29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, թե ինչպես է պատահել, որ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին հայտնվել է նման անմխիթար վիճակում.
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Վրաստանում գտնվող հին հայկական Սուրբ Նշան եկեղեցին հորդառատ անձրևների պատճառով փլուզվել էր:
«Վրացական իշխանությունների կողմից այն չի դիտարկվել որպես պատմական հուշարձան, և դա է պատճառը, որ մինչ օրս մատնվել է անուշադրության: Եկեղեցին, արդեն իսկ, խոնարհված է և շատ անելիքներ կան, որպեսզի այն վերականգնվի։ Սուրբ Նշան եկեղեցին, մինչ փլվելը, երկու անգամ հրդեհվել է, նախ՝ 2002թ., ապա 2012թ.: Այն շինությունները, որոնք աղյուսաշեն են լինում, նման շենքերի հրդեհները չեն մարվում ջրով, այլ մարվում են ավազով կամ փրփուրով: Բայց երկու դեպքում էլ Սուրբ նշանի հրդեհները մարվել են միմիայն ջրով, որը հանգեցրել է փլուզման»:
Ըստ հուշարձանագետի, վրացական մամուլը գրել է, որ Վրաստանում տեղի ունեցած անձրևներից հետո է քանդվել եկեղեցին: Նա տարօրինակ համարեց, որ անձրևից և երկրաշարժից հետո փլվում են միայն հայկական եկեղեցիները. «Երկրաշարժ եղավ ասացին՝ Շամփուրենցոց եկեղեցին երկրաշարժից մեկ օր անց փլվել է, հիմա էլ անձրևներից հետո Սուրբ Նշանն է փլվում: Ստացվում է , որ այդ բնական աղետների հետևանքով միայն հայկական եկեղեցին ու հուշարձաններն են վնասվում և փլուզվում, իսկ վրացական եկեղեցիները բախտավոր են»,- նկատեց Սամվել Կարապետյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է լուծվի Սուրբ Նշանի վերականգման հարցը, և ճարտարապետը ի՞նչ է կարծում, կվերականգնվի՞ հայկական եկեղեցին, Կարապետյանն ասաց, որ ինքը հույս ունի, սակայն առանձնապես չի հավատում. «Ես հույս ունեմ, որ գոնե Սուրբ Նշանը կվերականգնվի, սակայն դեռ չեմ հավատում, որովհետև վրացական իշխանությունները շատ անգամներ են խոստումներ տվել և ոչինչ չեն արել»,-եզրափակեց հուշարձանագետը:
«ՉԻ» տեղեկություններով, մոտ օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտարարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին: Թերթը նշում է, որ ԲՀԿ-ում միանշանակ չի ընկալվել կոալիցիա կազմելու մասին քննարկումը: ԲՀԿ քաղաքական որոշ դեմքեր հրապարակային դեմ են արտահայտվել ԲՀԿ-ի` կոալիցիայի մեջ մտնելու մասին քննարկումներին: Եղել են, սակայն, այնպիսիները, որոնք Գագիկ Ծառուկյանին ասել են, թե ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատությամբ բարելավել է իր դիրքերը, ուստի` կոալիցիա գնալու դիմաց պետք է Սերժ Սարգսյանից ևս երկու նախարարի և երկու մարզպետի պորտֆել «պոկել»: Թերթի տեղեկություններով, բանակցություններն արդեն կայացել են, և այս հարցում Սերժ Սարգսյանը որոշակի կոմպրոմիսների է գնացել:Թերթը ավելացնում է նաև, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ցուցակի մինչև 63-րդ համարը «մաքրել» է: Եվ չնայած դրան` դեռևս ամբողջական չէ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձողների ցուցակը: Եվս երկու տեղի համար «քաստինգը» շարունակվելու է, որին մասնակցելու են 63-րդ համարից հետո եկողները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները որակում է մի քայլ առաջ, քանի որ ականատես չի եղել քվեատուփ փախցնելու եւ լցոնումների:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, Անուշ Սեդրակյանը հիշեց իր տատիկի պատմած առակը. «Երբ մարդու տունը շատ նեղ է լինում, նա դիմում է Աստծուն խնդրելով, որ մի քիչ մեծացնի. Աստված էլ ասում է տանն ինչքան կենդանի ունես, տնից հանի կլայնանա: Հիմա, դա չի նշանակում, որ երբ վերացնում ես բացահայտ անօրինությունը, ուրեմն միանգամից իրականացնում ես իդեալական ընտրություն»:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներին, նա նշեց, որ իրենց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ անդամ Ալեքսանդր Արզումանյանը գնալու են խորհրդարան: Սեդրակյանի խոսքով, այս պահին ինքը լիազորված է միայն ասել, որ իրենց ցուցակի անցողիկ եւ ոչ անցողիկ համարներում «Ազատ դեմոկրատներից» ոչ մի տեղաշարժ չի սպասվում:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներին, ասաց, որ իշխանությունները կատարել են ոսկերչական ճշգրտությամբ աշխատանք, որպեսզի շատ լուրջ խախտումներ չգրանցվեն. «Այս ընտրություններն այնքանով էին դրական, որ աչք ծակող խախտումներ չեն գրանցվել, որի մասին միջազգային դիտորդներն էլ չեն փաստել: Իշխանություններն այս անգամ արեցին հետաքրքիր քայլ, ինչի արդյունքում՝ և գայլեր՛ը կուշտ մնացին, և ոչխարները՝ կենդանի»,- ասաց Արշակ Սադոյանը
Վերջինիս խոսքով ՀԱԿ-ի կորիզը կազմող «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամների նպատակը չի եղել իշխանափոխություն անելը, այլ տասը տարվա ընդմիջումից հետո քաղաքականության մեջ իրենց դիրքը վերականգնելն ու Ազգային ժողովում ունենալ կորցրած տեղերի՝ գոնե մի մասը.
«Ես երբեք չեմ հավատացել, որ ՀԱԿ-ը և ՀՀՇ-ի ներկայացուցիչները ցանկացել են հեղափոխությամբ իշխանություն վերականգնել, այլ նրանք, իրենց տասը տարվա ընդմիջումից հետո, ցանկանում էին իրենց տեղերը գրավել հայկական քաղաքականության մեջ և տեղեր ունենալ Ազգային ժողովում»,- նկատեց բանախոսը:
Սադոյանի համար ծիծաղելու աստիճան զարմանալի է, որ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, որը միշտ քննադատել է իշխանություններին, հանկարծ բարեկամացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
Մայիսի 14-16-ը Երևանում է գտնվելու Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 14-ին պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և Հայաստան-Կորեա բարեկամության խմբի անդամների հետ:
Մայիսի 15-ին խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Այցի ընթացքում Կորեայի Հանրապետության ԱԺ պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խորհրդարանականները կայցելեն նաև Մատենադարան:
Մայիսի 12-ին Լոռում մարզում տեղի ունեցած ավտովթարիհետ կապված այսօր որոշ մանրամասներ են պարզվել: Նախ նշենք, որ ժամը 19.40–ի սահմաններում «Հյունդայի» մակնիշի 63 NV 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ալավերդի–Ստեփանավան ավտոճանապարհի 6–րդ կմ–ի հատվածում՝ Ագարակ գյուղի տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել բետոնե արգելապատնեշին, որից հետո շրջվել է և բախվել հաստաբուն ծառին։ Որի արդյունքում մեքենայի մեջ եղած անձանցից, որոնք բժիշկներ են. զոհվել են Դավիթ Գասպարյանը, Երևանի բնակիչ Արթուր Ալավերդյանը և Իջևանի բնակիչ Դավիթ Փիրումյանը, իսկ Երևանի բնակիչներ 33–ամյա Արա Անանյանը և 34–ամյա Միքայել Ադամյանը տեղափոխվել են հիվանդանոց:
Զոհվածներից մեկը՝Դավիթ Գասպարյանը, հրապարակախոս Զորի Բալայանի փեսան է: Իսկ Միքայել Ադամյանը, որի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր,(նա վնասվածքներ ունի ողնաշարի հատվածում) սրտաբան է 3-րդ հիվանդանոցում։
ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հանրապետական կուսակցությունը կոալիցիա կկազմի խորհրդարան անցած այն քաղաքական ուժերի հետ, որոնք առաջիկա նախագահական ընտրություններին կսատարեն Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին։
–Որևէ կոալիցիա ինքնանպատակ չի ձևավորվում, դա ձևավորվում է ծրագրերի և գաղափարների շուրջը, ամենակարևորն այն է, որ գնում ենք նախագահական ընտրությունների, մենք կաշկանդված չենք, մենք մեծամասնություն ենք,–ասել է Կարինե Աճեմյանը։
«Ժամանակ». Թերթը գրում է, որ իր հավաստի աղբյուրների պնդմամբ, Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքից խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ԲՀԿ թեկնածու Դավիթ Քոչարյանի կողմնակիցները բազմաթիվ ընտրախախտումներ են թույլ տվել, որոնք հայտնաբերել են ՀԱԿ թեկնածու Սասուն Միքայելյանի կողմնակիցները:
«Սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչներին «խորհուրդ» է տվել բացահայտված ընտրախախտումներին ընթացք չտալ` հետեւյալ պարզաբանմամբ, թե դրա արդյունքում կարող է խախտվել Միասնական շտաբի գործունեությունը, որում, ինչպես հայտնի է, բացի ՀԱԿ-ից ներկայացված են նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի պահվածքը լուրջ դժգոհություն է առաջացրել Սասուն Միքայելյանի շտաբի անդամների շրջանում»,- գրում է «Ժամանակը»:
«Դուք չեք ճանաչելու Հայաստանը»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ, Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, սակայն չհստակեցրեց, լավ իմաստով թե՞ վատ:
Ըստ Մանուչարյանի. «Տարիներ շարունակ պնդում ենք, որ Հայաստանում իրականանում է «տրանսֆորմացիոն» մի գործընթաց, որի հեղինակներն են ամերիկացիները և անգլիացիները, և դա անում են համատեղ ծրագրերի շրջանակում։ Այդ մասին վկայեցին նաև վերջին փուլի գործընթացները։ Սրընթաց ձևով այս տարածքում ձևավորվում է մի անդմինիստրացիա, որը լինելու է անգլոամերիկյան շահերի իրականացման ադմինիստրացիա: Խորքային իմաստով, սա է ընթանում, և ընթանում է բավական հաջողությամբ: Հայաստանում ուրվագծվում է երկու ծրագիր, առաջինը՝ անգլո-ամերիկյան նախագիծն է, երկրորդը՝ նոր ուժերն են, որոնք նոր ձևերով ու գործիքներով են աշխատում՝ ձևավորելով հայկական համակարգ։ Դա հայկական նախագիծ իրականացնող համախումբն է»:
Մանուչարյանը նշեց, որ անգլո-ամերիկյան ադմինիստրացիան, դրսում սովորած ու երևան վերադարձած այսպես կոչված «հարվարդյան տղաներն են». «Հարվարդ կարելի է ավարտել, բայց Հարվարդի տղա չլինել»,– պարզաբանեց Մանուչարյանը, և հավելեց, որ նրանք քիչ թե շատ կրթություն են ստացել ԱՄՆ–ում, կամ ընդհանրապես Արևմուտքում, որոնք, մի կողմից՝ ինչ–որ հմտություններ են ձեռք բերել, բայց շատ խորքային չեն, և մյուս կողմից էլ՝ նրանց աշխարհայացքը կլիշեներով է ձևավորված՝ սահմանադրական կարգ, այլընտրանքային ընտրություններ, ժողովրդավարություն: Այս բառապաշարը նրանցն է, դա էժանագին կլիշեներով ձևավորված աշխարհ է, որը իրականության հետ քիչ կապ ունի»: Վերլուծաբանի կարծիքով նրանք, որպես կանոն, դառնում են գործիք այդ աշխարհը ձևավորող համակարգի ձեռքում։
«Մեծ խմբեր կան, որոնք ընդվզեցին՝ արտահայտելով մեր ժողովրդի խորքային երազանքը, և ասացին, որ կյանքն այսպիսին չպետք է լինի։ Նրանք փորձեցին փնտրել նոր կյանքի ձևերը և ճանապարհները, որ տանում են դեպի դրան, և առայժմ հաջողության չեն հասել», — ասաց Մանուչարյանը, հավելելով, «իսկ մտավորականությունը հետաքրքիր փնտրտուքների մեջ է»:
իսկ ՀԱԿ-ում տեղի ունեցող խմորումների մասով ասաց.«Նույն ՀԱԿ-ում հսկայական զանգված չկարողացավ հասնել նրան, որ ինքը տնօրինի իրավիճակը, ուր մնաց՝ երկրում: Հիմա ՀԱԿ-ում տնօրինում է կուսակցական վերնախավը, որ ձեւավորվել է վերջին 15 տարում: Նրանք բանիմաց, խելացի մարդիկ են, բայց գործ չունեն այն փիլիսոփայական համակարգում, որը ձեւավորվել է»:
Մանուչարյանը նշեց նաև, որ ընթացք ստանա անգլոամերիկյան գործընթացը, թե հայկական գործընթացը, երկու դեպքում էլ ամբողջությամբ փոխվելու է Հայաստանը: Թե երբ և ինչ փոփոխություն է սպասվում երկրին չմանրամասնեց:
Այսօր բոլորը կանխատեսումներ անելիս չափազանց զգուշավոր են դարձել և «միգուցե» բառը կարելի է հանդիպել գրեթե բոլոր վերլուծականներում: «Կարող ենք տեսնել չգործող ամուսնության կրկնությունը, թեև դա չի լուծի «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետական» կուսակցությունների միջև եղած խնդիրը: Համատեղ ընտանեկան կյանքի ընթացքում միգուցե կխորանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ նրա Ազգային ժողովում կոալիցիան կլինի նույն կազմով, թեև դա կլինի արհետական ամուսնություն։ Իսկ կուսակցությունների միջև եղած կոնֆլիկտը իշխանական է ,և ոչ քաղաքական. «Կոնֆլիկտը իրական է, և գոյություն ունի շատ լուրջ մրցակցություն, եթե չասենք՝ թշնամություն: Դա իշխանության կոնֆլիկտ է, ոչ թե քաղաքական: Կարելի է ասել, որ սա կոնֆլիկտ է երկու նախագահների միջև»:
ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա, որպեսզի կարողանա օգտվել իշխանության լծակներից: Ընդդիմություն դառնալը՝ կուսակցության համար դժվար կլինի, քանի որ, ի սկզբանե, ԲՀԿ-ն եղել է իշխանական կուսակցություն, կարծում է քաղաքագետը. «Ուզում են մարդիկ, թե չեն ուզում, ԲՀԿ-ն կմիանա այդ ֆորմալ դաշինքին` կոալիցիային»:
«Օրինաց երկրի» մասին, Կիրակոսյանի կարծիքը համահունչ է ընդհանուր գնահատականին.« այն արժանի չէր ընտրվելու և այդքան ձայներ ստանալու»:
Կոալիցիայի մյուս հնարավոր տարբերակի՝ ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն», մասին խոսելով քաղաքագետը դժվարացավ հստակ պատասխանել՝ նման դաշինք, կլինի թե՝ ոչ: Սակայն ասաց, որ իր համար ցավալի կլինի, եթե «Ժառանգությունը» իշխանությունների հետ գնա որևէ տիպի համաձայնության:
Ռոբերտ Քոչարյանի անձով քաղաքական դաշտը շատ է հետաքրքրվում: Կիրակոսյանը ասաց, թե չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահն անմիջական կերպով կվերադառնա քաղաքականություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.