23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական բանակը զորավարժություններ է իրականացրել Նախիջևանում: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ-ն, զորավարշություններին մասնակցել են հրետանային, ինժեներա-ականազերծման, ինչպես նաև ավիացիոն և օդային պաշտպանության ստորաբաժանումները:
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը Հովհաննես Բաղրամյանի 120–ամյակի առթիվ հետաքրքիր դրվագներ է հիշում լեգենդար մարշալի մասին, որի կյանքը փրկել է ինքը` Գեորգի Ժուկովը։
Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը Չարդախլու գյուղի տված Խորհրդային Միության երկու մարշալներից ու յոթ հերոսներից մեկն է։ Բացի այդ` գյուղում տասնյակից ավելի գեներալ ու այդքան էլ բարձրաստիճան սպաներ են ծնվել։ Ապագա մարշալը լույս աշխարհ է եկել ուղիղ 120 տարի առաջ՝ 1897 թվականի նոյեմբերի 20–ին։
Այդ մարդու ճակատագիրն, իսկապես, յուրահատուկ էր, ու թեկուզ այդ ածականը ծեծված է թվում, բայց Բաղրամյանի ճակատագիրը բնութագրելու համար այլ բառ չի սազում։ Նրա կենսագրության պաշտոնական մասը բոլորին հայտնի է, իսկ մարտերի ու պարգևների մասին կարելի է ծայրահեղ դեպքում «Վիքիպեդիայում» կարդալ։
Իսկ ահա այն ամենի մասին, ինչ հաճախ չեն գրում (դա նրա կյանքի անբաժանելի մասն է), տարբեր վարկածներ գոյություն ունեն, որոնք հաճախ չեն համընկնում կարևոր մասերում։ Ամեն դեպքում` այդպիսի տեղեկությունն ուսումնասիրելու տեղ ունի, պետք է հիշել, որ այն ազատ է մեկնաբանվում։
Այսպես, Բաղրամյանին կարող էին սպանել 1917 թվականին, երբ նա` Առաջին հայկական հանրապետության պրապորշիկը, կռվում էր թուրքերի դեմ։ Հետո արդեն դաշնակցականներն էին ուզում նրա հետ հաշիվները փակել, երբ նա խորհրդային իշխանության կողմն անցավ։
«Բուրժուական» դաշնակցական բանակում ծառայությունն իրենն ասաց 1936 թվականին, երբ նա Կարմիր Բանակի գնդապետ էր. այդ տեղեկությունը որպես վարկաբեկող էին օգտագործում։ Անխուսափելի դատից նրան փրկեց Անաստաս Միկոյանը։
Սակայն մի տարի անց Բաղրամյանին գործից ազատեցին` նրա եղբորը ձերբակալել էր ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը։ Բաղրամյանը, որն իրեն, բացի բանակից, այլ տեղ չէր պատկերացնում, ուղիղ իմաստով առանց գոյատևման միջոցի էր։ Նա երկար ժամանակ փորձում էր Վորոշիլովին հանդիպել։ Վերջապես, նա հասավ ուզածին ու նրան օգնեցին վերադառնալ զորքեր։
Երբ սկսվեց Մեծ Հայրենականը, Բաղրամյանն արագ արձագանքման բաժնի պետ էր ու հարավ – արևմտյան ճակատի շտաբի պետի տեղակալ, իսկ 1942 թվականի գարնանը՝ արդեն շտաբի պետ։ Նա Խարկովի հարձակողական գործողության մշակողներից մեկն էր։ Այդ գործողությունն ավարտվեց խորհրդային զորքերի տապալիչ պարտությամբ, գերմանացիները ուղիղ ելք ստացան դեպի Կովկաս ու Ստալինգրադ։ Ստալինը, հավանաբար, ինչ–որ մեկի հուշմամբ, փորձում էր Բաղրամյանին պարտության գլխավոր մեղավոր ճանաչել։
Մարշալի թոռը` Իվան Բաղրամյանը, պատմում էր (իհարկե, պապի խոսքերից), որ Ստալինը մեղքը նրա վրա է գցել։ Հակառակ տարածված կարծիքի, Ստալինն այդպիսի հարցերը միայնակ չէր լուծում, առանց գլխավոր շտաբի, ու, որ կարող է ավելի զարմանալի թվալ` նա հաշվի էր առնում նրանց կարծիքը։
Այն ժամանակ եկան զորքերի հրամանատարությունից ու հայտնեցին Բաղրամյանին, որ նրան գնդակահարելու են, սակայն նրան փրկեց Ժուկովը, որը Բաղրամյանին հիանալի զինվորական էր համարում։ Այո-այո, Ստալինը հաշվի առավ նրա կարծիքը` տարօրինակ է։
Հետո Բաղրամյանն ապացուցեց, որ Ժուկովի կարծիքը լրիվ հիմնավորված է։ Արդեն պատերազմի վերջին, երբ Բաղրամյանը տասնյակ մարտերում էր հաղթել, նրա հրամանատարությամբ խորհրդային զորքերը երեք օրվա ընթացքում մտան Քյոնիգսբերգ, որը Հիտլերը անհասանելի ամրոց էր համարում։
Պատերազմից հետո էլ Բերիան չէր հանգստանում՝ մինչև 1952 թվականը հանգիստ չթողելով Բաղրամյանին։ Ակադեմիկոս Աբրամ Ալիխանյանը գրել է իր հիշողություններում. «1948 թվականի նոյեմբերին Հովհաննես Բաղրամյանի ամառանոց եկան Բերիայի մարդիկ։ Խուզարկությունը ոչ մի բան չտվեց։ Ռազմավարներ էին փնտրում։ Հիսուներկու թվականին Ստալինը որոշեց երեք հրամանատարների մարշալի կոչում տալ։ Նա արտասանեց Հովհաննես Բաղրամյանի, Իրաբ Պետրովի ու Անդրեյ Երեմենկոյի անունները։ Ստալինը բարձրացեց բաժակն ու զգուշացրեց, որ ժամանակից շուտ դրա մասին չխոսել։ Հետո բաժակը ձեռքին հյուրերի մեջ շրջեց։ «Ինձ մոտ արի. ընկեր Ալիխանյան, հիմա հայերն էլ մարշալ կունենան»։ Նա մի կում խմեց ու գնաց»։
Բերիան միանգամից խառնվեց իրար ու սկսեց մատնություններ գրել ԲԱղրամյանի վրա։ Բաղրամյանին նորից սկսեցին հարցաքննել։ Ստալինն, իհարկե, իմացավ դրա մասին ու հանեց Բաղրամյանի անունը մարշալի կոչում տալու մասին պատրաստի որոշումից։
Բայց մի քանի ամսից Ստալինը մահացավ, շուտով Բերիային էլ օգնեցին այլ աշխարհ գնալ։
1955 թվականին Հովհաննես Բաղրամյանին Խորհրդային Միության մարշալի կոչում տվեցին։ Արդեն այդ կոչմամբ նա բարդագույն ու ծանրագույն գործողություն իրականացրեց` Կարիբյան ճգնաժամի ժամանակ սպառազինության ու զինծառայողների Կուբա տեղափոխման հետ կապված։
Հայաստանին ձյան ցիկլոն է մոտենում։
Ինչպես Facebook–յան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված բոլոր մարզերում սպասվում են տեղումներ։
«Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում` անձրևի տեսքով», – նշում է օդերևութաբանը։
Քամին կլինի արևմտյան՝ 3-8մ/վ։ Նոյեմբերի 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25մ/վրկ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 10-15 աստիճանով:
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցեց «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին: Այս տիտղոսի համար պայքարում է 119 գեղեցկուհի: Նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Լիլի Սարգսյանը չի անցել եզրափակիչ փուլ: Նախքան եզրափակիչ փուլ հասնելը, իրականացվել է մրցութային ևս մի քանի փուլ, որոնք Լիլին չի հաղթահարել:
Նշենք, որ Լիլիի երազանքն է եղել դառնալ «Միսս Արմենիա» -ի տիտղոսակիր: Նա իր հարցազրույցներում ասել էր, որ մյուս երազանքը «Միսս Աշխարհ» դառնալն է: Փաստորեն, այս անգամ Լիլի Սարգսյանին չհաջողվեց իրականացնել երազանքը:
«Արդեն վեց տարի է` Հայաստանը «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» զեկույցում Հայաստանն ամենառազմականացված պետությունների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Ու հիմա տեսակետ կա, որ նախորդ տարվանից շրջանառության մեջ դրված «Ազգ-բանակ» ծրագրի, դրան հետեւած քայլերի արդյունքում ՀՀ-ն կարող է լուրջ ձեռնոց նետել Իսրայելին, որն ամենառազմականացված պետությունների մեջ առաջինն է:
Մյուս կողմից նկատենք` «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017»-ի համաձայն՝ ռազմականացման բարձր մակարդակը մի կողմից էլ սահմանափակում է տնտեսության զարգացումը` սպառելով սուղ տնտեսական ռեսուրսները: Ասել է, թե Արցախի խնդիրը, որի պատճառով ՀՀ-ն ստիպված է խորացնել ռազմականացվածության մակարդակը, խոչընդոտում է երկրի զարգացմանը»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Տարկետում լինելուԱ, տարկետում չի լինելու» հարցը քննարկվեց բոլոր ամբիոններում, հոլովվեց հասարկության բոլոր շերտերի կողմից, ասպեկտավորվեց ամեն հնարավոր տարբերակով ու ունեցավ սցենարական նույն ավարտն, ինչ ցանկացած աղմկահարույց օրենքի նախագիծ: Ընդունվեց ու վարագույր:
Բայց նախքան կսարքվեր այս ամբողջ ձնագունդը արժեր «երկրի բարօրությամբ մտահոգ» պետական այրերին հարցնել, թե իրականում ինչ նպատակ են դրել օրինագծի հիմքում՝ ավելացնե՞լ զինվորիների թիվը:
Ժամ առ ժամ զարգացող տեխնիկայի դարում, շրջապատված մինչև ատամները գերժամանակակից զինտեխնիկայով զինված հակառակորդներով՝ մեր լավատես իշխանությունները մտածում են բանակը դարձնել առավել մարտունակ՝ գիր ու գրականությունից կտրելով մի 2 խեղճուկրակի, ձեռքները տալով կալաշնիկովն ու քայլով մարշ դեպի դիրքեր:
Նույն այն ժամանակ, երբ կողմերն իրար կոկորդ են կրծում, թե 2 զինվորով բանակը համալրվելու է, թե չէ, զարգացման ճանապարհ բռնած պետություններն իրենց սահմանները պահում են՝ շեշտը դնելով ռոբոտներով սահմանը պահելու վրա, որպեսզի սահմանում կանգնած զինվորը ստիպված չլինի «մսացու» հանդես գալ և հրացանով կռվել անօդաչու սարքի դեմ:
Ինչևէ, անգամ մեր նախնի հեքսիոսները պատերազմի ժամանակ շեշտը չեն դրել քանակապես հակառակորդին գերազանցելու անհույս հեռանկարի վրա: Փոխարենը նրանք դեռ հազարամյակներ առաջ կարևորել են տեխնիկապես հագեցած լինելը: Եգիպտացիների դեպ կռիվների ժամանակ նրանց հաջողվել էր ստանալ պողպատի համաձուլվածք, որի միջոցով հնարավոր էր դառնում ճեղքել եգիպտացիների պղնձե սաղավարտներն ու խոցել նրանց:
Տեխնիկակական հնարքները կարևորել ու օգտագործվել են դեռ հազարամյակներ առաջ, իսկ ի՞նչ ենք մենք քննարկում 21-րդ դարում: Շուտով այլոց սահամանները պահելու են ռոբոտները և ոչ թե տարկետումից զրկված ջահելները: Սա է գլխավոր մարտահրավերը, որի մասին մտածել անգամ չեն ցանկանում յուրաքանչյուրը 10 անօդաչու սարքի գին արժեցող մեքենաներ վարող հայ պաշտոնյաները:
Arenanews.am
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանի ԱԺ-ում քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն: Այն ենթադրում է, 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած և միաժամանակ Հայաստանից հեռացած երիտասարդներին հնարավորություն տալ վճարել համապատասխան գումար, ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ Հայաստան:
Օրենքը երկարացվում է արդեն 9-րդ անգամ: Օրենքում ժամկետները երկարացնելուց զատ նախատեսվում է նաև բարձրացնել պետբյուջե վճարվող գումարի չափը: Նախկինում այն կազմում էր 1,8 մլն դրամ՝ յուրաքանչյուր զորակոչի համար 100 հազար դրամ, իսկ հիմա առաջարկվում է դարձնել 3,6 մլն դրամ՝ յուրաքանչյուր զորակոչի համար 200 հազար դրամ:
Թեմայի շուրջ «ՀԺ»-ն զրուցել է օրենքի համահեղինակ, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի հետ:
– Տիկին Աճեմյան, պաշտպանության նախարարությունից «Հայկական ժամանակին» տրամադրել էին տեղեկատվություն այն մասին, որ Ձեր ներկայացրած օրենքի շրջանակներում Հայաստան է վերադարձել 3120 երիտասարդ՝ 2012 թվականից մինչև 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Նրանց բյուջե մուտքագրած գումարն էլ կազմել է մոտ 4,5 միլիարդ դրամ: Ուզում եմ հասկանալ, մեր երկրի համար առավել շահեկան կլիներ, եթե այդ երիտասարդները գնային պարտադիր ծառայությա՞ն, թե՞ 4,5 միլիարդ դրամ պետբյուջեին վճարեին:
– Մեզ համար կարևորն այն է, որ բոլոր երիտասարդները, ովքեր չունեն առողջական խնդիրներ, ծառայեն բանակում: Մենք պատերազմող երկիր ենք, իրավունք չունենք թուլացնել մեր երկիրը: Սրան զուգահեռ չպետք է փակենք երկրի դռներն այն մարդկանց առջև, ովքեր տարբեր պատճառներով հեռացել են երկրից, որովհետև նրանցից բոլորը չէ, որ խուսափել են բնակակից և դրա համար են հայտնվել այլ երկրում: Հիմա պահանջը գումարի առումով խստացվում է նրա համար, որ օրենքը չդառնա գործիք՝ բանակից խուսափելու համար:
– Տիկին Աճեմյան, Պնախարար Վիգեն Սարգսյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» իր օրենքով ասում է, թե 18 տարին լրանալու պես անցեք ծառայության, իսկ դուք օրենքի մի նախագիծ եք ուզում երկարացնել, որն արդեն նոր դրույթով հնարավորություն կտա ընդամենը 3,6 մլն-ով ազատվել ծառայությունից: Հակասական չե՞ն ձեր և Վիգեն Սարգսյանի օրենքները:
– Ես ցավում եմ, որ այս օրենքները համընկան ժամանակային առումով, բայց դրանք միմյանց հետ կապ չունեն: Իմ ներկայացրած օրենքում փոփոխությունները դիտել եմ Ազգ-բանակ հայեցակարգի կոնտեքստում: Հակասությունն այն է, որ մարդ, եթե դիտմամբ է փախել զինվորական ծառայությունից, դա վատ է: Միաժամանկ մենք հասկանում ենք, որ արդար չի այն տղաների նկատմամբ, ովքեր ծառայել են ու շարունակում են ծառայել, բայց նրանց էլ դրսում չենք կարող թողնել:
– Նախատեսվում է, որ այս օրենքը երկարացվում է վերջին անգամ: Ի՞նչ է լինելու հետո: Կրկին շարունակելու են այդպես դրսում մնա՞լ:
– Կառավարությունն է առաջարկում, որ վերջին անգամ օրենքին իրավական ուժ տանք: Յուրաքանչյուր օրենք ունի ժամկետ, երբ ժամանակը լրանում է պետք է կրկին երկարացնել կամ վերջացնել: Մեզ դեռ չեն մերժել, մենք շարունակում ենք մեր օրենքը ներկայացնել:
– Տիկին Աճեմյան, եթե ընտանիքով արտագաղթել են՝ սոցիալական խնդիրների պատճառով, ի՞նչ եք կարծում, հիմա ունե՞ն այդ գումարը, որ վճարեն ետ գալու համար, որ հայրենիքից կարոտ չապրեն՝ ինչպես դուք եք ասում:
– Բա եթե գնացել է ու փող չի աշխատել, ինչո՞վ է զբաղվել: Հաստատ ինչ-որ գումարներ աշխատել է: Այս 3,6 միլիոնը դրսի համար շատ փոքր գումարներ են, կբերեն, կվճարեն:
– Իսկ, եթե այնտեղ Ձեր ասածի նման լավ փողեր են աշխատում, գալիս են Հայաստան՝ ի՞նչ անեն, երբ բոլորը օր առաջ ցանկանում ենք լքել երկիրը:
– Օրենքն այն մարդկանց համար է, ովքեր հարուստ են և ուզում են ետ վերադառնալ: Ես համոզված եմ, որ շատերը կգան: Ինձ այնքան զանգեր են ուղղվում, այնքան դիմումներ են գրվում: Տարեկան հարյուրավոր երիտասարդներ են գալիս»։
Լրագրող Նելլի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերքումդ հերքեմ, կամ նաղդալյանական սուտ
Շատ ցավալի իրավիճակ է մեր երկրում, երբ անգամ պետական պաշտոնյան իր գործընկերոջ կաշին փրկելու համար պատրաստ է պաշտոնական հարցումներին կեղծ պատասխաններ տալ, ստել, որպեսզի ժողովրդին հանգստացնի, թույլ չտա մարդկանց արդարացիորեն բողոքել, վերահսկել կոռուպցիան, ատկատն ու նմանատիպ խաբեությունները: Օրերս էր տարածվել Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնի թեման, իհարկե բարկությունը մարդիկ խեղդեցին իրենց մեջ, թե չէ՝ կխեղդեին հենց Նաղդալյանին: 2 միլիոն բջջայինի հեռախոսավճարի համա՞ր, անմարդկային է… հերքվե՜ց, իհարկե՛, պետք է հերքվե՜ր:
Հարցում էինք ուղարկել բջջային օպերատորին, ու ի՞նչ պատասխանեն, որ լավ լինի՝ հերքումդ հերքեն:
Ընկերությունն ասում է՝ վճարվել են, դե էլ ի՞նչ…
Պատասխանն ամբողջությամբ ստորև.
«ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին, լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ, ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների, հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից:
ՀՀ Սահմանադրության հոդված 33-ի (Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը) և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հոդված 49-ի (Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը) համաձայն, Ընկերությունը պարտավոր է պահպանել հեռախոսային խոսակցությունների և այլ էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության, և ուստի չի կարող հրապարակել կամ հաստատել այս կամ այն բաժանորդի հաղորդակցությանը վերաբերող տեղեկատվությունը:
Ընկերությունը հարկ է համարում պարզաբանել, որ ռոումինգային ծառայությունների առանձնահատկություններից ելնելով, որևէ ամսվա ընթացքում մատուցված ռոումինգային ծառայությունների գումարները կարող են հաշիվներում արտացոլվել ուշացումով, այն է՝ այդ ամսվանը հաջորդող երկու ամիսների հաշիվներում, ինչի մասին համապատասխան ծանուցում միշտ առկա է եղել Ընկերության պաշտոնական վեբ-կայքում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.