29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության օրվա առիթով, պետական մի շարք շքանշաններ, մեդալներ ու պատվոգրեր է հանձնել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և այլ ոլորտներում նշանակալի ավանդի համար ներդրում ունեցած անձանց: Երկրում նոր վաստակավոր արտիստ, մանկավարժ, մշակույթի գործիչ, բժիշկ ու լրագրող կոչումներ ստացած անձանց թիվն ավելացավ, ու հուսանք, որ այդ ոլորտներում տարիներ ի վեր առկա լճացումը կփոփոխվի ու թվի աճի հետ մեկտեղ երկրում նաև որակական տեղաշարժ կլինի:
Հանրապետության ղեկավարի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ.
Գիտության վաստակավոր գործչի կոչման է արժանացել ՀՀ ԳԱԱ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Մայա Հրանտի Ինճիկյանը:
Վաստակավոր մանկավարժի կոչման են արժանացել «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ամբիոնի պրոֆեսոր Նելլի Սողոմոնի Մարությանը եւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Վրեժի Մելիքյանը:
Ժողովրդական արտիստի կոչման է արժանացել Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Գուրգենի Խառատյանը:
Վաստակավոր արտիստի կոչման են արժանացել երգիչ Ռադիկ Ջումշուդի Գաբրիելյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Մարինե Լյուդվիգի Դեինյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարուհի Մարիա Հովհաննեսի Դիվանյանը, երգիչ Արման Մանուկի Հովհաննիսյանը, քանոնահարուհի, Հայաստանի պարի պետական անսամբլի եւ «Շողակն» ավանդական համույթի երաժիշտ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Իշխանի Հովհաննիսյանը, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Գայանե Նշանի Մկրտչյանը, երգիչ Մկրտիչ Հրաչի Մկրտչյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահար Արմեն Խորենի Մեսրոպյանը:
Վաստակավոր նկարչի կոչման են արժանացել Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գլխավոր նկարիչ Անժելա Վահանի Գալստյանը եւ քանդակագործ Յուրի Գուրգենի Պետրոսյանը:
Արվեստի վաստակավոր գործչի կոչման են արժանացել կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության պատասխանատու քարտուղար Յուրի Արշակի Հարությունյանը, ռեժիսոր Արմեն Վասիլի Մելիքսեթյանը, ռեժիսոր, «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ամբիոնի դասախոս Արամ Միսակի Սուքիասյանը, դաշնակահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Կոնստանդինի Քեչեկը:
Մշակույթի վաստակավոր գործչի կոչման են արժանացել գրականագետ, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Գուրգենի Դոլուխանյանը, «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արման Սամվելի Ծատուրյանը, «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիկ Թորոսի Հակոբյանը, ԵՊՀ ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Բաբկենի Չուգասզյանը, Ա. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Մարինե Իսահակի Օթարյանը:
Վաստակավոր բժշկի կոչման է արժանացել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու Օնիկ Մկրտիչի Մելքոնյանը:
Վաստակավոր լրագրողի կոչման է արժանացել «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը:
Հանրապետության ղեկավարի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են Հայաստանի Հանրապետության մեդալներ:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգեւատրվել «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Պասսիոնարիա Լիպարիտի Հակոբյանը:
Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հովհաննես Հաբեթի Ղուկասյանը:
Մխիթար Հերացու մեդալով են պարգեւատրվել Տավուշի մարզի «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Արտաշես Սմբատի Դաղբաշյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Անուշավանի Հարությունյանը:
Անանիա Շիրակացիի մեդալով են պարգեւատրվել «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ենթակայանների ավագ վարպետ Մովսես Ազատի Աբդոյանը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու Վասիլի Վլադիմիրի Առուստամյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Սուրենի Դանիելյանը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի հերթափոխի վարպետ Լյուդվիկ Մուշեղի Հայրապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Եր¢անի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Բագրատի Ղալումյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի էքսկավատորավար Սաշիկ Գրիգորի Չոփուրյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հովհաննեսի Սահակյանը, «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի շինարարության վերահսկման ճարտարագետ Մարզպետ Տիգրանի Տոնոյանը:
Մովսես Խորենացիի մեդալով են պարգեւատրվել «Հայ մտավորական կին» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Ալիսա Վաչականի Ադամյանը, «Երեւանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի պարուսույց Սրբուհի Արմենակի Բաբայանը, «Վանաձորի թիվ 3 մշակույթի տուն» ՓԲԸ-ի տնօրեն Համլետ Եղիշի Երիցյանը, ՀՀ ԳԱԱ «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գլխավոր գիտական աշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յակով Իվանի Խաչիկյանը, «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիր Ալիխան Մամեի Մուսոյանը:
Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Վաչագան Պետրոսի Թադեւոսյանը պարգ¢ատրվել է Անանիա Շիրակացիի մեդալով:
Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության եւ գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգեւատրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչական արտադրական ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Վաչե Խաչիկի Հովակիմյանը, Հայաստանի ազգային գրապալատի բաժնի պետ Էդիկ Արշալույսի Ղաբուզյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Ռաֆիկ Արշալույսի Ղազարյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Գառնիկի Ստեփանյանը, «Ոսկան Երեւանցի» արտադրական հրատարակչական ԲԲԸ-ի տնօրեն Մեխակ Պողոսի Տեր-Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության եւ գրահրատարակչական գործի բնագավառներում ունեցած վաստակի համար շնորհվել մշակույթի վաստակավոր գործչի կոչման է արժանացել` Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Վարդգեսի Կարապետյանը:
Նախագահի հրամանագրերով, գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար ակնառու պետական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը պարգրատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով:
Երկրում օրինաստեղծ գործընթացներին, հասարական քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու, ժողովրդավարության կայացմանը բերած նպաստի համար ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Էդոնիսի Հարությունյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Տնտեսության բնագավառում երկարամյա եւ արդյունավետ գործունեության համար «Արփա-Սեւան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբի Հակոբյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Համլետ Իսահակի Հովհաննիսյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Ջեկ Մեծօրյանը (ԱՄՆ) եւ Վարդան Վարդանյանը (Իրան) պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով:
Դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Արտեմի Հովակիմյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ սրանք այն ասպարեզներն են, որտեղ հայ ժողովուրդն իրեն դրսևորել է լավագույն հատկանիշներով: «Հայ գիտնականը, բժիշկն ու արվեստագետն արժանիորեն հեղինակություն են վայելել թե՛ մեզանում, թե՛ օտարների շրջանում, բայց պետք է խոստովանենք՝ միշտ չէ, որ այդպես է եղել: Եղել են նաև անկումների ժամանակահատվածներ՝ թե՛ հեռավոր, թե մոտ անցյալում»,-նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նկատեց, թե անկախ պայմաններից՝ տաղանդավոր անհատներ միշտ էլ եղել են և կլինեն,սակայն դա այն չէ, ինչին մենք ձգտում ենք: «Մենք այսօր իրականացնում ենք համակարգային փոփոխություններ, և մեր նպատակն է երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երաշխավորված կլինի նշված ոլորտների բազմակողմանի զարգացումը: Սա դժվար, բայց ժամանակ պահանջող գործ է: Ես ուրախ եմ, որ մենք դուրս ենք գալիս զարգացման լայն մայրուղի և աստիճանաբար ուղղում ենք իրավիճակը: Ավելին՝ մեր նպատակը նկատելի հաջողություններն են, մեր խնդիրն է՝ վերականգնել և արդարացնել մտավորական Հայաստանի վարկը՝ մեր հասարակության մեջ և աշխարհում»:
Նախագահը նաև գոհունակություն հայտնեց. «Դուք ձեր գործը լավ եք կատարում, շատ լավ եք կատարում, եթե մեզանում բոլորն իրենց գործն անեն այնպես, ինչպես դուք՝ մեր պետության և հասարակության առջև ծառացած խնդիրները կլուծվեն ինքնաբերաբար: Այս առումով, դուք շատ թանկ մարդիկ եք թե՛ մեր հասարակության, թե՛ անձամբ ինձ համար: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ձեր վաստակի, աշխատանքի, սրտացավ վերաբերմունքի համար»:
Երեկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը պատրաստակամություն հայտնեց վայր դնելու պորտֆելը. Դրանից քիչ ժամանակ անց տեղի է ունեցել խորհրդակցություն,որը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդությւան հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, առաջ քաշելով մոտ ապագայի հետ կապված մի շարք հարցեր:
Հայոց Արծվի Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների, ԼՂՀ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ:
Սա նշանակում է արդյո՞ք որ, հող է նախապատրաստվում իր ակտիվությանմբ աչքի ընկնող Ասրյանին հավակնել նախարարական պորտֆելին:
Նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանն իր տարերքի մեջ է, նա շեշտել է,որ մասսայական սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը հանդիսանում է պետական ռազմավարական քաղաքականության կարևոր կետերից մեկը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2012 թվականին նախատեսված միջոցառումների շարքն իրականացվում է հենց այս համատեքստում:Իսկ հունիս-հուլիս ամիսներին արդեն ընթանալու են «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին և երկրորդ փուլերը, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է իրականացնել հուլիսի երկրորդ տասնօրյակում:
Ի դեպ Նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը.
1. ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևան քաղաքում 2012 թվականին
անցկացվելիք մարզական մասսայական միջոցառումներ`
* ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում «Մարզական փառատոնի» անցկացում.
* ՀՀ Նախագահի մրցանակի համար`
— «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ,
* «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղեր».
* ՀՀ Նախագահի մրցանակի համար`
— «Լավագույն քաղաքային մարզական համայնք»,
— «Լավագույն գյուղական մարզական համայնք»,
— «Լավագույն մարզական բակ» ստուգատեսներ.
* ՀՀ վարչապետի մրցանակի համար «Ֆուտբոլի գավաթի խաղարկություն»:
«Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այս օրերին, կապված հատկապես մամուլում տարածված որոշ տեղեկությունների հետ, թե՝ վռնդվել ու ապտակ է ստացել ԲՀԿ առաջնորդից, բավականին հետաքրքիր ֆիգուր է դարձել:
Նա մտածել է, որ հանրությունը հետաքրքրված է իր ինքնաբացարկի հետ կապված հարցերով և հայտարարություն է տարածել վրդովմունք հայտնելով խորհրդարան չանցնելու պատճառների և մոտեցումների կապակցությամբ.
Սիրելի հայրենակիցներ՝
Ակտիվորեն մասնակցելով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, կազմակերպելով հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի գործունեությունը, ես ձեր արդար քվեով ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Քաղաքակիրթ աշխարհում ընդունված ժողովրդավարական չափանիշներով պարտավոր էի տեղ զբաղեցնել հայոց խորհրդարանում: Սակայն մեր իրականության մեջ գործում են այլ՝ ռուսական «մալինային» բնորոշ չափանիշներ: Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ «ձայներ բերածները» ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած «ընտրյալները»:
Ձեր խոնարհ ծառան ոչ մի դրամական ներդրում չի արել ընտրությունների ընթացքում և «ճշտով» չէր լինի, եթե տեղ զբաղեցներ խորհրդարանում, որի անցյալի և ապագայի խոսնակը անկեղծորեն համարում է, թե քաղաքական գործիչ լինելը շատ ավելի հեշտ գործ է, քան բիզնեսով զբաղվելը:
Եթե ես այնքան ապաշնորհ եմ գտնվել, որ առ այսօր ոչ մի բիզնես չունեմ, ապա պարտավոր էի տեղս զիջել ընդունակներին և շնորհալիներին:
Ես գիտակցում եմ, որ գոնե իմ ընտրողները համաձայն չեն այս մոտեցուներին, սակայն մերօրյա Հայաստանում այդպիսին են խաղի չգրված, բայց անշեղորեն գործող կանոնները: ՈՒստի, գիտակցելով ձեր առջև պատասխանատվությունս, իմ մարդկային էությամբ խորթ լինելով դասալքությանը, այդուհանդերձ, ստիպված էի հրաժարվել պատգամավորական մանդատից և հայտարարել ինքնաբացարկ:
Ընդունեք իմ խորին շնորհակալությունը ձեր ծանրակշիռ վստահության համար:
Կփորձեմ այդ վստահությունը արդարացնել աշխատելով ձեզ հետ կողք կողքի, ուս ուսի տված:
Հմայակ Հովհաննիսյան
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ
ՀՀԿ համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ է ներկայացրել 69 թեկնածու. Նրանց մի մասը կլինեն գործադիրում.
Նորընտիր խորհրդարանում ներկայացված չեն լինի Չորրորդ գումարման ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանը, Հովհաննես Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը, Վազգեն Կարախանյանը:
Ինքնաբացարկ են ներկայացրել.
Սարգսյան Սերժ Ազատի
Սարգսյան Տիգրան Սուրենի
Մարգարյան Տարոն Անդրանիկի
Հակոբյան Հրանուշ Հրանտի
Աշոտյան Արմեն Գեւորգի
Դումանյան Դերենիկ Հրանտի
Թադեւոսյան Ռուբեն Հրաչիկի
Մովսիսյան Վլադիմիր Միհրանի
Մուրադյան Մուրադ Հովհաննեսի
Գեւորգյան Արմեն Անդրանիկի
Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի
Մովիսիյան Արմեն Խիկարի
Պողոսյան Հասմիկ Ստեփանի
Դավթյան Տիգրան Մավրի
Գաբրիելյան Վաչե Վազգենի
Թովմասյան Հրայր Վարդանի
Հարությունյան Արամ Խաչիկի
Բաղդասարյան Ջեմմա Սամվելի
Մարտիրոսյան Ռադիկ Մարտիրոսի
Զախարյան Երվանդ Վազգենի
Հովսեփյան Հովհաննես Աշոտի
Սարգսյան Դավիթ Ռաֆայելի
Մինասյան Կարինե Աղասիի
Նազարյան Ռոբերտ Նիկոլայի
Սահակյան Արման Գալուստի
Գրիգորյան Արսեն Ռազմիկի
Խաչատրյան Սուրիկ Սերգեյի
Սամուելյան Արեւ Հարությունի
Թարվերդյան Սամվել Պողոսի
Բարսեղյան Էդիկ Սամսոնի
Ղահրամանյան Աշոտ Սարգսի
Ղուլարյան Արմեն Հրանտի
Ղարիբյան Սոնա Ռուդոլֆի
Նալբանդյան Արթուր Լեւոնի
Գիզիրյան Աշոտ Անդրանիկի
Շահգալդյան Կովալենկո Սուրենի
Սահակյան Սարգիս Արտաշեսի
Կիրակոսյան Անահիտ Մինասի
Ղուկասյան Արտուշ Կառլենի
Ղուկասյան Վարդան Կոլյայի
Դարբինյան Սամվել Վանցիկի
Սիմոնյան Արամ Հրաչիկի
Արշակյան Կարինե Ցոլակի
Ավետիսյան Արա Սերգեյի
Աթոյան Կորյուն Լուկաշի
Շաբոյան Արտակ Գեւորգի
Ասատրյան Արտեմ Ջոնիկի
Նաջարյան Սիրուն Նշանի
Անդրիասյան Անդրանիկ Սերյոժայի
Բադալյան Մանվել Էդիկի
Քարամյան Արսեն Ռոբերտի
Ասրյան Խաչիկ Մայիսի
Առաքելյան Ալվարդ Սերյոժայի
Մովսեսյան Արտյոմ Ժորայի
Արամյան Վարդան Սարիբեկի
Բախչագուլյան Աբրամ Արամի
Անտոնյան Հրայր Սամվելի
Պետրոսյան Արփինե Մարտինի
Ջավադյան Մանվել Հրաչիկի
Հարությունյան Արմեն Մանվելի
Սադոյան Արա Ալֆրեդի
Օհանյան Դավիթ Սանասարի
Ազարյան Մարգարիտ Գեւորգի
Գասպարյան Մելիք Լիակի
Սարգսյան Արմեն Գրիգորի
Քոթանջյան Արայիկ Յուրջանի
Մկրտչյան Վարազդատ Վաղինակի
Հակոբյան Ռուզաննա Խաչիկի
Սիմոնյան Արմինե Արամի
Այսօր մամուլի ասուլիսում ՍԻՄ նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի նորընտիր պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ասաց, որ ԱԺ նոր կազմը բավական հետաքրքիր է, և կան բոլոր հիմքերը՝ ասելու, որ խորհրդարանում արդյունավետ գործունեություն կծավալվի: «Լավ է, որ ԱԺ-ում կա բազմատեսակ ընդդիմություն՝ սկսած ՀՀՇ-ից, ՀԱԿ-ից, վերջացրած ՀՅԴ-ով: Բացի այդ, որպես ընդդիմադիր՝ պետք է տեսնենք նաև ԲՀԿ-ի աշխատանքը: Եթե նախկին կոալիցիան բավական լայն էր, ապա այժմ ՀՀԿ-ն ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Կարծում եմ, որ այս կոնֆիգուրացիայով բավական հետաքրքիր բանավեճեր կլինեն ԱԺ-ում, բավական հետաքրքիր մթնոլորտ կձևավորվի»:
Օրվա թիվ մեկ հարցին՝ ԲՀԿ ղեկավարի՝ կոալիցիա չկազմելու մասին հայտարարության մասին, Բաբուխանյանն ասաց. «ԲՀԿ-ի քիչ բացատրելի ընդդիմադիր կեցվածքը վնասեց ոչ թե ՀՀԿ-ին, այլ ՀԱԿ-ին, որն ընտրությունների ժամանակ կորցրեց շուրջ երկու հարյուր հազար ձայն: Կարծում եմ, որ սա դեռ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի վերջնական ապահարզանը չէ: Առաջիկայում ԲՀԿ-ն կփորձի ցուցադրել իր ուժերը որպես ընդդիմություն: Դա նրա համար հեշտ չի լինի: Կարծում եմ՝ որոշ մարդիկ կուսակցության՝ ընդդիմություն դառնալու հետևանքով դուրս կգան ԲՀԿ-ից, ոմանք հակառակը՝ կմտնեն այդ կուսակցություն: Բայց նաև ենթադրում եմ, որ Նոր տարուց հետո կսկսվեն կոալիցիա կազմելու բանակցությունները, և ԲՀԿ-ն առնվազն վեց ամիս հետո կվերադառնա կոալիցիա: Հակված եմ մտածելու, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չի ունենա և կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:
Նա նաև խոսեց իր խորհրդարանական առաքելության մասին, նշելով թե իր գործունեության հիմնական մասը վերաբերվելու է աղանդավորական կազմակերպությունների ու սեռական փոքրամասնությունների գործունեությանը.
«Ես առաջարկելու եմ հստակություն մտցնել կրոնի և կրթության մասին օրենքներում: Ուշադրության կենտրոնում ենք պահելու դեմոգրաֆիական բնույթի հարցերը»:
ԱԺ թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աժ արտաքին կաաերի վարչության աշխատակից Լուսինե Սարգսյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի կինն է: Հնարավոր է, որ սա ինչ-որ կապ ունի այն լուրերի հետ, որ նրա ամուսինը հրաժեշտ է տալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին: Ըստ որոշ տեղեկությունների, այդ պաշտոնը կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այս մասին գրում է «Հրապարակը»
ԲՀԿ-ի կողմից ԿԸՀ ներկայացվել է 28 ինքնաբացարկի դիմում: Այս մասին տեղեկացրել է ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը: Առայժմ հայտնի են Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի և Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի անունները, խորհրդարան են գնացողների թվում, ինչպես արդեն նշել էինք, հաստատված է Վարդան Օսկանյանի, Գուրգեն Արսենյանի, Վահե Հովհաննիսյանի անունները:
Արմենտել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին: Հատուցումն` անվճար 60 ներցանցային րոպե եւ 10 ՄԲ շարժական ինտերնետ կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել մայիսի 25-ից 10 օրվա ընթացքում ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ եւ ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն: Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդը սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակում մի շարք համաձայնագրերի կնքման առաջարկությունները:
Կառավարության այսօրվա նիստում ներառված էր ևս 54 հարց, որից 4-ը գաղտնի էին, 2–ը՝ լրացուցիչ ավելացված:
Ինչ վերաբերվում է համագործակցության առաջարկություններին, դրանք վերաբերում են մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման, արդյունաբերության ոլորտներին և արդյունաբերական քաղաքականության խորհրդի ստեղծմանը, տեղեկատվության անվտանգության ապահովման բնագավառին և զբոսաշրջության խորհրդի ստեղծմանը:
«Այս համաձայնագրերը կկնքվեն Աշխաբադում մայիսի 29-30-ը կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԱՊՀ շրջանակներում կստորագրվեն նաև համաձայնագրեր համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանք կատարող սերտիֆիկացման մարմինների և փորձնական լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման աշխատանքի արդյունքների փոխճանաչման, բույսերի կարանտինի հարցերի համակարգող խորհրդի ստեղծման վերաբերյալ:
Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:
Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավվելու ուղղությամբ.
«Հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրները և պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ ապահովվի բնակչության գոհունակությունը: Իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն Երևանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովելու հարցում անելիքներ դեռ շատ կան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար «Երևան Ջուր» ընկերության միջազգային առաքելությունների ղեկավար, տնօրենների խորհրդի անդամ Պիեր Բրյունեն նշել է, որ շահագործման ոլորտում և ներքին ցանցերի արդիականացման հարցում լուրջ ներդրումներ են հարկավոր և ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում այդ նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ:
Քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային և կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.