29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Եվ այսպես, Հ1-ը փակեց Սյուզան Սիմոնյանի «Մարդկանց երկիրը» հաղորդաշարը: Ես Հ1-ում էի աշխատում, երբ այդ հաղորդաշարը սկսեց եթեր մտնել: Այն պատմում էր տեսադաշտից դուրս մնացած մարդկանց կամ իրադարձությունների մասին, որոնք, պայմանականորեն ասած, կյանքի անտեսանելի գույներն էին:
«Կա միայն մեկ իսկական արարք, եւ դա մարդկանց մոտեցնելն է»,- Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» գրքից արված այս մեջբերումով էր բացվում հաղորդաշարի ամեն թողարկում: Հաղորդաշարի հերոսներին որեւէ լրատվական կամ որեւէ հատուկ ռեպորտաժով չէիք տեսնի ոչ այն պատճառով, որ նրանք ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդիկ էին: Սակայն հետաքրքիրն այն էր, որ այն եթեր էր հեռարձակվում Հ1-ով:
Մարդկանց երկիրը պատմում էր մարդկանց մասին, որոնք իրենցից դուրս ոչ մի բանի իմաստ չեն փնտրում, իրենք իրենցով աշխարհն իմաստավորող եւ իմաստավորվող հերոսներ են բոլորը, որոնցից գրեթե ոչ մեկին հեռուստադիտողը չէր ճանաչի: Նրանք չեն փնթփնթում եւ կոչ չեն անում իշխանություններին օգնել իրենց այս կյանքին կառչած մնալու համար:
Երբ Սյուզին առաջարկում էր այս հաղորդաշարը, նույն Հ1-ը փակել էր նրա «Հատուկ գոտի» հաղորդաշարը, որն արդեն մերժված մարդկանց մասին էր, նաեւ մարդկանց մասին, որոնց ոչ միայն մերժել են, այլեւ հետեւողականորեն զբաղվել, որ այդ մարդիկ ջրի երես դուրս չգան: Այսինքն՝ Հ1-ով հաղորդաշար էր եթեր գնում հանցագործությունների մասին, բայց ինքը 1-02 չէր, որովհետեւ սպանությունների ու գողությունների մասին չէր, այլ մարդկային էությունը հետեւողականորեն խեղելու, իսկ դրա համար քրեական հոդված չկա:
Հ1-ի նոր ղեկավարությունը «Մարդկանց երկրից» ավելի աշխույժ ու լավատեսական հաղորդաշար էր ակնկալում: Առաջին, թե երկրորդ թողարկումն արդեն զգաստացրեց Հ1-ի ղեկավարությանը: «Մարդկանց երկրում» էլ պարզվեց՝ խոսվում է մարդկանց մասին, որոնց ճակատագիրը խեղել են: Այդպիսի մի թողարկման վերնագիրն էր «Բողոք ցպահանջ»: Հեղինեն մի ամբողջ պետական կազմակերպության քրեական հանցագործության զոհ է, նրան Նուբարաշենի մանկատնից տեղափոխել են Վարդենիսի հոգեբուժարան, որովհետեւ դեռ մանկատանը լուսավորության նախարարության աշխատողներին բողոքել է ծեծի եւ անմարդկային պայմանների դեմ: Այս աղջկա կյանքը կործանած մանկավարժներն այսօր էլ շարունակում են աշխատել: «Ես չեմ ուզում հիվանդ երեխաներ տեսնեմ, գիշերը չեմ կարա քնեմ»,- ասել էր Հ1-ի տնօրենի տեղակալը ծրագրերի գծով:
«Հատուկ գոտին» եւ «Մարդկանց երկիրը» եզակի հեռուստանախագծեր էին այն իմաստով, որ փողոցը, մերժված մարդը, հանցագործությունը ժամանակ առ ժամանակ դառնում էին թեմա: Մերժված, գլամուրից դուրս մարդը այնպես չէ, որ Հ1-ի սրտովն էր, եւ այդ պատճառով «Հատուկ գոտին» կամ «Մարդկանց երկիրը» եթեր էր հեռարձակվում ուշ գիշերային ժամերին՝ ասենք 2 անց 40-ին:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս էր Հ1-ը հանդուրժում այս հաղորդաշարերը: Որովհետեւ Հ1-ի ղեկավարությունը հասցեատիրոջը չէր ճանաչում, այսինքն՝ չգիտեր, թե ով է Սյուզիի հաղորդաշարում բարձրացված խնդիրների պատասխանատուն: Մարդը անտառում նստած խոսում է կենդանական աշխարհի դեմ իրականացվող գազանություններից: Պարզ է, որ ԽՍՀՄ տարիներին իրականացվող գազանությունների մասին չի խոսում: Եթե էդ մարդը չի բղավում, թե ով է այդ գազանությունների համար պատասխանատու, Հ1-ի ղեկավարությանը թվում է, թե դա ռեպորտաժ է անհետացող կենդանիների մասին:
Բոլոր հաղորդումները՝ մասնավորապես լրատվական թողարկումները, բոլոր հեռուստաընկերություններում այդ տեսանկյունից են եթեր հեռարձակվում՝ ով ինչի համար է պատասխանատու: Ինչու՞ է պատասխանատուն տաբու: Որովհետեւ միշտ իշխանություն է:
Սյուզիի հաղորդումները պատմում էին դեն նետված կամ կորուսյալ արժեքների մասին, իսկ Հ1-ում կարող էին մտածել՝ ով է այս թողարկման հասցեատերը: Զավեշտալի իրավիճակ էր՝ թողարկումը եթեր էր գնում, երբ հասցեատիրոջը, ում այն կարող է առնչվել, չէին գտնում: Ո՞վ է հասցեատերը Հ1-ի ստանդարտներով. գլամուրն է: Այսինքն՝ ղեկավարությունը եթերը պատկերացնում է գլամուրային: Եթե Նազենի Հովհաննիսյանը գնում է «Արմենիա» հեռուստաընկերություն, այնտեղից պիտի բերել Մայա եւ Սոֆյա Պողոսյան քույրերին, որոնցից առաջինը «Elle STYLE» գլամուրային ամսագրի խմբագիրն է նաեւ:
Երբ այլ հեռուստաընկերություններ պատմում են սպանությունների եւ այլ հանցագործությունների մասին, դա անում են առանց լրագրողական աշխատանքի՝ ասենք, արարքի սոցիալական կամ հոգեկան ենթատեքստի բացահայտման: Չկա մի հանցագործ կամ զոհ, որ եթերում ունի խոսքի իրավունք:
Սյուզի Սիմոնյանի հաղորդումներում հանցագործներ եւ զոհեր չկան, եթե նույնիսկ կա հանցագործություն եւ դրա արդյունքում՝ մահ: «Բողոք ցպահանջն» այդպիսի թողարկում է: Ինչու՞ չկան: Որովհետեւ խոսքի իրավունքը մեզ է թողնում հասկանալ, թե ով է նա՝ զոհը կամ հանցագործը:
«Փշրանք» թողարկումը բանաստեղծ Գայանե Բաբայանին է նվիրված: Բացառապես բանաստեղծի մասին է՝ իր տղամարդկանց, իր Աստծո, իր բառերի մասին: Մահացել է երկու տարի առաջ, ավտովթարից: Բայց Գայանեն խոսում է իր մեղքերի եւ իր անզորության մասին: Ո՞վ կարող է ասել՝ ինչու՞ է Սյուզին խոսում Գայանե Բաբայանի մասին: Նշանակում է՝ մնացած ամեն ինչում զգացվում է բանաստեղծուհու զուլալության պակասը, նշանակում է՝ զոհն էլ եք դուք, հանցագործն էլ:
Ինչո՞վ էր «Մարդկանց երկիրը» տարբերվում հեռուստադաշտի ամբողջ՝ այսպես ասած՝ տեքստա-կադրային աշխատանքից: Որովհետեւ հաղորդաշարը իշխանության կամ հասարակության հետ կռիվ չուներ, թաքցնելու կամ բացահայտելու ոչինչ չուներ, մարդը եւ նրա գոյության եղանակները ամեն թողարկման ամբողջ իմաստն էր, ամենակարեւորը՝ երեւում էր, որ այս աշխարհի հզորներից խնդրելու կամ աղերսելու ոչինչ չունեն եւ ոչնչով պարտական չեն նրանց: Ահա ինչու «Մարդկանց երկրի» հերոսները Վարդենիսի հոգեբուժարանում իր ճշմարտության հետ փակված Հեղինե Կիրակոսյանն ու Գայանե Բաբայանն են:
Մհեր Արշակյան
MEDIA.am
Հունվարի 18-ին ժամը 14:00-ից Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը միացել է ՀՀ համակարգին:
Այս մասին հայտնել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5-ի շինարարության տնօրինության» հիմնարկի տնօրեն Կարեն Սարգսյանը:
Մեր ունեցած տվյալներով տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Այո, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շինարարությանև արդիականացման ծրագրի ավարտից հետո գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում, աշխատանքները ընթացքի մեջ են, սակայն հունվարի 18 -ին այն չի միացել նշված համակարգին:
Նշենք, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 1980 թվականին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո շինարարարական աշխատանքները մնացին անավարտ: 2006 թ. ՀՀ կառավարության և«Գազպրոմի» միջև կնքված համաձայնագրով, «Հայռուսգազարդը» ստանձնեց բլոկի շինարարությունն ավարտելու և արդիականացման աշխատանքները:
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի խոշոր չափի ներկրման դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում, որն ըստ Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում:
ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և Սաիդ Միլանիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վահրամ Գուրողլյանի խոսքերով, Միլանին նախապես թմրանյութը փաթեթավորել էր հատուկ արտատպող թղթերի մեջ` մտածելով, որ կարող է խուսափել ՙՌապիսկան՚ զննող սարքով բացահայտվելուց, սակայն թմրանյութը հաջողվել է հայտնաբերել վարչության աշխատակիցների հմտության և փորձառության շնորհիվ: Այս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ընդհանրապես, Նախաբցթողումային հսկողության վարչության փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ հարավային սահմանային անցակետում են թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր հայտնաբերվում. ՙԹմրանյութի ներկրման դեպքերը հիմնականում բացահայտում ենք հայ-իրանական սահմանի վրա` Մեղրիի մաքսակետում: Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք՚,- նշել է նախաբացթողումային հսկողության վարչության պետը:
Ի դեպ, առանձնակի խոշոր 3 դեպքերով նույնպես ապօրինի ներկրման փորձը կատարել են Իրանի 3 քաղաքացի` տեղափոխելով թմրանյութ և հոգեմետ դեղորայք: Նախաբացթղումային հսկողության վարչության աշխատակիցները նաև ծանրոցների միջոցով թմրանյութի և հոգեմետ դեղերի ներկրման 2 փորձ են կանխել, ինչը փաստում է, որ այդ ուղին ևս գտնվում է մաքսային խիստ հսկողության ներքո: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հավաստմամբ, թմրանյութ տեղափոխող մաքսանենգները դիմում են տարբեր մեթոդների` օգտագործելով զանազան թաքստոցներ, անգամ` սեփական մարմինը. ՙՄեր պրակտիկայում մարմնի մեջ թմրանյութի տեղափոխման բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ՚,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՊԵԿ-ից տեղեկացնում են նաև, որ 2011թ. ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի և ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաև մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք:
Այսօր արդեն հայտնի է դարձել, «Jose» ժամանցի կենտրոնի նոր սեփականատերը: Գնորդը հանրությանը հայտնի Աժ պատգամավոր, Հարություն Փամբուկյանն է, որը 17 միլիոն դոլարով գնել է համալիրը:
Տևական ժամանակ էր համալիրի շուրջ տարաբնույթ խոսակցությունները չէին դադարում.
Վերջերս խոսվում էր այն մասին, որ նորաբաց ռեստորանային համալիրը վաճառում են, նույնիսկ գինն էին նախանշել, մինչդեռ համալիրի սեփականատերը` Մհեր Ավետիսյանը հավատացնում էր, որ այլոց խոսակցություններից է իմացել այդ մասին: Դեռ չի դադարել խոսակցությունը Նավասարդ Կճոյանի սանիկի, նրա հետ կապված աղմկահարույց պատմության, ու ինչ որ միլիոնավոր դոլարների պարտքի շուրջ:
Իր այցելությունները սանիկի համալիր հրապարակավ ընդունեց նաև Նավասարդ սրբազանը: Հիշեցնենք, որ խոսքը այն սանիկի մասին է, որը նրան «Բենթլի» էր նվիրել: Այստեղ կարելի է հաճախ տեսնել հանրածանոթ դեմքերի: Չնայած բարձր գներին համալիրը այցելուների խնդիր կարծես թե չուներ, ուրեմն ինչ էր պատճառը, որ տերերը վաճառեցին այն:
Հնարավոր է երկու վարկած կամ` իրոք Մհեր Ավետիսյանի գործերը վատ են և միլիոնների պարտքը ու դրա հետ կապված պատմությունը իրականություն է, կամ` համալիրը աշխատացնելը մեծ գումարներ է պահանջում, ինչը չի կարող ապահովել ներկայիս տերը:
Հ.Գ.Ավետիսյանների ընտանիքը եղել է «Jose» -ի տեղում գտնվող նախկին Կռունկ սրճարանի սեփականատերը, նրանց էր պատկանում Չարենցավանի հացի գործարանը:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին լեգենդներ են պատմում, էլ` դղյակ Ծաղկաձորում, գործարան արտերկրում, յուքոմ ինտերնետային կապ, շոկոլադի ներկրման մենաշնորհ… կարելի է երկար թվել.
Նրան է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող բարձրակագ ոսկեղենի վաճառասրահներից թերևս լավագույնը, որտեղից սիրում է թանկարժեք ոսկյա զարդեր ընտրել նախագահի տիկինը` Ռիտա Սարգսյանը:
Վերջերս նա կրկին այցելել էր նշված սրահ ընտրել ոսկեղենը, սակայն գումարն ուղարկելիս հաշվի չէր առել զարդերի վրա նշված գները և ուղղարկել էր ճիշտ այնքան գումար որքան զարդերի իրական արժեքն է:
Ասում են, դրանից հետո շոկի մեջ էին տուժածները և մարդ են գտել, որը նախապես տեղեկացնում է, թե երբ է տիկինը մտադիր է այցելել իրենց ու նրանք էլ հնարավորինս թաքցնում են արժեքավոր ոսկեղենը:
Այսօր ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի կողմից շոկոլադ արտադրող ավստրիական «Մոցարտ» ընկերության գնումը: Նա իհարկե չասաց, որ Խաչատրյանը զբաղվում է շոկոլադի ներկրման բիզնեսով և մեր ունեցած տեղեկություններով, շուկայի թիվ 1 ներկրողն է և հնարավոր է, որ նշված տեղեկությունը մոտ լինի իրականությանը:
Դրա փոխարեն դաս տվեց լրագրողներին թե`«Դա մեր երկրում, կամ շուկային նոր անցած երկրում է, որ խոշոր ընկերություն կարելի է հենց այդպես գնալ ու գնել, բայց եվրոպական երկրներում խոշոր ընկերություն գնել այդ մեխանիզմով, կամ ինչպես մենք ենք պատկերացնում` անհնար է: Կլինի դա Գագիկ Խաչատրյանը, թե Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, որ դրսում ուզենա սեփականություն ձեռք բերել, դեռ պետք է պարզել` անշարժ գույք թե կազմակերպություն, մեխանիզմները դրսում տարբեր են: Բաժնետոմսեր կան, ցանկացած քաղաքացի կարող է բաժնետոմսեր ձեռք բերել»,- ասաց Ա. Ալավերդյանը: Նա բաժնետոմսերի մասին Էլ ոչինչ չասաց. գուցե՞ հայկական շուկայի շոկոլադի ներկրողը ընդամենը «Մոցարտի» բաժնետոմսեր է ձեռք բերել:
Դրա փոխարեն Ալավերդյանն ասաց թե` «Մոցարտի» ձեռքբերման լուրը կամ լրագրողների, կամ ընդամենը «ինչ-որ ինֆորմացիոն աղբյուրների» երեւակայության արդյունք է:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանն ազատվել է պաշտոնից. սեփական դիմումի համաձայն: Հունվարի 20-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը նշանակվելու է Երևանի քաղաքապետի տեղակալ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Վահե Համլետի Նիկոյանը ծնվել է Երևանում 1978 թվականին: Նրա նշանակումը մինչև վերջին պահը չէր հաստատվում: Սակայն Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի փոփոխությունից հետո, կրկին հետվերադասավորում է ընթանում: Վահան Առաքելյանը, որին նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն էր բերել իր հետ, վերադառնում է Հայռուսգազարդ:
-Ապարանից առաջադրված անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը պնդում է, թե` «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանին իր փոխարեն ԱԺ ում տեսնելու որոշ մարդկանց ցանկության վարկածն ընդամենը մամուլի միջոցով տարածված խոսակցություն է:Որը և պայմանավորված է զուտ ապարանյան կլանի, իսկ ավելի ստույգ` Խաչատրյանի հետ մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող ամենազոր գլխավոր դատախազի ցանկությամբ: Սակայն մեր ոնեցած տեղեկությամբ, Մարկոսյանն իրոք առաջադրվելու է հենց նույն ընտրատարածքում, և ի հեճուկս Խաչատրյանի:
Վրեժ Մարկոսյանը հստակ հայտարարել է, որ չի թաքցնում ու առաջադրելու է իր թեկնածությունը Ապարանի թիվ 17 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Լյովա Խաչատրյանը: Վերջինս tert.am – ի հետ զրույցում ասել է. «Իհարկե, եթե իմ ընկերը բացատրի թերություններն իմ կողմից կատարած աշխատանքում, ես մեծ հաճույքով կհասկանամ ու կընդունեմ, բայց ամեն դեպքում ընտրության հնարավորությունը կթողնենք հենց ընտրողներին»:
Խաչատրյանն ասել է նաև, թե ինքն ամեն օր հանդիպում և շփվում է տեղաբնակների հետ: «Եթե հասկանամ, որ նրա անունն ավելի շատ է հնչում, քան իմը, այդ ժամանակ էլ կհասկանամ»,- ասել է նա:
Բան այն է, որ Վրեժ Մարկոսյանը Աղվան Հովսեփյանի մոտ ընկերն է:Նախկինում վերջինիս մտերիմներից էր նաև Լյովա Խոչատրյանը, սակայն ինչ ինչ շահեր նրանց բաժանեցին ու հիմա ի թիվս այլ բաների, Խաչատրյանը ստիպված կլինի հրաժեշտ տալ պատգամավորական մադատին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվել է իր օգնականի ծառայություններից նրան նշանակելով այլ պաշտոնի:
ՀՀ վարչապետի հրամանով, նրա օգնական Եղիշե Կիրակոսյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել է պաշտոնից՝ նշանակվել ով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
Եղիշե Կիրակոսյանը 2002 թ-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2004 թ-ին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան` միջազգային իրավունք մասնագիտացմամբ:
2010 թ-ին Եղիշե Կիրակոսյանն ավարտել է Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոնը (Վաշինգթոն, ԱՄՆ)` ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: 2006 թ. սեպտեմբերին Եղիշե Կիրակոսյանը հաջողությամբ պաշտպանել է «Սովորույթը ժամանակակից միջազգային իրավունքում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2008 թ. սեպտեմբերից վարչապետի օգնական է, նաև` Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս: Ուսանողական տարիներին Եղիշե Կիրակոսյանը մասնակցել է բազմաթիվ գիտական կոնֆերանսների և դատախաղերի (Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ):
Հեղինակ է ավելի քան 10 գիտական հոդվածների: 2009-ին հրատարակվել է նրա առաջին մենագրությունը` «Սովորույթը ժամանակակից միջազգային իրավունքում» վերնագրով (ռուսերեն): Եղիշե Կիրակոսյանը Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության, Միջազգային իրավունքի ամերիկյան ընկերակցության և Միջազգային իրավունքի ռուսական ընկերակցության անդամ է:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ասաց, որ Հայաստանում առկա միգրացիան ուղիղ համեմատական է իշխանությունների կողմից տարվող ներկայիս քաղաքականությանը: Ըստ նրա միգրացիան այս ֆոնի վրա, շատ բնական գործընթաց է:
Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում միգրացիան դիտարկվում է առավելապես էթնիկ հարթությունում, այդ իսկ պատճառով բացասական են ընկալվում թե` արտագաղթը, թե`մեծ թվով ներգաղթյալների համար Հայաստանի ցանկալի երկիր դառնալը: Մինչդեռ միգրացիայի խնդիրն ունի նաև իրավական, տնտեսական, մշակութային ասպեկտ:
Անդրադառնալով քաղաքական գործընթացների արդյունքում Մերձավոր Արևելքի երկրներից հայերի` Հայաստան հնարավոր ներհոսքի հնարավորության թեմային` `ասուլիսի մասնակից ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նկատեց, որ ճիշտ է այդ երկրների հայ գաղթօջախներին ծանր օրեր են սպասվում, բայց նրանց հիմնական մասը հազիվ թե կարողանա վերադառնալ Հայաստան և ինտեգրվել հայ հասարակությանը:
«Նրանք ավելի շուտ կձգտեն հեռանալ զարգացած երկրներ` Եվրոպա, ԱՄՆ և այլն: Միաժամանակ` ես, որպես անկախ փորձագետ, կարծում եմ, որ Հայաստանում ներկայումս 2,8-2,9 մլն մարդ է ապրում: Ընդ որում, Հայաստանից արտագաղթում են մեծամասամբ տղամարդիկ` ավելի քան 70 տոկոսը»:
Ինչ վերաբերվում է ծնելիությանը. ազգագրագետ Թադևոսյանը համամիտ էր, որ միայն երեխայի ծնվելու պահին տրվող խթանիչ գումարներով ծնելիության աճ ապահովել և դեմոգրաֆիական անկումը կանխել հնարավոր չէ:
Բանախոսները միասնական են այս հարցում. անցյալ տարվա տվյալները վկայում են, թե ծնելիության աճի` վերջին մի քանի տարիներին գրանցված դրական տեմպերը պարզապես ժամանակավոր բնույթ են կրում. «Նախորդ տարի արդեն իսկ պարզ դարձավ, որ ծնվածների բացարձակ թիվը նվազման միտում ունի: Սա տևական, հարաճուն երևույթ է, քանի որ ասպարեզ է մտնում 90-ականներին ծնված փոքրաթիվ սերունդը, որն էլ, բնականաբար, լինելով փոքրաթիվ, քիչ երեխաներ է ունենալու: Մենք վաղուց ենք թևակոխել վտանգավոր փուլ, և գալու է մի ժամանակ, երբ բնական վերարտադրության մակարդակը խիստ նվազելու է, այն արդեն իսկ նվազում է»: Ըստ նրանց այդ վտանգը առկա է, չափազանց մտահոգիչ և պարզապես պահանջում է, քայլեր ձեռնարկել:
Իսկ այն, որ երրորդ և ավելի երեխաների համար պետությունը նպաստներ է նախատեսում, դրանց չափն իսկ հաշվի առնելով, կարելի է պնդել, որ այն չի կարող լուրջ խթան լինել, որպեսզի զույգերը մտածեն շատ թվով երեխաներ ունենալու մասին:«Միայն ոչ հեռատես մարդիկ կարող են պահի ազդեցության ներքո ոգևորվել տրվող նպաստի հանգամանքից` որոշելով երրորդ և ավելի երեխա ունենալ»,- կարծում է բանախոսը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.