23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 21-ին՝ ժամը 06:41-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Daiatsu Storia» մակնիշի 34 VV 208 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1980 թ. ծնված Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1981 թ. ծնված Է. Խ.-ը (երկուսն էլ զինվորականներ են) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի զինվորական հոսպիտալ: Բժիշկները Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Է. Խ.-ինը՝ միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ֆրանսիայի Solar հրատարակության շնորհիվ «Հայաստանի բաղադրատոմսեր» վերնագրով գիրք է լույս տեսել: Հեղինակները հայկական արմատներով ֆրանսիացիներ են՝ քույր եւ եղբայր Ռիշար եւ Կորին Զարզավաջյանները, հաղորֆդում է RFI-ն:
Մեկ տարի առաջ Կորինը հին սնդուկի մեջ, որը նա տարիներով պահել է իր տանը, իր մոր՝ Ժակլինի խոհարարական գաղտնիքների տետրն է գտել: Գրքի հեղինակները ոչ միայն «գաղտնազերծել են ընտանեկան գաղտնարանը», այլեւ միջոցներ են գտել հազարամյակների պատմություն ունեցող հայկական խոհանոցը առողջացնելու,հայտնում է News.am-ը:
Կորին Զարզավաջյանը թատրոնի դերասանուհի է, նրա եղբայր Ռիշարը՝ France 2 հեռուստաընկերության լրագրող:
Նրանցից ոչ մեկը նախկինում գիրք գրելու մասին չէր էլ մտածել: Բայց մի անգամ Կորինը գտավ հին սնդուկ, որը տարիներ շարունակ իր տանն էր: Դրա մեջ հին խաղալիքներ էին, նամակներ, իսկ ամենատակը՝ նարնջագույն դպրոցական տետր, որում Կորինը եւ Ռիշարը ճանաչեցին մոր ձեռագիրը:
Առաջին էջին նա ֆրանսերեն մի քանի աֆորիզմներ էր գրել, իսկ ամենակարեւորն ընդգծել էր կարմիր գույնով՝
«Այն ամենն ինչ ասված է սեղանին, պահպահնվում է ծալված սփռոցի ծալքերում»:
Նանրնջագույն տետրը հենց այնպես չէր հայտնվել սնդուկում: Զարզավաջյանների համար ընտանեկան ավանդույհթները պահպանելը նշանակում է կարողանալ պահպանել գոյությունը:
Կորինի եւ Ռիշարի նախնիները փախել են Օսմանյան կայսրությոթւնից եւ փրկվելով Ցեղասպանությունից՝ հաստատվել են Ֆրանսիայում: Դառնալ ֆրանսիացիներ՝ պահպանելով իրենց ինքնությունը՝ սա շատ հայ փախստականների եւ նրանց նախնիների խնդիրն էր:
Կորինին եւ Ռիշարին, ովքեր մարտահրավեր էին նետել ձուլմանը, հաջողվեց այդ անել շնորհիվ «նարնջագույն տետրի»:
Գտնելով տետրը՝ քույր եւ եղբայր որոշեցին «գաղտնազերծել» այն եւ գիրք գրել՝ կիսվելով իրենց ընտանեկան ժառանգությամբ:
«Մեր ծնողները ֆրանսիացիներ էին, բայց միեւնույն ժամանակ չէին մոռանում իրենց հայկական արմատների մասին: Մենք ավանդույթներ ունեինք, խոսում էինք հայերեն, իսկ խոհանոցը մեզ համար տարբեր սերունդներն իրար կապող յուրահատուկ օղակ էր:
Հայկական ուտեստները միշտ մեզ համար տոն էին: Այս գրքի շնորհիվ մենք ոչ միայն փորձեցիքն լուծել ընտանեկլան հարցը (պահպանել ժառանգությունը), այլեւ ընթերցողին ծանոթացնել այս խոհանոցի հետ», — ասում է Ռիշարը:
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Ֆրանսիայում հայկական խոհանոցի մասին մոտ մեկ տասնյակ գիրք է հրատարակվել: Գրեթե միշտ դրանց հեցղինակները սփյուռքի հայեր են եղել, որոնք անկախ, իսկ առավել եւս խորհրդային Հայաստանի հետ ոչ մի կապ չունեին:
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:
Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Արմենի Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ։
2017 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ուսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Արմենի Խաչատրյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (Մ23) երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Պոկում վաժությունում հայ ծանրորդը գլխավերևում է պահել 170 կգ: Հրումում Կարապետյանը կարողացել է ֆիքսել 190 կգ՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Այսպիսով, Անդրանիկ Կարապետյանը նվաճել է մեծ ոսկե և մեկական փոքր ոսկե ու արծաթե մեդալներ:
Այսօր մրցահարթակ կմտնեն նաև Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Տաթև Հակոբյանը (90 կգ):
Lragir.am-ը գրեւմ է. ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում իր ելույթում խոսել է Ղարաբաղյան կարգավորման ներկայիս իրավիճակի եւ Ժնեւի հանդիպման մասին: Նա նշել է, որ 4 տարվա մեջ առաջին անգամ հաջողվեց համատեղ հայտարարություն ընդունել: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Բաքուն պարբերաբար հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, այդ թվում Վիեննայի հանդիպմանը ստանձնած հանձնառությունից: Նալբանդյանը խոսել է ինտենսիվ բանակցություններ սկսելու Հայաստանի պատրաստակամության մասին, նշելով սակայն, որ դրա համար Ադրբեջանը պետք է «անվերապահորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքներին»: Ըստ էության, Նալբանդյանը կրկնել է հայկական «նախապայմանները», դրանք «վերագրելով» համանախագահներին: Հայաստանի ու համանախագահների այս պայմանները համընկնում են, սակայն, չնայած մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, հայկական կողմն ասում է, թե դրանք ոչ թե Հայաստանի, այլ համանախագահների պահանջներն են: Կարեւորն իհարկե այն է, որ Հայաստանը պնդի այդ պայմանները եւ բանակցության չգնա առանց դրանց: Հակառակ դեպքում վերականգնվում է Ադրբեջանի «տարածքային իրավունքն ու պատերազմի իրավունքը», եւ Բաքուն դուրս է գալիս փակուղուց, որտեղ հայտնվել է ապրիլյան պատերազմի արդյունքում: Հայաստանի վերջին օրերի պահվածքը՝ Ժնեւի հանդիպումից առաջ ու հետո, նման կասկածների ու հիմքերի տեղիք է տվել:
Հնչեցին մտահոգություններ, որ Հայաստանը հրաժարվում է իր պահանջներից ու վերադառնում է նախաապրիլյան աննպաստ ռազմա-քաղաքական ու դիվանագիտական իրավիճակին: Արդյոք Նալբանդյանի ելույթը փարատում է այս մտահոգությունները՝ ցույց կտան Հայաստանի իշխանության առաջիկա քայլերը: Իր հերթին, Նալբանդյանն իր ելույթում հիշեցրել է մի փաստաթղթի մասին, որը խնամքով մոռացության է տրվել մոտ մեկ տասնամյակ: «Ցանկանում եմ հիշատակել Եվրախորհրդարանի բանաձեւերից մեկը՝ ընդունված 1999 թվականին, որով ամրագրվում է, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը՝ հետևելով նմանօրինակ հայտարարություններին, որոնք արվել են նախկին խորհրդային հանրապետությունների կողմից: Իհարկե, Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և, ինչպես բազմիցս նշել է Նախագահ Սարգսյանը, երբևէ չի կարող լինել», ասել է նա:
Եվրախորհրդարանի փաստաթղթի այդ ձեւակերպումը նշանակում է, որ Ղարաբաղի անկախության հանրաքվեն ունի նույն իրավա-քաղաքական ուժը, ինչ խորհրդային հանրապետություններինը, որոնք ճանաչվել են միջազգային հանրության կողմից: Հայաստանի խնդիրը դա է՝ Արցախի ինքնորոշման ու ինքնիշխանության իրավունքի ճանաչումը: Արդյոք Եվրոպայի հայկական համագումարում այս փաստաթղթի հիշատակումը նշանակում է, որ Հայաստանն անցնում է այդ իրավունքի իրացմանը, այդ խնդիրը դնելով նաեւ հայկական կառույցների առջեւ:
Նյութի աղբյուր՝ Lragir.am
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
ՀՀ ոստիկանությունում երեկ կադրային փոփոխություններ են եղել:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնից ազատված ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը նշանակվել է Նոր Նորքի ոստիկանապետի պաշտոնում:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Նոր Նորքի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից՝ նշանակվելով Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնում:
Վերը նշված տեղեկությունները մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Վճարովի հիմունքներով, սակայն բարձր առաջադիմությամբ ու հասարակական ակտիվությամբ ուսանողներին Կառավարությունը կաջակցի վճարել ուսման վարձը: Այս մասին այսօր որոշվել է Կառավարության նիստի ժամանակ:
Նման աջակցություն կստանան նաև 2016 թվականի ապրիլի 2-6-ը Հայաստանի ԶՈւ–ում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.