23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 29-ին Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ժամը 23։50 Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ փողոցի 22 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում խուլիգանություն է տեղի ունենում և հիվանդի հարազատները հարձակվել են բժշկի վրա և կոտրել հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրգրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Էդգար Յակուտյանը նշված կենտրոնում հարձակվել է բժիշկ, 82-ամյա Գագիկ Պետրոսյանի վրա, գլխով հարվածել բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, որից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում գտնվողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։
Այդ ամենի հետևանքով հիվանդանոցի բնականոն աշխատանքը նրա կողմից խոչընդոտվել է։ Հաջորդ օրը, հոկտեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Է. Յակուտյանը, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին։
Ոստիկանությունն ունի կասկածներ, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Բժիշկ Գ. Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Է. Յակուտյանը ստորագրությամբ բաց է թողնվել, մինչ այդ ենթարկվելով բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը։
Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Երեւանում ոստիկանությանը հայտնել է, որ նախօրեին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայի սրահում իրեն բռնաբարել է:
Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 35-ամյա տաքսիստը բռնաբարության վերաբերյալ քրեական գործով մեղադրյալ է, դատարանի որոշմամբ նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով կալանքը: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Բռնաբարության գործով քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինը:
Ռուս կինը դեռեւս գտնվում է Հայաստանում: Բռնաբարության կապակցությամբ իրավապահներին հղած բողոքը ետ վերցնելու համար նա նախկինում Ճոճկանի բնակիչ տաքսիստի հորից շորթումի գործով կասկածյալ էր, այժմ նրա այդ կարգավիճակը վերացվել է: Տաքսիստը ռուս կնոջը Բագրատաշենի սահմանային անցակետից Երեւան պետք է տեղափոխեր, սակայն Նոյեմբերյանի ոլորաններում կատարած գործողությունից հետո, նրան երեկոյան թողել է ճանապարհին, անձրեւի տակ:
Հայաստանում էլեկտրական էներգիայի սակագնի թանկացում 2018թ. չի սպասվում: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանի հարցին:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություններ անցկացնել, որոնք դեռևս չեն ավարտվել, սակայն կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2018թ. Հայաստանում չի սպասվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Սողոմոնյանը:
Նա նաև հավելեց, որ սակագնի թանկացման հայտ ունեն միայն «Վիոլա ջուր» ընկերությունից՝ ընդգծելով, որ իրենք արդեն այդ հարցի շուրջ ուսումնասիրությունները սկսել են: «Մենք արդեն սկսել ենք մոնիթորինգը: Հավանաբար, նոյեմբերի ընթացքում կավարտենք ուսումնասիրություններն ու մոնիթորինգը և կներկայացնենք մեր կարծիքը»,- ընդգծեց Սողոմոնյանը:
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողկան հիմնարկում պահվող դատապարտված և կալանավորված անձանց կողմից նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ գործադրելու, ինչպես նաև նշված քրեակատարողական հիմնարկներում աշխատող պաշտոնատար անձանց կողմից այդ դեպքերի մասին իմանալու և օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դեպք:
Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանցից մեկը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետին դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն մեկուսացնել՝ ապահովելու համար իր անվտանգությունը: Ապա քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում բացատրություն է տվել այն մասին, որ ՔԿՀ-ի թերապիայի բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում ծեծի է ենթարկվել երեք դատապարտյալների կողմից: Դրանից անմիջապես հետո նա ներկայացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ մաս և իր դիմումի համաձայն մեկուսացվել: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ա.Ս.-ի մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ, սահմանափակ մակերեսներ ունեցող առարկաներով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Ա.Ս.-ն հարցման է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից և պնդել վերը նշված անձանց կողմից իրեն ծեծի ենթարկելու հանգամանքը՝ հայտնելով նաև, որ ծեծի ենթարկվելուց հետո ինքը ներկայացել է ՔԿՀ-ի հերթապահ մաս, հայտնել միջադեպի մասին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահին և վերջինիս օգնականին, սակայն վերջիններիս կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքին ընթացք տալու ուղղությամբ: Ա.Ս.-ն հայտնել է նաև, որ նախկինում ևս քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկվել և բազմիցս իր անվտանգությունն ապահովելու համար դիմել քրեակատարողական հիմնարկների վարչակազմերին: Մասնավորապես՝ 2017թ. օգոստոս 7-ին կամ 8-ին ծեծի է ենթարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի հեղինակություն վայելող դատապարտյալների կողմից, որից հետո իր անվտանգությունից ելնելով իրեն մեկուսացրել են:
Բացի այդ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղի ունեցած վերը նշված դեպքից մի քանի օր առաջ նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ՝ Գ.Ա.-ն, Մ.Հ.-ն և Ռ.Ի.-ն իրեն կանչել են թերապիայի բաժանմունքի ազատ սենյակներից մեկը, որտեղ մոտ 3-ից 4 րոպե տևողությամբ հայհոյել և քաշքշել են իրեն, փայտով հարվածել իր ոտքերին և թևերին: Կատարվածի մասին ինքը հայտնել է ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահին և այլ պաշտոնատար անձանց, սակայն այս դեպքին ևս օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել: Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են դատապարտված և կալանավորված անձանց կողմից մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ գործադրելու, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ արձանագրված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 30-31-ին արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում՝ Հոկտմբերի 30-31-ին հնարավոր է, նոյեմբերի 1-2-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 12-17մ/վ արագությամբ: Նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՄԻՊ-ը հոգեբուժարաններում խնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույց կհրապարակի:
Այս առնչությամբ, ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի ընթացքում մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել հոգեբուժական հաստատություններ: Արձանագրած խնդիրները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը մինչեւ տարեվերջ հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով:
Այցերի ընթացքում իրականացվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն եւ արդյունքներն ուղարկվել են իրավասու պետական մարմնին: Միաժամանակ, առաջարկվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսապայմանների բարելավման, նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ՝ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական բնույթի առաջարկներ:
Ուսումնասիրությունները հնարավորություն են տվել վեր հանված խնդիրները բաժանել երկու հիմնական խմբի՝ անձանց պահման պայմաններ եւ բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում:
Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում մտահոգիչ են պահման պատշաճ պայմանների, այդ թվում՝ գերբնակեցման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի, արտաքին աշխարհի հետ նրանց կապի, նպատակային զբաղմունքների բացակայության եւ մի շարք այլ հարցեր:
Երկրորդ խումբ խնդիրներից են հոգեբուժական հաստատություններում հարկադիր բուժման, զսպման միջոցների կիրառման անհամապատասխանությունը սահմանված չափանիշներին, բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը (բացի դեղորայքային բուժումից), հաստիքների անբավարարությունը եւ այլն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել)»,- ասված է հրամանագրում:
Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եդիգարյանն ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:
Կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն արդեն դատարանում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք որ 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան Տավուշի մարզի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, սպանության կասկածանքով նախ ձերբակալվեց, ապա նույն մեղադրանքով կալանավորվեց նույն զորամասի զինծառայող Արման Հակոբյանը:
Ինչպես տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից, ըստ մեղադրանքի, ժամկետային զինծառայող Արման Հակոբյանը, 2017թ ապրիլի 28-ից մայիսի 12-ը ընդգրկված լինելով որպես դիտորդ մարտական հենակետում, 10.05.2017թ ժամը 06:20-ից 08:20-ը Գագիկ Մեսրոպյանի կողմից նրա զենքը վերցնողի մասին իմանալու պայմաններում ստողի՝ տվյալ դեպքում իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք տալուց հետո վրեժի շարժառիթով նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրեն ամրակցված ԴԴՀ տեսակի հրացանով մեկ կրակոց է արձակել Գագիկ Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վնասվածք, որի արդյունքում Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Արման Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայկական ստարթափ 1-Ring-ը ստեղծել է աշխարհում առաջին լևիտացիոն՝ «ճախրող» տեսախցիկը, որը 360 աստիճան շարժողականություն ունի և տեսանկարահանում է օնլայն ռեժիմով: Սարքը ստացել է «Moon» անունը:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում 1-Ring Moon ստարթափի ղեկավար Սերգո Օգանովը հայտնել է, որ լոգոտիպերի արտադրությունը և վաճառքը կարող են սկսվել արդեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում:
«Աշխատանքները շարունակվում են, ընդլայնվում է սարքի ֆունկցիոնալությունը, մենք նախատեսում ենք արտադրությունը սկսել 2018 թ. մարտին», — ասել է նա:
Նրա խոսքով` սարքի արժեքը կկազմի է $ 300-ից քիչ ավել:
Տեսախցիկը կարող է օգտագործվել տեսահսկման և տեսազանգերի համար: Այն կարող է ծառայել որպես գրասենյակային և տնային անվտանգության օգնական, որի շնորհիվ հնարավոր կլինի աշխարհի տարբեր անկյուններից հետևել տվյալ տարածքում տեղի ունեցող իրադարձություններին:
Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):
Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.50C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 40C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.50C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 00C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.50C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.90C, Իջևան` 7.10C), Արարատյան դաշտում (Երևան 6.50C, Արմավիր 5.60C): Առավելագույն ջերմաստիճանն այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-300C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000 մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.80C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -270C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -170C, Մեղրիում` -70C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -170C:
Նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17…+200C, ամսվա երկրորդ կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-70C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 15-55 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+150C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -10…-150C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 30-50մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13…+180C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-100C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 20-55 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20 0C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…-5 0C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ):
Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտայի շրջաններում սպասվում է +8…+100C, նախալեռնային շրջաններում սպասվում է +6…+70C, լեռնային շրջաններում` +1…+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքներին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` հովտային շրջաններում մինչև +18…+220C, նախալեռնային շրջաններում մինչև +17…+200C, լեռնային շրջաններում` +12…+150C, ամսվա երրորդ տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` հովտային շրջաններում գիշերը մինչև 0…+20C, նախալեռնային շրջաններում գիշերը մինչև -2…-5 0C, լեռնային շրջաններում` -7…-120C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 23-53մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին (նորմա` +6.6`0C): Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում +15…+180C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-5 0C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման` 30մմ):
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.