23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքը խոսք էր տվել օգնել բոլորին, ովքեր տառապում են հալածանքներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք Փարիզում տասնյակ հրեաների էին փրկել, ինչպես նաեւ տասնյակ հայերի, լեհերի, ռուսների։ Օրերս Իսրայելում ստանալով Ռաուլ Վալենսբերգի անվան մեդալ՝ Ազնավուրը հայտարարել էր․ «Եթե աշխարհը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոսթը կարող էր եւ չլինել»։ Այս մասիան գրում է Jewish.ru-ն՝ մեջբերելով Շառլ Ազնավուրի եւ նրա ընտանիքի սխրանքի մանրամասները։
«Ոչ, նա հրեա չէ։ Եվ հրեաների պատմության մեջ հիշատակվում է բացառապես այն պատճառով, որ նրա ընտանիքը Փարիզի շրջափակման ժամանակ նրանց իր տանն էր պահում։ Ընդ որում, ոչ միայն հրեաների։ Ազնավուրներն իրենք Ֆրանսիա էին եկել 1922-ին՝ Թալեաթ փաշայի համախոհներից երկարատեւ փախուստից հետո, որոնք ղեկավարում էին 1915-ին Թուրքիայում հայերի ջարդերը։ Հայոց ցեղասպանություն անունը ստացած իրադարձությունը մինչեւ հիմա միանշանակ չի գնահատվում տարբեր երկրների քաղաքական գործիչների եւ քաղաքացիների կողմից։ Բայց հենց այդ ողբերգական իրադարությունն է Ազնավուրի ընտանիքին ստիպել ավելի խորը հասկանալ Հոլոքոսթն ու ձգտել իր տանը փրկել ռեժիմից հալածվածներին՝ հրեաներին, հայերին, ռուսներին եւ լեհերին»։
Նրա մորը թրքուհի էին անվանում, թեպետ նա Թուրքիայում ծնված հայուհի էր։ Ճիշտ այնպես, ինչպես Ազնավուրին ֆրանսիացի են անվանում եւ այդ երկրի մշակույթի գլխավոր խորհրդանիշերից մեկը համարում, թեպետ նա Ֆրանսիայում ծնված հայ է։ Նրա հայրը նույնպես հայ էր, չնայած ծնվել էր Վրաստանում, որտեղ հայերին չէին հալածում։ Ցեղասպանությունը նրանց ընտանիքում չէր ընկալվում որպես ամբողջ ժողովրդի ողբերգություն։ Ազնավուրը հարցազրույցում կրկնում է, որ այդ պատմությունն իր ընտանիքում ընկալվում էր բացառապես որպես իր մոր ընտանիքի վիշտը։ Բայց չնայած վերապրածին՝ մայրը չէր ձգտում երեխաների մեջ ատելություն դաստիարակել Թուրքիայի նկատմամբ․ ընդհակառակը, միշտ հիանում էր թուրք կանանց գեղեցկությամբ, կենցաղ վարելու նրանց ունակություններով եւ, բնականաբար, խոհանոցով։
«Ես ծնվել եմ դժոխքով ճանապարհորդության ավարտին, որտեղ սկսվում էր արտագաղթ կոչվող դրախտը»,- գրել է Ազնավուրը իր ինքնակենսագրական գրքերից մեկում։
Նրա ծնողները Ֆրանսիա էին ժամանել ԱՄՆ հասնելու հույսով, սակայն արդյունքում մի ամբողջ տարի մաշում էին քաղաքային պրեֆեկտուրայի դռները՝ փորձելով ինչ-որ կերպ պարզել իրենց կարգավիճակը։ Չնայած այն հանգամանքին, որ 20-ականների սկզբին Ֆրանսիայում մոտ 50 հազար հայ էր ապրում, Փարիզում քիչ էին հասկանում, թե ովքեր են այդ մարդիկ։ «Հիմա դուք ռու՞ս եք, հրեա՞, թե՞ արաբ»,- լսում էր այս հարցը Ազնավուրի հայրը այն պատուհանից, որի հետեւում նրա գործը քննում էր պրեֆեկտուրայի աշխատակիցը։
Շառլ Ազնավուրի ծննդյան պահին նրա ծնողներն արդեն մտափոխվել էին եւ չէին ցանկանում հեռանալ Ֆրանսիայից՝ չնայած, որ ԱՄՆ վիզան արդեն պատրաստ էր։ Տղային ուզում էին անվանել Շահնուր, սակայն բուժքույրն այնքան էլ լավ չէր հասկացել, թե ինչ է նշանակում Շահնուր եւ տղայի անունը գրել էր Շառլ։
Շառլն արտիստ էր դարձել շրջիկ թատերախմբի կազմում, որին միացել էին նրա ծնողները։ Ելույթները միշտ տարբեր վայրերում էին լինում՝ մերթ «Օդեոն» թատրոնից ոչ հեռու՝ Գիտական միության սրահում, մերթ «Յենա» սրահում։ Ճանաչումը վրա էր հասել ավելի ուշ՝ 1933-ին, երբ նա «Պետի Մոնդ» թատոնում մանկական լսումների ժամանակ համար էր կատարել, որը ֆրանսիացիներն, իհարկե, անվանեցին «ռուսական պար»։
1936 թվականին Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը պիկնիկներ էր կազմակերպել, որոնց ներկա էր Ազնավուրի ընտանիքը։ Նրա հայրն այնտեղ երգում էր, Շառլը քրոջ՝ Աիդայի հետ պարում էր եւ ձայնակցում։ Երգուպարից բացի, այն ժամանակվա ավանդույթ էր խորհրդային կինոյի ցուցադրությունը։ Հիմա Ազնավուրը հիշում է, որ ժամանակին դիտել է «Մաքսիմի պատանեկությունը», «Զրահակիր Պոտյոմկին», «Լենինը՝ հոկտեմբերին» ֆիլմերը, որոնք մաքուր քարոզչություն էին, սակայն ինքը դա ընկալում էր որպես արվեստի գործ, շատ էր հավատում Կարմիր Հոկտեմբերի հաղթանակին։ Այնտեղ էլ Ազնավուրը ծանոթացավ Միսաք Մանուշյանի հետ, որը Ֆրանսիայի հայ երիտասարդների միության, իսկ հետո նաեւ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ակտիվիստներից էր։ Այդ ծանոթությունը Շառլ Ազնավուրին բերեց հրեաների առաջ ավանդի համար Իսրայելի կառավարության մրցանակին, որը նա ստացավ հոկտեմբերի վերջին։
Նրա հայրը գրվել էր Ֆրանսիայի բանակում ծառայելու, ընտանիքը նրան ճանապարհում էր կայարանից։ Հրաժեշտ տալիս նա հանձնարարել էր ոչ մի դեպքում չլքել Փարիզը։ Շրջափակումից հետո քաղաքի ծայրամասերը դատարկվել էին, թեպետ կենտրոնում կյանքը դեռ եռում էր։ Օգնելով մորը ինչ-որ սնունդ հայթայթել՝ Շառլը թերթ, զուգագուլպաներ էր վաճառում, ընկերների հետ հավաքում դեն նետված հեծանիվները՝ հույս ունենալով, որ խաղաղության հաստատման հետ դրանք կներկեն եւ կվաճառեն։
Հանկարծ ինչ-որ մի օր տան շեմին հայտնվեց նրա հայրը՝ մազակալած դեմքով, կռացած մեջքով։ Նրան ինչ-որ կերպ հաջողվել էր փախչել գերմանացիներից իր ջոկատի գերեվարման ժամանակ։ Շուտով նրանց տուն սկսեցին գալ «Մանուշյանի խմբի» անդամներ, որոնք արդեն ֆրանսիական Դիմադրության կազմում էին մտնում։ Այդ խմբում կային լեհեր, իտալացիներ, ֆրանսիացիներ, Հունգարիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի հրեաներ։ Նրանք բոլորը ի վերջո մահապատժի ենթարկվեցին։ Ազնավուրի ընտանիքը նրանց օգնում էր ուժերի ներածին չափով՝ թաքցնելով հրեաներին, որոնք թաքնվում էին հալածանքներից, ռուսների, հայերի, որոնց բռնի ուժով հավաքագրել էին Վերմախտ, սակայն նրանց հաջողվել էր փախչել։
Նրանք զինվորական համազգեստով մտնում էին Նավարեն փողոցի վրա գտնվող տունը եւ դուրս էին գալիս քաղաքացիական համազգեստով։ Շառլի առաջադրանքն էր ազատվել այդ համազգեստներից։ Մի քանի անգամ նրանց դուռը ծեծել էր ոստիկանությունը, սակայն հարեւանները հասցրել էին զգուշացնել։ Գեստապոյականների այցերից հետո Ազնավուրի հայրը ստիպված էր փախչել Լիոն ազգականների մոտ, որպեսզի սպասի, մինչեւ ամեն բան հանդարտվի։ Շառլին այդպես էլ անհայտ մնացին թե՛ իրենց տանն օգնություն ստացած մարդկանց անունները, թե՛ նրանց հետագա ճակատագիրը։
Հնարավոր է, որ այդ հիշողությունները այդպես էլ մնայն լոկ Ազնավուրի հուշերի էջերում, եթե չլիներ Ռաուլ Վալլենբերգի շքանշանը, որը նրան եւ նրա քրոջը որոշել էին հանձնել Իսրայելում այս տարվա վերջին։
«Այս պատվաբեր պարգեւը Ազնավուր ընտանիքի՝ մոր՝ Քնարի, հոր՝ Միշայի, նրանց որդու եւ քրոջ ջանքերի նկատմամբ հարգանքն է, որոնք նացիստական շրջափակման մութ օրերին Ֆրանսիայում օգնում էին նրանց, ում հալածում էին նացիստները»,- ասված է Ռաուլ Վալլենբերգի միջազգային ֆոնդի հաղորդագրության մեջ (IRWF)։
Նա անկեղծ երախտապարտ էր նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որն անձամբ հանձնեց նրանց պարգեւը, սակայն չկարողացավ զերծ մնալ հարցից․ «Ինչու՞ դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը, երբ ինքներդ եք տուժել նացիստական ռեժիմից»։
Ռիվլինը պատասխանեց, որ դա քաղաքական հարց է, եւ չնայած այն հանգամանքին, որ ինքն ընդունում է հայ ժողովրդի ողբերգությունը, ստիպված է հարգել Իսրայելի խորհրդարանի որոշումը, որը մոլորվել է 1915-ին կատարվածը ճշգրիտ բնորոշումներ տալու մեջ։ Երուսաղեմում պարգեւատրումից հետո պատվիրակությունը մեկնել էր Թել Ավիվ, իսկ ճանապարհին՝ Նեւե-Շալոմ բնակավայրում, ձիթենիներ էր տնկել՝ ի հիշատակ բռնապետությունից զոհված հայերի եւ հրեաների։
Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածքով սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում։ Միայն նոյեմբերի 14-ին կնկատվի ամպամածություն, իսկ 15-ից նորից երկինքը կպարզի, և օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է, ձյան առատ տեղումներ, բուք և տարվա այս ժամանակահատվածի համար բավականին ցածր ջերմային ֆոն։ Կովկասի տարածքում հակառակն է, տաք և չոր, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-4 աստիճանով»,-գրել է նա։
Տեսանյութ՝ Ավստրիա 13․11․2017
ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, նոյեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
«Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ife.ru-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, ԱՄԷ-ում։
Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ։
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=zp4lmAooLn0
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 11-ին հնարավոր է անձրև, նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.00C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.00C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.10C
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պարզաբանում
News.am կայքում տեղադրված վիրավոր զինվորի հոր (Սամվել Բաղիկյան) օգնության խնդրանքը ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է հոդվածի վերաբերյալ
Դ.Բաղիկյանը միջադեպի արդյունքում ստացել է բաց ծանր թափանցող գանգուղեղային վնասվածք: Գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, պնևմոցեֆալիա: Աջ քունքային բլթի ոչ մեծ էպիդուրալ հեմատոմա, գանգի հիմի էպիդուրալ հեմատոմա, գանգի հիմի կոտրվածք:
Ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Երկարատև բուժման ընթացքում բազմաթիվ անգամ կազմակերպվել է հանրապետության առաջատար մասնագետների կոնսուլտացիաները:
Կազմակերպվել է նաև ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Ա.Լ.Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Վիլյամ Արամի Խաչատրյանի կոնսուլտացիա:
Ներկա պահին դեռևս գտնվում է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում: Դ.Բաղիկյանի գիտակցությունը վերականգնվել է, չնայած որ գիտակցական մակարդակը դեռևս ցածր է: Հրահանգները կատարում է որոշակի դժվարությամբ, տեղաշարժվում է կողմնակի օգնությամբ: Կոնտակտի մեջ մտնում է, հարցերին պատասխանում է ճիշտ:
Առկա են աջ ձեռքի և ստորին վերջույթների կարկամություն, գերլարվածություն, ինչի նպատակով հոսպիտալում իրականացվում է ակտիվ վերականգնողական միջամտություններ:
Կարևոր է նշել, որ նման վնասվածների բուժումից հետո անձի մոտ մնում է լրջագույն նևրոլոգիական դեֆիցիտ, որի հետևանքով տուժում է կյանքի որակը: Նման անձինք կարիք են ունենում երկարատև վերականգնողական բուժման, ինչն էլ հաճախակի լինում է ոչ արդյունավետ:
Դ. Բաղիկյանի վերականգնողական բուժումը շարունակվելու է դեկտեմբերի 1-ից՝ ԵՊԲՀ-ի թիվ 1 համալսարանական կլինիկայի վերականգնողական կենտրոնում, իսկ մինչ այդ նա գտնվելու է հոսպիտալում, որտեղ շարունակվելու է վերականգնողական բուժումը:
Նախկինում, նման վիրավորները դուրս են գրվել հոսպիտալներից և տուն ուղարկվել, սակայն այժմ նրանք պահվում են հոսպիտալում, ստանում են երկարատև վերականգնողական բուժում և խնամք:
Այս պահին Դ.Բաղիկյանը ստանում է բացառապես հակացնցումային դեղամիջոց Կարբամազեպին, ինչը տրամադրվում է հոսպիտալի կողմից: Նա այլ դեղորայքային բուժման ցուցում չունի:
Նախկինում՝ գլխուղեղի մենթալ ֆունկցիայի վերականգնման նպատակով, Դ. Բաղիկյանը ստացել է «Ամինալոն» դեղամիջոց, որը սակայն ՀՀ դեղերի պետական գրանցամատյանում գրանցված չէ, և ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնությունից:
Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ ուղղորդմամբ տարբեր բարերարների և անհատների կողմից Դավիթ Բաղիկյանի հարազատներին մշտապես ցուցաբերվել է ֆինանսական աջակցություն։ Ստույգ տվյալների համաձայն՝ Ամերիկայից ժամանած դպրոցականների կողմից նվիրաբերվել է 1.000$, ինչպես նաև ևս 250.000 դրամ՝ Ֆրանսիայից ժամանած ՀՀ ՊՆ աշխատակցի բարեկամ ընտանիքի կողմից: Եղել են նաև այլ աջակցություններ։
Ընդհանուր առմամբ երկարատև բուժման մեջ գտնվող ընտանիքների ֆինանսական օգնությունների հետ կապված հարցերում ըստ վերադասության մշտապես ՀՀ ԶՈՒ ՌԲՎ-ն դիմում է և միշտ աջակցություն է ցուցաբերվում: Տվյալ դեպքով նման խնդիր չի եղել:
Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ փոխգնդապետ Գ. Հովաննիսյանի՝ լրագրողին տրված պարզաբանմանը, ապա նշենք, որ նա շուրջ 5 ամիս անձամբ է զբաղվել Դ.Բաղիկյանի բուժմամբ և լրագրողի հարցը նրան տարօրինակ է թվացել ու զարմանք առաջացրել:
ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում բուժման ընթացքում Ա.Բաղիկյանին հատկացված է առանձին հիվանդասենյակ, որտեղ նա գտնվում իր խնամողի հետ միասին:
Ս.թ. սեպտեմբեր ամսից Դ.Բաղիկյանին նշանակված է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ամսեկան 55.000 դրամի չափով:
08.11.2017թ. Սիսիանի զինկոմիսարիատից հայրը՝ Սամվել Բաղիկյանը ստացել որդու՝ Դավիթ Սամվելի Բաղիկյանի երեք ամսվա թոշակը:
ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման համաձայն` որպես 1-ին խմբի զինհաշմանդամ` Դ.Բաղիկյանին նախատեսված է սահմանված կարգով փոխանցել միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը` 500.000 (հինգ հարյուր հազար) դրամի չափով, որի վերաբերյալ համապատասխան գրությունը ուղարկված է ՀՀ ֆինանսների նախարարություն և վճարումը կիրականացվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Քաղաքացի Սամվել Բաղիկյանից` որդու բուժման նպատակով դրամական օգնություն հատկացնելու վերաբերյալ դիմում ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում ստացվել է ս.թ. հունիս ամսին, երբ որդին դեռևս հաշմանդամ ճանաչված չի եղել, հետևաբար ԶՍՊ վարչությունում հաշվառված չի եղել:
Ինչ վերաբերում է դիմումատուին հասցեագրված պատասխանում ազգանվան մեջ տառասխալին («Բաղիկյանի» փոխարեն նշել է «Բազիկյան»), ապա տեղեկացնում եմ, որ դիմումի մեջ նշված է Բազիկյան ազգանունը, իսկ դիմումին կից անձը հաստատող փաստաթուղթ ներկայացված չի եղել և որդին ԶՍՊ վարչությունում հաշվառված չի եղել:
ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակին։
Այսպիսով, օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի մայիսի 1-ը: Այսինքն, ՀՀ սահմաններից դուրս գտնվող և պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, կկարողանան տույժի դիմաց ազատվել քրեական հետապնդումից:
Օրենքում կատարվող մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ծառայությունից խուսափելու համար սահմանված տույժը յուրաքանչյուր զորակոչի համար 100 հազար դրամից դարձնել 200 հազար դրամ։
Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզության մեջ գտնվող 12698 մարդուց 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով։ Այս մասին նշված է ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության:
Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր մինչև 9 միլիոն դրամ բարձրացնել գումարի չափը, որը վճարելով՝ զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները հնարավորություն կունենան ազատվել քրեական հետապնդումից, սակայն այն նախաձեռնության հեղինակ պատգամավորների կողմից չի ընդունվել և լրամշակված տարբերակում ՊՆ-ի առաջարկները չեն ներառվել:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության և դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Ինչպես հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը, արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական և ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և բժշկական բարձրագույն կրթություն, մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող՝ նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ և ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում:
Վերջինս, խախտելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում):
Դեպքի առթիվ ՀՀ ԶԿԴ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը։
Այսօր ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ բազմիցս ասվել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերն ու տնօրինողը:
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ որևէ հարթակում կամ ատյանում, որևէ ձևաչափով չի կարող ընդունվել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը: Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետությունների իշխանությունները նախագահների մակարդակով բազմիցս են հայտարարել, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի են»,- ասաց Ա.Բաբլոյանը:
Ըստ նրա՝ բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը նախևառաջ պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից:
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով՝ վերջին 1 տարվա քննարկումների բովանդակությունը ցույց է տալիս որոշակի նոր տրամադրությունների հայտնվելու մասին:
«Մենք գնահատում ենք ՀՀ ԱԺ մեր գործընկերների ջանքերը՝ միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումներին ու նախաձեռնություններին դիմակայելու ուղղությամբ»,- ասաց նա՝ դրական գնահատելով, որ անցած տարի ապրիլյան պատերազմից հետո, ապրիլ-հունիս ամիսներին, Արցախ են այցելել ՀՀ խորհրդարանի գրեթե բոլոր պատգամավորները՝ շատ հաճախ իրենց հետ Արցախ բերելով արտասահմանյան խորհրդարանների տասնյակ ներկայացուցիչների:
Անդրադառնալով Հայաստանում և Արցախում հետսահմանադրական գործընթացներին՝ Ա. Ղուլյանը նշեց, որ, չնայած պետական կառավարման տարբերություններին՝ համատեղ քննարկումների անհրաժեշտություն կա, խորհրդարանական հարթակը ոչ միայն հնարավորություն է՝ օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից, այլ նաև յուրահատուկ խողովակ է՝ ինչպես՝ տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապեր հաստատելու, այնպես էլ՝ միջազգային խորհրդարանական ամբիոնից Արցախի դիրքորոշման մասին բարձրաձայնելու համար:
«Արցախի Հանրապետությունը համարվում է մեր տարածաշրջանի ժողովրդավարության օազիսը»,- հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ դրա մասին վկայում են Արցախում անցկացված սահմանադրական բարեփոխումները, ժողովրդավարական ընտրությունները, ակտիվ քաղհասարակության առկայությունը, ՏԻՄ կայացվածությունը, և այլն։
Նա համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղյան խնդիրն առնչություն չունի ո՛չ կատալոնական, ո՛չ Ղրիմի, ո՛չ էլ Հարավային Օսիայի խնդիրների հետ: Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետությունները, և, եթե ոմանք կարծում են, թե Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն ո՛չ Լատվիայի, ո՛չ Լիտվայի, ո՛չ էլ Էստոնիայի անկախությունները. «Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում: Նրանք ԵՄ անդամներ են: Նրանք ԽՍՀՄ-ից անօրինական են անջատվել»:
«Մարդիկ հասկացել են, որ Արցախի պայքարը ոչ թե՝ Ադրբեջանի դեմ է, այլ՝ հանուն ազատության և անկախության: Մենք բոլորս մի բռունցք ենք, և Արցախի հարցն այն հարցն է, որտեղ ՀՀ ազգային ժողովում կուսակցական պատկանելությունն առաջնային չէ: Մեր բոլոր գործընկերները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, Արցախի հարցում ունեն նման դիրքորոշում: Արցախի անկախությանն այլընտրանք չկա, դուխով, հավեսով, միասին»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Նոյեմբերի առաջին կեսին Երկրին նոր մագնիսական փոթորիկներ են մոտենալու: Դրանք Արևի վրա բռնկման հետևանք կլինեն, հաղորդում է Oane-ը: Թե ինչի հետևանքով են տեղի ունենում արևի վրա բռնկումներ, ScanNews.am-ի հետ զրույցում աստղագետ Արեգ Միքայելյանը նշեց. «Արեգակն ունի ակտիվության պարբերաշրջան, որը տևում է 22 տարի, սակայն 11 տարին մեկ, մագնիսական ակտիվությունը ուժեղանում և նվազում է՝ իր հետ բերելով երևույթներ, որոնք ի վերջո հետևանքներ են թողնում երկրի մագնիսական դաշտի վրա»:
Աստղագետի դիտարկմամբ, երբ արեգակի վրա բռնկում է տեղի ունենում, մի քանի օր անց նրա ազդեցությունը արեգակնային քամու միջոցով հասնում է երկրագունդ: Բարեբախտաբար մագնիսական դաշտը հանդիսանում է պաշտպանական շերտ արեգակի այդ բոլոր երևույթների համար, այլապես կարող էր ողջ մարդկության և կենդանական աշխարհի վրա վատ հետևաքներ ունենալ:
«Երկրի մագնիսական շերտը որոշ ձևափոխությունների է ենթարկվում: Եղանակի տեսության հետ մեկտեղ հայտնում են նաև մագնիսական դաշտի ուժգնության մասին, թե որ երկրի տարածքում, որքան է ուժգնությունը կազմում, քանզի երբեմն այն ազդեցություն է ունենում նաև սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց դեպքում, դրա համար խորհուրդ է տրվում այդ օրերին անպայման այցելել բժշկի: Ինչ վերաբերում է այլ ազդեցություններին, ապա ասեմ` երկրամագնիսական կամ գեոմագնիսական փոթորիկները հատկապես ուժեղ ազդում են էլեկտացանցերի և հեռահաղորդակցությունների վրա: Այսինքն շատ դեպքերում էլեկտրացանցերը կարող են շարքից դուրս գալ, կախված փոթորկի ուժգնությունից, հնարավոր է որոշ հատվածներում հաղորդակցության կապի խզում»:
Աստղագետ Միքայելյանի վկայմամբ`արեգակի վրա բռնկումներ միշտ էլ եղել են, սակայն այժմ դրանց մասին ավելի շատ է խոսվում, քանի որ կան հատուկ ծառայություններ, որոնք հետևում են արեգակի վրա տեղի ունեցող փոփոխություններին և մանրամասներ ներկայացնում:
«Այսօր գոյություն ունի միջազգային տերմին, որը կոչվում է «Տիեզերական եղանակ»: Շուրջ 150 տարի է, ինչ գիտնականները հետևում են արեգակի ակտիվությանը և գրառումներ անում, որը հանգեցրել է հետևյալ եզրակացության. «Արեգակնային ակտիվությունը աճում է, այն ազդում է նաև երկրի գլոբալ տաքացման վրա»:
Oane կայքի հայտնած տեղեկության համաձայն, նոյեմբերի 8-ից 11-ը փոթորիկները G1 և G2 կարգավիճակի կհասնեն: Թե ինչ է իրենից ներկայացնում G1 և G2 կարգավիճակները, աստղագետը պարզաբանեց.
«Դրանք նշանակումներ են, որոնք ուժգնություններն են արտահայտում, G1 և G2 համարվում են միջին ցուցանիշ, ժամանակի ընթացքում գրանցվել են ավելի բարձր ցուցանիշեր»:
Նյութը պատրաստեց Թամարա Աբրահամյանը
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում, նոյեմբերի 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.