29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վերջին օրերին իշխանության կուլիսներում քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը ՀՀ գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանի և ոստիկանության պետ Վովա Գասպարյանի միջև եղած հակասություններն են:
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ երկարատև դեգերումներից հետո դատախազությունը քրգործ է հարուցել Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի դեմ: Դեռ փետրվարին մամուլում լուր հայտնվեց, որ Ապերը «Jose» ժամանցի ակումբում ծեծել է «օբյեկտի» մենեջերին և առևանգել նրան: Ըստ նույն լուրերի, Ապերը ժամանցի կենտրոնում է եղել ոչ միայն կնոջ՝ Քրիստինե Պեպելյանի, այլև ոստիկանապետ՝ Վովա Գասպարյանի փեսայի և դստեր ընկերակցությամբ: Եվ ահա, Վ. Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը հետաքննեց միջադեպը և քրգործի հարուցումը մերժեց: Իսկ ահա Աղվան Հովսեփյանի ղեկավարած գերատեսչությունը վերացրել է քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցել քրգործ: Հասկանալի է, որ այս որոշմամբ Հովսեփյանն առնվազն ուզում է ցույց տալ, թե ով է իրավապահ համակարգի տերուտնօրենը:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը ազատվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանը նշանակվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Արտակ Կարապետյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Մհեր Ավագյանը ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Անիի բաժնի պետ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ է նշանակվել Արմեն Գասպարյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ:
tert.am
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն ու «Բնապահպանություն» ֆեյսբուքյան խումբը հաղորդագրություն են տարածել, որտեղ անդրադառնում են հատուկ պահպանվող տարածքում շինարարություն իրականացնելու փաստին:
Բնապահպանության նախարարին ու գյուղատնտեսության նախարարին ուղղված նամակում, նրանք նշում են.
«Սույն թվականի մայիսի 21-ին համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնք անվանակոչված են Dalarik river, Armenia եւ որտեղ ներկայացված են ինչ որ օբյեկտի կառուցման մանրամասներ /լուսանկարները ներկայացված են հետեւյալ հասցեներով.
https://www.facebook.com/media/set/?set=oa.415564445130772&type=1
https://www.facebook.com/photo.php?fbid=439302889414287&set=o.130454790308407&type=1&theater
Ենթադրվում է, որ խոսքը վերաբերվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքով հոսող Դալար գետի վտակներից մեկի մասին, այսինքն չի բացառվում, որ շինարարությունն իրականացվում է հատուկ պահպանվող տարածքում:
Լուսանկարներից պարզ երեւում է որ.
Ներկայացված վտակի ափին կառուցվում է ինչ որ փայտե կառույց եւ գետի որոշակի հատվածն իր շրջակայքով ցանկապատված է,
Վտակի մի մասում հունն ամբողջովին ավիրված է, ջուրը ամբողջությամբ հոսում է մետաղական խողովակի միջով,
Վտակի հունում կատարված են բետոնապատման աշխատանքներ ենթադրաբար արհեստական լճակի, ՀԷԿ-ի կամ նմանատիպ այլ օբյեկտի կառուցման նպատակով:
Մեր կարծիքով, տեղի է ունեցել տվյալ հատվածի էկոհամակարգի խախտում, վտակի հունի եւ ափերի ավիրում, հետեւաբար շրջակա միջավայրին հասցվել է որոշակի վնաս:
Հետեւաբար, ելնելով վերոշարադրյալից եւ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում մեզ տրամադրել հստակ եւ մանրամասն տեղեկատվություն հետեւյալ հարցերի վերաբերյալ.
Արդյոք տվյալ շինարարությունն իսկապես իրականացվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքո՞ւմ,
Ո՞վ է տվյալ շինարարությունն իրականացնողը,
Արդյո՞ք այդ շինարարությունն իրականացնողն ունի համապատասխան թույլտվություններ, այդ թվում՝ շինարարություն իրականացնելու, վտակի հունը փոփոխելու եւ տարածքը ցանկապատելու համար:
Միեւնույն ժամանակ նախարարություններից պահանջում ենք անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցառումներ տվյալ հատվածում իրականացվող շինարարությունը դադարեցնելու, բնությանն արդեն իսկ հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ»:
Մինչ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն Նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դատարանում վիճարկում է իր ազատման հրամանի օրինականությունն ու փորձում պաշտպանել իր իրավունքները, համալսարանի անձնակազմի ու ուսանողության նրա կողմնակիցները շոկային վիճակում են, հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում համալսարանում «Կորեական ռապսոդիա» համերգն է կազմակերպվում:
Թերթը գրում է. «Նախ` ՀՅԴ-ի մասին, ճիշտ չի լինի առաջնահերթությունը չտալ կառուցողական տղերքին, քանի որ «ՉԻ»-ի հավաստի աղբյուրները համառորեն պնդում են, որ ՀՅԴ-ն իր սկզբունքային և կառուցողական գաղափարներին հավատարիմ մնալով, վերին էշելոնի հետ նախնական համաձայնության է եկել խորհրդարանում մի քանի հանձնաժողովներ իրեն վերցնելու ու իրեն ազատ թողնելու Սփյուռքի հետ ունեցած իր խաղերի ու այնտեղից եկող հոսքերի մեջ` դրանով իսկ լուծելով իր «արմատական» գոյության փաստը ԱԺ-ում: Ըստ նույն աղբյուրի, իշխանական շրջանակներում այս առթիվ նույնիսկ տեսակետներ են հնչել, որ այսկերպ հին ընկերները համ չեն նեղացնի Ռոբերտ Սեդրակիչին, որովհետև կոալիցիա չեն կազմում ՀՀԿ-ի հետ, երկրորդ` մի քիչ էլ տեղ կթողնեն նախագահականին ընդառաջ ավելի մեծ խաղեր տալու համար: Եվ ամենավերջին ցանկությունը, որ դաշնակցական պարոնները հասկացրել են վերին իշխանություններին, այն է, որ ԲՀԿ-ՀՀԿ սակարկությունների արդյունքում Հովիկ Արգամիչը չդառնա վարչապետ, քանի որ այդ սցենարը դաշնակցականների ծրագրերի մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում: Ավելին, ասում են, որ դաշնակցականները նույնիսկ «իշմար» են արել, որ այսօրվա դրությամբ իրենց ձեռնտու տարբերակ է Տիգրան Սարգսյանի վերահաստատումը, քան Հովիկ Աբրահամյանի ժամանումը կառավարություն:
Ինչ մնում է ՀՀԿ-ԲՀԿ թնջուկին, ասենք, որ այս դեպքում իրավիճակը իրոք մի քիչ քաոսային է: ՀՀԿ-ականները մի կողմից ամբողջ իշխանությունը իրենց են ուզում վերցնել, մյուս կողմից էլ գիտակցելով, որ ԲՀԿ-ի ուզածն էլ իր ունեցած ձայների «գյորա» քիչ չէ, էլի գցում-բռնում են, որ ավելի լավ է ամեն ինչ իրենց մնա: Բայց դե Սերժ Ազատիչը, արտաքին գործոններից ելնելով, «մեծահոգաբար» ուզում է ընդառաջ գնալ ԲՀԿ-ի ցանկություններին ու նրան վերջնականապես տրամադրել 6 նախարարի, երեք մարզպետի, մի քանի փոխմարզպետների, փոխնախարարների, և դե իհարկե ԱԺ հանձնաժողովների երկու տեղեր, միայն թե ԲՀԿ-ն մեկ օր շուտ հայտարարի, որ ՀՀԿ-ի հետ ուս ուսի տված գնում է խորհրդարան ու նախապատրաստվում 2013-ին:
Բայց չմոռանանք գլխավորի մասին, ՀՀԿ-ԲՀԿ հիմնական սակարկությունը, մեզ հասած տեղեկությունների համաձայն երեկվա դրությամբ էլ շարունակում էր մնալ վարչապետի աթոռը, որի հետ կապված շշուկներ կան, որ Ռոբերտ Քոչարյանը ներքուստ համաձայն է իր հավատարիմ կադր Արմեն Գևորգյանի` Արմենչիկի տարբերակին, քանի որ, ըստ Սեդրակիչի, դա կլինի ոսկե միջին լուծումը, որը նաև կարող է շահեկան նշանակում լինել նույն Ազատիչի համար:
Ինչ մնում է Հովիկ Աբրահամյանի ուր գնալուն, քանի որ նրա ԱԺ նախագահ դառնալու հարցը այս երկու օրվա ընթացքում նորից շահարկվում է, ապա, ըստ ՀՀԿ վերնախավի, նա կրկին կարող է դառնալ տարածքային կառավարման նախարար: Իսկ ահա ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարբերակ կա, որ կարող է գնալ նախագահական` որպես աշխատակագմի ղեկավար, թեև Ֆլեշի Բարսեղը իրեն չի խնայում նրան թողնելու ՀՀ վարչապետի պաշտոնում:
Հիմա կասեք, բա ո՞վ կլինի ԱԺ նախագահը, տեսակետ կա, որ այնտեղ կշարունակի ղեկավարել Նիկոյանը, փոխնախագահներից մեկը կշարունակի մնալ կարիերիստ Շարմազանովը, մյուս փոխխոսնակը ԲՀԿ-ից հնարավոր է դառնա Նաիրա Զոհբաբյանը, դե իսկ ահա մյուս պորտֆելավորների կազմի մեջ միանշանակ լինելու են Արմեն Աշոտյանը, Սեյրան Օհանյանը, Հասմիկ Պողոսյանը, Արմեն Երիցյանը, Հարություն Քուշկյանը, Վարդան Վարդանյանը և այլոք, որոնց մասին կխոսենք հաջորդիվ, քանի որ նրանց սպասվող պորտֆելների տեղերն ու անունները դեռևս ճշգրտման փուլում են: Սպասենք գարգացումներին»:
Շարունակվում է հաշվեհարդարն այն անձանց հետ ովքեր կամ չեն ցանկացել, կամ էլ չեն կարողացել ապահովել ՀՀԿ -ի հաղթանակն իրենց վստահված տարածքում: Դրանց թվում են նաև դպրոցների տնօրենները: Անհուսալիներն արդեն դիմում են գրել: Նրանք կփոխարինվեն առավել խոստումնալից կադերով. դիմացը նախագահական ընտրություններ են:
Արդեն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու ցանկություն է հայտնել Հաղթանակ ( 4 գյուղ) գյուղի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 դպրոցի տնօրեն Վարդգես վարդանյանը: Այս ընտրատարածքում ԲՀԿ-ն համոզիչ հաղթանակ է տարել:
Այսօր ժամը 18:00-ին «Փարվանա» ռեստորանում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Սամվել Ալեքսանյանը հերթական խմբի հետ նշում է իր հաղթանակը:
Այս պահին նրա հյուրերն են Մալաթիա – Սեբաստիա համայնքի դպրոց — մանկապարտեզների և այլ վարչական հիմնարկների աշխատողները:
Այսօր` մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.45-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:
Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրենց կուսակցության ներսում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Նախ ներքին բախումներ են սկսվել ՀՀԿ-ի երիտթևի ու ՀՀԿ-ի ավագ սերնդի ներկայացուցիչների միջև, որոնք ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ նոր կառավարության կազմում լինելու են մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի ակունքների հետ որևէ կապ չունեն:
Ավելին’ կարկառուն ՀՀԿ-ականներից մի քանիսը կուսակցության ներսում համարձակություն են ունեցել բարձրաձայն ասելու, որ իրենք այսքան տարի գլուխ չեն ջարդել նրա համար, որ նորից ինչքան ջահել-ջահուլ կա բերեն նախարար դարձնեն, կամ էլ դրսից մեկին բռնեն ու ասեն. «Բարև ձեզ, մենք ձերոնցից ենք»: Իսկ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներից մեկն էլ այս ընթացքում խիստ սրտնեղել է այն բանից, որ այդպես էլ չի կարողացել ՀՀԿ վերնախավին համոզել, որ կարելի է 110-րդ համարին հաջորդող մի քանի նախկին պատգամավորների կրկին խորհրդարան բերել:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն’ որոշ ՀՀԿ-ականներ կուսակցության համամասնական ցուցակի վերջին հորիզոնականներում են հայտնվել Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած սկանդալային պատմութնուններից հետո: Դրանք այն մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում ականջները կախ կատարում էին Արգամիչի պահանջները, իսկ հետո արդեն սկսեցին «աշխատել» նրա դեմ:
Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմում է գրել իրենց ազատելու իր պրոֆեսորի աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է Սուրեն Զոլյանը: «Համալսարանում ես ունեի երկու պաշտոն՝ ռեկտորի և պրոֆեսորի, ինչը իրականացնում էի քառորդ դրույքով: Բայց այն, ինչ-որ ես կարդում էի (նկատի ունի դասախոսելը — Tert.am) համապատասխանում էր ոչ թե քառորդ դրույքի, այլ կես դրույքի: Երբ որ ինձ ազատեցին ռեկտորի պաշտոնից, ինձ պետք է անմիջապես տեղափոխեին պրոֆեսորի կես դրույքի, ինչը չի արվել: Այդ հարցը բարձրացնելուց հետո, փոխանակ սխալը ուղղեին, փորձեցին պատժել ուսումնական գծով պրոռեկտորին: Մինչ օրս այդ հարցի կարգավորումը արված չէ»,-ասաց նա:
Սուրեն Զոլյանը նշեց, որ ըստ իր դիմումի՝ ինքը հրաժարվում է նման պայմաններում կատարել պրոֆեսորի պարտականությունները, որը ոչ մի ձևով ձևակերպված չէ: Միաժամանակ նա նշեց, որ իր որոշումը դեռևս վերջնական չէ:
«Ինձ խնդրել են հետ վերցնել, ես էլ եմ հակված հետ վերցնելուն, որպեսզի ուսանողները չտուժեն, բայց ես պայման եմ դրել, որ մեղավորները պետք է պատժվեն: Ես լսարան չեմ մտնի, քանի որ այդ մանր չինովնիկը սպասում է, որ ես իր մոտ մտնեմ և ասեմ՝ «ես համաձայն եմ, թույլ տուր ես գնամ լսարան»: Բայց ինքը պետք է պատժվի, որովհետև օրենքի կոպիտ խախտում է արել»,-ասաց նա:
Հարցին, թե ով է այդ մանր չինովնիկը, նա չցանկացավ պատասխանել, բայց ասաց, որ համալսարանում լավ գիտեն: Նա նշեց, որ իր այս քայլը պայքարի շարունակությունն է, և տեղեկացրեց, որ վերաքննիչ վարչական դատարանը առաջին նիստը նշանակել է հունիսի 14-ին, այնինչ համալսարանի ռեկտորի ընտրությունները հունիսի 12-ին են, որին Սուրեն Զոլյանը չի առաջադրվել:
«Եթե դատարանը օբյեկտիվ լինի, պետք է հետաձգի ռեկտորի մրցույթը: Իսկ եթե դատարանը իմ իրավունքները վերականգնի, մրցույթը կհայտարարվի չեղյալ, և ով որ ընտրվի ռեկտոր պետք է իր պաշտոնը ազատի»,- ասաց նա և ավելացրեց, որ հարցը պետք է լուծվի Հայաստանում, սակայն չի բացառում, որ քննարկման առարկա կդառնա եվրոպական կառույցներում։
Հիշեցնենք, որ 2012թ. ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն: Պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի` իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ապրիլի 17-ին հետևել է երկրորդը, այնուհետև նախարարի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:
tert. am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.