29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հիմա, երբ ընտրություններնն ավարտվել են, և շնորհիվ ԿԳ նախարարի ինքնատիպության, լուծվել են ընտրությունների արդյունքները մարսելու հետ կապված խնդիրները, ցանկանում եմ ներկայացնել կուսակցությունների ծրագրերի այն դրույթների մի մասը, որոնք մարսելու համար պետք կլինի Արմեն Աշոտյանի մասնագիտական հմտությունը:
Նախ ասեմ, որ գրեթե բոլոր ծրագրերն ունեն մի քանի ընդհանրություններ: Բոլորն առաջարկում են էժան վարկեր, ընդ որում, համարյա բոլոր ոլորտներում՝ բնակարանաշինություն, գյուղմթերք, փոքր և միջին բիզնես: Տպավորություն է, որ մեր կուսակցություններից յուրաքանչյուրը մի քանի բանկ ունի և պարապությունից մեռնող ահռելի վարկային ռեսուրսներ: Մյուս ընդհանրությունները <<փոքր և միջին բիզնեսի խթանում>> արտահայտությունն է, որը նույնպես կարմիր թելի պես անցնում է գրեթե բոլոր ծրագրերով: Նույնիսկ կոմունիստները, որոնք իրենց ծրագրի առաջին մի քանի կետով խոստանում են պետականացնել ոչ միայն խոշոր արդյունաբերական գործարանները, այլև օղին, շաքարավազն ու հացը, վերջում խոստանում են խթանել փոքր և միջին բիզնեսը:
Հայ հեղափոխական դաշնակցություն
- Սոցիալ-տնտեսական քաղաքականության ամբողջական գործադրմամբ ՀՆԱ-ն կկրկանապատկվի, պետական բյուջեն կեռապատկվի, կստեղծվի առնվազն 200 հազար աշխատատաեղ:
Դասական չափավոր ռոմանտիզմի դրսևորում: Մյուս կետով ՀՅԴ-ն առաջարկում է.
- Ապրանքների ներմուծումը հայաստան կպայմանավորվի այդ երկրների կողմից Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանմամբ:
Հավանաբար դաշնակցականները չգիտեն, որ մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք և չենք կարող մեզ այդպիսի ռոմանտիկ բաներ պայմանավորել:
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կխրախուսվեն հայկական ավանդական մարզաձևերն ու մասսայական սպորտը:
Ես շատ բան կտայի, որպեսզի տեսնեի, թե ինչպես են խրախուսվում կոխը, չլիկ-դաստան և ճանը:
Ժառանգություն
Այս ուժը հաղթանակի դեպքում խոստանում էր.
- 5 տարիների ընթացքում լուծել բոլոր հայստանցիների առանցքային խնդիրները:
Դե իսկ բոլոր հայաստանցիների առանցքային խնդիրների լուծումից հետո.
- Կապահովվի ՄԵԾ վերադարձ դեպի Հայաստան, որի շնորհիվ 5 տարուց հետո Հայաստանից մեկնողների և վերադարձողների հաշվեկշիռը կդառնա դրական՝ տարեկան միջինը առնվազն 100 հազար մարդ: Առաջիկա 10տարիների համար մենք տեսնում ենք առնվազն 4, իսկ առաջիկա 10 տարիների համար 5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստան:
Մնում է պարզել, թե սփյուռքի մեր բնակիչները տեղյակ են Րաֆֆու պլաններին, թե՝ ոչ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
- Թրաֆիքինգի բացառման նպատակով վերացնել աշխատանքի տեղավորման բոլոր մասնավոր ծառայությունները:
Ես կառաջարկեի ավելի հեռուն գնալ և ընդհանրապես արգելել սեքսը՝ թրաֆիքինգի բացառման նպատակով:
- Ապահովել ՀՀ ողջ տարածքում, հատկապես՝ Երևանում, տեղադրված հուշարձանների տեսանելիությունը, զերծ մնալ դրանք ստվերելուց և դրանց հարակից տարածքները մասնավորեցնելուց:
Թե ինչպես էին ապահովելու այս դրույթի իրականացումը, դժվար է պատկերացնել նույնիսկ սոցիալաիստական երևակայության պարագայում:
Միավորված հայեր
- Հայոց հավատքի, փառքի և միասնության խորհրդանիշ ընդունելով Զվարթնոց տաճարը՝ Միավորված հայեր կուսակցությունը սատար է կանգնում տաճարի ազգովի վերականգնման գործին:
Չգիտեմ ինչ կտա մեր չեղած հավատքին ու չեղած փառքին տաճարի վերականգնումը, բայց եթե միավորված հայերը դրան հավատում են, կարծում եմ, կարող են շատ հանգիստ այդ գործը սկսել առանց պատգամավոր դառնալու:
- Վերացնել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգը:
- Հանել համամասնական ընտրակարգով նախատեսված ընտրակարգը:
Ինչպես տեսնում եք՝ միավորված հայերն առաջարկում են ազգային ժողովն ընտրել ‘’естесвенный отбор’’ –ով, մոտավորապես այնպես, ինչպես հիմա:
Օրինաց երկիրր իր խոստումներում նույնպես ժլատ չէ, բայց ՕԵԿ-ի նախընտրական բուկլետն ունի մեկ առանձնահատկություն: Այստեղ նկարներում պատկերված են ոչ թե հայեր, այլ եվրոպացիներ, հավանաբար ՕԵԿ-ի եվրոպական չափանիշներն ընդգծելու համար կամ էլ ՕԵԿ կամպյուտրշիկի անհավես լինելը:
Դե իսկ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ծրագրերը չեմ ցանկանում ներկայացնել, քանզի դրանք դուք կվայելեք ևս հինգ տարի:
Գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի անհաջողությունների շղթան չի կտրվում: Բավական չէ, որ նրա եղբոր պատճառով «քամու» բաժին դարձավ ողջ ընտանեկան հարստությունը, Նախկին պատգամավոր Զորիկ Զոհրաբյանը տիկնոջը մի կլորիկ գումար գցեց, նրան զրկեցին Հայաստանում եկամտաբեր բիզնեսը շարունակելու հնարավորությունից, այժմ էլ նախկին ամուսինը` Վազգեն Ասատրյանն է հաղթում «ֆրանսիական սուրճ» ապրանքային նշանի սեփականության համար պայքարում:
Բանն այն է, որ Վալերի — Աշխեն Գործունյանին պատկանող «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ-ն գրանցել էր Վազգեն Ասատրյանին պատկանող «Ֆրանսիական սուրճ» ՍՊԸ-ի ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան` փորձելով օգտագործել այդ անվանումը սուրճի արտադրության մեջ:
Առաջին ատյանի դատարանում գրանցումը անվավեր էր ճանաչվել, ի նկատի ունենալով շփոթեցնող նմանությունը և հաստատվել էր «Ֆրանսիական սուրճ» անվանման նկատմամբ Վազգեն Ասատրյանի ընկերության իրավունքների նկատմամբ ոտնձգությունը:
Վալերի-Աշխեն Գործունյանի ընկերությունը դիմել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան վիճարկելով իր դեմ կայացված վճիռը:
Երեկ Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց Փարիզյան սուրճ ընկերության վերաքննիչ բողոքը, ուժի մեջ թողելով առաջին ատյանի դատարանի վճիռը` Ֆրանսիական սուրճ ՍՊԸ-ի հայցով անվավեր ճանաչելով «Փարիզյան սուրճ ընկերության կողմից կատարված «ֆրանսիական սուրճ» ապրանքային նշանի գրանցումը:
Ինչպես տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը, Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այս տեղեկատվությունն այսօր ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել է նաև ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք երեկվա հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկել են կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի շուրջ, Սահակյանն ասաց, որ այդ եւ մյուս հարցերի պատասխանները կտրվեն այսօր երեկոյան ՀՀԿ-ում կայանալիք գործադիր մարմնի նիստում:
«Իրոք հանդիպումներ եղել են, այսօր գործադիր մարմնի նիստ տեղի կունենա, արդյունքները կամփոփվեն, ըստ այդմ էլ արդեն հանդես կգանք պաշտոնական տեսակետով», — ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը` հավելելով, թե չի կարող այլ մանրամասներ փոխանցել հանդիպումից, քանի որ ինքը չի մասնակցել դրան. — «Բայց եթե որոշակի ընդգծված խնդիր առաջացած լինի, այսօր երեկոյան հանդիպելու են գործադիր մարմնի նիստում, խոսք կգնա նաեւ այդ մասին»:
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ նոր կառավարության կազմում ԲՀԿ-ի տեղերը ավելանալու են, Գալուստ Սահակյանն ասաց, որ դա կախված է այն հանգամանքից, թե ՀՀԿ- եւ ԲՀԿ-ն համագործակցության ինչ ձեւ կընտրեն:
«Ո՞րն եք առավել հավանական համարում, կլինի՞ կոալիցիա, թե այսպես կոչված համաձայնագիրը» հարցին ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասաց. — «Նայած թե ինչպիսի սկզբունքներ կընտրվեն… եթե սկզբունքները, բեռը ծանր լինի, բնական է, [կընտրեն] դեպի կոալիցիայի ճանապարհը, եթե այդ բեռը կուսակցության տեսակետից ավելի թեթեւ պիտի լինի, կարծում եմ` համաձայնություններ կլինեն»:
Գլխավոր ինտրիգը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ըստ էության այն է, թե արդյո՞ք ԲՀԿ ղեկավարը ի վերջո կհայտարարի, որ 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածություն: Վերջին շրջանում Ծառուկյանը խույս էր տալիս այս հարցից եւ պատասխանում արդեն թեւավոր դարձած արտահայտությամբ` «այդ մասին հաջորդ դասին»:
Արդյո՞ք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համագործակցությունը ենթադրում է, որ Ծառուկյանը պետք է Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարությամբ հանդես գա. — «Հինգ տարիների ամենակարեւորագույն ծրագրերից մեկը երկրի հետագա ճակատագրի համար դա նաեւ նախագահական ընտրություններն են: Բնականաբար, եթե կոալիցիոն համագործակցություն լինի, դա առաջին խնդիրներից մեկն է», — այս առնչությամբ ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը:
Ինչ վերաբերում է մյուս կարեւոր հարցադրմանը, թե ո՞վ կզբաղեցնի վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները, ապա Գալուստ Սահակյանն ասաց, թե այդ հարցում դեռեւս վերջնական որոշում չկա: Արձագանքելով այն պնդումներին, թե արդեն իսկ որոշված է, որ Տիգրան Սարգսյանը շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ Հովիկ Աբրահամյանին կրկին բաժին կհասնի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, ապա Սահակյանն ասաց, թե եւ Աբրահամյանը, եւ Սարգսյանը պետք է ունենան մեծ դերակատարում:
«Կարծում եմ` երեկոյան այդ խնդիրներն էլ կլինեն: Հնարավոր է դա էլ քննարկվի: Կարծում եմ, որ երեկոյան պատրաստ կլինի նաեւ մեր համամասնականի ցուցակը, որը պիտի ներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով», — ասաց նա:
Հիշեցնենք, մայիսի 6-ին կայացած ընտրություններից հետո ԲՀԿ-ն ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ միասին համատեղ հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ խորհրդարանական ընտրությունները համատարած ընտրախախտումներով են անցել եւ խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերին տված աջակցության իրական պատկերը: Հարցին, թե այս հայտարարությունից հետո հնարավո՞ր է սերտ համագործակցություն, Սահակյանը պատասխանեց, թե խնդիրն այն չէ, թե ով ում մասին ինչ մտածում, պետք է վեր կանգնել կուսակցական խնդիրներից եւ մտածել երկրի արտաքին եւ ներքին խնդիրների մասին:
«Մի փոքր հեգնանքով են նման իրողություններին վերաբերվում, որովհետեւ մեր քաղաքական դաշտում դեռեւս պարտվողները շատ ցավագին են ընդունում [պարտությունը], բացի այդ ամբողջ գործընթացում մեծ նշաձող էին վերցրել, որ կեսից ավելին կունենան, դրան հավատացել էին եւ հանկարծ ընտրություններից հետո մի փոքր հուսախաբություն է տիրում: Դիմացել ենք ամբողջ ընտրությունների ժամանակ մեր դեմ ուղղված նույնիսկ հայհոյանքներին, կդիմանանք նաեւ հետընտրական ժամանակաշրջանում», — ասաց նա:
Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, լրագրողի այն հարցին թե ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել իր աշխատանքը գործադիր մարմնում, թե՞ ուզում է վերադառնալ Ազգային ժողով, ասել է. «Ես շատ հիանալի մի պատասխան ունեմ. եթե դուք ոսկե ձկնիկն եք, ես կպատմեմ իմ ցանկությունների մասին, եթե ոչ, ապա անիմաստ է շարունակել այս թեման»,- ասել է նախարարը և հավելել, որ իբրև ՀՀԿ–ի անդամ` պարտավոր է լինել այնտեղ, որտեղ իր կուսակցությունը կառաջարկի իրեն։
«Եվ այսպես, ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի ունեցավ հերթական գիշերային նիստը. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մի քանի հոգով այնտեղ որոշում էին մեր երկրի ճակատագիրը. «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` քննարկվել են ՀՀ ապագա կառավարության կազմը, կոալիցիոն համաձայնագրի տեքստը: Որպես պլան «բ»՝ քննարկվել է նաև կոալիցիա չկազմելու դեպքում ձևավորվելիք կառավարության կազմը, ինչը քիչ հավանական է, որ իրականություն դառնա»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Ըստ թերթի`Քանի որ ԲՀԿ-ի ներսում արմատացած կարծիք կա, որ պետք չէ ձևական կոալիցիա կազմել, որպես «ոսկե միջին» տարբերակ՝ որոշվել է, որ կոալիցիոն հուշագիր չստորագրվի, այլ լինի համաձայնագիր, որտեղ ֆիքսված կլինի, թե ով որ ոլորտն է ղեկավարում և ինչի համար է պատասխանատու: Ըստ համաձայնագրի նախնական տարբերակի՝ ՕԵԿ-ն ունենալու է երկու նախարարություն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների ու գյուղատնտեսության, և մի քանի փոխնախարարի ու փոխմարզպետների պորտֆելներ:
ԲՀԿ-ին 4-ի փոխարեն տրվելու են 5 նախարարական և 3 մարզպետի պորտֆելներ. ՀՀ առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության, սպորտի և երիտասարդության ու մշակույթի նախարարությունները: Վայոց ձորում կշարունակի պաշտոնավարել Սերգեյ Բագրատյանը, Կոտայքում, ըստ մեր տեղեկությունների, Աժ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, իսկ Գեղարքունիքի հարցը դեռ լուծված չէ:
Մնացած նախարարությունները ղեկավարելու են ՀՀԿ-ականները՝ մի երկու պորտֆել էլ բաժին հանելով անկուսակցականների:
Նշենք, որ անկախ նրանից՝ կլինի կոալիցիոն համաձայնագիր, թե ոչ, ՀՀ վարչապետը մնալու է Տիգրան Սարգսյանը, որը պատրաստվում է իրականացնել մի շարք կառուցվածքային փոփոխություններ: Ծրագրի համաձայն՝ առանձնանալու են հարկային և մաքսային ծառայությունները: Առանձնանալու են նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պարտականությունները (փոխվարչապետի հարցը վերջնականապես լուծված չէ):
Ըստ նախնական տարբերակի՝ Հայաստանում ձևավորվելու է մի նոր նախարարություն՝ ներքին գործերի, որը պիտի գործի ոստիկանության կազմից դուրս՝ իր մեջ ներառելով արտակարգ իրավիճակների նախարարությունը: Եթե ստացվի, այս պաշտոնը կտրվի Արմեն Երիցյանին:
Ըստ նախնական տարբերակի՝ հաջորդ կառավարության կազմում իրենց պաշտոնները կպահպանեն՝
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովւեփյանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
«168 ժամ». Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու պատճառով ԲՀԿ-ում դժգոհությունը մեծանում է:
Թերթը հիշեցնում է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե ինքը ձևական կոալիցիայի պատասխանատվության տակ չի մտնի: Թերթն արդեն տեղեկացրել էր, որ ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը նույնպես դեմ է կոալիցիա կազմելուն: Թերթի տեղեկություններով, իրականում ԲՀԿ-ում դժգոհողների քանակն ավելի մեծ է, և Վ.Օսկանյանը մտածում է ԱԺ-ում առանձին թիմ ձևավորելու մասին ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ է տանում: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, Վ.Օսկանյանի ու Գ.Արսենյանի կարծիքը կիսում են նաև ԲՀԿ համամասնական ցուցակի 7-րդ, 9-րդ և 11-րդ հորիզոնականները զբաղեցնող Վահե Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը: Եվ չի բացառվում, որ կոալիցիա կազմելու դեպքում ԲՀԿ-ի նշված 5 անդամները դուրս գան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, բայց մանդատները վայր չդնեն: Այս հարցերի շուրջ երեկ թերթի թղթակցին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ԲՀԿ-ից, քանի որ այս օրերին բոլորն անորոշության մեջ են և զերծ են մնում մեկնաբանություններից: Տեղեկություններ կան, սակայն, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խմբակցության հնարավոր պառակտումը կանխելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում առաջարկել է Վ.Օսկանյանին ԱԺ նախագահ նշանակել: Ասում են, որ Օսկանյանն` ինքն, իրականում դեմ չէ այդ տարբերակին:
Առավոտ. Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Չեմ սիրում ինքս ինձնից մեջբերումներ անել` կուրծք ծեծելով, թե, ա՜խ, որքան ճիշտ կանխատեսում էի արել: Բայց այս անգամ չեմ դիմանում գայթակղությանը` ապրիի 25-ի իմ նշումներում ես գրել էի. «Իսկ որ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաշինք կկազմեն` չեմ կասկածում: Նույնիսկ գրազ չեմ գալիս զուտ մարդասիրական նկատառումներով` ինչո՞ւ օգտվեմ մարդկանց միամտությունից» [http://www.aravot.am /2012/04/25/63327/]: Հիմա, երբ արդեն գրեթե 99 տոկոսով հստակ է, որ նախորդ գումարման կոալիցիան կպահպանվի հին ձևով, պիտի նկատեմ, որ շատ մեծ մարգարե պետք չէր լինել` դա կանխագուշակելու համար: Պարզապես ուզում եմ խնդրել դյուրահավատ մարդկանց` հալած յուղի տեղ մի դրեք քաղաքական գործիչների խոսքերը` մանավանդ, եթե դրանք ասվում են ընտրություններից առաջ: Օրինակ` 2008 թվականին նախագահական ընտրություններից առաջ առաջին նախագահ և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր` եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը, բոլոր օլիգարխները «բոմժ» կդառնան: 4 տարի հետո կարող ենք արձանագրել, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Ռուբեն Հայրապետյանը, ոչ էլ Սամվել Ալեքսանյանը «բոմժ» չդարձան, հակառակը` բազմապատկեցին իրենց հարստությունը: Չգիտե՞ր առաջին նախագահը, որ ոչ մի բոմժացում էլ չի լինելու: Իհարկե, գիտեր: Բայց նրա ասածը, ինչպես այսօր ընդունված է ասել, «մեսիջ» էր` ես ձեզ ավելի լավ տիրություն կանեմ, քան իմ հակառակորդը: Օլիգարխներն այդ մեսիջին չհավատացին:
Կամ` նույն թվականի աշնանից կառավարությունն ասում էր` տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն, հարավ-հյուսիս ճանապարհ, նավթատար: 4 տարի անց պարզվեց, որ այդ ամենի «ցրցամը» նոր-նոր են տվել, և տեխնոպարկը ընդամենը մի քանի լաբորատորիա է, իսկ ֆինանսական կենտրոնը` ԿԲ-ի շենքի տեղափոխումը Դիլիջան: Իսկ ընդհանրապես այդ ամենին խանգարում է համաշխարհային Ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դե, վատ պարողին էլ են որոշ բաներ խանգարում: Բայց երբ կառավարության պաշտոնյաները նման բաներ էին ասում, նրանք, իհարկե, շատ լավ գիտեին, որ ոչ մի «տնտեսական հրաշք» չի լինելու: Պարզապես նրանց պետք էր որոշ ժամանակ զբաղեցնել մեր` քաղաքացիներիս ականջները կամ գուցե երևակայությունը:
ճիշտ նույն ձևով, երբ նախընտրական շրջանում տեղի ունեցավ առաջին և երկրորդ նախագահների անսպասելի մերձեցումը, վերջինս հանդես էր գալիս իր «պրոքսի»-ներով` Վարդան Օսկանյանով և Հմայակ Հովհաննիսյանով, և միայն քարոզչության նախավերջին օրը ելույթ ունեցավ անձամբ` քարոզելով ԲՀԿ-ի համար և ՀՀԿ-ի դեմ, դա ամենևին չէր նշանակում, որ ընտրություններից հետո մերձեցումը կպահպանվի: Չի կարող պատահել, որ միևնույն տնտեսական և քաղաքական նոմենկլատուրան ներկայացնող, նույն «ոճով» նույն աղբյուրներից օգտվող ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտնվեին տարբեր ճամբարներում: Հայաստանում միայն մեկ անգամ է իշխանափոխություն տեղի ունեցել` 1998-ի պալատական հեղաշրջման տեսքով: Այդ պահին նրանք, ովքեր կորցնելու բան ունեին, միանգամից անցան նոր իշխանության կողմը, ընդդիմադիր դարձան հիմնականում նրանք, ում կյանքը դրա հետևանքով էապես չբարդացավ: Հիմա նույնն է. ես զարմանում եմ, թե ինչի վրա էր ՀԱԿ-ը հույս դնում, երբ կարծում էր, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա: Ընդդիմադիր ճառերո՞վ էր խաբվում»:
Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թ. նոյեմբերի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքները ուժի մեջ կմտնեն 2012 թվականի հունիսի 1-ից: Օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները 2012 թվականի հունիսի 1-ից հետո կարող են ձեռք բերել նույնականացման քարտ` որպես անձը հաստատող փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու նպատակով, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաև կենսաչափական տվյալներով անձնագիր:
Նույնականացման քարտը պարունակելու է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրեր: Իսկ անձնագրի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են օրենքով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում` քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները:
Այդ փաստաթղթերը ստանալը ՀՀ քաղաքացիների իրավունքն է և ոչ թե` պարտականությունը, այսինքն՝ կամավոր է: Նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ուժի մեջ են մնալու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ հին նմուշի անձնագրերը, որի պայմաններում 2012 թվականի հունիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ստանալ, փոխանակել նաև հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել վավերականության ժամկետը՝ դրանք միաժամանակ օգտագործելով թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում և թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Ընդ որում, նոր նմուշի անձնագրեր կամ նույնականացման քարտեր ստանալու դեպքում անձինք չեն հանձնում հին (ներկայումս գործող) անձնագրերը, և դրանք հավասարապես կարող են օգտագործվել և՛ պետության ներսում, և՛ դրա տարածքից դուրս:
Օրենքի համաձայն քաղաքացին կենսաչափական տվյալներով անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից: Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում է իր հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է իր հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն: Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը, իսկ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում: Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:
Օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո որոշ ժամանակ անց քաղաքացիներն իրենց ցանկությամբ կարող են առավել սեղմ ժամկետներում ստանալ (փոխանակել) քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ կնքելով սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) վճարովի ծառայության մատուցման պայմանագիր: Նշված ծառայությունները մատուցվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի լիազորած տարածքային անձնագրային ծառայությունների կողմից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 2011 թվականի նոյեմբերի 30-ին կատարված լրացման արդյունքում սահմանվել են նաև ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի և կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի տրամադրման համար պետական տուրքի չափերը, համապատասխանաբար՝ 3 հազար և 25 հազար դրամ:
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հանրային ծառայությունների համարանիշը թվային տաuը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների հիման վրա: Մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվելու են հանրային ծառայությունների համարանիշեր և ամրագրվելու են նույնականացման քարտերում` դրանք քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս: Օրենքով նախատեսվել է նաև հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերման կամավորության սկզբունքը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արդեն իսկ տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել հանրային ծառայությունների համարանիշերի օգտագործման համար նախատեսված նպատակներով նաև 2012 թվականի հունիսի 1-ից հետո:
Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսված է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվում է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) և չի ստացել նույնականացման քարտ, ապա ոստիկանությունը վերջինիս ցանկությամբ տրամադրելու է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք կապահովեն քաղաքացու իրավունքների իրացումը:
Նույնականացման քարտ չստացած և սոցիալական քարտ չունեցող քաղաքացու ցանկությամբ ոստիկանությունը վերջինիս կտրամադրի հանրային ծառայությունների համարանիշ՝ տեղեկանքի տեսքով:
«Ժամանակ». Թերթը զրուցել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«- Կարծո՞ւմ եք` այս ընտրությունները նոր պատգամավորներով նոր Հայաստան ստեղծելու են:
— Լավ կլինի դա դուք ասեք, բայց ես, ընդհանուր առմամբ, բարետես եմ, լավատես: Եւ ես գիտեմ, որ լավ պետք է լինի, լավ Հայաստան, ուժեղ երկիր, եւ ես հավատում ու վստահում եմ:
— Պարոն Ղուկասյան, Դուք նշեցիք, որ Գյումրիում, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր են, նկատի ունեք, որ ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է:
— ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է, ինչքան էլ այսօր ընդդիմություն է դարձել: Այն ժամանակ դիմություն էր, դարձավ ընդդիմություն, եւ այդպես ժողովրդին կարողացավ ապակողմնորոշել:
— Ապակողմնորոշելով ձայները խլե՞ց Հանրապետականից:
— Այո, որոշակի:
— Ինչպիսի՞ն են հետընտրական հարաբերությունները, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները:
— Նորմալ, ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում, այպես էլ Գյումրիում:
— Բայց Հայաստանի տարբեր մարզերում հետընտրական բախումներ եղան:
— Ես նմանատիպ բաներ չգիտեմ:
— Ի՞նչ եք կարծում, Հայաստանը ժողովրդավա՞ր երկիր է եւ ընտրություններն էլ ժողովրդավարականին մո՞տ են անցնում:
— Գյումրիի ընտրությունները ՀՀ-ում, Եվրոպայից սկսած կարող են գալ տեսնել, որ Գյումրիի քաղաքապետը առանց կեղծիքի, կաշառքի մշտական ընտրվել է, եւ թող գան սովորեն»,- գրում է «Ժամանակը»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն:
Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ խորհրդակցության մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ և առաջարկել լրամշակել այն:
ԳԾՕ-ն բավականին լուրջ վտանգ է«պարունակում , այն նաև մեծ ռիսկեր ունի իր մեջ: Մեր ունեցած տվյալներով այստեղ նաև լուրջ գումարների շրջանառության մասին է խոսքը: Հետաքրքիր է ինչ խնդիր է առաջացել, որի մասին չի բարձրաձայնվում, որ այդքան մտահոգել է ՀՀ վարչապետին.
«Օրենքն իր մեջ պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են Հայաստանի Հանրապետություն ներմուծել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ»,– ասել է վարչապետը, շեշտելով`«Կառավարությունն այս օրենքի նախագիծը հետ կկանչի Ազգային Ժողովից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն լրամշակելու նպատակով»,–:
Նշենք, որ օրենքի նախագծով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները՝ դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու նպատակով: Իսկ թե ինչքանով է պահպանվում օրենքը այլ հարց է:
Որպեսզի ավելի պարզ լինի,թե ինչ չափի վտանգի մասին է խոսքը առաջարկում ենք կարդալ ստորև բերվող հոդվածները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.