23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շինարարական չափորոշիչները այսօր պահպանվում են հիմնականում տեսականորեն, քաղաքաշինական նորմերը այսօր չեն պահպանվում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը:
Ըստ նրա, Երևանում ռիսկային գործոնը մեծ, և եթե այսօր Երևանում կամ մոտակա շրջաններում երկրաշարժ լինի, ապա Երևանը ավելի վատ վիճակում կհայտնվի, քանի 25 տարի առաջ Գյումրին:
«Երբեմն մարդիկ նախընտրում են արագ կառուցել շինությունը, մոռանալով այն մասին, որ ամեն օր կարող է տեղի ունենալ այդ բնական աղետը: Մեր մայրաքաղաքի կենտրոնը խիտ է կառուցված: Դա փաստ է ու ոչինչ անել չենք կարող, բայց դա վտանգ է իրենից ներկայացնում: Պարզապես պետությունը պետք է դա թույլ չտար»,- նկատել է Մովսես Պողոսյանը:
Մասնագետն ընդգծել է, որ թեև այսօր մարդիկ ավելի իրազեկ են և գիտեն, թե ինչպես պաշտպանվել, այդուհանդերձ գրեթե բոլոր շենքերում բնակիչները կառուցել են հավելյալ պատեր, տեղադրել ճաղավանդակներ՝ դժվարացնելով աղետի ժամանակ մարդկանց տարհանումը:
Գյումրին աշխարհաքաղաքական ուշադրության կենտրոն
Երկաշարժի 25-ամյակի առիթով լույսին բերվող մտածումներին ու հրապարակումներին քաղաքական հնչեղություն տալը, կամ նրա հետ կապված երեւույթները քաղաքականացնելը գուցե ճիշտ պիտի չլինեին լրագրական էտիկայի դիտանկյունից:
Երկրաշարժի զոհերի հիշատակի հարգումը ինքն իրեն պարտադրում է նման պահերի եւ այդ հարգման սկզբունքից մեկնած դիտարկվում են շինարարական աշխատանքները, զոհերի հարազատներին հասած օժանդակությունները, բնակարանային շինությունները, քաղաքի վերակառուցումը ընդհանրապես եւ վերականգնողական համապատասխան աշխատանքները:
Աղետի գոտու մասին է խոսքը ընդհանրապես, բայց առավելաբար Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրու, որը երկրաշարժի կենտրոնն էր: Իսկ Գյումրի անունը, եթե առաջին հերթին նման պահի երկրաշարժի բոլոր հետեւանքների վերացման աշխատանքներն է հուշում, զուգահեռ ընդգծում է նաեւ աշխարհաքաղաքական բեւեռի վերածվելու հայտարարությամբ քաղաքական բեմի վրա ներկա՝ հայտարարող երկրի ղեկավարի այցելությունը:
Գյումրու Թուրքիային սահմանամերձ լինելը, ռուսական ռազմակայանի ընդարձակումը, նոր զորքի ժամանումը եւ անշուշտ Մոսկվայի թիվ մեկ ղեկավարի այցելությունը ցուցանիշ են քաղաքին տրված կարեւորության, այս դեպքում տարածաշրջանային մակարդակով: Պարզ էր ու ակնկալելի, որ Անկարան պիտի անհանգստանար Գյումրու վրա նման կենտրոնացումների արձանագրմամբ: Եւ եթե մի կողմից Հայաստան-Թուրքիա սահմանին թուրքական կողմը եւրոպական ֆինանսավորմամբ ականազերծվում է, ընդհանրապես Անկարայի կողմից աշխուժացած խաբկանքի քաղաքականության շրջածիրում, մյուս կողմից այլ սահմանների վրա ռուսական ռազմակայանն ընդարձակվում է եւ նոր զորախմբով համալրվում:
25 տարի առաջ ավերված Գյումրին, մոխիրներից հարություն է առել, վերականգնվել եւ քաղաքի տեսք ստացել վերջին շրջանում: Գյումրին այժմ, շրջանային ու նաեւ միջազգային իրադարձությունների նորագույն զարգացումների լույսի տակ ռազմաքաղաքական հատուկ կարեւորություն է ստանում:
Գյումրի կատարված այցը հետևեց Հայաստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին: Մաքսային միությանն անդամակցելու որոշման հայտարարությամբ եւ Վիլնյուսում Եւրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրության արարը կորցրած Երեւանը, միջազգային ընտանիքին փոխանցում էր, որ ինքը պատրաստ է շարունակելու բազմավեկտորային քաղաքականությունը: Գյումրի կատարված թե այցն ինքնին, թե նրան հետեւած տարածաշրջանային ընդգրկվածություն ունեցող բազմաթիվ համաձայնագրերի կնքումը եւ ռազմակայանի ընդարձակման հետ կապված նոր որոշումները, հայտնապես դժվարացնում են Երեւանի հայտարարած բազմավեկտորային քաղաքականության կիրառումը:
Գյումրին սակայն, ոչ միայն Մոսկվայի համար, այլ նաեւ ԵՄ-ի համար, այլ ուղղությամբ անշուշտ, ռազմավարական հատուկ կարեւորություն ներկայացնող աշխարհագրական միջավայր է: Անկախ սահմանադռների անցակետերից, Գյումրին Կարսի հետ այն քաղաքն է, որը պիտի կամրջի երկու երկրները: Ռուսաստանի համար զսպելու թուրքական թափանցումները դեպի Կովկաս, իսկ ԵՄ-ի համար` Կոկվասից դեպի Եւրոպա կարեւոր մայրուղի հարթելու:
Երկրաշարժի 25-ամյակին, զոհերի հիշատակի հարգումը ամեն ինչից առաջ պատաւորեցնող է իհարկե։ Սակայն Գյումրին այս օրերին իր վրա է կենտրոնացրել ռազմաքաղաքական կարեւորությունը: Երկրաշարժով ավերված Գյումրին վերականգնված է այսօր, 25 տարի հետո: Ոչ միայն վերականգնված, այլ ստացած աշխարհաքաղաքական նշանակություն:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երկար տարիներ (երբ դեռ նախարար չէր) աշխատել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի վրա:
Սակայն համակարգն այդպես էլ չի կայանում. գրված էլեկտրոնային ծրագրերը բավական դժվար են կյանքի կոչվում: Այնինչ էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի վրա ՀՀ պետբյուջեի միջոցներից ահռելի գումարներ են ծախսվել` 84,5 միլիոն դրամ:
«Այսօր կարող ենք փաստել, որ «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը կայացել է, իսկ համակարգի կատարելագործումը կրում է շարունակական բնույթ… Ըստ այդմ, անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կախված են վերը նշված խնդիրների ծավալից (բովանդակությունից), և այս պահին հնարավոր չէ հաշվարկել»,-նշված է նախարարության՝ համակարգի արդյունավետության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանը տրված պատասխանում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով բավականին ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանատանը։ Բանն այն է, որ դեսպանատունը գտնվում է Դեմիրճյան փողոցում` ուղիղ Ազգային Ժողովի դեմ-դիմաց։ Սա այն մասն է, որով ելումուտ են անում ԱԺ պատգամավորները: Բացի այս, հենց այսպես են օլիգարխ պատգամավորները կայանում իրենց և իրենց ուղեկցող ավտոմեքենաները: Արդյունքում՝ «ստացվում է, որ մեր «օրենսդիրները» ստիպված են լինում՝ որպես ավտոկանգառ, օգտագործել նաև Հունաստանի դեսպանատան տարածքը:
Բոլորովին վերջերս ստեղծված իրավիճակը անհանգստացրել է Հայաստանում Հունաստանի դեսպանին, և նա որոշել է խնդրի մասին բարձրաձայնել այնտեղ, որտեղ հարկն է: Պարոն դեսպանն առանց երկար-բարակ մտածելու զանգահարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նրան տեղեկացրել է, որ իր տարածքը դարձել է օլիգարխների մեքենաների ավտոկայանատեղ։ Զանգից հաշված րոպեներ անց «դեպքի վայր» են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք «ազատագրել են գրավյալ տարածքները»:
Աժ պատգամավորներին զգուշացվել է, որ մեքենաներն այլևս չկայանեն Հունաստանի դեսպանատան տարածքում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Երեկ ԱԺ միջանցքներում քննարկվող թիվ մեկ «թեման» ԱԺ պատգամավորների օգնականների և ԱԺ փորձագետների աշխատավարձերի հարցն էր:
Բանն այն է, որ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում որոշվել է «չնչին» չափով բարձրացնել օգնականների աշխատավարձերը: Սակայն վերջիններս դժգոհ են, քանի որ, ի տարբերություն իրենց, փորձագետների աշխատավարձերն ավելի շատ են բարձրանալու:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Երբեմն ինձ թվում է, որ Հայաստանի գլխավոր խնդիրը «Ինչ, որտեղ, երբ» խաղն է, ավելի ճիշտ այն, որ այդ խաղը մեր երկրում հեռարձակվում է ռուսերեն: Դրա համար խաղի կազմակերպիչներին նույնիսկ դատի են ուզում տալ:
Կան, իհարկե, ավելի «մանր» հարցեր: Իշխանությունը, ասում են, բյուջեից տարեկան 2,5 միլիարդ դոլար է գողանում (հավատում եմ), մեր երկրում ապրողների կեսի ուշքն ու միտքը այստեղից փախչելն է (չխորանանք, թե ինչու, բայց դա այդպես է):
Ժամանակ աո ժամանակ պարզվում է, որ մենք Ռուսաստանին ինչ-որ բանի համար պարտք ենք մնացել և այդ պարտքի դիմաց էլի ինչ-որ բան պիտի տանք: Այդ բոլորն, իհարկե, մանրուք է: Իսկ ահա այն, որ «Ինչ, որտեղ, երբ» խաղը ռուսերեն են խաղում՝ դա մի ողբերգություն է, որը կկործանի մեր ազգը:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային. «Նախորդ շաբաթ «Վաղարշ և որդիներ» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել: Սա առաջին դեպքը չէ, դրա համար եմ ես անդրադառնում այս խնդրին: Ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, և բողոքի պատճառները շատ տարբեր են: Ես ծանոթացել եմ տեղեկանքի հետ, որն ինձ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը: Այն տեղեկատվությունը, որը զետեղված է այդ տեղեկանքի մեջ, բացարձակապես չի համապատասխանում ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը: Միևնույն ժամանակ, տեսչության պետն ինձ հայտնեց, որ պետական ծրագրով դեկտեմբերի տասին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում: Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ տեսչական ստուգման ժամանակ նվազագույնի հասցնենք տնտեսվարող սուբյեկտին պատճառվող անհարմարությունները: Հաշվի առնելով այս հանգամանքը, մեր տարբեր տեսչական մարմինների գործողությունները պետք է համադրելի դարձնենք, որպեսզի այնտեղ հաճախակի ստուգում չանենք:
Բողոքները, որ ստանում ենք ոսկու շուկայի աշխատակիցներից կամ հաճախորդներից, շատ բազմազան են ` սկսած աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային և սանիտարական վիճակից. հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև յոթ հազար մարդ է աշխատում ոսկու շուկայում, որտեղ մենք պետք է զգուշավոր լինենք և շատ լավ պետք է պատկերացնենք, թե ինչ խնդիրների ու ռիկսերի ենք առնչվում: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին և գործակալություններին, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումը, որ ծրագրված է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան ստուգման մեկ գործընթացի հետ, և մենք վերջնականապես հասկանանք, թե ինչու են մեր քաղաքացիները պարբերաբար բողոքում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր կան, ինչու են պարբերաբար մեր քաղաքացիները բողոքում: Մենք մեր քաղաքացիներին հրապարակայնորեն տեղյակ կպահենք ստուգման արդյունքներին, բացահայտումներին ու այն ռիսկերին, որոնք ցավոք սրտի դրսևորվում են` առաջացնելով նրանց արդարացի դժգոհությունը»:
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
2014թ. հունվարի 1-ից սկսում է գործել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որի հաշվարկման հիմքում դրված են «բազային եկամուտ» և «պայմանագրային եկամուտ» հասկացությունները: Հաշվի առնելով պարտադիր կուտակային վճարների հաշվարկման առանձնահատկությունները, անհրաժեշտ է հստակեցնել դրա բազայի որոշ մեխանիզմներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում` սահմանելով իրավական այն հիմքը, որով հարկային մարմինները կհաշվարկեն բազային և պայմանագրային եկամուտները, ինչպես նաև պարտադիր կուտակային վճարները: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հաջորդ որոշմամբ սահմանվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքը, ապրանքն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրման կարգը, որը կգործի 2014թ. հունվարի 1-ից:
Կառավարության որոշմամբ կիրառության մեջ են դրվել Հայաստանում արտադրվող և Հայաստան ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2014» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշները: Սահմանվել է, որ «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշների առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք արտադրողներին և ներկրողներին կարող են տրամադրվել նաև «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ:
Գործադիրը 2013թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 11.5 մլն դրամ` Երևանի Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքի վերակառուցման և ներքին հարդարման, ինչպես նաև շուրջ 20 կրթական, մարզական և մշակութային օբյեկտների տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքի իրականացման նպատակով:
Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում տեղի կունենա 2014-ի բյուջեի առաջարկների քննարկումն ու քվեարկությունը: Կառավարությունն այդ նիստին է ներկայացրել նաև մի շարք այլ օրինագծեր: Կուտակային կենսաթոշակի ժամկետները հետաձգելու համար պայքարող 4 խմբակցությունները չեն բացառում, որ դրանցից որևէ մեկով նախատեսված լինի հունվարի 1-ից մեկնարկող կուտակային համակարգի մասնակի վերանայում` նախատեսված պատժամիջոցների` տուգանքների կիրառման հետաձգում:
«Ինչն էլ իր հերթին կնշանակի մեր պահանջների փաստացի ընդունում: Բանն այն է, որ մինչև օրենքի մեկնարկը պետք է քաղաքացին ընտրած լինի կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին, ինչի համար կարծես թե ժամկետները, թե ենթակառուցվածքները բավարար չեն»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ՀՀ պաշտպանության նախարարության և Շվեյցարիայի պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև շվեյցարական ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների` Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի, Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն Ժնևի կենտրոնի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.