23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ Հայաստանն իր զորքերը դուրս կբերի «ադրբեջանական տարածքներից», այդ ժամանակ էլ կկարողանա օգտվել տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունից։
Այդ մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով այն փաստը, որ վերջերս հայ հասարակությունում սկսվել է քննարկվել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղուց Հայաստանի օգտվելու հարցը։
Հաջիևը Հայաստանին մեղադրել է «Մեղրի-Ջուլֆա և Գյումրի-Կարս երկաթուղիները ոչ աշխատանքային վիճակի վերածելու» համար և կրկնել, որ Հայաստանը ԲԹԿ-ից կկարողանա օգտվել այն դեպքում, եթե հայկական զորքերը դուրս բերվեն «ադրբեջանական տարածքներից»։
«Ադրբեջանը տարածաշրջանում մշտապես խաղում է կայունացնող դեր, խթանում է տարածաշրջանային համագործակցությունն ու այնպիսի նախագծերի զարգացումը, ինչպիսիք են ԲԹԿ-ը, TANAP-ը, TAP-ը, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը», Հյուսիս-Հարավն ու Հարավ-Արևմուտքը։
ԲԹԿ-ի կառուցումը մեծ հեռանկարներ է խոստանում տարածաշրջանային համագործակցության, տարանցիկ հնարավորությունների, ապրանքաշրջանառության մեծացման, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսությոնների համար հավելյալ հնարավորություններ ստեղծելու տեսանկյուններից», – հայտարարել է Հաջիևը։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունն ապրիլյան պատերազմից հետո վերականգնվել է, այս հարցում էական դերակատարություն է ունեցել «Իսկանդեր» համակարգը: Պետք է նշեմ, որ անցյալ տարի բռնկված ապրիլյան պատերազմը մեծապես այդ խախտված ռազմական հավասարակշռության հետեւանք էր: Ադրբեջանը որակապես եւ քանակապես ռազմական առավելություն էր ստացել Հայաստանի նկատմամբ: Բացի նշածս համակարգից, Հայաստանին այլ համակարգեր եւս տրամադրվել են ռազմական հավասարակշռության վերականգնման համար, որոնց մասին ես բազմիցս եմ խոսել:
Պարզապես Հայաստանն այսօր ամրապնդում է սեփական ռազմական ներուժը՝ փորձելով Ռուսաստանից ձեռք բերել այնպիսի զինատեսակներ, որոնք էլ ավելի կամրապնդեն այդ ներուժը: Խոսքը հակաօդային պաշտպանության եւ համազարկային կրակի ծանր հրետանային համակարգերի մասին է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւը՝ անդրադառնալով ՀՀ Կառավարության հաստատած հայ-ռուսական նոր վարկային պայմանագրով ձեռք բերվելիք զինատեսակներին: Նա նշել է, որ հարվածային համակարգերի կարիք Հայաստանն ունի, իսկ հակաօդային ամուր պաշտպանություն Հայաստանին անհրաժեշտ է, քանի որ Ադրբեջանն Իսրայելի օգնությամբ իր այդ ոլորտում Հայաստանի նկատմամբ մեծ առավելություն է ձեռք բերել:
Ըստ նրա, այն, ինչ Հայաստանն այս համաձայնագրով ձեռք բերի, կպաշտպանի Հայաստանի օդային տարածքն անակնկալներից: Նրա խոսքով՝ այս զորախումբը կարող է գործել, եթե ԼՂ հակամարտության բռնկման դեպքում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ սկսի Հայաստանի դեմ: «Այս զորախումբն անուղղակիորեն վերաբերում է նաեւ Ղարաբաղին, թեեւ Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանն ըստ էության պարտավորություններ չունի»,- ասել է Վլադիմիր Եվսեեւը»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազի գնման եւ Իրանի տարածքով թուրքեմանական գազը Հայաստան տեղափոխելու հարցերը: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Ամիրհոսեյն Զամինինիային:
Հայաստանը տեղեկություն չի հայտնել պայմանավորվածությունների վերաբերյալ: Ավելին, պաշտոնական տեղեկություններում վարչապետի այցի մասին ավելի շատ ընդհանուր բառեր են, քան կոնկրետ պայմանավորվածություններ: Մարդիկ հարցնում են՝ ինչու՞ է Կարեն Կարապետյանը գնացել Ռուհանիի մոտ: Եթե իրոք պայմանավորվածություն կա գազ գնելու մասին, նշանակու՞մ է, որ տարածաշրջանում էներգետիկ կոնյուկտուրան փոխվել է:
Իրանի նավթի նախարարի տեղակալն ընդգծել է. «Քննարկվել է նաեւ Հայաստան թուրքմենական գազի «սվոփ» սխեմայով փոխադրման հարցը: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ ծրագրի իրագործմանը»:
Եթե Հայաստանը ցանկանում է Թուրքմենստանից Իրանով գազ գնել, դա կարող է նշանակել, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարումը կասկածի տակ է: Բանն այն է, որ Հայաստանը բավարար չափով ռուսական գազ է ստանում, անգամ պետք եղածից ավելին: Պայմանագրում նշված տարեկան 2.2 միլիարդ խ/մ ծավալը չի ապահովվում: 2016 թվականին, օրինակ, Հայաստանն ընդամենը 1.87 միլիարդ խ/մ գազ է գնել, իսկ 2015-ին՝ 1.92 միլիարդ:
Ինչու՞ է Հայաստանն այլընտրանք փնտրում ռուսական գազին: Հայաստանի ղեկավարությունը տեղեկություննե՞ր ունի, որ Վրաստանը կարող է հրաժարվել ռուսական գազի տրանզիտից, թե՞ տրանզիտի պայմանները կփոխվեն այլ պատճառներով:
2017 թվականի հունվարին Վրաստանը Գազպրոմի հետ տրանզիտի համաձայնագիր է ստորագրել, որի համաձայն Թբիլիսին տրանզիտի դիմաց գումար է ստանալու, այլ ոչ թե նախկինի պես գազ: Համաձայնագիրը, ճիշտ է, ընդամենը երկու տարով է ստորագրվել՝ մինչեւ 2018 թվականի ավարտը:
Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեին մեղադրում էին այդ համաձայնագիրը ստորագրելու համար: Կալաձեն արդեն նախարար չէ, եւ Թբիլիսիում չեն բացառում, որ 2018 թվականին Վրաստանը կհրաժարվի ռուսական գազը Հայաստան տեղափոխելուց:
Հնարավոր է, դրանով են պայմանավորված Թուրքմենստանից գազ ստանալու Հայաստանի փորձերը: Ճիշտ է, հարց է ծագում, թե ինչու ոչ Իրանից: Ի վերջո, Իրանը գազի հսկայական պաշարներ ունի եւ կարող է Հայաստանին մատակարարել: Սակայն Երեւանն ու Թեհրանը կամ չեն կարողանում գին պայմանավորվել, կամ Իրանը չի ցանկանում գազ մատակարարել ռուսական (կամ եվրասիական) ենթակառուցվածքներին, կամ էլ Ռուսաստանը չի կարողանում Իրանի հետ սվոփի շուրջ պայմանավորվել:
Արդյոք գտնվել է «փոխզիջումային» ելք՝ գազ գնել Թուրքմենստանից, իսկ Իրանին վճարել տրանզիտի համար: Այս տարբերակը ձեռնտու է բոլորին, առավել եւս, որ վերջերս Պուտինը Թուրքմենստանում էր, եւ չի բացառվում, որ Բերդիմուհամեդովի հետ համաձայնեցրել է Հայաստանին սվոփ մատակարարումների հարցը:
Այս ֆոնին երկու կարեւոր հարց է մնում՝ Վրաստանը կդադարի՞ տրանզիտային երկիր լինել Հայաստանի համար, եւ ինչու՞ Հայաստանն ու Իրանը չեն կարողանում պայմանավորվել ուղիղ մատակարարումների շուրջ:
Այս մասին Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում առաջընթացի դրական որևէ միտում չկա ՝ հավելելով, որ հանդիպումն ու երաշխիքը միմյանց հետ չի կարելի կապել:
«Այսօր շատ է շահարկվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Իրականում կա կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին 1995 թվականի եռակողմ համաձայնագիր՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, և դա, ըստ էության, Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Տրամաբանությունը շատ պարզ է, 1994թ. ստորագրվեց ռազմական գործողությունների և կրակի դադարեցման ռեժիմը հաստատելու մասին համաձայնագիրն՝ այն ակնկալիքով, որ պետք է լինի համապարփակ կարգավորում: Շատ պարզ տրամաբանություն էր, որ դրա համար պետք է լինի փոխվստահություն: Այն հանգամանքը, որ անցել է 20 տարուց ավելի և բանակցային գործընթացում առաջընթաց չկա, պայմանավորված է հենց դրանով: Նույնը մենք տեսանք ապրիլին, երբ Ադրբեջանը փորձեց վերսկսել ռազմական գործողությունները»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է` ադրբեջանական կողմը կսկսի՞ բանակցություններ, թե՞ ոչ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ բանակցային գործընթացի տեղում դոփելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն՝ ի պատասխան ինքնորոշմանը, և առ այսօր այդ քաղաքականությունից չի հրաժարվում:
«Կամ Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, ավելին՝ պետք է լինեն երաշխիքներ, որ կբացառվեն ստորագրությունից հրաժարվելու իրավիճակները, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել առաջընթացի մասին: Ակնհայտ է, որ այսօր չկա որևէ դրական միտում, որը թույլ կտա խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը:
«Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ եւ կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ»,- «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ մայոր Լի Թաֆանելլին:
Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին. «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին հզորացնել պաշտպանությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում»։
Ընդհանրապես, Հայաստանն ու Կանզասի Ազգային գվարդիան ունեն 14 տարվա համագործակցության պատմություն: Պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կենտրոնացած է հիմնականում մարդասիրական ոլորտում: Ամերիկյան զինվորականները Հայաստանում նույնիսկ ծերանոցներ են վերանորոգում: Համագործակցության ոլորտներն ընտրում է Հայաստանը: Միացյալ Նահանգները օգնում է պատրաստել եւ զինել Հայկական բանակի բժիշկների եւ խաղաղապահների: Գեներալ Տաֆանելլիի խոսքով՝ Միացյալ Նահանգներն օգնում է հայ զինվորներին համապատասխանել ՆԱՏՕ-ի զորքերի բարձր չափանիշներին. «ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ ազատ շուկայական հարաբերությունների հաստատում»:
Ամերիկյան գեներալը նշում է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը որեւէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ. «Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին, իսկ մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»:
Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որեւէ կերպ կաշկանդված չէ նաեւ Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ, նշում է Լի Թաֆանելլին. «Կանզասի Ազգային գվարդիայի համար Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի հետ մեր գործընկերության համար»:
Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով՝ առաջիկայում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ. «Իրոք շատ հետաքրքիր է հետեւել այս գործնական եւ անձնական սերտ հարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը, եւ կարծում եմ, համագործակցության ծրագրերի հաջողության գաղտնիքը հենց այստեղ է: Հենց դա է ամենակարեւոր ապագայի ներդրումը»:
Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում: Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով: Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ: Նախագծի հիմնավորման համաձայն համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին: Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ 2015-թ. հունիսի 26-ին ստորագրվել էր սպառազինություն ձեռք բերելու համար 200 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որն այժմ գործում է:
Armenpress.am
Հարգելի՛ պարոն նախագահող,
Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողություններին ադապտացիան:
Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջ:
Համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն:
Հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ կարծում ենք, որ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման և զարգացման գործում:
Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք: Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում:
Կցանկանայի նաև ընդգծել 2019թ. Գրքի տարի, իսկ 2020թ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը:
Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում նաև՝ ԱՊՀ երկրներից: Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարևորություն ունեցող պայման է:
Համոզված եմ, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը: Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել: Սա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար:
Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսևորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և կազմակերպված հանցավորությունը: Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի և միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում:
Վերջում կցանկանայի հաջողություն մաղթել մեր տաջիկ գործընկերներին և անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, ով ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ-ի:
Շնորհակալություն:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նախ հիշեցնում է ցրտահարության, երկարատեւ ձմռան, ամռան երաշտի մասին և տեղեկացնում, որ այս ամենը նպաստել են թանկացումներին, քանի որ հենց երաշտի պատճառով էլ չունեցանք ակնկալվող բերքը, փոխարենն ունեցանք չորացած արոտավայրեր, որտեղ գյուղացին ուղղակի չէր կարողանում կեր կուտակել։
Այնուհետև խոսեց մի հրապարակման մասին, որում գրվել էր, որ կարտոֆիլը մնացել է դաշտերում և 50 դրամով չի վաճառվում։ «Խեղկատակությունը չափ ու սահման ունի։ Ես ստույգ ինֆորմացիա եմ տալիս, որ հենց այսօրվա տվյալներով՝ 130 դրամով հայկական կարտոֆիլն արտահանվում է Վրաստան։ Մեզ էլ չի բավարարելու գարնանը, որովհետև երաշտը մոտ 20 տոկոսով ազդել է նաև կարտոֆիլի բերքի վրա։ Եթե գյուղացին 4-5 ջուր պետք է աներ, 11 ջուր է արել Շիրակի գոտում, որ բերքը փրկի»,- ասաց նա:
Բերբերյանը հայտարարեց, որ գարնանը կարտոֆիլի գինը կլինի 300-400 դրամ․ «Ինչ ասել եմ՝ եղել է, չէ՞։ Իսկ երբ վարչապետի հետ քննարկեցինք, որ կարտոֆիլի սերմացուն հարկավոր է շատացնել, Գյուղնախարարությունը գնաց գարու սերմ բերեց, որն այսօր պահեստներում կուտակվել է, ու չգիտեն՝ ինչ անեն։ Գարին իրենց հոգեհարազատ կուլտուրա է։ Պետք է տնկանյութի քանակը վերականգնել, սորտաթարմացում, սերմաթարմացում անել, բարձր վերարտադրության սերմեր ունենալ։ Կարտոֆիլի ֆաբուլա տեսակը քիչ ոռոգում է պահանջում և կայուն բերք է տալիս, այդ սորտը մենք Հայաստանում տեղայնացրել ենք, և 3-4 ջրով կայուն բերք է տալիս»:
Այնուհետև ասաց, որ մեկ շաբաթ առաջ դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի նա էլ դիմի միջազգային կազմակերպություններին, ԱՄՆ-ին, ՌԴ-ին, ԵԱՏՄ-ին, որպեսզի մեզ օգնեն անասնակերով։ «Եթե չօգնեցին, ապա 30-40 տոկոսի անասնագլխաքանակի կորուստ ենք ունենալու»:
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։
2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը-խմբ.): Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը զինհոսպիտալից տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, գրանցվել է զինվորի կենսաբանական մահը:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Բաղրամյան 26-ը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի նախարարների խորհրդի երեկվա նիստում հնչեցրած հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ:
«Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջեւ:
Մեր եւ Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը եւ սեփական ժողովրդին խաբել։
Բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որեւէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից:
Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն:
Զավեշտ է, որ միջազգային հանրության առջեւ խայտառակվելուց խոսում է մի երկիր, որի նախաձեռնությամբ ստեղծված միջազգային պաշտոնյաներին կաշառելու այսպես կոչված բարեգործական հիմնադրամի մասին փաստերը չեն իջնում միջազգային մամուլի առաջին էջերից: Թերեւս Ադրբեջանի այդ խայտառակությունը կոծկելու այլ ճանապարհ չի մնացել, քան ինչ-որ մտացածին հաղթանակների մասին գլուխ գովելը: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր նախագահների հոխորտանքները հօդս են ցնդել՝ բախվելով Արցախի ժողովրդի անբեկանելի կամքին եւ կայացած Արցախի Հանրապետության իրողությանը: Հստակ է, որ մեզ հունից հանելու փորձերը ի սկզբանե ձախողված են։ Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով»,-նշել է Վլադիմիր Հակոբյանը՝ ներկայացնելով Բաղրամյան 26-ի դիրքորոշումը:
Աղբյուրը՝ News.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.