29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայկական վարկած — ի տեղեկություններով, մոտ օրերս պատրաստվում է Հայաստան ժամանել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որն այստեղ կիսատ թողած բավականին լուրջ գործեր ունի: Քաղաքական որոշ շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, Աբրահամյանը գալիս է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ իր բիզնես նախագծերը իրականցնելու, և Հայաստանի ոսկու հանքերից մեկի շահագործման հետ կապված իր մտադրությունները վերջնական տեսքի բերելու համար: Ասում են, որ Աբրահամյանն այս այցի ընթացքում հնարավոր է, որ վերջնական տեսքի բերի նաև Կոտայքի մարզում եռյակ եղբայրների կոպեկներով գնած հողատարածքների վրա մեծ հյուրանոցային համալիր կառուցելու գործը, որի նպատակը ինչպես ինքն է սիրում ասել՝ հայրենիքում տուրիզմի զարգացմանը հնարավորինս նպաստելն ու Հայաստանին ինչ-որ բանով օգուտ տալն է:
Ըստ մեր ունեցած տեղեկության, Աբրահամյանը նաև գալիս է մի լավ տնտղելու Հայաստանի առկա ներքաղաքական վիճակն ու մթնոլորտը, գալիք՝ 2013-ի նախագահական ընտրություններում սովորականի պես կշեռքի ծանր կողմը բռնելու համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին: Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում: Այս մասին հայտնում են նախագահ մամուլի գրասենյակից:
Վարչության նիստում կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Վարչության փոխնախագահ և հանրային քաղաքականության պատասխանատու է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: Ստյոպա Սաֆարյանն ընտրվել է գլխավոր քարտուղար` միջազգային հարաբերությունների պատասխանատվությամբ:
Րաֆֆի Հովհաննիսյանի ԱԺ- ում մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ 5 նստաշրջանին ընդառաջ:
Վարչությունը որոշել է, որ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունը վերսկսելու է աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար, իսկ Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար:
Քիչ առաջ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի այս գիշեր Տավուշի մարզի Չնարի գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը 3-ն է, իսկ վիրավորների թիվը կոնկրետ չի նշվում։
«Ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր»,– մասնավորապես ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ.
Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը (լեյտենանտ, ծնված՝ 1981թ.),
Իգիթ Կարենի Հովհաննիսյանը (ծնված՝ 1992թ., Հրազդանի զ/կ),
Սեդրակ Սամվելի Շահբազյանը (ծնված՝ 1992թ., Շենգավիթի զ/կ),
Արտակ Արթուրի Մնացականյանը (1992թ., Տաշիրի զ/կ),
Կորյուն Ռոբերտի Իրիցյանը (1992թ., Էջմիածնի զ/կ),
Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը (1993թ., Գյումրու զ/կ)։
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:
Կասկած չկա, որ Հերմինե Նաղդալյանը, դառնալով ԱԺ փոխնախագահ, էլ ավելի մեծ ավյունով կլծվի` սեփական բիզնես դաշտն ընդլայնելու գործին:
Դեռ չի մարել է տիկին Նաղդալյանի ու էլի մի քանիսի պատճառով անտուն մնացած բազմաթիվ ընտանիքների բողոքի ձայնը. Բոլորովին վերջերս էր երբ նա ու հարկային դաշտի աշխատող ամուսինը իրենց «աշխատած» գումարի ավելցուկը 24 տոկոսից ավել տոկոսադրույքով շրջանառության մեջ դրեցին ու խոշոր եկամուտներ ստանալու ակնկալիքով, բազում մարդկանց անտուն թողեցին: Սակայն դա չխանգարեց, որ տիկին Նաղդալյանը դառնա ԱԺ փոխխոսնակ և նոր բիզնես ծավալի:
Մեր ունեցած տեղեկություններով ԱԺ նորանշանակ փոխնախագահը, որ ինչպես ինքն է ասում, մեն միակ հանքի տեր է, որոշել է զբաղվել ասֆալտապատման աշխատանքներով: Դաշտում առկա ընկերություններին ավելացնելով ևս մեկը` «Սիսիան ԱՏՁ»-ն, որի գործունեության մասին մանրամասներ կտրամադրենք առաջիկայում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը անդրադառնալով հունիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարելիք այցելությանը ասել է, որ հնարավոր է ի թիվս այլ հարցերի, քննարկի նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ավարտին կամ վերսկսմանն առնչվող հարցեր:
Այն հարցին, թե արդյո՞ք Հիլարի Քլինթոնը կանդրադառնա ԼՂՀ կարգավորման հարցին, նա պատասխանեց. «Հնարավոր է նաև, որ խոսի, բայց ԱՄՆ-ն շատ լավ հասկացել է, որ այս տարածաշրջանում առանց Ռուսաստանի ԱՄՆ-ն ոչ մի բան անել չի կարողանա»:
Քաղաքագետը նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջանային չէ.
«Նա իր շրջագայությունը սկսել է սկանդինավյան երկրներից: Տարածաշրջանի այցից հետո էլ կգնա երևի Լատինական Ամերիկա և այլն»,– ասաց նա:
«Այցի նպատակն է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ տարբեր երկրներում ներկայացնել, որ ԱՄՆ-ն քաղաքականության նպատակները դնում է սա-սա-սա, որ ԱՄՆ-ում ոչինչ չի փոխվի, եթե անգամ Օբաման ճանապարհը զիջի «Հանրապետական» կուսակցությանը»,- բացատրեց Սերգեյ Շաքարյանցը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մայիսի 31-ից հունիսի 7-ը այցելելու է 7 երկիր՝ե Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, ապա` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա:
Հայաստանում Քլինթոնը հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան պաշտոնյաների այլ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը` Շախտի Ռուբոն, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին է, ոչ մի կերպ «պրիզնատ» չի գալիս մարգի իշխանություններին, և այս էլ որերորդ դեպքն է մարզային իշխանությունների կազմակերպած կուսակցական հավաքներին չի մասնակցում:
«ՉԻ» տեղեկություններով, օրերս, երբ ՀՀԿ մարգային պատասխանատուները հերթական անգամ ժողով են անցկացրել, որին մասնակցել են Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Սեդրակ Սարոյանը, Հրանտ Գրիգորյանր և այլոք, քաղաքապետը կրկին բոյկոտել է հավաքը` այդպես էլ չմասնակցելով ՀՀԿ մարզային օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Իսկ այղ հրատապ նիստի առաջնահերթ նպատակներից մեկը եղել է արդեն իսկ համայնքներում նախագահական ընտրությունների պատրաստություն «քաշելը»,քբանի որ Արմավիր քաղաքից սկսած և տարածքի մի քանի այլ գյուղական համայնքներից վերջացրած, ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների լուրջ կորուստներ է արձանագրել:
Այսօր` հունիսի 1-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանը:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նկատողություն է արել ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: «Տիկին Հերմինե, հերիք է ընկերուհիներիդ ուղարկես ինձ մոտ` բանակցելու»,-ասել է Սերժ Սարգսյանը` նկատի ունենալով իր տիկնոջը` Ռիտա Սարգսյանին: Պարզվում է` Հերմինե Նաղդալյանին ԱԺ փոխխոսնակ նշանակելու համար Սերժ Սարգսյանին միջնորդել է իր տիկինը, լոբբինգ է արել ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչևէ, ըստ թերթի տեղեկությունների` ՀՀԿ առաջնորդն իր նախատինքի խոսքերից հետո հայտարարել է, թե «դե´, Հերմինե´, գնա´ ու աշխատի´»: Նիստին ներկա ՀՀԿ-ականների նկարագրմամբ` Նաղդալյանը գլուխը կախել է: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ին երեկ չի հաջողվել զրուցել ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ, քանի որ վերջինիս հեռախոսն անհասանելի էր:
Այսօր տեղի է ունեցել «Հայ ազգային Կոնգրես»-ի պատգամավորական խմբակցության առաջին նիստը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամների որոշմամբ, խմբակցության ղեկավար է ընտրվել ՀԱԿ նախկին համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Ըստ ՀԱԿ լրատվական ծառայության հաղորդագրության՝ խմբակցության նիստում ՀՀՇ վարչության նախագահ, պատգամավոր Արամ Մանուկյանն ընտրվել է Կոնգրեսի խմբակցության քարտուղար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.