23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 7-ին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը նույնքան կնվազի, այնուհետև էապես չի փոխվի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երևանում անցկացվող Համահայկական գիտաժողովին, ինչպես նաև քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր:
Յուրի Օգանեսյանը բացի համաշխարհային գիտության մեջ իր առանցքային դերից՝ նաև ՀՀ վարչապետի կողմից նշանակված ԱԱԳԼ միջազգային գիտական խորհրդի նախագահն է, ում կողմից 2009-2010 թվականներին ձևավորվել է միջազգային հանձնաժողով, որն ուսումնասիրել և կառավարությանն առաջարկներ է ներկայացրել Երևանի ֆիզիկայի ինստիտուտը Ազգային գիտական լաբորատորիայի վերափոխելու վերաբերյալ, իսկ 2011 թվականին նշանակվել է վերը նշված հիմնադրամի միջազգային գիտական խորհրդի նախագահ: Մինչ օրս Յուրի Օգանեսյանն ակտիվ խորհրդատվություն է տրամադրում և աջակցում այդ գիտական կազմակերպության կայացմանը:
Անի Ափրահամյանը, ով ունի նաև մի շարք ամերիկյան և եվրոպական գիտական հիմնարկների կառավարման փորձ հատկապես միջուկային ֆիզիկայի և իզոտոպների արտադրության բնագավառում, ևս ակտիվորեն ներգրավված է Յուրի Օգանեսյանի կողմից ձևավորված միջազգային հանձնաժողովում, իսկ 2011 թվականից՝ ԱԱԳԼ միջազգային գիտական խորհրդում և զգալի աշխատանք է իրականացնում երիտասարդ գիտնականներին աջակցության, միջազգային ծրագրերում նրանց ներգրավելու ուղղությամբ:
Ողջունելով անվանի գիտնականներին՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նրանց պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաև ներդրում ունենալու հատկապես ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում առաջընթացի և երիտասարդ գիտնականների կրթության գործում:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նաև անվանի գիտնականների հետևողականությունը Օնկոլոգիայի ազգային գերազանցության կենտրոնի զարգացման և հատկապես «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի՝ ԱԱԳԼ-ի տարածքում իզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի ձևավորման գործում և ընդգծել, որ պետությունը հետևողականորեն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել և աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերի իրագործմանը:
Հանդիպմանը կարևորվել է նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) ու Անի Ափրահամյան և Յուրի Օգանեսյան տանդեմի համագործակցությունը՝ նկատի առնելով, որ Յուրի Օգանեսյանը նաև ՖԱՍՏ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Երեկ Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խիստ հակահայ զեկույցը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը որեւէ կերպ չի հաջողվել տապալել խայտառակ անվանումով սույն փաստաթղթի ընդունումը:
Ավելին, վերջին պահին ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է ավելի խիստ ձեւակերպումներ մտցնել փաստաթղթում:
Ադրբեջանական լրատվամիջոցները բավական մեծ ոգեւորվածությամբ գրում են. «Հայ պատգամավորները, հաշվի չառնելով իրերի իսկական դրությունը, ելույթ ունեցան, առաջարկելով փոխել զեկույցը եւ այլեւս երբեք չվերադառնալ այս թեմային: Նրանց այդ առաջարկությունը քվեարկության դրվեց եւ 14 «կողմ», 24 «դեմ» ձայներով չընդունվեց»:
Ըստ haqqin.az-ի, Ադրբեջանն առաջարկել է մի քանի ուղղումներ անել փաստաթղթում:
Մասնավորապես զեկույցի 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ» պարբերությունը փոխարինվել է «Ադրբեջանի գրավյալ տարածքները դեռ ազատագրված չեն» պարբերությամբ:
Երկրորդ ուղղումը վերաբերել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ազատ արձակմանը: Առաջարկվել է զեկույցում ամրագրել. «… Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքները բռնազավթած Հայաստանին՝ անհապաղ ազատ արձակել այդ անձանց»:
Վերջապես երրորդ ուղղումը, ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է դատապարտել այն, որ հայկական կողմը հրաժարվել է համագործակցել զեկույցի հեղինակի հետ: Մասնավորապես, հայկական կողմի համագործակցությանը վերաբերող հատվածում, որտեղ Ուոլթերը նշած է եղել, թե ափսոսում են, որ հայկական կողմը չի համագործակցել զեկույցի հեղինակի հետ, փոխվել է այսպես. «վճռականորեն դատապարտում ենք, որ…»:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցում հղում է արվում ԵԽԽՎ 1416 բանաձեւին եւ պահանջվում է հայկական զորքերն անհապաղ դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Այսօր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված զեկույցը քննարկման կդրվի եւ վերջնականապես կընդունվի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, որը տեղի է ունենալու հունվարին:
Ադրբեջանի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովի Հայաստան գալու մասին լուրը Երևան հասավ Սպիտակի երկրաշարժի առաջին օրերին: «Հանրապետության ղեկավարը,- պարզաբանեցին Բաքվից,- կժամանի ռազմական օդանավով:
Հայաստանի Կենտրոնական կոմիտեի հերթապահ քարտուղարը, որը ստացել էր գաղտնագրված հաղորդագրությունը բաքվեցի հյուրի մասին, անմիջապես տեղեկացրեց վերադաս ընկերներին:
Այնուհետև սկսվեց մի պատմություն, որի ընթացքում ամենաշատը այն ժամանակվա առաջին դեմք Սուրեն Հարությունյանի բախտը բերեց:
Դժվար չէ գուշակել, որ Սումգայիթում հայկական ջարդերից հետո Վեզիրովին Երևանում հյուրընկալել ոչ ոք չէր ցանկանում: Սակայն անհրաժեշտ էր, Վեզիրովը մասնավոր դեմք չէր, այլ պաշտոնական: Սուրեն Հարությունյանը, ով բոլոր դեպքերում ստիպված էր պրոտոկոլի համաձայն սեղմել վաղեմի (աշխատել էին իրար հետ Կոմսոմոլի կենտրոնական կոմիտեում) գործընկերոջ ձեռքը, խաղից դուրս էր, որովհետև այդ օրը նա մեկնել է Լենինական՝ հանդիպելու Խորհրդային Միության ամենակարևոր անձի, Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի հետ: Երևանում մնացել էին միայն կենտրոնական կոմիտեի քարտուղար Գալուստ Գալոյանը և երկրորդ քարտուղար Յուրի Կոչետկովը:
Հասկանալի է, որ նման առաքելության համար երկրորդ քարտուղարը ավելի հարմար էր, քան պարզապես քարտուղարը, բայց նույնիսկ Մոսկվայի թեկնածու Կոչետկովը չէր ցանկանում հարվածի տակ ընկնել:
«Մինչև նրանք այս տհաճ պարտականությունը իրար վրա էին գցում, պարզ դարձավ, որ ինչ էլ որ լինի, ես ստիպված էի գնալ «Զվարթնոց», — հիշում է Կենտրոնական կոմիտեի ընդհանուր բաժնի պետ Լևոն Չախմախչյանը:
Այսպես թե այնպես, օդանավակայան գնացին երկուսով՝ Յւրի Կոչենկովը և Լևոն Չախմախչյանը:
Այստեղ մենք մի փոքր կշեղվենք, որ հիշեցնենք, թե ինչ էր նշանակում այդ օրերին հրապարակայնորեն սեղմել ադրբեջանցու ձեռքը, այն էլ ոչ թե սովորական ադրբեջանցու, այլ հանրապետության ղեկավարի, որի թողտվությամբ տեղի էին ունեցել Սումգաիթի ջարդերը:
Այո, Վեզիրովը եկել էր ցավակցելու, գուցե նույնիսկ անկեղծ, այո, երբ ամբողջ աշխարհն օգնության հասավ Հայաստանին, հարևանի անտարբեր մնալը ամենաքիչն անպարկեշտ կլիներ: Միևնույն ժամանակ, Բաքվի հյուրը չէր կարող չհասկանալ, որ բոլոր դեպքերում սումգայիթյան գլխակերների արարքների պատասխանատուն առաջին հերթին ինքն է՝ Աբդուլ-Ռահման Հալիլ օղլի Վեզիրովը: Եվ ահա նա ժամանում է Երևան:
«Կա մի հայկական ասածվացք. Հյուրն Աստծունն է, հատկապես, եթե գալիս է դժբախտության ժամանակ»: Չդիմավորել Վեզիրովին օդանավակայանում հայերեն չէր լինի», — ասում է Լևոն Չախմախչյանը և ճիշտ է ասում:
Այնուամենայնիվ, Վեզիրովի քայլերթը ինքնաթիռից դեպի մեքենա անցավ մարդկանց սուլոցների և գոռոցների ներքո:
Եվս մեկ շեղում: Ավելի ուշ Ադրբեջանն օգնություն ուղարկեց Հայաստան. աղետի գոտուն չափազանց անհրաժեշտ էր այդ հարյուր երեսունվեց ավտոկռունկը: Ավտոմեքենաները հյուսիսից էին գալիս, Իջևանի մուտքի մոտ նրանց կանգնեցրել էին անիվների տակ պարկող մարդիկ:
Այ սա արդեն իզուր էր. Ավերակների տակ ամեն ժամ զոհվում էին կանայք, երեխաներ, ծերեր, և նրանց, ինչպես նաև նրանց ամուսիններին, մայրերին, հայրերին և երեխաներին կարևոր չէր, թե ում ավտոկռունկները կբարձրացնեն հարազատ մարդկանց գետնի մեջ սողոսկած սալաքարը: Ի՞նչ անել: Ավտոկռունկները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի աղետի վայր՝ ոստիկանության պաշտպանության ներքո:
Երևանում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո, հաջորդ օրը Վեզիրովը վերադարձավ Բաքու: Նույն ռազմական օդանավով:
… Իսկ հետո, Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեցին հակակառավարական հանրահավաքներ, որոնք վերածվեցին անկարգությունների: 1990 թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Բաքու զորքեր մտցվեցին, Վեզիրովին ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնց Այազ Մութալիբովը:
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 7-ին, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, նոյեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 7-ին, 9-ին սպասվում է անձրև:
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը:
Զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Մանգասարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ վիրավորում ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
1920 թ. հոկտեմբերի 30-ին հանձնվեց Կարսը: Կարսի անկման 97-րդ տարում, 2017-ի հոկտեմբերի 30-ին, գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Կարսի անկման պատճառները, այսինքն՝ թե ինչպես հնարավոր եղավ անառիկ թվացող այդ բերդը հանձնել թշնամուն, շատ են: Սիմոն Վրացյանը Կարսում հայկական զորքերի պարտության հիմնական պատճառ էր համարում բոլշեւիկների եւ թուրքերի բարեկամությունը, որը հոգեպես ընկճել էր Կարսի բնակիչներին, զինվորականությանը. «Մի կողմից` ծայր աստիճանի հոգնած, քայքայված եւ խաղաղության կարոտ հայ ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշեւիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից` հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են եւ՛ թուրքերը, եւ՛ ռուսները, եւ ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման»:
Կարսի անկումը, առհասարակ՝ մեր պատմության յուրաքանչյուր դրվագ մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի: Սակայն պատմությունը միայն պատմաբաններին է հետաքրքրում՝ իբրեւ գիտական ատենախոսությունների թեմա: Քաղաքական միտքը այդպես էլ հետեւություններ չի անում: Ահա Կարսի անկման մեկ այլ պատճառ, որը նկարագրել է Մուշեղ Իշխանը. «Զորակոչին ներկայանում էին աղքատների եւ «տանիք» չունեցողների որդիները: Հովանավոր ունեցող կամ կաշառք տվող երիտասարդների մի մասը փախչում էր արտասահման (մասնավորաբար՝ Թիֆլիս), մյուս մասը տեղավորվում էր սպաների մոտ՝ ռազմական գործողություններից հեռու»:
Հարյուրամյա վաղեմության այս մտահոգությունը նույնքան թարմ է այսօր, որքան 100 տարի առաջ: Կարսի հանձնումը, որն այսօր կարելի է այլ կերպ էլ ձեւակերպել՝ «Ազատագրված տարածքների վերադարձ», «Ցավոտ փոխզիջումներ»՝ Արցախի հարցով, «Յոթ շրջանների հանձնում Ադրբեջանին», կարո՞ղ է ունենալ նույն հետեւանքը, ինչ Կարսի անկումը: Հիշենք՝ դրա գինը Առաջին հանրապետության անկումն էր:
Իրականությունն այսօր ստիպում է զուգահեռներ անցկացնել հարյուրամյա վաղեմություն ունեցող իրադարձությունների ու դրանց հետեւանքների միջեւ:
Ու նաեւ հասկանալ, թե ի՞նչ նշանակություն ունեցավ Արցախյան պատերազմը Հայաստանի համար, որքանո՞վ էին իմաստավորված 1994 թ. կնքված զինադադարից հետո հազարավոր զոհերը սահմանին, եթե այսօր օրակարգում «ցավոտ փոխզիջումներն» են:
Անկախության ողջ ընթացքում շրջափակումը, դեմոգրաֆիկ ճգնաժամը, տնտեսական անկումը, հազարավոր կյանքերը սահմանին ինչու՞ են այնքան էժան գնահատվում, որ լրացուցիչ «ցավոտ փոխզիջումների» հարց է բարձրացվում:
Ի՞նչ կարծիք ունեն այս մասին Արցախյան պատերազմի մասնակից վետերանները:
Կարեւոր հանգամանք է. Հայաստանում կա ավելի քան 20.000 ազատամարտիկ: Թե ինչ վերաբերմունք ունեն նրանք իշխանությունների հանդեպ կարելի է դատել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներով, որոնց զգալի մասը Արցախյան պատերազմի հերոսներ ու մասնակիցներ են՝ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Արամ Հակոբյանը, Արմեն Լամբարյանը, Մխիթար Ավետիսյանը, ազատամարտիկ Դեդը…
Նրանք, Արցախի հերոս Ժիրայր Սէֆիլյանը ազատազրկված են:
Այսինքն՝ մարդիկ, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին, այսօր որեւէ տեղ չեն երեւում, նրանց ձայնը ոչ մի տեղ չի լսվում: Այն դեպքում, երբ պատերազմի միջով անցած 20 000 տղամարդու ներկայությունը, ասենք այսպես՝ ակտիվ ներկայությունը իշխանություններին կարող էր ստիպել հաշվի նստել իրենց կարծիքի հետ, ինչ-որ առումով նաեւ զսպող դեր ունենալ:
Ազատամարտիկների խնդրին լրջորեն անդրադառնալու անհրաժեշտություն չի էլ եղել: Թերեւս դա իշխանությունների բնական արձագանքն է. զինադադարից այս կողմ որեւէ լուրջ ընդվզում, իշխանությունների վերարտադրմանը սպառնացող իրավիճակ ազատամարտիկները չեն ստեղծել: Հասարակական ընկալման մեջ էլ ազատամարտիկներն ասոցացվել են գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի, Հայկազ Բաղմանյանի հետ:
Պատերազմն անցած հազարավոր այդ տղամարդիկ խաղաղ կյանքում իրենց ներկայությամբ պիտի որ իշխանությունների համար զսպող դեր ունենային: Նրանք պիտի հաղթանակը հավասար բաշխեին բոլորի միջեւ` որպես համընդհանուր ձեռքբերում:
Հաղթանակն անգամ ազատամարտիկներն իրար մեջ չկարողացան ճիշտ բաշխել. դափնիները հասան մի քանի գեներալի: Մյուսները մնացին խաղից դուրս:
Այսօր արդեն, ազգ-բանակ հարաբերությունը ներկայացնողները, զինվորական ծառայության փիլիսոփայությունը ներկայացնողները ազատամարտիկների կողմը չեն էլ նայում:
Կարսի անկումից մոտ 100 տարի անց գրեթե նման իրավիճակ է: Հայաստանի երեք նախագահներն էլ՝ վերարտադրվելու, հարստանալու, իրենց իշխանությունը պահելու գին են սահմանել Հայաստանը: Այն, ինչ անում են իշխանությունները, շատ դիպուկ նկարագրել է Չարենցն իր «Երկիր Նաիրի»-ում: Պարոն Մարուքեն թղթախաղում գումար է պարտվում, որի մի մասը չի կարողանում վճարել: Ի՞նչ լուծում գտնել. ոչ մի տեղից գումար գտնելու հույս չկա: Եվ ահա առավոտյան լսում է «ավետիսը»՝ սկսվել է 1914 թ. համաշխարհային պատերազմը: Եվ նա գլխի է ընկնում՝ փրկված է. համաշխարհային պատերազմը մոռացության կմատնի թղթախաղում իր պարտությունն ու պարտք մնացած գումարը: Ի՞նչը կմոռացնի «ցավոտ փոխզիջումները», որոնց գինը, ինչպես պատմաբաններն ու քաղաքական վերլուծաբաններն են պնդում, Հայաստանն է:
Լիլիթ Ավագյան
2018-ին NASA-ն Մարս կուղարկի InSight հետազոտող զոնդը, որտեղ սիլիկոնային չիպ տեղադրված կլինի ակցիային մասնակցելու ցանկություն հայտնած մարդկանց անուններով:
Մասնակիցների թվում 590 հայ կա Հայաստանից, որոնք հասցրել են գրանցվել NASA-ի կայքում և ուղարկել իրենց տվյալները:
Ընդհանուր առմամբ ակցիային մասնակցել է 2,4 մլն մարդ, այդ թվում առավելագույն քանակը ԱՄՆ-ից՝ 653.000: Գրանցվածների թվում 260.000 չինացի կա, 63.500 ռուսաստանցի: Բոլոր մասնակիցների անունները Մարս կհասնեն 2018-ին:
Անունների նման հավաքագրում առաջին անգամ անցկացվել է 2015-ին, այն ժամանակ հավաքվեց 827.000 անուն: 2017-ի հոկտեմբերի սկզբին գործակալությունը երկրորդ փուլը մեկնարկեց, որն ավարտվել է նոյեմբերի 1-ին: Այժմ հայտերի ընդունումը դադարեցրվել է, սակայն կարելի է թողնել էլփոստի հասեն և NASA-ն կիրազեկի հաջորդ փուլի ժամանակ:
InSight զոնդը Մարս կհասնի 2018-ին նոյեմբերին: Այն մոլորակի վրա սեյսմագիր սարք է տեղադրելու՝ հետևելու համար ներքին ապարների շարժին ու երկնաքարերի հարվածներին: Դա կօգնի գիտնականներին ավելին իմանալ մոլորակի կառուցվածքի մասին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Նման ծառայությունը օգտակար կլինի այն հաճախորդներին, ում դժվար է հիշել Բանկի կողմից սահմանված իր քարտի սկզբնական PIN-կոդը: Բացի դրանից, հաճախորդները կարող են սահմանել միասնական PIN-կոդ միաժամանակ մի քանի քարտերի համար և ստիպված չլինել հիշել միաժամանակ մի քանի տարբեր PIN-կոդեր:
Այս ծառայությունն օգտակար է նաև այն դեպքերում, երբ հաճախորդն ունի մտավախություն, որ իր քարտի PIN-կոդը հայտնի է դարձել երրորդ անձի:
«PIN-կոդի ինքնուրույն փոխարինումն իրականացվում է ընդամենը մի քանի քայլով, և չի առաջացնում դժվարություններ հաճախորդների մոտ: Ընդամենը պետք է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկածքարտը տեղադրել բանկոմատի մեջ, մուտքագրել գործող PIN-կոդը, ընտրել «PIN-կոդի փոխարինում» կոճակը, մուտքագրել նոր PIN-կոդը և հաստատել այն», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։
PIN-կոդի ինքնուրույն փոխարինման ծառայությունը տրամադրվում է անվճար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատային ցանցը ներառում է 157 բանկոմատ և տեղակայված է Հայաստանի ողջ տարածքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով հնարավոր է իրականացնել մի շարք գործառույթներ, ինչպիսիք են քարտից քարտ փոխանցումները, կոմունալ վճարումները, քաղվածքների դիտումը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.