23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սկանդալային հայտնի ռուս գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը, որն ընթացիկ տարվա հունիսին եղել է Արցախում, շարունակում է գրառումներ կատարել Հայաստանի պատմության մասին։
«Հայոց պատմության կողքին նույնիսկ կանգնելն է մի տեսակ ամոթալի։ Հայաստանը 301 թվականին (Բյուզանդիայից հետո) դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը»,– գրել է նա Twitter–ի իր միկրոբլոգում։
Գրողի գրառումը բուռն քննարկումների թեմա է դարձել իր հետևորդների շրջանում։
«Բացի այդ, նրանք զարմանալի ձեռագիր պատմություն ունեն, բազում հին տեքստեր։ Եվ գրեթե բոլորը պահպանվել են»,– գրել է նրանցից մեկը։
Մեկ ուրիշը կեսկատակ նշել է. «Հայկական նախագիծը եկել է փոխարինելու հրեականին։ Տեսնո՞ւմ եք, դուք արդեն ամաչում եք»։
Իսկ ամենամանրախնդիր հետևորդը որոշել է ուղղել Լիմոնովին. «Առաջին պետությունը, որի թագավորներն ընդունել են քրիստոնեությունը մ.թ.ա. 150 թվականին, Միջագետքի Օսրոենի թագավորությունն էր՝ Եդեսիա մայրաքաղաքով»։
Ի պատասխան գրողը ևս մեկ գրառում կատարեց. «Ինձ գրել են, որ առաջին քրիստոնյա պետությունը Օսրոենն էր։ Հայերը նույնիսկ այսօր են հայ մնացել, օսրենցիները Միջագետքից վաղուց վերացել են»։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն Արցախ այցելելու համար Էդուարդ Լիմոնովին ներառել էր սև ցուցակի մեջ։ Երկիր ռուս գրողի մուտքն արգելված է։
Թուրքիայի Բոդրում քաղաքում կայացած «Little Prince World 2017» և «Little Princess World 2017» գեղեցկության մրցույթին մասնակցել են ավելի քան 40 երկրներից ժամանած փոքրիկներ։
Հայաստանը «Little Prince World 2017» մրցույթում ներկայացրել է 4-ամյա Էրիկ Կիտեսովը, ով ստացել է 2 գլխավոր մրցանակ՝ «Little Prince orld 2017»-ը և «Best of the Best»-ը: Հայաստանցի փոքրիկը Թուրքիայում բարձրացրել է հայկական եռագույնը։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երեւան շոու-2017» ոսկերչական իրերի եւ ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը ոլորտի պատասխանատուների եւ կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, դիտել հայրենական եւ օտարերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական զարդերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ադամանդի եւ այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակմամբ ստացված իրերը, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին:
Ավանդական դարձած այս ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 70 ընկերություն 6 երկրից (Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, Շվեյցարիա, Բելառուս, Թուրքիա) միտված է խթանելու Հայաստանում ոսկեգործության եւ ադամանդագործության ճյուղերի զարգացումը, ինչպես նաեւ նպաստելու տնտեսության հիշյալ ճյուղերում հայաստանյան եւ օտարերկրյա կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանը:
Ցուցահանդեսային կենտրոնում Նախագահ Սարգսյանը դիտել է նաեւ Հայաստանի նկարիչների միության կողմից ներկայացրած գեղանկարչական աշխատանքները:
Ոսկերչական ցուցահանդեսից հետո Հանրապետության Նախագահն այցելել է նաեւ Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել ընկերության նոր՝ հագուստի արտադրության արտադրամասի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահին «Ալեքս տեքստիլ»-ի հիմնադիրները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Սերժ Սարգսյանը նորաբաց արտադրամասում շրջայցից հետո ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին եւ դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին: Նշվել է, որ շուրջ 35 հազ. քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017թ. մարտին: Նախնական հաշվարկով կատարվելու է շուրջ 7 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա շուրջ 3000 նոր աշխատատեղ։
Նախագահը եղել է նաեւ ընկերության տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում, որտեղ ներգրավվել է շուրջ 470 նոր աշխատող: Ավելի քան 1 մլն եվրոյի ներդրումը կատարել է Հայաստանի ներդրողների ակումբում ներգրավված Սամվել Կարապետյանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման արդյունքում ժամանակակից սարքավորումներով արտադրամասի գործունեությանը:
«Ալեքս տեքստիլ»-ի կողմից գործարկվել է նաեւ գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը եւ ֆրանսահայ գործարարներ հայր եւ որդի Ջիջիրյանները։
Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է 2018թ-ին էապես ընդլայնել «Ալեքս տեքստիլ»-ի արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Մասնավորապես, ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները. շուրջ 30 հազ. քմ մակերես ունեցող շենք-շինություններով Արտաշատի նախկին կարի ֆաբրիկան «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ձեռք է բերել 2017թ-ին: Վերակառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իրականացվելու է շուրջ 25 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում կտորի ֆաբրիկան կունենա օրական նվազագույնը 15 տոննա արտադրողականություն եւ շուրջ 400 աշխատատեղ: Ընթացքի մեջ են նաեւ Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները՝ վերակառուցվում են շուրջ 20 հազ. քմ մակերեսով Արտաշատի մեխանիկական գործարանի շենք-շինությունները: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 10 մլն եվրո, նախնական շրջանում այս ֆաբրիկան կունենա շուրջ 500 աշխատակից:
«Ալեքս տեքստիլ» ընկերությունը Մասիս քաղաքում ձեռք է բերել շուրջ 50 հազ. քմ շենք-շինություններ, որոնց վերակառուցման արդյունքում կստեղծվի նաեւ բամբակե թելի ֆաբրիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանատուների հավաստմամբ, նույնպես ընթացքի մեջ են:
Շենավանի ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Կարմիր գրքում» գրանցված ու սպանված սպիտակագլուխ անգղների հետ իր լուսանկարներին, որոնք տարածվել էին համացանցում:
-Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս կմեկնաբանեք, որ համացանցում հայտնվել են սպանված սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարները, որանք գրանցված են «Կարմիր գրքում»։
-Դա նոր չի եղել նախ, այլ մի 6-7 տարի առաջ, անտեր թռչուններ էին, բոլորը անցնում, նկարվում էին, ոչ ոք անտարբեր չէր անցնում էդ թռչունների կողքով: Դրանք ճանապարհի եզրին գցած էին, մեքենաները կանգնում էին, մարդիկ իջնում էին, նայում, նկարվում էին, ես էլ կանգնեցի նկարվեցի: Ու ասեմ, որ էդ նկարը, որ տենց դրել են, նոր չի, մի 6-7 տարի է՝ «օդնոկլասնիկում» է:
-Ձե՞ր նկարն է:
-Այո, իսկ մյուսն էլ ընկերս է եղել:
-Իսկ չհետաքրքվեցի՞ք՝ ինչ թռչուններ են:
-Ցավդ տանեմ, Թուրքիայի կողմից եկած թռչուններ էին: Մեր տարածքում ըտենց թռչուններ չկան:
-Բայց ինչ կապ ունի՝ Թուրքիայի՞ց են, թե որտեղից, եթե դրանք «Կարմիր գրքում» էին գրանցված։
-Ես էդ վախտ 25-26 տարեկան երեխա-տղա էի, խելքս չի հասել, կանգնել նկարվել եմ:
-Իսկ այդ ժամանակ գյուղապետ չէի՞ք, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: Ուզում եմ ասել՝ այն ժամանակ Ձեր խելքը գյուղապետ դառնալու հասնում էր, թռչուններին՝ ոչ։
-Ախր ես ինչ անեի, անցել եմ տեսել եմ, 2 հատ սատկած թռչուն, իջել եմ, նայել եմ, նկարվել եմ:
-Իրավապահները Ձեզ ինչ-որ ծանուցում արե՞լ են:
-Ես հիմա գնում եմ բացատրություն տալու:
««Սատուրն-Ակիա» ընկերությունը, որից պաշտպանության նախարարությունը Քառօրյա պատերազմից հետո 50 միլիոն 706 հազար դրամով 18 հատ պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք էր գնել, այս օրերին դատի է տվել նախարարությանը:
«Ժողովուրդ» թերթը պարզեց, որ 2017 թվականին սեպտեմբերի 28-ին «Սատուրն-Ակիա» ՓԲԸ-ն դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ պաշտպանության նախարարությանը իրեն տրամադրել շուրջ 3 միլիոն դրամ:
Չի բացառվում, որ ՊՆ-ն սարք է գնել, սակայն չի կատարել գումարային պարտավորությունը, եւ ընկերությունը դատարանի դռները ընկնելով է փորձում պահանջել իր գումարը»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 5-ի գիշերը Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում, իսկ 5-ի ցերեկը, ինչպես նաեւ 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 8-10 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +13+16,
Գեղարքունիքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,
Լոռիում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+13,
Տավուշում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +14+17,
Արարատում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+18,
Արմավիրում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+18,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+13,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+18,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +5+8, ցերեկը` +13+16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +6+11,
Արցախում՝ գիշերը` +4+7, ցերեկը՝ +10+15:
Առաջիկայում նախապատրաստվող Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Մոսկվան, ինչպես երևում է, բավական շտապում է և առաջ է քաշում «Լավրովի պլանը»՝ հիշեցնելով, որ այն նախատեսում է հայկական ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքներից, փախստականների վերադարձ: Ռուսաստանյան «Rosbalt.ru»-ն օրինակ «կանխատեսում» է. «եթե հայկական զորքերը սկսեն հետ քաշվել օկուպացրած ադրբեջանական տարածքներից՝ դա կնշանակի հակամարտության իրական մեկնարկ»:
Ապա՝ խորհուրդ են տալիս Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին քաջություն ցուցաբերել, գնալ քայլի, քանի որ այս փուլում՝ ըստ ռուսական մամուլի՝ «դա իդեալական կլինի»: «Սարգսյանն ու Ալիևը պետք է շտապեն կարգավորման գործընթաց սկսել, որովհետև իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում փոխվում է, և դա չափազանց բացասական կանդրադառնա այնպիսի ոչ գլոբալ խաղացողների վրա, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը»:
Ռուսաստանցի հայտնի փորձագետ «Կարնեգի» կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն էլ հանդես է եկել ծավալուն հոդվածով, որում բացատրում է, թե ինչպեսկարող է Ղարաբաղը մոտեցնել Ռուսաստանն Արևմուտքի հետ: Նա նախ՝ արձանագրում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածությունում, որի հարցում Ռուսաստանն ու Արևմուտքը պատրաստ են գործել համատեղ: Փաստացիորեն Բաքվին և Երևանին հաշտեցնելու կրեատիվ գաղափարների ամբողջ պաշարն արդեն սպառվել է: Եվ պետք էլ չէ ակնկալել ինչ-որ հրաշագործ լուծում, որը կարտահայտվի հակամարտող պետությունների ղեկավարների կամ դիվանագետ-միջնորդների դիվանագիտական խոհեմությամբ:Բանակցությունների սեղանին, ըստ էության, քննարկվում է երկու առանցքային խնդիր: Առաջինը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կարգավիճակն է, որը խորհրդային տարիներին մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ, բայց դե ֆակտո այն լքել էր դեռ նախքան ԽՍՀՄ անկումը: Երկրորդ խնդիրը ինքնավարությանը հարող 7 շրջանների ապաշրջափակումն է (5-ն ամբողջությամբ և 2-ը՝ մասնակի):
Մարկեդոնովը փաստում է. «Բանակցությունները չեն ընթանում ըստ խնդրի էության, և առաջարկում է «գլոբալ լուծում»: «Առաջին հայացքից ստացվում է փակուղային իրավիճակ, որից արժանի ելք չկա: Բայց չշտապենք եզրակացություններ անել, քանի որ ԼՂ, ինչպես նաև դրա կարգավորման գործընթացը, ևս մեկ կարևոր առանձնահատկություն ունի:Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտությունները այս կամ այն չափով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի և Արևմուտքի պրոքսիդիմադրություն: Միանգամից վերապահություն անենք. այդ ձևաչափը սահմանվել է ո՛չ ԽՍՀՄ փլուզման գործընթացում, և ո՛չ էլ հետխորհրդային առաջին տարիներին: Բայց այսօրվա դրությամբ այն իրականություն է՝ տրված մեր զգացողությանը: Վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունում Մոսկվան երկու մասնակիորեն ընդունված հանրապետությունների երաշխավորն է, իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն աջակցում են Վրաստանին և նրա «տարածքային ամբողջականությունը»: Աշխատանքի նույնպիսի բաժանում մենք տեսնում ենք Ուկրաինայի հարավ-արևելքում: Մերձդնեստրում իրավիճակն ավելի բարդ է. Մոսկվան համագործակցում է Արևմուտքի հետ բանակցային «5+2» ձևաչափով: Բայց այստեղ էլ կողմերն ունեն միանգամայն տարբեր հայացքներ Դնեստրի երկու ափերի ինտեգրման, և ամենագլխավորը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության հեռանկարների հարցում:Եվ միայն Ղարաբաղյան հակամարտությունն է, որ երբեք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի կողմից չի որակավորվել որպես աշխարհաքաղաքական դիմակայության ֆրագմենտ: Անգամ 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի և Աբխազիայի իրադարձություններից հետո ամերիկացի դիվանագետները ողջունում էին Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք այդ ժամանակ ավարտվեցին Մայենդորֆի հռչակագրի ստորագրմամբ. ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին փաստաթուղթը՝ ստորագրված և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների կողմից:ԱՄՆ-ը և ԵՄ-ը աջակցում էին և շարունակում են աջակցել, ընդունված բանակցային ձևաչափից (որտեղ իրապես միջնորդներ հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) բացի, եռակողմ գագաթնաժողովներին, որոնց ընթացքում դիրքորոշումներով են փոխանակվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Այսօր Մինսկի խմբի անունից գրեթե բոլոր հայտարարություններում անցյալ տարի Վլադիմիր Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում նախաձեռնված գագաթնաժողովն անվանում են կարևոր քայլ խաղաղության բանակցությունների շարունակության համար: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ղարաբաղյան ուղղությամբ գործադրվող ռուսական ջանքերը դիտարկում են որպես փորձ՝ փոխելու սահմանները հետխորհրդային տարածությունում:Միաժամանակ, ի տարբերություն նույն Աբխազիայի, Ղարաբաղի դեպքում հակամարտող երկու կողմերն էլ շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ: Պուտինի, Ալիևի և Սարգսյանի միջև անձնական վստահության մակարդակը անհամեմատելի է անդրկովկասյան նախագահների՝ ցանկացած այլ պետության ղեկավարի հետ ունեցած կապերի հետ: Այդ ռեսուրսն ընդունում են ամերիկացի և եվրոպացի դիվանագետները՝ անգամ հրապարակային կերպով:Հետևաբար` զարմանալի չէ, որ ղարաբաղյան բանակցությունների համար հիմք են ծառայում այսպես կոչված բազային սկզբունքները: Ըստ էության, դրանք Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզերն են, որոնք իրենցից ներկայացնում են փոխզիջում Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև (վերջինս Մինսկի խմբում խաղում է ինքնատիպ ԵՄ կիսաներկայացուցչի դեր)»:
Այսինքն, ռուս մեկնաբանը հուշում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լի են հակասություններով մի շարք հարցերում, սակայն ԼՂ հարցում, քանի որ Արևմուտքն ընդունում է Մոսկվայի ազդեցությունը՝ ուրեմն խնդիրը կարելի է լուծել:
Մոսկվան զգուշացնում է, այսպիսով, որ հակամարտության սրացումը հղի է վտանգներով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար ուսրացման դեպքում չի բացառվում, որ միայն Ղարաբաղով գործը չի ավարտվի, և «ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել Հայաստանի տարածք», ու հետևություններ է անում, թե՝ «Մոսկվայի համար դա կստեղծի մի շարք տհաճ հարցեր՝ սկսած Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ամբողջականություն, որի մասնակիցները հազիվ թե սոլիդար դիրքորոշում ունենան այդ հարցի շուրջ, ինչպես որ նախկինում եղել է Աբխազիայի կամ Ղրիմի դեպքում»:
Մոսկվայի ծրագիրը՝ «Լավրովի պլանի» գործարկմամբ՝ առավել քան ակնհայտ է: Իրականում, աշխարհաքաղաքական այս բարդ փուլում, Ռուսաստանը հասկացել է, որ, եթե հիմա ԼՂ հարցը «չլուծվի» իր պատկերացրած ծրագրով, ապագայում այն հնարավոր է դուրս գա իր ազդեցության գոտուց:
Դա է պատճառը, որ Մոսկվան հետևողականորեն սկսում է Հայաստանին «թասիբի գցել»:
Razm.info:Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել կարճալիք հաճախականության Պ168-100ԿԱԵ և Ռ168-5ԿՆԵ ռադիոկայանների խոշոր խմբաքանակ: Ներկայում ընթանում են 2018-ին Հայաստանի զինուժի համար ռադիոկայանների ևս մեկ խմբաքանակի ձեռբերման բանակցություններ:
Մատակարման պայմանագիրը կնքվել է 2017-ի գարնանը. այս մասին հայտնում է Յարոսլավյան ռադիոգործարանի մամուլի ծառայությունը:
Մամուլի հաղորդագրությունում նշված է, որ ռադիոկայանների առաջին խմբաքանակն արդեն մատակարարված է:
Դյուրակիր կարճալիք հաճախականության Ռ-168-5ԿՆԵ ռադիոկայանը շահագործման բարդ պայմաններում ղեկավարման մարտավարական օղակում ապահովում է խափանումներից պաշտպանված բաց և փակ, տեխնիկական քողարկման սարքավորմամբ ստեղծված ռադիոկապ: Այն ընդունում և փոխանցում է ինչպե՛ս անալոգային, այնպե՛ս էլ թվային տեղեկատվության:
Պ168-100ԿԱԵ շարժական ռադիոկայանը ապահովում է ղեկավարման մարտավարական օղակում ստացիոնար և շարժական օբյեկտների միջև ավտոմատացված, բաց, ներդրված տեխնիկական քողարկման սարքավորմամբ պաշտպանված, ինչպես նաև արտաքին կապի գաղտնազերծման սարքավորման միջոցով գաղտնագրված ռադիոկապ: Կայանը նախատեսված է հրամանատարաշտաբային մեքենաներում տեղադրվելու համար:
Սեպտեմբերի վերջին Հայաստանի ներկայացուցիչները այցելել են գործարան՝ մասնակցելու ռադիոկայանների փորձարկումներին:
Սյունիքի մարզում տեղացել է առաջին ձյունը։
Aysor.am -ի հետ զրույցում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ասել է, որ ձյան տեղումները գրանցվել են Մեղրիի լեռնանցքում։
«Մեղրիի լեռնանցքը ծովի մակերևույթից 2500 մ բարձրության վրա է գտնվում և շատ նորմալ երևույթ է, որ այնտեղ թաց ձյուն է տեղում», — ասաց Գագիկ Սուրենյանը։
։
Անցած հանգստյան օրերին սահմանապահ ջոկատի Արմավիրի տեղամասում սահմանապահները ձերբակալել են սահմանապահ ռեժիմը խախտողների:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանապահ ուղեկալներից մեկից ահազանգ է ստացվել պետական սահմանի պահպանության ազդանշանային համալիրից:
Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողները՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ անհրաժեշտ օպերատիվ-հեախուզական միջոցառումներ են իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 2 անհայտ անձ, որոնք ազգդանշանային համալիրի տակ անցք բացելով՝ հաղթահարել են ինժեներատեխնիկական կառույցները եւ ուղղվել դեպի Արաքս գետ՝ ձկնորսություն անելու:
Խուզարկության ընթացքում ձերբակալված քաղաքացիների մոտ ռետինե մակույկ է հայտնաբերվել եւ ձկնորսական տարբեր պարագաներ: Նրանք սահմանապահ գոտում գտնվելու թույլտվություն չեն ունեցել: Իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար իրավախախտներ հանձնվել են ՀՀ ոստիկանությանը:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ ինժեներատեխնիկական կառույցների սահմաններից դուրս սիրողական ձկնորսությամբ կարելի է զբաղվել միայն հաստատված նմուշի փաստաթղթեր ներկայացնելով, որով թույլ է տրվում իրականացնել այս տեսակի գործունեությունը:
Սահմանապահ գոտում գտնվելու թույլտվությունը կազմվում է Ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր Անվտանգության ազգային ծառայության թույլտվությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.