23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ՝ նոյեմբերի 29-ին, հայտարարել է, որ Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ «Արցախպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ հանդիպմանը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ, առհասարակ, պետք է խոստովանել մեկ բան՝ Թուրքիան մշտապես ներգրավված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում:
«Այդ ներգրավածությունը բացասական է, և սա բոլորի համար ակնհայտ է: Թուրքիայի քաղաքականությունը բացեիբաց ուղղված է հայոց պետականության դեմ, ինչը դրսևորվում է ոչ միայն Ադրբեջանին սատարելով, նրան ագրեսիայի դրդելով և դրանում հովանավորելով, այլ նաև հայոց Ցեղասպանության ժխտմամբ, նրա ճանաչման պահանջի դեմ հակահայկական տարբեր ծրագրեր իրականացնելով»,- ասել է Դ. Բաբայանը և ավելացրել, որ այսպիսի հանդիպումներով, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես պետք է դառնա հակամարտության կարգավորման միջնորդներից մեկը, որն անհնարին է և պարզապես անթույլատրելի:
Դ. Բաբայանն ընդգծեց, որ վերջին շրջանում թուրքական կողմի ակտիվությունը ղարաբաղյան հիմնախնդրի գործում ակնհայտ է, և հենց այդպիսի հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հավանաբար Թուրքիային հասկացնում են, որպեսզի նա չհատի «կարմիր գիծը»:
Ձմռան երեք ամիսների ընթացքում Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Կոտայքի նախալեռնային գոտիներում եւ Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, տաք օդի ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ առանձին +8 – +10 աստիճանով:
Այսօր այս մասին «Ազդակ» ակումբում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա, այդպիսի ջերմաստիճանը ձմռան համար բավականին բարձր ցուցանիշ է, բայց կլինեն ժամանակահատվածներ, որ արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի -22-ից -24 աստիճանի:
Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում տաք օդի ներթափանցման ժամանակ ցերեկային ջերմաստիճանը կլինի մինչեւ 0-ից +5, իսկ արկտիկական ցուրտ ճակատների անցման ժամանակ` մինչեւ -25-ից -30: Լոռիում տաք օդի ներհոսքի դեպքում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +5- +10, իսկ արկտիկական ցուրտ հոսանքի դեպքում ՝-22-ից -27 աստիճան: Տավուշում առանձին օրերին կբարձրանա եւ կհասնի +8-ից +13-ի, իսկ ցուրտ հոսանքի դեպքում, գիշերային ժամերին` -12-ից -16 աստիճան:
Ըստ Գագիկ Սուրենյանի, Սյունիքի մարզում ձմեռը, համեմատաբար ավելի տաք կլինի այն պատճառով, որ մոտ է արեւադարձային լայնություններից եւ հաճախ է ենթարկվում Իրաքից կամ Իրանից եկող տաք օդային հոսանքների ազդեցությունը: Մայրաքաղաք Երեւանում տաք հոսանքի դեպքում արդյունքը կլինի +8-ից +10: Մայրաքաղաքի համար պարոն Սուրենյանն այնքան էլ տաք ձմեռ չկանխատեսեց. Երեւանի ցածրադիր գոտում կլինի -20-ից -22 աստիճան, իսկ բարձրադիր գոտում՝ ավելի տաք կլինի`-11-ից -13 աստիճան:
Գագիկ Սուրենյանի մեկնաբանմամբ, եթե Հարավային Ամերիկայի ափերի մոտ խաղաղ օվկիանոսում կամ Ատլանտյան օվկիանոսում որեւէ տաք կամ սառը օվկիանոսային հոսանք է ակտիվանում, այն, ուղղակիորեն կարող է ազդեցություն թողնել Կովկասի, Հայաստանի տարածքի ձմեռային սեզոնի եղանակակլիմայական պայմանների ձեւավորման վրա: Ըստ նրա, ձմեռային սեզոնի կանխատեսումները կատարվում են երկրագնդի մասշտաբով ե’ւ օդային զանգվածների ե’ւ օվկիանոսային հոսանքների ուսումնասիրության արդյունքում:
Panorama.am:Կառավարության որոշմամբ վերաբաշխումներ կկատարվեն 2017թ. պետական բյուջեում` զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովման հարցը լուծելու նպատակով:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը, բնակարանային ապահովման գծով կատարվում են վերաբաշխումներ` զոհված զինծառայողների ընտանիքների ու հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսված միջոցները` բնակարանների գնմանը և բնակարանի վկայագրերի տրամադրմանն ուղղելու նպատակով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ որոշման նախագիծը համաձայնեցվել է Ֆինանսների նախարարության հետ, ինչպես նաև հավանության է արժանացել Ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում:
Որոշման նախագծի համաձայն՝ զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման նպատակով կհատկացվի 1,5 մլրդ դրամ: Մասնավորապես, հատկացումների շրջանակում նախատեսում է Երևան քաղաքում իրականացնել 974 մլն 724 հազ. դրամ արժեքով 76 բնակարանների ձեռքբերում և 525 մլն 276 հազ. դրամ արժեքով 147 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով ՀՀ մարզերում բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2 տոկոսին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին:
Մեկ այլ որոշմամբ ավագանին հաստատել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը (Ս. Փարաջանովի թանգարանի հարակից փողոց) Սերգեյ Փարաջանովի փողոց անվանակոչելու մասին նախագիծը:
Ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել նաև Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին:
Երևանի ավագանու որոշմամբ Լեոնիդ Ազգալդյանի փողոց է անվանակոչվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը:
ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք:
Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ:
ՍԾՏՀ ԽՎ-ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, եւ մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրեւ կառույցի ավանդույթների եւ էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի եւ դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը:
Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:
ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է անում չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը եւ վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից եւ ավանդույթներից:
29 նոյեմբեր 2017, Կիեւ
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն
«Փաստ» օրաթերթի հյուրն է պատմաբան Գուրգեն Կարապետյանը
– Պարոն Կարապետյան, դուք մշտապես պնդում եք, որ Եվրոպան, ընդհանրապես՝ մեծ աշխարհը, կարիք ունի Հայաստանի և աշխարհաքաղաքական այս փոթորիկների մեջ մեր երկրի հանդեպ առանձնահատուկ քայլեր անելու: ԵՄ–Հայաստան համաձայնագիրը և՞ս դրա հետ եք կապում, որը եզակի է այն առումով, որ միևնույն երկիրը փաստորեն գտնվում է երկու տարբեր քաղաքական բլոկների մեջ:
– Նախ ասեմ, որ համաձայնագիրը 300 էջանոց է, և ես համոզված եմ, որ ստորագրողն էլ՝ Նալբանդյանն էլ չի կարդացել: Եվ այս փաստաթուղթը շատ պրոբլեմային է նաև:
Բայց միաժամանակ և՛ Ռուսաստանը, և՛ Եվրոպան համաձայն են դեմ գնալ իրենց իսկ Սահմանադրությանն այս համաձայնագրի պարագայում: Որովհետև նրանց օրենքներն արգելում են որևէ երկիր մտնի Եվրամիության մեջ, եթե ԵՏՄ անդամ է:
Բայց նրանք անտեսեցին իրենց պայմանը: Հիմա էլ նոր հասկացություն են հնարել՝ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դառնա կապող օղակ երկու այդ տնտեսական–քաղաքական միավորների միջև:
Եվ այս փաստը խոսում է այն մասին, որ իրենք շատ լավ են հասկանում Հայաստանի դերը ձևավորվող ապագա աշխարհաքաղաքական կառուցվածքում:
Դրանից է բխում նաև այն փաստը, որ Նալբանդյանը համաձայնագրի ստորագրումից առաջ եղավ Իսրայելում: Քանզի Իսրայելը հրաշալի հասկանում է, որ Հայաստանի տեղը խիստ հիմնարար է նոր աշխարհակարգում: Եվ այն, ինչ իրենք են ցանկանում կառուցել, հնարավոր է, որ Հայաստանը խոչընդոտի:
Հիշենք Լոուրենս Արաբացուն, ով գրել է «Այդ անտանելի հայերը» նյութը: Նա ի՞նչ է ասում. ասում է, որ եթե հայերը ընդամենը 20 տարի իրենց ոտքի տակ հող ունենան, ապա կկառավարեն աշխարհը, և այն քաղաքական համակարգը, որը ստեղծել է Եվրոպան, կմահանա:
– Բայց մենք 20 տարի չէ, որ մեր ոտքի տակ հող ունենք. շուտով կհասնի 30 տարվա:
– Մենք դեռևս ոչ մի օր մեր ոտքի տակ հող չենք ունեցել: Մենք անկախ պետություն չենք: Ոչ միայն 1918–ին, նաև 1991–ին մենք չենք անկախացել: Պարզապես քանդվել է անասնագոմը, և մեզ այնտեղից դուրս են շպրտել:
Իսկ անկախությունն առաջին հերթին հոգևոր կատեգորիա է: Օրինակ, հիմա եթե անգամ ամբողջ աշխարհը կանգնի մեր դեմ ու ասի, թե Ղարաբաղը պետք է Ադրբեջանինը լինի, դա չի կարող տեղի ունենալ: Որովհետև հայն արյուն է թափել Ղարաբաղի համար, ազատագրել է այն, ու նա ինքն է որոշելու նրա ճակատագիրը:
Իսկ անկախության համար ոչ միայն մենք արյուն չենք թափել, անգամ չենք հասկացել, որ մենք անկախ ենք: Այնպես որ, սա անկախություն չէ, սա սարսափելի կախյալ վիճակ է:
– Այսինքն՝ չենք ինքնորոշվել:
– Հենց այդպես է: Եվ մի բան էլ՝ հայը քանի դեռ այս պետությանն ասում է երրորդ հանրապետություն, նշանակում է մենք անկախ չենք: Քանզի դրանով հավասարության նշան ենք դնում 1918–20 թվականների, խորհրդային Հայաստանի ու ներկա Հայաստանի միջև: Այսինքն՝ վաղն էլ կարող ենք չորրորդ հանրապետություն հռչակել, եթե Հայաստանը միանա Կրասնոդարին, որպես այդ մարզին ենթակա շրջան:
– Ասացիք, որ ԵՄ– Հայաստան համաձայնագիրը պրոբլեմային դրույթներ է պարունակում մեզ համար: Որո՞նք են դրանք:
– Գիտենք, որ գոյություն ունեն եվրոպական չափանիշներ: Եվ մենք պետք է ընդունենք դրանք: Այսինքն՝ պետք է ընդունենք միասեռականությունը: Ընդունենք վերջիններիս ամուսնությունը միմյանց հետ:
Հիմա մի բան՝ ի՞նչ է նշանակում, երբ ասում ենք, թե մեր Սահմանադրությամբ նշել ենք, որ ամուսնությունը գրանցվում է միայն տղամարդու և կնոջ միջև: Դե, այդ դեպքում թող գրեն նաև, որ շունն այն կենդանին է, որը հաչում է: Պարզ չէ՞, որ ամուսնությունը լինում է կնոջ ու տղամարդու միջև:
Իսկ մեր Սահմանադրության այդ կետը մի բան է նշանակում, որ կարող են տղաներն իրար հետ ամուսնանալ Ֆրանսիայում, գան Հայաստան ու երեխա որդեգրեն: Որվհետև Եվրամիության ստանդարտները դա թույլ են տալիս:
Կամ Հայաստանն իր սննդամթերքի չափանիշներով պետք է համապատասխանի Եվրամիության երկրներում եղածին: Այսինքն՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքն այնտեղից պետք է բերվի մեր երկիր:
Կամ՝ եվրոպան պահանջում է մեր ատոմակայանի փակումը:
Եվ էլի՛ այսպիսի շատ խնդիրներ:
– Ազգային անվտանգության առումով այս համաձայնագիրը մեզ ինչ–որ բան կտա՞: Այն կհստակեցնի՞ մեր տեղը նոր աշխարհակարգում:
– Մեր տեղը մե՛նք պետք է հստակեցնենք: Տիգրան Մեծի թագի վրայի խորհրդանիշը հայը պետք է լավ հասկանա: Ութաթև խաչը խորհրդանշում է կայունությունն ու Հայաստանը: Եվ երկու արծիվներ են, որոնք դեմքով մեկը թեքված է արևելք, մեկը՝ արևմուտք: Բայց մարմնով հակված են ութաթև աստղին: Այսինքն՝ մենք արևելք չենք և արևմուտք չենք: Մենք կենտրոն ենք:
Ինքներս պետք է որոշենք մեր տեղը: Որից հետո և՛ Եվրամիությունը կգա, և ԵՏՄ–ն կգա, և Իսրայելը կգա: Բոլորը կգան՝ հասկանալով, թե ով ենք մենք: Եվ մենք չպետք է մոռանանք դա:
Երբ առաջին անգամ Լևոն Տեր–Պետրոսյանը, որպես նախագահ, դուրս էր գալիս Հայաստանից ու գնում էր Հունաստան, Աթենքից օդ բարձրացան ռազմական ինքնաթիռները, շրջապատեցին մեր նախագահի ինքնաթիռը և այն իջեցրեցին իրենց երկրում: Ինչո՞ւ դա արեցին: Նրանք դրանով անձամբ Լևոն Տեր–Պետրոսյանին չէին դիմավորում, այլ դիմավորում էին այն Հայաստանը, որը վստահ էին, որ պետք է գրավի իր տեղը:
Բայց մենք՝ հայերս, չընկալեցինք մեր տեղը: Ու այդ պատճառով մեզ աշխարհում օր–օրի շպրտում են մի կողմ, որպես չորրորդական–հինգերորդական կարգի մի երկրի:
«Դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը միջինացված, ամսվա կտրվածքով լինելու է նորմայի սահմաններում»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա՝ միջին ջերմաստիճան ասվածը դեռ պատկերացում չի տալիս՝ լինելու է տաք, թե ցուրտ: Հնարավոր է՝ 15 օր տաք լինի, 15 օր՝ ցուրտ և դրա միջին ցուցանիշը լինի նորմայի սահմաններում: Լինելու են ժամանակահատվածներ, որ Կովկասը, Հայաստանի տարածքը գտնվելու են արկտիկական ցուրտ հոսանքների գոտում, լինելու են ժամանակահատվածներ, երբ գտնվելու են համեմատաբար տաք հոսանքների ազդեցության գոտում:
Անցյալ տարի Արարատյան դաշտում 60 օր եղավ սառը օդի լճացում: Այդպես պատահում է 50 տարին մեկ: «Այս տարի նույնպես առանձին օրեր կլինեն, որ Արարատյան դաշտում կլինի մառախուղ, որը նորմալ երևույթ է, սակայն անցյալ տարվա նման երկարատև չի լինելու»,-ասաց նա:
Ձմռանը Սյունիքի մարզը ամենատաքն է լինելու, քանի որ այն ամենահաճախն է ենթարկվում Իրանից և Իրաքից եկող տաք հոսանքների ազդեցությանը:
Տաք հոսանքների ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվելու է Տավուշում՝ 130, ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում ամենացածր ջերմաստիճանը լինելու է -300-ը՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռներում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի գիշերը կբարձրանա 3-4, դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Հանրապետության տարածքում`
Երևան քաղաքում՝
Վլ.Ավագյանի անվան Բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքն առաջինն է ՀՀ-ում, որն սկսում է բիոսոսնձի կիրառումը վարիկոզի բուժման համար: Այն անփոխարինելի ու ժամանակակից միջոց է, խիստ անհրաժեշտ ու արդյունավետ միջամտություն /https://www.youtube.com/watch?v=A_7OdJbZHQo/:
Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, Անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը բացատրում է՝ այս միջամտության դեպքում չկա ցավազրկման անհրաժեշտություն, ընդամենը տեղային ցավազրկմամբ երակի մեջ անցկացվում է հատուկ կատետր, որով հատուկ բաղադրությամբ սոսինձը դուպլեքս հետազոտության հսկողությամբ կաթիլ-կաթիլ ներարկվում է, ու անպիտան դարձած, լայնացած ու դեֆորմացված անոթի պատերը կպչում են իրար:
Այսպիսով վնասված անոթն արդեն դադարում է գործել. չգործող, լայնացած երակի պատերը պարզապես սոսնձվում են՝ կանխելով թրոմբոտիկ բարդությունները եւ վարիկոզ հիվանդության դեպքում առկա այլ ռիսկերը: Սա լայնացած երակների պարագայում ներերակային լազերային և ռադիոհաճախային կոագուլյացիային որոշ դեպքերում փոխարինման եկած միջոց է:
Սոսնձի ամենակարեւոր առանձնահատկություններից է, որ այն չի տարածվում ոչ ցանկալի մասերում:
Վլ. Ավագյանի անվան բուժկենտրոնում պրոֆեսիոնալ թիմի կողմից բարձր արդյունավետությամբ կատարվում են երակներին առնչվող բոլոր ծառայությունները՝ ոչ միայն առաջադեմ, այլեւ եզակի միջամտություններ: Այդօրինակ ծառայություններից մեկն էլ հենց բիոսոսնձի կիրառումն է: Բիոսոսինձը կիրառելու համար կենտրոնում մասնագետները նաև հատուկ վերապտասրատում են անցել:
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի մոտ հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին այսօր կփոխանցվի ադրբեջանական կողմին:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: Հաղորդագրությունից րոպեներ առաջ էլ Պաշտպանության նախարարության հետ սերտորեն համագործակցող կայքերից մեկում լուր էր հրապարակվել, ըստ որի, մի քանի օր առաջ Նախիջեւանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն: Ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին եւ դիմել փախուստի: Ըստ ամենայնի՝ խոսքը նույն միջադեպի մասին է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.