23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մեր ծառայության բոլոր սեյսմիկ կայանները գրանցել են Ադրբեջանում գիշերը տեղի ունեցած երկրաշարժը: Հիմա ես այս պահին գտնվում եմ Գառնիում (երկրաֆիզիկական դիտակայանում), ծանոթացել եմ, տեսել բոլոր սեյսմոգրամները, նորմալ է»: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում սեյսմիկ իրավիճակին, նշեց Արտակարգ իրավիճակների նախարարի սեյսմիկ պաշտպանության և անվտանգության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը.
Իսկ սեյսմիկ վտանգները Հայաստանում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, գնահատվում են շաբաթական մի քանի անգամ. «Մեր դիտակայանները, աշխատում են շուրջօրյա, բոլոր տվյալները հավաքվում են տվյալների հավաքման և օպերատիվ մշակման բաժնում, որից հետո դրանք ի մի են բերվում, գնահատվում սեյսմիկ ռեժիմով, և ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատում է կատարվում: Դա արվում է պարբերաբար, շաբաթվա ընթացքում 3-4 անգամ, երբ որևէ վտանգավոր իրադրություն է սպասվում, անմիջապես զեկուցվում է վերադասին»:
Հարցին` մոտակա ժամանակներա հնարավոր է մեր երկրում երկրաշարժ տեղի ունենա, Հրաչյա Պետրոսյանը նշեց. «Տվյալ չունենք, որոնք վկայեն, որ նախատեսվում է ուժեղ երկրաշարժ: Այս պահին մեր դիտակայանները մեզ նման տեղեկատվություն չեն տալիս»:
Ուժեղ երկրաշարժ լինելու դեպքում էլ, ինչպես ընդգծեց Հրաչյա Պետրոսյանը, այսօր մենք ավելի պատրաստված ենք. «1988 Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ պետությունը բոլորովին պատրաստ չէր, բայց այսօր մենք ունենք կայացած արտակարգ իրավիճակների նախարարություն, որի կազմում գործող կառույցները, այդ թվում և սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, անհամեմատ ավելի պատրաստ են ապագայում հնարավոր երկրաշարժին»:
«Տեսակետ» մամուլի ակումբի հյուրընկալվել էր Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
Բանախոսն անդրադարձավ ոլորտին վերաբերող նոր օրինագծին՝ կապված տաքսու լիցենզավորման կարգի փոփոխության հետ:
«Ես կարծում եմ՝ օնլայն-տաքսին չարժե տարբերակել մյուս տաքսիներից։ Երբ ժամանակին «Յանդեքս»-ը մտավ մեր երկիր, իրենց շուկան գրավելու համար դեմպինգ արեցին։ «Յանդեքս»-ն անգամ իր գրպանից էր գումարներ վճարում վարորդներին սկզբնական շրջանում, իսկ այսօր «Յանդեքս»-ի գինը մի քանի անգամ թանկացել է», — նշեց բանախոսը։
Վերջինս շեշտեց՝ տաքսու շուկան աստիճանաբար մենաշնորհային կդառնա։
«Օնլայն տաքսիները որոշ ժամանակ անց 80 տոկոսով կդառնան ոլորտի գերիշխողները։ Ես կարծում եմ, որ այս օրենքը, որ պիտի ընդունվի, լինելու է ի շահ «Յանդեքս»-ի և, առհասարակ, ի շատ օնլայն տաքսիների։ Իմ հետազոտությունները վկայում են այն մասին, որ առաջիկայում տաքսու գինը կթանկանա։ Բնականաբար, կթանկանա նաև քաղաքային տրանսպորտի գինը։
Այսօր ուզում են ընդունել մի օրենք, որ տաքսու համաև վարելու համար մեքենան պիտի ունենա մինչև 6 տարվա հնություն։
Ես վստահ եմ՝ հիմա «Յանդեքս»-ը ուղղակի ուզում է գրավել հաճախորդներին, ուզում են նրանց վստահությունը շահել, բայց հետագայում գինը թանկանալու է։ Ի՞նչ եք կարում, Անկարայում բնակվող, «Յանդեքս»-ի հրեա սեփականատերը հայերի մասի՞ն է մտածում, որ էժան գներ է սահմանել», — նշեց Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
«Հինգ օր էլ տաք-տաք ապրենք, հետո կտեսնենք»,-ֆեյսբուքում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում`նոյեմբերի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է անձրև:
Ադրբեջանական հերթական սադրանքը Բրյուսելում լուրջ հակահարված ստացավ հայկական դիվանագիտության կողմից՝ հօգուտ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և ՀՀ-եՄ հարաբերությունների վերընթաց զարգացման։
Նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ փաստորեն, կրկնելով 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ ընդունված բանաձևի նախադեպը, երբ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրոպական Խորհրդարանն աննախադեպ կերպով առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանի որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը, մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար:
Մասնավորապես՝ ադրբեջանական կողմն իրեն հատուկ «լանդրոմատային» մեթոդներով հասել էր նրան, որ բանաձևի նախագծին ներկայացվել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի և Հայաստանի դեմ ուղղված ավելի քան քսան լրացում, որոնք ի թիվս այլոց՝ ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, պարունակում էին այլ ադրբեջանամետ ձևակերպումներ, պահանջում էին փախստականների անվերապահ վերադարձ և այլն:
Այնուամենայնիվ, հայկական կողմի նպատակային գործունեության և եվրոպական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ ԵԽ լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նպատակային ու համառ աշխատանքի հնարավոր եղավ տապալել ադրբեջանական կողմի ջանքերով ներկայացված բոլոր ապակառուցողական լրացումները: Ավելին՝ ևս մեկ անգամ ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Բանաձևի տեքստում հաջողվեց ոչ միայն կանխել այնպիսի դրույթի ներառումը, որտեղ Հայաստանը քննադատության էր ենթարկվում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար, այլև Հայաստանը բանաձևում վկայակոչել որպես դրական օրինակ, որը կամրջում է այդ երկու ինտեգրացիոն հարթակները՝ ԵՄ և ԵԱՏՄ:
Ադրբեջանական հերթական սադրանքը Բրյուսելում լուրջ հակահարված ստացավ հայկական դիվանագիտության կողմից՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման:
Հանրապետության տարածքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.10C (1996 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.70C
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ նախատեսվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված նկարը կհանձնի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը 1995 թ-ին գողացվել է Ռուսական արվեստի թանգարանից: Այն Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է։
Մինչև 2017 թվականը նկարի գտնվելու մասին տեղեկություններ չկային։ 2017 թվականի մարտի 15-ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ժամանակ Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ նկարը ՌԴ համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է և վերադարձվելու է Հայաստան։
«Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Պուտինը հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին: Շատ շնորհակալ եմ»,- իր հայտարարության մեջ ասել էր Սարգսյանը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 6 պատգմավոր: Քվեարկությունից առաջ դեմ քվեարկելու մասին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկեցին նախագծին:
Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հիմքերի ցանկից հանվել են գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը միաժամանակ մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ արդեն իսկ տարկետում ստացած անձանց համար պահպանվում է նշված իրավունքը մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը:
Տարկետման հիմքերի ցանկից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը , որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով՝ ի դեմս բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած այն անձանց, ովքեր ցանկություն կունենան ուսումնառության ընթացքում անցնել ռազմական պատրաստություն, իսկ ուսման ավարտից հետո պաշտպանության նախարարության հետ կկնքեն պայմանագրային սպայական ծառայության անցնելու պայմանագիր՝ երեք տարի ժամկետով պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով:
«Մանրամասները կսահմանվեն կառավարության կողմից սահմանված ենթաօրենսդրական ակտերով: Թափանցիկության, արդարության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով ծավալուն փոփոխություններ են նախատեսված զորակոչի ենթակա անձանց և զինծառայողների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացում, որի շրջանակներում հետազոտության և փորձաքննության կարգերը, զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ առաջացնող հիվանդությունների ցանկը սահմանելու է կառավարության որոշմամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը եւ տարածաշրջանային արդի խնդիրներին:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին:
Նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդարան եւ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաեւ եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես:
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում անցյալ տարվանից ասֆալտապատումներ ու մասնակի նորոգումներ կատարվեցին Կոտայքի մարզում, Քարաշամբ, Թեղենիկ, Արզական և Բջնի համայնքներում։ Որոշ տեղերում իդեալական հարթ ճանապարհներ են կառուցվել, ինչպես, օրինակ, Արզականից Բջնի տանող հատվածը։ Բայց քանի որ չկան լուսային ազդանշանով առկայծող կամ բետոնե պատնեշներ ու երթևեկելի մասն առանձնացնող այլ միջոցներ, ավտոմեքենաներն այս հատվածով այնքան սահուն են անցնում, որ նույնիսկ չեն նկատում, թե ինչպես են դուրս թռչում երթևեկելի մասից։ ՈՒ այսպես, նորակառույց ճանապարհը դեռ շահագործման չհանձնված վթարների պատճառ է դառնում։
Արզականի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ ականատես է եղել նման վթարային իրավիճակի։ Նույնը վկայում է հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, որն ահազանգեց «Հայկական Վարկածին»՝ հայտնելով․ «Իմ աչքի առաջ ավտոմեքենան դուրս եկավ ճանապարհից»։ Ում դիմել, բնակիչները չգիտեն։
Բջնիի համայնքապետ Արմեն Մաթևոսյանը «ՀՎ» -ի հետ զրույցում վստահեցրեց, որ մեղավոր են ոչ թե տրանսպորտի նախարարությունը կամ ճանապարհի շինարարները, այլ իրենք՝ բնակիչները. «Եթե ես մեքենան արագ եմ քշում, կառավարությունն ի՞նչ կապ ունի»։
Ըստ գյուղապետի, վարորդները չգիտեն, թե այստեղ ինչ արագությամբ երթևեկեն։ Նշաններ դեռ տեղադրված չեն․ «Երբ որ սլաքները լինեն, կիմանանք, բայց դեռ շուտ է, աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Որ ավարտեն, ամեն ինչ էլ կտեղադրեն՝ արգելափակող նշաններով, արագությունը սահմանափակող թմբերով։ Ամեն 50-100 մետրի վրա այդպիսի թմբեր են նախատեսված»։
Շինարարության ավարտը սպասվում է մինչև դեկտեմբերի մեկը։ Ավելի վաղ, սակայն, Տրանսպորտի նախարարությունը հայտարարում էր, որ նոյեմբերի վերջին ճանապարհի շինարարությունն ավարտված կլինի։
Հ.Գ. Իսկ մինչ դեկտեմբերի մեկը միևնույնն է ճանապարը գործածվում է, թող որ առանց ճանապարհային նշանների: Ի դեպ ցուցանակների հարցը մեզանում այնքան խայտառակ ու բարձիթողի վիճակում է, որ արժե շատ լուրջ զբաղվել դրանցով, իսկ մինչ այդ, փաստորեն, մնում է հույսն Աստծո վրա դնել, աղոթել, որ խնդրո առարկա ճանապարհին վթարներ չլինեն մինչ խոստացված ժամկետի ավարտը:
Շաքե Թերզյան
Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությունները:
Իրանագետ Արմեն Իսրայելյանը հայտնում է, որ այս անգամ խոսքը Ղասեմիին ուղղված ԱՊԱ լրատվական գործակալության լրագրողի հարցի մասին է, որն առնչվել է ՀՀ ԱԳ նախարարի՝ Իսրայել կատարած այցին:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հետևյալ կերպ է արձագանքել հարցին. «Իրանը անկախությունից ի վեր Հայաստանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, ՀՀ-ն այն հարևաններից է, որի հետ մենք քիչ խնդիրներ ունենք: Հայաստանն իր քաղաքական հարաբերություններն է կառուցում, և մենք այդ երկրի ներքին գործերին միջամտելու նպատակ չունենք, սակայն, ճանաչելով Իսրայելին, վստահ ենք, որ այդ երկրի գործողություններն ուղղված չեն կայունության հաստատմանը, ուստի մեր հայ բարեկամներին հորդորում ենք ուշադիր հետևել տարածաշրջանում Իսրայելի իրականացրած գործողություններին, վստահ ենք, որ Հայաստանը տեղեկացված է այդ հարցում»:
Իսկ ադրբեջանական աղբյուրը, թեև վերնագրում ներկայացրել է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրությանը մոտ ձևակերպում, սակայն բուն նյութում այլ կերպ է ձևակերպել՝ ներկայացնելով հետևյալ տարբերակով. «….Հայերին խորհուրդ ենք տալիս ուշադիր հետևել իրենց գործողություններին կովկասյան տարածաշրջանում»:
«Նման վարքագիծը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում գիտակցում են, որ հենց Բաքուն է տարիներ շարունակ մասնակցում Իսրայելի մշակած հակաիրանական գործողություններին»,- եզրակացրել է իրանագետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.