23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և սակրավորների խմբերը: Հայտնաբերված իրը չի խոչընդոտում երկաթուղու երթևեկությունը:
Պարզվել է, որ հայտնաբերված իրը РП-4 հակագազի օդազտիչ է, որը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Օրերս հրապարակվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որով նաև նախատեսված է ժամանակի ընթացքում շահագործումից հանել Հայկական ատոմային էլեկտրակայանը: Այդ հանգամանքը հանրային լուրջ քննարկման և անգամ քննադատության առարկա դարձավ:
Ու թեև ակնհայտ է, որ որևէ ատոմակայան չի կարող անվերջ գործել և դեռևս վաղուց էր հայտնի, որ Մեծամորի ԱԷԿ-ը ապագործարկվելու է 2026 թվականին, փորձենք հասկանալ այս և այլ ատոմակայանների շահագործման ժամկետները:
Ռեակտորը
Մեծամորի ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին և կոնկրետ պիտանելիության ժամկետ չի ունեցել: Այն սովետական տարածված Ջրաջրային էներգետիկական ВВЭР-440 ռեակտորների շարքին է պատկանում: Մասնավորապես, Մեծամորում տեղադրվել է այդ շարքի ամենահին՝ ВВЭР-440/230 մոդելի սեյսմակայուն մոդիֆիկացիան, որը ստացել է ВВЭР-440/270 անվանումը:
ВВЭР-440/230 էներգաբլոկները տեղադրվել էին նաև Նովովորոնեժի (ՌԴ), Կոլսկի (ՌԴ), Կոզլոդույի (Բուլղարիա), Գրայֆսվելդի (Գերմանիա) և Բոգունիցի (Սլովակիա) ատոմակայաններում:
Գերմանիան ВВЭР-440/230-ները շահագործումից հանեց 1990 թվականին, Բուլղարիան դա արեց 2006 թվականին, իսկ Սլովակիան՝ 2008: Այդ 3 երկրներում շարունակեցին գործել ատոմակայաններ, բայց ավելի նոր ու անվտանգ:
Ռուսաստանում Նովովորոնեժի ատոմակայանի ВВЭР-440/230 երկու էներգաբլոկներից մեկը փակվել է 2016-ին, մյուսը կփակվի 2017-ի ընթացքում, իսկ Կոլսկի ատոմակայանի այդ մոդելի երկու էներգաբլոկները փակվելու են 2018 և 2019 թվականներին:
Այսինքն, 2019 թվականին Հայկական ԱԷԿ-ը հավանաբար կդառնա միակ ատոմակայանը, ուր դեռևս կգործի ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկ:
Աշխարհում
Այս պահին աշխարհի 31 երկրներում գործում է 191 ատոմակայան (որոնք ունեն 448 էներգաբլոկ): Մեծամորի ատոմակայանի 2-րդ (գործող) էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980 թվականի հունվարին: Աշխարհում այժմ գործող 448 էներգաբլոկներից միայն 96-ն են, որ Մեծամորի էլեկտրակայանից հին են (ընդ որում, դրանցից մոտ 80-ը շահագործումից դուրս կգան առաջիկա 5 տարում): Ահա դրանց ցուցակը՝ ըստ երկրների.
48-ը ԱՄՆ-ում (դրանցից վերջինը կփակվի 2038թ.),
8-ը Ռուսաստանում (նախատեսվում է փակել մինչև 2025թ.),
6-ը Ֆրանսիայում (փակվելու են 2018-2020թթ.),
6-ը Կանադայում (դրանցից 4-ը կփակվի 2018-2019թթ.),
5-ը Ճապոնիայում (դրանցից 2-ի փակման որոշում արդեն կա),
4-ը Շվեյցարիայում (փակվելու են 2018-2022թթ.),
4-ը Միացյալ Թագավորությունում (փակվելու են 2023թ.),
3-ը Հնդկաստանում,
3-ը Բելգիայում (դրանք փակվելու են 2025թ.),
2-ը Ֆինլանդիայում (փակվելու են մինչև 2039թ.),
2-ը Թայվանում (փակվելու են 2018-2019թթ.),
2-ը Շվեդիայում (փակվելու են 2018-2020թթ.),
1-ը Պակիստանում,
1-ը Նիդեռլանդներում (փակվելու է 2033 թ.),
1-ը Արգենտինայում:
Այսինքն աշխարհում գործող 1960-ական և 1970-ական թվականների էներգաբլոկները անվտանգության նկատառումներով այժմ բավականին ինտենսիվորեն դուրս են բերվում շահագործումից:
Վտանգը
Որևէ մեխանիզմ չի կարող գործել հավերժ: Եթե խոսքը ատոմային էլեկտրակայանի մասին է, ապա դրա խափանումը կարող է վտանգել միլիոնավոր մարդկանց առողջությունը և հանգեցնել Հայաստանի Հանրապետության համարյա ամբողջ տարածքի ամայացմանը:
ВВЭР-440/230 միջուկային ռեակտորի ներսում ճնշումը գերազանցում է 125 ատմոսֆերը, իսկ ջերմաստիճանը՝ 300 ցելսիուսը: Եվ դրա շահագործման համար պետք է 100 տոկոսանոց վստահություն, որ ռեակտորը կդիմանա այդ պայմաններին: Անգամ չնչին կասկածը կամ վստահության պակասը ատոմակայանի ապագործարկման հիմք է:
Ավելին, կես դար առաջ նախագծված այս ռեակտորները չունեն անվտանգության բազմաթիվ համակարգեր, որոնցով կահավորված են ավելի նոր սերնդների ռեակտորները:
Այս պահին Հայկական ԱԷԿ-ը բավարարում է Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալությանը: Այսօր չկա որևէ ուսումնասիրություն, որը կասի, թե արդյո՞ք Մեծամորի ատոմակայանը կարող է աշխատել 2026 թվականից հետո: Բայց, հաշվի առնելով այն, որ ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկները արդեն ամբողջությամբ դուրս են բերվում շահագործումից, կարելի է ենթադրել, որ դրա անվտանգ շահագործման ժամկետն ավարտվում է:
Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2026 թվականի դրությամբ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը կլինի աշխարհի ամենահին ռեակտորներից մեկը, դժվար է պատկերացնել դրա հետագա անվտանգ շահագործման հեռանկարը:
Փակման վտանգը
Ատոմակայանն այժմ ցանցերին է տալիս Հայաստանում սպառվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը՝ ջերմաէլեկտրակայաններից մոտ 3-4 անգամ ավելի էժան գնով: Ատոմակայանից ավելի էժան են միմիայն հիդրոէլեկտրակայանները:
Եթե ատոմակայանը փոխարինվի հողմային, արևային կամ բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններով, ապա Հայաստանում էլեկտրական էներգիայի ինքնարժեքը կավելանա մոտ 10 դրամով: Միաժամանակ, սակայն, նոր ատոմակայանի կառուցումը ևս թանկ է, և կառուցման ներդրումը էլեկտրաէներգիայի գնի մեջ ներառելը ևս կհանգեցնի սակագների ավելացմանը:
Այլ կերպ ասած, Մեծամորի ատոմակայանի անխուսափելի փակումը՝ ցանկացած սցենարով, կհանգեցնի էլեկտրական էներգիայի սակագնի ավելացմանը՝ դրանից բխող հետևանքներով: Հայաստանի իշխանությունները ամեկ կերպ փորձելու են երկարացնել այդ հեռանկարը, սակայն անթույլատրելի է դա անել անվտանգության հաշվին:
Դանիել Իոաննիսյան
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ—հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Այցելելով գնդապետ Կ. Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր` զինծառայությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ զրուցեցինք իրեն լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներից մեկի` դիրքի ավագ, ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի հետ:
Ավագ սերժանտ Գառնիկ Արմենի Խաչունցը ծնվել է 1997 թվականի հունիսի 7-ին Սյունիքի մարզում՝ Գորիսի շրջանի Տեղ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո զորակոչվել զինծառայության:
Շուտով կլրանա Պաշտպանության բանակի շարքերում ծառայելու ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի երկու տարին: Ի պաշտոնե լինելով մեր երկրի սահմանի որոշակի հատվածի պահպանության ու պաշտպանության պատասխանատուն` նա լավագույնս է գիտակցում դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր երկրի անվտանգության ապահովման գործում:
ՙՄեր զինծառայողները գիտակցաբար են կատարում իրենց պարտականությունները: Բոլորս հասկանում ենք, որ պետք է հստակորեն տիրապետենք մեր մասնագիտությանը, մարտական հաշվարկով նախատեսված գործողություններին, որպեսզի թշնամու ներթափանցման փորձի դեպքում կարողանանք արժանի հակահարված տալ: Բացի դրանից, կարևոր է անվտանգության կանոնների պահպանումը, մանավանդ` սահմանային լարվածության և հակառակորդի կողմից տարբեր զինատեսակներից կրակի վարման պայմաններում: Այս նպատակով անձնակազմը համապատասխան հրահանգավորումներ է ստացել դիտարկվող վայրեր դուրս չգալու, խրամաբջիջներում ճիշտ դիրքավորվելու, դիտորդի պարտականությունները կատարելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու ընթացքում՚,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագը` հավելելով, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող քայլերը պարտադրում են ավելի պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները:
Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում ավագ սերժանտ Գ. Խաչունցը կարևորում է զինծառայողների միջև առկա ընկերական վերաբերմունքը, միմյանց օգնելու պատրաստակամությունն ու կամեցողությունը: ՙԴիրքապահ տղաները գիտակցում են, որ առանց իրար օգնելու հնարավոր չէ կատարել իրենց, թերևս, ամենանվիրական ու ամենադժվարին առաքելությունը: Մարտական հերթապահության կրումը կոլեկտիվ աշխատանք է և պահանջում է յուրաքանչյուր զինծառայողի ունակությունների ու հնարավորությունների գերլարում, բոլոր հարցերում միմյանց հետ խորհրդակցելու անհրաժեշտություն: Ես անձամբ պարբերաբար զրուցում եմ բոլոր զինծառայողների հետ` թե՜ առանձին-առանձին, թե՜ կոլեկտիվ կազմով, լսում նրանց կողմից բարձրացվող հարցերը, առաջարկությունները և ընտրում խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը՚,- ասաց ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցը:
Որպես կրտսեր հրամանատար, բացի վերոնշյալ հանգամանքներից, դիրքի ավագը իր պարտականությունները լիարժեքորեն կատարելու համար կարևորում է նաև օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների ժամանակին կատարումը: Ինքն անձամբ դիրքապահների առօրյան այնպես է կազմակերպում, որպեսզի պահպանվի հավասարության սկզբունքը, որպեսզի որևէ մեկն իրեն ճնշված չզգա, և յուրաքանչյուրը հնարավորություն ունենա սահմանված կարգով հանգստանալու:
ՙՆման պատասխանատու առաքելությունը հնարավոր է կատարել միայն առույգ և բարձր տրամադրվածություն ունենալով` գիտակցելով, որ յուրաքանչյուրը ցանկացած պահի, ցանկացած հարցում պատրաստակամ են քեզ օգնելու՚,- մեզ հետ զրույցում շեշտում է դիրքի ավագը` վստահեցնելով, որ եթե հայ զինվորը մշտարթուն կանգնած է դիրքում, երկրի սահմաններն անառիկ կմնան, հայրենիքը` պաշտպանված:
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիսարևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, 18-ի ցերեկը, 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում
Հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները հակազդել են ադրբեջանցի պատվիրակների հակահայկական քարոզչությանը:
Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովումհայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտնեց, որ քաղաքական հարցերի հանձնաժողովում Ռուսաստանի հետ կապված զեկույցի քննարկման ժամանակ ադրբեջանցիները փորձել են ընդգծել Ռուսաստանի բացասական դերակատարումը հակամարտությունների ստեղծման և կարգավորման հարցերում: «Մասնավորապես, Հայաստանի մասով այսպիսի ուղղակի անդրադարձ եղավ, որ Ռուսաստանը արտոնյալ պայմաններով զենք է վաճառում Հայաստանին: Քանի որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը ներկայացված չէ, ադրբեջանցիները փորձում են արևմտյան երկրների ներկայացուցիչների մոտ ցույց տալ, որ Ռուսաստանը բացասական դերակատարում ունի մեր տարածաշրջանում: Մենք, իհարկե, արձագանքեցինք այս ամենին և հստակեցրինք, թե ինչի մասին է խոսքը: Նախ մենք նշել ենք, որ հակառակը՝ հենց Ադրբեջանն է և Ռուսաստանից, և բազմաթիվ այլ երկրներից ձեռք բերում հարձակողական զենք-զինամթերք և ահռելի գումարներ է ծախսում դրա վրա»,- «Արմենպրես»—ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նահապետյանը
Նա հավելեց, որ եվրոպացի խորհրդարանականներն արդեն հոգնել են նման իրավիճակներից, երբ ադրբեջանցի պատվիրակներն ամեն անգամ հանդես են գալիս օրակարգից դուրս ելույթներով: Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ իրենք արձագանքում են ադրբեջանական պատվիրակությանը, երբ նրանք փորձում են սուտ տեղեկատվություն տարածել, սակայն զգում են, որ եվրոպացի պատվիրակներն արդեն հոգնել են այդ բախումներից, քանի որ նույն մարդիկ միշտ նույն բաներն են ասում՝ օգտագործելով այդ հարթակը:
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ անվտանգության և քաղաքացիական չափման հանձնաժողովում քննարկվել է զեկույց՝ կապված Սևծովյան տարածաշրջանի խնդիրների հետ, որի ժամանակ ադրբեջանցիները ևս փորձել են հակահայկական դրույթներ ներառել զեկույցում: «Նրանք փորձում էին այդ փաստաթղթում ավելի լայն մեկնաբանության հիմք ստեղծել այդ փաստաթղթի, որտեղ խոսք էր գնում Սև ծովին ուղիղ հարող երկրների մասին: Նրանք փորձում էին զեկույցում ներառել ՙՍև ծովի ավազանին հարող երկրներ՚ ձևակերպումը, որպեսզի Ադրբեջանը նույնպես ներառեն, իսկ դրանից հետո մյուս հարցերը վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այդ համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը: Այդ առաջարկներից որևէ մեկը չանցավ, քանի որ հիմնական զեկուցողը քարտեզի վրա ցույց տվեց Սև ծովը և դրան ուղիղ հարող երկրները՝ նշելով, որ Ադրբեջանին օրակարգի հարցը չի վերաբերում»,- հայտնեց Մարուքյանը:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հոկտեմբերի 17–ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, հոկտեմբերի 18–ի ցերեկը, 19–ին և 20–ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Ամենից ցուրտ կլինի Շիրակի և Գեղարքունիքի մարզերում չորեքշաբթի լույս գիշերը, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում – այնտեղ օդի ջերմաստիճանը կկազմի 3-8 աստիճան ցուրտ։
Երևանում չորեքշաբթի ցերեկն օդը կտաքանա մինչև 17-19 աստիճան, հաջորդ օրերին` մինչև 19-22։
Հոկտեմբերի 17–ի գիշերը Սյունիքի մարզում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ։ 17–ի ցերեկը և 18-21–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավային, պոռթկումներով` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Երևանում հոկտեմբերի 17-21–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն). հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորել էր բնակչությանը մնալ շինությունների ներսում:
Այս մասին հայտնել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի բացառում նույն մարզերում քամու ուժգնացման կրկնություն երեկոյան ժամերին, ուստի հորդորում ենք պահպանել վերը նշված նախազգուշացումը»,-հայտնում են ԱԻՆ-ից։
Հրապարակվել է Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» տեքստը: Համաձայնագիրը Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են այս տարվա մարտ ամսին, իսկ նախատեսում են կնքել այն նոյեմբեի վերջին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործըներության գագաթնաժողովի ժամանակ:
Հատկանշական է, որ ծանոթանալով փաստաթղթին եւ տեղյակ լինելով Եվրամիության ներքին բյորոկրատական ընթացակարգերին՝ փրձագետները կարծում են, որ նոյեմբերին այն կարող է անգամ չկնքվել: Խոչընդոտ կարող է լինել նաև այն, որ ԵՄ անդամ բոլոր երկրները մինչև նոյեմբեր չհասցնեն վավերացնել տեքստը, նշում են փորձագետները:
Վերջերս Երեւան կատարած իր այցի ժամանակ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն համապարփակ և խորացված գործընկերության նոր համաձայնագիրը:
«Դա, ինչպես նաև գործընկերության գերակայությունները կամրապնդեն և կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասաց Յոհանես Հաանը՝ նկատելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով, քանի Հայաստանը Արևելյան գործընկերության առաջին պետությունն է, որ գործընկերային գերակայություններ է հաստատում Եվրամիության հետ:
Այլ խոսքով, ՀՀ-ն կլինի ԵԱՏՄ միակ անդամը, որը միաժամանակ նման պայմանագիր կունենա ԵՄ-ի հետ:
«Մենք շատ շահագրգիռ ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս համաձայնագիրն ի կատար ածվելու: Այս բեկումնային, նոր համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը», — նշել էր նա:
Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ: Իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել զգոնություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում»,- գրում է Սուրենյանը:
Ուժեղ քամուց բացի հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 17-18-ին ցերեկը նույնքանով կբարձրանա:
Երևանում հոկտեմբերի 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ին, արևոտ եղանակը կվերականգնվի հոկտեմբերի 17-19-ին:
Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանին, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանին, հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանին, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին եւ այլոց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.