29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արձագանքելով քաղաքացիների գիշերային հրավառությունների վերաբերյալ, դժգոհություններին և ահազանգերին՝ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե մտադիր է այսուհետ օրենքով սահմանված ժամից ուշ հրավառություններ կազմակերպողներին պատասխանատվության ենթարկել օրենքով սահմանված կարգով։ Ոստիկանությունը տարածելով այս հայտարարությունը, պարզապես հաստատում է իր այն գործառույթը, որը տևական ժամանակ է, չգիտես ինչու, չէր կիրառում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, անշուշտ, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում՝ օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը:
Հրավառությունները ժամը 23.00-ից հետո արգելված են, սակայն բոլորը չէ, որ պահպանում են այս սահմանափակումը. հաճախ ականատես ենք և՛ կեսգիշերային, և՛ ավելի ուշ ժամի հրավառությունների:
Իհարկե, տոնախմբությունն ուրախ հրավառությամբ եզրափակելն արգելված չէ, բայց ուրախության տերը պետք է հիշի ոչ միայն իր, այլև ուրիշների իրավունքների մասին. չէ՞ որ շրջակայքում մարդիկ են ապրում՝ ծերեր, հիվանդներ, երեխաներ, կանայք, որոնց գիշերային անդորրը խախտվում է հրավառությամբ՝ չխոսելով արդեն հնարավոր ավելի ծանր հետևանքների մասին:
Ցավոք, այս իրողությունը երբեմն չեն ընկալում և իրավունքի ու պարտականության սահմանը խախտում են նաև զվարճանքի վայրերի սեփականատերերն ու պատասխանատուները:
Այս իրավիճակն այլևս անհանդուրժելի է, և ընդառաջելով քաղաքացիների բազմաթիվ բողոքներին‘ ոստիկանությունը հետևողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու, խախտումները կանխելու, օրինախախտներին պատասխանատվության կանչելու գործում:
Եվ այնուամենայնիվ, համակեցության կանոնների պահպանման հարցում հաջողության գրավականը ոչ թե կանխարգելումն ու պատիժն են, այլ հանդուժողականությունը, փոխադարձ հարգանքն ու օրինապահությունը:
Ոստիկանությունը պատրաստակամ է այս դաշտում սերտորեն համագործակցելու բարի կամքի տեր բոլոր կառույցների ու քաղաքացիների հետ»։
Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը ինչպես նախատեսում է օրենքը, վարում էր տարիքով ամենամեծ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:
Վերջինս ելույթի համար ձայն տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց նորընտիր պատգամավորներին 5-րդ գումարման ԱԺ բացման կապակցությամբ՝ նշելով, որ անցած հինգ տարիներն արդյունավետ ժամանակահատված էին ու լավ հիմք՝ գալիք հինգ տարիների արդյունավետ աշխատանքի համար:
«Ձեզնից շատերը օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են: Ես ողջունում եմ նաև նրանց, ովքեր առաջին անգամ են այստեղ և մաղթում եմ նրանց արդյունավետ գործունեություն»,-ասաց նախագահը:
Նախագահը նշեց, որ դեռ թարմ են նախընտրական շրջանի հանդիպումների տպավորությունները. «Բոլորս հանդիպումներ ենք ունեցել մեր քաղաքացիների հետ և ցուցակագրել խնդիրները: Մարդիկ հավատացել են մեզ, որովհետև հույսեր են կապել մեզ հետ: Պետք է արդարացնենք բոլորի հույսերը: Մենք կարող ենք շատ բան անել: Այս երկրի օրենսդիր մարմինն ենք:Հասարակության ձայները տեղ հասցնողները դուք եք, իսկ այդ տեղը՝ խորհրդարանն է»,- ասաց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ձևավորվել է ակտիվ խորհրդարան, որտեղ ձայնի իրավունք ունեն բոլոր հիմնական ուժերը: Նա իր ուրախությունը հայտնեց «Հայ ազգային կոնգրեսի»՝ խորհրդարանում լինելու կապակցությամբ և շնորհավորեց ՀԱԿ պատգամավորներին, որոնք, սակայն, չէին ներկայացել ԱԺ առաջին նիստին:
«Հույս ունեմ, որ մեր պատգամավորները չեն սահմանափակվի զուտ գրասենյակային աշխատանքով և ԱԺ-հասարակություն կապը ակտիվ կլինի: Պետք է հիշել, որ նպատակը երբեք չի արդարացնում միջոցները: Սխալ միջոցներով նպատակի հասնելը չի արդարացնում ոչինչ: Ուզում եմ հուսալ, որ սխալներ ավելի քիչ կանենք»-շարունակեց իր ելույթը նախագահն ու շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին և ժողովրդին՝ հասուն ընտրություններ անցկացնելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանից հետո ելույթ ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ով ներկաներին շնորհավորեց ԱԺ անդրանիկ նիստի առիթով և նշեց, որ սուրբ Էջմիածնից իր օրհնությունն են բերել քաղաքական այրերին: Կաթողիկոսը հույս հայտնեց, որ բոլոր պատգամավորները խորհրդարան են եկել օրենսդրական ծրագրերով և իրենց ջանքերը ժողովրդին ծառայեցնելու կամքով:
«Մեր երկիրը, նախորդ երկու տասնամյակներում, օրենսդրական բարեփոխումների մեծ ճանապարհ է անցել: Այդ ձեռքբերումները զորացնում են ժողովրդի հույսերը՝ կառուցելու բարգավաճ հայրենիք: Ձեզ առաջնորդող ունեցեք հավատքն ու բարեպաշտությունը»,- ասաց Կաթողիկոսն ու կարդաց Տերունական աղոթքը:
Այնուհետ, բոլոր պատգամավորները հոտնկայս երդվեցին:
ԱԺ անդրանիկ նիստին ներկա չէին ՀԱԿ և «ժառանգության» պատգամավորները:
Այսօր՝ մայիսի 30-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11-ի սահմաններում Ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Շիրակի 4-րդ նրբանցքի տներից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ իր սեփական տան բակում գտնվող զուգարանում կախվելու միջոցով ինքնասպան եղածը 48-ամյա Էդուարդ Հ.–ն է։ Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպան եղած տղամարդը նոր էր վերադարձել Ռուսաստանից և ամուսնալուծված է եղել, խնամքին ունեցել է երեխաներ։
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
tert.am
Այսօր երեկոյան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց արձանագրություն 2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորներ ընտրվելու մասին:
Արդեն ամբողջական է 5-րդ գումարման Ազգային Ժողովի կազմը։
Մայիսի 31-ին, ըստ կարգի, ԱԺ–ն կգումարի անդրանիկ նիստը. ՀՀ Սահմանադրության 4-րդ գլխի 68-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է խորհրդարանական ընտրություններից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը։Պաշտոնական արարողության՝ ԱԺ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Այնուհետև կերդվեն պատգամավորները ՝ արտասանելով հետևյալ խոսքերը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Առաջին նստաշրջանի օրակարգում կլինեն հետևյալ 6 հարցերը՝ հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների և գործունեության ոլորտների հաստատում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Աժ նախագահի և կառավարության ղեկավարի պաշտոնները ՀՀԿ-ին կպատկանեն։ Նրա խոսքով՝ վաղը կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում կտրվեն նաև այս հարցերի պատասխանները։
Մայիսի 6–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել վեց կուսակցություններ՝ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՕԵԿ–ը, «Ժառանգությունը» և մեկ կուսակցությունների դաշինք՝ ՀԱԿ–ը։ Ըստ այդմ՝ 5–րդ գումարման ԱԺ-ն կունենա 6 խմբակցություն:
Ըստ կանոնակարգի մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը, նիստը պետք է վարի տարիքով ավագ պատգամավորը: Ինչպես արդեն հայտնի է, այս նոր խորհրդարանում տարիքով ամենաավագ պատգամավորը ՀՀԿ–ական Մկրտիչ Մինասյանն է։
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կավարտվի հունիս ամսվա երկրորդ հինգշաբթի օրը, իսկ երկրորդ նստաշրջանը կսկվի սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ հինգշաբթին:
Ի դեպ, վաղը մայիսի 30ին նախատեսվում է պատգամավորական մանդատների հանձնման արարողությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Ազգային ժողովը կազմված է 131 պատգամավորից՝ 41 մեծամասնական և 90 համամասնական:
ԿԸՀ–ն իր կայքում արդեն հրապարակել է նաև համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մասին արձանագրությունը, որն ամբողջացնում է ԱԺ կազմը.
«Առավոտ».Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Անցած շաբաթ հրապարակված ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցը` Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, բավականին կոշտ էր և գրեթե չէր պարունակում մեր իշխանություններին քաջալերող «ավանսներ»: Բնականաբար, դա եվրոպացիների միասնական դիրքորոշումն է` ոչ միայն Հայաստանի այլև ընդհանրապես մեզ նման երկրների նկատմամբ չտալ որակումներ «ազատ», «ոչ ազատ», «արդար» «ոչ արդար», այլ ներկայացնել բոլոր թերությունները որոնք նկատել են դիտորդները, կամ որոնց մասին ահազանգել են ընդդիմադիրները: Շատ հնարավոր է, որ այդ զեկույցը դուր չգա ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը: Վերջինս, հավանաբար, կցանկանար, որ եվրոպական կառույցները հայտարարեին, որ նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Իսկ իշխանությունն ուզում է, որ այդ զեկույցներում ավելի ցայտուն արտացոլվեին այն դրական տեղաշարժերը որոնք իսկապես նկատվել են նախորդ խորհրդարանական և, առավել ևս, նախագահական ընտրությունների հետ համեմատած: Բայց եվրոպացիների այս դիրքորոշումը, կարծում եմ, ի վերջո օգտակար է մեր պետությանը, քանի որ պարտադրում է բոլոր քաղաքական ուժերին կենտրոնանալ երկու կարևորագույն խնդիրների վրա, որոնք են` ա/ ընտրացուցակները, և բ/ ընտրողների վրա ճնշումները: Հենց այդ երկու կետերն են նշված ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցում` որպես առանցքային:
Առաջին խնդրի լուծման ճանապարհները կարելի է պատկերացնել` ի վերջո, նաև դրա համար են այն գումարման Ազգային ժողովում հավաքվել այդքան մեծ թվով խելացի և արդար ընտրություններով շահագրգռված գործիչներ, որպեսզի միասին խելք խելքի տան և մշակեն ցուցակները մաքրելու արդյունավետ մեխանիզմներ: Չեմ կարծում, որ այս հարցում իշխանությունը, տվյալ դեպքում` ոստիկանությունը ընդառաջ չգնա ընդդիմադիր և ոչ այնքան ընդդիմադիր պատգամավորների ցանկություններին:
Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա այստեղ ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ է հնարավոր անել, եթե չլինի քաղաքական կամք: Որովհետեւ ինքնին «ճնշումներ» հասկացությունը հստակ չէ: Եթե, ենթադրենք, դասղեկը ծնողական ժողովի ժամանակ կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին, դա, անշուշտ, ճնշում է, որովհետև երեխաները և, հետևաբար, նաև ծնողները կախում ունեն դասղեկից: Ընդհանրապես, պետական հիմնարկների ղեկավարները, ինչպես նաև շատ դեպքերում` մասնավոր ընկերությունների սեփականատերերը կախման մեջ են ուժային, հարկային, մաքսային և այլ նման կառույցներից, և այս դեպքում անհնար է տարբերակել, թե որն է բացահայտ ճնշումը, որը` ընկերական հորդորը, իսկ որը` պարզապես գործնական շահերի համադրումը: Իսկ երբ ընդդիմադիրն ասում է` նա, ով մեզ հետ չէ, տականք է, նա, ով չի պահանջում նախագահի անհապաղ հրաժարականը և արտահերթ ընտրություններ, նա ծախված է իշխանություններին, եթե դու ինձ չմիանաս, ես քեզ կոչնչացնեմ, դա կարելի՞ է ճնշում համարել:
Ի դեպ, ի՞նչ եղավ անհապաղ հրաժարականի, իմպիչմենտի և արտահերթ ընտրությունների հարցը: Դա շարունակո՞ւմ է մնալ որպես «չծախված լինելու» թեստ: Թե՞ կարելի է, այնուամենայնիվ, 9 ամիս սպասել»:
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությունը, նշեց, որ իրեն հայտնի չէ կառուցողական ընդդիմություն հասկացությունը, ինչպիսին իրեն հռչակում է ԲՀԿ-ն: «Քաղաքական ուժը կարող է լինել կամ ընդդիմադիր, կամ ոչ ընդդիմադիր: Իսկ այդ «կառուցողական ընդդիմությունը զբաղվելո՞ւ է արտագաղթի ու գործազրկության հարցերով,-ասաց Կոմկուսի ղեկավարը, ավելացնելով, որ «Բարգավաճ Հայաստանն, ընդհանուր առմամբ, կարող է դառնալ ոչ թե կառուցողական, այլ «հովհարային ընդդիմություն:
Ըստ նրա` ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը կլինի ոչ թե իսկական Ազգային ժողով, այլ՝ ազգակցական ժողով, որովհետև պատգամավորները չեն ընտրվել, այլ նշանակվել են: << Դրանք այն մարդիկ են, ովքեր 20 տարվա ընթացքում երկիրն այս աղետալի իրավիճակին են հասցրե>>,- ասաց բանախոսը:
Իսկ ինչ վերաբերում է Օրինաց երկիր կուսակցությանը, որը նախքան ընտրությունները կոալիցիայի մաս էր կազմում, Ռուբեն Թովմասյանը խիստ զարմանք հայտնեց ընտրություններից առաջ արած հայտարարությունների եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ: <<Նրանք հայտարարում էին, որ ՕԵԿ-ն ունի 180 հազար անդամ: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ նրանք հավաքեցին անհամեմատ քիչ ձայներ,-նկատեց Կոմկուսի առաջնորդը>>:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ը համամասնական ընտրակարգով ստացել է մոտ 80 հազար ձայն, այնինչ հայտարարում էր, որ ունի 170 հազար անդամ:
Ռուբեն Թովմասյանը նշեց, որ իրենց կուսակցությունը մայիսի 6-ին ստացել է 16.000 ձայն, , որոնք ՀԿԿ-ն, ըստ Թովմասյանի, վաստակել է մաքրությամբ, սակայն արդյունքում ՀԿԿ-ն չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի շեմը և, փաստորեն, չանցավ խորհրդարան:
<<Մենք տեսանք, թե ինչ կատարվեց այդ օրը, և ինչ կերպով քարշ տվեցին մնացած այդ հինգ տոկոսը հազիվ հավաքած կուսակցություններին>>,- նշեց Ռուբեն Թովմասյանը:
Բանախոսը, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, ասաց, որ դրանք միշտ էլ եղել են շատ կարևոր, սակայն պարզ չէ ` ՀԿԿ-ն կպայքարի՞ նախագահի սեփական թեկնածուի համար, թե՝ ոչ, դա:
<<Մենք դեռ ոչ մի բան չենք որոշել, կգա այդ ժամանակը, և մենք կհայտարարենք այդ մասին: Հնարավոր է և մեր մասնակցությունը, և հնարավոր է նաև, որ չմասնակցենք ընտրություններին»>>-եզրափակեց Ռ. Թովմասյանը:
«Ժամանակ». ՀՀԿ ծավալած քաղական գործունեությունն այնպիսին չի եղել, որից հնարավոր լիներ հետեւություն անել, որ վերջինս շահագրգիտ է հիմնական մարտահրավերների լուծման համար այլ ուժերի հետ համագործակցության գնալ:
«Ժամանակ»-ին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից: «ՀՀԿ-ն, ունենալով մեծամասնություն, կարող է խնդիրներ լուծել առանց այլ քաղաքական ուժերի աջակցության: Համարում եմ, որ սա ասպարեզ իջեցված շինծու հայտարարություն է, որի քաղաքական ռեալ անհրաժեշտությունն այսօր չկա»,- վստահ է Քոքոբելյանը` բացառելով, որ ՀՀԿ-ն, ասենք, կարող է իրենց քաղաքական ուժին համագործակցության առաջարկ անել»,- գրում է «Ժամանակ»-ը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակին, տեղեկացնելով, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել.
«Հարգելի համաքաղաքացիներ, տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:
Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով»,– գրել է Մարգարյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է մասնագիտական խումբկազմված Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներից , որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը, իսկ եզրակացության և ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն խոստացել է տրամադրել:
Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պատրաստ է աշխատել օրենսդիր մարմնում որպես պատգամավոր։ Նա միշտ հետևում է մամուլի հրապարակումներին, որտեղ իրեն կամ գործադիր մարմին են տանում, կամ օրենսդիր: Այսօր լրագրողների հետ հարցազրույցում Բիշարյանն ասաց.
<<Ես միշտ հետևում եմ մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն` ինձ մեկ գործադիր եք տանում, մեկ օրենսդիր: Տանում եք, բերում եք: Նախարար եք նշանակում, հետո բերում ԱԺ փոխնախագահ եք նշանակում, ազատում եք: Ես դեռ համբերությամբ հետևում եմ, թե դուք ի՞նչ եք ուզում անել ինձ հետ >>:
Նա նշեց, որ կադրային նշանակումները պարզ կդառնան առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ օրերս տարբեր լրատվամիջոցներ գրում էին, թե Հեղինե Բիշարյանը կդառնա կամ ՀՀ կրթության և գիտության նախարար, կամ կզբաղեցնի ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը:
Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո« Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հրաժարվեց շարունակել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ համատեղ կոալիցիայում մնալ (մամուլում գրվել է, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիային չմիանալը ամենից շատ ուրախացրել է ՕԵԿ-ականներին), և, ըստ այդմ, ԱԺ փոխխոսնակի, 4 նախարարի և երկու մարզպետի պաշտոն ազատվում է:
Երեկ երեկոյան ֆեյսբուք սոցցանցում իրարանցում էր օգտատերերը ահազանգում էին Երեւանի կենտրոնում գտնվող, պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված փակ շուկայի քանդելու մասին, որի արդեն կիսավեր լուսանկարը հայտնվել է սոցիալական ցանցերում:Երեկ արդեն քաղաքացիական նախաձեռնություն «Փրկենք Փակ Շուկան» ու նույնանուն խումբ էր բացվել, որը այսօր տարածել է հայտարարություն.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Ինչպես հայտնի է, շարունակվում Է վանդալիզմը Գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի հանդեպ: Չնայած պաշտոնայների կեղծ հավաստիացումներին, թե շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, երեկ երեկոյան հերթական անդառնալի վնասն է հասցվել ճարտարապետական այդ կոթողին, ինչը արձանագրել են տեսախցիկները:
Բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն ճարտարապետական կոթողի ապագայի նկատմամբ, կարող են միանալ քաղաքացիական հավաքին, որը տեղի կունենա մայիսի 28-ին, ժամը 11:00-ին, շուկայի դիմաց: Հավաքվենք եւ քննարկենք մեր անելիքները ծածկած շուկան վանդալիզմից փրկելու նպատակով»:
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել էր, թե մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն։ Տարեսկզբից Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» սկսվել են վերանորոգման աշխատանքները:
Սակայն ի հայտ եկած մի շարք հանգամանքների պատճառով, Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, Մաշտոցի պողոտայի «Փակ-շուկա»-ի ներսում ընթացող վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին: Մշակույթի նախարարության մասնագետները արձանագրել էին, որ ստորգետնյա աշխատանքերի հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ վերգետնյայի մասով, դեռեւս որեւէ նախագիծ չկա:
Իսկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել էր. «Այս պահին նախարարությանը դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Դեռեւս որեւէ այլ ծրագիր չկա, իսկ երբ լինեն վերակառուցման ծրագրեր, ապա ընթացակարգով, օրենքով համապատասխան աշխատանքներ կիրականացվեն»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.