկ դուք էլ ժամանակին կատակեցիք այդ թեմայով:
Այս եւ համանուն բազմաթիվ քայլերով մի՞թե իսկապես իրականացնում եք պետության վախճանը, ինչի մասին գրել եք տարիներ առաջ:
Ի՞նչ եք պատրաստվում անել, որ Վալերի–Աշխեն Գործունյանը, նրա նմանները եւ մեր հայրենակիցները մնան Հայաստանում:
Համարեք, որ 24 ժամ ունի ոչ միայն Վալերի–Աշխեն Գործունյանը, այլեւ դուք:
Որովհետեւ եթե նա այդ 24 ժամվա ընթացքում չվճարի իր պարտքը, ապա դրանից հետո ոչ մեկին պետք չի լինի թե Ձեր օգնությունը, թե ձեր տեսությունը եւ թե ձեր կառավարումը:
Ստեփան Սաֆարյան
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար
Էլիտար ամուսնությունները շարունակվում են` ի դեպ վերջին շրջանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցնող տարում նշանվում կամ ամուսնանում են հայտնի մարդկանց, հատկապես աղջիկները:
Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում իր դստեր ամուսնությունն է նշում փորձագիտական ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը: Ի դեպ վերջինս կարծես տուրք չի տվել մոդային ու Ֆլորենցիայի փոխարեն դստեր հարսանյաց հանդեսը կազմակերպել է Մարիոթում:
Իր դստեր ամուսնությունը այստեղ է նշել նաև Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։
Այն 2012թ. մարտին կքննարկվի Վերին պալատում՝ Սենատում։
Նախագծի օգտին քվեարկեց նիստին ներկա շուրջ 50 պատգամավորների ճնշող մեծամասնությունը, դեմ էին մոտ կես տասնյակ պատգամավորներ։
Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքողներին պատժել մեկ տարի ազատազրկմամբ ու 45,000 եվրո գումարով։
Ելույթ ունեցող պատգամավորները միաբերան շեշտեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը` շեշտելով, որ նրա ժխտումը թույլատրել` կնշանակեր երկրորդ անգամ սպանել զոհերին։
Բանախոսներից շատերը հուզված էին և իրենց ելույթներով պաշտպանում էին օրինագիծը։
Նրանք հերքեցին օրինագծի ընդունման նախընտրական նկատառումները, որպես ապացույց նշելով, որ նախագծի օգտին պատրաստ էր քվեարկել նաև ընդդիմությունը։
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք գործում է նաև Շվեյցարիայում։
Ֆրանսիացի խորհրդարանականները դիմեցին Թուրքիայի հանրապետությանը Հայոց ցեղասպանությունը ընդունելու կոչով: Նրանց պատգամն էր. Ընդունել անցյալը` ապագան կառուցելու համար։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի Արամի փողոցին հարող հատվածից 3000 քմ մակերեսով տարածքն օտարման գոտի ճանաչելու և «Գապբնակշին» ՍՊ ընկերությանը հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը 2004թ. հունիսի 17-ին կայացրել է 909-Ն որոշումը:
Հիշյալ որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի և «Գապբնակշին» ՍՊ ընկերության միջև 2004թ. հուլիսի 21-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր` Երևան քաղաքի Բուզանդի փողոցի` թվով 37 բնակարաններն ու հողատարածքներ Հայաստանի Հանրապետության անունից վերցնելու և «Գապբնակշին» ՍՊ ընկերության կողմից Արամի փողոցում կառուցվելիք շենքի բնակարաններով այդ քաղաքացիներին փոխհատուցելու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների համաձայն` կնքված պայմանագրերի առկայության պայմաններում «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենը 2004-2011թթ. ընթացքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, անձանց մոլորության մեջ գցելու, նրանց զգոնությունը թուլացնելու նպատակով խեղաթյուրելով իրական և ճշմարիտ փաստերը, չի հայտնել նույն բնակարանները երկու և ավելի անգամ տարբեր անձանց վաճառելու մասին և շենքի կառուցման ընթացքում օտարման գոտու մի շարք բնակիչներին փոխհատուցվելիք, ինչպես նաև արդեն իսկ վաճառված բնակարանները երկկողմանի գրավոր համաձայնագրով վերավաճառել է տարբեր անձանց և խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Նյութերի ուսումնասիրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի «Խարդախությունը» 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից պահանջել է դատախազություն ուղարկել նույն դեպքի վերաբերյալ նախապատրաստվող նյութերը: Դրանք նույնպես դատախազության հանձնարարությամբ կուղարկվեն քննչական գլխավոր վարչություն` հարուցված քրեական գործի հետ համատեղ ընթացք տալու համար:
Հ. Գ. Հետաքրքիր է, որ և այս հաղորդագրության մեջ, և քաղաքապետարանի տվյալներում նշված չէ այն մարդու անունը, որին իրականում պատկանում է ընկերությունը:
Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լուծարել է իր իսկ ստեղծած մշակույթի աջակցման խորհուրդը:
Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ դրա, դեռևս հունիս ամսին Ծառուկյանը հայտարարել էր մշակույթի աջակցման համար 100 մլն դրամ տրամադրելու իր որոշման մասին:Սակայն, պարզվում է արժանավորներչեն գտնվել:
«Հայտերի ընդունման համար բարձր մասնագիտական մոտեցում ապահովելու և անաչառ մրցույթներ անցկացնելու համար ստեղծվել էր մշակույթի աջակցման խորհուրդ: Խորհուրդն օժտված էր ինքնուրույն ծրագրային ընտրություն կատարելու և ֆինանսական որոշումներ կայացնելու լիազորություններով:
Ցավոք, անցած ամիսների ընթացքում խորհուրդը չկարողացավ գոնե մեկ ծրագրի հավանություն տալ, չֆինանսավորվեց ոչ մի ծրագիր, այն պայմաններում, երբ մեր երկրում բազմաթիվ մշակութային նախագծեր աջակցության կարիքն ունեն: Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի են տեխնիկական և այլ կարգի բացատրություններն ու արդարացումները:
Հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է կայացվել լուծարել մշակույթի աջակցման խորհուրդը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է 100 մլն դրամ մշակույթի աջակցմանը տրամադրելու իր որոշումը: Ավելին` անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն է հայտնում ավելացնել այդ գումարը: Առաջիկայում ծրագրերի ընտրության և նախագծերի ֆինանսավորման ողջ պատասխանատվությունը դրվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի վրա:
Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում Մշակույթի աջակցման խորհրդի բոլոր այն անդամներին, ովքեր այս ամիսների ընթացքում ցուցաբերեցին մեծ պատասխանատվություն, ազնվություն և բարձր պրոֆեսիոնալիզմ և վստահություն է հայտնում, որ առաջիկայում կգտնվեն համագործակցության նոր, հետաքրքիր եզրեր` հանուն մեր երկրի, հանուն մշակույթի զարգացման»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.