23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թբիլիսիի աշխարհի գավաթի խաղարկության պարգեւատրման արարողության ժամանակ՝ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին հաղթողի գավաթը հանձնելուց հետո կազմակերպիչները սխալվել են հիմնը միացնելիս: Հայաստանի հիմնի փոխարեն այլ երաժշտություն է հնչել, սակայն սխալն արագ ուղղվել է (տեսանյութում 2:04 վայրկյանից): Ադրբեջանցիների հովանավորությամբ անցկացվող մրցաշարերի ընթացքում հայերի հետ կապված պարբերաբար տաբեր միջադեպեր են լինում՝ սկսած մրցավարական կողմնակալություններից, վերջացրած նման միջադեպերով:
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթեց թայ-բրեքում առավելության հասնելով չինացի Դին Լիրենի նկատմամբ:
Լևոն Արոնյանը դարձավ առաջին գրոսմայստերը, ով երկու անգամ նվաճեց աշխարհի գավաթը: Այս հաղթանակի շնորհիվ հայ գրոսմայստերն իրավունք ստացավ գարնանը Բեռլինում մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:
Ավելի վաղ Արոնյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին Երևանում կկայանա իր և Արիանա Կաոիլի հարսանիքը:
ՀՀ զինուժն անցկացրել է զորավարժություններ «Սմերչ» համակարգերի մարտական կրակով: «Սմերչ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։
Զորավարժությունը հետեւել է ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ու Ալիեւի ելույթներին եւ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը: Ալիեւը սպառնալից ելույթ էր ունեցել ՄԱԿ ամբիոնից, իսկ ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը:
Հանդիպմանը հետեւել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ընդհանուր ձեւակերպումներ էր պարունակում: Այս փուլում խնդիրը իրավիճակի ապաէսկալացիան է, բանակցությունների համար պայմաններ ստեղծելը, որոնց թվում՝ հանդիպումներ կազմակերպելը: Բանակցություններ սակայն տեւական ժամանակ չեն լինելու, ինչը կապված է թե կողմերի կոշտ դիրքորոշման, թե տարածաշրջանի նոր զարգացումների հետ:
Նյու Յորքից հետո Հայաստանում տեսակետներ հնչեցին, թե Վիեննայի օրակարգը, այն է՝ հետաքննության մեխանիզմի տեղակայումն ու Արցախ-Ադրբեջան սահմանի փաստացի դեմարկացիան, հանված է, քանի որ այդ մասին չկար հիշատակություն հաղորդագրություններում: Իր հերթին, ադրբեջանական կողմը հայտարարեց առարկայական բանակցության մասին, իսկ ռուսական որոշակի շրջանակներ էլ հայտարարեցին, թե համաձայնություններ են ձեռք բերվել:
Ադրբեջանը մերժում է Վիեննայի օրակարգը, իսկ Հայաստանը պնդում է Արցախի կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների խնդրի առաջնահերթ լուծումը: Եթե առարկայական համաձայնություններ են ձեռք բերվել, նշանակում է կամ Ադրբեջանը համաձայնվել է ճանաչել Արցախի անկախությունը եւ հետաքննության մեխանիզմների տեղակայումը, կամ էլ Հայաստանը հրաժարվել է թե մեկից, թե մյուսից:
Հնարավո՞ր է դա: Մյուս կողմից, սա կարող է նշանակել, որ խոսքը «կարգավորման գործընթացի» իմիտացիայի տարրի մասին է, որն ուղղված է իրավիճակի ապաէսկալացիային, եւ չի բացառվում, որ շահագրգիռ կողմերի միակ պայմանավորվածությունը լինի, մասնավորապես՝ այդ հանգամանքների հիշատակումից հրաժարվելը:
Իրավիճակն ընդհանուր առմամբ բարդացել է ոչ թե բուն Արցախի խնդրի մասով, այլ առավել լայն համատեքստում: Իրաքի քրդերի հանրաքվեն անկասկած փոխելու է 100-ամյա ստատուս քվոն Մեծ տարածաշրջանում, արդեն ի հայտ են գալիս նոր շահեր ու հարաբերություններ, որոնք նախկինում չկային, փոխվում են առաջնահերթությունները: Արցախի խնդիրն անկասկած մեծ խաղի մի տարր է, որտեղ ներկայում կա միայն մեկ խնդիր՝ իրավիճակի ապակայունացում թույլ չտալը:
Մինչ այդ, Հայաստանը մարտական պատրաստության է բերում իր ժամանակակից զենքը: Իրավիճակի կայունության ու միջազգային անվտանգության սահմանը պահում է հայկական զինուժը, հայկական կողմից արդեն իսկ տեղակայված են հետաքննության մեխանիզմներ:
Այդ սահմանից որեւէ նահանջը լինելու է նոր ու ավելի խոշոր ապակայունացման սկիզբը, որը ծանր հետեւանքներ է ունենալու նաեւ տարածաշրջանի խոշոր խաղացողների համար: Իսկ ադրբեջանական նոր արկածախնդրության դեպքում սահմանը «խորանալու եւ ընդլայնվելու է»՝ միջազգային ճանաչմամբ:
Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։
«Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ:
— Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ եկել եք նաև որոշակի առաքելությամբ: Դուք նաև «Ծագումով հայեր» նախագծի 10- ամյակի միջոցառումների կիզակետում էիք։ Ի թիվս մեր նշանավոր հայրենակիցների, Ձեր կատարած աշխատանքը ևս երևաց մեծ էկրանին։ Պատմեք մեզ՝ ի՞նչ ծրագրեր եք իրականացրել Հայաստանում, և ապագայում ինչ նախագծեր կան ։
-Ես եկել եմ, «Ծագումով հայեր» ծրագրի հրավերով՝ մասնակցելու համաժողովին, և ասեմ, որ դատարկաձեռն չեմ եկել՝ բարեգործական բեռները ճանապարհին են: Մի քանի նախագծեր կան կյանքի կոչելու։ Քարվաճառում սկսել ենք կուլտուրայի տան վերակառուցման աշխատանքները։ Նոր ենք վերադարձել Արցախից, որտեղ անձամբ ծանոթացա վերանորոգման աշխատանքների ծավալներին: Բավականին մեծ երեքհարկանի կուլտուրայի տուն է: Այդ հարցում մենք համագործակցում ենք նաև «Արարատ» հիմնադրամի հետ։
— Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:
— Անցած տարի եկել էի Ղարաբաղ, գնացինք սահմանամերձ շրջաններ։ Ճիշտ է, ապրիլից հետո կարողացանք՝մի քիչ ուշացումով ստացվեց, քառօրյա պատերազմին չհասանք, բայց բավականին օգնություններ բերեցինք։ Անձամբ ներկա եղա Եղնիկների, սահմանամերձ շրջանների զորամասերում օգնության հանձնմանը, որոնց մի մասն էլ տվեցինք համապատասխան մարմիններին։ Ուզում եմ հավատալ, որ նպատակին ծառայեցին:
— Բացի Քարվաճառի կուլտուրայի տան վերանորոգման ծավալներին ծանոթանալուց, ուրիշ ինչ հասցրեցիք անել:
— Սեպտեմբերի 25-ին հրավիրված էի իմ գյուղի դպրոցի միջոցառմանը։ Գրենական պիտույքներ նվիրեցի: Արթիկում գտնվող «Պատիվ» մանկապարտեզը, որին տարիներ շարունակ հովանավորել եմ, միջոցառում էր կազմակերպել, դե ես էլ, բնականաբար, դատարկաձեռն չէի ՝ երեխաների համար պարագաներ առաքեցի… ինչ որ անհրաժեշտ է մանկապարտեզին։
— Ի՞նչ լավ բան տեսաք Հայրենիքում :
— «Հայկական լեգիոն» հայրենասիրական կազմակերպությունը, որի հետ համագործակցում եմ, ինձ հրավիրեց Եռաբլուր։ Այցելեցինք մեր զոհված տղաների հուշարձաններին, ծաղկեպսակներ դրեցինք: Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեցի մեդալով։ Շնորհակալ եմ, որ գնահատում են։ Դա ոգևորում է և պարտադրում, որ ավելի շատ աշխատանքներ կատարեմ։
— Ի՞նչ տեսաք Հայաստանում, որ կուզենայիք, այլ կերպ լիներ։
— Անցած օրն անցա խանութներով։ Զայրացա, երբ տեսա՝ խանութները լցված են թուրքական ապրանքներով։ Չգիտեմ՝ սրա դեմն ինչպես կարելի է առնել, բայց անպայման պիտի բարձրաձայնվի։ Մենք կարող ենք և պետք է պայքարենք դրա դեմ: Լոս Անջելեսում մեծ պայքար ենք տարել, որպեսզի հայկական խանութներում չլինի որևէ թուրքական ապրանք, ու հասել ենք արդյունքի։ Հայաստանը մեր անկախ հայրենիքն է, մենք կարող ենք որոշել մեր ճակատագիրը։ Մենք զինում ենք թուրքերին, այդ գումարներով նրանք փամփուշտներ են պատրաստում և կռվում են մեր դեմ։ Մենք կարող ենք այլ երկրներից ներմուծել ապրանք, բայց ոչ Թուրքիայից։
-
22016346_1566076816792108_598746363_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22016346_1566076816792108_598746363_n-640x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22047385_1675542415829635_509009787_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22047385_1675542415829635_509009787_o-640x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22047668_1675544322496111_1850466763_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22047668_1675544322496111_1850466763_o-640x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22050479_1675542612496282_1433191920_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22050479_1675542612496282_1433191920_o-640x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22068654_1675547952495748_866205591_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22068654_1675547952495748_866205591_o-640x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22070168_1675546882495855_1794244762_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22070168_1675546882495855_1794244762_o-640x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22070600_1675544115829465_827570550_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22070600_1675544115829465_827570550_o-640x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22092562_1675540722496471_1271463407_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22092562_1675540722496471_1271463407_o-640x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22092633_1675541812496362_146523290_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22092633_1675541812496362_146523290_o-640x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22095470_1675541555829721_1031748492_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22095470_1675541555829721_1031748492_o-640x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22050391_1675547302495813_1526446146_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22050391_1675547302495813_1526446146_o-490x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22050391_1675547302495813_1526446146_o
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22050391_1675547302495813_1526446146_o-1.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22016346_1566076816792108_598746363_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22016346_1566076816792108_598746363_n-1-490x350.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading → -
22016346_1566076816792108_598746363_n
https://armversion.am/wp-content/uploads/2017/09/22016346_1566076816792108_598746363_n-2.jpg Հայրենիք -Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից էր նաև Ստեփան Գումրիկյանը, որը ներկայացնում է «Պատիվ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոս Անջելեսում։ «Հայկական Վարկածը» զրուցեց Լոս Անջելեսից ժամանած բարերարի հետ: — Պրն Գումրիկյան, Ձեզ հրավիրել են անկախության տարեդարձի առթիվ, սակայն ասացիք, որ … Continue reading →
Զրուցեց՝ Ռուզան Ավոյանը
Հայ քիմիկոսնեը նոր մեթոդով ստացել են ջերմակարգավորող ծածկույթ տիեզերական սարքերի համար, որի հիմքում վիլեմիտն է։
NEWS.am-ի թղթակցին Հայաստանի ԳԱԱ Ընդհանուր ու նեոօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Վոլոդյա Բաղրամյանը հայտնել է, որ ՆԱՍԱ-ի մասնագետները կապվել են ինստիտուտի հետ՝ հայտնաբերելով նման նյութերով իրենց մշակումները։
Սառը տիեզերքում ուղիղ արեւային ճառագայթում է եւ շատ շոգ է։ Դրա համար էլ հրթիռներն ու արբանյակներն ունեն ծածկույթ, որը պետք է ցրի հնարավորինս շատ արեւային ճառագայթներ։ Վիլեմիտը (նյութ, որը միավորում է ցինկն ու սիլիկատները) նման ծածկույթների հիմքերից մեկն է։ Բնական տեսքով այն հազվադեպ է հանդիպում, բայց այն ստանում են նաեւ արհեստական ճանապարհով՝ խառնելով սիլիկատներն ու ցինկի աղերը։
Վիլեմիտով ծածկույթները պահանջված են, քանի որ անդրադարձնում են արեւային ճառագայթների մոտ 95 տոկոսը։ Իսկ ինստիտուտը կարողացել է զգալիորեն նվազեցնել դրա սինթեզի ջերմաստիճանը՝ հասցնելով այն 230-240 աստիճանի, այսինքն՝ էներգիա տնտեսել դրա ստացման ժամանակ։
Ծածկույթի համար կապակցող տարրերը ընտրվել են Հայաստանում հաճախ հանդիպող լեռնապարներից ՝պերլիտից, դիատոմիտից, քվարցիտից։ «Մենք ամրացնում ենք նաեւ ստացվող նյութի բյուրեղային վանդակը՝ դրան հավելելով փոքր քանակության հազվագյուտ մետաղներ»,- պարզաբանել է Բաղրամյանը։
«Որոշակի հետաքրքրություն կա, քանի որ տիեզերական սարքը իոնիզացնող ճառագայթումից պաշտպանելը միշտ էլ ակտուալ խնդիր է։ Այնպես որ հույս ունենք, որ ծրագիրն այս կամ այն ձեւով կշարունակվի»,- նշել է ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կնյազյանը։
Ծրագիրը իրականացվել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջոցով, իսկ դրա արդյունքները ներկայացվել են Երեւանում Գիտությունների ակադեմիայում «Քիմիան ու քիմիական տեխնոլոգիաները գիտաժողովի ժամանակ։
News.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը երկու երկրներին կօգնի գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումային լուծումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ երեքշաբթի օրը լրագրողներին այս մասին ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը: Նրա խոսքերով ՄԱԿ-ի ղեկավարը ողջունել է Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած ԵԱՀԿ Մինսկի Խմբի հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը աջակցում է համանախագահների ջանքերին՝ նվազեցնելու լարվածությունը և աշխուժացնելու բանակցային գործընթացը»,-ասել է Ստեֆան Դուժարիկը ընդգծելով,- «Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ նախագահների մակարդակով պլանավորած գագաթաժողովը իր ներդրումը կունենա վստահության և կողմերի քաղաքական կամքի ամրապնդմանը՝ գտնելու համար չկարգավորված հարցերի խաղաղ և փոխզիջումային լուծումը»:
Նյու Յորքում անցած շաբաթ կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել է երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու հարցերը: Նյու Յորքում նաև համաձայնություն է ձեռք բերվել, որ համանախագահները հոկտեմբերին այցելեն տարածաշրջան:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ը կնվազի 4-6, հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ին` նույնքան կնվազի:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը` հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.80C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.40C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.40C
Հայաստանում են գտնվում Ռուսաստանի կրթության եւ առողջապահության նախարարները: Կրթության նախարարը Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանին կից դպրոց է բացել եւ հայտարարել, որ պետք է ավելացնել Երեւանի ռուսական բուհերում սովորող հայ ուսանողների թիվը: Ռուսաստանի առողջապահության նախարարն էլ խոստանում է հայ միգրանտների համար բժշկական ապահովագրություն ապահովել:Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նախարարը: Նախքան Երեւան այցը նա հայտարարել է, որ խոսելու է ներդրումների, Հայաստանում խորհրդարանական համակարգին աջակցելու եւ բանակում մարդու իրավունքների մասին:Ամեն երկիր Հայաստանում իր շահն ունի, եւ այն մեծանում է տարածաշրջանային տրանսֆորմացիաների ակտիվացմանը զուգահեռ: Բոլորը ցանկանում են Հայաստանից իրենց ցանկալի բան լսել:
Ռուսները փորձում են հավաստիացում լսել, որ Հայաստանը «չի դավաճանի», իսկ Արեւմուտքը ցանկանում է լսել, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է:Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն իրոք մեծանում է, իսկ Երեւանում դեռ բավարար չափով չի գիտակցվել դա: Հայաստանում շարունակում են իրենց դիտարկել պատմության ու քաղաքականության կողնակում՝ համարելով, որ ամեն ինչ այլ մայրաքաղաքներում է որոշվում, իսկ Հայաստանը կարող է միայն ընտրել, թե ում հրահանգները կատարի: Չնայած աստիճանաբար ընկալում է ձեւավորվում, որ եկել է սեփական պայմաններն ու պահանջներն առաջ քաշելու ժամանակը:Մինչ այժմ Հայաստան եկող արտասահմանցի պաշտոնյաները հիմնականում Ղարաբաղի, պատերազմի սպառնալիքի եւ տարածաշրջանային անվտանգության մասին էին խոսում՝ կարծես վախեցնելով Հայաստանին եւ պատերազմի սպառնալիքի տակ որոշումներ պարտադրելով: Հիմա այնպիսի տպավորություն է, որ այդ հարցերը հանվել են օրակարգից:
Թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը, թե մյուսները կարծես թե ղարաբաղյան թեման մի կողմ են թողել, դադարեցրել են Հայաստանին վախեցնելը եւ սկսել դիտարկել այն ավելի լայն տարածա-ժամանակային համատեքստում: Չի բացառվում, որ դա ուղեկցվում է անվտանգության որոշակի երաշխիքներով:Հայաստանում քաղաքականությունն առայժմ սահմանափակվում է ֆիզիկական սահմաններով: Հայերը սովորել են ապրել «իմ տունն իմ ամրոցն է» սկզբունքով: Այդ ժամանակներն անցել են, սահմաններն այլեւս անսասան չեն, եւ նոր սահմանները ձեւավորվում են սուբյեկտների պահանջներին ու ներուժին համապատասխան:20-րդ դարի սկզբին պետության եւ անգամ վարչական տարածքի բացակայությունը հայերին թույլ չտվեցին դառնալ տարածաշրջանային բաժանման սուբյեկտ, որը տեղի ունեցավ հայկական տարածքների հաշվին: Այժմ հայերը պետություն ունեն, որոշ չափով քաղաքականություն, տեսլական, երազանքներ՝ քաղաքականության օբյեկտից սուբյեկտի վերաճելու համար:Հայերի երազանքները նույնպես իրականանում են:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-30-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 27-29-ը, հոկտեմբերի 1-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով ճանապարհաշինության պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ներկայացնելով մեկ տարվա գործունեության արդյունքները:«Դա ստիպում է ընկերություններին կատարել առավելագույնս որակյալ աշխատանք և հետագա սպասարկում: Կարևորում ենք նաև ձմեռային ժամանակահատվածում ավտոճանապարհների սպասարկումը: Անցած տարվա ձյունաշատ ձմեռը ցույց տվեց, որ կան բարդություններ, բայց մենք հաջողությամբ կատարեցինք մեր խնդիրը, գործնականում փակ ճանապարհներ չունեցանք: Ներդրվել է ճանապարհների մաքրման առցանց համակարգ, որով կարողանում ենք հսկողություն սահմանել տեխնիկայի աշխատանքային ռեժիմի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:Սեպտեմբերին լայն թափով, բարձր որակով սկսվել է Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածում 28 կմ ասֆալտապատումը: Արդեն ավարտվել են 18 կմ երկարությամբ աշխատանքները: Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում աշխատանքները կավարտվեն: Նախարարը նշեց, որ նշված ժամանակահատվածում գույքագրել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները: Սպասարկվող 3,5 հազար կմ ճանապարհի կեսն արդեն թվայնացվել է, աշխատանքները շարունակվում են: Վահան Մարտիրոսյանն այս քայլը կարևորում է ճանապարհների սպասարկման, հետագա վերանորոգման ժամանակացույցի, անվտանգության համակարգերի տեղադրման տեսանկյունից:
«Ճանապարհային անվտանգությունը համարում ենք առաջնահերթ խնդիր: Մասնավորի հաշվին Երևան-Սևան-Դիլիջան հատվածում տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ, ցուցանակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Հավելյալ տեղադրվել է նաև 8,5 հազար մետր արգելափակոց: ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքում ստանալու ենք 5 մլն դոլարի դրամաշնորհ, որը ևս ուղղվելու է ճանապարհային անվտանգությանը»,- ասաց Տրանսպորտի նախարարը:Ըստ նրա, ավտոճանապարհների և ճանապարհամերձ հատվածների մաքրությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդային վահանակներ: Ըստ նախարարի, ճանապարհներին աղբ թափելու դեպքերը դրա արդյունքում կրճատվել են 50 տոկոսով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.