23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» նախնական քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից, թե արդյոք ոստիկանությունը Սահմանդրական բարեփոխումներից հետո կենթարկվի վարչապետին:
«Երկար ժամանակ սպասում ենք, բայց դեռևս Կառավարության մասին օրենքը չկա, Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց հետո հայտարարություններ էին հնչում, որ անցնում ենք խորհրդարանական կառավարման և չեն լինելու կառավարությանն առընթեր մարմիններ, բոլոր մարմինները հաշվետու են լինելու խորհրդարանին: Դուք զեկույցում նշեցիք, որ զարգացման ծրագրում նախատեսվում է, որ ոստիկանությունը ենթակա է վարչապետին, Ձեր խոսքից եմ ասում: Այսինքն՝ ըստ էության որևէ մեկը չի պատրաստվում առընթեր մարմինները դարձնել նախարարություններ և բերել խորհրդարանական հաշվետվության դաշտ»,-ասաց նա:
Նիստը վարող ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ դա վերջնական որոշում չէ, Մարուքյանն էլ նկատեց. «Ինչպիսի՞ մարմին է վարչապետին ենթակա մարմինը, որը խորհրդարանում հաշվետու չի լինում»։
Փոխոստիկանապետն էլ նշեց, որ դա ծրագրային դրույթ չէ, այլ զուտ տեսլական է, որը տեսնում են ոստիկանության տեսանկյունից:
«Բայց Սահմանադրությունում հստակ գրված է, որ կան նախարարություններ, կառավարության ենթակա և վարչապետին ենթակա մարմիններ, Սահմանադրության շրջանակներում է: Իհարկե, որոշողը մենք չենք, դուք եք, ղեկավարությունը, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով աշխատել, բայց կարծում ենք` կառույցը կմնա ներկայիս ոստիկանական համակարգի տեսքով, իհարկե, ոստիկանության օրենքի մշակման տեսլականով»,-ասաց նա:
Արտյոմ Օհանովը աշխարհում առաջատար գիտնականներից մեկն է համարվում, որը փոխել է գիտության զարգացման վեկտորը: Նա Մոսկվայի պետհամալսարանի շրջանավարտ է, թեկնածուականը պաշտպանել է Լոնդոնի համալսարանական քոլեջում, դոկտորի աստիճան է ստացել Ցյուրիխի քաղաքական ինստիտուտում:
ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին սահմանապահները կովերի մի ամբողջ նախիր են կրակի տակ առել, երբ կենդանիները փորձում էին հատել Արաքս գետը, ֆեյսբուքի իր էջում գրել է հայկական ծագումով հայտնի ռուս քիմիկոս Արտյոմ Օհանովը` հիշելով հայ գիտնականներից մեկի հետ իր հանդիպումը:
«Խնդիրն այն էր, այդ տարիներին ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից Թուրքիայի տարածքում, ամերիկացիները կովերին վարակել են սարսափելի հիվանդությամբ` դաբաղով, եւ նրանց ուղղորդում էին դեպի խորհրդային սահման, որ այն հատելով Հայաստանում համաճարակ տարածվի»,- պատմել է Օհանովը:
Նրա գրառմանը հետեւել է բուռն արձագանք, ֆեյսբուքում ակտիվ քննարկում է սկսվել:
Հայաստանի ատոմակայանը կաշխատի ևս 10 տարի։ Պաշտոնապես հնչած այս հայտարարությունը նոր հարցեր է առաջացնում. Իսկ ի՞նչ են արվելու առաջիկա 10 տարում առաջացող նոր ռադիոակտիվ թափոնները, և ընդհանրապես որտե՞ղ է Հայաստանը պահում ատոմակայանի աշխատանքի արդյունքում առաջացող «վտանգավոր աղբը»։
Ռադիոակտիվ թափոնների պահման հատուկ պահեստարան կամ գերեզմանոց Հայաստանը չունի և չի էլ ունեցել։ Ատոմակայանի աշխատանքի արդյունքում միջուկային վառելիքի մնացորդներն արդեն 22 տարի կուտակվում են ժամանակավոր պահեստարաններում։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը` հավելելով, որ այսօր որպես պահեստարան է ծառայում ՀԱԷԿ-ի առաջին`չշահագործվող էներգաբլոկը։
«Ռեակտորը կանգնած է և օգտագործվում է որպես ավազան, որտեղ հավաքվում է աշխատած վառելիքը», — ասում է Պետրոսյանը։
Ի դեպ, ատոմակայանը Հայաստանում ռադիոակտիվ թափոն առաջացնող միակ արտադրական օբյեկտն է։ Մինչև 1989թ-ը ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները երկաթուղով տեղափոխվում էին Ռուսաստան։ Հայաստանի տնտեսական շրջափակման ու երկաթուղային ճանապարհի փակվելու հետևանքով 1995թ-ից ի վեր, ատոմակայանի վերաշահագործումից սկսած, դրանք սկսեցին կուտակվել Հայաստանում։
Թե այսօր ինչ ծավալի ռադիոակտիվ թափոններ կան կուտակված ատոմակայանի տարածքում, Վահրամ Պետրոսյանը չցանկացավ բացահայտել։
Փոխարենը այս գաղտնիքը որոշ չափով բացում է 2017թ.-ի հուլիսին կառավարության ընդունած «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը»։
Դրա համաձայն` «1995թ-ից ՀԱԷԿ-ում կուտակվել է շուրջ 600 ջերմանջատիչ հավաքվածք» (ՋԱՀ)։ Դրանք օգտագործված վառելիքի սառեցման համար նախատեսված հատուկ տարաներ են։
Տարիներ շարունակ կուտակված թափոններից ազատվելու համար 2000թ-ին Ֆրանսիական «Ֆրամատոմ» կազմակերպությունը ՀԱԷԿ-ի տարածքում նոր պահեստարան կառուցեց, որը, սակայն, 5 տարի անց ամբողջությամբ լցվեց։ Եվս 616
ՋԱՀ էլ իրենց հարցի վերջնական լուծմանն են սպասում այս պահեստարանում:
Եվս 800 ՋԱՀ էլ, մասնագետների հաշվարկով, Հայաստանում կկուտակվի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա 10 տարվա շահագործման ընթացքում։
Վահրամ Պետրոսյանի խոսքով, ՀՀ իշխանությունները կուտակված խնդրի լուծման ուղիներ են փնտրում։
«Պատրաստվելու են հատուկ բետոնե տարաներ, որոնց կյանքի տևողությունը մոտավորապես 300 տարի է։ Նախնական մշակումից հետո ռադիոակտիվ թափոնները լցվելու են այդ տարաների մեջ և պահվելու են»,- ասաց Պետրոսյանը։
Իսկ թե ով, երբ, որտեղ ու ինչ գումարով է կառուցելու նոր պահեստարանը, հայտնի չէ։ Մեր զրուցակցի խոսքով, այս հարցն այսօր բանակցային փուլում է։
Նախնական հաշվարկով, պահեստարանի կառուցումը կարժենա շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար։
2017թ-ի հոկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» օրենքի նախագծին ու այն ուղարկել ԱԺ։
1989 թվականի փետրվարից առաջին էներգաբլոկը գտնվում է երկարատև կանգի ռեժիմում:
Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ՀՀ նախագահը որոշել է.
1. 2017 թվականի նոյեմբեր — 2018 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:
3. 2018 թվականի հունվար ամսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման մասին քննարկումներն արհեստական են ու իրականության հետ որևէ առնչություն չունեն»: «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
«ՀՀ կառավարությունը 2014-ի մարտին որոշում է կայացրել ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարացման վերաբերյալ: Գործարկման ժամկետի երկարացումը կիրականացվի ռուսական կողմից տրված 270 մլն դոլար վարկով և 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին», – նշել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` այժմ «Ռոսատոմ» պետական ընկերության հետ համատեղ շարունակվում են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ աշխատանքները:
«Կարևոր է նշել, որ ատոմակայանը գործում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափանիշներին համապատասխան և սա միջազգային մասնագետների եզրակացությունն է: Իրականացվում են աշխատանքներ անվտանգության բարձրացման ու արդիականացման ուղղությամբ: Այնպես որ, Մեծամորի ատոմակայանը կգործի առնվազն մինչև 2027-ը: Մենք կարծում ենք, որ մեր անվտանգության համար, առաջին հերթին էներգետիկ, ատոմային էներգետիկան միշտ լինելու է Հայաստանում», – ասել է Սերժ Սարգսյանը:
«Կասպերսկու լաբորատորիա» հակավիրուսային ընկերությունը հայտնաբերել է նոր թիրախային կիբերհարձակում Ռուսաստանի, Հայաստանի և Մալազիայի բանկերի վրա: Հարձակումը ստացել է Silence անվանումը:
Փորձագետները պարզել են, որ հարձակման առաջին ալիքը սկսվել է դեռ 2017թ. հուլիսին, իսկ նորն այժմ էլ ընթացքի մեջ է: «Վարակն իրականացվում է ֆիշինգային թիրախային նամակների միջոցով՝ վտանգավոր ներդիրներով:
Օրինակ, հարձակվողներն օգտագործում են արդեն վարակված հաստատությունների ենթակառուցվածքները և հաղորդագրություններ են ուղարկում իրական աշխատակիցների անունից: Այդ կերպ նրանք գործնականում որևէ կասկած չեն առաջացնում: Հաճախ տեքստը ունենում է հաշիվ բացելու ստանդարտ հարցման տեսք»,- մեկնաբանել են ընկերությունից:
.chm ֆորմատով վտանգավոր ֆայլը բացելու դեպքում համակարգիչը վարակվում է միանգամից մի քանի տրոյական վիրուսներով: Դրա նպատակն է տեղեկատվություն հավաքել սարքի մասին և դա ուղարկել կառավարող սերվերին: Կորպորատիվ ցանցին հասանելիություն ստանալուց հետո հաքերները հնարավորություն են ստանում ուսումնասիրել բանկի ենթակառուցվածքը, ինչպես նաև հետևել աշխատակիցներին: Տվյալներն ուսումնասիրելուց և վերլուծելուց հետո կիբերհանցագործները գողանում են գումարները:
Նշվում է, որ Silence հարձակումը գրանցվել է մի քանի երկրներում, այն կարող է վկայել խմբի աճող ակտիվության մասին: «Այդ տեխնիկան վերջին ժամանակներում գնալով ավելի շատ է օգտագործվում կիբերհանցագործների կողմից, դա շատ տագնապալից միտում է. դատելով ամեն ինչից՝ նրանք ակտիվորեն կկիրառվեն նաև ապագայում»,- ընդգծել է ընկերության փորձագետ Սերգեյ Լոժկինը:
Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 100 մլն դոլարի նոր վարկի հարցը կառավարության օրակարգում էր: Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարուﬓերի ֆինանսավորման համար:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնություն կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը վերջերս ընդգրկված էր կառավարության օրակարգում։ Ռուսական կողմը վարկը տրամադրում է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար։ Փաստաթղթով հայկական կողմը վարկի փաստացի օգտագործված գումարը մարում է 15 տարվա ընթացքում՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Նախագծում նշվում է, որ հայկական կողմը վարկը պետք է օգտագործի 2018-2022թթ. ընթացքում:
Հիշեցնենք, որ 2016թ․ Ռուսաստանն ու Հայաստանը կնքել էին վարկային համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում էր 200 մլն դոլար՝ սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ Զենքի մատակարարումը ՀՀ-ին գործընկեր կողմը սկսեց ապրիլյան պատերազմից հետո: Հիմա հայտնի է, որ ռուսական 200 միլիոն դոլար վարկից ծախսվել է 85 տոկոսը, և որ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա, որը չի օգտագործվել:
Ընդ որում, հիշեցնենք, որ ՌԴ նպատակային 100 մլն դոլարանոց վարկից հետո ՀՀ պետական պարտքը կազմում է՝ 6 մլրդ 457 մլն դոլար: 2017թ. ավարտին, ըստ ֆինանսների նախարարի, պետական պարտքը կհասնի 6 մլրդ 700 մլն դոլարի: Հաջորդ տարի կհատենք 7 մլրդ դոլարի սահմանագիծը:
Հայաստանն ակնկալում է մինչև տարեվերջ 100 միլիոն դոլարի նոր վարկ ստանալ Ռուսաստանից, «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց համապատասխան համաձայնագրին: Պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանը տրամադրում է անհրաժեշտ գումարի 90 տոկոսը, իսկ հայկական կողմը պարտավորվում է վճարել մնացած 10 տոկոսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ 200 մլն դոլարի առաջին ռուսական վարկի ռազմական մատակարարումները կավարտվեն մինչև 2017 թվականի վերջ: Վարկի մասին փաստաթուղթը ստորագրվել էր դեռ 2015 թ. հունիսի 25-ին, սակայն ուժի մեջ է մտել 2016 թ. փետրվարի 10-ից:
Այսպիսով, Հայաստանը Ռուսաստանից հերթական վարկն է վերցնելու՝ սպառազինություն գնելու համար: Վարկի գումարը 100 միլիոն դոլար է: Այն տրամադրվելու է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով և 20 տարի ժամկետով:
Համաձայնագրի դրույթների հիման վրա Հայաստանի պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:
Հարկ է նշել, որ ՌԴ կառավարության հետ համանման համաձայնագիր կնքվել է 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է: Հայտարարվում է, որ համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին:
Իշխանությունները ոգևորված են, նրանք ասում են՝ Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերել ՌԴ-ից: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օրինակ ողջունելով Ռուսաստանի կողմից Հայաստանին ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար 100 միլիոն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը` ընդգծել էր, որ դա միտված է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը. «Այս համաձայնագրով ևս, ինչպես նախկինով, Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերել Ռուսաստանից: Մենք Ռուսաստանից զենքը ձեռք ենք բերում ներքին գներով: Որևէ այլ երկիր ոչ միայն նման պայմաններով զենք ձեռք բերելու հնարավորություն չունի, այլև նույնիսկ մոտ չի այդ պայմաններին»: Նա վստահեցնում էր, թե այդ համաձայնագիրը ևս մեկ անգամ վկայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին` շեշտելով, որ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին արդիական սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների մակարդակով: «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և այս համաձայնագիրը դրա վառ վկայությունն է», ասել էր Շարմազանովը:
Միաժամանակ, փորձագետները քննարկում են, թե ինչ զենքերի համար կծախսվի այդ գումարը: Sputnik Արմենիային, օրինակ` ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը կարծիք էր հայտնել, թե Հայաստանը լուրջ վերազինման կարիք ունի, պետք են հակատանկային միջոցներ և հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր: «Հաշվի առնելով հավանական սպառնալիքները` Հայաստանը հակատանկային միջոցների, հետախուզության և կապի բարձր տեխնոլոգիական միջոցների, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի կարիք ունի», ասել է Շուրիգինը: Ըստ նրա` պարտադիր չէ, որ շարժական հակահրթիռային համակարգեր լինեն, կարող են լինել նաև անիվային, թրթուրավոր համակարգեր, օրինակ` «Ստրելա —10» և «Բուկ» հրթիռային համակարգեր: Շուրիգինի համոզմամբ՝ կապի և հետախուզության լավ միջոցներն այժմ զենքից շատ ավելի կարևոր են. «Ակնհայտ է, որ ցամաքային բանակին պետք են սպառազինություններ, քանի որ հիմնական սպառնալիքը, որին Հայաստանը կարող է բախվել, իհարկե, ցամաքային սպառնալիքն է»: «Հայրենիքի Արսենալ» ամսագրի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովն էլ Sputnik Արմենիային ասել է, որ 100 միլիոնն այդքան էլ մեծ գումար չէ: «Ամենայն հավանականությամբ, խոսքը կվերաբերի այն զենքին, որը կարելի կլինի գնել գոնե գումարտակի համար: Դա կարող է հրազեն լինել, գուցե նռնակներ», — ասել է Լեոնկովը: Նրա կարծիքով, թե կոնկրետ ինչ զենք կլինի, պարզ կդառնա պայմանավորվածությունների ավարտից հետո:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում գտվող ռադիոլոկացիոն կայանում՝ ծանոթանալու պիլոտային ծրագրով նոր հրթիռային կայանների տեղադրման աշխատանքներին:
Բանակցությունների արդյունքում՝ ռուսական ընկերությունը նախատեսված 2 հակակարկտային հրթիռային կայանի հետ միասին, որպես նվիրատվություն, տրամադրել է ևս մեկ կայան, արդյունքում՝ երկու «Элия 3» կայան տեղադրվել է Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում, ինչի շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի:
Առաջիկա օրերին կայանները պատրաստ կլինեն գործարկման: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:
Ռուսական «Անտիգրադ» ընկերության ներկայացուցիչն ԱԻ նախարարին մանրամասն ներկայացրեց հրթիռային կայանի աշխատանքի սկզբունքները:
Հայաստան են ներկրվել նորագույն արտադրության և բարձր արդյունավետություն ապահովող վերջին սերնդի հրթիռային կայաններ: Կրակոցներն իրականացվում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն:
Արտաշավանում գտնվող ռադիոլոկացիոն կայանը ևս համալրվել նորագույն թվային սարքավորումներով, որի շնորհիվ՝
• կբարձրանա դրա գործողության կայունությունն ու հուսալիությունը, կապահովի ամպերի պարամետրերի չափման ճշգրտության բարձրացումը, հեռավերահսկողությունն ու կարգաբերումը.
• կնվազեն սպասարկման ծախսերը:
Միաժամանակ իրականացվել են համակարգի ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներ (հրթիռների պահպանության համար անհրաժեշտ պահեստների նախապատրաստում, կայանի շենքի վերանորոգում, կայանների տեղադրման վայրերի ուսումնասիրություն և այլն):
Շնորհակալություն հայտնելով իրականացված մեծածավալ աշխատանքի համար՝ նախարար Դ.Տոնոյանը հանձնարարեց ապահովել նաև մասնագետների վերապատրաստումը՝ նորագույն կայանների կառավարումն իրականացնելու համար:
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս իրականացվող պիլոտային ծրագրի հիման վրա ՀՀ ԱԻ նախարարությունը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ ՀՀ մյուս մարզերի մշակովի հողատարածքները ևս առնելով նման կայանների պաշտպանության տակ:
Նշենք, որ համակարգում առկա 2 ռադիոլոկացիոն կայանները կարող են սպասարկել նմանատիպ 36 հրթիռային կայան:
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.20C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.30C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.70C
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կազմել է 482.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դրամով:
յդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.53 դրամ (աճել է 2.60 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.58 դրամ (աճել է 0.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 259.8 դրամ, ոսկի՝ 19,747.33 դրամ, պլատին՝ 14,251.61 ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.