23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում, սահմանված ժամանակացույցի համաձայն, սկսվել է նախատեսվող սարքավորումների առաջին փուլի մատակարարումը Հայաստան։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգիայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի փոխանցմամբ` հայտարարված մրցույթների արդյունքում լիազորված կազմակերպությունների հետ կնքվել է շուրջ 40 համաձայնագիր, որից 36-ի ֆինանսավորումն արդեն բացված է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գումարի շրջանակներում նախատեսվում է մի շարք կարևոր սարքավորումների մատակարարում, որոնք պետք է տեղադրվեն ատոմակայանում։ Ըստ Արտեմ Պետրոսյանի, սարքավորումների մի մասի, այդ թվում՝ առաջին տուրբոգեներատորի մատակարարման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Սակայն որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի դրանք հասնեն Հայաստան։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։
2017-ի հոկտեմբերի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են:
Մարտական կորուստներ
• Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը:
• Հոկտեմբերի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Ոչ մարտական կորուստներ
• Հոկտեմբերի 20-ին հրազենային վիրավորումից մահացել է ստացել ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը: Զինծառայողը հրազենային վնասվածքներն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցների հետևանքով:
• Հոկտեմբերի 20-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Պարզվել է, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ճակատի շրջանին արձակված կրակոցից:
• Հոկտեմբերի 23-ին, Վայոց Զորի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սամվելի Խանամիրյանը:
• Հոկտեմբերի 28-ին, Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նորայր Հովհաննիսյանը: Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 52 զինծառայողի մահվան մասին։
2017թ. հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որոնցից մարտական է մեկը:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքից հայտնել են միայն մեկի մասին:
Կորուստներ
• Հոկտեմբերի 8-ին Լենքորանում հուղարկավորել են Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկում սպանված զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուին (Saleh Valeh oğlu İsayev):
• Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ նույն ամսում Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu):
• Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից:
• Հոկտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Ղարագաշլը գյուղի բնակիչ Մյովլանով Փերվին Ակիֆ օղլուն (Mövlanov Pərvin Akif oğlu): Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը Ադրբեջանի բանակի 52 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Մանրամասները` այստեղ:
Նոյեմբերի 9-10-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 9-ին Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ ինտենսիվ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 9-10-ը` հատկապես ցերեկը, կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 9-10-ը սպասվում է անձրև, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանում 1ՄՎտ հզորությամբ ևս 9 արևային կայաններ կառուցման փուլում են: Նմանատիպ հաջորդ արևային կայանը բացվելու Սևանի ավազանում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը ներկայումս գտնվում է միջազգային մրցութային գործընթացի ակտիվ փուլում 55 ՄՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար:
Ըստ նրա՝ 1 ՄՎտ հզորությամբ արևային կայանների աստիճանական կառուցումը նպատակահարմար է նրանով, որ առայժմ ուսումնասիրվում է, թե ընտրված վայրերը որքանով են բարենպաստ, և թե ինչպիսին է այդ կայանների ազդեցությունն ընդհանուր ցանցի վրա:
«Սա Հայաստանում ամենահեռանկարային ոլոտներից մեկն է, եթե ոչ ամենահեռանկարայինը, ուստի հետագայում մենք արդեն շատ լուրջ պետք է ուսումնասիրենք ակումուլիացիոն հզորությունները, որոնց օգնությամբ պետք է կուտակել ավելացված էլեկտրաէներգիան »,- նշեց Հ. Հարությունյանը՝ շեշտելով, որ մինչև հզոր ակումուլիատորների գոյությունը, դիտարկվում է արևային կայաններից ստացվող էներգիայի ավելցուկի արտահանումը հարևան Իրան և Ռուսաստան:
Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ այս պահին նաև ընթացքի մեջ են հողմակայաններ կառուցելու ներդրումային ծրագրերը:
Նրա խոսքերով՝ ի տարբերություն արևային կայանների՝ հողմակայանների կառուցման համար պահանջվում է առնվազն 1-2 տարի չափումներ կատարելու, նույնքան էլ կառուցման աշխատանքներն ավարտելու համար:
«Հայաստանը կարող է ունենալ զարգացած տնտեսություն ատոմակայանով և առանց դրա»,- համոզված է «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
Վերջինս, անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, թե Մեծամորի ատոմակայանի շահագործումը երկարաձգվելու է մինչև 2027 թվականը, նշեց, որ գումարով ատոմակայանի կյանքը երկարացնելը հարցի լուծում չէ:
Ըստ նրա՝ ատոմակայանը որքան երկար աշխատի, այնքան վտանգավոր կդառնա:
«Ատոմակայանն այն կառույցը չէ, որտեղ կարելի է փող աշխատել, այն ունի լուրջ վտանգներ, անհրաժեշտ է այս հարցը դարձնել քննարկման առարկա, լսել մասնագետների խոսքը»,- նկատեց Վ. Համազասպյանը՝ հիշեցնելով Ֆուկուսիմայի և Չեռնոբիլի դեպքերի մասին։
Գիտանականի համոզմամբ՝ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը և արևային էներգետիկայի զարգացումը ոչ թե խանգարում են իրար, այլ՝ փոխլրացնում, հետևաբար անհրաժեշտ է շեշտը դնել այլընտրանքային էներգետիկայի վրա:
«Հայաստանը ունի այդ հնարավորությունը․ պետք է ոչ միայն այն զարգացնել, այլև ստեղծել արդյունաբերական նոր ոլորտ և դուրս գալ միջազգային շուկա։ Այստեղ կարող ենք կազմակերպել այնպիսի արևային տեխնիկայի արտադրություն, որը կիրառելի կլինի նաև Եվրոպայում, սա հիանալի համագործակցություն կլինի»,- ընդգծեց Վահան Համազասպյանը:
Նրա պնդմամբ՝ Հայաստանի միայն գյուղական բնակավայրի հելիոֆիկացիան թույլ կտա ստանալ այնքան ջերմային էներգիա, որը կփոխարինի 5 հայկական ատոմակայանի տված ջերմային էներգիային։
Անդրադառնալով Սպիտակի վերելակների գործարանի փակմանը՝ բանախոսը նշեց, որ դա իրենց ծրագիրը խափանելու, խոչնդոտելու ևս մեկ դրսևորում է, քանի որ որոշվել էր այնտեղ ստեղծել հելիոտեխնիկական սարքերի գործարան։
Գերմանական Լաուներբուրգ-Էլբե քաղաքում օրերս տեղի է ունեցել Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների միջմշակութային ավանդական փառատոնը:
Հույների, ռուսների, ուկրաինացիների, հոլանդացիների, լեհերի, սերբերի, թուրքերի աֆրիկյան մի քանի պետությունները ներկայացնող մասնակիցների կողքին այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցեցին նաեւ Գերմանիայում ապրող հայերը՝ ցուցադրելով հայկական մշակույթն ու խոհանոցը:
Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետ Անդրեաս Թհիեդէի բացման խոսքից անմիջապես հետո առաջինն իր երկիրը ներկայացրեց հայկական տաղավարը: Օտարերկրացիների դատին հանձնվեց Լաուներբուրգ-Էլբեի բնակչուհի, խոհարար Սոնա Խաչիկյանի ձեռքով պատրաստած ավանդական սպասը, հարիսան, կաղամբով եւ սմբուկով տոլման: Հյուրերը վայելեցին նաեւ Աննա Իշխանյանի պատրաստած ղափաման եւ հայկական տարազի նախշերով զարդարված տորթը:
Հայկական տաղավարում առկա էր անուշաբույր լավաշը, ավանդական գաթան, ավելուկը եւ հայկական այլ ուտեստներ: Իսկ, ահա, փառատոնի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան վայելել Լաուներբուրգաբնակ Արթուր Մարկոսյանի պատրաստած հայկական, ավանդական խորովածը:
Գերմանական Լեեր քաղաքի կենտրոնական այգում հայկական պուրակ հիմնադրած Թովմասյանների ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանը, ով փառատոնի պատվավոր հյուրն էր, հետաքրքիր մանրամասներ պատմեց NEWS.am-ին այդ միջոցառումից:
«Երբ հայտարարվեց, որ մասնակից թիմերը կարող են իրենց ավանդական ուտեստները հյուրասիրել ներկաներին, մենք սկսեցինք պատրաստել հայկական ավանդական խորոված: Խորովածի հոտն արագ տարածվեց, կարճ ժամանակ անց մեր տաղավարի մոտ արդեն հերթեր էին գոյացել: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ հայկական խորովածը կաթվածահար էր արել միջմշակութային այդ փառատոնը: Տեսնելով այդ ամենը՝ միջոցառման կազմակերպիչները խնդրել էին մեզ ժամանակավորապես կանգնեցնել խորովածի պատրաստումը: Պարզվում է՝ մյուս տաղավարներից դժգոհություն էին հայտնել, որ բոլոր հյուրերը կուտակվել են միայն հայկական տաղավարի շուրջ»,- պատմեց Թովմասյանը՝ հավելելով, որ անգամ այդ խնդրանքին ընդառաջ գնալուց հետո, կարճ ժամանակ անց խորովածի հոտը կրկին իրենց տաղավար էր բերել հյուրերին:
Թովմասյանը հպարտությամբ նշեց, որ հայկական տաղավարի ներկայացումը իրականացվել էր երեք հայ ընտանիքների կողմից: Նա վստահեցրեց, որ իրենք մտադիր են ամեն տարի մասնակցել եւ պատվով ներկայացնել Հայաստանը, մեր մշակույթն ու խոհանոցը՝ դառնալով Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ կապող օղակ:
Միջոցառման վերջում հայկական թիմի տարազ հագած փոքրիկները Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետարանին նվիրեցին Սերգեյ Եղիազարյանի ձեռքով պատրաստված ժամացույցը՝ զարդարված քաղաքի լոգոտիպով: Քաղաքի շախմատի տանը հայկական տաղավարի կողմից ընծայվեց նաեւ աշխարհահռչակ հայ շախմատիստ Լեւոն Ահարոնյանի ստորագրությամբ շախմատային տախտակ: Այդ անակնկալը հնարավոր եղավ իրականացնել հայր եւ որդի Ֆերդինանտ եւ Արմեն Հակոբյանների աջակցությամբ:
Փոքրիկներն այս բոլոր նվերների հետ միասին նվիրեցին նաեւ հայկական խորհրդանիշ համարվող նուռ, որը հատուկ այդ առիթով բերվել էր Հայաստանից: Հայկական տաղավարը ներկայացնող փոքրիկներից Վալերի Թովմասյանը «Շնորհակալություն, Գերմանիա» բանաստեղծությամբ ավարտեց հայկական տաղավարի ելույթը՝ կարեւորելով հայ-գերմանական բարեկամությունը:
Հոկտեմբերի 31-ին արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 31-ին հնարավոր է, նոյեմբերի 1-2-ը սպասվում է անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.20C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.30C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.70C
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն արդեն տասներոդ անգամ կամավոր արյուն եւ արյան բաղադրիչներ են հանձնել դրանց կարիքն ունեցող հիվանդների համար:
Գյումրի եւ Երեւան քաղաքներում ռուսական զորամիավորման եւ օկրուգի զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի զինվորական բժիշկներն անհատույց հիման վրա արյուն են վերցրել ավելի քան 300 զինծառայողներից, քաղաքացիական անձնակազմից եւ նրանց ընտանիքների անդամներից: Միջին հաշվով, յուրաքանչյուր զինծառայող հանձնել Է շուրջ 200 միլիլիտր, իսկ հմուտ դոնորները՝ 350 – 400 միլիլիտր արյուն:
Ընդհանուր առմամբ հավաքվել են ավելի քան 100 լիտր արյուն եւ դրա բաղադրիչներ: Լաբորատորիայում արյան ստուգումից հետո այն կհանձնեն Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկություններին՝ կարիքավոր բնակիչներին եւ հիվանդներին օգնություն ցույց տալու համար: «Դոնորի օրերն» Անդրկովկասի ռուսական միավորումում անցկացվում են 2011 թվականից եւ ավանդական են դարձել: Ընդհանուր առմամբ վեց տարում ակցիային մասնակցել Է ավելի քան 2 հազար մարդ, որոնք հանձնել են շուրջ մեկ տոննա դոնորական արյուն:
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին մամուլը և սոցցանցերը ողողված էին Հանրային հեռուստաընկերությունում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքների հրապարակումներով:
Ըստ այդմ, ի հայտ էին եկել բավականին լուրջ խախտումներ բյուջետային միջոցների տնօրինման ոլորտում:
Ոմանց պնդմամբ, այդ բացահայտումները լրջորեն անհանգստացրել են իշխող վերնախավին, և որոշում է կայացվել «Հ1»-ում շուտափույթ փոփոխություններ իրականացնել: Առաջին հերթին, հնարավոր է, որ պաշտոնանկ արվի հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ում անունը մինչ այդ էլ հիշատակվում էր մամուլում` «Հ1»-ի այս կամ այն սկանդալային իրադարձության հետ կապված:
Քանի որ նախագահի նստավայրում պետական քարոզչության, մասնավորապես հեռուստատեսության ոլորտի պատասխանատուն նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանն է, հենց նրան էլ հանձնարարված է այս խնդրի լուծումը»:
«ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում որևէ նոր բան տեղի չի ունենում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Տեղի է ունեցել Մինսկի խմբի հերթական վերակենդանացումը, և այդ գործընթացը կշարունակվի, ինչը ձեռնտու է բանակցային բոլոր կողմերի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանին, թե՛ Մինսկի խմբի համանախագահների համար»,-նկատեց նա:
Քաղաքագետի համոզմամբ՝ առաջիկայում սահմանային լարվածությունից խուսափել չի հաջողվի. «Բանակցային գործընթացին զուգահեռ սահմանին կշարունակվի լարվածությունը, ժամանակ առ ժամանակ կլինեն էսկալացիաներ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.