29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ հաղթանակի օրը Ստեփանակերտում ամենայն հավանականությամբ կկայանա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյւսնի միջնորդությամբ: Ինչպես փոխանցում են թերթի լավատեղյակ աղբյուրները, Քոչարյան-Սարգսյան հանդիպումը կայացել է, ընդ որում բավականին երկար: Իհարկե, դժվար է այս պահին դետալային մանրամասներ հաղորդել այդ հանդիպման մասին, բայց նրանց ունեցած տրամադրությունից երկուսի շրջապատում էլ եկել են համոզման, որ զույգը որոշել է լինել միասնական: Նրանք պայմանավորվել են չխանգարել միմյանց, իսկ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի մասով որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,ԲՀԿ անդամ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ ինքը կիսատ գործեր ունի և կցանկանար ավարտել դրանք, սակայն, եթե իր կուսակցությունը` ԲՀԿ-ն կոալիցա չկազմի Հանրապետական կուսակցության հետ, ինքը՝ հանուն պաշտոնի չի լքի կուսակցությունը:Ի դեպ սա այն նախարարն է, որից ազատվելու համար ԲՀԿ-ն ընդամենը սպասում էր ընտրությունների ավարտին, քանի որ բազմաթիվ դժգոհություններ կար նախարար Գրիգորյանի գործունեությունից:
«Դեռ որևէ խոստում, քննարկում չի եղել, պատրաստ եմ աշխատել, քանի որ շատ ծրագրեր եմ սկսել, լավ կլիներ` հասցնեմ ավարտել: Բայց ես երբեք չեմ լքի իմ կուսակցությունը, հանուն պաշտոնի»,-ասել է Արթուր Գրիգորյանը:
ԲՀԿ-ական նախարարը նշեց նաև, որ ինքը գոհ է ընտրությունների արդյունքից, քանի որ ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատ կրկնակի քվեներ է ստացել:
Օրերս Աշտարակում տեղի ունեցած սպանությունը, կատարել էր Աշտարակի բնակիչ՝ 39-ամյա Ռուբեն Հակոբյանը`որին աշտարակցիները ավելի շուտ Կարեն անունով են ճանաչում. Երգիչ` Կարեն Հակոբյան : Վերջինս նոր էր վերադարձել ԱՄՆ-ից: Ոստկանությունում հարցաքննության ժամանակ նա խոստովանել, որ ինքն է կատարել սպանությունը, և ներկայացրել է իրեղեն ապացույց ատրճանակը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ սպանության պատճառի տարբեր վարկածներ են շրջանառվում Աշտարակում։ Վարկածներից մեկի համաձայն՝ վեճը տեղի է ունեցել գումարի` պարտք ու պահանջի հետ կապված։ Սակայն այն ողբերգական ավարտ է ունեցել, այսինքն` բանը հասել է կրակոցների, երբ սպանվածը` Արամ Հովակիմյանը ինչ որ բաներ է ասել Ռուբեն Հակոբյանի կնոջ վարքի վերաբերյալ: Ըստ շրջանառվող լուրերի նրանք նույնիսկ հեռավոր ազգականներ են։ ՝
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում մայիսի 8–ին՝ ժամը 20.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, որի հետևանքով մահացել է Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանը: Ա. Հովակիմյանը աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես ցրիչ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1–ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են եւ ուղարկվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
«Ժամանակ».Թերթը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: Ներկայացնում ենք մեկ հատված զրույցից.
« — Վարչապետի կերպարն ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի մարդը, որ նշանակվի վարչապետ:
— Վարչապետ պաշտոնը հատուկ է: Վարչապետը շատ հարցերում պետք է լուրջ պրոֆեսիոնալ լինի: Շատ պրոֆեսիոնալ մարդիկ կան այսօր: Այնուամենայնիվ, այդ ՀՀԿ-ականները ընտրակեղծիքներով, հեղինակություններին ու քրեական աշխարհը մոբիլիզացնելով` փող բաժանելով դարձել են պատգամավոր: Պետք է պրոֆեսիոնալ մարդ գտնեն, բայց չգիտեմ ինչպես կվարվեն: Մի խնդիր էլ կա` իրենք երբեք թույլ չեն տա, որ իրենցից ավելի խելոք մեկը դառնա վարչապետ: Այս խնդիրը միշտ կա: Դրա համար ենք ասում, որ կեղծ ընտրությունները լավ կառավարւթյան ձեւավորում չեն խոստանում:
-Ի՞նչ եք կարծում` Տիգրան Սարգսյանն իր թիմով կշարունակի՞ աշխատել ու ղեկավարել գործադիր մարմինը:
-Չգիտեմ»,- գրում է «Ժամանակ» թերթը:
Հաղթանակը նախանձ է ծնում, հաղթվողը տրտումի մեջ է ապրում: Երջանիկ է ապրում հանդարտը, ով հրաժարվում է հաղթանակի ու պարտության մտքից:
Բուդդա Շակյամունի
Այսօր Մեծ հայրենական պատերազմի Մեծ հաղթանակի օրն է: Նաև՝ Շուշիի ազատագրման: Ես միշտ սիրել եմ մայիսյան այս օրը՝ դեռ հոկտեմբերիկ ու պիոներ եղած տարիներիս, երբ մեզ տանում էին Հունան Ավետիսյանի՝ մեր հերոս համաքաղաքացու արձանի մոտ պատվո պահակ կանգնելու, ու ես հոգնում էի: Սկզբում գալիս էի տատիկիս բողոքում, տատս էլ ասում էր, որ էդ իմ կանգնելը հեչ բան ա պատերազմում կռվելու համեմատ, որ մարդիկ կյանք են տվել, իսկ ես բողոքում եմ, թե ոտքերս են հոգնում…
Դրանից հետո հոգնելուց միշտ մտածում էի դրա մասին ու ամաչում էի: Կար ինչ-որ պաթետիկ, թող որ կեղծ, բայց ոգի էդ ժամանակներում, մարդիկ հպարտ էին հաղթանակով, հպարտ էին, որ ոչնչացրել են ֆաշիզմը, ու էն, որ մենք էսօր ապրում ենք խաղաղ պայմաններում՝ միմիայն Հաղթանակի շնորհիվ է, ու հակառակ դեպքում մենք չէինք լինի, կամ՝ ստրուկը կլինեինք նացիստների:
Բայց դեռ էն տարիներին էլ՝ ով գնում էր Գերմանիա, թե դաշնային՝ շա՜տ հազվադեպ, հատուկենտ մարդիկ, թե՝ դեմոկրատական, ամենուր շատ ավելի լավ էր ապրուստը, քան սովետմիությունում: Ստացվեց այնպես, որ պատերազմի մասնակից բոլոր երկրների բախտը շատ ավելի լավ դասավորվեց զարգացման ու մակարդակի առումով, բացի հաղթանակած Սովետից. առավել ևս՝ նրա մաս կազմող Հայաստանից:
Զինվորականներն ուրախանում էին, երբ ընկնում էին ԳԴՀ. տուրիստները խանութներից ապրանք էին կրում բերում՝ սպեկուլյացիա անելու համար: Էլ ի՜նչ ասես, որ չէին բերում ԳԴՀ-ից. ով ապրել է էդ տարիների սովետում, պետք է որ հիշի: Ես հիշում եմ գերմանական ժուռնալները, որտեղ «կտրովի» աղջիկներ կային, կողքն էլ կտրտովի սիրուն շորեր, ու ես կտրում էի էդ աղջիկներին, սիրուն շորեր հագցնում, ու հոգոց հանում, որ մեզ մոտ էդ շորերից չկան…
Հետո մեծացա, հետո եկավ Զարթոնքը, որն էլ դրեց սովետի վերջը, փլուզեց Բեռլինյան պատը, աշխարհում սկսվեց քաղաքական քարտեզի վերագծումը, որն իր հետ բերեց բազում նոր պատերազմներ, ռեգիոնալ ու ազգամիջյան կոնֆլիկտներ …
Ղարաբաղյան պատերազմ, Ազգային ազատագրական շարժում:
Ու նորից՝ հաղթանակ՝ ի տարբերություն նախորդի, որ միասնական էր, չկար ազգ ու ազգություն, բոլորը մեկ էին, բոլորը կռվում էին Հայրենիքի ազատագրման համար ֆաշիստական զավթիչներից, այս մի հաղթանակը զուտ ազգային էր: Ու էդ հաղթանակը էլ ավելի արժեքավոր է: Բայց…
Այսօր մեզ անվանում են օկուպանտներ, ագրեսորներ, բայց մենք հողեր ենք հետ գրավել, որոնք մերն են եղել: Հաղթեցինք: Հետո՞: Ի՞նչ արեցինք էդ հողերի հետ: Ո՞վ է էնտեղ ապրում, ո՞նց են էդ հողերը մշակում, օգտագործում, ի՞նչ հարկային զեղչեր կան մարդկանց հրապուրելու դեպի բիզնես:
Ստեփանակերտը կոկիկ, մաքուր քաղաք է: Նրանից ընդամենը 20 կմ հեռու գտնվող Շուշիում անպատուհան — անապակի շենքեր են, բնակչությունը մտածում է հեռանալու մասին. ով ինչ հնար ունի՝ կիրառում է գնալու համար, լավագույն դեպքում՝ արտասահման, վատագույն՝ Երևան, ուր հաստատ Շուշիից լավ է, որտեղ քեզ վրա զգում ես փխրուն հրադադարի, չավարտած պատերազմի ողջ աբսուրդը… Ասես՝ կիսաեփ միս լինի, որի արյունը դեռ մեջն է…
Իսկ, այսպես կոչված, գրավված տարածքները, որոնք մատնված են անգործության, հող՝ որը բերք չի տալիս արդեն շուտով 20 տարի… Իսկ հողը, որը բերք չի տալիս, չի կարող որևէ մեկինը լինել: Հողեր, որոնց համար կյանքեր են զոհվել` մեր ժողովրդի զավակները, որոնց համար կռվել են տղերքը, ու ինչպես հողերը, նրանք էլ անտեսված ու անգործության են մատնված:
Ո՞վ ենք մենք, հաղթո՞ղ, թե՞ պարտվող: Իսկ հողե՞րը, մի՞թե դրանով չեն որոշվում հաղթողն ու պարտվողը: Ինչո՞ւ չկան գոնե սովետի պաթոսն ու հարգանքը կռվողների հանդեպ, ինչո՞ւ մենք պատվո պահակ չենք տանում մեր երեխաներին, ինչո՞ւ են մեր հաղթող տղերքը դարձել ակոհոլիկ ու նարկոման, հաշմանդամներ, որոնք նստած սպասում են «պադաչկեքի»: Ո՞նց կարելի էր էսքան հարամել հաղթանակը…
Չգիտեմ՝ ոնց, գուցե՝ անտարբերությա՞մբ:
Հաղթում է նա, ով հաղթում է ոչ միայն պատերազմում, նա է հաղթում իրականում, ով հաղթում է իր միջի էգոիզմն ու փառասիրությունը, ով հաղթելուց հետո վերարժևորում է իմացածն ու ստացածը, գրավածն ու ձեռք բերածը ու նաև՝ կորսվածը, ու դառնալով իմաստուն՝ ուժեղի դիրքից մեծահոգաբար փնտրում է հաղորդակցության եզրեր պարտվածի հետ ու ձգտում օպտիմալ օգտագործել ձեռք բերածը: Հակառակ դեպքում՝ հաղթանակը գրոշ չարժի:
Մենք հաղթեցինք ու վերջ: Առանց վերամիաստավորելու, առանց վերարժեվորելու, առանց դասեր քաղելու: Մենք գնացինք հաղթանակը փառաբանելու ու ֆետիշացնելու ուղիով, ու հիմա ունենք այն, ինչ ունենք՝ գրավված հողեր, հաշմված մարմիններ ու հոգիներ, չիրագործված նպատակներ, չկայացած կյանքեր ու նաև խորտակված ու կործանված…
Զոհվածներին փառք ու պատիվ, իսկ ողջերին՝ համբերություն մինչև հաջորդ հաղթանակ՝ անմարդկային գործող համակարգի ու հասարակության հանդեպ, որտեղ գերագույն արժեքը նյութականն է: Իսկ այն հասարակությունը, որի գերագույն արժեքը ոչ թե մարդն է, այլ դրամը, երբեք չի կարող հաղթող լինել ու մնալ…
«Ժողովուրդ». Կոտայքի մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային պատասխանատու Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, թերթի հետ զրույցում ասաց, որ իրենց մարզում Հանրապետականի` քիչ ձայներ հավաքելու պատճառն իրենց ոչ լավ աշխատանքն էր: Թե հատկապես որ հարցում էր թերացել ՀՀԿ-ն, մարզպետը այդպես էլ չգաղտնազերծեց:
Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունն ամենաքիչ ձայներն է հավաքել, ի՞նչն էր պատճառը:
Դե եթե մեկ այլ կուսակցություն հաղթել ա, նշանակում է՝ իրենք ավելի շատ հնարավորություններ են ունեցել: «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները որ շատ են, դա դեռ չի նշանակում, որ մենք քիչ ձայն ենք հավաքել:
Կոնկրետ Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունը շատ քիչ ձայն եր է հավաքել, ի՞նչն է պատճառը, գուցելա՞վ չեք աշխատել, թե՞ Հանրապետական կուսակցությանը Ձեր մարզում չեն վստահում:
Լավ չենք աշխատել:
Լավ չեք աշխատել ի՞նչ իմաստով՝ քարոզչությո՞ւնը լավ չեք արել, թե՞ ընտրակաշառքը լավ չեք բաժանել:
Ոնց հարմար ա, ասա՝ ըտենց ասեմ, ասեցի` լավ չեմ աշխատել, համ էլ մենք ընտրակաշառք չենք տվել, միգուցե դրա համար ա մեր ձայները քիչ:
Այսինքն՝ «Բարգավաճ Հայաստա՞ն»-ն է ընտրակաշառք բաժանել:
Ես որեւէ բան ԲՀԿ-ի մասին չասացի, օրիորդ: Մենք քարոզարշավից ենք խոսում, դուք` ընտրակաշառքից: Քարոզչությունը, քարոզչությունը լավ չենք արել… Որը ձեզ դուր գալիս ա, էն էլ գրեք:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում այսօր կայացած ՀԱԿ հանրահավաքին.
Սիրելի հայրենակիցներ,
Նախ և առաջ պարտքս եմ համարում խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Քիչ թե շատ ժողովրդավարական պետությունների համար սովորական այդ քայլը Հայաստանի պարագայում պետք է համարել ոչ միայն քաղաքական համակրանքի, այլև քաղաքացիական քաջության դրսևորում՝ նկատի ունենալով վարչական, ուժային և հարկային ահաբեկումների այն ահավոր մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում։
Ես չեմ ուզում խոսել անցած ընտրությունների որակի, համատարած ընտրախախտումների, կրկնաքվեարկությունների, զանգվածային ընտրակաշառքի կամ ընդհանրապես դրանք ընտրություններ կոչելու ծաղրի մասին, որովհետև նախ՝ այդ հարցերին հանգամանորեն անդրադարձան նախորդ հռետորները, և երկրորդ՝ քանի որ այս անգամ ևս, դժբախտաբար, հաստատվեց իմ այն պնդումը, որ Հայաստանում կայացած ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատ է եղել քան նախորդը, և որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ, դիտորդների զգոնությունը բթացնելու համար, հանցավոր ռեժիմը հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր անսպասելի մեխանիզմներ։
Եթե հանրապետականները կարծում են, թե արդար հաղթանակ են տարել, թող կարծեն, եթե պնդում են, թե Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են անցկացրել, թող պնդեն, եթե միջազգային դիտորդական առաքելությունները, չնայած իրենց մատնանշած բազմաթիվ թերացումներին, այդ ընտրություններն, ըստ էության, օրինական են համարում, թող համարեն։ Դրանից ո՛չ մեր իշխանությունների որակն է փոխվելու, ո՛չ էլ՝ միջազգային հանրության դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ։
Հայաստանի իշխող վարչախումբը մնալու է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների ու անկիրթների նույն խաժամուժը, իսկ միջազգային հանրությունը, հակառակ իր հավաստիացումներին, ինչպես նախկինում, այսուհետև ևս ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները շարունակելու է ստորադասել տարածաշրջանային կայունության և անվտանգության աշխարհաքաղաքական նկատառումներին։ Եվ Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր վարչախմբին աշխարհը աջակցելու, փայփայելու ու գուրգուրելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրանից չի կորզել նախ՝ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ձևավորումը, իսկ ապա՝ Լեռնային Ղարաբաղի ձեռքբերած փաստացի անկախությունն ու ազատագրված բոլոր տարածքները։
Այնպես որ, եթե Հանրապետական կուսակցության հաղթանակն իսկապես հաղթանակ է, ապա դա հաղթանակ է ոչ թե իր քաղաքական մրցակիցների, այլ միայնումիայն սեփական ժողովրդի ու երկրի նկատմամբ, քանի որ այդ հաղթանակի շնորհիվ նա անպատիժ կերպով ժողովրդին կեղեքելու և երկիրը թալանելու ևս մի քառամյա ժամկետ է ստացել։ Իրենց ձայներն ընտրակաշառքի դիմաց վաճառածները, ընտրական հանձնաժողովների բոլոր գնված անդամները, ժողովրրդի կամքի վրա բռնացած բոլոր մանր ու միջին պաշտոնյաները, ցավոք, դա շուտով իրենց մաշկի վրա են զգալու։ Նրանցից շատերը մինչև հաջորդ ընտրությունները մատնվելու են ծայրահեղ աղքատության և, սեփական երկրի հետ որևէ հույս չկապելով, բռնելու են գաղթի ճամփան։
Ամենևին մտադիր չլինելով աղետ գուշակել ու հուսահատություն սերմանել, չեմ կարող թաքցնել, որ այս ընտրություններից հետո Հայաստանի ապագան ինձ ավելի մռայլ ու անմխիթար է թվում։ Առնվազն անորոշ մի ժամանակ ևս մեր երկրի իրականության վերաբերյալ, առանց հումորի զգացողության, հնարավոր չի լինելու գործածել այնպիսի բնական բառազույգեր, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան և ժողովրդավարություն, Հայաստան և բարեկեցություն, Հայաստան և արդարադատություն, Հայաստան և արժանապատվություն, կամ՝ իշխանություն և պատասխանատվություն, իշխանություն և պարկեշտություն, իշխանություն և բարեկրթություն, իշխանություն և օրինապաշտություն և այլն։
Հայ Ազգային Կոնգրեսի շահած ձայները լավատեսներն ու բարի կամեցողները կարող են համարել հաջողություն, իսկ հոռետեսներն ու չարախնդացողները՝ ձախողում։ Հաջողություն դիտելու պարագայում պատիվը պատկանում է ժողովրդի այն հատվածին ու, առաջին հերթին, այս հրապարակում կանգնածներին, ովքեր իրենց ձայնը տվել են Կոնգրեսին։ Իսկ ձախողում համարելու պարագայում՝ դրա ողջ պատասխանատվությունն, առանց սեթևեթանքների, վերցնում եմ ինձ վրա, մեծապես գնահատելով Կոնգրեսի ղեկավար մարմինների, տարածքային կառույցների, հազարավոր ակտիվիստների և տասնյակ հազարավոր համակիրների տքնաջան աշխատանքը։
Անկախ ընտրությունների արդյունքից ու գնահատականից, Հայ Ազգային Կոնգրեսը, զորացած թեկուզ փոքրիկ խորհրդարանական խմբակցությամբ, շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար։ Ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու։ Եթե մեր պայքարին միանան այլ ուժեր, մենք սիրով կընդունենք նրանց։ Եթե չմիանան, ոչ ոքից չենք դժգոհի։ Եթե կլինեն մեզնից ավելի լավ պայքարողներ, մենք կհետևենք նրանց։ Եթե մնանք մենակ, միևնույն է, պայքարելու ենք մինչև վերջ։ Ո՛չ ահաբեկումները, ո՛չ բռնությունները, ո՛չ էլ քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը մեզ չեն կոտրելու։ Մենք երբեք չենք շեղվել ու այսուհետև էլ չենք շեղվելու Սահմանադրության ու օրենքների պահանջներից, որովհետև համոզված ենք, որ վերջիվերջո հաղթելու է օրինականությունը։ Վստահեցնում եմ, որ կոնգրեսական պատգամավորներն առավելագույնս օգտագործելու են խորհրդարանական ամբիոնը, և շուտով դուք ականատես եք դառնալու իրական պառլամենտարիզմից բխող նրանց բուռն գործունեության։
Քանի որ ես միշտ բաց ու անկեղծ եմ եղել ձեզ հետ, ուստի պարտավոր եմ խոսել նաև իմ անձնական ծրագրերի մասին։ Կարծում եմ, բացատրելու կարիք չկա, որ ես իմ պատգամավորական մանդատը վայր եմ դնելու։ Իմ ներկայությունը խորհրդարանում իմաստ կունենար, եթե Հայ Ազգային Կոնգրեսն Ազգային Ժողովում միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին մեծամասնություն կազմեր, կամ էլ՝ եթե Հանրապետական կուսակցությունը կորցներ մեծամասնությունը։ Բացի այդ, քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթի համաձայն, նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում։
Պատգամավորական մանդատից հրաժարումը, սակայն, ամենևին չի նշանակում, որ ես պատրաստվում եմ դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Թեև, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։ Ուստի Կոնգրեսի կազմում ես շարունակելու եմ անել ամեն ինչ՝ հայ ժողովրդին քոչարյանա-սերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար։ Եվ պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը և որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից։
Հակառակ կյանքի դժվարություններին, հակառակ ձեր դեմ կատարված խայտառակ ապօրինություններին, հակառակ ձեր կրած նվաստացումներին և ձեր մարդկային ու ազգային արժանապատվության ամենօրյա ոտնահարմանը, ես ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն և սեփական իրավունքներին մինչև վերջ տեր կանգնելու երկաթյա կամք։ Ես լիովին հասկանում եմ ձեր զայրույթը անարդար իրականության դեմ, բայց երբեք չէի ցանկանա, որ այդ զայրույթը վերածվեր մաղձի ու չարացածության։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ.
Ավարտվեցին հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք նոր քաղաքական ու բարոյական փորձությունն էին մեր պետականության և ժողովրդի համար։
ՀՅ Դաշնակցությունը հանրությանը ներկայացավ ընտրական հստակ ծրագրով, որի կենսագործման դեպքում բոլորս կապրեինք որակապես այլ երկրում։ Մենք հրապարակային աշխույժ քարոզարշավ անցկացրեցինք, մեր մոտեցումները հասցրեցինք ընտրողներին, արժանացանք համընդհանուր ընկալման։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին ՀՅ Դաշնակցության օգտին։
Ցավոք, ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Պարզ դարձավ, որ համընդհանուր ընտրախախտումները ծրագրավորված էին և տեղի ունեցան տեղամասային կենտրոններից դուրս` մայիսի 6-ին և նախորդող օրերին: Իշխող կոալիցիայի անդամների անվան դիմաց գրանցվեցին բարձր արդյունքներ. նախ և առաջ ի հաշիվ պետական և վարչական լծակների ամբողջական օգտագործման ու ընտրակաշառքի վերածված աննախադեպ մեծ ֆինանսական միջոցների։ Անառարկելի փաստ է, որ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։
Այս իրողությունը վկայում է, որ սոցիալական դժվար վիճակի մատնված, իրավականորեն անպաշտպան, պետությունից օտարված հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը չկատարեց ազատ ու գիտակցված ընտրություն: Ժողովրդի ապաքաղաքականացումը, աղքատությունն ու թշվառությունը ընտրակաշառքի և ճնշումների միջոցով ապահովեցին իշխանությունների վերարտադրումը:
Սա նաև նշանակում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում ՀՅ Դաշնակցությունը, դեռ չեն կարողացել մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն արմատավորել։
ՀՅ Դաշնակցությունը, որպես ինքնուրույն, հստակ սկզբունքներ դավանող քաղաքական ուժ, ընտրական արդյունքների առումով իր այս նահանջը սառնասրտորեն ձևակերպում է որպես գործունեության նոր փուլի սկիզբ` համընդհանուր պայքարի շարունակություն մինչև ամբողջական իշխանափոխություն:
Վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր անկախ պետության մեջ հաղթանակելու են Ազատությունը, Արդարությունը, Դաշնակցությունը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմին:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ևս երեկ մասնակցել է ՀՀԿ տոնական ֆուրշեթին, որի ընացքում նրա հետ զրուցել է «Հրապարակ» թերթը:
-Պարոն Գասպարյան,ինչո՞ւ եք մասնակցում ՀՀԿ-ականների ֆուրշեթին, չէ՞ որ Ձեր պաշտոնն ապաքաղաքական է:
— Երբ որ մասսայական հավաքույթներ են լինում, ոստիկանապետին հրավիրում են… օպերատիվ վիճակն ենք վերահսկում (ծիծաղում Է):
— Բայց սա քաղաքական միջոցառում է:
— Ի՞նչ նշանակություն ունի, իսկ ես այս երկրի ոստիկանապետն եմ: Ես կարող եմ այստեղ էլ լինել, վաղը Կոնգրեսում, «Բարգավաճում» հրավիրված լինել:
-Վստա՞հ եք, որ ԲՀԿ-ն Ձեզ կհրավիրի:
— Էն էլ ոնց:
— Ձեզ ինչո՞ւ են հրավիրել, երբ նշում են իրենց հաղթանակը:
— Շատ լավ են անում, ես էլ եկել եմ տեսնեմ` հո հանկարծ շատ չե՞ն խմել (ծիծաղում է):
«Հայկական ժամանակ». Ներկայումս ՀՀԿ-ն դե յուրե կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի եւ կարող է կառավարություն կազմել նույնիսկ միայնակ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Բայց կոալիցիա, ըստ ամենայնի, կկազմվի: Կոալիցիոն տարբերակները երկուսն են կամ գուցե նույնիսկ` երեքը: Առաջինը` ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն», ինչը քիչ հավանական է, եւ երկրորդը` ՀՀԿ-ՕԵԿ-ԲՀԿ ինչն ամենահավանականն է: ԱԺ-ում գործող ուժերի հարաբերակցությունը, սակայն, առնվազն երկու բան է նշանակում. Ռոբերտ Քոչարյանը չի նշանակվի վարչապետ: Իսկ 2013թ. նախագահական ընտրություններում կառաջադրվի, թե ոչ` կախված է ԲՀԿ-ի դիրքորոշումից: Դժվար է պատկերացնել, իհարկե, որ հանուն Քոչարյանի վերադարձի` ԲՀԿ-ն կոնֆլիկտի մեջ կմտնի Սերժ Սարգսյանի հետ: ԲՀԿ-ն կանգնած է ծանր ընտրության առաջ. Կամ` դառնալ ընդդիմություն, կամ` փորձել 2013թ. նախագահական ընտրություններում վերջին պահին «քցել» Սերժ Սարգսյանին, կամ էլ մնալ Սերժ Սարգսյանի թիմում:
Թե այս տարբերակներից որ մեկը կընտրի ԲՀԿ-ն, այս պահին դժվար է ասել: Համարձակվենք կանխատեսել, սակայն, որ առավել հավանականը երրորդ տարբերակն է»,- գրում է «Հայկական ժամանակը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.